Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Հունվար 2009, N 1

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ՀՈՒՆՎԱՐ

1991թ.

14 հունվարի – Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղկոմի նախաձեռնությամբ Լենինյան, Մյասնիկյանի, 26 կոմիսարների և մյուս շրջանների կուսկազմակերպություններում տեղի ունեցան բողոքի հավաքներ և հանրահավաքներ Շահումյանի շրջանի լուծարման և հակաօրինական այլ գործողությունների մասին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանի դեմ` ուղղված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը:

Երևանում բողոքի հանրահավաքն անցկացրին պատերազմի վետերանները: Ընդունվեց դիմում ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովին:  

15 հունվարի – Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի նիստը: Լեռնային Ղարաբաղում և Շահումյանի շրջանում ստեղծված իրավիճակի մասին հարցի քննարկումը: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի հայտարարությունը. «Վերջին օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում լրջորեն բարդացել է: Հրապարակվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանը հայաբնակ Շահումյանի շրջանի լուծարման մասին: Սպառնալիք է առաջացել պաշարված գյուղերի` Բերդաձորի, Գետաշենի և Մարտունաշենի համար: Հրո ճարակ են դարձել Ծաղկաձոր գյուղի վերջին հինգ տները: Ադրբեջանի հատուկ նշանակության միլիցիայի ջոկատը զինաթափել է Շահումյանի շրջանի ներքին գործերի շրջանային բաժնի աշխատակիցներին: Հաճախակի են դարձել զինված հարձակումները երթևեկող տրանսպորտի վրա: Ստեփանակերտի օդանավակայանը շարունակում է վերահսկվել ադրբեջանական ՄՀՕՋ-ի կողմից: Խոջալու գյուղում արագացված տեմպերով 9 հարկանի շենքեր են կառուցվում, ինչը կաթվածահար է անում օդանավակայանի աշխատանքը: Ստեփանակերտում թռուցիկներ են տարածվում հայ բնակչությանն ուղղված վերջնագրով` լքելու ինքնավար մարզի սահմանները:

Նշված գործողությունների կանխման ոչ մի միջոցառում չնախաձեռնելով` շրջկոմը Ստեփանակերտում ժ. 19-ից մինչև առավոտյան ժ. 6-ը պարետային ժամ է մտցրել: Վերացել են բոլոր տեսակի անցագրերը

Ադրբեջանի` քաղաքական նպատակներ հետապնդող որոշակի շրջանակներին շահավետ է սրել իրադրությունը ԼՂԻՄ-ում Բաքու զորքեր մտցնելու նախօրեին, իրենց համար ստեղծված բարդ իրավիճակում:

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն գտնում է, որ ստեղծված իրավիճակը որոշակի աստիճանով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նկատմամբ կենտրոնի անօրինաչափ, անիրատեսական դիրքի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի  որոշման կատարման ապահովման գործում դրսևորած անհետևողականության արդյունքն է: Բազմաչարչար Ղարաբաղի վրա կախվել է ադրբեջանական իշխանությունների կողմից ինքնավար մարզը լուծարելու իրական վտանգը: Խոսքով առաջարկելով երկկողմ բանակցություններ անցկացնել, կոչ անելով չմիջամտել ինքնիշխան հանրապետության գործերին` Ադրբեջանի ղեկավարությունն իրականում ջուր է լցնում ապակառուցողական, ազգայնական ուժերի ջրաղացին: Շանտաժը և վախի տարածումը, հայ բնակչության բռնի տեղահանման փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը ԼՂԻՄ-ում, Ադրբեջանում և Հայաստանում, հանգեցնել զինված բախումների, անհամար բախումների և մարդկանց տառապանքի:

ՀայաստանիԿոմկուսիԿենտկոմիբյուրոնխորմտահոգությունէարտահայտումԱդրբեջանիղեկավարության` ԼՂԻՄ-ում անցկացրած լռելյայն և իրական դեպքերի խեղաթյուրման քաղաքականության, զանազան տեսակի օրինական և ապօրինի կազմավորումների գործողությունների քաջալերման առիթով:

Դիմելով ԽՄԿԿ Կենտկոմին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Շահումյանի շրջանի լուծարման մասին որոշումը չեղյալ հայտարարելու մասին, որն ուղղված է իրադրության ապակայունացմանը, տարածաշրջանում լարվածության նոր փուլի առաջացմանը: Այսօր խիստ անհրաժեշտ է կանգնեցնել բռնության սաստկացումը, միջոցներ ձեռնարկել ԼՂԻՄ հայ բնակչության կյանքի և անվտանգության ապահովման համար: Հապաղումը և անվճռականությունը կարող են հանգեցնել արյունահեղության

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն կոչ է անում հանրապետության կոմունիստներին, բոլոր աշխատավորներին բողոքի ձայն բարձրացնել ի պաշտպանություն ԼՂԻՄ խաղաղ բնակչության, ընդդեմ ադրբեջանական իշխանությունների սադրիչ գործողությունների, հօգուտ իրադրության նորմալացման, ինքնավար մարզում խորհրդային իշխանության, կուսակցական մարմինների վերականգնման, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման:

Այս տագնապալի ժամին մեր ողջժողովուրդը պետքէ համախմբվի, մի կողմ թողնի քաղաքական տարաձայնությունները, միասին հանդես գա ի պաշտպանություն ԼՂԻՄ խաղաղ բնակչության: Միասնության մեջ է մեր ուժը»: 

22 հունվարի – ԼՂՀ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա ադրբեջանական բանակի ստորաբաժանումների լայնածավալ հարձակումը (ավելի քան 600 զինվոր): Օգնության շտապեցին հարևան` Շոշ, Սզնեկ և այլ գյուղերի երկրապահները: Հակառակորդը ջախջախիչ պարտության մատնվեց` մի քանի տասնյակ զոհեր տալով: 22 հայեր զոհվեցին` հետմահու ստանալով ԼՂՀ պետական շքանշաններ:

 

1992թ.

6 հունվարի – ԼՂՀ խորհրդարանի Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին։ ԼՂՀ առաջին ղեկավար է ընտրվում Արթուր Մկրտչյանը։

7 հունվարի – «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Մարզի լուծարման մասին» օրենքը: Ըստ պաշտոնական հաղորդումների` փաստաթուղթն ընդունվել է 1991թ. նոյեմբերի 23-ին, բայց հրապարակվել է 1992թ. նոյեմբերի 7-ին «Բակինսկի ռաբոչի» թերթում: Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց լուծարել արդեն գոյություն չունեցող ինքնավար մարզը (դրա հիմքի վրա արդեն լեգիտիմորեն հռչակվել էր ԼՂՀ-ն) մի տարածքում, որն իրավաբանորեն արդեն չէր պատկանում մինչխորհրդային` 1918-1920թթ. քաղաքական իրողությունների վերադարձն ու Ադր. ԽՍՀ իրավական ժառանգությունից հրաժարումը հռչակած Ադրբեջանի Հանրապետությանը:   

16 հունվարի – ԽՍՀՄ ԶՈւ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոմեքենայացված գնդի սպայական կազմը հրաժարվում է ենթարկվել Ադրբեջանին ԼՂՀ-ի դեմ պատերազմում:

25 - 26 հունվարի – Ադրբեջանական զինված ստորաբաժանումների հարձակումը Քարինտակ գյուղի վրա` պաշտպանության նախարար Մեհթիևի գլխավորությամբ: Դա Բաքվի առաջին խոշոր գործողությունն էր ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից պետական անկախության հռչակումից հետո: Երկօրյա մարտերի ընթացքում ջախջախվեցին Շուշիից հարձակվող  ադրբեջանական ստորաբաժանումները: Դա երիտասարդ ԼՂՀ առաջին խոշոր ռազմական հաղթանակն էր: 

30 հունվարի – ԱՊՀ երկրներն ընդունվում են ԵԱՀԽ։

31 հունվարի – ԵԱՀԽ արտաքին գործերի նախարարների Պրահայի նիստն ընդունեց որոշում «հայ-ադրբեջանական հակամարտության» գոտի հատուկ զեկուցող գործուղելու մասին։

 

1993թ.

5 - 8 հունվարի – Եռակողմ նախաձեռնություն (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա)։ Առաջարկվում է «5+1» հարցի քննարկման նոր ձևաչափ (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան + Լեռնային Ղարաբաղ)։ ԼՂՀ-ն մերժում է Թուրքիայի միջնորդությունը, որն «անթաքույց հանդես էր գալիս Ադրբեջանի Հանրապետության կողմից»։  

21 հունվարի – Եվրախորհրդարանի հատուկ դիմումը, որում ընդգծվում է «Ադրբեջանից բռնի քշված» ավելի քան 300 հազ. հայերի ողբերգական դրության մասին։ Եվրախորհրդարանը ողջունում է ԵԱՀԽ խաղաղարար ջանքերը և դատապարտում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ «իրականացվող ադրբեջանական շրջափակումը»։

26 հունվարի – ԼՂՀ միացումը 1949թ. Ժնևյան համաձայնագրին և նրա Լրացուցիչ արձանագրությանը (1977թ.)։

28 հունվարի – Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև, որն Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը որակում է որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։

 

1994թ.

10 հունվարի – Ադրբեջանական բանակի անողոքհարձակումները ճակատի ողջ երկայնքով։

20 հունվարի – Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և ԼՂՀ արտաքին գործերի նախարարների (Ա. Կոզիրև, Վ. Փափազյան և Ա. Ղուկասյան) Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ռուսական նախագծի համաձայնեցման քննարկումը։

27 հունվարի – Մոսկվան առաջարկում է հրադադարի եռաշաբաթ նոր գրաֆիկ` սկսած 1994թ. փետրվարի 1-ից:

 

1995թ.

31 հունվարի – Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը հրաժարվում է մտնել «յոթի» նախընտրական դաշինքի մեջ: Հրաժարման գլխավոր փաստարկը ներառվող քաղաքական ուժերի ինքնուրույնության սահմանափակությունն ու գործընկերային փոխհարաբերությունների բացակայությունն է:

 

1996թ.

9 - 15 հունվարի – Եռակողմ (Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստան)  բանակցություններ Մոսկվայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

26 հունվարի – ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի այցը ԱՄՆ:

29 հունվարի - «Մազութ Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Թեոդոր Քոքսի հաղորդումը. «Այսօր Հայաստանում ողջ էլեկտրաէներգիայի 82%-ն արտադրվում է ի հաշիվ արևմտյան հումանիտար օգնության, որը տրամադրվում է հանրապետություն ներկրվող մազութի տեսքով»:

30 հունվարի – Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանի հանդիպումը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մ. Կրոտովի հետ: Հանդիպմանը քննարկվել են փետրվարին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՄԽՎ նիստի նախապատրաստության հետ կապված հարցեր:

 

1997թ.

15 - 16 հունվարի – Տավուշի մարզի Բերքաբեր և Մովսես գյուղերի պաշտպանական դիրքերի կենտրոնացված հրետակոծություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

20 հունվարի – Հայաստանում արդեն սեփականաշնորհվել են 858 խոշոր և միջին ձեռնարկություններ: Դրանցից 570-ն անցել են բաժնետոմսերի բաժանորդագրման ընթացակարգը և վերակազմակերպվել ԲԲԸ-ների, 89-ը` ՓԲԸ-ների, 108-ը գնվել են վարձատուների կողմից, իսկ 13-ը` սեփականաշնորհվել մրցույթի միջոցով:

 

1998թ.

23 հունվարի – Հայ բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի հայտարարությունը. «Ես հավաստի տեղեկություն ունեմ այն մասին, որ ՀՀՇ վարչությունը և իշխանությունները համախոհների նոր ջոկատներ են ստեղծում` շտապ կերպով զինելով նրանց: Որոշ աղբյուրներից հայտնի է դարձել, որ մայրաքաղաքի Սպանդարյանի շրջանի ՀՀՇ անդամներին զենք է բաժանվել: ՀՀՇ ներկա ղեկավարությունը, առաջին հերթին` իշխանությունները և նախագահը, պատրաստ են դիմելու նոր հանցավոր քայլերի` զինված առճակատում հրահրելով ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմը, միայն թե պահպանեն իշխանությունը»: 

28 հունվարի – ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները. «Ինֆլյացիայի մակարդակը երկրում 1997թ. արդյունքներով կազմել է 21,9%: Գների միջին ամսական աճը համապատասխանաբար հասել է 1,66%-ի: 1996թ. համեմատ ինֆլյացիայի միջին տարեկան մակարդակը բարձրացել է 18,3%-ով, այն դեպքում, երբ 1997թ. դրամավարկային քաղաքականության ծրագրով այդ ցուցանիշը պետք է աճեր ընդամենը 6,9%-ով` կազմելով 10,5 տոկոսային մակարդակ»:

 

1999թ.

22 հունվարի – 211 օբյեկտների (դրանց թվում` «Նաիրիտ», «Ռուբին», «Պոլիվինիլացետատ», «Քիմմանրաթել», «Լույս», «Մարս» և «Գյումրիի տեքստիլ-կարի միավորում» ձեռնարկությունները) սեփականաշնորհման մասին որոշումը միջազգային մրցույթների ճանապարհով: 

1995-2000թթ. շրջանի համար սեփականաշնորհման ծրագրում ընդգրկված էին ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության 718 օբյեկտներ: 1999թ. հունվարի դրությամբ սեփականաշնորհվել են 507-ը:

29 հունվարի – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաղորդումը. «1998թ. վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է $727,5 մլն, որից $542,4 մլն-ն բաժին է ընկել ՀՀ կառավարությանը, իսկ մնացած մասը` ՀՀ ԿԲ գծով է»:  

 

2000թ.

7 - 15 հունվարի – Նախագահի հանրապետական թեկնածու Ջորջ Բուշը նախաձեռնեց բացիկների ուղարկման գործողությունն ի պատասխան հազարավոր հայերից ստացած ուղերձների, որոնցով պահանջվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ.:

Նրա ուղերձի տեքստն այսպիսին էր. «20-րդ դարը նշանավորվել է աներևակայելի դաժանություններով, զանգվածային սպանություններով և ցեղասպանություններով: Պատմական իրադարձությունները ցույց են տալիս, որ հայերը դարձել են առաջին ազգը, որ դարասկզբին ենթարկվել են այդ դաժանություններին: Եթե ես նախագահ ընտրվեմ, ապա մեր ազգը, անշուշտ, կճանաչի հայերի ողբերգական տառապանքները»:

Ինչպես կարծում են վերլուծաբանները, այս հայտարարությունն արվել է ԱՄՆ նոյեմբերյան նախագահական ընտրություններում հայ համայնքի աջակցությունն ստանալու նպատակով: Իր արտահայտությունում, ըստ նրանց, Ջորջ Բուշը, խոստումներ տալով հայերին, միևնույն ժամանակ ջանում է չնեղացնել թուրքական կառավարությանը: Նա որևէ կերպ չի տալիս այն պետության անվանումը, որն իրականացրել է ցեղասպանությունը և ամեն կերպ խուսափում է «հայերի ցեղասպանություն» բառակապակցությունն օգտագործելուց:

28 հունվարի – ՀՀ վիճակագրության նախարարության տվյալներով` հանրապետությունում բացասական առևտրային հաշվեկշիռը 1999թ. կազմել է  $568.2 մլն: Նախնական տվյալների համաձայն` արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 5,9%-ով: 1998թ. համեմատությամբ ներմուծումը կրճատվել է 11,2%-ով: 1998թ. համեմատ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 7,8%-ով:

 

2001թ.

18 հունվարի – Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունում է 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը ճանաչող օրենք:

25 հունվարի – Հայաստանը և Ադրբեջանն ընդունվում են Եվրոպայի խորհուրդ: Ստրասբուրգում, հանդիսավոր արարողության ժամանակ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է. «Հայաստանի մուտքը Եվրոպայի խորհուրդ իրադարձություն է, որին երկար ենք սպասել: Վերջապես այն տեղի ունեցավ: Յուրաքանչյուր հայ այսօր ուրախանում է, և ես շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցներին այդ իրադարձության կապակցությամբ»:

25 հունվարի – Հայաստանի կառավարությունն ընդունում է որոշում «Հայաստանի ազգային հեռուստատեսություն», «Հայաստանի ազգային ռադիո» և «Երևան» ստուդիա» ՊՓԲԸ-ները լուծարելու մասին: Սույն ընկերությունների ողջ ունեցվածքը 10-օրյա ժամկետում որոշվում է հանձնել «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» պետական հաստատությանը:

31 հունվարի – Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Չարլզի ելույթը Լոնդոնի կենտրոնական եկեղեցում, Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը. «Սկսած հաջորդ տարվանից` Հոլոքոստի զոհերի ցուցակում կընդգրկվեն նաև 1915թ. ցեղասպանության ենթարկված հայերը»:

 

2002թ.

28 հունվարի – Թուրքիան չեղյալ է հայտարարում Ֆրանսիայից սպառազինությունների գնման մասին պայմանագիրը: Դա կապված էր այն բանի հետ, որ Փարիզն ընդունեց Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

 

2003թ.

5 հունվարի – Աբխազիայում հայ մշակութային-բարեգործական «Կռունկ» ընկերության հատուկ հայտարարությունը. «Վրացական ԶԼՄ տարածած տեղեկատվությունը, թե Աբխազիայում խիստ բացասաբար փոխվել է վերաբերմունքը տեղի հայերի հանդեպ, չի համապատասխանում իրականությանը»: 

24 հունվարի – ՀՀ արդարադատության նախարարության տարեկան հաշվետվության համաձայն` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունը 2002թ. Հայաստանում գրանցել է 32.401 ծննդյան և 25.455 մահվան վկայականներ: Անցած տարվա դրությամբ գրանցվել են 13.684 ամուսնության վկայականներ և 1.788 ապահարզաններ:  

31 հունվարի – Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Սևիքոզի հայտարարությունը Բաքվում. «Թուրքիան հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, քանի դեռ շարունակվում են Ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան»:

 

2004թ.

12 հունվարի – Բաքվի ուղղությամբ Երևանից մեկնած ՀՀ պատվիրակությունը` կազմված երկու հայ սպաներից և մեկ թարգմանչից, այդպես էլ նշանակման վայր չի հասել: Հունվարի 13-15-ին Բաքվում կազմակերպված կոնֆերանսը ռազմական պլանավորման գծով անցել է առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության:

«Որպես հրավիրող կողմ պաշտոնապես հանդես է գալիս ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե հյուրերին ընդունող պետությունը: Այդպես եղել է միշտ, այդ թվում և անցյալ տարի, երբ հենց Հայաստանի տարածքում էին անցկացվում ՆԱՏՕ զինավարժությունները,- հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, գնդապետ Մուրադ Իսախանյանը:- Մասնավորապես, ոչ թե պաշտոնական Երևանը, այլ հենց ՆԱՏՕ-ն է այն ժամանակ հրավիրել Թուրքիայի ներկայացուցիչներին Հայաստան: Եվ ոչ թե պաշտոնական Բաքուն, այլ կրկին ՆԱՏՕ-ն է հրավիրել հայ ներկայացուցիչներին Ադրբեջանի մայրաքաղաք` մասնակցելու կոնֆերանսի աշխատանքին: Իսկ ընդունող կողմը հանդես է գալիս ժամանած պատվիրակությունների անդամներից յուրաքանչյուրի անձնական անվտանգության երաշխավորի դերում: Այլ լիազորություններ այն պարզապես չունի: Խոչընդոտելով ՀՀ ներկայացուցիչների Բաքու ժամանմանը` Ադրբեջանն այդ կերպ խախտեց համագործակցության նորմերը` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում»:     

19 հունվարի – Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են երկրի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն` տարածաշրջանին ինքնավարության կարգավիճակ տրամադրելու և նրա վարչական սահմաններն ավելի հստակ գծելու խնդրանքով:

 

2005թ.

7 հունվարի – Աֆղանական և ղարաբաղյան պատերազմների վետերան, Կարմիր աստղի և ադրբեջանական մի շարք շքանշանների ասպետ, Ադրբեջանի ԶՈւ գնդապետ Ազեր Ռուստամովի հայտարարությունը. «Ես այլևս երբեք չեմ կռվի հանուն Ադրբեջանի: 1992թ. Ղարաբաղյան պատերազմում մեզ անգնահատելի օգնություն են ցուցաբերել մոտ հարյուր չեչեն կամավորականներ Շամիլ Բասաևի և Սալման Ռադուևի գլխավորությամբ: Բայց նրանք ևս մեծ կորուստների պատճառով հարկադրված էին թողնել մարտադաշտը և հեռանալ: Ես չեմ ուզում կռվել, և ուրիշներն էլ չեն գնա: Նրանք կգերադասեն առևտուր անել բազարում»:

10 հունվարի – Թբիլիսիում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ վրացական Փոթի և ռուսական Կովկաս  նավահանգիստների միջև լաստանավային-երկաթուղային հաղորդակցության բացման մասին: «Լաստանավային փոխադրումների», «Փոխադրումների կանոնների» և «Լաստանավային փոխադրումների շահագործման ժամանակավոր կանոնների» մասին փաստաթղթերի փաթեթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին: Լաստանավը երթևեկելու է երեք օրը մեկ և փոխադրելու է միջինը 25 երկաթուղային վագոն: Փոթի-Կովկաս կապից օգտվելու են ոչ միայն Վրաստանն ու Ռուսաստանը, այլև Հայաստանը, Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները:

14 հունվարի – Մոսկվայում 87 տարեկան հասակում վախճանվեց հայտնի աճպարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանը:

14 հունվարի«Եթե Հայաստանը չի ընդունում Կարսի պայմանագրի պայմանները, ապա թող մեզնից չնեղանա»,- Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ռուսաստան կատարած իր այցի արդյունքներն ամփոփելիս: Ընդ որում` նա ընդգծել է, որ Թուրքիան չի ցանկանում նեղացած հարևաններ ունենալ, այլ ձգտում է հարթել խնդիրները Հայաստանի հետ, որի նախաբանը պետք է դառնա «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքների ազատումը»: 

15 հունվարի – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է «Օրենք «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ մտցնելու մասին»:

18 հունվարի – Հայաստանի խաղաղապահները մեկնում են Քուվեյթ` Իրաքում միջազգային կոալիցիային միանալու նպատակով: Հայ զինծառայողները Քուվեյթ մեկնեցին ամերիկյան օդուժի ռազմական C130 Herkules ինքնաթիռով: Այստեղ երկշաբաթյա նախապատրաստություն անցնելուց հետո ստորաբաժանումը կուղևորվի Իրաք և կմտնի խաղաղարար ուժերի կազմի մեջ` լեհական հրամանատարության ղեկավարության ներքո:

31 հունվարի – ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմը և 8 հայկական կազմակերպություններ $333333 են ստացել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության կողմից: Տրամադրված միջոցները մասն են ընդհանուր $20 մլն գումարի, որը «Նյու Յորք Լայֆ» ընկերությունը մտադիր է որպես փոխհատուցում հանձնել հայերի այն ժառանգներին, ովքեր անցյալ դարասկզբին ապահովագրվել էին այս ընկերությունում և հետագայում Հայոց ցեղասպանության զոհ էին դարձել:

 

2006թ.

1 հունվարի - «Ռոսիա» հեռուստաալիքի փոխարեն Հայաստանի բնակիչներն սկսում են դիտել «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի հաղորդումները: Այս որոշումն ընդունվում է Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և հեռարձակման ընկերության (ՀՌՊՀՀԸ) ղեկավարության կողմից, որի տնօրինության տակ են գտնվում «Կուլտուրա», »Մայակ», «Ռադիո Ռոսիի», «ՌՏՌ», «ՌՏՌ-Պլանետա» հեռուստա- և ռադիոալիքները: 

9 հունվարիՓարիզում ներկայացվում է լորդ Ռասել Ջոնսթոնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերը հիշատակվում են 33-րդ կետում, որում ասվում է, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում է և պետք է զբաղվի Մինսկի խումբը, և որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի չորրորդ և ութերորդ կետերի հիմքի վրա, որոնք նախատեսում են տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգի ինքնորոշման իրավունքի պահպանում: «Զեկույցը հանձնաժողովի հերթական ամփոփիչ հաշվետվությունն է և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում»,- այս կապակցությամբ նշել է Հայոց խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: 

13 հունվարի – Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունը. «Հայաստանը չի պատրաստվում վարկ վերցնել Ռուսաստանից: Եթե Հայաստանում վարկային միջոցների անհրաժեշտություն է առաջանում, ապա նա կարող է դրանք ավելի արտոնյալ պայմաններով ստանալ արևմտյան գործընկերներից կամ միջազգային կազմակերպություններից: Բանակցությունների ցանկացած ելքի դեպքում երկրի կառավարությունը կփնտրի միջոցներ, որպեսզի մասամբ մեղմի իրավիճակը, մասնավորապես` պահելու էլեկտրաէներգիայի ներքին սակագները»: «Գազպրոմն» արդեն հաստատել է գազի 1000 խմ-ի համար $110 սակագինը Վրաստանի և Ադրբեջանի համար: Հայաստանի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Ներկայումս հայկական կողմը գազ գնում է 1000 խմ-ն $56-ով:

16 հունվարի – Ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստան մատակարարվող գազի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե ընդունվեին ռուսական կողմի առաջարկները: «Գազպրոմի» մամուլի ծառայության` արտասահմանյան ԶԼՄ-ի հետ կապերի գծով վարչության պետ Դենիս Իգնատևը հայտարարել է, որ թեև «գազի գինը Հայաստանի համար շուկայական է» և իրենք չեն առաջնորդվել քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, ապրիլի 1-ից գազի գինը Հայաստանի համար կարող էր լինել ոչ թե $110 1000 խմ-ի համար, այլ «ավելի մատչելի», եթե պաշտոնական Երևանն ընդուներ ռուսական կողմի առաջարկները: Խոսքը, ըստ Դ.Իգնատևի, Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ բլոկի (որը Ռուսաստանն առաջարկում է գնել), իրանական գազի (Ռուսաստանն ուզում է մասնակցել Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը), ինչպես նաև ռուսական վարկից հրաժարվելու մասին է:

18 հունվարի – 2005թ. պետական մրցանակների հանձնում գրականության և արվեստի բնագավառում: 5 անվանակարգերում մրցանակի են արժանացել մշակույթի երեք գործիչներ: Երաժշտության բնագավառում պետական մրցանակ է ստացել կոմպոզիտոր Հրաչյա Մելիքյանը «Երեք կոնցերտ» ստեղծագործության համար: Կերպարվեստի բնագավառում պետական մրցանակը հանձնվել է քանդակագործ Գեդիկ Բաղդասարյանին բանաստեղծ Համո Սահյանի հուշարձանի համար: Գրականության և հրապարակախոսության բնագավառում մրցանակը հանձնվել է բանաստեղծ Հենրիխ Գեդոյանին բանաստեղծությունների «Երեք օր առանց ժամանակի» ժողովածուի համար: Քաղաքաշինության և ճարտարապետության, ինչպես նաև թատրոնի և կինոյի անվանակարգերում ոչ ոք մրցանակի չի արժանացել:

22 հունվարի – Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությունը Մոսկվայում:

 

2007թ.

2 - 7 հունվարի – «Հացադուլ մոռացության դեմ». հայ ակտիվիստների խմբի հացադուլը Լոս Անջելեսում, Թուրքիայի հյուպատոսության դիմաց` կազմակերպված Հայ երիտասարդների կազմակերպության և Մարդու իրավունքների միացյալ խորհրդի կողմից, նպատակը հարգանքի տուրք մատուցելն էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

11 հունվարի Արգենտինայում ուժի մեջ մտավ երկրի խորհրդարանի և սենատի ընդունած օրինագիծը, ըստ որի` Արգենտինան ընդունում է Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը: Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրչները իրավունք ուներ մինչև հունվարի 10-ը վետո դնել այդ օրինագծի վրա, սակայն նպատակահարմար չգտավ օգտվել այդ հնարավորությունից: Մինչ այդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը դիմել էր Արգենտինայի նախագահին` խնդրելով նրան մերժել օրինագիծը, քանի որ «այն բացասական պատկերացում է ստեղծում Թուրքիայի մասին և ատելություն է տարածում»: Օրենքի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվում է «Հանդուրժողության և ժողովուրդների միջև հարգանքի օր»: Օրենքը նաև թույլ է տալիս Արգենտինայի հայկական ծագում ունեցող պետական ծառայողներին բացակայել աշխատանքից` մասնակցելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին: Արգենտինյան բուհերի ազգությամբ հայ ուսանողներին նույնպես թույլ է տրվում այդ օրը բացակայել դասերից:     

19 հունվարի Ստամբուլի կենտրոնում դիմահար կրակոցներով սպանվել է Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

Պատրաստեց Հայկ Ղազինյանը

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am