Փետրվար 2010, N 1
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԿԵՐՈՒՄ
Սմբատ Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու
Համաշխարհայնացմանհամատեքստում ի հայտ եկած հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ տեղէ զբաղեցնում պետությունների միջև փոխհարաբերությունների վերասահմանմանհիմնախնդիրը: Մասնավորապես, երբ ազգային և մշակութային ինքնության(ինչպես նաև` ազգային պետության) հիմնախնդիրը ձեռք է բերել բարդ ու վիճարկելիբնույթ: Այն է` տեղային մշակույթների և ինքնությունների մեջ գլոբալ մշակույթներիև ինքնությունների ներթափանցման արդյունքում տեղի է ունեցել լծորդումներիև դիմադրության նոր ուժերի վերադասավորում:
Այսպիսով` ներքինու արտաքին միջավայրերի փոփոխությունները հայ հասարակության և կառավարողշրջանների առջև դրել են նոր պայմաններին համարժեք ռազմավարական և մարտավարականծրագիր մշակելու խնդրականը: Այս համատեքստում հույժ կարևոր իրողություններիցէ հայ-թուրքական սահմանի բացման` որպես երկու հակադիր (անգամ թշնամական)ինքնությունների (հնարավոր) փոխհարաբերությունների անցումային իրողությանհիմնախնդիրը: Ընդ որում` դա բարդ ու բազմաչափ երևույթ է, որը ներառում էզանազան լարվածություններ, հակամարտություններ և մակարդակներ: 
Ուստի, հոդվածումփորձ է արվում ընդհանուր գծերով դիտարկելհայ ազգային ինքնության հիմնախնդիրը հայ-թուրքական փոխհարաբերություններիհնարավոր վերասահմանման-երկխոսության համատեքստում: Անհրաժեշտ փաստարկներըվերցրել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի (28.08.2008) և Թուրքիայի նախագահԱբդուլա Գյուլի հետ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի (29.08.2008) հարցազրույցներից:
«ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ»
ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Այս համատեքստում`հայ-թուրքական հարաբերությունների միջև ընկած պատմական հիշողությունըբարդույթավորված է ըստ բացասական և կազմալուծող արժեբանության` Ցեղասպանությանիրողության: Այդ իսկ պատճառով պատմական հիշողությունը հսկայական ազդեցությունունի հարաբերությունների կարգավորման վրա, որտեղ «հիշողությունը պարունակումէ ճանաչողության ու իդենտիֆիկացման գործողություն` անչափ բարդ մտավորպրոցես»1: Նկատենք, որ հարաբերությունների այդ բացասական արժեբանականկառույցի հիման վրա էլ ձևավորվել է թե՜ հայկական և թե՜ թուրքական ազգայինինքնությունը` երկուստեք կանգնեցնելով փակուղու առջև:
Եվ ահա, պատահականչէր, որ և՜ Հայաստանի, և՜ Թուրքիայի կողմից քայլ արվեց (և արվում է) հարաբերություններըվերանայելու և նորովի վերասահմանելու համար: Դա պայմանավորված էպատմական հիշողության` իբրև անցյալիարդիականացման նորովի մշակման հույժ անհրաժեշտությամբ: Այսպիսով` գիտակցվումէ պատմական հիշողության և դրա վերաներկայացման (representation) դերակատարմանկարևորությունը հասարակության նորացման և ազգային առողջ մտահոգևորկյանքի ձևավորման-կայացման խնդրում: Ինչպես Մ.Ֆուկոն է պնդում. անցյալիիրականությունը պահպանվում է նրա վերաներկայացման արտեֆակտներիմեջ»2: Մասնավորապես, երբ դրա վերարժևորման արդյունքում «անցյալի պատկերը»վերակառուցվում է ըստ ընթացող պահանջների և մարտահրավերների: Ուստի`անցյալը ոչ այնքան սոսկական ընտրություն է ըստ պահպանված հիշողությունների,որքան ըստ առաջադրված նպատակի: Այսու` հայ-թուրքական հարաբերություններիհամատեքստում առկա է առանձին դեպքերի, երևույթների և արժեքների վրաշեշտադրման փոփոխության խնդրականը:
Շեշտադրման այդփոփոխությունը հայկական կողմի համար բոլորովին էլ «անցյալը մոռանալու»հաշվին չէ: Պարզապես «նախորդ զգացողությունները պետք է ոչ միայն կրկնվեն.նրանք պետք է նաև կարգավորվեն, տեղայնացվեն և համապատասխանեցվեն ժամանակիտարբեր պահերին»3: Այդ մոտեցումը ամրագրվել էր դեռ նախորդ վարչակարգիժամանակ և այժմ վերահաստատվում է գործող նախագահ Ս.Սարգսյանի կողմից`որպես «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում`առանց որևէ նախապայմանի (ընդգծումը` Ս.Հ.)»4 Վերջինիս մեջ արդեն առկա է«հիշողության վերանայման-նորացման» բոլորովին այլ չափույթի կառուցմանփորձը: Այն է` եթե նախորդ ժամանակներում ազգային հիշողության մեջ Ցեղասպանությանհիշողությունը «կալանավորել» էր Պատմությունը, ապա այժմ` Ցեղասպանությանհիշողությունը համակարգի է բերվում Պատմության մեջ:
Թուրքական կողմիհամար ուշագրավն այն է, որ «Ռադիկալի» հարցազրույցում Ա.Գյուլի կողմիցոչ մի անդրադարձ չկա Ցեղասպանությանը: Այն է` ժխտողական մոտեցումըկրկին ներկա է: Բայց իր խոսքում նա հիշատակում է Լեռնային Ղարաբաղի գործոնը,և «հակամարտությունների կարգավորումը երկխոսության միջոցով» բանաձևումըուղղորդվում է դեպի Ղարաբաղի հիմնախնդիրը: Իսկ «ընդհանուր հիշողության»համատեքստում շեշտադրումը կատարվում է անցյալի վրա հետևյալ կտրվածքով.«Պատմության մեջ տարիներ ի վեր թուրքերն ու հայերը միասին գոյակցել ենայս հողում: Այն աստիճանի, որ օսմանցիները «հավատարիմ ազգ» հորջորջեցինհայերին, պետական կարևոր պաշտոններում նշանակեցին նրանց: Ունեցել ենքդառը և քաղցր բազմաթիվ հուշեր»5: Ա.Գյուլի խոսքի համատեքստում անցյալըվերարժևորվում է «միասին գոյակցելու», «հավատարիմ ազգ» ու «դառը և քաղցրբազմաթիվ հուշեր» արտահայտությունների տեսքով: Ընդ որում, Ցեղասպանությանիրողությունը վերարժևորվում է «դառը և քաղցր բազմաթիվ հուշերի» համատեքստում:Սակայն առավել հետաքրքիր է մյուս երկու արտահայտությունների իմաստայինև նշանային համադրությունը, որտեղ «միասին գոյակցելու» համատեքստումհայկական կողմը վերարժևորվում է որպես «հավատարիմ ազգ»: Ակնհայտ է, որվերջինիս («հավատարիմ ազգ») շեշտադրմամբ Թուրքիան հանդես է գալիս կայսերականանցյալով ու իմպերատիվով: Իսկ իմպերատիվն առավել հստակ դրսևորվում էԱ.Գյուլի «Մենք (Թուրքիան` Ս.Հ.) տարածաշրջանում խնդիր լուծող երկիր ենք»6արտահայտության մեջ: Այս համատեքստում բոլորովին այլ հնչեղություն էստանում Հայաստանի Հանրապետության սահմանների Թուրքիայի կողմիցդեռևս չճանաչման իրողությունը: Այն է` ՀՀ-ն ինքնին դիտարկվում է սոսկ«կայսերական ամբողջության» բաղկացուցիչներից:
Ակնհայտ է, որանցյալը բոլորովին էլ հիշողութենական ինքնաբավ կառույց չէ. այն ժամանակիընթացքում փոխում է իր իմաստային կառույցը` ձգտելով «տարտամության»կամ «իմաստավորման»: Այսու` պատմական անցյալն ըմբռնվում է որպես կոլեկտիվբանականություն և կոլեկտիվ հիշողություն, այն է` ինչ-ինչ տեղեկություններիհաղորդման (ինչպես նաև նորերի ընտրման) և պահպանման վերանձնական մեխանիզմ7:Իսկ իմաստային կառույցների վերարժևորման արդյունքում` կրկին «տարտամանցյալականությունը վերածվում է պատմական անցյալի»:
Այս համատեքստում,շրջադարձայինն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները իշխանություննարտաբերում է ոչ թե անցյալից` անցյալի մի հատվածի բացարձակեցմամբ,այլ` ապագայից. «այն ընդունում է ստեղծագործական և կառուցողական»9բնույթ: Այս փոխարկումը արտաքուստ թվում է պարզագույն մի գործողություն,սակայն իրականում այն խորքային բնույթ է կրում, և ապագայի դիտանկյունիցխնդրին մոտենալով` բոլորովին այլ շերտեր են բացվում ներկայի համատեքստում:Սակայն քաղաքակրթական տեղաշարժի կարևոր դրսևորումը սոսկ հայացքի «անցյալիցներկա» փոխարինումը չէ «ապագայից ներկայով», այլ այդ երկուսի համադրումը:Այս համատեքստում` վերջապես հայկական կողմը գործելու է ոչ պարզապես«վկայելու համար», այլ շրջակա իրականության հետ հաստատում է «շարժուն ևակտիվ հարաբերություններ»10:
«ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ»
ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Արդի աշխարհաքաղաքականգործընթացների համատեքստում առավել, քան երբևէ կարևորվում է «սահման»հղացքի վերիմաստավորումը: Մասնավորապես վերջին տարիներին հետազոտականհատուկ սևեռումի խնդիր է դարձել սահմանի ինքնութենական, մշակութայինև քաղաքակրթական չափումի մշակումը: Այն է` ձեռք է բերել առտնին, քաղաքականընկալումներից վեր բազմաչափ բովանդակություն:
Այսու, հայ-թուրքականհարաբերությունների համատեքստում սահմանն ունի հիմնարար նշանակություն,որքանով ենթադրում է համակեցական ինքնության նոր մակարդակ: Ցայժմ հարաբերություններըկազմակերպված են եղել ըստ միմյանց ներհակ բովանդակության: Հետևաբար`ըստ այդ ներհակության էլ երկուստեք որոշարկել են իրենց ազգային ինքնությունը,երբ «յուրաքանչյուր ինքնաբավ «մենք» մյուսին վերաբերվում է իբրև հակադիրարժեբանությամբ կառուցված «նրանք»-ի»11: Այն է` ակտիվ է սահմանազատման«մենք-նրանք» ավանդական հարացույցը:
Այս պարագային`սահմանի ըմբռնումը հանդես է գալիս երկիմաստությամբ. «մի կողմից` բաժանումէ, մյուս կողմից` միավորում»12: Սահմանի ըմբռնման այս երկփեղկվածությունըՍ.Սարգսյանի տեքստում առկա է մի կողմից` որպես «բանական հարաբերությունների» հաստատում (միավորող), և մյուս կողմից`«հարևանների փոխհարաբերությունները [...] չպետք է ընկալվեն որպես հակառակկողմին արված սիրալիրություն (ընդգծումը` Ս.Հ.)» (բաժանարար)13 արտահայտություններիտեսքով:
Այդ երկփեղկվածությունըառկա է և Ա.Գյուլի ձևակերպումներում. մի կողմից` «անվտանգ միջավայրիստեղծում» (միավորող), մյուս կողմից` «էթնիկապես և կրոնով տարբեր» (բաժանարար)14:Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ սահմանի ըմբռնումը մեծապես (ուղղակի,թե անուղղակի) լծորդվում է «պատմական հիշողությանը»: Բաժանարար գիծը(բացասական բևեռը) ակտիվ դրսևորվում է հենց «հիշողության» մակարդակում:Այն առկա է երկու նախագահների մոտ էլ. Ս.Սարգսյանի մոտ` ըստ «մեզ համարշատ կարևոր է խաղաղությունն ու կայունությունը», իսկ Ա.Գյուլի մոտ` ըստ«անվտանգ միջավայրի ստեղծում» ձևակերպումների:
Այս համատեքստում`ակնհայտ է սահմանի «ոչ աշխարհագրական» ըմ- բռնման իրողությունը: ԹեկուզՍ.Սար- գսյանը «Արևելյան-Արևմտյան Հայաստան արտահայտությունը» որակումէ որպես «աշխարհագրական եզրեր», ինչպես «պատմական աշխարհագրական շատ տերմիների» դեպքումէ15: Այսու` սահմանի ըմբռնումը հայկական կողմի համար ունի կրկնակի նշանակություն.մի կողմից` սահմանից այն կողմ Էրգիրն է` «Պատմական Հայաստանը», սրբազանայն տիրույթը, որի մի մասն է Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից`հակառակորդ, թշնամական տարածությունը: Այս հետնախորքի վրա արդեն իսկուրվագծվում է «ներունակ մի տարածություն», որտեղ օբյեկտիվն ու սուբյեկտիվըգոյություն ունեն համատեղ: Այն է` «վերմշակութային» մի իրողություն, որիտիրույթում պայքար է ծավալվում «ինքնաորոնման և ինքնակեցության համար»16:Այսու` «ներունակ տարածությունը» ոչ միայն միասնականացնում, այլև տարանջատումէ: Տարանջատման իրողությունը դրսևորված է և թուրք լրագրողի հարցադրմանմեջ. «Դուք (այն է` Ս.Սարգսյանը – Ս.Հ.) մտածո±ւմ եք, որ մի օր Թուրքիայումայնպես կհյուրընկալվեք, ինչպես հյուրընկալվում են Ադրբեջանի ու Վրաստանիղեկավարները (ընդգծումը` Ս.Հ.)»17: Ստացվում է` սահմանից այն կողմ միաժամանակգոյություն ունեն երկու տարբեր և միմյանց հակադիր աշխարհներ` տարածականորոշակի գոտիներ, որոնցով պայմանավորվում է ինչպես անհատական, այնպեսէլ կոլեկտիվ գիտակցությունն ու ինքնությունը:
Ուստի` «սահմանիբացումը» հանդես է գալիս որպես «սահմանի խախտում»: Այն է` համակեցականնոր մակարդակ:
Այստեղ կարևորնայն է, որ երբ «խախտում» ենք սահմանը կամ ստեղծում ենք «սահմանային իրադրություն»,ապա պետք է ստեղծենք ճանաչման, ըմբռնման նոր մի հարացույց, տեսություն:Եվ այն պետք է ներունակ լինի ոչ միայն փոխարինելու նախորդ «սահմանափակ»հարացույցին կամ տեսությանը, այլև` ապահովի «անվտանգությունը»: Այսդեպքում հնարավոր կլինի սահմանի` որպես «բաժանարարի» հաղթահարումըև այն արդեն որպես «անցում» դիտարկելը:
ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՐԱՑՈՒՅՑԸ`«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Միշտ էլ դժվար էտարածաշրջանային հակամարտությունների, քաղաքական հակասությունների,մշակութային տարբերությունների, պատմական բարդույթների համատեքստումփոխհարաբերությունների դրական կողմնորոշմամբ վերասահմանումը: Մասնավորապես,երբ դրա շրջանակներում ծավալվող համագործակցության տարասեռ դրսևորումներըլծորդված են դեռևս չհաղթահարված բազմաթիվ լարվածություններին: Ուստի` հույժանհրաժեշտ նախապայմաններից է դրան միտված հարացույցների, հայեցակարգերիև տեսությունների մշակման գործընթացը, ինչի արդյունքում հնարավոր կլինիուրվագծել ոչ միայն հարաբերու-թյունների ներքին բովանդակությունը,այլև դրանց առաջնահերթության սանդ-ղակը:
Այսպես, տարածաշրջանայինփոխակերպությունների արդյունքում որոշակիորեն ուրվագծվել է դրա հաղթահարմանառնվազն երկու հարացույց` հայկական (խաղային) և թուրքական (քաղաքականառասպել) տարբերակները: Նկատենք, սակայն, որ հայկական կողմին վերագրելով«խաղային», իսկ թուրքական կողմին` «քաղաքական առասպել» հարացույցը,բոլորովին էլ չի նշանակում, թե դրանք բացարձակ են սոսկ մի կողմի համար.ընդհակառակը, «խաղային հարացույցի» մեջ ևս առկա է «քաղաքական առասպելիհարացույցը», իսկ «քաղաքական առասպելի հարացույցի» մեջ` «խաղայինը»:Այն է` դրանք միշտ էլ հանդես են գալիս փոխկապակցված և լրացնում են միմյանց:
Դեռևս Յ.Հայզինգաննկատել էր «խաղի» և «լրջության» հակադրությունը, որտեղ կարևորվում է այն,որ խաղը «սովորական» կամ «իսկական» կյանքը չէ. «Խաղը դրանից դուրս ելնելնէ հատուկ նպատակ ունեցող ժամանակավոր գործունեության ոլորտ»18: Այսու`խաղային գործոնի ակտիվացումը նշանակում է «անբավարարվածության զգացումայն իրադրությունից, որի մեջ գտնվում են իրականում, և փորձ` այդ անբավարարվածությունըհատուցելու ոչ թե պրակտիկ միջոցներով, ոչ թե սոսկ առկա իրողություններիհամար առավել բավարար վիճակներ ստեղծելով, այլ երևակայելով իրերի ավելիգոհացուցիչ վիճակ և հասնելով մի բավարարվածության, որ դուրս է առկա իրականությունից»19:Մյուս կողմից` «Խաղը մի զվարճանք է, իր իսկ մարմնականությունից ձերբազատվածուրվագիծ: Մասնավորապես` ինչ-որ արմատական նոր տեխնոլոգիաների ներդրումներիցհետո հարաբերությունների անհրաժեշտ փոխակերպությունների շրջափուլում»20:
Ս.Սարգսյանիկողմից առաջադրված «ֆուտբոլային դիվանագիտությունը»21 յուրօրինակ«քաղաքական մի խաղ է», որը հնարավորություն է տալիս առկա լարվածությունըոչ միայն մեղմացնել, այլև «հասարակությունների հակազդեցություններիև գործողությունների ամբողջականացումը մեկ միասնական դինամիկ պատկերիմեջ»` «վերածվելով մշակույթների ճշգրիտ մոդելների»22: Այս առումով ՀՀ-ի համար «առկա իրողություններիհամար առավել բավարար վիճակների» համատեքստում առանձնանում է «Թուրքիայի,Վրաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ և հաղորդակցության բնագավառումիրականացվող տարածաշրջանային նախագծերի» (թուրք լրագրող Մուրդ Եթքինիձևակերպումը) մեջ ներառելու հեռանկարը: Հեռանկար, որի մեջ եթե «տարածաշրջանիբոլոր երկրները չեն ներգրավվում կամ դրանցից մեկը բացառվում է, դա նոր բաժանարարգծեր է առաջացնում» (Ս.Սարգսյան)23:
Սակայն Ս.Սարգսյանիառաջարկած «ֆուտբոլային դիվանագիտության» առանձնահատկություններիցմեկն էլ այն է, որ այն «ցանկության թելադրանքով գործող երևակայություն» չէ,ոչ էլ սոսկ «երևակայված իրադրությունը իրականացնելու ձգտում» կամ «իրականտեսնելու ցանկություն»: Այստեղ կարևորն այն է, որ «ֆուտբոլային դիվանագիտության»խաղարկման արդյունքում ի հայտ են գալիս հայ-թուրքական հարաբերություններիկարգավորման հիմնախնդիրների հնարավոր լուծման բազմաթիվ մոդելներ:Այսպիսով, այն մի յուրօրինակ «կրկնվող խաղ» (stage game) է, որի մասնակիցներըխաղում են նույն խաղը բազմաթիվ անգամներ: Այն է` եթե խաղը կարող էկրկնվել բազմաթիվ անգամներ, ապա դրա արդյունքում դրսևորվում են հարաբերություններիկարգավորման բազմաթիվ «հավասարակշռություններ» (равновесие по Нэшу):Իսկ որպեսզի «խաղային ոգին» իրոք պահպանվի և լինի ամբողջական, անհրաժեշտէ և երկրորդ կողմի ոչ միայն ներկայությունը, այլև` փոխազդեցությունը:Այն է` «անհրաժեշտ է ամբողջական իրավիճակից բաժանվեն որպես դրա մոդելներ»24:Թուրքիան, այդուամենայնիվ, փոխադարձեց հրավերը` «գնդակը» կրկին անցավՀայաստանի «դաշտը»:
Այսու` «ֆուտբոլայինդիվանագիտությունը» հաղորդակցական մի տարատեսակ է, որի շրջանակներումՀայաստանը չի «խաղում այն դերը», որը նրան պարտադրված էր ավանդաբար,կամ էլ «խաղում է այն դերը», որը պարտադրված է արդիության կողմից: Երկուդեպքում էլ «խաղը» հանդես է գալիս որպես «հորինված վերահսկելի իրավիճակ,կամ խմբային ինքնագիտակցության ընդլայնում, որը կարճատև դադար է հաղորդումառօրեական օրինակներին: Դա ողջ հասարակության ինքն իր հետ յուրօրինակզրույց է»25: Վերջինի դեպքում հնարավորությունների տիրույթն այլևս սահմանափակկամ միակողմանի չէ: Այն է` ուրվագծվում են բազմաթիվ հնարավորություններիտիրույթներ: Եվ, որ կարևոր է, «ֆուտբոլային դիվանագիտության» ընձեռածհաղորդակցության շնորհիվ մեր հարևանը (հարևանները) այլևս մեզ համար սոսկսուբյեկտիվ պատրանք չէ (չեն), այլ` իրականություն: Այստեղից` այն նշանակությունը,որը հաղորդվում է բարդ և շարժուն փոխհարաբերությունների հյուսվածքին,ինչպես երբեք. «մերժողական կաթվածը» փոխարինվում է խաղակիցների հնարամտություններիճկուն «տեղաշարժերով»:
ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՀԱՐԱՑՈՒՅՑԸ`«ԿՈՎԿԱՍԻ ՊԼԱՏՖՈՐՄԸ»
Թուրքիան ևս կանգնածէ քաղաքական ռազմավարության (գուցե մարտավարությա±ն) փոփոխությանհիմնավորման և օրինականացման հիմնախնդրի առջև: Այս առումով թուրքականհարացույցի առանձնահատկությունը «քաղաքական առասպելի» կիրարկումնէ. «Արդի քաղաքական առասպելները գործում են բոլորովին այլ կերպ: Դրանքչեն սկսում ինչ-որ գործողությունների հավանություն տալուց կամ արգելելուց:Այլ` սկզբում փոփոխում են մարդկանց, որպեսզի հետո հնարավորություն ունենանկարգավորել և կառավարել նրանց գործունեությունը»26: Դա ևս կարևորվումէ հասարակական գիտակցության դիտանկյունից: Իսկ քաղաքական առասպելներըլավագույն միջոցն են քաղաքական որոշումների օրինականացման համար.«պատումը (նառատիվը) օրինականացնում է պատմական տրամասույթը (դիսկուրսը)`ճանապարհ հարթելով առասպելաբանական ինտենցիաների համար»27: Այն է`քաղաքական առասպելը «իրադարձության կարևորագույն դիտանկյուններիխտացված վերարտադրությունն է»28:
Այստեղ, սակայն,կարևորն այն չէ, թե «քաղաքական առասպելի» մեջ «պատմական փաստերը» որքանովեն ներկա, այլ` «պատմական փաստերի» ինչպիսի համակազմն է ակտիվացված ևմեկնաբանված. «պատմությունն այստեղ ոչ միայն ինքն իրեն չի նմանվում, այլև,ընդհակառակը, այդ չնմանվելն օգտագործում է առասպելական տարածությունիցդուրս» գալու համար, ուր «արդեն պետք չէ հակադրվել փաստերին»29:
Սովորաբար քաղաքականառասպելի կառույցի մեջ հետազոտողներն առանձնացնում են հետևյալ երեքբաղկացուցիչները`
ինչ-որ փորձառնական իրավիճակի արքետիպը (սոցիալական կարգավորման և հարկադրմանչափորոշիչների կենսագործմանը վերաբերվող),
կոնկրետ փորձառնության բովանդակություն`տվյալ արքետիպով միավորված իրավիճակներից փորձնականում ստուգված,
այլաբանական պատկերների համակարգ, որիգործնական խորհրդանիշը «ցանկալին» հարադրում է «անհրաժեշտի հետ», այնէ` արքետիպով մշակվածին30:
Այս չափորոշիչներիդիտանկյունից այդպիսի քաղաքական առասպել է Թուրքիայի առաջադրած«Կովկասյան կայունության և համագործակցության պլատֆորմ» ծրագիրը: «Ռադիկալի»հարցազրույցում (թեկուզ շատ համառոտ և սեղմ ձևակերպումներով) Ա.Գյուլըևս իր խոսքը կառուցելիս դիմում է քաղաքական առասպելի ստեղծման տեխնոլոգիականմիջոցներին: Նրա խոսքի մեջ որպես «ինչ-որ փորձառնական իրավիճակի արքետիպ»հանդես է գալիս «Այս տարածաշրջանը մեր բոլորի տարածաշրջանն է: Բոլորսմիևնույն հողի զավակներն ենք (ընդգծումը` Ս.Հ.)»31 բանաձևումը: Որպես«կոնկրետ փորձառնության բովանդակություն»` Ա.Գյուլն ակտիվացնում է անցյալիհիշողութենական դաշտի դրական բևեռը. «Պատմության մեջ թուրքերն ու հայերըմիասին գոյակցել են այս հողում: Այն աստիճան, որ օսմանցիները «հավատարիմազգ» հորջորջեցին հայերին, պետական կարևոր պաշտոններում նշանակեցիննրանց»32: Իսկ «այլաբանական պատկերների համակարգի» դեպքում` «անվտանգմիջավայրի ստեղծման»33 հեռանկարի հրատապայնացմամբ, երբ «ցանկալին հարադրվումէ անհրաժեշտին»:
Ինչպես Է.Կասսիրերնէ նկատում. «Նոր քաղաքական առասպելները չեն ստեղծվում ինքնաբերաբար:Դրանք սանձարձակ երևակայության վայրենի ծնունդներ չեն: Ընդհակառակը,դրանք արվեստական ստեղծագործություններ են` հմուտ և ճարտար «վարպետների»ստեղծածը»34: Այսու` թուրքական հարացույցը ևս նման մշակվածություն անցածծրագիր է, որի համար նախադեպայինը դեռ 1920-ական թվականներին Թուրքիայիև իշխանությունը կորցրած ՀՅ Դաշնակցության համատեղ «Պրոմեթեյ» ծրագիրնէ: Սակայն քաղաքական առասպելի ընկալելի և ըմբռնելի լինելու համարչափազանց կարևոր է համապատասխան միջավայրի առկայությունը, որը համահունչէ տվյալ պայմաններին35:
Հարցի մեկ այլկողմն է ստեղծված ճգնաժամի հաղթահարման «պատմական առաքելության» խնդրականը,որն ըստ թուրքական քաղաքական առասպելի, ստանձնում է Թուրքիանª որպես «տարածաշրջանումխնդիր լուծող եր- կիր»: Այս համատեքստում կրկին դր- սևորվում է «կայսերական»առասպելը:
Այսպիսով, «Կովկասիպլատֆորմն» ըստ ձևի և բովանդակության առասպելական մի տեքստ է, որտեղ իմաստներըփոխանցվում են ոչ այնքան և ոչ միայն ռացիոնալ հասկացությունների օգնությամբ,որքան խորհրդանիշներով հագեցած զգացմունքների իռացիոնալ դրսևորմամբ:
Ուրվագծվող հեռանկարըլինելով խիստ տրամաբանական, այդուամենայնիվ, իր արտաքին գրավչությանկողքին առավել քան կարևորում է Թուրքիայի դերակատարումը: Մի բան, որիհամատեքստում ապագան կամ համագործակցության հնարավորությունն արտաբերվումէ հակադարձ համեմատականով` բացասական արժեբանությամբ: Ուշագրավ է,որ հայկական կողմի առաջադրած «ֆուտբոլային դիվանագիտությունը» հնարավորությունէ տալիս հաղթահարել այդ «լրջությունը» (Ղարաբաղի համատեքստում արդենունենք նախադեպը):
ԱՄՓՈՓՈՒՄ
Ի մի բերելով վերոշարադրյալըªակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերություններում ի հայտ եկած տեղաշարժիարդյունքում ուրվագծվել է փոխհարաբերությունների նոր համակարգի մշակմանհիմնախնդիրը: Անկախ նրանից` կբացվի հայ-թուրքական սահմանը (կճանաչիԹուրքիան Ցեղասպանությունը), թե ոչ, արդեն փաստ է հարաբերություններինախկին կերպի փոխակերպումը: Խորքային մի տեղաշարժ, որի հետնախորքիվրա` շնորհիվ ծավալվող քննարկումների, ավելի հստակ են ուրվագծվում ոչմիայն զարգացման կամ հակասությունների միտումները, այլև` դրանց պատճառներիհիմնավորումներն ու կանխատեսումները:
Ձևավորվել էնոր վերաբերմունք իրականության, «նոր վստահություն» կեցության նկատմամբ: Հաղթահարման «ճեղքումը» հայկականկողմի համար արտահայտվում է Ցեղասպանության ըմբռնման ավանդական միակողմանիտարբերակին զուգահեռ նոր հարացույցի առաջացման մեջ: Այն է` պատմության«հուզական կապանքներից» ձերբազատվելու և արտաշխարհի իրականությանհետ արդյունական և հեռանկարային հարաբերությունների վերականգնմանմեջ: Նախկին «սահմանային իրավիճակից» անցում է կատարվում դեպի «կեցություն»,որից` «համակեցություն»: Հնարավոր է դառնում ազգային ինքնության «արդիականացմանգործընթացը սնուցող միջավայրի» ձևավորումը:
Նման փոխակերպությանարդյու-նականությունն ապահովելու համար անհրաժեշտ է փոխակերպել ևմիջոցները, որոնցով իրականացվում է դա: Այն է` աշխարհատեսությունըև գործնական քայլերը, որոնցով կազմակերպվում և վերարտադրվում են տվյալհանրույթները: Այսու` հույժ անհրաժեշտ իրողություն է դարձել ազգայինինքնության դրական բևեռի (Ազգային Գերխնդրի) մշակումը: Այդպես հնարավորկլինի ազգի սոցիալ-հոգեբանական, քաղաքական, տնտեսական և մշակութային-քաղաքակրթականռիթմերի միասնության ապահովումը: Հայ-թուրքական սահմանի բացման հիմնախնդիրըսոսկ աշխարհագրական փոխակերպություն չէ, այն յուրօրինակ «էկզիստենցիալվիճակ է», որի համատեքստում ուրվագծվել են իրավաքաղաքական, տնտեսականև մշակութային շարժընթացների պատկերացումների ու կարծրակերպերի աստիճանականվերափոխման գործընթացները: Այս պարագայում հույժ կարևորվում է հայ-թուրքականհարաբերություններն իբրև հետազոտական հիմնախնդիր ձևակերպելու անհրաժեշտությունը:Խնդիրն առավել քան բարդ է. խոսքը երկու հակամետ (անգամ` թշնամական) ինքնություններիև քաղաքակրթությունների համադրելիության մասին է:
Վերոշարադրյալիամբողջականացման դիտանկյունից տեղին է հետևյալ մեջբերումը Պլատոնից.«Եվ արդ, հիրավի, մարդկային գործերն արժանի չեն չափազանց լուրջ վերաբերմունքի(megales men spades ouk axia), սակայն անխուսափելի է լրջությունը. և դրանումէ մեր դժբախտությունը (Պլատոն, Օրենքները, 803:b)»:
1. Է.Կասսիրեր, Էսսե մարդու մասին, Ե.,
Սար գիս Խաչենց&Փրինթինֆո, 2008, էջ 80:
2. М.Фуко, Археология знания,
Киев: Ника-Центр, 1996.
3. Է.Կասսիրեր, անդ, էջ 80:
4. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 28,
URL:/ http://www.azg.am/AR/2008082901:
5. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 29,
URL:/http://www.azg.am/AR/2008083001:
6. Անդ:
7. Ю. Лотман, Память в культурологическом
освещении, Семиосфера, С.-Петербург: «Искусство—
СПБե, 2000, с. 673.
8. Ա. Ստեփանյան, Պատմությունն իբրև տեքստ
(մեկնության և գրության հնարավորություն),
Պատմություն և կրթություն, 1-2, (2005), էջ 10:
9. Է.Կասսիրեր, անդ, էջ 81:
10. Ա.Ստեփանյան, Ինքնության ազգային չափումը
[Նախնական դատողություններ], Ինքնության հարցեր,
Տարեգիրք, Խմբ. Ա.Ստեփանյան, Ե., 2002, էջ 29:
11. Ա.Ստեփանյան, անդ, էջ 14:
12. Շ.Ծ.խՏՑՎՈվ, հպՎՌՏրՒպՐՈ հ.-կպՑպՐոցՐչ,
ԼջՊՈՑպսՖրՑՉՏ: ԼրՍցրրՑՉՏ-հկը, 2000, ր. 262.
13. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 28,
URL:/ http://www.azg.am/AR/2008082901:
14. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 29,
URL:/http://www.azg.am/AR/2008083001:
15. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 28,
URL:/ http://www.azg.am/AR/2008082901:
16. Schmidt M. Individuation: finding oneself
in analysis – taking risks and making sacrifices
// Journal of Analytical Psychology, 50 (5), 2005, p. 612.
17. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 28,
URL:/ http://www.azg.am/AR/2008082901:
18. Յ.Հայզինգա, Homo Ludens. մշակույթի խաղային
տարրի սահմանման փորձ, Ե.,
Սարգիս Խաչենց&Փրինթինֆո, 2007, էջ 17:
19. Ռ.Ջ.Քոլլինգվուդ, Արվեստի հիմունքներ, Ե.,
Սարգիս Խաչենց&Փրինթինֆո, 2007, էջ 171:
20. М.Маклюэн, Понимание медиа: внешние расширения
человека. — М.: Канон-Пресс/Кучково поле,
2003, ր. 272.
21. 2008 թվականի հունիսի 23-ին ՀՀ նախագահ
Ս.Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին
Երևան հրավիրելու մասին դիտարկում արեց. «միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքական խաղը» (ՙՀայաստանի Հանրապետություն», օրաթերթ, 25.06.2008): Այս «հրավերքը» շուտով որակվեց որպես ՙֆուտբոլային դիվանագիտություն»:
22. М.Маклюэн, указ. соч., с. 267.
23. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 28,
URL:/ http://www.azg.am/AR/2008082901:
24. М.Маклюэн, указ. соч., с. 274.
25. Անդ, с. 277.
26. Э.Кассирер, Техника современных политических
мифов, Политология: хрестоматия / Сост. проф.
М.А. Василик, доц. М.С. Вершинин. —
М.: Гардарики, 2000, с. 583.
27. Ю.В.Шатин, Политический миф
и его художественная деконструкция,
URL:/http://www.philology.ru/literature2/shatin-03a.htm;
19,01,2009.
28. Ch.Bottici and B.Challand, Rethiking Political Myth.
The Clash of Civilizations as a Self-Fulfilling
Prophecy, European Journal of Social Theory,
Vol. 9, No. 3, (2006), p. 320.
29. Անդ:
30. А.Савельев, Политическая мифология,
URL:/http://savelev.ru/book/?ch=340, 29,01,2009.
31. «Ազգ» օրաթերթ, 2008, օգոստոսի 29,
URL:/http://www.azg.am/AR/2008083001:
32. Անդ:
33. Անդ:
34. Э.Кассирер, указ. соч., с. 580.
35. Ch.Bottici and B.Challand, op. cit., p. 143.
36. Plato, Laws,
URL://http://www.perseus.tufts.edu/hopper/text.
jsp?doc=Perseus:text:1999.01.0165:book=8:section=848d,
(ἔστι δὴ τοίνυν τὰ τῶν ἀνθρώπων πράγματα μεγάλης μὲν σπουδῆς οὐκ ἄξια, ἀναγκαῖόν γε μὴν σπουδάζειν: τοῦτο δὲ οὐκ εὐτυχές.):