Փետրվար 2010, N 1
Համաշխարհային նոր իրականությունը և ՇՀԿ-ն` որպես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ֆենոմեն. հիմնախնդիրները, ֆունկցիոնալությունը և պատմական շանսը
Ալեքսանդր Կնազեվ, պատմական գիտությունների դոկտոր, ռուսական աշխարhագրական ընկերության իսկական անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն
ՆԵՐԱԾԱԿԱՆ
Աշխարհը գլոբալ է: Դրա դինամիկ համահարաբերակցությունն արդեն աքսիոմ է: Բայց ինչպես միջազգային նոր միջավայրի կառուցվածքն ու մեխանիզմները, այնպես էլ դրա հակասություններն ըմբռնելու համար անհրաժեշտ է, հավանաբար, հասկանալ ևԲ գլոբալացման, ևԲ փոխկախյալության իմաստը, և որ կարևոր է` համոզվել, որ համաշխարհային նոր իրականությունը կազմող այդ կոնցեպտները համընդհանուր են: Եվ ոչ թե դրա իմաստաբանական, այլ` էութենական լիցքով:
Գլոբալացումը և փոխկախյալությունը` ներկայում լայնորեն կիրառվող և ընդունված իմաստներով, ամենևին էլ չեն նշանակում Ֆրենսիս Ֆուկույամայի կանխատեսումների հաստատում «պատմության ավարտի» գրեթե կամ պսևդոհեգելյան ընկալմամբ1, որը բխում է դեմոկրատիայի և ազատ շուկայի իբր վերջնական հաղթանակից2: Հեշտ է հայտնաբերել նաև Հեգելի ակնհայտ աղավաղումները. ըստ Հեգելի` համաշխարհային-պատմականը ոչ թե տարածական ընդգրկման մեծության, այլ այս կամ այն ժողովրդի հոգևոր բնույթի մեջ է, այնպես որ` Ֆուկույամայի մեկնաբանման հետ հեշտությամբ կարելի է չհամաձայնել արդի մշակութային համատեքստի պարզ քննություն կատարելով: Հեգելը գրում է. «...համաշխարհային պատմությունը տեղի է ունենում հոգևոր ոլորտում»3 և պետության աստիճանական անկումն ու անհատների պահանջմունքների գերիշխումը (consumer society) ամենևին էլ չի համարում մի ինչ-որ պոզիտիվ արդյունք, ընդհակառակը, «այն բանից հետո, երբ հայրենասիրությունը` Հռոմի գերակա ձգտումը, բավարարվեց, հռոմեական պետությունում անմիջապես ի հայտ եկավ զանգվածային փչացածությունը... Այդ ժամանակից Հռոմի ներքին հակադրությունը կրկին ի հայտ է գալիս այլ ձևով... հայրենասիրության դեմ մասնավոր շահերի պայքարի ձևով...»4: Այսինքն` հենց հոգևոր ներքին հակասությունները հանգեցրին անտիկ աշխարհի հզորագույն կայսրության անկմանը: 
Այո, գլոբալացումը պայմանավորում է այն ակնհայտ փաստը, որ պետությունների տարածքային սահմանները զգալիորեն կորցրել են իրենց տնտեսական իմաստը, իսկ համաշխարհային առևտրի, սակագնային արգելքների ազատականացումը և կապիտալի շարժի սահմանափակումների կրճատումը ազգային պետություններին զրկել են տնտեսությունը վերահսկելու լիազորությունների մի մասից, այսինքն` նրանց ինքնիշխանության մի մասից տնտեսության ոլորտում5: Համաշխարհայնացումը (մոնդիալացումը) ձևափոխել է մրցակցությունը պետությունների միջև, դա արդեն այն պարզ ինտերնացիոնալացումը չէ, որը պետությունները վարում էին միջազգային հարաբերությունների լավագույն համակարգի հաստատման համար: Սա արդեն ազգային տնտեսությունների ամբողջությունը հանդիսացող միջազգային տնտեսության անցումն է պլանետար շուկայի տնտեսությանը, որը կարգավորվում է միատեսակ կանոններով` ԱՄՀ և Համաշխարհային բանկի, ԱՀԿ և Սակագների ու առևտրի մասին ընդհանուր համաձայնագրի (GATT) մեխանիզմների միջոցով, ի շահ որոշումների կայացման մեկ կենտրոնի: Կենտրոն, որն անվանվում է անգլո-սաքսոնական կամ ատլանտյան ընկերակցություն: Սակագնային և տարածքային արգելքների ազատականացումն իր հետևից բերում է «մրցակցային առավելությունների տեսության» հաղթահարում, մրցունակության և շուկայական առաջնության արդի հայեցակարգերը դուրս են գալիս Մայքլ Փորթերի ավանդական, դասակարգված ռազմավարական պլանավորման շրջանակից6:
Եթե դեռ բոլորովին ոչ հեռավորանցյալում արդյունաբերական զարգացած երկրներն ունեին մոնոպոլ դիրքերնոր տեխնոլոգիաների բնագավառում, ամենաբարձր ավելացված արժեքով,կայուն աշխատավարձով և բարեկեցության բարձր մակարդակով, ապա տեղեկատվականարդի ՙհեղափոխությունը» նաև նոր ինդուստրիալ երկրներին է թույլ տալիսմրցակցել արդյունաբերական ավելի վաղ զարգացած երկրների արտադրանքիհետ: Ընդ որում` նոր ինդուստրիալ երկրները, իրենց աշխատուժի ցածր արժեքիև սոցիոէկոլոգիական բազմաթիվ պահանջների անտեսման հաշվառմամբ (իսկհաճախ նաև պետական-պլանային խելամիտ միջամտության բարձր մասնաբաժնիհաշվառմամբ, ինչպես, օրինակ, Չինաստանում է), նկատելիորեն սասանումեն ինդուստրիալ հին պետությունների դիրքերը, ներառյալ նաև դրանց սպառողականբարեկեցությունը7:
Հնարավոր է, որ դա ոչ այլ ինչ է, եթեոչ աշխատանքի միջազգային նոր բաժանման սկիզբ: Բայց այդ գործընթացը չափազանցարագ է ընթանում, ինչը դժվարացնում է կառուցվածքային պրոգրեսիվ փոփոխություններիիրականացումը: Եվ արդյունքում կտուժեն այն երկրները, որոնք արդյունավետռազմավարություններ չեն որդեգրի: Հաշվի առնելով նաև այն, որ գլոբալացմանգործընթացում էլ ավելի շատ է քայքայվում ոչ միայն պետության ինստիտուտը`որպես քաղաքական և տնտեսական համակարգերի միավոր, այլ նաև միջազգայինիրավունքը` որպես միակ և ցայժմ հարաբերականորեն գործող կարգավորիչ:
Տեղի ունեցող գործընթացներում,գլխավորը, թերևս, ամենաճիշտը ձևակերպել է Ալեքսանդր Դուգինը. «Գլոբալացումըհամաշխարհային մասշտաբով ամերիկյան հեգեմոնիայի հաստատումն է, որտեղամերիկյան արժեհամակարգը, ինստիտուտները, ռազմավարական շահերը ևտնտեսական կարգը պարտադիր են բոլորի համար: Գլոբալ աշխարհը մեսիականԱմերիկայի հետնաբակն է»: Համաշխարհային գլոբալացման նախկին և առայժմգործող հիմնական միտումը եվրատլանտյան ընկերակցության ունիվերսալիստականանվերապահ գերիշխումն էր` հիմնված պատմականորեն ձևավորված տեխնոլոգիականգերազանցության, քաղաքական համակարգերի, գործող գլոբալ ֆինանսականձևաչափերի փոխակերպման էլ ավելի մեծ դինամիկության վրա:
Սակայն գլոբալացումը, ինչպես ևցանկացած գործընթաց, համաչափ չէ: Ներկա գլոբալ գործընթացի առանձնահատկությունը.նոր, զարգացող երկրների զարգացման ցիկլերը դառնում են անկախ հին ինդուստրիալպետությունների ցիկլերից, դրանց աճի դինամիկայում դիտվում են բարձր փոփոխականություն(այստեղ հասկացվում է որպես ֆինանսատնտեսական փոփոխականների փոփոխականությանբնութագիր) և էլ ավելի մեծ ինքնուրույնություն, ինչը նրանց ավելի վտանգավորմրցակից է դարձնում, հատկապես կապիտալի ներգրավման մասով: Ներկա ճգնաժամիպայմաններում դա կարող է լրջորեն, նույնիսկ խիստ լրջորեն նեղել ավելի առաջավորերկրներին և դանդաղեցնել նրանց տնտեսական վերելքը: Եվ հակառակը, նորարարականկառավարման առկայությամբ մինչ այդ պակաս զարգացած երկրներից շատերը(օրինակ` ԽՍՀՄ նախկին հանրապետություններից, մասնավորապես` ԿենտրոնականԱսիայի երկրներից շատերը) կարող էին որոշակի ճեղքում կատարել իրենցզարգացման մեջ` ճգնաժամի հաղթահարման համար օգտվելով ֆինանսական անհրաժեշտռեսուրսների համեմատաբար ոչ մեծ մասշտաբներից: Օրինակ` իրենց աշխարհաքաղաքականդրության օգուտների փոխարեն:
Այս միտումըհարթ չէ, խափանումներ է ունենում, դրա զարգացմանը խոչընդոտում են բազմաթիվգործոններ, որոնց մի մասի գործողությունը սկզբունքորեն անհրաժեշտ է ենթարկելժամանակային, տարածական և այլ համատեքստային որոշակի քննախոսության9:Այսինքն` այն, ինչ տեղի է ունենում, չնկարագրել մոդելային մեթոդիկաներիտերմիններով, այլ պարզաբանել ասպեկտուալության և առանձնահատուկքննախոսական հետևողականության տերմիններով: Ասենք, մեր կարծիքով` ամենևինէլ արդիականությունը չկորցրած լcole sռmiotique de Paris-ի` Փարիզի սեմիոտիկդպրոցի ավանդույթներով:
ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ
ԿՈՆՏՐՌԵԱԿՑԻԱՆԵՐԸ
Ավանդական կենտրոնների տիրապետմանը սպառնացող միտման խոչընդոտելը տեղի է ունենում նախևառաջ ոչ տնտեսական ոլորտում: Երևույթը, երբ տնտեսական ոլորտի գործունեության հետևում կանգնած են ուժի մեկ` եվրատլանտյան կենտրոնին պատկանող քաղաքական ուժերի գործողությունները, երբ խաղի շուկայական կանոնների հաստատման համար օգտագործվում է ուժի այդ նույն կենտրոնի քաղաքական և հատկապես ռազմական ուժը, պակաս հրատապ չէ, քան «շուկայի անտեսանելի ձեռքի» քաղաքականության վրա ազդեցության երևույթը10: Գլոբալացումը բերում է տարատեսակ ռեակցիաների ամբողջություն, այդ թվում այնպիսիները, որոնք կամ օգտագործվում են, կամ կարող են օգտագործվել կոնկրետ շահերի իրականացման համար:
Նախ` դա ինտեգրված կազմավորումների, տարածաշրջանային դաշինքների ստեղծման միտումն է: Դրանք կազմավորվում են ինչպես զարգացման նույն մակարդակն ունեցող երկրների միջև, այնպես էլ, հաճախ` զուտ քաղաքական-աշխարհագրական չափանիշներով, ներառելով ինչպես մեծ ու հարուստ, այնպես էլ պակաս հաջողակ և իրենց տարածքային-ժողովրդագրական ցուցանիշներով ոչ մեծ երկրներ: Ցանկացած պարագայում այստեղ արժե համաձայնել ավանդական աշխարհաքաղաքական «համատարածաշրջանային» դպրոցների ներկայացուցիչների այն պնդումների հետ, թե աշխարհագրական չափանիշը գլխավորն է: «Աշխարհագրությունը պետությունների արտաքին քաղաքականության ամենահիմնարար գործոնն է, որովհետև այն առավել մշտականն է: Նախարարները գալիս են և գնում, մահանում են անգամ բռնապետները, բայց լեռնաշղթաներն անսասան են մնում»:
Երկրորդ գործոնը, որն զգալիորեն «սրբագրում» է գլոբալացման գործընթացը, հատվածայնացման կամ «բալկանացման» վեկտորն է, որն ընդգրկում է ոչ միայն բազմէթնիկ և բազմադավան, այլև միաէթնիկ և միադավան ազգային պետությունները: Այս գործոնի գնահատման հարցում վիճելի կարելի է համարել սուբյեկտիվ և օբյեկտիվ սկզբունքների հարաբերակցությունը, բայց աշխարհակարգի վեստֆալյան համակարգի և Յալթայի մոդելի կործանման ողջ ակնհայտությամբ անգամ ճիշտ չէր լինի ժխտել այն: Այս գործոնը չափազանց հիվանդագին է, a priori կարելի է ընդունել, որ արդի աշխարհը պատրաստ չէ պետության ինստիտուտի` որպես ողջ աշխարհակարգի բազային միավորներից մեկի, դերի և տեղի այդքան արմատական վերանայմանը12: Այստեղ անհրաժեշտ է կրկին վերադառնալ «պատմության ավարտի» հարցին: Գուցե այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է, և պետությունների ու սահմանների անսասանությունը մտածողության մի ինչ-որ կոնսերվատիզմ է, և Ֆուկույաման իրավացի է:
Եվ նա միայնակ չէ, արևմտյան (ու առաջին հերթին` վերլուծական) ընկերակցությունում ընդհանուր առմամբ գերակա աշխարհատնտեսական պարադիգմը հարցականի տակ է դնում ազգային շահերի դոկտրինի, որը ժամանակին ձևակերպվել էր ազգային պետությունների համար, հիմնավորվածության հարցը13: Ասենք, բիզնեսի ռազմավարության գծով հայտնի մասնագետ Կենիչի Օմաեն ընդհանրապես կարծում է, որ պետությունը վերածվում է «նոստալգիական ֆիկցիայի». այն գուցեև պահպանում է քաղաքական հայտնի իմաստը, բայց ամբողջովին արժեզրկվում է տնտեսության տեսակետից: Նա առաջարկում է հրաժարվել «քարտեզագրական պատրանքներից» և հաշտվել տնտեսական սահմանների վերացման անհրաժեշտության հետ` չորս գործոնների կամ «չորս Ի»-ի ներգործությամբ. ինվեստիցիաներ, ինդուստրիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինդիվիդուալ սպառում՚: Այս մոտեցմանը համաձայնելու կամ չհամաձայնելու պարագայում էլ անհրաժեշտ է հասկանալ, որ ազգային պետությունների` որպես մարդկության պատմության հիմնական սուբյեկտների, ձևավորումը կապված էր ինդուստրիալ ֆորմացիայի ծագման հետ, հենց ազգային պետությունն է եղել զարգացման ինդուստրիալ մոդելի բուն էությունը: Nilpermanet sub sole.
Միջազգային հարաբերությունների նոր, հետճգնաժամային ձևաչափը պահանջում է այդ հարաբերությունների սուբյեկտության և՜ նոր ձևաչափ, և՜ նոր կառուցվածք: Ջեյմս Ռոզենաուն վաղուց արդեն ենթադրում էր, որ ազգ-պետությունների ձևավորված համակարգը կհանգի կործանման, թեև ազգային պետությունները դե յուրե, այնուամենայնիվ, կմնան միջազգային կյանքի գլխավոր սուբյեկտները15: Մակրոգլոբալ կառույցների միջավայրում ծագում է «պետականակենտրոն աշխարհ» (միջպետական հարաբերությունների ոլորտ) և «բազմակենտրոն աշխարհ» (միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների, վերազգային կորպորացիաների և շուկաների, միջազգային խմբերի և այլ կազմակերպությունների գործողության ոլորտ) բաժանում, ընդ որում, Ռոզենաուն միանգամայն արդարացիորեն պնդում է, որ համաժամանակյա տեղի ունեցող ինտեգրացիաների ու ֆրագմենտացիաների համամոլորակային միտումներն անքակտելի են16: Ճիշտ է, դրանով իսկ աշխարհը սառը պատերազմից հետո հստակորեն «գլոբալ կառավարման» և «գերտերությունների կառավարման» հակասություն է ցուցադրում: Արևմուտքում արդեն հնչում են (առայժմ, իհարկ», կիսապաշտոնական) կոչեր այն մասին, որ ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը պատասխանատու դառնա արտասահմանյան ռեսուրսների նկատմամբ անդամ երկրների իրավունքի ապահովման, ինչպես և անգամ այդ երկրների ընկերությունների` ներդրումների և այդ ռեսուրսների վրա վերահսկողության իրավունքի ապահովման համար17: «Սիբիրը ժամանակի ընթացքում պետք է որ վերածվի համաեվրասիական սեփականության», - Զբիգնև Բժեզինսկին գոնե քիչ թե շատ կոռեկտ է արտահայտվում18: Բայց սա ընդամենը առաջին ախտանիշներից մեկն է: Վերջին տասնամյակներին ԱՄՆ-ին այնքան է դուր եկել համաշխարհային քաղաքականության մեջ «թիվ մեկը» լինելը, որ այժմ լի է այդ դիրքն իր համար պահպանելու վճռականությամբ19: Համաշխարհային կարևորագույն շուկաներում (հատկապես ռեսուրսային) մրցակցության խստացման ուղղակի հետևանքն է իրենց ընկերությունների արտասահմանյան ներդրումների պետական հովանավորությունն արտասահմանում: Սա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին, գլոբալ արտաքին տնտեսական հարձակման պետական ռազմավարությունը լավ երևում է, օրինակ, Չինաստանում20:
Ճգնաժամն, ըստ էության, համակարգային մարտահրավեր է, որը ծագում է որպես էվոլյուցիոն զարգացման և տնտեսական կյանքի կազմակերպման մեջ հարկադիր կամ ցանկալի նորարարությունների ներառման արդյունք, որպես իրապես ձևավորված հարաբերություններին կայացած պատկերացումների անհամարժեքության արտահայտություն: Ուստի, համակարգային պետք է լինի նաև ռեակցիան: Զարգացումը հակասությունների բացակայություն չի հանդուրժում և ինքն է ծնում հեգելյան դիալեկտիկական երրորդության առաջին երկու հիմնարար սուբստանցները` երրորդի ծնվելու իրավունքը տրամադրելով իրադարձությունների բնական ընթացքին, բայց արդեն սուբյեկտիվ սկզբունքի` հենց սոցիումի ներառմամբ: Տարածաշրջանային դաշինքների կազմավորման դինամիկայի արագացումն անմիջապես ԽՍՀՄ փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո որոշակի չափով դառնում է գլոբալ բևեռայնության դեֆիցիտի հետևանքով և գլոբալ մարտահրավերի պատասխանի ձևավորման միտում:
Բնական է, որ տարածաշրջանայինձևավորվող բևեռներն օբյեկտիվորեն ձգտում են դառնալ դիմակայող, առաջինհերթին` տնտեսական, միմյանց հետ մրցակցող դաշինքներ: Գլոբալացումը որպես առաջնային հակազդեցությունառաջ է բերում տարածաշրջայնացման զարգացումը, որն իր հերթին խոչընդոտումէ գլոբալացման գործընթացների զարգացումը: Բացարձակապես ոչ մի նոր,ոչ մի այնպիսի բան, որը կհակասեր հեգելյան դասական դիալեկտիկային: Արդիաշխարհն ի ցույց է դնում բազմաթիվ խիստ հակասական գործընթացների սրացում.ինտեգրում և ապաինտեգրում, գլոբալացում և տեղայնացում, տակավին վերջերսմիանգամայն հաջող աշխարհաքաղաքական սցենարների կամ սխեմաների արմատականփոխակերպում և սկզբունքորեն նորերի գոյացում:
Ռեսուրսային և ընդհանրապես զարգացման պոտենցիալն աշխարհում չի աճում, այլ նվազում է, այն խիստ անհավասարաչափ է բաշխված21, ergo, սրվում է մրցակցությունը ուժի առաջատար կենտրոնների միջև: Ջեք Լևիի և նրա կողմնակիցների «դեմոկրատական աշխարհի հիպոթեզը», որոնք փորձում էին դրան հաղորդել հասարակական գիտությունների համընդհանուր օրենքի կարգավիճակ22, կառուցված լինելով «գերտերության» համար և հաշվի չառնելով գլխավոր շարժիչի` մրցակցության պարագան, վաղուց արդեն քննադատության չի դիմանում: Տարբեր` գլոբալացման, տարածաշրջանների, դաշինքների ստեղծման գործիքների միջոցով վարվող մրցակցությունը մեծ տերությունների միջև ուժերի և շահերի հարաբերակցության նոր դասավորություն է ստեղծում: Տերությունները կամ պետություն-կորպորացիաներն անխուսափելիորեն հակամարտությունների մեջ կմտնեն (ներառյալ նաև զինվածը) ինչպես միմյանց, այնպես էլ այն կողմերի հետ, որոնք մտադիր կլինեն պահպանել իրենց ռեսուրսային ինքնիշխանությունը: Այս ամբողջ համատեքստում սկզբունքայնորեն առավել կարևոր, հանգուցային է դառնում ժամանակին Վ.Լ. Ցիմբուրսկու առաջադրած հարցը. «...արդյոք Լիմիտրոֆի առանձին հատվածները` Արևելյան Եվրոպան, Կովկասը և «նոր» Կենտրոնական Ասիան, կդառնա±ն առաջին հերթին միջնորդներ իրենց հարևան քաղաքակրթությունների միջև` շաղկապելով և միևնույն ժամանակ բաժանելով դրանք, ինչպես եղել է դարեր շարունակ, թե՛ ողջ Լիմիտրոֆը ծայրեիծայր կմիացվի Եվրո-Ասիայի պլատֆորմների դիմակայող մեծամասնության ռազմավարական և աշխարհատնտեսական ամբողջությանը` Արևելյան Եվրոպայի միջոցով դեպի Եվրո-Ատլանտիկա ուղղակի ելքով, որն իրեն տեսնում է «համաշխարհային քաղաքակրթության» դերում: Այս տարածքներում ի~նչ ձևով պետք է դրսևորվի այսօր ի հայտ եկող պայքարն աշխարհի զարգացման երկու միտումների միջև` միաբևեռությա՛ն, թե՛ իրական ուժային բազմաբևեռության, ինչը, ըստ երևույթին, կկազմի առաջիկա հիսնամյակի համաշխարհային ռազմաքաղաքական պատմության գլխավոր բովանդակությունը»23: Ռեսուրսների սրընթաց աճող դեֆիցիտի պայմաններում «Հյուսիսիե ներմուծումից կախյալ պետությունների առջև անխուսափելիորեն կծառանա մատակարարումների ավելի հուսալի երաշխիքներ ստանալու, այլ ոչ թե պարզ շուկայական պայմանագրերի խնդիրը: Այս խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն մեկ եղանակով` ուժային մեթոդներով վիճարկելով արտահանող երկրների ազգային ինքնիշխանությունը: Պատահական չէ, որ XX դարի վերջին սկզբունքորեն փոխվում է պատերազմների և հակամարտությունների բնույթը, դրանք հետզհետե ավելի ասիմետրիկ են դառնում: Տարածքային և միջպետական պատերազմներին փոխարինելու են գալիս տեղային, անգամ կետային հակամարտությունները` արտաքին գործոնի միջամտության բարձր աստիճանով: Դրանք քաղաքացիական հակամարտություններն են արտաքին ազդեցությամբ, խաղաղարար գործողություններն ու սահմանային հակամարտությունները` միջազգային զորակազմերի մասնակցությամբ, «հումանիտար ինտերվենցիաները» և այլն: Հենց դրանք են դառնում այս կամ այն ռեսուրսն ունեցող ազգային պետությունների ինքնիշխանազրկման առավել արդյունավետ գործիքները: Միջազգային բևեռացման դինամիկ խորացումը, մրցակցության խստացումը աշխարհաքաղաքական և անգամ պատմական իրողություն է, որը կախված չէ publicpolitique-ի հայտարարություններից24:
Ազգային պետությունը` որպես պատմական գործընթացի ուրույն միավոր, դադարում է լինել ռազմավարական հարթության սուբյեկտ տնտեսության գործունեության և տեխնոլոգիաների զարգացման համար: Այս գործառույթը որոշակի չափով պահպանվում է քիչ պետություններում, որոնք ենթակառուցվածքային և/կամ ռեսուրսային առավելագույն պոտենցիալ ունեն և որոնք կարելի է նշել «կայսրություններ» կամ «պետություն-կորպորացիաներ» հասկացությամբ, որտեղ բյուրոկրատիաները, տնօրինելով պետության տնտեսական ռեսուրսները, վերազգային կորպորացիաների հետ գործում են որպես ինքնուրույն դերակատար` օգտագործելով իրենց մրցակցային արտոնությունները, այդ թվում և կառավարման համակարգը: Դրանք խիստ կենտրոնացված կապիտալով պետություն-կորպորացիաներ են, կապիտալ, որը վերահսկում է իշխող վերնախավը և ինքն էլ կառավարում է: Դրանք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, զարգացման այդ ճանապարհով են ընթանում Հնդկաստանը, Բրազիլիան: Գործունեության հետինդուստրիալ ձևերը և զարգացումն ընդհանրապես դուրս են եկել ազգային-պետական առկա սահմաններից, բայց այդ էվոլյուցիան չի բացառում կայսրությունների և կառավարման կայսերական ձևերի առանձնահատուկ դերը, կայսրությունների առաքելությունը` որպես համաշխարհային ռեսուրսների գեներատորների, նշանակալի է նաև այսօր:
Ընդ որում, տարածաշրջանային միջպետական դաշինքների և կազմակերպությունների ստեղծումը մնում է իրենց շահերի համար մեծ տերությունների պայքարի առավել գործուն հնարքներից25: Նման դաշինքների և կազմակերպությունների կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչպես վկայում է պատմությունը, դետերմինացված է երկմիասնական մեկ պայմանով` բոլոր մասնակիցների ազգային օբյեկտիվ շահերին համարժեքությամբ և լիդեր-երկրի գրավչությամբ: Այժմ լիդեր է ճանաչվում նա, ով մրցակցի պոտենցիալը քայքայելուց անցում է կատարում այն բանին, որ արհեստականորեն սահմանափակի, դանդաղեցնի վերջինի աճն ու հետո կարողանա «նպատակաուղղված զարգացնելե պոտենցիալ մրցակցին, մանիպուլացնել նրա զարգացումը` ի շահ լիդերի: Այսպես էր ԱՄՆ-ը փոխգործակցում Բորիս Ելցինի ժամանակների Ռուսաստանի հետ, նման տրամաբանությամբ, բայց պակաս արդյունավետությամբ է կառուցվում ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի հանդեպ26: «Ներգրավումը»(engagement), որն առավել արդյունավետն է, օրինակ, Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ, նման կառավարման առավել ճշգրիտ մարմնավորումն է «ինտեգրման»` որպես համաշխարհային տնտեսական ու քաղաքական հարաբերությունների համակարգում ներգրավման, միջոցով: Սխեման, բնականաբար, նախատեսում է, որ «անցումային» երկրները ներառվում են համապատասխան կազմակերպությունների գործունեության մեջ, ապրում նրանց կանոններով, բայց, փաստորեն, դրանց կառավարման գործում նկատելի դեր չեն խաղում:
Հարկ է նշել նաև ինստրումենտալ բնույթի դաշինքաստեղծ միտման մասին, որը կոչված է ապահովելու ոչ այնքան մասնակիցների իրական պահանջմունքները, որքան հիերարխիկորեն ավելի նշանակալի, դաշինքաստեղծ սուբյեկտների աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը: Հենց այս միտման հետևանքով հետխորհրդային տարածքում ինտեգրումն ընթացավ տարբեր վեկտորներով. պայմանականորեն` ռուսամետ և հակառուսական ուղղություններով: Հետսոցիալիստական տարածքի համար դաշինքների ստեղծումը, որը տեղի էր ունենում օբյեկտիվ պատճառներից և պահանջմունքներից անկախ, խիստ բնութագրական է:
Այսօրինակalliances creation է ՎՈՒԱՄ-ը: Այն ստեղծվեց 1997թ. հոկտեմբերին, Վրաստանի,Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի կողմից (1999-2005թթ. կազմակերպությանմեջ էր նաև Ուզբեկստանը, որը 2002-ից փաստորեն անտեսում էր կազմակերպությունը.առաջին փուլում մասնակցության մտադրություն էր հայտնում նաև Ռումինիան):ՎՈՒԱՄ-ը հայտարարվեց որպես միավորում, որը նպատակ է դնում ընդհանուր շահերունեցող պետությունների խմբի կազմում ենթատարածաշրջանային գործնականհամագործակցության զարգացումը տնտեսական և ռազմաքաղաքական ոլորտում:Դրա հատկանշական գիծն ի սկզբանե դարձավ կողմնորոշումը դեպի եվրոպականև միջազգային կառույցներ, միության անմիջական նպատակն էր անդամ պետություններիտնտեսական, առաջին հերթին` էներգետիկ կախվածության թուլացումը Ռուսաստանիցև էներգակիրների տարանցման զարգացումը Ասիա (Կասպիա)-Կովկաս-Եվրոպաերթուղով` շրջանցելով Ռուսաստանի տարածքը: Որպես քաղաքական պատճառներնշվում էին Ռուսաստանի նկրտումներին դիմակայելու, Եվրոպայում սովորականզինված ուժերի թևային (ֆլանգային) սահմանափակումները վերանայելուձգտումը և այն մտահոգությունները, թե դա կարող է օրինականացնել ռուսականռազմական զորակազմերի ներկայությունը Վրաստանում, Մոլդովայում ևՈւկրաինայում` անկախ նրանց համաձայնությունից: ՎՈՒԱՄ-ը գրեթե անգործությանէր մատնված բազում տարիներ: Օրինակ` կազմակերպության Յալթայի խորհրդակցությանը(2004թ.) հինգ լիդերից միայն երկուսն էր մասնակցում: ՎՈՒԱՄ-ի` որպես ռուսականսահմանի երկայնքով «սանիտարական սահմանագծիե ստեղծման համար նախատեսվածգործիքի, քաղաքական ուղղվածություննառանձնապես ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ 1999թ. Վրաստանը, Ադրբեջանըև Ուզբեկստանը դուրս եկան 1992թ. ստորագրված ԱՊՀ Հավաքական անվտանգությանպայմանագրից (չշփոթել ՀԱՊԿ-ի հետ): Հասկանալի է, որ ՎՈՒԱՄ-ը ծագման պահիցիսկ տնտեսական և քաղաքական էական աջակցություն էր ստանում ԱՄՆ-ից, որնէլ, ըստ էության, այս դաշինքի ստեղծման նախաձեռնողն էր և ձևականորենկազմակերպության դիտորդի կարգավիճակ ուներ: Այնուամենայնիվ, չնայածԱՄՆ ու ԵՄ քաղաքական-դիվանագիտական մշտական աջակցությանը, ՎՈՒԱՄ-ըզուտ դեկլարատիվ արտեֆակտ է մնում:
ՎՈՒԱՄ-ը դասական օրինակ է մի այնպիսի իրավիճակի, երբ տեղի է ունենում միմյանց հետ անհամատեղելի գործընկերների միավորումն այն կանոններով, որոնք այս կամ այն կերպ պարտադրված են կողքից և տնտեսական ու քաղաքական համագործակցության իրական հիմքեր չունեն: Տեղի է ունենում տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտների վերադասավորում` առանց տարածաշրջանային գործընթացներում դրանց իրական նշանակալիության և իսկական դերի հաշվառման, փոխդասավորությունը նպատակ ունի լուծել այնպիսի խնդիրներ, որոնք մի շարք դեպքերում բևեռայնորեն հակադիր են մասնակիցների ազգային շահերին: Վերջնարդյունքում դա ստեղծում է լրացուցիչ կոնֆլիկտայնություն: Դրան նպաստում է նաև քաղաքական գործող վերնախավերի աշխարհայացքի ապակառուցողական ազդեցությունն ընթացիկ, ներառյալ նաև ինտեգրացիոն գործընթացների վրա: Դրա հետ մեկտեղ, հետխորհրդային տարածքի ներկայիս աշխարհաքաղաքականությունն իր վրա զգում է այն շահի ներգործությունը, որը համաշխարհային ուժի կենտրոններն ունեն հաղորդակցային և ավելի շատ` ռեսուրսային պոտենցիալի նկատմամբ` ստեղծելով քաղաքական կոնյունկտուրա և, որպես հետևանք, անառողջ կոնֆլիկտայնություն:
Նոր աշխարհի պայմաններն այնպիսին են, որ տնտեսական շահը միաժամանակ նաև քաղաքական-ռազմավարական շահ է: Տնտեսական ինտեգրումը թույլ է տալիս օգուտի վերածել ճգնաժամի բացասական գործոնները. աշխատավարձի ցածր մակարդակը, սեփական ձեռնարկությունների թվի կրճատումը և զանգվածային իմիգրացիան: Բայց ինտեգրումը համադարման չէ, մրցակցությունը զգալիորեն մոտիվացիոն մեծ պոտենցիալի է տիրապետում: Ներկայիս իբրև թե բարեկեցիկ Եվրոպան աղետալի վիճակում է: Ժողովրդագրական անկում, բնակչության ծերացում և, համապատասխանաբար, սոցիալական ծախսերի ավելացում; տեխնոլոգիական բազայի հարաբերական թուլություն (այսինքն` գերակշռում են այն արտադրությունները, որոնցում ավելացված արժեքը միջին մակարդակի է), աշխատավարձի և ֆինանսական բեռի բարձր մակարդակ, ինչն առաջացել է ինչպես համընդհանուր բարեկեցության հետևանքներով, այնպես էլ 1970-1980-ական թթ. կուտակված պետական պարտքի մարմամբ:
Տնտեսական մրցակցությունն առանձին տարածաշրջանային բևեռներում, ինչպես իրենց` տարածաշրջանների, այնպես էլ տարածաշրջանների ու դրանք շրջապատող երկրների միջև, այնպես չի վարվում, ինչպես անցյալում: Ըստ էության, սրված մրցակցությունը պետություններին ստիպում է մեծացնել իրենց մրցունակությունն անգամ տնտեսական այն «բևեռի» կամ «բլոկի» ներսում, որի կազմում են: Այս գործընթացն անցնում է անցյալից տարբերվող պայմաններում, ինչը հեշտությամբ բացատրվում է պետական սահմանների պաշտպանական գործառույթների վերացմամբ, ինչպես նաև տնտեսության տարածաժամանակային բնութագրիչների փոփոխությամբ: Եվ այստեղ չի օգնում ամենազոր ազատ շուկայի և դրան ուղեկցող դեմոկրատիայի նման մի ինչ-որ ունիվերսալությունը:
Ունիվերսալությունը (և միաբևեռայնությունը` որպես ունիվերսալության դրսևորումներից մեկը) մերժում է զարգացումը, զարգացումը ներունակորեն բազմազան է, դրա համար էլ առաջադրված հարցի պատասխանն է համարվում, այնուամենայնիվ, «իրական ուժային բազմաբևեռության» միտման ձևավորումը: Եվ սա օբյեկտիվ պատասխանն է եվրատլանտիստների նպատակաուղղված կերպով կազմակերպած միտման մարտահրավերին, միտում, որը պայմանականորեն անվանվում է «բալկանացում»: Քաղտեխնոլոգիական ակտիվության, արհեստական գլոբալացման ինչ-որ նախագծերի դրսևորում լինելով (և ամենևին էլ բնական-պատմական զարգացման օրինաչափ արդյունք չլինելով)` այդ միտումն արժանի է առավել մանրազնին դիտարկման:
Եվ տրամաբանական կլինի դա անել եվրասիական արդի քաղաքական աշխարհագրության խնդրահարույց մի քանի հիմնական հանգույցների վերլուծության հիման վրա:
ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՔ «ՄԵԾ» ,«ՆՈՐ»...
ՄերձավորԱրևելքի վերաբերյալ լայնորեն քննարկվող բոլոր կանխատեսումներից առաջինըդարձավ ամերիկյան աջ նեոկոնսերվատորների աշխարհաքաղաքական հայեցակարգերիվրա հիմնված նախագիծը` «Մեծ Մերձավոր Արևելք» (Greater Middle East) անվամբ:Կիրառական նշանակությամբ դրա էությունը «չարի կայսրության» դերըփլուզված ԽՍՀՄ-ից դեպի իսլամական աշխարհ ուղղելն էր: Թարմացված` «ՆորՄերձավոր Արևելք» հասկացությունն առաջին անգամ 2006թ. հունիսին, Թել Ավիվումհնչեցրեց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Աշխարհաքաղաքական դարձվածաբանությանայս փոփոխությունը ժամանակի առումով համընկավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհաննավթատարի գործարկման արարողության հետ: «Նոր Մերձավոր Արևելքի» կոնցեպտուալացումըպաշտոնական շրջանառության մեջ դրեցին և ԱՄՆ պետքարտուղարը, և՛ Իսրայելիվարչապետը, Լիբանանի` ամերիկացիների ու անգլիացիների կողմից հովանավորվողպաշարման ամենաթեժ պահին: «Նեոլիբերալ գլոբալիզատորները, ինչպես ևնեոկոնսերվատորները, անշուշտ, նաև Բուշի վարչակազմը հաշվարկը կատարեցինստեղծարար ավերման վրա` որպես մի գործիք և՛ գործընթաց, որի օգնությամբնրանք հույս ունեն կառուցել սեփական նոր աշխարհակարգը», իսկ այդ «ստեղծարարավերումը ԱՄՆ-[ում], նեոկոնսերվատիվ փիլիսոփա և Բուշի խորհրդականՄայքլ Լեդինի (Ledeen) կարծիքով, «հեղափոխական սարսափազդու ուժ է», որիհետ մինչև այժմ շատ մարդկանց գիտակցության մեջ ասոցացվում է Միացյալ Նահանգները»27:Հեգեմոն դիրքերում հիմնավորված ունիլատերալիզմը լեգիտիմ է դարձնումինքն իրեն: Իսկ հեգեմոնիստական մեսիականության մասին պատկերացումներիհիմքում ընկած են սեփական ազգային շահերի և նպատակների իրականացմանռազմական, տնտեսական և քաղաքական հնարավորությունները: 
Օլմերթըև Ռայսն այդ նույն ժամանակ` 2006թ. հունիսին համաշխարհային լրատվամիջոցներինտեղեկացրին, որ «Նոր Մերձավոր Արևելքի» նախագծի իրագործումն սկսվել էհենց Լիբանանից: Այս հայտարարությունը նախագիծն իրականացնելու անգլո-ամերիկա-իսրայելականմտադրության ուղղակի հաստատումն է, նախագիծ, որը հանգեցվում է անկայունությանհայտնի աղեղի ստեղծմանը, որը պետք է ձգվի Լիբանանից, Պաղեստինից մինչևՍիրիա, Իրաք, Պարսից ծոց, Իրան, ընդհուպ Աֆղանստանի սահմանները, հետո`Քաշմիր, Սինցզյան, Տիբեթ` Օբամայի վարչակազմի «աֆղանական նոր քաղաքականությանեիրականացմանը զուգընթաց: Սա է աշխարհի ամերիկյան վերակառուցումը`պետություն-ազգերի կործանում: Ռազմակայաններ ստեղծելով արխայիկ, դեմոկրատիայիհետ ոչ մի ընդհանուր բան չունեցող անկլավներում` ԱՄՆ-ը այսպիսով իրականացնումէ համաշխարհային տիրապետության իր նախագիծը:
2006թ.ամռանը Լիբանանը չդարձավ կրիտիկական այն կետը, որից կսկսվեր սահմաններիփոփոխությունը ողջ Մերձավոր Արևելքում, ազատ արձակելով «կոնստրուկտիվքաոսի» ուժերին, ինչը ենթադրում էր բռնության և զինված հակամարտությանիրավիճակի պահպանում ողջ տարածաշրջանում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելիկողմից իրենց աշխարհառազմավարական կարիքներին ու խնդիրներին համապատասխանՄերձավոր Արևելքի քարտեզի վերաձևման նպատակով: Բայց սա ամենևին էլ չի նշանակումնախագծի սեկվեստավորում: Լիբանանը, թե Սիրիան, Թուրքիան, թե Իրաքը,Հայաստանը, թե Ադրբեջանը համաշխարհային կառավարման նոր ստեղծվող կառույցիռազմավարական դիզայնի բաղադրիչներն են, ինչ-որ հենակետեր: ԱլեքսանդրՆեկլեսան այդ համակարգն անվանում է «համաշխարհային կապերի գլոբալ դինամիկհամակարգ (dynamic intraglobal relations)», տարբերելու համար «նախկին հավասարակշռվածև ստացիոնար միջազգային համակարգից (balanced internationalrelations)»28: «Կառավարվող քաոսի» հայեցակարգի էությունն այն է, որպեսզիտվյալ պետությունը բերվի և պահվի այնպիսի վիճակում, որ ի վիճակի չլինիվերահսկել սեփական առկա ուժերը և համարժեքորեն արձագանքել ներքին ևարտաքին մարտահրավերներին (հայտնի failed state-ը): Սրանից ելնելով էլ,նման երկրի կառավարությունը մշտական արտաքին օժանդակության կարիքկունենա: Սա իր հետևանքներով հավասարազոր է ռազմական լիակատար պարտությանև «թավշյա» օկուպացիային29: Այսօրինակ վստահ վերահսկողության հաստատումըԱՄՆ-ին թույլ կտար գլոբալ տիրապետության հասնել Եվրասիայի համար առանցքային«Հնգածովում»:
ՄերձավորԱրևելքի «բալկանացման» առաջին փուլը դարձավ Իրաքի անգլո-ամերիկյանօկուպացիան: Այս համատեքստում բոլորովին էլ պատահական և չփոխկապակցվածփաստ չի կարելի համարել պահեստի փոխգնդապես Ռալֆ Պետերսի «Երբեք մի դադարեցրեքճակատամարտը» աղմկահարույց գիրքը: Այն հրատարակվել է 2006թ. հուլիսինև նույն ժամանակ էլ ներառվել «Արյունոտ սահմաններ: Ինչպե՞ս կարող է ավելիլավը լինել Մերձավոր Արևելքը» անվանումը կրող հրապարակման մեջ, ArmedForces Journal-ում, իր իսկ` Ռալֆ Պետերսի մեկնաբանություններով30: Բուռնբանավեճերի և քաղաքական-դիվանագիտական դեմարշների առիթ դառնալով`գիրքը, այնուամենայնիվ, հստակ նշում էր Եվրասիայի համար ամերիկյանռազմավարությունների գլխավոր վեկտորը, և արժե մի քանի թեզիսներովանդրադառնալ նրա դիտարկմանը:
* * *
«ՄեծՄերձավոր Արևելք» պլանի շրջանակներում, քաղաքական աշխարհագրությանգոյություն ունեցող ձևաչափի ամերիկյանվերափոխման անսպասելի պոտենցիալ օբյեկտներից մեկը դարձավ Սաուդյան Արաբիան:Սաուդյան արմատական վահաբական ուղղության իսլամը «սառը պատերազմի»դարաշրջանում և անմիջապես դրա ավարտից հետո Արևմուտքի համար ծառայումէր որպես հակազդեցության գործիք դեպի ԽՍՀՄ կողմնորոշված իսլամականսոցիալիզմին, միևնույն ժամանակ իսլամական միասնության գաղափարի վկայակոչմանթիկունքում թաքնված էր ներքին քաղաքականության հստակ նպատակը: Աֆղանստանցի (ավելի ուշ` բոսնիացի, չեչենև այլն) մահմեդականներին օգնություն ցուցաբերող կազմակերպություններիկազմում ներառելով արմատական ուլեմներին, մտավորականության ներկայացուցիչներին`սաուդյան իշխող դասն աջակցում էր ներքին ընդդիմության գործունեությանդաշտի նեղացմանը: Ընդդեմ լինելը դուրս էր բերվում թագավորության սահմաններից,միևնույն ժամանակ այն ձեռք էր բերում սաուդյան կառավարության համար կառուցողականբնույթ: Թոթափելով ներքին լարվածությունը և կատարելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայիպատվերը` սաուդցիներն արտահանում էին արմատական վահաբականությունը31:ԱՄՆ պատերնալիստական վերաբերմունքը Սաուդյան Արաբիայի և Ծոցի այլ պետություններիհանդեպ, հատկապես այնտեղ ռազմակայաններ տեղակայելուց հետո32, մի ինչ-որժամանակ խոչընդոտում էր այն փաստի գիտակցմանը, որ Սաուդյան Արաբիանդառնում է պոտենցիալ բազմաբևեռ նոր աշխարհի ձևավորվող բևեռներից` որպեսիսլամական աշխարհի կենտրոններից կարևորագույնը: Խորհրդային ազդեցությանվերացումը իսլամի ավանդական տարածման պետություններում Սաուդյան Արաբիայիթագավորությունը վերածեց ուժեղ և որոշակի չափով ինքնուրույն դերակատարի33:«Անվտանգության հատուկ միջոցները Պարսից ծոցում, հատկապես 1991թ. Իրաքիդեմ կարճատև պատժիչ գործողությունից հետո, տնտեսապես կարևոր այդ տարածաշրջանըվերածեցին ամերիկյան ռազմական արգելոցի»34,- գրում էր Զ.Բժեզինսկին:Սակայն «արգելոցային» Սաուդյան Արաբիան սրընթացորեն վերածվում էր միջազգայինհարաբերությունների դերակատարի (ակտորի), որը բավականաչափ ինքնուրույնությունէր դրսևորում: 2002թ. ժամանակաշրջանն աչքի ընկավ ամերիկա-սաուդյան հարաբերություններումհակասությունների ուժեղացմամբ35: Աս-Սաուդյանների արքայատոհմի թագաժառանգԱբդուլահ իբն Աբդել Ազիզը ԱՄՆ վարչակազմին կոշտ պահանջ ներկայացրեցªփոխել դիրքորոշումները արաբա-իսրայելական հակամարտության հանդեպ`մատնանշելով դրա վտանգավորությունը ամերիկա-արաբական և ամերիկա-սաուդյանհարաբերությունների համար: Գահ բարձրանալով` նա ավելի շատ է հենվումարաբական աշխարհին և, ինչպես երևում է, դեմ չէ սկզբունքորեն փոխել սաուդա-ամերիկյանհարաբերությունների բնույթը` գիտակցելով, որ հենց հոգևորականությանդիրքորոշումներն են օբյեկտիվորեն ամրապնդում Սաուդյան Արաբիայի դիրքը`որպես իսլամի հայրենիք:
Սակայնսաուդա-ամերիկյան հարաբերությունների փոփոխվող դասավորությունըհազիվ թե արժե գլխավորը համարել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գլոբալփոփոխությունների շարքում:
Հավանականություններիտեսության մեջ երկու պատահական իրադարձություն կամ գործընթաց անկախեն համարվում, եթե դրանցից մեկի տեղի ունենալը չի փոխում մյուսի կատարմանհավանականությունը: ԱՄՆ ագրեսիան Իրաքում սկսվեց այն ժամանակ, երբ հակաամերիկյանտրամադրություններն աշխարհում (և արաբական աշխարհում) գտնվում էին ամենաբարձրկետում պատմության ողջ ընթացքում: ԱնկախԱՄՆ դաշնակիցների և հակառակորդների նախապատերազմյան վեճերից, պատերազմիամենասկզբում արաբական գրեթե բոլոր երկրները այս կամ այն աստիճանովմիավորվեցին ամերիկյան ագրեսիան չընդունելու հարցում: Ու թեև նրանցիցշատերը կախված են ԱՄՆ-ից տնտեսական և ռազմական առումներով, այդ դրսևորումներըկարելի է համարել արաբական երկրներում քաղաքական միանգամայն նոր իրավիճակիգոյացման հայտանիշներ: Արաբական փոխվող աշխարհի հիմնական ուրվագծերիկամ գոնե միտումների դիտարկումը թույլ է տալիս ենթադրել արաբա-իսրայելականարեալում ամերիկյան սցենարի լուրջ կոնտրագենտի ձևավորման հավանականությունը:
Ամերիկյանսցենարն իր բովանդակությամբ նոր չէ: Դա համաշխարհային գործընթացի տեղայնացումնէ ըստ տարածաշրջանային, էթնիկ, էթնոդավանական և երբեմն ներդավանականհատկանիշներով, ըստ շահերի, ըստ վախերի և այլնի դրա մասնատման ճանապարհով:Divide et impera-ի համանմանությամբ հռոմեական սկզբունքի ամերիկյան տարբերակներըչեն բացառում նաև conjungo et impera-ի դեպքերը:
Առկա բոլոր հակասությունները, ներառյալ նաև պատմական վիրավորվածությունը,պետք է սույն ծրագրի իրագործման հիմնական նյութ ծառայեն: Ինչ-որ իմաստովսա Օսմանյան կայսրության բաժանման եվրոպական «տերությունների կոնցերտի»հին սցենարի կրկնությունն է, բայց «դեմոկրատական» նորագույն սկզբունքներիհաշվառմամբ: Առաջին մակարդակը զանազան միջէթնիկ ու երկրների միջև գործողություններնեն, այնուհետև` արաբական աշխարհն ու թյուրքականը, թյուրքականն ու պարսկականը,այնուհետև` ներարաբականն ու պարսկականը, իսլամա-քրիստոնեականը: Հարավսլավիանառաջին փորձարկումն էր, հատկանշական օրինակ կարող են ծառայել գործընթացները2008-2009թթ. հայ-թուրքական հարաբերություններում և հատկապես ԼեռնայինՂարաբաղի հիմնախնդրի շուրջ: Այս կապակցությամբ պետք է առանձին արտահայտվել:
Վերջին իրադարձությունները կովկասյան-մերձավորարևելյանքաղաքականության այս հատվածում նման են դեյթոնյան գործընթացին, և հայկականկողմին (ինչպես ժամանակին սերբականին, ավելի ճիշտ` հարավսլավականին)պարտադրում են որոշումներ ընդունել: ԼՂՀ-ի շուրջ տեղի են ունենումկարևոր և վտանգավոր իրադարձություններ, որոնք նշանակում են եթե ոչ վերջնականկարգավորում, ապա գոնե առաջիկայում լուրջ տեղաշարժերի իրականացում,և հայկական կողմի համար այս գործընթացում դրական ոչ մի տարր չիերևում: Համաձայնելով Ղարաբաղյանհիմնախնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքների իրականացմանը, այսինքն`դե յուրե ադրբեջանական հինգ շրջանների փոխանակմանը Հայաստանի հետԹուրքիայի հարաբերությունների կարգավորման` ԱՄՆ-ի կողմից ամրապնդվածերաշխիքներով, Հայաստանը ստիպված կլինի հակամարտության գոտու ապառազմականացման(խաղաղարարների վերահսկողությանը հանձնել Քելբաջարի և Լաչինիշրջանները) երկրորդ փուլում որպես պայման ամրագրել սեփական անվտանգությանինչ-որ համադրելի երաշխիքներ: Նման երաշխիք կարող է լինել միայն Հայաստանիլիակատար անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչը, եթե իրականություն դառնա,անմիջապես գերհզոր հակամիջոցների կմղի Ռուսաստանին և Իրանին, Ադրբեջանի,Թուրքիայի լռելյայն հավանությամբ: (Ինչպես նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների,որոնք այսօր հովանավորում են հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»և որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կոնֆլիկտային պոտենցիալիմեծացմամբ): Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի գնալ Սերբիայի ճանապարհովև պարզապես հաշտվել սկզբում ԼՂՀ, բայց այդ ժամանակ հետո նաև ընդհանրապեսպետության կորստի հետ: Ամեն ինչ պարզ է. Կոսովոյի անկախության ճանաչումիցհետո արժեզրկվեցին պետությունների միջև սահմանները որոշող նախկին բոլորմիջազգային-իրավական փաստաթղթերը: Ի դեպ, Հայաստանի համար այդ գործընթացներըկանխատեսելի էին: 2007թ. Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը,ԱՄՆ Կոնգրեսին կոչ անելով բանաձև ընդունել ցեղասպանության վերաբերյալ,միաժամանակ պահանջեց չեղյալ համարել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը,որով Թուրքիան ստացավ Կարսը, Սուրմալուն և Արդահանը, որոնք Հովհաննիսյաննանվանեց «Ռուսական կայսրության տարածք»: Ավելին, հավակնություններ առաջքաշվեցին նաև Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Վերադարձըկայսրություն, որքան էլ ԱՌԱՅԺՄ ֆանտաստիկ հնչի, հնարավոր է, միակ ճանապարհնէ եթե ոչ լիարժեք պետականության, ապա գոնե էթնիկ վարչարարության պահպանման,գուցեև որպես էթնոինքնապահպանման: Հետաքրքիր է. դեռ մ.թ. 66թ. պարթև արքաՎաղարշը գրում էր արևելյան նահանգների կուսակալ Դոմիցիոս Կորբուլոմոսին,որ հայկական հարցն, իբր, իր համար արդեն լուծված է թվում36:
Իսկզբանե անիրականանալի, այսինքն` սադրիչ միջազգային համաձայնություններիկնքման «ձեռքեր ոլորելու» դեյթոնյան տեխնոլոգիան, որ որդեգրվել է որպես«միջպետական հակասությունների լուծման օրինական միջոց», մոլորակիցանկացած տարածաշրջանում քաղաքական հակամարտությունների կատալիզացմանարդյունավետ գործիք է37: Ընդհանրապես, բաժանված էթնոսները և պետականությամբչօժտված էթնոսները, ինչպես և չկայացած ինստիտուտներ, զարգացման անկայունվեկտորներ ունեցող պետությունները աշխարհաքաղաքական նախագծման անսպառռեսուրս են:
Իհարկե,նման նախագծերի իրագործման պարտադիր պայման է տեղեկատվական ասիմետրիան(information asymmetry), բայց արդեն ոչ այն ըմբռնմամբ, երբ տեղեկատվությունը(այսինքն` նախագծի բնութագրերը) մատչելի է գործընթացի ոչ բոլոր մասնակիցներին:Տեղեկատվության նոր որակն այն ինքնուրույն գործիք է դարձնում publicrelations-ի միջոցով, ինչում, ատլանտյան ընկերակցությունը, պետք է խոստովանել,շա~տ առաջ է գնացել մնացյալ աշխարհից:
Մյուսներին(գոնե մեծամասնությանը, բացի նրանցից, ովքեր կհասցնեն իրենց համար սահմանելպետություն-կորպորացիայի պրոտեկցիան) մնում է պասիվ օբյեկտի դերը, որըգոյություն է պահպանում դրսից նախագծված աշխարհաքաղաքական կառույցիշրջանակներում, նրա խնդիրն «ադապտիվ» է, այն, ընդհանուր առմամբ լինելով«հետևից գնացողե, ավելի շուտ ձևականորեն պահպանում է սուբյեկտի բնութագրերը:Նրա խնդիրը հանգեցվում է դրսի կառույցի հանձնարարած` հարթության նկարագրությանը.կոնկրետ իրավիճակում դրսից որոշվող շրջանակների կոշտության աստիճանը,յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում սեփական ազատության հանձնարարվողաստիճանների որոշման հնարավորությունները, մանիպուլյացիայի և խաղայինակտիվության հնարավորությունները բացահայտելու նպատակով: Սա կանխորոշումէ հետաքրքրությունն առաջին հերթին աշխարհաքաղաքական մեխանիզմներիհանդեպ` որպես արտաքին քաղաքական խաղի օրինաչափություններ, և «խաղադաշտիետարածքի կառուցակցման սկզբունքների հանդեպ` արտաքին քաղաքական փոխգործակցությանտարբեր տեսակների պարագայում: Նպատակը օբյեկտի պարզ կողմնորոշումն էաշխարհաքաղաքական հարթությունում: Ընդ որում, հաճախ այն կանգնեցվումէ փաստի առջև, որ իրեն համաշխարհային քաղաքականությունում բաժին էընկնում (հատկացվում է, վերագրվում է, հրահրվում է) մի ինչ-որ դեր: Դրա համարէլ աշխարհաքաղաքական տեսության հիմնական խնդիրը փոքր երկրի համար այնէ, որ ինքը որոշի իր դերն ու մշակի իր վերաբերմունքը աշխարհաքաղաքականդերի նկատմամբ38: Համաշխարհային նոր իրականությունում ներկա պետություններիցշատերի պահպանման միակ հնարավորությունը պետություն-կորպորացիաներիկամ տերությունների հովանու տակ մտնելն է: Ընդ որում, հօգուտ ընտրվածսյուզերենի սեփական ինքնիշխանությունը զոհաբերվում է մեծ չափով, հրաժարվելովէթնոպատմական բազմաթիվ կարծրատիպերից: Մ.Սարգսյանը գրում է. «Հայ էթնիկգիտակցության մեջ գործունեության պայմանների ապահովման կարծրատիպիամրապնդումը արտաքին հովանավորի միջոցով որոշում էր աշխարհի հետփոխհարաբերությունների կառուցման ողջ համակարգը: Այս խնդիրը պատմությանամենաբարդ շրջաններում միշտ եղել է քաղաքական ընտրության կենտրոնում»39:
Եվ սահարց է ոչ միայն Հայաստանի կամ Լիբանանի, այլ նաև Ղազախստանի կամ Ուզբեկստանիհամար: Իսկ այն, որ Լիբանանը չդարձավ «կրիտիկական կետը», սցենարներըչի փոխում, այդօրինակ ծրագրեր հետևողականորեն իրականացվում են աշխարհամասիմի շարք այլ երկրներում ու տարածաշրջաններում:
«ԲԱԼԿԱՆԱՑՈՒՄ»,«ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ». ԴԵՊԻ Ո՞ՒՐ ՇԱՐԺՎԵՆ ԹՈՒՐՔԻԱՆ, ԻՐԱՔԸ, ՍԻՐԻԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ,
ETCETERA
«Կոսովյան»կամ «բալկանյան» սցենարներ իրականացնելու Արևմուտքի ագրեսիվ մտադրություններիիրավիճակում Կենտրոնական Եվրասիայի համար դրական զսպիչ գործոն (որըթույլ կտար հավասարակշռել իրավիճակը տարածաշրջանում) կլիներ որքանհնարավոր է շատ թվով այնպիսի երկրների ակտիվացումը, որոնք ներգրավվածեն նշված քաղաքական-աշխարհագրական նախագծերում, բայց իրենց արտաքինքաղաքական դիրքորոշումներում ի հայտ են բերում ինքնուրույնության միտումներ:Այդ երկրներից մեկը կարող էր լինել, օրինակ, Թուրքիան, որը քիչ ազդեցությունչունի տարածաշրջանի երկրներում:
Աշխարհաքաղաքականնոր իրավիճակը, որ ծագել է Մերձավոր Արևելքում Իրաքի պատերազմից հետո,Թուրքիային կանգնեցրել է իր տարածքային ամբողջականությունը պահպանելուև հակամարտության նոր սրման` ընդհուպ Թուրքիայում և Իրաքի հյուսիսումքրդական շարժման դեմ զինված պայքարի վերսկսման երկընտրանքի առջև: Իրաքյանպատերազմի ընթացքում Թուրքիան, 1923թ. հուլիսի 23-ի Լոզանի պայմանագրիստորագրումից հետո առաջին անգամ, ստիպված եղավ հաշտվել ԱՄՆ-ի պարտադրածդիրքորոշման հետ, որի համաձայն` քրդական շարժումն սկսեց հանդես գալ ինքնուրույնգործոնի դերում: Ամերիկյան աջակցությունը Իրաքյան Քրդստանին անասելիորենզայրացնում է Թուրքիային: Իրենց հերթին, քուրդ առաջնորդները չեն հրաժարվումԻրաքյան Քրդստանի սահմաններից դուրս եկող քրդական պետության ստեղծմանծրագրերից: Քրդական քաղաքական նախաձեռնությունըլրիվ համապատասխանում է տարածաշրջանի մասնատմանը «Մեծ ՄերձավորԱրևելքի» շրջանակներում40: Քրդական քաղաքական նախաձեռնությունը, որպարունակվում է Իրաքյան Քրդստանի սահմանադրության նախագծում, ձևականորենուղղորդված է Հյուսիսային Իրաքում այնպիսի կենտրոն ստեղծելուն, որընախատեսված է Իրանի գաղափարախոսական և քաղաքական ծավալապաշտությանզսպման համար: Ընդհանրապես վիճահարույց լինելով` այդ նախաձեռնությունըցանկացած պարագայում չի կարող իրաքցի քրդերին հեռացնել Թուրքիայումքրդական հարցից, որտեղ այն, մի կողմից, չի կորցրել հրատապությունը քրդերիհամար, մյուս կողմից` թուրքական քաղաքական վերնախավերի համախմբվածությանկարևորագույն գործոններից է: Թուրքիայի հիմնական և ռազմավարական միակհրամայականը քրդական աշխարհաքաղաքական խնդիրների շարքում քրդականմիասնության ջլատումն է ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններիցդուրս: Այս համատեքստում Թուրքիայի անմիջական դաշնակիցը Իրանն է, թեևնրա համար քրդական թեմատիկան պակաս հրատապ է: Հարկավոր է պատշաճը մատուցելթուրքական իշխող վերնախավին. այն բավական օպերատիվորեն արձագանքեց«քրդական հարցի» նոր որակին` պատրաստվելով իրական քրդական ինքնավարությունստեղծել, թեև թուրքական հանրությունում, ներառյալ քաղաքական առաջատարուժերում, միակարծության բացակայությունը քրդական հիմնախնդրի լուծմանընդունելի տարբերակի վերաբերյալ ամենևին չի երաշխավորում նախագծիհաջողությունը:
Իրանցիքրդերի քաղաքական կազմակերպություններն այժմ այնպիսի ազդեցությունչունեն Իրանական Քրդստանում, ինչպիսին ունեին, օրինակ, Իսլամական հեղափոխությանշրջանում: Նրանք մասնատված են, հեղինակավոր առաջնորդ չունեն, հիմնականկազմակերպությունը Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություննէ (ԻՔԴԿ), որը, մասնավորապես, Սոցինտերնի մոդելով սոցիալիստական ընտրությանկողմնորոշում ունի41: Բայց հենց քրդական ռազմականացված կազմավորումներնեն, որ իրենց բնակության բոլոր երկրներում Իրանում դեմոկրատիայի աջակցությանամերիկյան ծրագրի շրջանակում ֆինանսական հիմնական օգնություն են ստանում,քրդերն առանձին կետով են ներկայացված նաև Սիրիայի վարչակազմի վերաբերյալամերիկյան ծրագրերում: Ընդ որում, կարևոր է ըմբռնել հետևյալ փաստը. Քրդստանիամրագրված սահմանների բացակայությունը, ինչպեսև միասնական քրդականէթնիկ ինքնության բացակայությունը: Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայիսահմանամերձ շրջանները, որտեղ քրդեր են ապրում, տարբերվում են և բավականակնհայտորեն արտացոլում են այդ երկրներից յուրաքանչյուրում ձևավորվածքրդական համայնքների զարգացման առանձնահատկությունը:
ԱնկախՔրդստանը կոսովյան սցենարով` արդեն կարճաժամկետ հեռանկարի հարց է: Այլբան է, թե ընթացիկ քաղաքականության մակարդակում որքան համարժեք կարձագանքենդրան քրդական համայնքներ «ունեցողները»` Թուրքիան և Իրանն` առաջին հերթին:Մոդեստ Կոլերովի շատ հետաքրքիր հիպոթեզը, ըստ որի` որպես զսպման նմանգործոններից մեկը Ստամբուլը կարող է դիտարկել Հայաստանի խորհրդանշականգործարար էքս- պանսիան երկրի արևմտյան (քրդական) տարածքներում` ուղղակիորենգործադրելով հայերի ու քրդերի (որոնք Արևմտյան Հայաստանում մասնակցելեն ցեղասպանությանը42) պատմական «թշնամանքը», ամենևին էլ պարտադիր չէ,որ տեղի ունենա` բոլորովին չհամապատասխանելով հենց Հայաստանի ազգայինշահերին, և սա, հավանաբար, հաշվի է առնված նաև Հայաստանի ղեկավարությանկողմից: Ռուսաստանի և Հայաստանի համար որպես հիմնախնդրի լուծում, եթեիռեդենտ շարժումը հաջողություն ունենա, առաջարկվում է շտապ երկխոսությունհաստատել քրդական քաղաքական շարժումների հետ և ճանաչել Քրդստանի անկախությունը`դա տեղի ունենալու դեպքում: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի այսօրինակդիրքորոշումն արմատականորեն կփոխի ոչ միայն ռուս-թուրքական հարաբերություններիբնույթը` ներկայում դրանց դրական բոլոր միտումներով հանդերձ, այլև ռուս-իրանականև ռուս-սիրիական հարաբերությունների: Հարկավոր է այլ միջոցներ որոնել,որոնք նախատեսում են հրաժարում Մեծ Կովկասում և Մերձավոր Արևելքում սահմաններիփոփոխությունից, ինչպես նաև շատ այլ բաներից: Ռուսաստանի կողմից Քրդստանիճանաչումը «բալկանացման» հսկայական խթան կհանդիսանա` նկատի ունենալովնաև ռուսական ֆեդերալիզմի ամենևին էլ ոչ իդեալական կայունությունըմի ամբողջ շարք տարածաշրջաններում և հատկապես հենց այժմ արդեն ռուսականԿովկասում:
Քրդականիցզատ, կան նաև մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ դիրքորոշումներնէականորեն տարբերվում են. նման խնդիրների թվում են` հարաբերություններըՌուսաստանի (ներառյալ Ռուսաստանի ակտիվությունը Սև ծովում և Կովկասում),Վրաստանի, Հայաստանի և Հունաստանի հետ; պաղեստինա-իսրայելական կարգավորումը;սառեցված հակամարտությունները Կովկասում և Կիպրոսում; Թուրքիայի մասնակցությունըէներգառեսուրսների տեղափոխման ռուսաստանյան նախագծերում; էներգետիկև առևտրային հարաբերություններն Իրանի հետ, ինչպես նաև Իրանի միջուկայինծրագիրը43:
Իրաքյանհիմնախնդրի տեսակետից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների ռազմականհարթությունում Թուրքիայի համար առաջնահերթ կարևորություն է ներկայացնումհամագործակցությունը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում`ներառյալ հետախուզական տվյալների փոխանակումը և ճնշումը Քրդական ինքնավարշրջանի ղեկավարության վրա` ՔԱԿ գործունեությունը Իրաքի հյուսիսում կասեցնելունպատակով: Սակայն այդ ակնկալիքները ոչ միշտ է, որ պատասխան համարժեք արձագանքեն ունենում: ԱՄՆ-ի համար հիմնարար շահ է զորքի դուրսբերումն Իրաքից, ինչըենթադրում է թուրքական նավահանգիստների և Ինջիրլիք ռազմակայանի օգտագործում,ինչպես նաև Թուրքիայի երաշխավորված մասնակցություն հետագա ժամանակաշրջանումԻրաքում քաղաքական կայունության պահպանման գործում: ԱՄՆ-ի համար պակասկարևոր չէ նաև Թուրքիայի զգալի մասնակցությունը ISAF-ին` աֆղանական կամպանիայիշրջանակներում:
Եվրամիությաներկրները, Ռուսաստանը և Թուրքիայի մյուս հարևանները մնում են նրա առաջնայինգործընկերներն առևտրի և ներդրումների ոլորտում: Թուրք-ամերիկյան կապերիչօգտագործված պոտենցիալի ակնհայտ առկայությունն առաջ է բերում նաևթուրքական բիզնես-վերնախավի դժգոհությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:2008թ. Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության 5%-ից էլ պակասն է բաժինընկել ԱՄՆ-ի հետ առևտրին44:
ՓոփոխություններըԹուրքիայի արտաքին քաղաքականությունում սկսվեցին 2002թ., երբ իշխանությանեկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ, Adalet veKalkınma Partisi): Դրա առաջնորդներն արդեն չեն կարծում, թե Թուրքիայի շահերնանպայման պետք է համընկնեն ԱՄՆ դիրքորոշումներիհետ, Թուրքիայում նկատելիորեն թուլացել է ԵՄ մտնելու բազմամյա շահագրգռությունը,այն հիմա ավելի շուտ ձգվում է դեպի Մերձավոր Արևելք: Իսկ գլխավորն այն է,որ Թուրքիան պատրաստ է հաշվի առնել Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանայինշահերը: Թուրքիայի համար էլ ավելի պակաս կարևոր է դառնում ԱՄՆ տարածաշրջանայինգերիշխանությունը, նրա արտաքին քաղաքականությունը դառնում է էլ ավելիհավասարակշռված: Ճգնաժամային միտումները ՆԱՏՕ-ում (որին Թուրքիայիանդամակցությունն առաջին հայացքից հակասում է Ռուսաստանի կամ Չինաստանիշահերին), Քրդստանի ստեղծման ամերիկյան սցենարները (Թուրքիայի, Իրանի,Իրաքի և Սիրիայի ներկայիս սահմանների փոփոխությամբ), սևծովյան հակասություններըև կովկասյան տարընթերցումները, համալիր դիտարկելիս, թույլ են տալիսհիպոթետիկ ենթադրություն անել միջնաժամկետ (հնարավոր է նաև ավելիվաղ) հեռանկարում Թուրքիայի արտաքին քաղաքական նախապատվություններումլուրջ փոխակերպումների հավանականության մասին:
«ԲԱԼԿԱՆԱՑՈՒՄ»,
ՄԵԾ ԲԵԼՈՒՋՍՏԱ՞Ն ...
Բելուջներովբնակեցված տարածքները բաժանվել են XIX դարավերջին, Իրանի, Աֆղանստանիև Մեծ Բրիտանիայի միջև պայմանավորվածության արդյունքում: Այդ ժամանակէլ ի հայտ եկան «Իրանական կամ Արևմտյան Բելուջստան» և «Բրիտանական(հնդկա-պակիստանյան) կամ Արևելյան Բելուջստան» հասկացությունները45:
ԻրանիՍիստան և Բելուջստան նահանգում հոծ բնակությամբ ապրում է մոտ մեկ միլիոնբելուջ, որոնք երկրի կյանքին ինտեգրվելու օբյեկտիվ հնարավորությունունեն` հաշվի առնելով ընդհանուր առմամբ իրանական էթնիկ միջավայրիդրական միտումները, Իրանի ղեկավարության նպատակաուղղված և կառուցողականազգային քաղաքականությունը46: Նահանգը տնտեսապես այնքան էլ զարգացածչէ, դրա տարածքի զգալի մասն անապատային ու կիսաանապատային է, բնակչությանհիմնական մասը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Բայցնահանգում մեծ աշխատանք է տարվում հաղորդակցային ցանցի նորոգման, արդյունաբերականօբյեկտների ստեղծման և ընդհանրապես արդիականացման ուղղությամբ:
Իրանիկառավարությունը վերահսկում է բելուջներով բնակեցված տարածքները ևթույլ չի տալիս, որ դրանցում անցանկալի երևույթներ ի հայտ գան, երկրում էթնոժողովրդագրականպատկերի արհեստական միօրինակացման միտում չկա: Բելուջական հարց, որպեսայդպիսին, Իրանում գոյություն չունի, չնայած հակաիրանական ուժերի` բելուջներով բնակեցվածշրջաններում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ակտիվ աշխատանքին:Այս ուղղությամբ հիմնական աշխատանքը տանում են «Մոջահեդդին-է-Հալք47»և «Ֆեդայան-է-Հալք48» իսլամական կազմակերպությունները: Ժամանակինորպես ձախ ուղղվածության կուսակցություն ներկայանալով («Ֆեդայան-է-Հալքը»նույնիսկ որպես մարքսիստական էր ներկայանում)` ներկայում երկու կազմակերպություննէլ դե ֆակտո կարող են վերագրվել ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպություններին,երկուսն էլ հաջողությամբ կապ են պահպանում ԱՄՆ ԿՀՎ-ի և Իրաքի «Մուհաբարաթ»հատուկ ծառայության հետ49:
«Ֆեդայան-է-Հալքի»հակակառավարական քարոզչական աշխատանքի կոնցեպտներից է բելուջներիէթնիկ խտրականության, էթնիկ տեղահանումների և ապստամբություններիճնշման թեմատիկան50: Մյուս խմբավորումը` «Մոջահեդդին-է-հալքը», հղում կատարելովսուննիների` իբրև թե առկա խտրականությանը, ռադիոհաղորդումներ է վարումԻրանի դեմ, զինված խմբեր ունի51: 2008թ. մայիսին, ֆինանսական հերթականպատժամիջոցների հայտարարումից, այդ թվում Իրանի Ազգային բանկի հաշիվներիսառեցումից անմիջապես հետո, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունըհայտարարեց «Մոջահեդդին-է-Հալքի» հաշիվները կալանքից հանելու մասին:Ֆինանսների նախարարության այս քայլը հիմնված էր Մեծ Բրիտանիայի կառավարության,խորհրդարանի և դատական ատյանների որոշման վրա, որի համաձայն` այդ կազմակերպությունըհանվել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից52:
Նացիոնալիզմիգաղափարները և անջատողականության միտումներն առավել զարգացած ենԱրևելյան Բելուջստանում, որտեղ ապրում է մոտ 4 միլիոն բելուջ: Բելուջականհասարակական-քաղաքական կազմակերպություններն արտասահմանում հիմնականումսերում են Պակիստանից, և հենց նրանք են փորձում էթնիկ տրամադրություններհրահրել իրանական Բելուջստանում: Արևելյան բելուջների էթնիկ ինքնագիտակցությունըբավական բարձր մակարդակի է: Մեծ Բելուջստանի ստեղծման գաղափարը կենտրոնականտեղ է զբաղեցնում բելուջական ազգայնականների ծրագրերում53: 1947թ. Պակիստանիպետության ստեղծումից հետո բելուջական առաջնորդները փորձեցին անկախությունհռչակել, բայց մեկ տարվա ընթացքում հաջողվեց բելուջական տարածքներըներգրավել Պակիստանի կազմում, 1952-1955թթ. որպես վարչական ֆորմալ միավորստեղծվեց Բելուջական նահանգների միությունը, որն ավելի ուշ վերակազմավորվեցԲելուջստան նահանգի: Այնուամենայնիվ, էթնիկ խռովությունները, այդթվում զինված ապստամբությունները շարունակվեցինհատկապես 1970-ական թթ.54:
Աֆղանստանումբելուջների թիվը գնահատվում է մոտ 300 հազար (բրագուները` մոտ 250 հազար):Բելուջներն Աֆղանստանում համահավաք բնակվում են հիմնականում հարավարևմտյանՆիմրուզ և Հիլմենդ գավառներում: Մի քանի հազար բելուջ բնակվում է նաև Աֆղանստանիայլ բնակավայրերում: Բելուջներն Աֆղանստանում ակտիվություն են ցուցաբերում,որպես կանոն, ընդհանուր աֆղանական, առաջին հերթին փուշտունական շարժումներիշրջանակներումª էթնիկ առումով չառանձնանալով հասարակական-քաղաքականգործընթացներում:
Աշխարհաքաղաքականնշանակալիության տեսակետից խնդրահարույց են մնում պակիստանյան բելուջները:2003-ից նոր թափ է առել ազգայնական շարժումը Բելուջստանում: Բելուջներըդժգոհություն են հայտնում հիմնական չորս հարցերի շուրջ. պատշաճ ներկայացուցչությանբացակայություն նահանգի իշխանական կառույցներում, գազարդյունահանմանեկամուտների անարդարացի բաժանում, բելուջների խտրականություն Բելուջստանիտարածքում մեգանախագծեր55 իրականացնելիս, նահանգում նոր զորամասերի,այդ թվում` օտարերկրյա, տեղակայման զինվորականների մտադրություն: Բելուջստանիչորս հիմնական ազգայնական կուսակցությունները միավորվել են Բելուջներիմիությունում (բալուչ իթթեհադ) և առաջադրել են այս խնդիրների լուծմանծրագիր: Միաժամանակ բելուջները զինված դիմադրություն են ծավալել դաշնայինուժերի դեմ: 2004թ. մարի ցեղը կրկին կյանքի կոչեց Բելուջստանի ազատագրությանբանակը (ԲԱԲ), կազմակերպություն, որը զինված պայքար էր մղում կենտրոնականիշխանությունների դեմ դեռևս 1973-1977թթ.56: Շուտով դրան միանում են բուգտիև մենգալ ցեղերի անդամները: ԲԱԲ թվակազմը հաշվվում է մոտ 10 հազար մարդ:Ընդ որում, դիվերսանտների պատրաստումն իրականացվում է հիմնականումԿոհլու, Դերա Բուգտի և Կեչ Գվադար շրջաններում տեղակայված 40-60 վարժաճամբարներում(ըստ պակիստանյան աղբյուրների` բելուջական ապստամբների ճամբարներումմարզվում են նաև օտարերկրյա վարձկաններ, այդ թվում ուզբեկներ և ույղուրներ):
Բելուջների«Ջունդուլահ» զինված էթնիկ խմբավորումը, որը գործում է Աֆղանստանի ևՊակիստանի հետ Իրանի սահմանագծին, աչքի է ընկնում միջպետական բնույթիակտիվությամբ57: «Ջունդուլահի» մասին առաջին հիշատակումները վերաբերումեն 2003թ.: Առաջնորդն է իրեն Աբդուլմալիք Ռիգի անվանող մեկը, որը, ըստորոշ տեղեկությունների, «Թալիբան» շարժման ակտիվ մասնակիցներից է եղել:Մի ժամանակ «Ջունդուլահի» մասին խոսում էին համարյա միայն Իրանի տարածքովաֆղանական հերոինի թրաֆիքի հետ կապված, վերջին տարիներին դրա մասնակիցներըստանձնում են ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը58:
Բելուջականպետության ստեղծումն առաջին հայացքից անիրական է թվում: Էթնոքաղաքականնոր միավորի ստեղծումը ներկայում չի համապատասխանում տարածաշրջանիև ոչ մի երկրի ազգային շահերին: Անկախ Բելուջստանի ստեղծումը հնարավորէ միայն բելուջախոս բոլոր տարածքների միավորմամբ, իսկ դա նշանակում է,որ Իրանը կկորցնի ոչ միայն պարզապես իր նահանգը, այլև ազդեցությունըՊարսից ծոցում, Պակիստանը կզրկվի տարածքի գրեթե կեսից: Բելուջստանըկվերահսկի նաև Իրանի համար այնքան կարևոր Հորմուզի նեղուցը, իսկ եթե ավելացնենքնաև տասնյակ հազարավոր բելուջների առկայությունը Պարսից ծոցի երկրներում,ապա ակնհայտ է, որ կփոխվի աշխարհաքաղաքական ամբողջ հավասարակշռությունըոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Կենտրոնական Ասիայում և Կովկասում:
Անդրադառնալովսույն պարագայում բելուջներին վերաբերող ազգերի ինքնորոշման իրավունքիհարցին` կարելի է համաձայնել այն կարծիքի հետ, որ «սեփական պետականությունչունեցող էթնիկ միավորները այն դեպքում, երբ ապրում են ազգակից ժողովրդիպետական կազմավորման կազմում, կամ այն դեպքում, երբ նրանց էթնիկ տարածքըսահմանակցում է նման կազմավորմանը, ազգային նպատակների իրականացմանհամար պետք է այսպես թե այնպես ներգրավվեն այդ ժողովրդի ընդհանուր զարգացմանծիրում: Նման մոտեցումը, հասկանալի է, ամենևին չի նշանակում տեղականազգային միավորների ժխտում: Ընդհակառակը, որքան հարուստ և բազմազան էժողովրդի էթնիկ խճանկարը, այնքան ավելի ամբողջական և կուռ է նրա ազգայինկերպարը: Վերջապես, դա նպատակահարմար է նաև ազգային զարգացման հեռանկարայնությանտեսակետից. չէ՞ որ օբյեկտիվ պատճառներով էթնիկ բոլոր միավորներին ևազգություններին չէ, որ վիճակված է դառնալ պետական ժողովուրդներ59»:
Այլբան է, երբ համաշխարհային պետական-տարածքային կառույցների ձևաչափիփոփոխությունը ծրագրում և իրականացնում է ատլանտյան ընկերակցությունը`ելնելով գլոբալ մրցակցության հարթությունում սեփական շահերից: Եվ1991-2001թթ. բալկանյան պատերազմներից հետո էլ, ինչն արդեն նշել է Ա.Դ. Բագատուրովը,պարզ է, որ արևմտյան երկրները, ԱՄՆ ղեկավարությամբ, փաստորեն, ոչնչով սահմանափակվածչեն միջազգային պահվածքում, բացի սեփական սկզբունքներից և դրանք ընթացիկշահերի առանձնահատկությունից ելնելով մեկնաբանելու բարի կամքից60:
«ԲԱԼԿԱՆԱՑՈՒՄ», ՔԱՇՄԻՐ
ԵՎ ՄԵԾ ՓՈՒՇՏՈՒՆՍՏԱՆ:
Ի՞ՆՉԱՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ ...
Պակիստաննառանցքային երկիր է ՆԱՏՕ-ի և ՇՀԿ-ի համար: Ընդ որում, իր ողջ պատմությանընթացքում Պակիստանը, լինելով պետություն-նախագիծ, Մեծ Բրիտանիայի`հարավասիական տիրույթներից հարկադրական, բայց կշռադատված կերպովծրագրված հեռանալու արդյունք, զարգացման անկայունության բարձր մակարդակէ ցուցադրում: Անկայունությունը դրսևորվում է նաև նրա աշխարհագրականկոորդինատներում: Իրադարձությունների որոշակի զարգացման պարագայումՊակիստանին կարող է սպառնալ մասնատում հյուսիսի և հարավի, ավելիճիշտ` հյուսիս-արևելքի և հարավ-արևմուտքի (Սինդ, հարավային Փանջաբ և Բելուջստանարևմուտքից 70 աստիճան հյուսիսային երկայնությամբ և հյուսիսային Փանջաբու Պակիստանի հյուսիսարևմտյան սահմանամերձ նահանգ – ՊՀԱՍՆ. հնարավոր էնաև այլ տարբերակ, երբ ՊՀԱՍՆ-ը նույնպես ընդդիմություն է դառնում հյուսիս-կենտրոնականՓանջաբին): Սոցիալ-տնտեսական տեսակետից դա կլինի պառակտում մի կողմից`քաղաքային և հողագործական զարգացած մշակույթի, մյուս կողմից` սակավարդյունավետհողագործական (կիսաքոչվոր անասնապահության տարրերով) գոտումիջև61: 
Պակիստանիարտաքին քաղաքական պերմանենտ հիմնախնդիրը «Քաշմիրյանն62» է, Քաշմիրումառճակատման առանձնահատկությունն այն է, որ Հնդկաստանը և Պակիստանը միջուկայինզենք ունեն, ինչն այս իրավիճակում հազիվ թե զսպման գործառույթ իրականացնի:Բրիտանական գաղութատիրության ժառանգություն լինելով` քաշմիրյան հիմնախնդիրըերբեք բավականաչափ տեղայնացված չի եղել և տերությունների ուշադրությանոլորտից դուրս չի մնացել: Եթե խոսենք զուտ Պակիստանի մասին, ապա Քաշմիրըազգային էլիտաների համախմբման գլխավոր գործոններից է և այս իմաստովավելի գործուն է, քան, ասենք, փուշտունական գործոնը: ԱՄՆ-ը կողմնակիցէ, որ անհրաժեշտ է քաշմիրցի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելմիջազգային վերահսկողությամբ հանրաքվեի միջոցով, ինչը, եթե իրականանա,կարող է նշանակել հերթական արխայիկ և որպես պետություն չկայացած անկլավիստեղծում63:
Քաշմիրիհիմնախնդրի, Բելուջստանի կողքին Պակիստանի էթնոաշխարհագրական անկայունությանգործոն (որն անքակտելիորեն կապված է աֆղանական իրավիճակի հետ) է Փուշտունստանը:
1946-1947թթ.Փուշտունստանի անկախությունը փուշտունական ազգային շարժման գլխավորկարգախոսն էր: 1947թ. գարնանը տեղի էին ունենում զինված բախումներ Փուշտունստանիանկախության կողմնակիցների և Մուսուլմանական լիգայի միջև, որը հանդեսէր գալիս որպես Պակիստանի պետության շրջանակներում փուշտունների ինքնավարությանկողմնակից64: Բայց փուշտունների ղեկավարների երկպառակության հետևանքով,ինչն արդյունք էր այն բանի, որ փուշտուն բնակչությունը միատարր կազմ չունի,Փուշտունստանի գաղափարը կորցրեց ակտուալությունը: Այդ ժամանակվանիցսկսած` Աֆղանստանի և Պակիստանի փուշտուն էլիտաների վերաբերմունքըսահմանների վերաձևման հեռանկարների նկատմամբ էականորեն տարբեր է:
Աֆղանականէլիտան միշտ համաձայն չի եղել Բրիտանական կայսրության ճնշմամբ ընդունվածսահմանագծին (Durand Line), որով փուշտուն շատ ցեղեր մնացել են Աֆղանստանիպետության սահմաններից դուրս: XIX դարավերջին – XX դարասկզբին Քաբուլնինտենսիվ կապեր էր պահպանում Բրիտանական Հնդկաստանի փուշտուն ցեղերիհետ և հաճախ աջակցություն էր ցուցաբերում նրանց հակաանգլիական ապստամբություններիժամանակ: Սակայն անգլիացիների հեռանալուց հետո ՊՀԱՍՆ արևելյան փուշտունցեղերի էլիտայի համար 1947թ. Պակիստանի կազմում գտնվելն ավելի հրապուրիչէր, քան Աֆղանստանին միանալը: ՊՀԱՍՆ փուշտուն էլիտան ավելի շատ հակվածէր դեպի Փանջաբի և Սինդի զարգացած քաղաքային կենտրոնները, այլ ոչ թե,ասենք, Քաբուլը կամ Ջալալաբադը, բացի այդ, փուշտուն ցեղերի ինքնավարությանաստիճանը պետությունից բավականաչափ բարձր էր: Անկախ Աֆղանստանը չկարողացավարևելյան փուշտուններին առաջարկել այնպիսի մի բան, հանուն որի արժերփոխել նախկին Բրիտանական Հնդկաստանի սահմաններում ունեցած փոխհարաբերություններիիրենց համար սովորական համակարգը65: Արևելյան փուշտուններն ակտիվորեններգրավվեցին Բրիտանական Հնդկաստանի բաժանման ընթացքում գոյացող քաղաքականգործընթացներում` զգալի դեր խաղալով, օրինակ, Քաշմիրի շուրջ հակամարտությանսկզբում: «Զրոյից» մասնակցելով նոր կազմավորված Պակիստան պետության էլիտայիձևավորմանը` ՊՀԱՍՆ փուշտուն առաջնորդները մտան համապակիստանյան էլիտայիկազմ: Եթե համապակիստանյան ներկայիս վերնախավում քիչ են գյուղականՍինդի և Բելուջստանի ներկայացուցիչները, ավելի քիչ` մուհաջիրները,հնդկաստանցի ուրդուախոս վերաբնակներն ու նրանց սերունդները, ապա դրափոխարեն ավելի շատ են փենջաբցիները և փենջաբացված փուշտունները(գործնական շփման լեզուները ինչպես առաջինների, այնպես էլ մյուսներիհամար ուրդուն և անգլերենն են)66: Փուշտուն էլիտան արագ գտավ իր տեղը համազգայինիսթեբլիշմենթում, փուշտունների և փենջաբցիների առաջնորդներն աստիճանաբարմիաձուլվեցին ընդհանուր փենջաբ-փուշտունական էլիտայում67:
Այնուամենայնիվ,«Փուշտունստանի» նախագիծը գոյություն ունի, դժվար չէ Քաբուլում կամ Ղանդահարումգտնել քաղաքական գործիչների, որոնք ի վիճակի են ռեսուրսների առկայությանդեպքում, կազմակերպել փուշտունների միավորման բավական հզոր շարժում, ևայդ ժամանակ կմնա միայն տեղայնացնել այսպես կոչված աֆղանական Թուրքեստանը,այսինքն` Հյուսիսը: Իսկ Իրանին` անեքսիայի ենթարկել Հերաթի մարզը: Միխոսքով` սա կրկին «բալկանացում» է: Աֆղանստանը եղել, կա և մնում է աշխարհառազմավարականգլխավոր կետը, պլացդարմը Իրանի, նախկին ԽՍՀՄ երկրների և Չինաստանի համար:Վերահսկողությունն Աֆղանստանի նկատմամբվճռորոշ է Կենտրոնական Ասիայում ուժերի ապագա հավասարակշռության համար:Չի կարելի բացառել այն, որ ԱՄՆ աֆղանական քաղաքականության` դեմոկրատականվարչակազմի իշխանության գալու հետ կապված նորույթները, որոնք ներառումեն աֆղանական հակամարտության ընդլայնում Պակիստանի տարածքում, հենցնման սցենարի (որն արդեն ուրվագծված է Ռալֆ Պետերսի քարտեզին) իրականացմաննէլ ուղղված են:
ՍԻՆՑԶՅԱՆ, ՏԻԲԵԹ...
Ի՞ՆՉԱՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Չինաստանիարտաքին քաղաքականության եվրասիական ուղղության հանգուցայինսկզբունքներից մեկը` «անվտանգ հարևանության» սկզբունքը, 2001-2002թթ. սահմանագծինամրակայության փորձություն անցնելու հնարավորություն ստացավ: Փլուզվումէր չինական ողջ աշխարհառազմավարությունը, որը 1980-ական թթ. վերջերիցարտահայտվում էր «հենվել հյուսիսի վրա, կայունացնել արևմտյան ուղղությունը,իսկ հիմնական ջանքերը կենտրոնացնել արևելքում և հարավում» բանաձևով:Գլխավոր ուժերը կենտրոնացվում էին արևելյան և հարավային ուղղություններում,որտեղ գտնվում են Չինաստանի ինչպես հիմնական տնտեսական շահերը, այնպեսէլ պոտենցիալ հակամարտությունների առավել վտանգավոր օջախները (Կորեականթերակղզին, Թայվանի նեղուցը, հարավային ծովերն իրենց վիճելի ջրատարածքներով):Չինաստանը ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների նոր մոդելիմշակմանը ՉԺՀ արևմտյան սահմաններին նրա ռազմաստրատեգիական ներկայությանպայմաններում: Ընդ որում, ակնհայտ է, որ չինական ղեկավարությունը գիտակցումէ ԱՄՆ-ի հետ համընդհանուր առճակատման անցանկալիությունը, ինչը կարողէ հարցականի տակ դնել ՉԺՀ մոդեռնացման և առաջընթացի հարցը68:
2001-2002թթ.Ղրղզստանում, Ուզբեկստանում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմակայանների ստեղծումըներառվում էր Չինաստանի շրջափակման ռազմավարությունում: ԱՄՆ ԿՀՎ`2002թ. հունվարի 9-ին հրապարակված զեկույցում («Օտարերկրյա միջուկայինհրթիռների զարգացումը և միջուկային սպառնալիքը մինչև 2015թ. ընկած ժամանակաշրջանիհամար») մասնավորապես նշվում էր, որ 14 տարի հետո Չինաստանը կունենահեռահար գործողության 75-100 միջուկային հրթիռ, ինչը քառակի գերազանցումէ ՉԺՀ միջուկային արդի պոտենցիալը: ԿՀՎ վերլուծաբանների կարծիքով`չինական միջմայրցամաքային հրթիռների մեծամասնությունը տեղակայվածկլինի շարժական պլատֆորմների վրա: Հետախուզական գործունեության խորհրդիհովանու ներքո հրապարակված զեկույցն արտացոլում էր հետախուզական տարբերգերատեսչությունների, ներառյալ ԿՀՎ, Պաշտպանության նախարարությանհետախուզական վարչության (ՊՆՀՎ), Ազգային անվտանգության գործակալության(ԱԱԳ) և պետդեպարտամենտի հետախուզությունը69, վերաբերմունքը: 
ՉԺՀ-իև ԱՄՆ-ի միջև աշխարհաքաղաքական լուրջ հակասությունների առկայությունը,որոնցից գլխավորը Թայվանն է, կանոնավորապես կդժվարացնի չին-ամերիկյանհարաբերություններն ապագայում: Սա նշանակում է, որ միջնաժամկետ, հնարավորէ` նաև երկարաժամկետ հեռանկարում, Չինաստանը մշտապես գործընկերներկփնտրի (նախևառաջ` հանձին Ռուսաստանի)` ի հակակշիռ ԱՄՆ-ի, և կփորձի մեծացնելներկայությունը Կենտրոնական և Հարավային Ասիայում: Առաջ է գալիս միմիտում, որը մասնավորապես մատնանշում է այն, որ ՉԺՀ արտաքին քաղաքականությանարևմտյան ուղղությունը ձեռք կբերի աշխարհառազմավարական էլ ավելի մեծնշանակություն70: Այս պայմաններում գործունեությունը ՇՀԿ ձևաչափումՉժՀ-ի համար գերակա նշանակություն կստանա:
2002թ.մարտի 6-ին Չինաստանը հայտարարեց, որ 17,6%-ով մեծացնելու է պաշտպանականբյուջեն, որպեսզի աշխարհում ամենախոշոր կանոնավոր բանակը վերածիբարձր տեխնոլոգիաներով հագեցած զինված ուժերի71: Արևմուտքում այս քայլըորպես տարածաշրջանում ամերիկյան ներկայության պատասխան չգնահատվեց.«Չնայած Չինաստանն ավելացրել է պաշտպանական բյուջեն, Հարավարևելյան Ասիայիայլ երկրների ղեկավարներն այժմ թեթևություն են զգում: Չինաստանը ծրագրումէր ընդլայնել տարածաշրջանային ազդեցությունն ի հաշիվ նավատորմի,բայց ահաբեկչության դեմ պատերազմը նրան ստիպեց փոխել գերակայությունները`արևմտյան Սինցզյան նահանգի իսլամ անջատականներից և Միջին Ասիայի մուսուլմանականհանրապետություններից սպասվող սպառնալիքների հետ կապված»72:
Իրականումսոցիալական պերմանենտ լարվածությունը ՍՈՒԻՇ-ում (Սինցզյան-ույղուրականինքնավար շրջան) ՉԺՀ-ի համար հրատապ է և, մասնավորապես, հարցականի տակէ դնում միջազգային խոշոր ենթակառուցվածքային մի շարք նախագծերի իրականացումը73:2000-ական թթ. սկզբներին Չինաստանում ավարտվեց ՍՈՒԻՇ և արևմտյան մյուս տարածքներիզարգացման ծրագրի նախապատրաստական փուլը: Արևմուտքի և հատկապես ՍՈՒԻՇյուրացման ռազմավարությունն օբյեկտիվորեն բխում է արևելյան և արևմտյաննահանգների բնակչության կենսամակարդակը հավասարեցնելու անհրաժեշտությունից:Այս ռազմավարության կատալիզատոր է ծառայում չինական ղեկավարության`ՍՈՒԻՇ-ում անջատողականությանը և ծայրահեղականությանը հարված հասցնելուձգտումը:
Ույղուրականանջատական կազմակերպություններին աջակցում են ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայիմի քանի պետությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, արաբական միշարք երկրների կրոնական շրջանակներ: 1994թ. սկսած` Ջիդդայում` հաջի շրջանում,Համաշխարհային իսլամական լիգայի հովանու ներքո ամեն տարի անցկացվումեն Սաուդյան Արաբիայի ույղուրական սփյուռքի ներկայացուցիչների գաղտնիհանդիպումներ ՉԺՀ ՍՈՒԻ շրջանից, կենտրոնաասիական երկրներից և այլ տեղերիցեկած ույղուր ուխտագնացների հետ, որոնց ընթացքում քննարկվում են «ԱրևելյանԹուրքեստանի» անկախության համար պայքարի ռազմավարության և մարտավարությանհարցեր: Ույղուրական կազմակերպությունների խորհրդակցություններ ենանցկացվել նաև ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում74: Օրինակ,2001թ. մայիսին Բիշքեկում, Թուրքիայի և ԳԴՀ-ի սինցզյանական վտարանդիականկազմակերպությունների, Ղազախստանի ույղուրական հասարակական միավորումներիղեկավարների ակտիվ մասնակցությամբ, տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդաժողովը,որի քողի ներքո քննարկվեցին հակաչինական պայքարում արտասահմանյանույղուրներին միավորվելու հարցեր: Կոնգրեսականների և ԱՄՆ վարչակազմիներկայացուցիչների աջակցությամբ Վաշինգտոնում բացվել է Արևելաթուրքեստանյանազգային կենտրոնի (ԱԹԱԿ) գրասենյակը, որը ֆինանսավորում են գերազանցապեսսաուդյան գործարարները: «Ամերիկայի ձայն» կառավարական ռադիոկայանումգործում է «Սինցզյանի ձայն» ծրագիրը ույղուրերեն լեզվով: Ույղուր անջատականներիհանդեպ ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքի էվոլյուցիան դիտարկելիսհարկ է նկատի ունենալ այն, որ ույղուրական անջատական խմբավորումներիցև ոչ մեկը չի պաշտպանել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, և դրանք ներառվածչեն եղել ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում:ՍՈՒԻՇ իրավիճակի շուրջ ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունը (2003թ. «ԱրևելյանԹուրքեստանի իսլամական շարժումը» ներառվեց ահաբեկչական կազմակերպություններիցուցակում) կապված էր այն բանի հետ, որ ԱՄՆ-ը ցանկանում էր հավաստիանալ,որ ՉԺՀ-ն եթե չաջակցի էլ, ապա գոնե չեզոքություն կպահպանի իրաքյան հարցում:
«Սինցզյան-ույղուրականհիմնախնդիրըե էթնոդավանական և սոցիալ-քաղաքական երկարատև հակամարտությանտիպիկ օրինակ է, որը շոշափում է ողջ տարածաշրջանի անվտանգությանխնդիրները և ծածուկ կառավարվում աշխարհաքաղաքական նպատակներով75:1990-ական թթ. սկզբներին անջատականների գաղափարախոսները փայփայումէին ապագա «պետության» մեջ անգամ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանիև, հնարավոր է, Տաջիկստանի ներառումը` այդ երկրների վարչակարգերի իսլամացմանմիջոցով, հենվելով մուսուլմանական աշխարհի օժանդակության վրա, ինչպեսնաև օգտագործելով միջինասիական հանրապետություններում գործող արմատականուղղության ույղուրական կազմակերպությունները: 1996թ. գարնանից հակաչինականխմբավորումները Սինցզյանում ահաբեկչական լայնընդգրկուն գործունեությունծավալեցին, տեղի ունեցան ույղուր բնակչության զանգվածային հուզումներՍՈՒԻՇ հարավային մի շարք քաղաքներում: 1990-2001թթ. ընթացքում ԱրևելյանԹուրքեստանի անջատական խմբավորումները, որոնք գործում էին ինչպես ՉԺՀտարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ահաբեկչական մոտ 200 գործողությունեն կատարել: Միաժամանակ ույղուրական վտարանդիական կազմակերպություններնակտիվացրել են հակաչինական քարոզչությունն արտասահմանում: Իսկ վերջերստեղի ունեցած ույղուրական հուզումները, որոնք ճնշվեցին մեծ տերությանըվայել հզորությամբ, թերևս ամենալուրջն էին ծածուկ դիմակայության ողջընթացքում:
Միջազգայինահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ինտեգրման և ներպետականէթնոդավանական հակամարտությունների ինտերնացիոնալացման` վերջիներկու տասնամյակում առկա միտումը հստակ երևում է նաև ույղուր անջատականներիգործունեության մեջ: Մի շարք վավերացված դրվագների հետաքննության արդյունքներըհամապատասխանում են Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան տարածաշրջանումույղուր վարձկանների գործունեության և Չեչնիայի Հանրապետության տարածքումու Դաղստանում չեչեն գրոհայինների և օտարերկրյա վարձկանների հետ կապերիմասին տվյալներին: Կենտրոնաասիական տարածաշրջանում գործող ույղուրականծայրահեղական խմբավորումներն առանձնակի ակտիվություն են ցուցաբերումՂրղզստանի տարածքում:
Գոյությունունի նաև հնդկա-չինական հիմնախնդիրը, որի էությունն այն է, որ կարգավորվածչէ նախկին բրիտանական Հնդկաստանի և Տիբեթի սահմանագծի անցկացման հարցը:Վիճելի էր համարվում երկու հատված: Մեկը` 200 քառակուսի մղոն մակերեսով,գտնվում է Քաշմիրի հյուսիսարևելյան մասում (քարտեզի վրա 1-ինը), որըհայտնի է նաև որպես Աքսայ-Չին76: Երկրորդ վիճելի շրջանը գտնվում է ներկայիսԱրունաչալ-Փրադեշ նահանգի (2-րդը քարտեզի վրա) հյուսիսային մասում,զբաղեցնում է սահմանի երկայնքով 32 հազ. քառակուսի մղոն մակերես` մոտավորապես700 կմ երկարությամբ: 1965թ. ՉԺՀ-ն պաշտոնապես Տիբեթը ինքնավար շրջանհայտարարեց, և սկսվեց Տիբեթի ակտիվ յուրացումն ու նրա ենթակառուցվածքիզարգացումը77:
Երկրներիմիջև հարաբերությունների սրման պատճառներից մեկն այն էր, որ 1959թ.Հնդկաստանը հայտնաբերեց Չինաստանի կառուցած Աքսայ-Չինի ճանապարհը,որը նպատակ ուներ մատչելի դարձնել Տիբեթ հասնելը, որտեղ իրավիճակնայն ժամանակ լարված էր: 1960թ. Չինաստանն առաջարկեց Հնդկաստանին զիջելարևելյան վիճելի հատվածը` արևմտյան սահմաններում ազատ գործելու իրավունքիփոխարեն, բայց բանակցությունները փակուղի մտան: Գոյություն ունի նաևայն վարկածը, թե չինական ներխուժման իրական պատճառ է եղել այն, որ Հնդկաստանըքաղաքական ապաստան է տվել Դալայ Լամա XIV-ին, որն այս տարածքի չինականանեքսիայից հետո, 1959թ. մարտի 17-ի գիշերը փախել էր Տիբեթից78: Այդ ժամանակիցի վեր նա ապրում է Հնդկաստանում (Հիմաչալ-Փրադեշ նահանգում), որտեղ նրահամար ստեղծվել է այսպես կոչված «Տիբեթի արտաքսված կառավարություն»,որին աջակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, որոշ այլ երկրներ: 2005թ. ապրիլին,ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Վեն Ցզյաբաոյի Հնդկաստան այցի ընթացքում,Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ բանակցությունների արդյունքներովկողմերը հայտարարեցին, որ «ռազմավարական գործընկերություն» են հաստատում,Հնդկաստանն ընդունում է, որ Տիբեթի ինքնավար շրջանը ՉԺՀ մաս է: Ընդ որում,խնդրի վերաբերյալ ստորագրված համաձայնագրում նշված է, որ սահմանայինհարցի շուրջ ՙտարաձայնությունները չպետք է ազդեն ընդհանուր առմամբ երկկողմհարաբերությունների զարգացման վրա՚, իսկ առկա խնդիրները կլուծվեն երկկողմխորհրդատվությունների միջոցով:
Ցանկացածպարագայում, Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հետ կապվածև Աֆղանստանում ընթացող գործընթացներին առանց ՉԺՀ ակտիվ ներգրավմանանհնար է համեմատաբար կայուն դրություն ապահովել ինչպես կենտրոնաասիականտարածաշրջանում, այնպես էլ առավել լայն չափման մեջ: Առանց Չինաստանիակտիվ մասնակցության կամ, գոնե, առանց նրա շահերը հաշվի առնելու, ԿենտրոնականԱսիայում տարածաշրջանային անվտանգության ոչ մի համակարգ գործուն և հեռանկարայինչի լինի: Այս բոլոր պայմաններն իրականացնելու համար կան որոշակի մեխանիզմներ,որոնցից ամենակարևորն, անշուշտ, Շանհայի համագործակցության կազմակերպություննէ, որի զարգացմամբ Չինաստանն, իհարկե, շահագրգիռ է: Բայց Չինաստանի արտաքինքաղաքականությունը խիստ ենթարկեցված է սեփական ավանդույթներին: ՇՀԿ-իհանդեպ հետաքրքրությունը սպեցիֆիկ է, թեև միանգամայն բնական. Չինաստանընպատակ է հետապնդում ՇՀԿ-ն ենթարկեցնել Կենտրոնական Ասիայի երկրներիհետ իր տնտեսական համագործակցության խնդիրների լուծմանը, ինչն էլ առայժմտեղի է ունենում: Խնդիրն այն է, որ այս շահը ներդաշնակորեն կապվի մասնակիցայլ երկրների և տարածաշրջանային անվտանգության շահերի հետ79:
ԵՎՐԱՍԻԱՅԻ «ԲԱԼԿԱՆԱՑՈՒՄԸ»
ԵՎՇՀԿ ՖԵՆՈՄԵՆԸ
Սահմանայինպրոտեկցիոնիստական պատնեշների անհետացումը, պետական պատվերներիկրճատումը, շուկաների գլոբալացումն ու վերազգային ու անդրազգային ուժերիհզորության աճը թուլացնում են ազգային պետությունների դիրքերը: Թեևսա, իհարկե, ամենևին էլ «պատմության վերջը» չէ: Այլ բան է, երբ ավարտվումէ արևմտյան ընկերակցության գերիշխանության շրջափուլը և նոր պատմություննսկսվում է, ավելի շուտ, Արևելքում: Ex oriente lux: Նոր պատմությունն սկսվումէ աշխարհի նախկինում ծայրամասային հատվածներում:
Աճողտարածաշրջայնացումը կարող է առավել արդյունավետ միջոց հանդիսանալպետության` որպես շատ երկրների համար ինքնիշխանության մի մասի ինստիտուտի,պահպանման համար: Քաղաքական ինստիտուտների արդյունավետությունը,հանրային կայունությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու դրանցկարողությունը աբստրակտ կատեգորիաներ չեն. դրանք կարող են հասկացվելմիայն ոչ ֆորմալ կանոնների և մշակութային ավանդույթների համատեքստում,որոնց համապատասխան էլ գործում են դրանք: Առայժմ ՇՀԿ-ն քաղաքակրթականմիանգամից մի քանի տարբեր միջավայրերի պատկանող մասնակիցների համատեղելիությանընդունելի մակարդակ է ցուցաբերում:
Գլխավորն,իհարկե, տնտեսական շահն է: Բայց տնտեսական շահը գոյություն չունի առանցքաղաքական-ռազմավարական պարադիգմի, թեև գլոբալացումը նշանակում է,ի թիվս այլ բաների, նախկին ալգորիթմների և պետությունների փոխգործակցությանսկզբունքների տապալում, որոնք մինչ այդ բացատրվում էին ավանդական աշխարհաքաղաքականությանկատեգորիաներով: Կապերի, փոխկախվածությունների, փոխներթափանցումներինոր մակարդակը կործանում է պետության և կապիտալի շահերի իրագործման`ազգային պետություններին հատուկ եղանակներն ու գործիքները: Շատ բանովանցումային այս իրավիճակում ակնհայտ է միջազգային քաղաքական օպտիմալհամակարգի գոյության անհնարինությունը: Սրանից հետևում է, որ տարածաշրջանայինցանկացած միավորման չափանիշներում ի սկզբանե պետք է ներկա լինեն ոչ թեունիվերսալ, այլ դինամիկ փոխակերպվել կարողացող խիստ անհատականացվածմոտեցումներ գաղափարաբանական և քաղաքական հարցերին: Պատմությունըգծային գործընթաց չէ, այլ ավտորիտար և դեմոկրատական սկզբունքների ցիկլայինդիմակայություն80: Եվ Մյանմայի քաղաքական ռեժիմի բնույթը չի կարող չափանիշծառայել, ասենք, Ղազախստանի հետ տարածաշրջանային կազմակերպությանբազմակողմ, ինչու չէ` նաև երկկողմ հարաբերությունների համար: «Շանհայիգործընթացում» մասնակից երկրներին հաջողվեց ձևավորել սկզբունքորենհենց նման նոր փոխհարաբերություններ, որոնք պայմանավորված չեն քաղաքականկամ գաղափարաբանական միասնության կամ հակամարտության ծախքերով: Վերջինհաշվով, աշխարհը կառավարում են ոչ թե իդեալները, այլ շահերը:
Գաղափարաբանականև քաղաքական համակարգերի ունիվերսալությունն ընդհանրապես, ինչպեսերևում է, անցյալի գիրկն է անցնում` այդպես էլ համընդհանուր ձևով չկայանալով:Դեմոկրատիայի համաշխարհային հաղթանակի ակնկալիքները, որպես արդյունք,ունեցան միջազգային կայունության հիմքերի ոչնչացումը: Ֆուկույամայի«կառուցածե առասպելական համընդհանրությունը վերանում է հակառակուղղությամբ ընթացող ուժերի և շարժումների կողմից, որոնք թույլ չեն տալիսնրան որպես միակ հաստատվել և դրանով իսկ ցույց են տալիս նրա ժամանակավոր,ավելի շուտ` ինստրումենտալ բնույթն ու, հաստատ, ոչ ունիվերսալությունը:Աշխարհում ավելանում է տարաձայնությունների պոտենցիալը` բոլոր ուժեղպետությունների, դրանց էգոիզմի և փոխզիջումներ չցանկանալու արդյունքը:2000-ական թթ. սկզբներին արտասահմանյան գրականության մեջ նշվում էր պետության«հզորության պարադոքսի» մասին, ըստ որի` յուրաքանչյուր խոշոր պետությունառանձին վերցրած, վերջին 100 տարվա ընթացքում դառնում էր ավելի ուժեղ,իսկ մյուսներին իրեն ենթարկեցնելու նրա հնարավորությունները փոքրանումէին81: Հակառակ այս պնդումների` 1990-ական թթ. պատերազմը Բալկաններում,իսկ ավելի հստակ` պատերազմն Իրաքում, ցույց տվեցին, որ «ամենաթողությանանպատժելիությունից համըե մնացել է հզոր երկրների բերանում82: Իրաքներխուժումը, ընդհակառակը, եվրոպական և ասիական քաղաքական շատ գործիչներիկանխարգելիչ հարված էր թվում, չհրահրված և միջազգային թույլտվությունիցզրկված: Ամերիկյան գիտնականների մեջ գտնվեցին այնպիսիք, որոնք Իրաքներխուժումը գնահատեցին պատերազմը ոչ թե որպես միջազգային վեճերըլուծելու բացառիկ, այլ «շարքային» լուծում83:
Ընդհանուրհամակարգային մոտեցման տեսակետից ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգայինհարաբերությունների պատմության նոր շրջանի սահմանագիծ պետք է համարելոչ թե 2001-ը, որը զուգորդվում է սեպտեմբերի 11-ի դեպքերի հետ, այլ Իրաքիդեմ պատերազմի սկիզբը` 2003թ., երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվեցին ընդունելմիջազգային վարքագծի գրված (ՄԱԿ-ի 1441 բանաձևը) և չգրված կոդեքսները:Դրանից հետո մտածել, թե միջազգային համակարգը կարգավորում է գերազանցապեսիրավունքի միջոցով, անհիմն է, և սրանում անհրաժեշտ է համաձայնել Ա.Դ.Բոգատուրովի հետ: Ինչպես և 1950-ական թթ., աշխարհը սկսել է հակվել ուժիհիման վրա կարգավորմանը84: Որպես շարունակություն հետևեց դոկտրինալհիմնավորումը. ի հայտ եկան «ռեժիմները փոխելու» (regime change), «դեմոկրատացման»(democratization) և «կանխարգելիչ գործողությունների» (preventiveaction), «ազգակերտման» (nationbuilding), «հումանիտար ինտերվենցիաների»...հայեցակարգերը: Արևմտյան ընկերակցության կողմից Կոսովոյի անկախությանճանաչումը, դրան միանգամայն համարժեք Հարավային Օսիայի և Աբխազիայիճանաչումը Ռուսաստանի կողմից. սրանք արդեն ոչ իրավական հարաբերություններիմիջազգային նոր համակարգի հասարակ օրինակներ են: Դրա համար էլ, դատելովառաջիկա հիսնամյակում համաշխարհային ռազմաքաղաքական պատմությանբովանդակության մասին (Վ.Ցիմբուրսկու հարցը), հավանաբար հարկավոր է,այնուամենայնիվ, հակվել դեպի «իրական ուժային բազմաբևեռություն»:
«Բալկանացումը»`որպես համաշխարհային տարածքի մասնատման արդեն ընթացող գործընթաց,հարկադրում է խոսել իրավաբանների կողմից վաղուց քննարկվող երկու պոստուլատի`ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության իրավունքիհակասության մասին: Հետերկբևեռ աշխարհի պրակտիկան, Կոսովոյի, ՀարավայինՕսիայի և Աբխազիայի նախադեպերը համարժեք են միմյանց, և, այսպիսով,կարիք կա փնտրելու համանման թնջուկների լուծման ավելի կատարյալ մեխանիզմներ85:Ինքնորոշման սկզբունքի բացարձակացման միտումը, որն այժմ օգտագործվումէ որպես պետական-տարածքային ձևաչափերի փոփոխման մեխանիզմ, երևան է եկելդեռևս այդ սկզբունքի բանաձևման մշակման գործընթացում86, թեև մարդուն` որպեսանհատի, ըստ էության նման կոլեկտիվ իրավունքով օժտելը պակաս անոմալիաչէ: Չպետք է ժողովրդի ինքնորոշման իրավունքը խառնել փոքրամասնություններիիրավունքների հետ, ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպետք է իրականացվիազգի միասնությունը խափանելու կամ այդ միասնության համար խոչընդոտներստեղծելու նպատակով` ի խախտումն ազգային իքնիշխանության87:
Միջազգայինիրավունքի թերակատարությունը երկբևեռ աշխարհում կոմպենսացվում էր երկուգերտերությունների զսպման փոխադարձ ձգտմամբ, թեև 1960-1970-ական թթ. մի քանիտասնյակ երկրների հռչակումն արդեն թույլ էր տալիս փաստել. ազգային պետություններիստեղծման դարաշրջանն ավարտվել է մի փոքր ավելի վաղ: Այն պետություններիթվում, որոնք պաշտոնապես հռչակվեցին Յալթա-Պոտսդամ կոնսենսուսից հետո,եզակի բացառություններով, դժվար է գտնել ամբողջովին կայացած և փոփոխվողաշխարհում իրենց ինքնիշխանությունը պահպանել կարողացող երկրներ:
Այս իմաստովՇՀԿ հիմնարար սկզբունքներից մեկը` անջատականության բացարձակ ժխտումըև ընդհանուր առմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվածտարածքային-պետական կառուցվածքին հետևելը, ոչ թե պարզապես պահպանողականձգտում է` պահպանել միջազգային աշխարհակարգի նախկին սկզբունքները,այլ, ընդհակառակը, այդ սկզբունքը էապես կարևոր է, իրատեսական և պարզապեսհամապատասխանում է առողջ տրամաբանությանն ու միակն է, որ կարող է որոշհամակարգայնություն պահպանել միջազգային հարաբերություններում:Հենց այս սկզբունքը պետք է դառնա նոր աշխարհակարգի այն մոդելի ձևավորմանառաջին չափանիշներից մեկը, որը ՇՀԿ-ն կկարողանար ցուցադրել իր գործունեությանգոտում` չստուգելով ստեղծված պետական սահմանները: Ռուսաստանի և Չինաստանի`ՇՀԿ համակարգաստեղծ այս երկու սուբյեկտների շահերը շատ հարցերում տարբերուղղվածություններ ունեն: Եվ պետք է զարգացնել փոխհարաբերություններնայն հարցերում, որոնցում դա ստացվում է, այնտեղ, ուր բոլորի համար ընդհանուրակնհայտ շահեր կան: Սահմանային կարգավորման մեջ, ինչից սկսվեց ՇՀԿ-ն, դահաջողվեց: Մնացած հարցերում առայժմ բոլոր մտադրությունները բավականինքնաբուխ են թվում, քաոսային, ստրուկտուրային որևէ սկզբունքի հետ չկապված:
ՇՀԿ-նինտեգրացիոն միավորում չէ, այլ մի ինչ-որ ուրիշ բան: ՇՀԿ-ն, ի վերջո, բոլորհնարավորություններն ունի դառնալու այն մեխանիզմը, որի միջոցով առաջիկահիսնամյակում տեղի կունենա միջազգային հարաբերությունների եվրասիականենթահամակարգի ձևաչափի վերափոխումը: Դա հատկապես կարևոր է ճգնաժամիֆոնին, որում արդեն երկար ժամանակ գտնվում են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն: «Սառը պատերազմի»ժամանակաշրջանի պայմանների թելադրանքով որպես երկխոսության գործիքներստեղծված լինելով` այդ կազմակերպությունները 1990-ական թթ. սկզբին կատարեցինիրենց խնդիրը, բայց չկարողացան գտնել իրենց տեղը փոփոխված աշխարհում:Տեղի է ունեցել այն հարցերի մարգինալացում, հանուն որոնց ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ն ժամանակինստեղծվել էր. անվտանգության հարցերի: ԵԱՀԿ-ն այսօր զբաղվում է իր, այսպեսկոչված, «երրորդ զամբյուղով», մարդու իրավունքներով, տարատեսակ փոքրամասնություններիիրավունքներով: Անվտանգության, զինաթափման հարցերը ոչ թե վերջում,այլ ընդհանրապես ԵԱՀԿ ուշադրությունից դուրս գոտում են: Վարշավայի պայմանագրիկազմակերպության լուծարումը և ԽՍՀՄ փլուզումը ԵԱՀԿ-ն վերածեցին աշխարհաքաղաքականանգաժավորված մի մաքլերի, որն զբաղված է արևմտյան ընկերակցության շահերնապահովելով: ԵԱՀԿ-ն վաղուց արդեն գտնվում է միջազգային կազմակերպություններիցուցակի վերջում, որոնց միջոցով Ռուսաստանն իրականացնում է սեփականազգային շահերը: Չինաստանը ԵԱՀԿ-ի հետ որևէ առնչություն չունի: ԵԱՀԿ-ինՂրղզստանի և Տաջիկստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի, Թուրքմենստանիմասնակցությունը աշխարհաքաղաքական պարադոքս է, որը պետք է դիտարկել,հավանաբար, ելնելով նշված հանրապետությունների այն ղեկավարների անձնայինբնութագրերից, որոնք ԵԱՀԿ-ին իրենց հանրապետությունների մասնակցությանորոշումները կայացրել են անհասկանալի շարժառիթներով:
Մշակելև ինստիտուցիոնալ առումով իրականացնել տարածաշրջանային անվտանգությանինչ-որ կանոններ կենտրոնական Եվրասիայի համար, աշխարհաքաղաքականնոր պայմաններում, ինչպես 1976թ. Հելսինկյան ակտն է. ահա թե ինչը կարողէր դառնալ ՇՀԿ կարևորագույն խնդիրը:
Իրբնույթը որոշելու փուլում գտնվելով` ՇՀԿ-ն չպետք է հիմք ընդունի ինտեգրացիոնարդեն առկա նախագծերը: Աշխարհն իր զարգացման պարադիգմի փոփոխությունէ ապրում, որը պահանջում է միջազգային կյանքի կազմակերպման նոր ձևեր:Եվրամիության սկզբունքորեն կարևոր, «տոհմական» թերությունը, որն առաջարկվումէ որպես չափանիշ. նրա կազմակերպման բանաձևը ենթադրում է իր անդամներիցյուրաքանչյուրի ինքնիշխանության շրջանակների կրճատում, նեղացում` փոխարենըչառաջարկելով ընդհանուր ինքնություն: Հեռանալով դրանից` հարկավոր էլուծել տարբերությունների պրոբլեմատիկան` չջնջելով դրանք, այլ կանխելով,որ դրանք չլինեն հակամարտությունների հավերժ աղբյուրներ: Միաբևեռ աշխարհիշրջանակներում դա անհնար է: Ու եթե այլընտրանքային ծրագիր չլինի, կմնամիայն փաստել աշխարհակարգի ամերիկյան մոդելի վերջնական հաստատումը:Մոդել, որը հավակնում է համաշխարհային միտման գլխավոր դերին և հաստատվումէ ազգային տարբերությունների օգտագործման, ազգամիջյան հակամարտություններիհրահրման, մրցակիցների տապալման, արդի միջազգային-իրավական համակարգիթուլացման ու փլուզման ճանապարհով: Պատերազմների, գուցեև երրորդ համաշխարհայինպատերազմի միջոցով միաբևեռ աշխարհի ձևավորումը ոչ միայն կավարտվի,այլև կամրապնդվի միջազգային նոր ինստիտուտներում88:
Սկզբունքորենմիջազգային նոր ինստիտուտ կարող է դառնալ ՇՀԿ-ն` իր գործունեության մեջներգրավելով նրանց, ովքեր ձգտում են դրան: Այլապես կկորցնի գրավչությունըդիտորդ երկրների (Հնդկաստան, Իրան, Պակիստան, Մոնղոլիա) աչքում: Անմիջականև արդյունավետ մասնակցության բացակայությունը կարող է շատ արագ հիասթափությունառաջացնել ՇՀԿ-ով առայժմ խիստ հետաքրքրված Աֆղանստանում, Թուրքիայում,Հարավարևելյան Ասիայի երկրներում: Երկխոսության մեջ գտնվող գործընկերերկրի կարգավիճակի հաստատումը և դիտորդ երկրների կարգավիճակի անորոշությունըայն լուծումը չեն, որը կբավարարեր անվտանգության կազմակերպման համատարածաշրջանայինպահանջմունքները:
ՇՀԿ-ի`անվտանգության լրջագույն կազմակերպության փոխակերպվելու սկիզբը կարողէր դառնալ Իրանի հարցի լուծումը: Իրանը մինչև այս էլ ներկայանում էր որպեսանվտանգության տարածաշրջանային համակարգի բաղադրիչ, ինչպես նաև տնտեսականկայունության կարևոր տարր: ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ պրագմատիզմիհաղթանակին զուգընթաց` առաջին պլան է դուրս եկել տնտեսական ազդեցությանամրապնդումը տարածաշրջանի երկրներում: Իրանը մշակել է տնտեսական ինտերվենցիայիքաղաքականություն և հանդես եկել մի ամբողջ շարք նախաձեռնություններովէներգետիկայի, տրանսպորտի, բանկային ոլորտի, առևտրի բնագավառներում:Արդյունքում` Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իրանի առևտրատնտեսականև ֆինանսական կապերի դրական դինամիկա, տարածաշրջանի տնտեսությունումնրա դիրքերի զգալի ամրապնդում` խոշոր այլ դերակատարների հետ հավասար:Իրանն ամբողջ ծավալով մրցակցում է տարածաշրջանում տնտեսական ազդեցությանհամար: Իրանի ղեկավարությունը ՇՀԿ-ն համարում է հսկայական և առայժմթույլ օգտագործվող տնտեսական պոտենցիալ: Իրանը հետաքրքրված է չինականշուկայով, որի համար էներգառեսուրսների հիմնական մատակարարներիցէ համարվում: ԻԻՀ-ն շահագրգիռ է Ռուսաստանի հետ հարաբերություններիդրական զարգացմամբ, այդ թվում և միջուկային ոլորտում:
Իրանըկցանկանար հանձին ՇՀԿ-ի տեսնել մի կազմակերպություն, որն իր նպատակներովև նշանակությամբ դիմակայում է ԱՄՆ ներթափանցմանը տարածաշրջան: Իրանըհամերաշխ է ՇՀԿ գլխավոր դերակատարների` ՉԺՀ-ի և Ռուսաստանի հետ այնհարցում, որ տարածաշրջանը պետք է ինքնուրույն ապահովի իր կայունություննու անվտանգությունը, առանց արտաքին ուժերի միջամտության: Շահերի համընկնումըռազմավարական այս բնագավառում փոխգործակցության լավ նախադրյալներ էստեղծում: ՇՀԿ լիիրավ անդամի կարգավիճակը Իրանին թույլ կտար լրիվ չափովօգտագործել կազմակերպության անդամությունը Կենտրոնական Ասիայումտարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման հանդեպ իրսկզբունքային մոտեցումները մատնանշելու համար89: Իրանի մուտքը ՇՀԿ,միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, կարող է ՇՀԿ-ն ներկայացնելորպես դաշինք և Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմանպատճառ դառնալ, որոնց հետ համագործակցությունը թանկ են գնահատում Չինաստանը,Ղազախստանը և Ուզբեկստանը, ինչպես նաև (դիտորդներից) Հնդկաստանը:
Բայցհենց իրանականն է այն հարցերից մեկը, որն այսօր արգելակում է կազմակերպությանընդլայնման որոշման ընդունումը: Իրանը հարկավոր է ընդունել ՇՀԿ անդամներիշարքում, բայց պայմանով, որ երկրի միջուկային ծրագրերը դրվեն ՇՀԿ հսկողությաններքո: Եվ Իրանի միջուկային ծրագրերի վերահսկողությունը պետք է իրականացվիառանց առճակատման, առանց ռազմական սպառնալիքների: Համենայնդեպս,նման փորձ կարող է արվել: Ցանկացած պարագայում Իրանի վարքագիծը կլինիայն բանի այլընտրանքը, ինչն այսօր անհաջող փորձում է անել Արևմուտքը Իրանիմիջուկային հարցում` ՄԱԿ-ի կառույցների միջոցով: Եվ նախազգուշացում,այն բանի նշան, որ Եվրասիայում եվրատլանտիստների գերիշխանությանը կարողէ դիմակայել միջազգային իրավունքի նոր գլոբալ սուբյեկտ, որը ստանձնումէ աշխարհամասային կարգավորիչի գործառույթը հեղինակազրկվող ՄԱԿ-ի ևնրա այնպիսի իմպոտենտ ինստիտուտի փոխարեն, ինչպիսին է ԱԷՄԳ-ն:
Արդենփաստացի «բալկանացվածե Իրաքը շուտով Եվրասիայի ձևաչափի փոփոխմաննպատակին հասնելու իդեալական միջոց կդառնա: Սակայն «անկայունությանհայտնի աղեղը» ամբողջական չէ, քանի որ «կտրտվել» է Իրանով: Հենց դրա համարէլ կարևոր է Իրանի լիարժեք անդամությունը ՇՀԿ-ին: Իրանի վարչակարգըոչ մի կերպ չի ներգրվում ամերիկյան գլոբալ պարադիգմում, այն պարզապես հոյակապէ նայվում անվտանգության կենտրոնաեվրասիական համակարգում. «... Իրանի`Իսլամական հեղափոխություն ապրած արտաքին քաղաքականությունը, թվումէ, պետք է լինի կրոնական առումով հիմնավորված, ուստի և գաղափարականացված,իսկ գործնականում այն ավելի շատ ենթարկված է ազգային շահին, քան իսլամիզմին:Իրանի ղեկավարները ուլտրահեղափոխական հռետորականությունը հմտորենզուգակցում են զգուշավորության և Realpolitik-ի հաշվենկատության հետ: ՈչԽոմեյնիի հետևորդներին, ոչ «պրագմատիկներին» Իրանի ղեկավարությանմեջ հատուկ չէ կույր նվիրվածությունը կրոնական դոգմային»90: Իրանի ներառմամբտարածքն ընդլայնելով` ՇՀԿ-ն հնարավորություն կստանա վերափոխվելու շատերկրների համար պահանջված այլընտրանքի, դրա հավաստիացումն է սահմանայինհարցերի լուծման փորձը ՇՀԿ ձևաչափում և տնտեսական ու քաղաքական համակարգերիհամատեղելիության այն գաղափարախոսությունը, որն այժմ անվանում են«Շանհայի ոգի»:
Իրհերթին, աշխարհագրական դասավորվածությունը, որում այսօր գոյությունունի ՇՀԿ-ն, լիակատար չէ, աշխարհաքաղաքական հարթության կտրտվածությունըկազմակերպությանը թույլ չի տալիս այս տեսքով ստանձնել անգամ մասնակիցերկրների տարածքների ամբողջության համար պատասխանատվությունը, էլ չենք խոսում ավելի գլոբալ խնդրիմասին: Կազմավորվել են յուրատեսակ աշխարհաքաղաքական փոսեր, ինչպիսիքեն բոլոր դիտորդ երկրները, ինչպես նաև Թուրքմենստանը, Ադրբեջանը91 և Հայաստանը,Թուրքիան և Իրաքը, Հարավարևելաասիական երկրները, էլ չենք խոսում Աֆղանստանիկամ Վրաստանի մասին: Աշխարհաքաղաքականության մեջ վակուում լինել չիկարող, և այլընտրանքի ստեղծումը, որը ՇՀԿ-ն է, hartland-ի տարածքը պետք էենթարկվի միջազգային-իրավական միասնական պարտավորությունների ևնորմերի: ՄԱԿ և ԵԱՀԿ անօգնականությունը տարածաշրջանի երկրներին հնարավորությունէ ընձեռում լցնել ստեղծված վակուումը և իրավիճակը վերցնել սեփականհսկողության տակ: Այս տարբերակը տարածաշրջանային անվտանգության և կայունությանտեսակետից ավելի նպատակահարմար է, և հիմնականում հենց նման լայն տարածաշրջանայինև արդյունավետ կառույցի կարիքն է պայմանավորում ՇՀԿ-ի հանդեպ ասիական(և ոչ միայն) շատ երկրների մեծ հետաքրքրությունը:
Կազմակերպությանընդլայնման խնդրից բացի, գոյություն ունի ևս մեկը, որը խիստ խանգարումէ կազմակերպության ներքին համախմբմանը և ռազմավարությունների որոշմանը:Չնայած Ռուսաստանի և Չինաստանի նշանակալիությանը ՇՀԿ հայեցակարգայինև կազմակերպական հիմքերի ձևավորման հարցում, չի կարելի չընդունել,որ կարևոր գործոն է նաև անդամ մյուս երկրների արտաքին քաղաքական վարքագիծը:Բարձր ամպլիտուդի ցանկացած արտաքին քաղաքական տատանում (չի կարելիմիաժամանակ ռազմավարական գործընկեր ունենալ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Իրանին,ինչպես դա ջղաձգորեն փորձում էր անել Տաջիկստանը 2007-2009թթ.), որն անվանվումէ «բազմավեկտորություն», վաղուց արդեն իրեն վարկաբեկած «տրանզիտոլոգիա»92տեսության շրջանակներում, նոր հետճգնաժամային աշխարհի պայմաններում,ոչ միայն պարզապես անարդյունավետ կլինի, այլև, հնարավոր է, նաև անշրջելի:Ներկայիս Եվրասիայի գրեթե ցանկացած ոչ մեծ երկիր` Ղազախստանից մինչևՎրաստան, միջազգային քաղաքականության օբյեկտ է, այլ ոչ թե սուբյեկտ,ուստի, ձևավորելով իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունները`նրանք պետք է ընդունեն այն դիսկուրսը, որը վերարտադրվում է գլոբալ համակարգիտվյալ տարածքի համար նշանակալի սուբյեկտների, այսինքնª տերություններիկողմից: Հետխորհրդային Կենտրոնական Ասիայի համար նման ընդամենը երկուսուբյեկտ կա` Չինաստանը և Ռուսաստանը:
Եվ կրկինհայկական արտաքին քաղաքականության, իհարկե, հարաբերականորեն հաջողփորձից. «կողմնորոշում ոչ թե այս կամ այն արժեքների, այլ այս կամ այն արտաքինգործոնի հետ դաշինքի հանդեպ, որը պայմաններ է ձևավորում հայկական հանրությանգործողության համար: Գործունեության միակ պայման է Հայաստանի տարածքիվրա արտաքին քաղաքական հովանավորության պայմանը»93: Օբյեկտիվ է և անգամչի քննարկվում. ամեն ինչ և ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում Հայաստանիև Թուրքիայի միջև, հետևանք է ռուս-թուրքական այս կամ այն համաձայնագրի, անգամԱՄՆ և Եվրոպայի գործոնը, հայկական Սփյուռքի ողջ պոտենցիալով հանդերձ,ոչինչ չի փոխի: Այս իրավիճակն անալոգ ունի Կենտրոնական Ասիայում. Տաջիկստանըմիշտ ստիպված կլինի կողմնորոշվել դեպի այն վեկտորները, որոնք նրա համարկսահմանեն Իրանն ու Ռուսաստանը: Այն պայմանով, իհարկե, որ ԻԻՀ-ն և ՌԴ-նմիշտ կկարողանան այնպես պայմանավորվել, ինչպես դա եղել է 1990-ական թթ.Տաջիկստանի կարգավորման ընթացքում: ՇՀԿ մասնակից փոքր երկրների համարանհրաժեշտ է որոշակիացնել իրենց արտաքին քաղաքական գերակայությունները:Ինչպես և Հայաստանի պարագայում, Կենտրոնական Ասիայի երկրների ընտրությունընույնպես մեծ չէ. ՇՀԿ (ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական ընկերակցություն) կամԱՄՆ` իր ատլանտյան դաշնակիցներով: Այսպես կոչված «բազմավեկտորության»շրջանակների սրընթաց նեղացումն արդեն ժամանակ չի թողնում ընտրությանհամար: Փոխարենը ՇՀԿ տարածքն առայժմ այդ երկրներին է թողնում առանց այդէլ ոչ փոքր դաշտ Ռուսաստանի և Չինաստանի միջև մանևրելու համար: Երևի ՇՀԿավելի հստակ ինստիտուցիոնալացումը, որը պետք է տեղի ունենա տեսանելիապագայում, կհանգեցնի այդ արդյունքին, և տարածաշրջանի երկրների արտաքինքաղաքական նոր դոկտրինն իր բառապաշարում կունենա այնպիսի սահմանում,ինչպիսին է «երկվեկտորությունը»: ԽՍՀՄ փլուզումից հետո առանց բացառությանբոլոր երկրները, չմտածելով իրենց աշխարհատնտեսական (և աշխարհաքաղաքական)շարժման իմաստի մասին, ընտրեցին համաշխարհային տնտեսական տարածքումտոտալ ինտեգրվելու գիծը: Իրենց պետական կայացածությունը տնտեսականառումով իրականացնելու, ինչ-որ թռիչք կատարելու փորձեր էին արվում` ներդրումներ ներգրավելով ուժի գլոբալկենտրոնների կողմից: Այդ գծի ներկայիս ճշգրտումները եթե չեն էլ ընկալում,ապա հաստատ ընդունում են, որ նոր երկրները չեն կայացել որպես միջազգայինդերակատարներ: Եվ նրանց մուտքը տարածաշրջայնացման գործընթաց, որոշ ձևափոխումներով,վերադարձ է, առաջին հերթին, ռեսուրսային, ինչպես նաև հաղորդակցային ևայլ` արդեն ոչ տնտեսական ոլորտի կցորդների վիճակին: Եվ սա նորմալ գործընթացէ. տարածաշրջայնացումը (արբանյակի կարգավիճակի ընդունման ձևով`հասկացության ամենաուղիղ իմաստով) ինքնապահպանման եղանակ է և՛ տվյալտարածքում, և՛ ընդհանրապես: ՇՀԿ-ն` որպես տարածաշրջայնացման այդօրինակձևաչափ, դեռ փոքր-ինչ ազատ տարածք է, որում, օրինակ, Ղրղզստանը կամ Տաջիկստանը(եթե երկրի ղեկավարությունը քաղաքական տաղանդ ունի) ժամանակայինմի ինչ-որ ռեսուրս ունի անկախություն խաղալու` ըստ էության խաղալով համակարգաստեղծմասնակիցների` Ռուսաստանի և Չինաստանի շահերի միջև, ընդ որում, ունենալովնաև շատ խնդիրներ լուծելու հարթակ (տերությունների արբիտրաժային մասնակցությամբ)ոչ այնքան բարձր հիերարխիայի անդամների` Ղազախստանի կամ Ուզբեկստանիհետ: Ավելի լայն «բազմավեկտորության» ռեսուրսը սպառվել է, նոր փուլը ևդրան հատուկ կոշտության հատկանիշներն արդեն շուտով դա թույլ չեն տա:
ՇՀԿ-նինտեգրացիոն միավորում չէ: Եվ առայժմ ակնհայտ է, իհարկե, որ այն կհաղթահարիսեփական ինքնության որոնման բավական երկար ձգձգված շրջանը: Ներկայիսկազմակերպության հիմքը դարձած «Շանհայի հնգյակի» փորձը ի ցույց դրեց այսդաշինքի բարձր և ուրույն պոտենցիալը, ՇՀԿ երկրների` խելամիտ և մասնակիցներիազգային շահերին չհակասող փոխզիջումներ գտնելու կարողությունը, մասնակիցերկրների ներքին միջնորդության հնարավորությունը: Հնարավորությունկա մասնակից երկրների շրջանակում ունենալ այնպիսի իրավիճակ, երբ հակամարտությունըզարգացման կատալիզատորի դեր է կատարում, երբ հակամարտությունը պոզիտիվէ, այլ ոչ թե նշանակում է մեծ առճակատման սկիզբ` չբացառելով և ռազմականը:Ի տարբերություն դաշինքային կառույցների, ՇՀԿ երկրները ստեղծել են փոխգործակցությանմեխանիզմ, որը նախատեսում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառել, բացառումէ տարածաշրջանի կայունությունը խախտող ռազմական գործունեություն ծավալելը:Հենց այս հատկանիշն է ՇՀԿ գլխավոր սկզբունքներից մեկը նրա այսօրվա չափազանցփխրուն իրավիճակում, այն պետք է պահպանել և զարգացնել` նոր պոզիտիվ աճեցնելով:Առայժմ հենց այս սկզբունքն է բավական թվով երկրների համար ձգողական գործոններիցմեկը, երկրներ, որոնք հասկանում են այն գլոբալացման կործանարարությունը,որը կառուցվել է որպես ՇՀԿ և արդեն նշմարվող կամ ստեղծվել պատրաստվող ուրիշդաշինքների այլընտրանք:
Մասնակիցերկրների մակարդակների բազմազանությունը ամենալայն իմաստով` ռեսուրսներիև տնտեսության ծավալներից մինչև քաղաքական էլիտաների որակները, կազմակերպությանզարգացման հիմնական պրոբլեմն է: Դա հստակ հայեցակարգային հիմքի բացակայություննէ և այն, որ մասնակից երկրները ՇՀԿ խնդիրների ընթացիկ ռեժիմում պահպանումեն տարբերությունները աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական և անգամգործառնական հանգուցային ըմբռնումներում:
Դե,իսկ «ՇՀԿ նախագծի» պարզ բացակայությունը սպառնալիքի տակ է դնում ևԲ ՇՀԿգործունակությունը, ևԲ ընդհանրապես կազմակերպության հետագա գոյությունը`թույլ չտալով ձևավորվող նոր աշխարհակարգին լինել ավելի որոշակի, կանխատեսելի,անվտանգ և առաջ ընթացող:
1 Ըստ Հեգելի` պատմությունը եզրափակիչ փուլ է մտնում Ֆրանսիական հեղափոխության գաղափարների հաստատմամբ, որոնց` տրամաբանորեն և քաղաքականապես, հետևում է ունիվերսալ աշխարհակարգը: Հեգելը հավանաբար միտքը կիսատ է թողնում, և Վ.Կաուֆմանը, փորձելով հենց հեգելյան համակարգին համապատասխան կասկածի տակ դնել հեգելյան դատողությունները պետության, իրավունքի, պատմության, կրոնի վերջնական բնույթի մասին, պնդում է. «Ոչ պատմությունը, ոչ պետությունը հեգելյան համակարգի բարձրագույն կետը չեն հանդիսանում»: — Kaufmann W. Hegel: A Reinterpretation. — New York, 1965. — P. 245-246.
2 Ըստ Ֆուկույամայի` արդի աշխարհում հանուն ճանաչման պայքարի տեղը գրավել է մարդկային պահանջմունքների ավելի արդյունավետ բավարարման համար մղվող պայքարը: Այժմ վեճի մասնակիցներ են consumer society-ի կարգի` միմյանցից աննշան զատվող ռազմավարությունները: Վեճի առարկան ոչ թե արժեքներն են (բարոյական), այլ արդյունավետությունը (տնտեսական): Համակարգերի անտագոնիզմը փոխարինվել է մրցակցությամբ մեն-միակ համակարգի ներսում: Շարժում այլևս չկա (կամ, եթե կուզեք, կա շարժում ըստ շրջանի): Նոր որակներն այլևս անհնար են, կա միայն կանխիկ քանակությունների ավելացում: Ֆուկույամայի այս ողջ «ճարտարությունը» պոպուլյարացման ճարտարությունն է, դա հեգելյան տիպի պատմության սպեկուլյատիվ փիլիսոփայություն է: Եվ բանը ոչ այնքան Ֆուկույամայի տեսություններն ապացուցելը կամ հերքելն է, որքան թելեոլոգիայի (վախճանաբանության) տեսակների, որոնք ծագում են նրա կոնցեպտների կառուցվածքում, և այն ազդեցության վերլուծությունը, որը թողնում են արդիականության քաղաքական դիսկուրսի վրա: «Պատմության ավարտի» մասին խոսակցության վախճանաբանական կառուցվածքը պետք է փիլիսոփայական խորհրդածության մղի, բայց հենց այնպիսի ենթադրություններ, ինչպիսին է «պատմության ավարտն» ըստ Ֆուկույամայի, հարկադրում են լքել գիտության ոլորտը` մեզ նետելով մետաֆիզիկայի ոլորտը:
3 Гегель Г. Философия истории. — М.-Л.: Соцэкгиз. 1935. — С. 16.
4 Гегель Г. Философия истории. — М.-Л.: Соцэкгиз. 1935. — С. 290.
5 Միայն կարելի է հավելել, որ տնտեսական գործունեության ստվերային, պետական հաշվառումից և վերահսկողությունից թաքցված հատվածներում շրջանառում է, ըստ ֆրանսիացի հետազոտողների գնահատականների, առնվազն 1000 մլրդ դոլար, ինչը համարժեք է զարգացող երկրների ընդհանուր արտաքին պարտքին: Այս ոլորտը կարող է անվանվել «գաղտնի կոնտինգենտ», որի շրջանակում էլ ավելի մեծացող գումարները շրջանառվում են պետական որևէ վերահսկողությունից դուրս, ergo, շրջանառության ծավալների ընդլայնմանը զուգընթաց պետություններն ավելի ու ավելի են կորցնում իրենց ինքնիշխանությունը:— Տե՛սª Couvrat J.-F., Pless N. La face cachee de l`economie mondiale. — Paris., 1989. Տե՛ս նաև Кувра Ж.-Ф., Плесс Н. Тайное лицо мировой экономики. (Реферат.) — М.: ИНИОН, 1990. — С. 14.
6 Портер М. Международная конкуренция. — М.: Международные отношения, 1993.
7 Հնդկական Բանգալոր քաղաքը նորարարական գաղափարների դինամիկ կենտրոն է, ուր կա նորագույն տեխնոլոգիաներ մշակող ավելի քան 300 ընկերություն: Ծրագրային միջոցների միայն արտահանումը կազմում է Հնդկաստանի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 9% -ը:
8 Дугин А. Евразийский ответ глобализации. Россия должна сформулировать альтернативный американскому мировой проект// Политический журнал. — 2009. — № 3-4 (192-193), 14 июля.
9 Տե՛ս Teun Van Dijk. Ideology: A Multidisciplinary Approach. — London: Sage, 1998.
10 Տե՛ս Polanyi K. The Great Transformation: The Political and Economic Origins of Our Time. — Boston, 1957.
11 Spykman N.J. America’s Strategy in World Politics. The United States and the Balance of Power. — New York, 1942. — P. 41.
12 Ավելին, Արևելյան Թիմորից սկսված և Հարավսլավիայի հստակ բաժանմամբ ու Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման վերջին փաստով ամրագրված մանրաբաժանման միտումն ավելի շուտ նշանակում է ծավալուն state-building-ի` որպես արդիական աշխարհաքաղաքական գործիքի, օգտագործման փորձերի նոր ու բավական երկարատև գործընթաց:
13 Մանրամասն տե՛ս Князев А.А. «Многовекторность» внешней политики как атрибут переходного периода и как политический эвфемизм: естественные пределы в эпоху геоэкономики// Внешнеполитическая ориентация стран Центральной Азии в свете глобальной трансформации мировой системы международных отношений/ Под ред. А.А. Князева и А.А. Мигранян. — Бишкек, 2008. — С. 40-42.
14 Ohmae K. The End of the Nation State: The Rise of Regional Economies. — London: Free Press, 1995. — P. 12. Его же: The Borderless World: Power and Strategy in the Interlinked Economy. — New York, 1990.
15 Rosenau J.N. Study of Global Interdependence. — New York, 1989. — P. 2.
16 Rosenau J.N. Turbulence in World Politics. — Princeton, 1990.
17 Տե՛ս Бжезинский Зб. Выбор. Глобальное господство или глобальное лидерство. — М.: Международные отношения, 2004. — С. 140. Առավել շատ օգտագործվող օգտակար հանածոների հաստատված պաշարների գծով աշխարհում առաջատար դիրք են գրավում (նշված հաջորդականությամբ). նավթի և գազակոնդենսատի գծով` Մերձավոր Արևելքի երկրները (Սաուդյան Արաբիա, Իրաք, Քուվեյթ, Իրան, ԱՄԷ), Ռուսաստան, Վենեսուելա, Մեքսիկա; բնական վառելիք գազի գծով` Ռուսաստան, Իրան, Կատար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ; ածխի գծով` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ՀԱՀ, Ավստրալիա, Գերմանիա, Հնդկաստան, Կանադա; ուրանի գծով` Ավստրալիա, Ղազախստան, ՀԱՀ, Բրազիլիա, Նամիբիա, Ռուսաստան; երկաթի գծով` Ռուսաստան, Ուկրաինա, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Չինաստան, Ղազախստան; նիկելի գծով` Կուբա, Ավստրալիա և Օվկիանիա, Կանադա, ՀԱՀ, Ինդոնեզիա, Հունաստան; կոբալտի գծով` Զաիր, Կուբա, Ավստրալիա և Օկեանիա, Զամբիա, Ինդոնեզիա; ալյումինի գծով` Գվինեա, Բրազիլիա, Ավստրալիա, Յամայկա, Կամերուն, Մալի; ֆոսֆատների գծով` Մարոկո, Ղազախստան, Ռուսաստան, Արևմտյան Սահարա, ԱՄՆ, Եգիպտոս, ՀԱՀ, Ավստրալիա, Ալժիր; կալիական աղերի գծով` Կանադա, Ռուսաստան, Բելառուս, Գերմանիա, Թուրքմենստան: Տե՛ս Независимое нефтяное обозрение «Скважина». — М., 2001. — 20 марта.
18 Nuscheler F. Global Governance versus Superpower Governance// Internationale Politik. — 1998. # 11. Սասկիա Սասենը, որը նրանցից չէ, որ հակված են ավելորդ կտրուկ եզրակացություններ անել, ուղղակի գրում է, որ «միջազգային» և «վերազգային» սահմանումները վերջին ժամանակներս սկսել են նշանակել «ամերիկանացված» (Sassen S. Losing Control?: Sovereignty in an Age of Globalization. — New York: Columbia University Press, 1996. — P. 19). Ի դեպ, հավանաբար պատահական չէ նաև «համաշխարհային կառավարում» (world government) հասկացությունը պնդելը հենց ամերիկյան քաղաքագիտական դպրոցներում` եվրոպական քաղաքական վերլուծաբանությունում դրա բացակայության պարագայում: Ամերիկանացումն առավել առնչվել է կոմերցիոն իրավունքին. շատ պետություններում այս ոլորտի` ԱՄՆ-ում ընդունված նորմատիվ ընթացակարգերն օգտագործում են նախադեպային իրավունքի շրջանակում և անգամ ներմուծում են ազգային օրենսդրություն (Franck T. M. The Emerging Right to Democratic Governance// American Journal of International Law. 1992. Vol. 86. № 1. P. 46-91). Համաշխարհային բիզնեսի վրա հատկապես ուժեղ է ամերիկյան այն գործակալությունների ազդեցությունը, որոնք որոշում են վարկային-ներդրումային հաստատությունների հուսալիության վարկանիշը (Moody’s Investors Service, Standard and Poor’s և այլն).
19 Walt S.M. International Relations: One World, Many Theories// Foreign Policy. — Spring 1998. # 110. — P. 43.
20 Эксперт. — М., 2007. — № 4. — С. 46.
21 Նավթի և գազակոնդենսատի, ինչպես նաև բնական վառելիք գազի հաստատված պաշարները. Եվրասիա` 76,4 և 77,8%, Աֆրիկա` 6,6 և 6,7%, Ամերիկա` 14,7 և 10,5%, Ավստրալիա` 0,3 և 0,4%: Աշխարհի համեմատաբար ոչ մեծ թվով երկրներ ունեն եզակի և խոշոր նավթագազաբեր տարածաշրջաններ` ածխաջրածինների հաստատված տարբեր քանակություններով. Ռուսաստան` 13,7 և 34%, Իրաք` 9,9 և 2,4%, Իրան`8 և 15,1%, Քուվեյթ`8,4 և 1,1%, ԱՄԷ`5,6 և 4,2%, Սաուդյան Արաբիա` 23,1 և 3,8%, Չինաստան`3 և 0,8%, Լիբիա`2,6 և 1%, Վենեսուելա`6,4 և 2,9%, Մեքսիկա`4,3 և 1,4%, ԱՄՆ`1,9 և 3,4%, որոնք ապահովում են համաշխարհային նավթարդյունահանման 62 և գազի արդյունահանման 57%-ը: Ընդ որում, հանքային ռեսուրսների որակը և դրանց մշակման պայմանները տարբեր են: Օրինակ` Պարսից ծոցում 1 տոննա նավթի արդյունահանման ծախսը 14,5 դոլար է, Աֆրիկայում` 45, Հարավային Ամերիկայում և ԱՄՆ-ում` 60, Ռուսաստանում` 40-60, Հյուսիսային ծովում` 74 դոլար: — Տե՛ս Независимое нефтяное обозрение «Скважина». — М., 2001. — 20 марта.
22 Levy J.S. The Democratic Peace Hypothesis: From Description to Explanation // Mershon International Studies Review. — 1994. — No 38. — Р. 452. Դրա պոպուլյարացման կենտրոնացված ջանքերի (այդ թվում և Ֆ.Ֆուկույամայի կողմից) արդյունքում դեմոկրատական աշխարհի տեսությունը դարձավ լիբերալ ինտերվենցիոնիզմի դոկտրինի կարևորագույն կանխադրույթներից մեկը, այսինքն` հայտնաբերեց իր գլխավոր հատկանիշներից մեկը` կիրառական գաղափարախոսության և քաղաքականության տարրական գործիքի հատկանիշը:
23 Цымбурский В.Л. Геополитика для «евразийской Атлантиды»// Pro et contra. — М., 1999, т.4, №4. — С. 142.
24 Մանրամասն տե՛ս Alexander Knyazev. New measurement of Russian foreign policy on post-Soviet territory and Central Asia (Новое измерение российской внешней политики на постсоветском пространстве и Центральная Азия) // Central Asia Forum (3). — Urumqi: Institute of Central Asian Studies Xingjian Academy of Social Sciences, 2009. — С. 39-68.
25 Մանրամասն տե՛ս Князев А.А. «Многовекторность» внешней политики как атрибут переходного периода и как политический эвфемизм: естественные пределы в эпоху геоэкономики // Внешнеполитическая ориентация стран Центральной Азии в свете глобальной трансформации мировой системы международных отношений / Под ред. А.А. Князева и А.А. Мигранян. — Бишкек, 2008. — С. 40-42. Տե՛ս նաև Князев А.А. Интеграционные проекты и геополитическое соперничество в Центральной Азии// Проекты сотрудничества и интеграции для Центральной Азии: сравнительный анализ, возможности и перспективы / Под ред. А.А. Князева. — Бишкек, 2007. — С. 12-13.
26 Богатуров А.Д. Лидерство и децентрализация в международной системе // Международные процессы. Журнал теории международных отношений и мировой политики. — М., сентябрь-декабрь 2006. — Том 4, № 3 (12).
27 Plans for Redrawing the Middle East: The Project for a «New Middle East». By Mahdi Darius Nazemroaya// Global Research. — 2006. — November, 18. Մայքլ Լեդինը ոչ դասական նեոկոնսերվատոր է, այսինքն` «աջ» կողմ անցած և «chicken-hawk»-ի (վախկոտ ճուռակ) վերածված տրոցկիստ: Գաբրիել» դ’Անունցիոն նրա կուռքերից է, Լինդոն Լարուշն արդարացիորեն ընդգծում է, որ Լեդինի բացահայտ սերը «համաշխարհային ֆաշիզմի» հանդեպ թույլ է տալիս ավելի խորությամբ հասկանալ «նեոկոնների» Չեյնի-Ռամսֆելդ խառնակչախմբի իսկական էությունն ընդհանրապես (Ledeen’s Beloved ‘Universal Fascism’: Venetian War Against the Nation-State. By Allen Douglas and Rachel Berthoff Douglas// Executive Intelligence Review. — Volume 32, Number 43, November 4, 2005. — P. 6-14). Կրկնելով Մուսոլինիի և Հիտլերի հռետորականությունը` Լեդինը գրում է. «Դ’Անունցիոյի քաղաքական ոճը` զանգվածների մանիպուլյացիաները, առասպելների և խորհրդանշանների ստեղծումը, արդի աշխարհի կյանքի նորմ դարձան»: — The very ugly truth about Michael Ledeen. The «Universal Fascism» Behind the Cheney Cabal. By Jeffrey Steinberg// Executive Intelligence Review. — Volume 32, Number 43, November 4, 2005. — P. 4-5. Տե՛ս նաև Michael Arthur Ledeen. Universal Fascism. — New York: Howard Fertig, 1972. 1981թ. հունվարին Ռեյգանի վարչակազմի իշխանության գալուց հետո Լեդինին պետքարտուղարի հատուկ խորհրդական նշանակեցին: 1982թ. Լեդինին մտցրին Ազգային անվտանգության խորհուրդ և պաշտպանության նախարարություն` որպես խորհրդական (1982-1986): Նա առանցքային դեր խաղաց «Իրան-կոնտրաս»-ում. հենց Լեդինը նախնական կապեր հաստատեց զենքի վաճառքով զբաղվող իրանցի Մանուչեհր Գորբանիֆարի հետ: Վաշինգտոնի աշխատակազմում ծառայությանը զուգահեռ թույլատրված ձևով սերտ կապեր էր պահպանում իտալական ռազմական հետախուզության` SISMI-ի և դրա միջոցով` Р-2 օթյակի և իսրայելական «Ազգային անվտանգության գործերով հրեական ինստիտուտի» (JINSA) հետ: 2001թ. դեկտեմբերին նա պաշտպանության` քաղաքական հարցերով փոխնախարար Դուգլաս Ֆեյթի (Douglas J. Feith) խորհրդականն էր, մտերիմ է նեոկոններից ամենաանախորժների` Փոլ Վուլֆովիցի, Ռիչարդ Փերլի և այլոց հետ:
28 Տե՛ս Неклесса А. И. Управляемый хаос: движение к нестандартной системе мировых отношений // Мировая экономика и международные отношения. — М.: Наука, 2002. — № 9. — С.103-112.
29 Մանրամասն տե՛ս Chaos, Complexity, and the Military // Paper of National Defense University — National War College. — P. 2-3.
30 Blood borders. How a better Middle East would look. By Ralph Peters// Armed Forces Journal. — Ըստ URL: http://www.armedforcesjournal.com/2006/06/1833899.
31 Այս գործողություններում կարևորագույն դեր է խաղացել Սաուդյան Արաբիայի թագավորության ծառայությունը (Al-Istakhbarahal-’Amah կամ СОР), ստեղծվել է 1950-ական թթ. երկրորդ կեսին: 1960-ական թթ. կեսերից սկսվում է COP ակտիվ փոխգործակցությունը «Իհվան ուլ-Մուսլիմոնե-ի հետ, ինչն աստիճանաբար դառնում է աշխատանքի գերակա ուղղությունը: 1970-ական թթ. կեսերին COP-ը ամրապնդում է համագործակցությունը ԱՄՆ և Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հետ` մշակելով իսլամական երկրներում խորհրդային ներկայությունը չեզոքացնող համատեղ դոկտրին: 1976թ. կազմավորվում է այսպես կոչված «Safari-club»-ը, որտեղ ընդգրկվում են Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Մարոկոյի հետախուզական ծառայությունները: «Safari-club»-ի գործունեությունն ուղղված էր իսլամական կազմակերպությունների ստեղծմանը կամ դրանց աջակցմանը, որոնք ԽՍՀՄ-ի հետ կապված շարժումների կամ ռեժիմների այլընտրանք էին, օրինակ` Հարավային Եմենի իսլամական ընդդիմությանը, անգոլական ՈՒՆԻՏԱ-ին, Պաղեստինի ազատագրության կազմակերպության մի շարք ֆրակցիաներին, Սիրիայի, Լիբիայի և Ալժիրի իսլամական կազմակերպություններին: 1978թ. համանման համագործակցություն է հաստատվում պակիստանյան ISI-ի հետ: 1970-1980-ական թթ. սահմանագծին, ալ-Ֆասեյլի խորհրդական, էթնիկ ուզբեկ Խոջա Ջամշիդի մասնակցությամբ սաուդյան հետախուզությունն անցնում է անմիջականորեն ԽՍՀՄ-ի դեմ ուղղված գործողությունների: «Safari-club»-ի մասնակցությամբ ստեղծվում է «Մաքթաբ ալ-Հիդմաթ» կազմակերպությունը, որը Աֆղանստանի պատերազմի համար կամավորականների հավաքագրման պատասխանատուն էր: Դրա գլխավոր հովանավորները դարձան Թուրքի ալ-Ֆեյսալը և Վիլյամ Քեյսին, որը 1981թ. հունվարին ղեկավարում էր ԿՀՎ-ն: ԽՍՀՄ ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար COP-ը և ԿՀՎ-ն իրականացնում էին Պովոլժիեի, Միջին Ասիայի և Կովկասի իսլամական ընդհատակի աջակցությանն ուղղված ծրագրեր: 1990-ական թթ. առաջին կեսին COP-ը ISI-ի հետ հավասար հանդես եկավ որպես «Թալիբան» շարժման նախաձեռնողներից և նրանց հետ կապեր էր պահպանում (այդ թվում Իսլամաբադում Սաուդյան Արաբիայի թագավորության դեսպան Ալի Ասիրիի միջոցով): COP-ը պակաս ակտիվ չէր նաև «Իհվան ուլ-Մուսլիմոն»-ի հետ կապված տարբեր կառույցների միջոցով և ISI-ի աջակցությամբ Միջին Ասիայում և ռուսական Կովկասում, Պովոլժիեում աշխատանք վարելիս:
32 Առավել հայտնի ռազմակայաններից են «Ալ-Ադիդը» Կատարում, «Ալ-Ամիր Սուլթանը» Նեջդեում և Հիջազում (Սաուդյան Արաբիա), «Ահմադ-ալ-Ջաբիր» ռազմակայանը և «Ադ-Դահվա» և «Արիֆջան» ճամբարները Քուվեյթում, «Մասիրան» Օմանում և ուրիշները նաև ԱՄԷ-ում ու Բահրեյնում:
33 Տե՛ս Игнатенко А. Исламский радикализм как побочный эффект «холодной войны» // Центральная Азия и Кавказ. — Лулео, 2001. — № 1 (13).
34 Бжезинский Зб. Великая шахматная доска. — М.: Международные отношения, 1999.
35 Սա զանազան արձագանքներ առաջացրեց ԱՄՆ-ում: «ԱՄՆ-ը պետք է խստացնի քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի հանդեպ: Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ քաղաքականությունն այս երկրի հանդեպ չափազանց թույլ էր և ալարկոտ»,- հայտարարում էր, օրինակ, Դենիել Փեյփսը: — Мы должны уничтожить воинственный ислам, как фашизм и марксизм// Известия. — М., 2003. — 15 мая 2003.
36 История дипломатии. Т. I. — М.: ОГИЗ, 1941. — С. 77.
37 Бялый Ю. Россия и мир // Завтра. — М., 1996. — № 31 (139), 30 июля.
38 Лурье С. Армянская политическая мифология и ее влияние на формирование внешней политики Армении и Нагорного Карабаха / http://svlourie.narod.ru/armenian-myth/ Ս.Լուրիեն իրավացի է. աշխարհաքաղաքականությունում առաջին հերթին կարևոր են տարածքի կազմակերպման սկզբունքների մասին պատկերացումները, որոնք տերություններն օգտագործում են իրենց դիրքերն ամրապնդելու համար (և որոնք հենց այդ տերությունների համար տեխնիկական հարց են հանդիսանում), կախվածության հնարավոր ձևերը, ժողովրդի համար սեփական սուբյեկտության պահպանման հնարավորությունը կախվածության այս կամ այն ձևերի դեպքում: Հայկական աշխարհաքաղաքականությունը թելադրված է կենսակայելու խնդրով, այն գործիքային է. դրանում նվազագույն է փիլիսոփայականությունը, առավելագույն են թեկուզև նվազագույն հիմքերը` սեփական ակտիվ քաղաքական պրագմատիկ գործողության համար:
39 Саркисян М. Армения перед лицом современных глобальных проблем. — Ереван: Армянский центр стратегических и национальных исследований, 1996. — С. 34.
40 Պատահական չէ, որ Քրդստանի սահմանադրության նախագիծն արդեն ստացել է արևմտյան որոշ կազմակերպությունների հավանությունը (Society for Threatened People), որոնք այն համարում են Մերձավոր և Միջին Արևելքում ազգային քաղաքականության ունիվերսալ մոդել: — Peyamner News Agency. — Ըստ URL: http://www.peyamner.com/details.aspx?1=4&id=132036
41 Peyamner News Agency. — По URL: http://www.peyamner.com/details.aspx?1=4&id=129089. Գոյություն ունի նաև Քրդական աշխատավորական կուսակցությունը (Partiya Karkerеn Kurdistan, PKK) – ազգայնական ընդհատակյա շարժում, որն ստեղծվել է 1973թ. և նախապես հայտնի էր որպես Աբդուլահ Օջալանի կողմից ստեղծված «Քրդստանի հեղափոխականներե խումբ: Զինված բռնությունն արդարացվում է Թուրքիայում քրդերի քաղաքական ինքնավարության պայքարով, ընդ որում, հարձակումներ են իրականացվում նաև քաղաքացիական օբյեկտների վրա: РКК նպատակը, եթե հավատալու լինենք նրա փաստաթղթերին, քրդական անկախ պետության կամ Քրդստանի դեմոկրատական ինքնավարության ստեղծումն է: Կազմավորման սահմանների մասին հասկացությունն անորոշ է: Կազմակերպությունը որոշակի ժամանակ օգտվում էր ԽՍՀՄ ծածուկ աջակցությունից: Ներկայում РКК-ն և նրա հաջորդները, որոնց թվում են ընդհատակյա շարժումները Թուրքիայում, ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում, միջազգային իրավունքի կողմից որակվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: PKK-ն ներառված է Foreign Narcotics Kingpin Designation Act-ում` ԱՄՆ-ում թմրանյութերի առևտրով զբաղվողների ցուցակում:
42 Модест Колеров: России и Армении нужен независимый Курдистан// Информационное агентство Regnum. — Ըստ URL: http://www.regnum.ru/news/1201629.html
43 Տե՛ս նաև Alexander Knyazev. Orta Asya’daki gelişmeler ve kǘresel gǘջlerin tutumu. — Ankara: Tǘrkiye emekli subaylar derneği stratejik araştirmalar merkezi (TESSAM), 2008.
44 Свистунова И.А. О развитии турецко-американских отношений// Институт Ближнего Востока. — Ըստ URL: http://www.iimes.ru/rus/stat/2009/06-07-09b.htm. ՌԴ Մաքսային դաշնային ծառայության և պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով` Թուրքիայի ընդհանուր բաժինը Ռուսաստանի ապրանքաշրջանառությունում 2007թ. կազմել է 5,2%: Թուրքիան 7-րդն էր Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների շարքում: Միևնույն ժամանակ, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին 10 տարում ավելացել է 35 անգամ` 2008թ. գերազանցելով 34 մլրդ դոլարը: Այդ թվում Թուրքիա ռուսաստանյան բնական գազի մատակարարումների ծավալը 2008թ. կազմել է 23,8 մլրդ մ3 (2007թ.` 23,5 մլրդ), որից մոտ 10 մլրդ-ն` «Երկնագույն հոսք» գազատարով: 2009թ. սպասվել է մատակարարումների ավելացում մինչև 25,5 մլրդ մ3:
45 Քաղաքական բոլոր գործընթացների հիմքում, որոնց ընթացքում անհետացել կամ ի հայտ են եկել բելուջական անկախ կազմավորումները, սուվերեն տարածքները և այլն, ընկած են երևույթներ, որոնք անմիջականորեն կապված չեն ցեղային կառուցվածքի և ներցեղային հարաբերությունների հետ: Բելուջական ցեղերն այլևս էնդոգամ միավորներ չեն, և արյունակցական կապերի փոխարեն առավել հաճախ նրանց միավորում են սոցիալ-տնտեսական և տարածքային կապերը: Ասենք, բելուջական ցեղերն անգլիացիների, պարսիկների կամ օտարացեղ այլ զանգվածների դեմ պայքարում հաճախ նախընտրում էին ռազմական դաշինքներ կնքել ոչ թե ցեղակիցների, այլ այն կազմավորումների հետ, որոնց հետ դաշինքը տվյալ փուլում առավել չափով էր համապատասխանում իրենց շահերին: Բելուջների հետ առավել հաճախ դաշինքի մեջ մտնող էթնոսներից մեկն էլ բրագուներն են:— Տե՛ս Пикулин М.Г. Белуджи. — М.: Наука, 1959. Նույնի` Брагуи. — М.: Наука, 1967. Օրինակ, աֆղանստանցի բելուջները չափազանց ակտիվ մասնակցել են Քաբուլի կառավարության և խորհրդային զինվորական ներկայության դեմ պատերազմում 1980-ական թթ., «Թալիբան» շարժմանը` միավորվելով փուշտունների հետ:
46 Бояджян В. К вопросу о белуджском сепаратизме// Центральная Азия и Кавказ. — Лулео, 1999. — № 6.
47 Ամբողջական անվանումը` «Մոջահեդդին-է-Հալք-է-Իրան» (Mujahedin-e Khalq Organization, Muslim Iranian Student’s Society), «Հանուն Իրանի ժողովրդի արդար գործի մարտիկներ»:
48 Ժողովրդի ջատագովներ, ավելի ճիշտ` «մարդիկ, որ իրենց զոհաբերում են հանուն ժողովրդի»:
49 Հետախուզության գլխավոր վարչությունը (Դաիրաթ ալ-մուհաբարաթ ալ-ամմա): Իրաքի հետախուզական հանրության կազմում են նաև Անվտանգության հատուկ ծառայությունը (Ջիհազ ալ-ամն ալ-հաս), Ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը (Ալ-իսթիհբարաթ ալ-ասքերիա), Անվտանգության գլխավոր վարչությունը (Մուդիրիաթ ալ-ամն ալ-ամմա), Ռադիո- և ռադիոտեխնիկական հետախուզության ծառայությունը («Պրոյեկտ ալ-Հադի»):
50 Бояджян В. К вопросу о белуджском сепаратизме// Центральная Азия и Кавказ. — Лулео, 1999. — № 6, со ссылкой на «KAR». — Oрган «Федаян-е Халк», весна,1998.
51 Bush administration paralyzed over Iran. By Jim Lobe// Asia Times. — Hon-Kong, 2003. — August, 9.
52 Тер-Оганов Н.К. Запад ужесточает свою позицию в отношении Ирана// Институт Ближнего Востока. — Ըստ URL: http://www.iimes.ru/rus/stat/2008/30-06-08.htm
53 «Մեծ Բելուջստանի» քարտեզը հսկայական տարածք է ընդգրկում` բավական հեռու տարածվելով բելուջալեզու շրջաններից: Նրա արևմտյան սահմանը հասնում է Իրանի կենտրոնական մաս, արևելքում ընդհանրապես Պակիստան գոյություն չունի: Արևելյան սահմանը, վեր բարձրանալով, ներառում է Աֆղանստանի հարավարևմտյան մասը և հյուսիսում հասնում մինչև Թուրքմենստանի Մառիյսկյան մարզ: Բելուջ ազգայնականների որոշ գաղափարախոսներ իրենց սեմական ծագում են վերագրում և իրենց համարում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը:
54 1974թ. ապստամբությանը մասնակցել է ավելի քան 55 հազար բելուջ, անգամ Իրանի շահը` անհանգստացած բելուջների անջատողականությունից, Պակիստան է ուղարկել մի քանի ուղղաթիռ:— Encyclopaedia Iranica, Baluchistan/History: Modern period. — По URL: http://www.iranica.com/newsite/
55 Այդպիսին է Գվադար նավահանգիստը, որը փաստորեն փակում է Հորմուզի նեղուցի մուտքը: Գվադարը հանգույց է հանդիսանում երկու խողովակաշարերի` Իրան-Պակիստան-Հնդկաստան և հիպոթետիկ Տրանսաֆղանական նախագծի պատերազմում: ԱՄՆ-ի համար իդեալական կլիներ, որ Գվադարը վերածվեր նոր Դուբայի, այն դեպքում, երբ ՉԺՀ-ի համար այն կարևոր է որպես նավահանգիստ, այդ թվում` ռազմական նշանակության, ինչի մասին պայմանավորվածություններ կան պակիստանյան կողմի հետ: ՉԺՀ-ն պատրաստվում է օգտագործել ՌԾՆ-ն ածխաջրածինների մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար: Այդ նույն նպատակով ՉԺՀ-ն ռազմածովային կայան է կառուցում Մյանմայում, ռազմաքաղաքական համագործակցություն է ծավալում Սինգապուրում և Թաիլանդում: ՉԺՀ ռազմական բարեփոխումներում գերակա է համարվում ՌԾՆ-ն: 2006թ. ԱՄՆ-ը ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը Գվինեական ծոցում` որպես կանխարգելիչ միջոց ՉԺՀ նավթամթերքի մատակարարման հետ կապված սպասվող մրցակցությանը: — Chatham House (Ruyal Institute of Intarnational Affairs). — Ըստ URL: www.chathamhouse.org.uk., US National War College.
56 2006թ. ԲԱԲ-ը Պակիստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից ահաբեկչական կազմակերպություն հայտարարվեց (տե՛ս Ben Hayes. Never Mind The Baluch. Red Pepper, June 2007. Transnational Institute (TNI). — Ըստ URL: http://www.tni.org/index.phtml?&lang=en). Դրա ցուցաբերած որևէ այլ ակտիվության մասին հայտնի չէ, գոյություն ունի դրան վերագրվող անգլիալեզու Ինտերնետ-կայք` Balochwarna (http://www.balochwarna.com/). 2006թ. ապրիլին Պակիստանի հեռահաղորդակցության վարչությունը (Pakistan Telecommunication Authority) իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման պատրվակով արգելափակեց բելուջական ազգայնական չորս ինտերնետ-կայքերի մատչելիությունը Պակիստանից. www.balochvoice.com, www.baloch2000.org, www.balochfront.com,
www.sanabaloch.com.
57 «Ջունդուլահն» իր գործունեությունն իրականացնում է Իրանի և Պակիստանի սահմանի երկու կողմում էլ: ԿՀՎ-ն ժխտում է ուղղակի կապի առկայությունն այս խմբի հետ, բայց ABC News-ի աղբյուրները պնդում են, օրինակ, որ ԱՄՆ հետախուզության սպաները հաճախ են «Ջունդուլահի» առաջնորդների խորհրդատվություն անցկացնում:
58 «Ջունդուլահի» գրոհայինների գլխավոր նպատակը իրանցի զինծառայողներն են, որոնց հափշտակում են դեպի Իրանի տարածք ոչ խորքային արշավների ժամանակ, իսկ հետո մահապատժի են ենթարկում Պակիստանում: «Ջունդուլահն» ստանձնել է 2007թ. փետրվարին Իրանի Զահեդան քաղաքի (Սիստան և Բելուջստան նահանգի մայրաքաղաքը) մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 11 զինծառայող: Ահաբեկչական այս գործողությունից հետո «Ամերիկայի ձայնը» պարսկերեն լեզվով հաղորդումներից մեկում հրապարակեց Աբդուլմալիք Ռիգիի դիմումը, որին ներկայացրեց որպես դիմադրության ազգային շարժման առաջնորդ: Փաստը, որ ԱՄՆ կառավարական ռադիոկայանը նրան եթեր է տրամադրել, կարող է անուղղակիորեն վկայել կազմակերպության հանդեպ հատուկ վերաբերմունքի մասին:
59 Асатрян Г.С. Этюды по иранской этнологии. — Ереван, 1998. — C. 11-12.
60 Богатуров А.Д. Лидерство и децентрализация в международной системе// Международные процессы. Журнал теории международных отношений и мировой политики. — М., сентябрь-декабрь 2006. — Том 4, № 3 (12).
61 Սոցիալ-տնտեսական աղետից և ազգային պառակտումից խուսափելու համար անհրաժեշտ է լուծել ոռոգման հարցը: Բայց դրա լուծումը անդրսահմանային բնույթ է կրում և կապված է Հնդկաստանի շահերի հետ, որտեղ նույնպես բնակչության մեկ շնչին ընկնող ոռոգման ջրի ցուցանիշները մոտ են կրիտիկականին: Վեճը ջրի համար բարդանում է Քաշմիրյան հիմնախնդրի առկայությամբ: — Белокреницкий В.Я. Политическая обстановка в Исламской Республике Пакистан и перспективы правящего режима // Институт религии и политики. — Ըստ URL: http://i-r-p.ru/page/stream-trends/index-3253.html
62 Պակիստանը սկզբում ողջ շրջանին տիրելու հավակնություններ էր ներկայացնում, ներկայում փաստորեն իր կազմ է ներառել Քաշմիրի հյուսիսարևմտյան մասը` 78 932 քառ. կմ մակերեսով, վարչական առումով այսպես կոչված Ազադ (ազատ) Քաշմիրում: Չինական վերահսկողության տակ է 42 735 քառ. կմ տարածք: Մնացած մասը զբաղեցնում է հնդկական Ջամու և Քաշմիր նահանգը` 100 569 քառ կմ տարածքով:
63 Ի դեպ, ՄԱԿ Կանոնադրության անգամ խիստ սահմանափակ ամերիկյան մեկնաբանության մեջ ինքնորոշման իրավունքը «երկակի իմաստ ունի. հարգանք տարածքային փոփոխությունների մասին հարցի լուծմամբ շահագրգիռ ժողովրդի ցանկությունների հանդեպ, և ժողովուրդների` կառավարման այն ձևն ընտրելու իրավունք, որի պայմաններում պետք է ապրեն նրանք»: — Goodrich L. М. and Нambrо Е. Charter of the United Nations. Commentary and Documents, World Peace Foundation. — Boston, 1946. — P. 61-62.
64 Տե՛ս Пономарев Ю.А. История Мусульманской лиги Пакистана. — М.: Наука, 1982. Միասնական Պակիստանի կողմնակիցներն օգտվում էին Մեծ Բրիտանիայի աջակցությունից, որի կառավարությունը հասկանում էր, որ անկախ Փուշտունստանում անգլիացիների ազդեցությունը կհասցվի զրոյի: — Ганковский Ю.В. Национальный вопрос и национальное движение в Пакистане. — М., 1967. — С. 173. Տե՛ս նաև Khalid Bin Sayed. Pakistan. The formative phase. — Karachi, 1960; Qureshi I. H. The Struggle for Pakistan. — Karachi. — 1960.
65 Акимбеков С. Афганский узел и проблемы безопасности Центральной Азии. — Алма-Ата, 2003. — С. 47-48.
66 Белокреницкий В.Я. Политическая обстановка в Исламской Республике Пакистан и перспективы правящего режима // Институт религии и политики. — Ըստ URL: http://i-r-p.ru/page/stream-trends/index-3253.html
67 Փուշտուն էին, օրինակ, նախագահներ Մ.Այուբ-խանը և Գուլյամ Իսհակ-խանը, փուշտունների մեջ քիչ չեն պակիստանյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:— Տե՛ս Левин С.Ф. Формирование крупной буржуазии Пакистана. — М.: Наука, 1970.
68 Խնդրահարույց ոլորտների ցանկում (որտեղ ՉԺՀ և ԱՄՆ դիրքորոշումները կտրուկ տարբերվում են) են ԱՄՆ ՀՀՊ ծրագրերը, թայվանյան հիմնախնդիրը, կորեական հարցը, ամերիկա-ճապոնական դաշնակցային հարաբերությունները, Իրանի և Իրաքի նկատմամբ քաղաքականությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, բալկանյան հարցը: ՉԺՀ-ում, օրինակ, խիստ համոզված են, որ ամերիկյան ՀՀՊ ծրագիրն ուղղված է ՉԺՀ ռազմավարական պոտենցիալի չեզոքացմանը: Ռուսաստանի համար դա լուրջ սպառնալիք չի ներկայացնում, իսկ այսպես կոչված «վտարյալ երկրները» ռազմավարական հեռահարության գործողությամբ հրթիռակիրներ չունեն... 2001թ. դեկտեմբերի 11-ին պակիստանյան «Frontier Post»-ը տեղեկացնում էր, որ ԱՄՆ-ը նախատեսում է Աֆղանստանի հարավում ՀՀՊ տարրեր կիրառել չինական բալիստիկ հրթիռները գրավելու նպատակով:
69 Report sees China greatly increasing missile force. By Bill Gertz// The Washington Times. — Washington, 2002. — January, 10. 2002թ. հունվարի 10-ին ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սան Յուկսին «անհիմն» անվանեց հրապարակված կանխատեսումը: Ըստ ՉԺՀ ԱԳՆ հայտարարության` Չինաստանը կուժեղացնի իր ազգային պաշտպանությունը` «իր կարիքներին համապատասխան», և դրա հետ կապված ցանկացած կանխատեսում ոչնչով չհիմնավորված մտահանգումներ կլինեն: — Гриняев С. «Сетевая война» по-американски// Независимое военное обозрение. — М., 2002. — 15 февраля. — С. 4.
70 Տե՛ս Князев А.А. Афганский кризис и безопасность Центральной Азии (XIX — начало XXI в.). — Душанбе: Дониш, 2004. — С. 457-462.
71 Մանրամասն տե՛ս Сыроежкин К.Л. Китай: военная безопасность. — Алматы: Казахстанский институт стратегических исследований, 2008.
72 Chinese Army set for hi-tech revolution. From Oliver August in Beijing and James Pringle in Bangkok// The Times. — London, 2002. — March, 7.
73 Լունյանում սկսվել է այսպես կոչված «Արևմտյան գազային միջանցքի» իրականացումը, որի շինարարության ծրագիրը ՉԺՀ կառավարությունը հավանության է արժանացրել 2000թ.: Երկրում մայրուղային այս ամենախոշոր գազատարը, որի երկարությունը 4200կմ է, Թարիմի խորշից, Չինաստանի 8 նահանգների միջով, պետք է հասնի մինչև Շանհայ: Արևմտյան տարածքները (Շենսյի, Հանսյու, Ցինհայ, Հույչժոու, Սիչուան, Յունյան նահանգները, Նինսյա-Հուեյի, Տիբեթի, Հուանսյի-Չժուանի, Ներքին Մոնղոլիայի, Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանները, կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքը) չափազանց կարևոր են Չինաստանի տնտեսության համար: Այստեղից են սկսվում այժմ կառուցվող տրանսպորտային միջանցքները և դեպի Միջին Ասիա ձգվող գազատարները: Այստեղ են գտնվում Իլի և Սև Իրտիշ գետերի ջրային ռեսուրսները, որոնք հատուկ նշանակություն են ստանում, եթե հաշվի առնենք այն, որ Չինաստանի կենտրոնական շրջաններն արդեն այժմ տառապում են ջրի սակավությունից: Արևմտյան նահանգներում են գտնվում 120 տեսակ օգտակար հանածոների հանքավայրեր, նավթա-գազաբեր հսկայական շերտեր. միայն ՍՈՒԻՇ-ում նավթային ռեսուրսները գնահատվում են ՉԺՀ ընդհանուր ծավալի 30, իսկ գազինը` 34%-ի չափով:
74 Ներկայում ՉԺՀ սահմաններից դուրս ձևականորեն իրավապաշտպան կամ մշակութային-պատմական մի ամբողջ շարք ույղուրական կազմակերպություններ կան: Դրանք են Եվրոպայի Արևելաթուրքեստանյան միությունը (ETUE) Գերմանիայում, Մարդու իրավունքների միջազգային Թաքլամականյան ասոցիացիան (ITHRA), Վաշինգտոնի Արևելաթուրքեստանյան ազգային ազատագրական կենտրոնը (ETNFC): Կենտրոնական Ասիայում գործում են Ազատության ույղուրական կազմակերպությունը, Ույղուրների «Իթթիփաք» միջհանրապետական ասոցիացիան: Ալմա Աթայում 1990-ական թթ. սկզբներին ստեղծվել էին Ույղուրական ազատագրական կազմակերպությունը (ULO) և Արևելաթուրքեստանյան կազմակերպության միավորված ազգային հեղափոխական ճակատը (UNRFETO): Գործում է նաև խիստ ծայրահեղական ույղուրական անջատական մի քանի կազմակերպություն: Դրանց թվում առավել լուրջ կազմակերպություններ են Արևելաթուրքեստանյան իսլամական կուսակցությունը (ԱԹԻԿ) և «Շարքըթուրքեստան Ազատլիկ Թաշքիլաթի»-ն – Արևելյան Թուրքեստանի կազմակերպություն (ՇԱԹ), որի գրոհայինները ահաբեկչական գործողություններ էին իրականացնում Չինաստանի տարածքում և մի շարք այլ երկրներում, մարտնչում էին աֆղանական «Թալիբան» շարժման կողմից: Առավել ազդեցիկ ծայրահեղական ույղուրական կազմակերպություններից են «Արևելյան Թուրքեստանի ազատագրության ճակատը» և «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը» (ԱԹԻՇ): Աֆղանստանի տարածքում թալիբների կառավարման տարիներին գործում էր այսպես կոչված ՙչինական գումարտակը՚, որի կազմում 300 մարդ կար` գերազանցապես ույղուրներ, որը ԱԹԻՇ առաջնորդները համարում էին ապագա ՙԱրևելյան Թուրքեստանի ազատագրության բանակի՚ նախատիպը:
75 Սույն հիմնախնդրի առավել ամբողջական և օբյեկտիվ վերլուծությունը տե՛ս` Сыроежкин К.Л. Мифы и реальность этнического сепаратизма в Китае и безопасность Центральной Азии. — Алматы: Дайк-Пресс, 2003.
76 Maxwell N. India’s China Wars. — New York: Doubleday, 1970. — Р. 38.
77 Մանրամասն տե՛ս Кычанов Е. И., Мельниченко Б. Н. История Тибета с древнейших времен до наших дней. – М.: Восточная литература, 2005.
78 Resistance and Reform in Tibet. — New Delhi: Indiana University Press, 1994. — P. 45. Տե՛ս նաև Maxwell N. India’s China Wars. — New York: Doubleday, 1970. — Р. 38.
79 Սույն պրոբլեմատիկան, ընդհանուր առմամբ, արդիական է և ակտիվորեն քննարկվում է: Տե՛ս, օրինակ, Зотов О.В. «Евразийские Балканы» в геополитике Китая: значение для России // Восток (Oriens). — М., 2001. — № 4. — С. 105-121; Жирнов Д.А. Российско-китайская концепция многополярности: концептуальные основы построения // Россия, Китай и новый миропорядок XXI века: Проблемы и перспективы: Матер. 5 российско-китайской научно-практ. конф./ МГИМО (У) МИД России; Отв. ред. А.Д. Воскресенский. — М.: МГИМО, 2001; Яковлев А.Г. Глобальные факторы «за» и «против» стратегического треугольника // Китай, Россия, страны АТР и перспективы межцивилизационных отношений в XXI веке. В 3 ч.: Тезисы докладов 12 Междунар. науч. конф. «Китай, китайская цивилизация и мир. История, современность, перспективы», Москва, 25-27 сент. 2001 г./ Ин-т Дальнего Востока РАН. — М., 2001; Клименко А.Ф. Глобализация и ее влияние на систему безопасности, военную политику и военную стратегию государств Евразии // Россия и АТР: безопасность, сотрудничество, развитие/ Ин-т Дальнего Востока РАН; Отв. ред. А.В. Болятко. — М., 2003; Воскресенский А.Д., Лузянин С.Г. Китайский и российский факторы в Центральной Азии // Восток (Oriens). — М., 2003. — № 3; և այլք:
80 Զարգացման դեմոկրատական և ավտորիտար հեռանկարների վերաբերյալ տե՛ս`: Азар Гат. Возвращение великих авторитарных держав. Конец конца истории// Россия в глобальной политике. — М., 2007. — № 4, Июль — Август. (Ըստ URL: http://www.globalaffairs.ru/numbers/27/8076.html)
81 Տե՛ս, օրինակ, Thomas J. Volgy and Alison Bailin. International Politics and State Strength. — Boulder: Lynne Rienner, 2003; Thomas J. Volgy. Politics in the Trenches. Citizens, Politicians, and the Fate of Democracy. — The University of Arizona Press, 2001.
82 Անկեղծ ասած, ուժի ինքնակամ կիրառումը տեղի էր ունեցել դեռ 2001թ. աշնանը Աֆղանստանում: Բայց ՙաֆղանական դեպքը՚ կարող էր սեպտեմբերի 11-ի դեպքերի «շոկային ռեակցիա» թվալ, յուրատեսակ բացառություն: «Աֆղանական պատերազմը» «ահաբեկիչներից» (չգիտես ինչու հենց աֆղանական) վրեժ լուծել էր թվում Նյու Յորքի և Վաշինգտոնի վրա հարձակվելու համար: — Богатуров А.Д. Лидерство и децентрализация в международной системе// Международные процессы. Журнал теории международных отношений и мировой политики. — М., сентябрь-декабрь 2006. — Том 4, № 3 (12).
83 S. Brown. The Illusion of Control. Force and Foreign Policy in the 21st Century. — Washington: The Brookings Institution Press, 2003; R. Falk. The Great Terror War. — New York: Olive Branch Press, 2003.
84 Богатуров А.Д. Лидерство и децентрализация в международной системе// Международные процессы. Журнал теории международных отношений и мировой политики. — М., сентябрь-декабрь 2006. — Том 4, № 3 (12).
85 Գոյություն ունեն, իհարկե, ոչ միանշանակ իրավիճակներ, երբ ամենատարբեր բնույթի անհաղթահարելի խնդիրների պատճառով ազգային և/կամ դավանական փոքրամասնության առանձնացումն ավելի է համապատասխանում կայացած իրողություններին, քան չճանաչված ստատուս-քվոյի պահպանումը: Այստեղ գլխավոր չափանիշ պետք է լինի միջազգային կոնսենսուսի ձեռքբերումը առանձնացման իրավական ձևակերպման մասին` բոլորի կողմից ընդունված դեմոկրատական և հումանիտար չափորոշիչներին հետևելու հիման վրա: Եթե հետահայաց նայելու լինենք կոսովյան դեպքին տարածքային ամբողջականության (միջազգային իրավունքի մնացորդներ) և ինքնորոշման իրավունքի («բալկանացում») հարաբերակցության համատեքստում, հարկ է նշել կոսովյան սցենարի իրագործման գործիքային բնույթի մասին: Արդյունքը փաստորեն ի սկզբանե կանխորոշված էր, հաշվարկված ներքին և արտաքին բնույթի գործոնների համադրությամբ: — Տե՛ս` Аксененок А.Г. Самоопределение: между правом и политикой// Россия в глобальной политике. — М., 2006, сентябрь-октябрь, № 5.
86 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում, Տնտեսական և սոցիալական խորհրդում, Գլխավոր վեհաժողովում, պայմանագրային փաստաթղթերի պատրաստման հետ կապված (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի զարգացման ուղղությամբ), փաստաթղթեր, որոնք ամրապնդում են այդ իրավունքները (1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Պակտը և 1966թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին պակտը): Եվրամիությանը կից ներկայում գործում է այսպես կոչված «Եվրոպական ազատ դաշինքը»` տարբեր երկրների անջատական ուղղվածություն ունեցող կուսակցությունների միավորում:
87 1960թ. հայտնի հռչակագրում ինքնորոշման իրավունքին տրվում էր հակագաղութային ուղղվածություն: Հետագա փաստաթղթերում այս սկզբունքը տարածվեց «բոլոր ժողովուրդների վրա», այնտեղ ոչ մի խոսք չկա պետության տարածքային ամբողջականության և այն ժողովուրդների իրավունքների ու շահերի պաշտպանության մասին, որոնք չեն մասնակցում ինքնորոշման գործընթացին, ինչը մանիպուլացման լայն հնարավորություն էր ստեղծում: — Романов В.А. Принцип самоопределения и территориальная целостность государств// Дипломатический вестник. — М., 2000. — № 9, сентябрь.
88 Տե՛ս Дугин А. Евразийский ответ глобализации. Россия должна сформулировать альтернативный американскому мировой проект// Политический журнал. — 2009. — № 3-4 (192-193), 14 июля.
89 Вартанян А.М. Зачем Ирану нужно членство в ШОС?// Институт Ближнего Востока. — Ըստ URL: http://www.iimes.ru/rus/stat/2007/29-08-07a.htm
90 Малышева Д. Мусульманский компонент мировой политики// Pro et Contra. — М., 2002. — Т. 7, № 4, осень. — С. 109.
91 Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների, Իրանի (ՇՀԿ շրջանակներում կամ ավելի ազատ ձևաչափում) և Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունների դրական զարգացման պահպանման պարագայում Ադրբեջանը կհայտնվի գերբարդ իրավիճակում: Իրանի հետ լարված (և սկզբունքային փոփոխության ենթարկվելու քիչ հեռանկարներ ունեցող) և Հայաստանի հետ բացահայտ թշնամանքի, Վրաստանում իրավիճակի միանգամայն հնարավոր խորացման պայմաններում Ադրբեջանը կարող է միջազգային շուկայի միայն մեկ ելք ունենալ` ռուսականը: Համեմատության համար. Թուրքմենստանի քաղաքականությունն այս առումով ավելի իրատեսական է, առնվազն ի հաշիվ Իրանի հետ ակտիվ համագործակցության:
92 Мельвиль А.Ю. Становление транснациональной политической среды и «волны» демократизации // Современные международные отношений и мировая политика / Отв. ред. А.В. Торкунов. — М., 2004. — С. 121.
93 Саркисян М. Армения перед лицом современных глобальных проблем. — Ереван: Армянский центр стратегических и национальных исследований, 1996. — С. 48. Ընդ որում, Ս.Լուրիեն պնդում է, որ հայկական դաշնակցայնությունը ոչ թե շահերի խաղ է, այլ կենսակերպ, և հայերն իբր կարող են որքան ուզում ես դատողություններ անել պրագմատիկ դաշնակցայնության մասին, բայց գործնականում Ռուսաստանի հանդեպ այն ամենից քիչ է պրագմատիկ, դրանում դրվում է մոտավորապես այն բովանդակությունը, որը դրվում է «բարեկամություն» հասկացության մեջ: — Лурье С. Армянская политическая мифология и ее влияние на формирование внешней политики Армении и Нагорного Карабаха. — Ըստ URL: http://svlourie.narod.ru/armenian-myth/. Այստեղ, իհարկե, վիճելի բան կա: Հաշվի առնելով, որ միայն ռուսական հովանավորությունն է, ներառյալ ֆինանսական բովանդակությունը ամենատարբեր ձևերով, որ այդ նույն Հայաստանին թույլ է տալիս պարզապես գոյություն ունենալ գործող սահմաններում, թեկուզև ձևականորեն պահպանելով պետության նշանները, դժվար է չմտածել խիստ ձևավորված պրագմատիզմի մասին` որպես սյուզերենի հետ փոխգործակցության գլխավոր շարժառիթ: Պարզապես Հայաստանի ընտրությունը մեծ չէ. Ռուսաստան կամ Թուրքիա: Թեև, պատմական փորձը ցույց է տալիս, որ օպտիմալ տարբերակը ռուս-թուրքական համաձայնությունն է «հայկական հարցիե շուրջ: