Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Փետրվար 2010, N 1

ՖԵ­ԴԵ­ՐԻ­ԿՈ ՖԵ­ԼԻ­ՆԻ – 90

Սիրանույժշ Գալստյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու

ԱՎԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ, ՔԱՆՏԻԵԶԵՐՔԸ

«Ե­թե այդ հսկա տա­ճար-Հի­մա­լայ­նե­րից այն կողմ կա եր­կինք, ար­ձակտա­րածք, ու­րեմն հենց այն­տեղ է ինձ անհ­րա­ժեշտ տա­րա­ծութ­յու­նը, ու ես պետք էայն­տեղ հաս­նե­լու մի­ջոց գտնեմ»: 

Ֆ.­Ֆե­լի­նի

 

Ա­սում են, կի­նո­յի պատ­մութ­յու­նըկա­րե­լի է բա­ժա­նել` մին­չև Ֆե­լի­նիի «8 1/2»-ը և դրա­նից հե­տո: «Ձեր ֆիլմն ա­վե­լիխորհր­դա­վոր է, քան Տիե­զեր­քը»` Մոս­կով­յան կի­նո­փա­ռա­տո­նի Գլխ  ա­վոր մրցա­նա­կին ար­ժա­նա­ցած Ֆե­լի­նիին ժա­մա­նա­կինայս խոս­քե­րով է շնոր­հա­վո­րել աշ­խար­հի երկ­րորդ տիե­զե­րագ­նաց Գեր­ման Տի­տո­վը:Նկա­րա­հան­ված լի­նե­լով 1962-ին` այն մինչև օրս հիաց­նում է, զար­մաց­նում, ո­մանցէլ` ան­հաս­կա­նա­լի թվում...

Ինքն իր «հե­տևից գնա­ցող»` իրմտքին ու ե­րևա­կա­յութ­յա­նը հե­տևող մար­դու այս պատ­մութ­յու­նը ոչ թե պար­զա­պեսե­րազ­նե­րի կամ հի­շո­ղութ­յուն­նե­րի էկ­րա­նա­ցում է, այլ` մար­դու են­թա­գի­տակ­ցությանկի­նո­պա­տում: Այն տե­սա­նե­լի դարձ­րեց, թե ի­րա­կա­նում որ­քան մաս­նատ­ված ուկցկտուր է ամ­բող­ջա­կան մար­դը: Ընդ ո­րում, այդ «մաս­նատ­վա­ծութ­յան» ող­բեր­գա­կանա­նե­լա­նե­լիութ­յու­նը Ֆե­լի­նին, ի­րեն այն­քան հա­տուկ կեն­սա­սի­րութ­յամբ,հա­ճախ տրանս­ֆոր­մաց­նում էր զա­վեշ­տի` ներ­կա­յաց­նե­լով կառ­նա­վա­լա­յին տա­րեր­քովև ա­նընդ­մեջ ջնջե­լով ի­րա­կա­նի ու ե­րևա­կա­յա­կա­նի սահ­մա­նը: Կի­նո­յի պատ­մութ­յանըն­թաց­քում այդ սահ­մա­նը մե­ծա­գույն կի­նո­ռե­ժի­սոր­նե­րից յու­րա­քանչ­յու­րըփոր­ձել է վե­րաց­նել յու­րո­վի, սա­կայն
«8 1/2»-ը իս­կա­կան հե­ղաշր­ջում էր հա­մաշ­խար­հա­յին կի­նոդ­րա­մա­տուր­գիա­յում:

Պայ­մա­նա­կան, ե­րևա­կա­յա­կանգործո­ղութ­յան վայ­րը` ա­ռող­ջա­րանն իր ողջ ան­ցու­դար­ձով, գլխա­վոր հե­րո­սիտվայ­տանք­նե­րի նյու­թա­կա­նա­ցումն է: Եվ ֆիլ­մում հայտն­վող մնա­ցած տե­ղե­րիհա­մե­մատ, այն ըն­կալ­վում է որ­պես նա­խատվ­յալ ի­րա­կան տա­րածք, փաս­տա­ցի ի­րա­կա­նութ­յուն,երբ Ֆե­լի­նին ա­նի­րա­կա­նի նո­րա­նոր շեր­տեր է պե­ղում, հե­րո­սին` իրalter-ego Գո­ւի­դո Ան­սել­միին (Մար­չե­լո Մաստ­րո­յա­նի1) տե­ղա­փո­խե­լով մեկ`իր ման­կութ­յան հու­շե­րի գիր­կը, մեկ` ե­րևա­կա­յութ­յան (բաղ­նիք, գե­րեզ­մա­նա­տուն,ՙհա­րեմ՚ և այլն): Այդ­պես, ա­նի­րա­կա­նի ա­մեն մի հա­ջորդ շեր­տի հայտ­նա­բեր­մամբ`նա­խորդ դրվա­գը, հե­տա­դարձ, հաս­տատ­վում է որ­պես ի­րա­կան: Իսկ վեր­ջում հաղ­թար­շա­վումէ ֆիլ­մի բո­լոր մաս­նա­կից­նե­րի` այդ ան­մո­ռա­նա­լի ֆե­լի­նիա­կան դեմ­քե­րիշքա­հան­դե­սը, հաս­տա­տե­լով, որ ան­գամ իր ստեղ­ծա­գոր­ծա­կան ճգնա­ժա­մի շուրջկի­նո­խորհր­դա­ծութ­յու­նը Ֆե­լի­նին, իր բացա­ռիկ ար­տիս­տիզ­մի և լա­վա­տե­սութ­յանշնոր­հիվ,  կա­րող է վե­րա­ծել կյան­քի տո­նի: 

«Կյան­քի շքե­ղութ­յու­նը շաղէ տրված յուրա­քանչ­յու­րի շուր­ջը, բայց այն թաքնված է ան­հա­սա­նե­լի խոր­քում:Երբ կան­չում են ստույգ բա­ռե­րով, իր իս­կա­կան ան­վամբ` այն­ժամ հայտն­վում է:Դա է հենց մո­գութ­յան էութ­յու­նը, ո­րը ոչ թե ստեղ­ծում, այլ կյան­քի է կո­չում»:Կաֆ­կայի այս խոս­քե­րը կար­ծես Ֆե­լի­նիի մա­սին աս­ված լի­նեն: Կի­նո­գի­տութ­յանմեջ հա­ճախ է խոս­վել նրա կի­նե­մա­տոգ­րա­ֆի ո­գե­ղե­նութ­յան, մո­գա­կա­նութ­յան`ֆան­տաս­մա­գո­րիկ բնույ­թի մա­սին: Ֆե­լի­նիի կադ­րե­րը, բո­լոր մեծ կի­նո­ռե­ժի­սոր­նե­րինման, ճա­նաչ­վում են ա­ռա­ջին իսկ վայրկ­յա­նից, լի­նի դա մարդ­կա­յին դեմք,բնանկար, թե  քա­ղա­քա­յին կյան­քի տե­սա­րան:Նրա մեջ ոչ թե ննջում, այլ ապ­րում են Հին Հռո­մը, ռե­նե­սանս­յան Ի­տա­լիան, կառ­նա­վալնու դի­մակ­նե­րի թատ­րո­նը, բա­րոկ­կոն և այլն, և այլն… ընդ­հուպ XX դար, մին­չևֆա­շիզ­մի մի­ջով ան­ցած` ի­րեն պատ­մութ­յամբ պար­տա­­դրված շատ ու շատ բա­նե­րիցա­մեն կերպ ա­զա­տագր­վել ձգտող Ի­տա­լիան:

Ֆե­լի­նիի ի­րա­կա­նութ­յու­նը սի­րե­լու կեր­պը հե­թա­նո­սա­կան է,Հին Հռո­մին հա­տուկ` ան­վե­րահս­կե­լիո­րեն երկ­րա­յին: Ող­բեր­գա­կա­նու­թյու­նը,սա­կայն, որ առ­կա է նրա ֆիլ­մե­րում, ան­տիկ չես ան­վա­նի. այն կյան­քի հա­վաս­տիութ­յունու­նի, բնույ­թով քրիս­տո­նեա­կան-պան­թեիս­տա­կան է, ոչ թե աս­կե­տիկ-միջ­նա­դար­յան,այլ ռե­նե­սանս­յան` դե­պի մար­դը, աշ­խար­հիկ կյան­քի հմայ­քը վե­րա­դառ­նա­լուիր հա­կու­մով: Ֆե­լի­նին հա­վա­տում է «հո­գու ռեա­լութ­յա­նը». բայց ՙկա­թո­լի­ցիզ­միդեմ կռվող կա­թո­լիկ է» (ճիզ­վիտ­նե­րի դպրո­ցում անց­կաց­րած տա­րի­նե­րը չէին կա­րողդրոշմ չթող­նել): Գե­ղար­վես­տա­կան նյու­թի կազ­մա­կեր­պու­մը նրա ֆիլ­մե­րում, ո­րոշբա­ցա­ռու­թյու­ննե­րով («Ճա­նա­պարհ», «Կա­բի­րիա­յի գի­շեր­նե­րը»), հիմ­նա­կա­նումըն­թա­նում է պո­լի­ֆո­նիզ­մի սկզբուն­քով, որն էկ­րա­նին ստեղ­ծում է, ինչ­պեսբնու­թագ­րել են Ֆե­լի­նիի կի­նե­մա­տոգ­րա­ֆը, իս­կա­կան «կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­կանա­նար­խիա» (ինչն ի­րա­կա­նում խիստ կար­գա­բան­ված, ա­մե­նայն ման­րա­մաս­նե­րովբե­մադր­ված լի­նե­լու շնոր­հիվ է միայն այդ­պի­սի տպա­վո­րութ­յուն թող­նում, հա­կա­ռակդեպ­քում քաո­սի կնման­վեր): Պատ­կեր­նե­րի այդ «ա­նար­խիա­յի» ծա­վալ­մա­նը մե­ծա­պեսնպաս­տում է նաև Ֆե­լի­նիի մշտա­կան կոմ­պո­զի­տոր Նի­նո Ռո­տա­յի ե­րաժշ­տութ­յու­նը,որն ա­սես նրա ֆիլ­մե­րում հան­դես ե­կող «ա­նընդ­հատ» կեր­պար է: Իսկ վե­րո­հիշ­յալ«ա­նար­խիան» ծա­գու­մով կառ­նա­վա­լա­յին է, ուր «չկա կա­տա­րող-հան­դի­սա­տեսանջր­պե­տը: Այդ­տեղ բո­լորն ակ­տիվ մաս­նա­կից են. ոչ հա­յե­ցող են, ոչ` խա­ղար­կող,այլ ապ­րում են կառ­նա­վա­լի ներ­սում, քա­նի դեռ գոր­ծում են նրա օ­րենք­նե­րը:Կառ­նա­վա­լը մեր­ձեց­նում, միա­վո­րում և զու­գակ­ցում է մե­ծը` նսե­մի, չնչի­նիհետ, ի­մաս­տու­նը` հի­մա­րի» (Մի­խա­յիլ Բախ­տին): Եր­բեմն Ֆե­լի­նին «բե­մեզր» էպահ­պա­նում` կոնկ­րետ զգալ տա­լով իր` դե­միուր­գի ներ­կա­յութ­յու­նը («Ա­մար­կորդ»,«Եվ նա­վը լո­ղում է», «Հռոմ», «Հար­ցազ­րույց»): Շեշ­տե­լու հա­մար ար­վես­տի գո­յութ­յանպայ­մա­նը` պայ­մա­նա­կա­նութ­յունն իր ֆիլ­մար­վես­տում (քա­նի որ ինք­նին կի­նո­պատ­կե­րըբնույ­թով ան­պայ­մա­նա­կան է և կար­ծես ուղ­ղա­կիո­րեն վե­րար­տադ­րում է կի­նոխ­ցի­կիա­ռաջ հայտն­ված ռեա­լութ­յան կտո­րը), Ֆե­լի­նին հա­ճախ նաև ֆի­զի­կա­կան չա­փե­րովհսկա­յա­կան գրո­տես­կի էր դի­մում (գեր, բայց թե­թևա­շարժ Սա­րա­գի­նան` «81/2»-ում, ռու­բենս­յան մարմ­նով խա­նութ­պա­նու­հին և Գրա­դիս­կան` «Ա­մար­­կոր­դում»,ո­րի, ինչ­պես ին­քը ռե­ժի­սորն է ա­սում` «բլու­զի տա­կից հան­դի­սա­վոր բլրա­նումէր ա­ռաս­պե­լա­կան կուրծ­քը, իսկ ազդ­րե­րը շո­գե­քար­շի ա­նիվ­ներ էին հի­շեց­նում»,եր­կու մետ­րա­նոց կի­նը` «Ֆե­լի­նիի Կա­զա­նո­վա­յում», գո­վազ­դի պաս­տա­ռից տա­ռա­ցիո­րեն«ի­ջած» հսկա­յա­կան չա­փե­րի` տար­բեր պլան­նե­րի նկա­րա­հան­ման ու մոն­տա­ժիհնարք­նե­րով խո­շո­րաց­ված կի­նը «Բո­կա­չո 70» ալ­մա­նա­խի «Դոկ­տոր Ան­տո­նիո­յիգայ­թակ­ղութ­յու­նը» նո­վե­լում): Ի դեպ, հատ­կա­պես «ֆե­լի­նիա­կան կա­նայք» ա­ռան­ձինխո­սե­լու նյութ են և, ինչ­պես  կեր­պար­վես­տում,մա­նա­վանդ, գե­ղան­կար­չութ­յան մեջ է տե­ղի ու­նե­նում, ար­տա­հայ­տում են հե­ղի­նա­կիաշ­խար­հը տես­նե­լու կեր­պը, տե­սու­նա­կութ­յու­նը: Նրանք ա­սես վրձնով կերտ­վածլի­նեն և նույն­քան ճա­նա­չե­լի են ի­րենց ար­տա­քին նկա­րագ­րի մի­ջո­ցով ար­տա­հայտ­վածներ­քին ընդ­հան­րութ­յամբ, որ­քան ճա­նա­չե­լի են, ա­սենք, Ռե­նուա­րի կամ Մո­դիլ­յա­նիի«կա­նայք»:

Արդ, փոքր-ինչ տրա­մա­բա­նա­կանըն­թացք տանք մեր դի­տարկ­մա­նը` խո­սենք ռե­ժի­սո­րի մինչ ութ ու կե­սե­րորդ (դրա­նովէ պայ­մա­նա­վոր­ված այդ գլուխ­գոր­ծո­ցի տա­րօ­րի­նակ վեր­նա­գի­րը) ֆիլ­մի ան­ցածճա­նա­պար­հի մա­սին և, ի­հար­կե, այն մա­սին, թե ինչ­պի­սի փու­լում էր կի­նո­լե­զուն,երբ նա մուտք գոր­ծեց կի­նո­յի աշ­խարհ: Իր մեծ հայ­րե­նա­կից­ներ Ան­տո­նիո­նիի,Վիս­կոն­տիի, Պա­զո­լի­նիի նման, Ֆե­լի­նին կանգ­նած է նեո­ռեա­լիզ­մի ա­կունք­նե­րում:Ու թեև նա ըն­դու­նում է, իր իսկ խոս­քե­րով` «Ռո­սե­լի­նիի` որ­պես Ա­դա­մի ա­ռաջ­նութ­յու­նը»,սխալ կլի­ներ Ֆե­լի­նիին «նեո­ռեա­լիստ» կո­չե­լը: Ինչ­պես հայտ­նի է, այդ հզորուղ­ղութ­յունն իս­կա­կան ցատ­կա­հե­նա­րան ե­ղավ թե՛ նրա, թե՛ վե­րոնշ­յալ ռե­ժի­սոր­նե­րիհա­մար. արդ­յուն­քում յու­րա­քանչ­յուրն ի­րա­գոր­ծեց իր թռիչ­քը դե­պի սե­փա­կանկի­նոաշ­խարհ:  

Ինչ վե­րա­բե­րում է նեո­ռեա­լիզ­մին,ա­պա ի­րա­կա­նութ­յան հան­դեպ դիր­քո­րո­շումն այդ ֆիլ­մե­րում հատ­կանշ­վում էր՝մի կող­մից, պատ­կեր­վող նյու­թին կի­նոխցի­կի մո­տեց­վա­ծութ­յամբ` «ռե­պոր­տա­ժա­յին»բնույ­թով, գոր­ծո­ղութ­յա­նը քայլ առ քայլ հետևե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յամբ,մյուս կող­մից, նրա­նից` հե­ղի­նա­կի ո­րոշ հե­ռաց­վա­ծութ­յամբ, ո­րը գոր­ծը զերծէր պա­հում անձ­նա­կան հե­ղի­նա­կա­յին գու­նա­վո­րու­մից: Այս ի­մաս­տով, հատ­կա­պեսու­շագ­րավ է, որ Ռո­բեր­տո Ռո­սե­լի­նին, դի­տե­լով Ֆե­լի­նիի ա­ռա­ջին ինք­նու­րույնկի­նոնկա­րը` «Սպի­տակ շեյ­հը» (1952), ար­դեն նկա­տել է. «Ես հա­զա­րա­վոր ապ­րում­ներու­նե­ցա, քան­զի էկ­րա­նին ճա­նա­չե­ցի Ֆե­լի­նիին այն­պի­սին, ինչ­պի­սին որ ին­տիմ`մտե­րիմ ի­մաս­տով, գի­տեի նրան եր­կար տա­րի­ներ շա­րու­նակ»: Նեո­ռեա­լիզ­մի նա­խա­հայ­րըհաս­կա­ցել էր, որ Ֆե­լի­նին նկա­րա­հա­նում է այն­պես, ինչ­պես «պոե­տը բա­նաս­տեղ­ծութ­յունէ գրում, նկա­րի­չը` կտավ ստեղ­ծում, այ­սինքն` հայտ­նա­գործ­վել է մե­թոդ, ո­րըկի­նե­մա­տոգ­րա­ֆը դարձ­նում է «սրինգ», և նվա­գե­լով այն, հե­ղի­նա­կը կա­րող էար­տա­հայ­տել ի­րեն, իր էութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը»,- ի­րա­վա­ցիո­րենգրում է Տատ­յա­նա Բա­չե­լի­սը «Ֆե­լի­նի» մե­նագ­րութ­յան մեջ:

Այ­նինչ, նեո­ռեա­լիզ­մի ռե­ժի­սոր­նե­րը`Ռո­սե­լի­նին, դե Սի­կան և մյուս­նե­րը, հա­վա­տա­րիմ այս նշա­նա­կա­լից ուղ­ղութ­յանգա­ղա­փա­րա­խոս Ձա­վա­տի­նիի կո­չին, ա­ռօր­յա ի­րա­կա­նութ­յան մեջ էին փնտրումու գտնում ի­րենց հե­րոս­նե­րին` ա­ռաջ­նորդ­վե­լով միայն ներ­կա ժա­մա­նա­կով,միայն այն ա­մե­նով, ինչ տես­նում էին ի­րենց շուր­ջը: Դա, ի­հար­կե, ո­րոշ ա­ռու­մովսեղ­մում, ներ­փա­կում էր այդ ո­ճի սահ­ման­նե­րը: Եվ ա­հա ա­ռօր­յա­յից քաղ­վածդրա­մա­տիկ փաս­տերն սկսե­ցին ընդ­հան­րաց­ման մղել. հե­րոս­նե­րի նե­րաշ­խար­հիմեջ խո­րա­սուզ­վե­լու` այդ աշ­խար­հը կի­նոէկ­րա­նին պատ­կե­րե­լու կա­րիք էրզգաց­վում:

Հենց այդ ժա­մա­նակ հայտն­վեց Ֆե­դե­րի­կո Ֆե­լի­նիի «Ճա­նա­պար­հը»(1953), ո­րը նոր ո­րակ, նոր մա­կար­դակ էր հաս­տա­տում հա­մաշ­խար­հա­յին կի­նո­լեզ­վում:Մի պարզ ու հու­զիչ պատ­մութ­յուն, ո­րը կի­նո­յի ա­ռար­կա­յա­կան լեզ­վով պատ­կե­րեցմի մար­դուց դե­պի մյուսն ըն­կած ճա­նա­պար­հը... Եվ այս­պես, ման­կա­հա­սակ, ե­թե­րա­յինՋել­սո­մի­նա­յին (Ջու­լիե­տա Մա­զի­նա) տվել էին շրջիկ կրկե­սի «ար­տիստ»` բիրտու կո­պիտ Ձամ­պա­նո­յին (Էնթ­նի Քո­ւին), որ ա­սես եր­բեք ե­րե­խա չէր ե­ղել: Եր­կուհո­գի, որ ո՛չ ­միա­սին կա­րող էին լի­նել և ո՛չ­ էլ` մեկն ա­ռանց մյու­սի, թա­փա­ռումէին Ի­տա­լիա­յի ճա­նա­պարհ­նե­րով, ներ­կա­յա­ցում­նե­րով հաց վաս­տա­կում: Ու միօր հայտն­վում է տխուր ծաղ­րա­ծու լա­րա­խա­ղաց Մա­տոն (Ռի­չարդ Բեյզ­հարթ)` Ջել­սո­մի­նա­յիդաշ­նա­կի­ցը, ա­սես անկշ­ռութ­յու­նից ա­րար­ված, է՛լ­ ա­վե­լի օ­դե­ղեն մի ա­րա­րածև Ձամ­պա­նո­յի ճիշտ հա­կա­պատ­կե­րը: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հենց նա է ըմբռ­նում,որ Ջել­սո­մի­նա­յի ա­ռա­քե­լութ­յու­նը Ձամ­պա­նո­յի հետ լի­նելն ու մնալն է:Բայց Ձամ­պա­նոն ի վի­ճա­կի չէ նման բա­ներ կաս­կա­ծել... Բա­խու­մը հան­գու­ցա­լուծ­վումէ «ու­ժե­ղի» տված «մի մուշ­տիով»: Թեև իր կո­ղա­կի­ցը մտա­դիր չէր սպա­նել, այլ«ըն­դա­մենն ու­զում էր դաս տալ», Ջել­սո­մի­նա­յի ու­ժե­րից վեր է կյան­քը շա­րու­նա­կելայն­պես, կար­ծես թե ո­չինչ չի ե­ղել, ու հի­վան­դա­նում է: Իսկ Ձամ­պա­նոն այ­լևսսպա­սել չի կա­րող. հո­գա­տա­րութ­յան մի քա­նի ժես­տից հե­տո հե­ռա­նում է: Հինգտա­րի անց, ներ­կա­յա­ցում տա­լու նպա­տա­կով, Ձամ­պա­նոն նո­րից է հայտն­վում այդկող­մե­րում, և մի ե­րի­տա­սարդ կնոջ կա­տար­մամբ լսե­լով Ջել­սո­մի­նա­յի եր­գը,ի­մա­նում է, որ վեր­ջի­նը մա­հա­ցել է: Հան­կարծ նրա հետ կա­տար­վում է անս­պա­սե­լի,կար­ծես ան­հաս­կա­նա­լի մի բան. Ձամ­պա­նոն տե­ղը չի գտնում, կռիվ է սար­քում գի­նե­տա­նը,գո­ռա­լով, որ ի­րեն ոչ ոք հար­կա­վոր չէ, բարձ­րաց­նում է ահ­ռե­լի, ծանր տա­կա­ռնու նե­տում... Վեր­ջա­պես, մութ, սև գի­շե­րով իր «տե­ղը» գտնում է մռայլ ծո­վի ա­փին,հե­կե­կում է, ե­րե­խա­յի պես լաց լի­նում ու ոռ­նում գա­զա­նի նման, միա­ժա­մա­նակ:Կի­նոխ­ցի­կը հե­տըն­թաց, աս­տի­ճա­նա­բար հե­ռա­նում է` թող­նե­լով նրան փո­թորկ­վողխա­վա­րի մեջ:

Թվում էր, թե նա ան­խո­ցե­լի է, թվում էր, թե ան­սիրտ մի գա­զան է, թվում էր... Սա­կայն Ֆե­լի­նի-ռե­ժի­սո­րը, իր հե­րո­սի ա­հեղ, մկա­նուտ կեր­պա­րան­քում հմտո­րեն թաքց­նե­լով մարդ­կա­յին ար­ժե­հա­մա­կար­գից զուրկ և այդ իսկ պատ­ճա­ռով դժբախտ ա­րա­րա­ծի փխրու­նութ­յու­նը, Ջել­սո­մի­նա­յի հետ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի  դիա­լեկ­տի­կա­յի քայլ առ քայլ պատ­կե­րու­մով ցույց տվեց ու­ժե­րի մի այն­պի­սի հա­րա­բե­րակ­ցութ­յուն, որ մինչ այդ կի­նո­յում տեսն­ված չէր: Ո՛վ­ էր ում ոչն­չաց­նում: Արդ­յոք թույլ, ան­պաշտ­պան Ջել­սո­մի­նան չէր իր բա­րութ­յամբ ու ներ­դաշ­նա­կութ­յամբ ա­նընդ­մեջ «գրո­հում» ո­ղոր­մե­լի «նա­խա­մար­դու» վրա: Միա­միտ, խեն­թա­կերպ այս հե­րո­սու­հու թվաց­յալ թե­րար­ժե­քութ­յան շղար­շի տակ թաքց­ված կա­տա­րե­լութ­յու­նը, «ա­րա­տի, ծի­ծա­ղե­լիութ­յան» հաս­նող բա­ցար­ձակ բա­րութ­յու­նը նրա հաղ­թաթղ­թերն էին, ու դրանք ար­տա­սուք կոր­զե­ցին Ձամ­պա­նո­յի ժլատ աչ­քե­րից: Պետք է ա­սել` նրա այդ լա­ցը գե­րա­դա­սե­լի է կի­նոաշ­խար­հի բա­զում «ին­տե­լեկ­տո­ւալ խա­ղե­րից»: Ֆե­լի­նին, տե­սա­նե­լի դարձ­նե­լով, էկ­րա­նին պրո­յեկ­տե­լով եր­կու տա­րա­բևեռ հո­գի­նե­րի մի­ջև տե­ղի ու­նե­ցա­ծը, հան­գեց պատ­ճա­ռա­բան­ված ցնցող ֆի­նա­լի, ո­րի մա­սին թե­րևս այդ­քան շատ չէ գրված, որ­քան` ա­սենք, նրա հա­ջորդ գլուխ­գոր­ծո­ցի` «Կա­բի­րիա­յի գի­շեր­նե­րը» ֆիլ­մի վեր­ջին տե­սա­րա­նի մա­սին: Կո­ղոպտ­ված` ա­մեն ինչ կորց­նե­լուց, վեր­ջին հույ­սե­րից ու պատ­րանք­նե­րից զրկվե­լուց հե­տո Կա­բի­րիան ար­ցուն­քա­փայլ ժպտում է մեզ, բայց ա­ռանց մեզ հետ հա­յաց­քով հան­դի­պե­լու: Թվում է` ուր որ է կհան­դի­պի... Այդ «սա­հող», կի­նոօբ­յեկ­տի­վի ա­ռանց­քից շեղ անկ­յամբ նկա­րա­հան­ված ժպի­տի ա­ռեղծ­վա­ծի մա­սին գրված, հատ­կա­պես, Անդ­րե Բա­զե­նի տո­ղե­րին հա­զիվ թե հնա­րա­վոր է ինչ-որ բան հա­վե­լել:

Իսկ «Ճա­նա­պար­հի» մա­սին տա­րի­ներ հե­տո իր «Կի­նոա­րա­րում» գրքում Ֆե­լի­նին գրել է. «Նույ­նիսկ այ­սօր, երբ լսում եմ Ջել­սո­մի­նա­յի շե­փո­րի ձայ­նը, թա­խիծ է իջ­նում վրաս»: Իսկ ֆիլ­մը ստեղ­ծե­լուց ան­մի­ջա­պես հե­տո նա, զգա­լով, որ դա ինչ-որ ի­մաս­տով ծրագ­րա­յին գործ է, ա­սել է. «Ճա­նա­պար­հը» ինձ հա­մար կմնա բա­րո­յա­կան շա­հե­րիս, գե­ղա­գի­տա­կան պա­հանջ­նե­րիս, շրջա­պա­տի իմ ըն­կալ­ման ճշգրիտ ար­տա­հայ­տութ­յուն. դա իմ կյան­քի կա­րևո­րա­գույն է­տապն է»:

Հի­րա­վի, այս ֆիլ­մով է սկսվում ռե­ժի­սո­րի պոե­տի­կա­յի ինք­նա­հայտ­նա­բե­րու­մը: Այս­տեղ ի հայտ ե­կավ նաև Ֆե­լի­նիի ստեղ­ծա­գոր­ծութ­յան հիմ­նա­կան մո­տիվ­նե­րից մե­կը` Ջու­լիե­տա Մա­զի­նա­յի ժպի­տը: Ծաղ­րա­ծո­ւա­կան բա­ցա­ռիկ տա­ղան­դով օժտ­ված այս դե­րա­սա­նու­հին ռե­ժի­սո­րի կինն էր և մու­սան: Նրան ի­րա­վա­ցիո­րեն ան­վա­նել են «կի­սաշր­ջազ­գես­տով Չապ­լին»: Մա­զի­նան գլխա­վոր դե­րե­րով հան­դես է ե­կել Ֆե­լի­նիի ևս ե­րեք ֆիլ­մում. «Կա­բի­րիա­յի գի­շեր­նե­րը» (1957), «Ջու­լիե­տան և ո­գի­նե­րը» (1965), «Ջին­ջե­րը և Ֆրե­դը» (1985):

Քննա­դա­տութ­յու­նը, վեր­լու­ծե­լով «Ճա­նա­պար­հի» հե­քիա­թան­ման, տա­րօ­րի­նակ ա­նուն­նե­րով հե­րոս­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ժա­մա­նա­կին այս­պես է բնո­րո­շել` «մարդ­կա­յին կա­պե­րի քայ­քա­յում»: Այս հե­րոս­նե­րի ար­քե­տի­պա­յին ծագ­ման մա­սին նույն­պես քիչ չի գրվել: Ար­վես­տի ազ­դե­ցութ­յան գաղտ­նի­քը, ըստ Յուն­գի, ար­վես­տա­գե­տի` ար­քե­տի­պա­յին ձևե­րը կռա­հե­լու և իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում ճիշտ ի­րա­գոր­ծե­լու ա­ռանձ­նա­հա­տուկ կա­րո­ղութ­յան մեջ է. «Նա, ով ար­քե­տի­պե­րով է խո­սում, բար­բա­ռում է հա­զար ձայ­նով, իր պատ­կե­րա­ծը ե­զա­կիի, ան­ցո­ղի­կի աշ­խար­հից տե­ղա­փո­խում է հա­վեր­ժա­կա­նի ո­լոր­տը` ընդ ո­րում, իր անձ­նա­կան ճա­կա­տա­գի­րը բարձ­րաց­նե­լով մին­չև հա­մայն մարդ­կութ­յան ճա­կա­տա­գիր»:

Որ­տե±ղ­ էր գտել իր հե­րոս­նե­րին Ֆե­լի­նին: Ի­հար­կե կրկե­սում, ո­րը նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­ռանց­քա­յին թե­մա­նե­րից մե­կը պի­տի դառ­նար: Կրկե­սի մո­տի­վը, ծաղ­րա­ծո­ւա­կան դի­մակ­նե­րը հե­ղի­նա­կին թույլ տվե­ցին ո­րոշ ի­մաս­տով ա­զա­տագ­րել իր հե­րոս­նե­րին սո­ցիա­լա­կան ո­րո­շա­կիութ­յու­նից, դարձ­նել նրանց բա­նահ­յու­սա­կան հե­րոս­նե­րի նման մշտամ­նա: Ֆիլ­մի ո­րոշ դրվագ­նե­րում տպա­վո­րութ­յուն է ստեղծ­վում, թե գոր­ծո­ղութ­յու­նը տե­ղի է ու­նե­նում հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րում: Ի դեպ, հե­րոս­նե­րի հա­գուս­տի մաշ­վա­ծութ­յունն էլ ա­սես ու­րիշ «ծա­գում» ու­նի:

Այս ֆիլ­մով հիմք էր դրվում ոչ միայն հե­ղի­նա­կա­յին կի­նո­յին2, այ­լև ֆիլմ-պրիտ­չա­յին՝ էութ­յամբ այ­լա­բա­նա­կան կի­նոստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը, ո­րը հատ­կա­պես տա­րա­ծում գտավ անց­յալ դա­րի 60-ա­կան­նե­րին: Այս հնա­գույն, պարզ ժան­րը թույլ է տա­լիս, որ էկ­րա­նը լի­նի ա­ռա­վել ամ­փոփ ու տա­րո­ղու­նակ, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս տպա­վո­րիչ թռիչք­ներ գոր­ծել «իբր պա­տա­հա­կա­նից» մին­չև խոր ընդ­հան­րա­ցում­ներ: Այդ­պես, Աստ­վա­ծաշն­չում պրիտ­չա­նե­րի մի­ջո­ցով ձևա­կերպ­ված է ան­ճա­ռե­լին` «չաս­վե­լի­քը»: Լի­նե­լով ա­ռա­կան­ման փոք­րա­ծա­վալ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն` պրիտ­չան, ինչ­պես դի­ցա­բա­նութ­յան և գրա­կա­նութ­յան մեջ, այն­պես էլ կի­նո­յում միա­վո­րում է ներ­կան, այ­սօ­րը հա­վեր­ժա­կան ժա­մա­նա­կի, հա­վեր­ժա­կա­նի հետ: Էկ­րա­նին հայտն­վում է մաս­նա­վո­րը, իսկ են­թադր­վում է ան­հունն ու ան­հա­տա­կը` ին­չը մենք հակ­ված ենք հա­մա­րե­լու գե­ղար­վես­տա­կան կեր­պա­վոր­ման բարձ­րա­գույն չա­փա­նիշ, բարձ­րա­կետ: Ֆե­լի­նիի «Ճա­նա­պար­հից» սկսած և ա­վե­լի ուշ, ձգտե­լով կյան­քի մա­սին ա­ռա­վել խոր ու բարդ խո­սակ­ցութ­յան, հա­մաշ­խար­հա­յին կի­նե­մա­տոգ­րա­ֆը ըն­թա­նում էր հիմ­նա­կա­նում իր պատ­մո­ղա­կան կա­ռուց­վածք­նե­րի բար­դաց­ման ու­ղիով: Միև­նույն ժա­մա­նակ, որ­պես հան­դի­սանք, «մաս­սա­յա­կան» ար­վեստ` կի­նոն «գլխի էր ընկ­նում», որ բար­դութ­յան «թույ­լատ­րե­լի սահ­մա­նը» ցան­կա­լի չէ անց­նել: Այդ հան­գա­ման­քի և ժա­մա­նա­կի հետ վեր­լու­ծա­կան ա­ճող պա­հանջ­նե­րի մի­ջև ծա­գած խնդիր­նե­րը հան­գու­ցա­լուծ­վում էին պրիտ­չա­յի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի օգ­տա­գործ­մամբ:

Ինչ վե­րա­բե­րում է Ֆե­լի­նիին, ա­պա ստեղ­ծա­գոր­ծե­լու այս ե­ղա­նա­կը բա­ցա­հայ­տեց մարդ­կա­յին կե­ցութ­յան ա­մե­նա­բարդ փի­լի­սո­փա­յա­կան խնդիր­ներն ա­մե­նա­պարզ պլաս­տիկ կեր­պար­նե­րի օգ­նութ­յամբ շա­րադ­րե­լու նրա զար­մա­նա­լի կա­րո­ղութ­յու­նը: «Բարձր մա­տե­րիան» նրա կի­նե­մա­տոգ­րա­ֆում երկ­րա­յին, հո­ղե­ղեն ծնունդ ու­նի, չի ի­ջեց­վում «վե­րև­նե­րից», հա­կա­ռա­կը, հեն­վե­լով կյան­քի փաս­տե­րին, ներ­քևից է բարձ­րա­նում: Ֆե­լի­նիի ա­մա­յի ծո­վափն ու կադրն «ի­րե­նով լցրած» ա­ռեղծ­վա­ծա­յին («Ճա­նա­պարհ», «8 1/2», «Քաղցր կյանք»), եր­բեմն զայ­րա­ցած շա­չող ծո­վը, թե­կուզ ո­րոշ դեպ­քե­րում բու­տա­ֆո­րա­յին՝ պո­լիէ­թի­լե­նա­յին  («Ա­մար­կորդ», «Եվ նա­վը լո­ղում է», «Ֆե­լի­նիի Կա­զա­նո­վա», «Ջու­լիե­տան և ո­գի­նե­րը»), «էկ­զիս­տեն­ցիալ» մա­ռա­խու­ղը («Ա­մար­կորդ», «Նվա­գախմ­բի փոր­ձը», «8 1/2» և այլն), նույն­քան կեն­սագ­րա­կան փաստ են, որ­քան գե­ղար­վես­տա­կան: «Ողջ ար­վեստն է ինք­նա­կեն­սագ­րա­կան՝ մար­գա­րի­տը ծո­վա­խե­ցու ինք­նա­կեն­սագ­րութ­յունն է»,- ա­սել է Ֆե­լի­նին, ա­սես մե­կընդ­միշտ պա­տաս­խա­նե­լով բո­լոր նրանց, ով­քեր ռե­ժի­սո­րին «մե­ղադ­րում» էին ինք­նա­կեն­սագ­րա­կա­նութ­յան մեջ: Նրանք չէին կա­րո­ղա­նում ըմբռ­նել հե­ղի­նա­կա­յին կի­նո­յի ա­մե­նա­հիմ­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը` այն ինք­նա­կեն­սագ­րա­կան է այն­չափ, որ­քան պոե­զիան: Պա­տա­հա­կան չի ծնվել «բա­նաս­տեղ­ծա­կան կի­նե­մա­տոգ­րաֆ»3 ձևա­կեր­պու­մը: Հե­ղի­նակ-կի­նո­ռե­ժի­սո­րը պոետ է իր տե­սա­կով, հո­գե­կերտ­ված­քով: Պոե­զիա­յում հան­դի­պող շար­քե­րի նմա­նութ­յամբ, նա իր ապ­րում­նե­րից էկ­րա­նին է ա­րա­րում իր աշ­խար­հը, որ­տեղ առ­կա են նրա ա­ռանձ­նա­հա­տուկ կեր­պար-բնա­կիչ­նե­րը, փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կրկնվող մո­տիվ­ներն ու ճա­նա­չե­լի պատ­կե­րա­յին հա­մա­կար­գը, ո­րոնք կամր­ջում են հե­ղի­նա­կի ա­ռան­ձին գոր­ծե­րը` դրանք հա­վա­քե­լով մեկ ամ­բող­ջի մեջ: Եվ ինչ­պես ֆիլ­մի ա­ռան­ձին դրվա­գներն ի­մաս­տա­վոր­վում են (և պետք է դի­տարկ­վեն) ֆիլ­մի հա­մա­տեքս­տում, այդ­պես էլ հե­ղի­նա­կա­յին կի­նո­յի ու­ղեծ­րի վրա գտնվող ռե­ժի­սո­րի յու­րա­քանչ­յուր ֆիլմ վերջ­նա­կա­նո­րեն ի­մաս­տա­վոր­վում է վե­րո­հիշ­յալ մեկ ամ­բող­ջա­կան գեր­ֆիլ­մի` նրա ողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­մա­տեքս­տում: Մինչ­դեռ որ­քան էլ ճա­նա­չե­լի լի­նի «հե­ղի­նա­կա­յին կի­նո­յի» տի­րույթ­նե­րից դուրս գտնվող ռե­ժի­սո­րի ո­ճը՝ ձե­ռա­գի­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նրա ֆիլ­մե­րը չես կա­րող միա­վո­րել մեկ գեր­ֆիլ­մի մեջ:

Այդ­պես, Ֆե­լի­նին ա­սում էր. «Ես ի վի­ճա­կի չեմ իմ մի ֆիլ­մը տար­բե­րել մյու­սից: Ինձ ընդ­հան­րա­պես թվում է, թե միշտ նույն ֆիլմն եմ նկա­րում… օգ­տա­գոր­ծե­լով միևնույն նյու­թը, միայն թե ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­խում եմ տե­սանկ­յունս»:

Իր կի­նե­մա­տոգ­րա­ֆում նա ստեղ­ծում էր ի­րա­կան ու ֆան­տաս­տիկ աշ­խար­հի ար­տա­ժա­մա­նակ­յա և ար­դիա­կան կեր­պա­րը: Օ­րի­նակ՝ իր «Հռո­մում» Ֆե­լի­նին, ար­տա­հայ­տե­լու հա­մար Հին Հռո­մի և ժա­մա­նա­կա­կից «հա­վեր­ժա­կան քա­ղա­քի» ան­հա­մա­տե­ղե­լիութ­յու­նը, միև­նույն ժա­մա­նակ, ժա­ռան­գա­կան կապ­վա­ծութ­յու­նը մի­թո­լո­գիա­կան անց­յա­լի հետ, ստիպ­ված ե­ղավ հա­մա­տե­ղել դրանք գո­նե իր ֆիլ­մի սահ­ման­նե­րում: Արդ­յուն­քում Հռոմն աշ­խար­հին ներ­կա­յա­ցավ հսկա­յա­կան ան­տիկ կրկե­սի ու նաև, ին­չո±ւ ­չէ, ժա­մա­նա­կա­կից կրկե­սի կեր­պա­րով, ուր հրաշք­նե­րը տե­ղի են ու­նե­նում ի­րա­կա­նութ­յան հետ հա­մա­ձույլ (մետ­րո­պո­լի­տե­նի կա­ռուց­ման ժա­մա­նակ փոր­ման աշ­խա­տան­քը պատ­ճառ դար­ձավ ստոր­գետն­յա հնա­գույն որմ­նան­կար­նե­րի պա­տա­հա­կան պեղ­ման, ո­րոնք XX դա­րի օ­դի հետ շփու­մից պլոկ­վե­լով` ան­հե­տա­ցան, ինչ­պես ե­գիպ­տա­կան փա­րա­վոն­նե­րի զմռսված մար­մինն ու դեմ­քե­րը, որ ինչ­պես հայտ­նի է, հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ պահ­պան­ված լի­նե­լով, դամ­բա­րա­նից դուրս բեր­վե­լուն պես քայ­քայ­վում են):

Ֆե­լի­նիի ֆիլ­մե­րում հա­ճախ ա­նի­րա­կան՝ գրո­տես­կա­յին, գրե­թե բա­նահ­յու­սա­կան պեր­սո­նաժ­նե­րը (ինչ­պես, օ­րի­նակ՝ «Ճա­նա­պար­հի» հե­րոս­նե­րը,  Սա­րա­գի­նան` «8 1/2»-ում և այլն) հայտն­վում են ի­րա­կան, «վա­վե­րագ­րա­կան» տե­ղե­րում, ուր կի­նոխ­ցի­կով ընդգծ­ված է գետ­նի, պա­տի, քա­րե­րի ֆակ­տու­րան, կամ ի­րա­կան հե­րոս­նե­րը հայտն­վում են ա­նի­րա­կան, ա­ռաս­պե­լա­կան թվա­ցող չա­փում­նե­րում՝ օ­րի­նակ, Կա­բի­րիան (Ջու­լիե­տա Մա­զի­նա)` Հռո­մի «ար­քեո­լո­գիա­կան բուլ­վա­րում», («Կա­բի­րիա­յի գի­շեր­նե­րը»), Մար­չե­լոն (Մար­չե­լո Մաստ­րո­յա­նի) և Սիլ­վիան (Ա­նի­տա Էկ­բերգ) Տրևի շատր­վա­նի ա­վա­զա­նում («Քաղցր կյանք»): Այդ­պես, մե­կը մյու­սի մեջ ար­տա­ցոլ­վե­լով, թե՛ պեր­սո­նաժ­նե­րը, թե՛ պատ­կեր­ված ի­րա­կա­նութ­յու­նը այ­լա­բա­նա­կան, դի­ցա­բա­նա­կան շեր­տեր են ձեռք բե­րում (օ­րի­նակ, շատր­վա­նի ա­վա­զա­նում լո­ղա­ցող, իր պա­րով Մար­չե­լո­յին հրա­վի­րող սեքս-աստղ Սիլ­վիան դի­ցու­հի, ջրա­հարս է ըն­կալ­վում, իսկ ծո­վա­փին «կանգ­նեց­ված» պա­տի հե­տևից հայտն­վող ու փոք­րիկ տղա­նե­րի հա­մար «ան­մեղ ներ­կա­յա­ցում» տվող` ռում­բա պա­րող Սա­րա­գի­նան (դե­րա­կա­տա­րու­հին է Էդ­րա Գա­լը` ա­մե­րիկ­յան էստ­րա­դա­յին նախ­կին երգ­չու­հի Ի­լի­նոյս նա­հան­գից) աշ­խար­հի ծայ­րին ապ­րող է­պի­կա­կան մի ա­րա­րած է)՝ բա­ցա­հայ­տե­լով այլ` «ֆե­լի­նիա­կան ի­րա­կա­նութ­յան» հա­վաս­տի գո­յութ­յու­նը: Զու­գակ­ցե­լով կոնկ­րետն ու փո­խա­բե­րա­կա­նը` Ֆե­լի­նին ցույց էր տա­լիս, թե ինչ­պես է անց­յալն ապ­րում ներ­կա­յի մեջ, և ինչ­պես է ներ­կան կապ­վում անց­յա­լի հետ, ինչ­պես է ե­րևա­կա­յութ­յու­նը ներ­գոր­ծում ի­րա­կա­նութ­յան, իսկ վեր­ջի­նը՝ ե­րևա­կա­յութ­յան վրա:

Նա չէր զբաղ­վում «հին մի­ֆե­րի, հա­վեր­ժա­կան սյու­ժե­նե­րի վա­րիա­ցիա­նե­րով»: Նույ­նիսկ Պետ­րո­նիո­սի երկին և Կա­զա­նո­վա­յի կեր­պա­րին անդ­րա­դառ­նա­լով` ռե­ժի­սորն ստեղ­ծեց հե­ղի­նա­կա­յին սե­փա­կան տար­բե­րակ­նե­րը` «Ֆե­լի­նիի Սա­տի­րի­կոն», «Ֆե­լի­նիի Կա­զա­նո­վա»: Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի նման, ա­ռաս­պե­լաս­տեղծ տա­ղան­դի կնի­քը կրող այս ար­վես­տա­գե­տը դի­ցա­բա­նա­կան իր «մո­դել­ներն» էր ստեղ­ծում, քա­նի որ դի­ցա­բա­նա­կան էր նրա աշ­խար­հազ­գա­ցո­ղութ­յու­նը: Նա ի՛ր «մի­ֆերն» ու «ար­քե­տի­պա­յին կեր­պար­ներն» էր ա­ռա­ջար­կում, Փա­րա­ջա­նովն` ի՛ր «լե­գենդ­ներն» ու «ծե­սե­րը»4: Այդ­պես նաև, Անդ­րեյ Տար­կովս­կին շա­րու­նակ ար­ծար­ծում էր ա­վե­տա­րա­նա­կան բո­վան­դա­կութ­յու­նը, բայց ոչ եր­բևէ ուղ­ղա­կի սյու­ժե­տա­յին անդ­րա­դար­ձի` նկա­րա­զարդ­ման ճա­նա­պար­հով, այլ անց­յա­լին կամ ներ­կա ժա­մա­նա­կին վե­րա­բե­րող ա­մե­նա­տար­բեր, ան­գամ ու­րիշ հե­ղի­նակ­նե­րի գի­տա­ֆան­տաս­տիկ սյու­ժե­նե­րի մի­ջո­ցով («Սոլ­յա­րիս», «Ստալ­կեր»): Աշ­խար­հի սե­փա­կան տե­սիլքն ու­նե­ցող այս ե­րեք մեծ ռե­ժի­սոր­նե­րին, ո­րոնք կա­մե­նում և կա­րո­ղա­նում էին ի­րենց են­թար­կել կի­նո­պատ­կե­րը՝ ա­զա­տագ­րե­լով այն ֆի­զի­կա­կան ի­րա­կա­նութ­յան գե­րութ­յու­նից, չնա­յած ակն­հայտ տար­բե­րութ­յուն­նե­րին, շատ բան է միա­վո­րում: Յու­րո­վի կռա­հե­լով ի­րե­րի մեջ անս­պա­սե­լին՝ վեր­ջին­ներս մեր ըն­կալ­մանն ա­վե­լաց­նում էին ու­րիշ՝ ի­րենց աշ­խար­հի ռեա­լութ­յու­նը:

Նրանց ան­վա­նել են 21-րդ ­դա­րիռե­ժի­սոր­ներ: Մենք հի­մա ապ­րում ենք այդ դա­րում: Իսկ նրանք վա­ղուց հե­ռա­ցելեն կյան­քից: Ֆե­լի­նին վախ­ճան­վեց 1994-ին: Իր վեր­ջին հար­ցազ­րույց­նե­րից մե­կումնա ա­սել է. «Իմ հան­դի­սա­տե­սը չկա, մա­հա­ցել է: Այ­սօր­վա հան­դի­սա­տե­սը«կլի­պա­յին» գի­տակ­ցութ­յուն ու­նի»:

Այ­սօր, վա­ղը, գո­նե ժա­մա­նակառ ժա­մա­նակ, կսնվե±նք, կապ­րե±նք ­խո­րա­պես մարդ­կա­յին, Գե­ղե­ցի­կի առ­կա­յութ­յամբշնչող ար­վես­տով, ար­ժա­նի կլի­նե~նք ն­րանց եր­կե­րը նո­րո­վի վե­րապ­րե­լու,           վե­րի­մաս­տա­վո­րե­լու, թե± կտրոհ­վենք«կլի­պա­յին» հա­րա­հոս պատ­կեր­նե­րի ռիթ­մե­րի մեջ... Ընտ­րութ­յու­նը մերն է:


1 Քչերին է հայտնի, որ Ֆելինին իր «երկրորդ ես» խաղալու համար Մաստրոյանիին հրավիրելուց առաջ (թեև նոր էր նրան նկարահանել «Քաղցր կյանքում») երկար փնտրտուքի մեջ է եղել` Չարլզ Չապլինից մինչև Լոուրենս Օլիվյե: Ի դեպ, Օլիվյեի հետ նույնիսկ սկսել էր բանակցել:

2 Հարկ է ասել, որ «հեղինակային կինոն»՝ որպես երևույթ, իհարկե, ծնվել էր այդ հասկացությունից ավելի վաղ: «Տասներորդ մուսայի» ավելի քան կեսդարյա պատմության մեջ արդեն նկարվել էին ոչ սակավաթիվ ֆիլմեր, որոնցում նկատելի էին հեղինակային կինոյի շորշոփները: Իսկ «հեղինակային կինո»` art-house հասկացության ծնունդը կապված է ֆրանսիական «նոր ալիքի» և հատկապես Տրյուֆոյի անվան հետ:

3 Բանաստեղծական` поэтический, ոչ թե պոետիկ` поэтичный, զուտ քնարականի իմաստով, որպիսի ֆիլմեր շատ կան, բայց դրանք առնչություն չունեն բանաստեղծական հեղինակային կինեմատոգրաֆի հետ: Այստեղ խոսքը ոչ թե ոճի, այլ ստեղծման մեթոդի մասին է:

4 Զգայական աղերսներ կան նաև Փարաջանովի վերջին, անավարտ գործի՝ «Խոստովանանքի» (որի սցենարը գրվել էր 1970-ին) և Ֆելինիի «Ամարկորդի» (1973) միջև: Ֆելինին անձամբ գրել է Փարաջանովին հղած նամակում. «Տոնինո Գուերան պատմեց մեզ Ձեր «Խոստովանանք» սցենարը: Ես լսեցի այն և երախտապարտ եմ Ձեզ: Այդ պատմության շնորհիվ ես դարձա «Ամարկորդի» հեղինակը»: (Տես Ռ. Զաքարյան, «Փշե պսակով մարդը» // Audio-Visual Courier 1999, #1, էջ 11):

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: offi[email protected], www.nationalidea.am