6 փետրվարի – Բողոքի խոշորցույց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում. ԽՍՀՄ ղեկավարությանըկոչ էր արվում միջոցներ ձեռնարկել «Արցախում Ադրբեջանի կառավարությանվարած սադրանքների և ահաբեկչության քաղաքականության դեմ»:
8 փետրվարի – Ստեփանակերտիհանրահավաքում Խորհրդային բանակի 150 զինծառայող հանդես են գալիս իշխանություններինուղղված պահանջով. «Լուծարեք Ադրբեջանի ՕՄՕՆ-ը» և «Մեզ տուն վերադարձրեք»:
21 փետրվարի - ՀՀ ԳԽ դիմումը Արցախի բնակչությանը.«...Չնայած երկարատև փորձություններին ու զրկանքներին` հայ ժողովրդիկամքը, ձեր հերոսական կամքն անսասան է մնում: Հայաստանի Հանրապետություննամենայն պատասխանատվությամբ հայտարարում է իր անփոփոխ վճռականությանմասին` աջակից լինել Արցախին... և ամեն ինչ կանի մայր հայրենիքի հետ Արցախիվերամիավորումն ավարտին հասցնելու համար»:
1992թ.
3 փետրվարի – ՊրահայումՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Հելսինկյանգործընթացի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների նստաշրջանում. «ԼեռնայինՂարաբաղը չպետք է պատկանի ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին: Սա նրա անկախությանառավել ճիշտ ճանապարհն է, այլ ոչ թե տարածքային հարցը: ՀՀ-ն տարածքայինոչ մի հավակնություն չունի»:
7-9 փետրվարի – ՀայկականԿիչան գյուղն ինտենսիվորեն հրետակոծվում է: Ստեփանակերտը Մալիբեյլիի,Խոջալուի և Շուշիի կողմից ենթարկվում է հրթիռահրետանային ռմբակոծության:
13 փետրվարի - «ՄյուսթեգիլԱդրբեջան» կուսակցության առաջնորդ Նիզամի Սուլեյմանովի հայտարարությունը.«Ադրբեջանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը թուրքամետէ: Հանրապետությունում վերածնվում են պանթյուրքիզմը և նացիոնալիզմը»:
26 փետրվարի – ՀՀ Պաշտպանությաննախարարության հայտարարությունը. «Վերջին մի քանի օրերին ադրբեջանականզինված կազմավորումները ԱՊՀ բանակից հափշտակել են երեք «Գրադ՚ կայան,ռազմական ուղղաթիռների էսկադրիլիա, զենք և հանդերձանք, որն ադրբեջանականբանակն անմիջապես գործի է դնում»:
26-28 փետրվարի – ԼՂՀ Պաշտպանությանբանակն իր վերահսկողության տակ է վերցնում Խոջալու ռազմավարական հենակետը,որն ադրբեջանցի գաղութարարների համար օդային կապ էր ապահովում Բաքվիհետ:
1993թ.
2 փետրվարի – ԼՂՀ Պաշտպանությանպետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «ԼՂՀ ղեկավարությաննանհայտ է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներիմասնակցությամբ մշակված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանծրագիրը: Բայց բանակցային գործընթացն արդյունք չի տա, եթե շահագրգիռկողմերը չճանաչեն Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտող կողմ, հետևաբարնաև` բանակցություններին ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը»:
1 փետրվարի – Աֆղանստանցի,պակիստանցի, թուրք և չեչեն վարձկանների կողմից աջակցվող ադրբեջանականբանակի խոշորածավալ հարձակումը ԼՂՀ Մարտունու շրջանի վրա: Ծանր մարտերիարդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկներին հաջողվում է հակառակորդինհետ մղել նախկին դիրքերը` ոչնչացնելով երկու Т-72 տանկ:
9 փետրվարի – ՀՅԴ հայտարարությունը.«Գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունը` մենք դիմում ենք քաղաքականբոլոր կուսակցություններին և հոսանքներին միավորվելու և Ազգային համաձայնությանկառավարություն ստեղծելու կոչով: Քաղաքական ոչ մի կուսակցություն այսօրի վիճակի չէ միայնակ հանրապետությունը դուրս բերել ճգնաժամից: Իսկ ներկայիսկառավարությունն ի վիճակի չէ ղեկավարել»:
20 փետրվարի – Հայաստանիև Ադրբեջանի զինվորական գերատեսչությունների ղեկավարների դիմումըՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին` կրակի փուլային դադարեցմանհարցում որպես միջնորդ հանդես գալու խնդրանքով. «Եթե այս հանդիպումն էլ արդյունքչտա, ես այլևս երբեք հանդես չեմ գա միջնորդի դերում»,- հայտարարեց ՌԴ պաշտպանությաննախարարը:
28 փետրվարի – ԱԷՄԳ ղեկավարությանպաշտոնական հայտարարությունը. «Մինչև այս տարեվերջ ատոմային ռեակտորներիգործարկման Հայաստանի ծրագրերն իրատեսական չեն: Մեծամորի ԱԷԿ-ի գործարկմանհամար անհրաժեշտ է երկարատև աշխատանք: Սրա հետ համաձայն են ինչպես ֆրանսիացի,այնպես էլ ռուս մասնագետները»:
1995թ.
9 փետրվարի – Թուրքիայինախագահ Սուլեյման Դեմիրելի դիմումը. «Հայերը պարտավոր են Թուրքիայիհետ լավ հարաբերություններ հաստատել, և դա կախված է Ադրբեջանի հետ լավհարաբերություններից: Ի~նչ են անում հայերն Աղդամում, Ֆիզուլիում:Թող նրանք հեռանան այդ քաղաքներից, մնացած հարցերը կարելի է լուծել բանակցություններիճանապարհով»:
9 փետրվարի– ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշում է կայացնում ՀՅԴվերագրանցման և ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին:
16 փետրվարի– Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ամերիկյան նավթային«Техасо» ընկերության փոխնախագահ Ռ.Բլեքի հետ,որի ժամանակ նա հայտարարել է.«որքան էլ ուժեղ լինի հայկական սփյուռքն ԱՄՆ-ում,ես կարծում եմ,որ այն ավելի թույլ է ամերիկյան նավթային ընկերություններից»:
25 փետրվարի– Պետության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը.«Հայաստանը պետք է վարի«հայամետ»,այլ ոչ թե «ռուսամետ»կամ «ամերիկամետ»քաղաքականություն:Երևանի «հայամետ»քաղաքականությունն անպայման ենթադրում է լավ ռազմավարական հարաբերություններ Մոսկվայի հետ»:
1999թ.
3 փետրվարի– ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը հանրապետության առաջին նախագահի հրաժարականից հետո լուրջ տեղաշարժերի բացակայության առիթով հասարակությունում սաստկացող կարծիքների վերաբերյալ.«Եթե անտեսվում է իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում,ինչը հանգեցրել է համանախագահների առաջ քաշած առաջարկությունների փոփոխությանը,եթե անտեսվում են համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ՀՀիշխանությունների քայլերը,եթե անտեսվում է այն փաստը,որ Հայաստանում այլևս չկան արգելված կուսակցություններ և ԶԼՄ,ապա այդ դեպքում ոչնչով չես օգնի այն մարդկանց,որոնք չեն ցանկանում տեսնել այս ակնհայտ տեղաշարժերը»:
8 փետրվարի– ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորը խոստանում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել`կանխելու համար հայկական հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը Նախիջևանում,Նոր Ջուղայի գերեզմանոցում:«ՅՈՒՆԵՍԿՕ-նշահագրգռված է հայ մշակութային ժառանգության`որպես համամարդկային արժեքների մի կարևոր մասի,պահպանմամբ»,-հայտարարում է Ֆեդերիկո Մայորը:
17 փետրվարի– ՀՀ Ազգային ժողովը բավարարում է գլխավոր դատախազի միջնորդությունը Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
26 փետրվարի– ՀՀ և ԱՄՆ կառավարությունները համաձայնագիր են ստորագրում Երևանի էլեկտրացանցն արդիականացնելու և էլեկտրաէներգիայի սպառման հաշվարկի նոր համակարգի ներդրման նպատակով Հայաստանին$15 մլն-ի չափով դրամաշնորհ հատկացնելու մասին:
7 փետրվարի– Բանակցություններ են սկսվում Իրանի Ազգային գազային ընկերության փորձագետների և«Հայռուսգազարդ»ՓԲԸ ղեկավարության միջև Իրան-Հայաստան140 կիլոմետրանոց գազատարի կառուցման հարցի շուրջ:
18 փետրվարի– ԱՄՆ Պետդեպարտամենտն իր բոլոր դեսպանատներին հրաման է ուղարկում համակարգիչներից հանել հաշվապահական հաշվառման այն ծրագիրը,որը գրել էին Վիրջինիա նահանգում գտնվող «Սիներջի ինթերնեշնըլ սիսթըմ»ընկերության սեփականատեր երկու հայ ծրագրավորողներ:ԱՄՆ Պետդեպարտամենտը երկյուղներ ունի,որ այդ ծրագրում գաղտնագիր կա,որի օգնությամբ շահագրգիռ կողմը կարող է կարևոր տեղեկատվություն քաղել դեսպանատների համակարգիչներից կամ վիրուս ուղարկել:
25 փետրվարի– Հայաստան է այցելում ՌԴսահմանապահ զորքերի Դաշնային ծառայության տնօրեն,գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին:Հանդիպումներ ՀՀնախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանի հետ:
2001թ.
9 փետրվարի– «Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումն ընդունվել է ոչ թե հայկական լոբբիի ազդեցությամբ,այլ Եվրոպայի կոնկրետ քաղաքական շահերի արդյունքն է:Սույն որոշումն ուղղված է թյուրքական և իսլամական երկրների դեմ»,-հայտարարում է Ադրբեջանի նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն:
21 փետրվարի– ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է ընդունում մահապատժի անվերապահ վերացման մասին:ՀՀ ԱԺ-ը պետք է մոտ ապագայում վավերացնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և նրա`մահապատժի վերացումը նախատեսող6-րդ արձանագրությունը:
28 փետրվարի– 1915թ. Հայոց ցեղասպանության ժառանգները Լոս Անջելեսի կենտրոնական շրջանի Դաշնային դատարան են ներկայացնում հայց«АХА» ապահովագրական ընկերության դեմ:Քյուրքջյանների,Հիրիկյանների և Թոփաջյանների ընտանիքները«АХА»-ին և նրա դուստր «Eguitable LifeAssurance» (ԱՄՆ) և«L’Union-Vie» (Ֆրանսիա)ընկերություններին մեղադրում են այն բանում,որ սրանք հրաժարվում են նրանց վերադարձնել այն գումարները,որոնք իրենց կյանքի ապահովագրման համար վճարել են իրենց նախնիներն Օսմանյան կայսրությունում:
2003թ.
6 փետրվարի– Ահաբեկչական գործողություն Մոսկվայի մետրոյում`բազմաթիվ զոհերով.վիրավորների թվում երկու հայ կա`Լաուրա Եղիազարյան և Ռադիկ Մելքոնյան:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղում ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինին:
8 փետրվարի– ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունը Ադրբեջանում և Թուրքիայում«Ալ-Քաիդայի»և «Թալիբանի»կազմավորումների առկայության մասին:«Գրոհայիններն ապահովվում են զենք ու զինամթերքով և ուղարկվում Չեչնիա:Չեչնիայում ոչնչացվող վարձկան գրոհայինների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են»,-նշում է ռուս նախարարը:
20 փետրվարի– ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հայտարարությունը երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության մասին:Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո երկրորդ փուլ դուրս եկան գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը,որը հավաքել էր799.206 ձայն կամ քվեարկողների ձայների49,8%-ը, և Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը`392.696 ձայն կամ 27%:
24 փետրվարի– ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկրի հասարակությանը ողջամտության է կոչում և ընդգծում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման կարևորությունը ՀՀՍահմանադրությանը համապատասխան և առանց միջադեպերի,որոնք կարող են ապակայունացնել երկրի ներքաղաքական իրադրությունը:
2004թ.
13 փետրվարի– Ադրբեջանի արտգործնախարար Վ.Գուլիևի հայտարարությունը.«Բաքուն հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զրոյական նիշից բանակցություններ սկսելը Երևանի հետ:Այսօր ղարաբաղյան կարգավորման մեջ չկա այնպիսի սկզբունք, որն ընդունված է երկուսի կողմից,ուստի Ադրբեջանը լրիվ իրավունք ունի սկսել զրոյից»:
19 փետրվարի– Բուդապեշտում ԱՀ ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար սպանվում է հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:
26 փետրվարի– Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի արևելյան տեղամասում,Բաշ Քարվենդ բնակատեղիի շրջակայքում,չեզոքացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը,որը խախտել էր պաշտպանության առաջին գիծը և հայտնվել ԼՂՀվերահսկողության տակ գտնվող տարածքում:
2005թ.
3 փետրվարի– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեին և հրապարակավ հայտարարում.«Չգիտեի, որ400 հազար հայերը կարող են տապալել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հանրաքվեն»:
8 փետրվարի– Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Պատրիկ Դևեջյանը զայրույթ է հայտնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փետրվարի3-ի հայտարարության առիթով.«Հարկավոր է հասկանալ,որ Եվրոպան հիմնվում է ժողովուրդների հաշտության վրա,և այս տեսակետից պարոն Էրդողանը դեռ շատ բան ունի սովորելու»:
21 փետրվարի– Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կենտրոնական վարչությունը`Մեծի Տանն Կիլիկիո ԱրամI կաթողիկոսի նախագահությամբ,միահամուռ հատուկ հայտարարություն է ընդունում Հայոց ցեղասպանության90-ամյակի կապակցությամբ.«XX դարը լի է բարբարոսական հանցագործություններով.90 տարի առաջ`Հայոց ցեղասպանությունը,60 տարի առաջ`հրեաների ցեղասպանությունը,30 տարի առաջ`«կարմիր կխմերները»և 10 տարի առաջ`Ռուանդայի ցեղասպանությունը:Բայց միայն Հայոց ցեղասպանությունն է,որ այդպես էլ արժանի ճանաչում չի ստացել»:
«Պատը հսկայական ազդեցություն կունենա հանրային կարծիքի և որոշակի հոգեբանական միջավայրի ձևավորման վրա,միշտ կանգնած կլինի ադրբեջանցիների աչքի առջև և ադրբեջանցիներին կազատի մոռացկոտությունից»,-հայտարարում է«Ղարաբաղի ազատագրության կազմակերպության»առաջնորդ Ակիֆ Նագին:«Այսօրվա դրությամբ Հայաստանը շրջապատված է թյուրքալեզու ժողովուրդներով,և դրա համար էլ այս անգամ նրանք կամ կխելոքանան,կամ ընդհանրապես այստեղ չեն լինի»,-ասում է «Ադալյաթ»թերթի խմբագիր Ագիլ Աբասը:
28 փետրվարի– Երևանում նշում են Սումգաիթի ջարդերի18 տարին:
«Մերպարտքն է հիշել Սումգաիթում անմեղ զոհվածներին: Ցավոք, մեղավորներինպատժելը մեր ուժերից վեր է, բայց մենք մշտապես պետք է աշխարհին հիշեցնենքայդ մասին: Այս սարսափելի հանցագործության ճանաչման ուղղությամբ կատարվածքայլերը բավական կլինեին, եթե սումգաիթյան ջարդերը ճանաչվեին միջազգայինհանրության կողմից»,- հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը:
2007թ.
14 փետրվարի– ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է.«2006թ. Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է3,5 հազարով և տարեվերջին կազմել3 մլն 222.700 մարդ»:
26 փետրվարի– ՀՀ ԱԺ-ը ընդունում է փաթեթ«Քաղաքացիության մասին»օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին:
Այսուհետ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի լինել նաև այլ պետության քաղաքացի:Երկքաղաքացիություն ստանալուն կարող է հավակնել քաղաքացիների երեք կարգ:Առաջին խմբում մտնում են օտար պետությունների այն քաղաքացիները,ովքեր լրացրել են18 տարին և վերջին երեք տարին ապրում են հանրապետության տարածքում,տիրապետում են հայերենին և գիտեն ՀՀՍահմանադրության հիմունքները:Երկրորդ խմբում մտնում են այն անձինք,որոնք ամուսնացել են Հայաստանի քաղաքացիների հետ կամ ունեն Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխա:Երրորդ խմբում այն քաղաքացիներն են,որոնք ավելի վաղ եղել են Հայաստանի քաղաքացի,կամ Հայաստանի տարածքում ծնված այն անձը,ով 18 տարին լրանալուն պես երեք տարվա ընթացքում իրավունք ունի դիմելու համապատասխան մարմիններ`հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:
14 փետրվարի – Բելառուսական«Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը վերելքի ժամանակ խափանվում էԵրևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: 18 ուղևորները և անձնակազմիերեք անդամները ողջ են մնում, չորսին հոսպիտալացնում են:
SRK-100-М ինքնաթիռըԵրևան-Մինսկ չվերթ էր կատարում: Բարձրություն հավաքելիս այն դուրս եկավթռիչքուղուց, շրջվեց մի թևի վրա, հարվածվեց գետնին և պայթյունով բաժանվեցերկու մասի: Այրվող ինքնաթիռից հաջողվեց դուրս բերել բոլոր ուղևորներինև անձնակազմին:
16 փետրվարի – ՀՀ ԱԺ պատգամավոր,Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանըկրկնակի աճուրդի ժամանակ 4 մլրդ 441 մլն 500 հազ. դրամով ձեռք է բերում«Բջնի» հանքային ջրերի գործարանե ՓԲԸ-ն:
26 փետրվարի – ՀՀ ԿԲ-ն ևՀԲ-ն պայմանագիր են ստորագրում փոքր և միջին բիզնեսի զարգացման համարհանրապետությանը $50 մլն հատկացնելու մասին:
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am