Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Մարտ 2010, N 2

ՀԵՏԱՀԱՅԱԾ. ՄԱՐՏ

1991թ.

1 մարտի – ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե չանցկացնելու մասին. «Հաշվի առնելով, որ 1991թ. մար­տի 17-իԲ ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեն հակասում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում չանցկացնել 1991թ. մարտի 17-իԲ ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվե:

2. Համարել, որ ԽՍՀՄ պահպանման մասին 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքներն իրավաբանական ուժ չունեն Հայաստանի Հանրապետության համարե: 

18 մարտի – ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը ադրբեջանական ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի 1991թ. մարտի 14-ի դիմումի առիթով.

«...Հաշվի առնելով, որ դիմումն արված է հանրաքվեի նախօրեին և միութենական պայմանագրի քննարկման պահին, մենք կարծում ենք, որ ԽՍՀՄ նախագահի մի շարք անհեռատես պնդումները կարող են հանգեցնել այնպիսի հետևանքների Ադրբեջանական Հանրապետությունում, ինչպիսին էր «Սումգայիթըե, որը հետևեց 1988թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին ուղղած դիմումին: ԼՂ հարցը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրաե: 

 

28 մարտի - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից վարչատարածքային միավորների և բնակավայրերի վերանվանման կարգի մասինե որոշումը: Երևանի քաղխորհրդի նիստում ընդունվեց որոշում Հանրապետության հրապարակում Վ­.Ի. Լենինի հուշարձանի ապամոնտաժման մասին: 

1992թ.

7 մար­տի – Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ պատմության ընթացքում ադրբեջանական զորքերի զրահատանկային ստորաբաժանումների ամենախոշոր հարձակումը Ասկերանի շրջկենտրոնի վրա Աղդամի շրջանից: Խոշորածավալ հարձակմանը մասնակցում էին 9 տանկ, 20 միավոր զրահատեխնիկա, «Գրադե կայանքներ և մոտ 9.000 զինվոր:

 

19 մարտի – Հարձակում ադրբեջանական Մինգեչաուր քաղաքում տեղակայված ԱՊՀ Միավորված զինված ուժերի պահեստային զետեղարանների վրա: Հաղորդումների համաձայնԲ հափշտակվել է ՀՕՊ С-75 «երկիրօդե դասի 6 սարք, պատանդ է վերցվել ԱՊՀ զորքերի երեք զինծառայող:

Հայաստանի ԱԳՆ բո­ղո­քի նոտան Ադր­բեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը. «Մենք պահանջում ենք վճռական միջոցներ ձեռնարկել Մինգեչաուրում հափշտակված զենքը վերադարձնելու և Հայաստանի դեմ սադրանքները դադարեցնելու համարե:

21-22 մարտի – Գերիների, պատանդների և սպանվածների մարմինների փոխանակում Ասկերանի և Աղդամի շրջանների սահմանին:

28-31 մարտի -  Շուշիից, Ջանհասանից, Քեսալարից, Ղայբալուից և Լաչինլարից Ստեփանակերտի հոծ գնդակոծություն ծանր հրետանու և «Գրադե հրթիռային կայանքների միջոցով:

29 մարտի – Միրբաշիրի և Աղդամի շրջաններից ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումը Մարտակերտի շրջանի հայկական գյուղերի վրա: Լիովին այրվեցին Սեյսուլան և Յարմջան գյուղերը: Շուշիի կողմից հրետակոծության ենթարկվեց Քարինտակ գյուղը:

1993թ.

7 մարտի – Լեզգինների բողոքի հանրահավաքը Մոսկվայում, ադրբեջանական դեսպանատան առջև: Ազգայինազատագրական «Սադվալե շարժման դիմումը. «Ադրբեջանի Կուսարի շրջանում (բնակչության 95%-ը լեզգիններ են) իսկական ահաբեկչություն է տեղի ունենում լեզգինների դեմ: Ադրբեջանի ՆԳՎ­ աշխատակիցների խմբերը, որոնք իրենց «գորշ գայլերե են անվանում, գիշերները ներխուժում են տները և բռնի տանում զինակոչի տարիքի լեզգին տղաներինե:

14 մարտի – Հրետանուց և տանկերից ՀՀ Ներքին Կարմրաղբյուր գյուղի հոծ գնդակոծություն Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքից: Կան զոհեր և ավերածություններ:

21 մարտի – ՀՀ պետնախարար, «Սյունիք-Զանգեզուրե պետական ծրագրի ղեկավար Վազգեն Սարգսյանի հայտարարությունը. «Այսուհետև ես զբաղվելու եմ ոչ միայն ռազմական հարցերով, այլ նաև այլ բնույթի խնդիրներով, որոնք այսօր կանգնած են Զանգեզուրի շրջանի առջև: Դա տնտեսությունն է, էներգետիկան, ռազմաստրատեգիական հարցերըե:

1994թ.

11 մարտի -  Ֆրանսիայից Հայաստան է գալիս հումանիտար օգնություն: 37 տոննա մթերք, հագուստ և դեղամիջոցներ են հավաքել Ֆրանսիայի Կարմիր խաչի կոմիտեն, «Ազնավուրը Հայաստանի համարե հիմնադրամը և «Թյուլիփե կազմակերպությունը: Օգնությունը Երևան է հասցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռիշար Կազինավին:

17 մարտի -  ՌԴ փոխվարչապետ Օլեգ Սոսկովեցը և ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը Մոսկվայում ստորագրեցին Ռուս-հայկական համաձայնագիր Հայկական ԱԷԿ-ի ապակոնսերվացման և համատեղ շահագործման մասին:

23-24 մարտի – Դաժան մարտեր Աֆղանստանի վարձկանների դեմ ճակատի Ֆիզուլիի հատվածում:

1995թ.

1 մարտի – Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը. «Ժողովրդական տնտեսության մի շարք օբյեկտների վերագնահատման պատճառով 10 հազար դրամ անվանական արժեքով վաուչերը կարժենա 20 հազարե:

 7 մարտի – ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանի հայտարարությունը. «Արդեն գործի է դրվել հանրապետությունում նոր տիպի դպրոցների ստեղծման բարեփոխումների ծրագիրը, որն արժանացել է Հայաստանի նախագահի հավանությանը: Դպրոցում երեխաներին մատուցվում են անճշմարտացի, գունազարդված, մտացածին պատմություններ Ցեղասպանության և դրա նման այլ բաների մասին: Ուսուցիչներին ընդհանրապես արգելվում է Հայոց ցեղասպանության թեման: Իսկ այն դպրոցների տնօրենները և ուսուցիչները, որոնք կխախտեն այս թաբուն և կդիմեն նման հանցագործությունների, այսինքն` 15 տարեկանը չլրացած երեխաներին կպատմեն Ցեղասպանության մասին, խստորեն կպատժվեն: Հակամանկավարժական է անմեղ երեխայի հոգում ատելություն սերմանելըե:    

20 մարտի – ՄԱԿ մարդու իրավունք­ների 51-րդ ամենամյա հանձնաժողովի որոշումը Հայաստանը հատուկ հսկողության տակ վերցնելու մասին` մարդու իրավունքների խախտման տեղ գտած դեպքերի առիթով. «1994թ. Հայաստանի համար քաղաքական սպանությունների, անհանդուրժողության, խոսքի ազատության ճնշման և ոստիկանական պետությանը բնորոշ ռազմավարություն կիրառելու տարի էր: Տարեվերջին ՀՀ կառավարությունը կարգադրեց արգելել կարևոր ընդդիմադիր կուսակցության գործունեությունը 6 ամիս ժամկետով և փակել 12 տեղեկատվամիջոցե:

 

1996թ.

2 մարտի - «Ազգային ինքնորոշում միավորում-քրիստոնեավարներե-ի  (ԱԻՄք) ընդհանուր ժողովի որոշումը` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին:

12 մարտի - ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում բացվում է հայ հնագույն քաղաքական «Արմենականե կուսակցության 110-ամյակին նվիրված գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՌԱԿ-ը` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համատեղ:

17 մարտի – Համայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Հայ Առաքելական եկեղեցու Բարձրագույն Հոգևոր խորհրդի պարգև է հանձնում անգլիական գործարար և մեկենաս Վաչե Մանուկյանին:

26 մարտի – ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում ՀՀ նախագահի ընտրությունների մասին օրենքում և ձեռնարկությունների ու անավարտ շինությունների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ օրենսդրական փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ մտցնելու հարցն էր:

27 մարտի – Արգելվեց էլեկտրիկների մուտքը բնակարաններ սպառած էլեկտրաէներգիայի վարձը գանձելու համար. «լույսի մարդե հասկացությունն այսուհետ պաշտոնապես գոյություն չպետք է ունենա: Նրանց գործառույթները կատարելու են բնակիչների կողմից ընտրված լիազորները:

1997թ.

4 մարտի – Ադրբեջանական բանակի զորամասերը կենտրոնանում են շփման գծում: ՀՀ փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը. «Ադրբեջանական սահմանին զինուժի լրացուցիչ կենտրոնացման մասին տեղեկությունները հիմնավորված են: Այսօր ամենաբարձր մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի ծագած լարվածությունը չվերաճի զինադադարի խախտման: Ադրբեջանական զինուժի կենտրոնացումը շարունակվում էե:

12 մարտի – ՀՀ սոցապնախարարության տեղեկությունը. «Ներկայումս Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է աշխատունակ բնակչության 10%-ը: Զբաղվածության կենտրոններում գրանցված է մոտ 160 հազար քաղաքացիե:

20 մարտի – ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

25 մարտի – ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստը: Պատգամավորները բավարարեցին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողության խնդրանքը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի հետ կապված:

 

1998թ.

16 մարտի – ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Հիմնական մրցակցությունը ծավալվեց ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և Հայկական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև:

23 մարտի – Հրապարակվեցին Հայաստանի ԿԸՀ տվյալները ՀՀ նախագահական ընտրությունների I փուլի արդյունքների մասին.

ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյան - 38,76%,

Կարեն Դեմիրճյան - 30,67%,

Վազգեն Մանուկյան - 12,24%,

Սեր­գեյ Բադալյան - 11,01%,

Պարույր Հայրիկյան - 5,41%,

Աշոտ Բլեյան - 0,11%:

 

ՀՀ ԿԸՀ-ն որոշում է ընդունում 1998թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրությունների II փուլի անցկացման մասին:

30 մարտի – ՀՀ նախագահական ընտրությունների II փուլը: Ընտրություններին մասնակցածների ձայների 96%-ը բաշխվեց Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Դեմիրճյանի միջև և միայն 4%-ը բաժին ընկավ նախագահի մյուս թեկնածուներին: Ձայների ավելի քան 59%-ը հավաքած Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ:

1999թ.

17 մարտի -  ՀՀ խորհրդարանը վավերացրեց 1998թ. նոյեմբերին ստորագրված պայմանագիրը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև տեխնիկական և տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

24 մարտի – Վատիկանի գրադարանի Սիքստինյան կապելայում բացվում է «Հայաստան-Հռոմ. 2000-ամյա հարաբերություններե ցուցահանդեսը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

2000թ.

1 մարտի – ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում տետրաէթիլկապարի (ՏԷԿ) բարձր պարունակությամբ բենզինի ներկրումը երկիր արգելելու մասին: ՀՀ կառավարության որոշման համաձայն` ՏԷԿ պարունակությունը բենզինի մեջ չպետք է գերազանցի 0,015%-ը, ինչը պայմանավորված էր մթնոլորտային աղտոտ­վածության կրճատման անհրաժեշտությունով:

9-10 մարտի – ՅՈՒՆԵՍԿՕ գործերով Ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Հաստատված ծրագրերի ցուցակում առաջնահերթ է ճանաչվել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը:

17 մարտի – Մտադրությունների հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև` ապագայում Եկեղեցու և Պետության հարաբերությունները հստակ սահմանող և կանոնակարգող համաձայնագրի ստորագրման հիմքը դառնալու նպատակով:

22 մարտի – Մահափորձ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ:

 

2001թ.

2 մարտի – Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվում է «Տապանի գանձերըե ցուցահանդեսը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

7 մարտի – ԱՀ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հայտարարությունը Ադրբեջանի ռազմական դոկտրինի մասին. «Ռազմական դոկտրինի մաս է հանդիսանում Ադրբեջանի թշնամիների ցանկը: Ցանկացած պետություն, որ թշնամաբար է տրամադրված, մեր թշնամին է: Սակայն մեր ամենամեծ թշնամին Հայաստանն էե:

 16 մարտի – ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Այսօր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման ոչ մի սպառնալիք չկաե:

21 մարտի – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «Նրան, ով այսօր կհամարձակվի սկսել Ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական գործողություններ, անխուսափելիորեն պարտություն է սպասվում: Այսօր Ադրբեջանում բոլորից բարձր պատերազմի մասին գոռում են նրանք, ովքեր այն վերջերս տանուլ են տվել և ովքեր չեն պատրաստվում կռվել դրա վերսկսման դեպքումե:

28 մարտի – Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգևատրվում է «Երախտագիտությունե շքանշանով` միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ջանքերի համար:

2002թ.

14 մարտի – «Սահմանադրական վերափոխումների անցկացման վերաբերյալ հանրաքվե Հայաստանում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ անհնար կլինի, որ նրա ցանկացած արդյունք այս կամ այն քաղաքական ուժն օգտագործի նախընտրական նպատակներովե,- հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

21 մարտի – Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց հայկական մի շարք ձեռնարկություններ Ռուսաստանի սեփականությանը հանձնելու մասին միջպետական համաձայնագրի ստորագրման առաջարկին: Դրանք են.

1. Կառավարման ավտոմատացված համակարգերի ինստիտուտը` ԿԱՀ ԵրԳՀԻ,

2. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը,

3. Նյութաբանության ինստիտուտը,

4. «Մարսե գործարանը,

5. Հրազդանի ՋԷԿ-ը:

 

30 մարտի - «21-րդ դարե կուսակցությունը հայտարարում է ինքնուրույն գործունեությունը դադարեցնելու և ՀՀՇ կազմի մեջ մտնելու որոշման մասին. «Ազատական գաղափարներ կրողները պարտավոր են վերացնել 1998թ. հեղաշրջման հետևանքները. ստանձնել երկրի ապագայի պատասխանատվությունը և վերադարձնել Հայաստանը զարգացման բնականոն հունե,- հայտարարում է կուսակցության առաջնորդ Դավիթ Շահնազարյանը:

 

2003թ.

3 մարտի – Վեր­ջին «քարոզչական օրըե նախագահական ընտրությունների նախաշեմին: Երևանի կենտրոնում տեղի են ունենում Հայաստանի նախագահի թեկնածուների կողմնակիցների հանրահավաքներ: Մատենադարանի դիմացի հրապարակում կայանում է Հայաստանի նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչար­յանի հանդիպումն ընտրողների հետ, որը կազմակերպել էին 15 քաղաքական կուսակցություններ: Հանրապետության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք` ի պաշտպանություն ընդդիմության թեկնածուի` Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի: 

5 մարտի – Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաքեց ընտրողների ձայների 67,44%-ը: Նրա մրցակցին` Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին ձայն էր տվել ընտրողների 32,56%-ը: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց բարձրագույն պետական պաշտոնում:

11 մարտի – ՀՀ ԿԸՀ որոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնարդյունքների մասին. «2 մլն 331 հազար 507 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 595 հազար 702 մարդ: Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հավաքել է 504 հազար 146 ձայն: Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` 1 մլն 044 հազար 424 ձայնե:

17 մարտի – Ռուսաստանյան «Ռոսավիասպեցկոմպլեկտե առևտրաարդյունաբերական կոնցեռնը $200.000-ով ձեռք բերեց հայկական «Օրբիտաե ՓԲԸ գործարանի բաժնետոմսերի 100%-ը, որը մինչ այդ մտնում էր նախկին ԽՍՀՄ ՌԱՀ կառուցվածքի մեջ:

19 մարտի – Ռոբերտ Քոչարյանին է հանձնվում «ՀՀ նախագահիե մանդատը:

21 մարտի – Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը շնորհավորական հեռագիր է ուղարկում Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

26 մարտի – Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժում է նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանի հայցը, որը վիճարկում էր փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլի անցկացման մասին որոշումը: Դատարանը Գեղամյանի ներկայացրած փաստերն անբավարար համարեց նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն անվավեր հայտարարելու համար:

26 մարտի – Հայաս­տանի Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով քննարկում է Հայաստանի նախագահի մեկ այլ նախկին թեկնածուի` Ստեփան Դեմիրճյանի հայցը` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին նրա պահանջը դիտարկելու մասին: 

26 մարտի - «Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի ներխուժման դեպքում այնտեղ ապրող հայերը կուղևորվեն Հայաստանե,- հայտարարում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա` «Իրաքյան Քրդստանում կա մի գյուղ, որտեղ մոտ 350 հայ ընտանիք է ապրումե:

28 մարտի – «Հայաստանում կոնյակի արտադրության ծավալն առաջիկա 2 տարիներին կտրուկ կկրճատվի, ինչը պայմանավորված է խաղողի սուր պակասովե,- հայտարարեց հանրապետության գյուղնախարար Դավիթ Զադոյանը: Ըստ նրա` վերջին 100 տարում աննախադեպ ցրտերի պատճառով անցած ձմռանը ոչնչացել է երկրի խաղողի այգիների մոտ 72%-ը, ինչը խաղողի սուր պակասի կհանգեցնի առաջիկա տարիներին: «2003թ. հանրապետությունում կհավաքվի ընդամենը 20 հազար տոննա խաղող ակնկալվող 80-90 հազար տոննայի փոխարենե,- ասել է նախարարը:   

2004թ.

8 մարտի -  Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակի առիթով Ստեփանակերտում մեկնարկեց «Ղարաբաղ-2004ե շախմատի միջազգային մրցաշարը:

«Տիգրան Պետրոսյանը շատ խելացի մարդ էր: Միևնույն ժամանակ, հումորի մեծ զգացում ուներ, ինչը ես բարձր էի գնահատում: Մենք երբեք մեկս մյուսի հասցեին վատ խոսքեր չենք ասել, ինչը ներկա ժամանակներում բավական հազվադեպ է պատահումե,- ասաց մրցաշարի պատվավոր հյուր` աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին: 

19 մարտի – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացած քաղբանտարկյալները հանդես են գալիս Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու օգտին. «Ընդդիմությունը և ԱՀ կառավարությունը պետք է միավորվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ռազմական գործողությունների համար: Ռազմական գործողությունները միակ լուծումն են, քանի որ սույն հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերն անցյալում անարդյունավետ են եղելե:

27 մարտի – Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությանե հայտարարությունը, թե «տասնյակ հազարավոր դոլարներով կպարգևատրվի նա, ով ողջ կամ մեռած Ադրբեջան կհասցնի Ռոբերտ Քոչարյանինե:

31 մարտի – ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանի «վերջնագրիե կապակցությամբ. «Եթե ինչոր մեկը վերջնագրերով է խոսում իշխանությունների հետ և բացահայտ հայտարարում է արյուն թափելու մասին, կարծում եմ, իրավապահ մարմիններն աշխատելու բան ունեն: Ինչ­ իմաստ ունեն բանակցությունները, եթե ընդդիմությունն իշխանություններն անօրինական է համարումե: 

 

2005թ.

14 մարտի -  ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը. «Այս շաբաթ տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտումներն այսօր չի կարելի գնահատել որպես միտում, բայց և չի կարելի բացառել ապագայում նման միջադեպերի կրկնությունը: Ադրբեջանական կողմը նպատակաուղված կերպով տեղափոխել և տեղափոխում է իր կրակային դիրքերը դեպի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջավոր սահմանները` կրճատելով այսպես կոչված «չեզոք գծիե խորությունը: Մենք մեկ անգամ չէ, որ նախազգուշացրել ենք ԵԱՀԿ միջնորդական առաքելության ներկայացուցիչներին, որ հակառակ դիրքերի միջև հեռավորության կրճատումը կհանգեցնի լարվածության թեժացման ճակատի գծում, ինչն էլ այսօր մենք նկատում ենք: Նոր միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ են ինչպես սահմանազատման գծի միջազգային ամրագրում, այնպես էլ ադրբեջանական զինված կազմավորումների հետքաշում իրենց նախկին դիրքերըե: 

24 մարտի – Հայաստանում սկսվում է Ռուսաստանի տարին: «Ռուսաստանն անփոփոխ կարևորագույն նշանակություն է տալիս Հայաստանի` հուսալի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ հետ բարեկամական կապերի հետևողական ամրապնդմանըե,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պու­տինը:

28 մարտի - Jerusalim Post-ի հաղորդագրությունը. «Ոստիկանական պարեկախումբը կալանքի է վերցրել ուղղափառ մի հրեայի, որը Երուսաղեմի Հին քաղաքում, Տիրոջ գերեզմանի մոտ, հարձակվել է Հայ Առաքելական եկեղեցու երկու հայ հոգևորականի վրա: Սույն հարձակումը կատարվել է Պուրիմի հրեական փառատոնի ժամանակ և թվով 3-րդն է վերջին 6 ամսումե:

2006թ.

1 մարտի – ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հայտարարությունը. «Անհրաժեշտ է մշակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նախագիծ, որով Լեռնային Ղարաբաղն իրեն ինքնուրույն երկիր կզգար: Հիմա ինձ երկու ժողովուրդներն էլ ատում են, ևԲ հայերը, ևԲ ադրբեջանցիներըե:

9 մարտի – Անկարա է այցելում ԱՄՆ Կոնգրեսի` Թուրքիայի հարցերով կոմիտեի անդամ, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացման մոլի ընդդիմախոսներից` հրեա լոբբիստ Ռոբերտ Վեքսլերը. «Թուրքիայի իշխանությունները կարող են հուսալ Վեքսլերի աջակցությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացմանը խոչընդոտելու հարցում, մասնավորապես, երբ հայկական լոբբին փորձի քարոզարշավ սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալե,- հայտարարում են թուրք դիվանագետները:

27 մարտի – Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի խորհրդարանի անդամ Դենիզ Բայքալի հայտարարությունը. «Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) ավելի շատ մասոնական օթյակ է հիշեցնում: Կուսակցականներն իրենց հարաբերությունները կարգավորում են ինչպես մասոնները: Նրանք համերաշխության ինքնատիպ վարվելաձև ունեն: Կուսակցական կանոնադրությունը հենվում է առանձնահատուկ ներկուսակցական օրենքների վրա: Իշխող կուսակցության անդամները Թուրքիայի օրենքները բաժանել են երկու մասի` իրենց համար և ուրիշների: Եվ նման քաղաքականությունն անխուսափելիորեն լուրջ հետևանքներ կունենաե:

2007թ.

2 մարտի – Փարիզում, 96 տարեկանում վախճանվեց հայկական ծագմամբ ֆրանսիացի հանրահայտ գրող Անրի Թրուայան (Լևոն Ասլանի Թորոսյան):

15 մար­տի – «Հոլոքոստը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հետևանքն է: Հայ և հրեա ժողովուրդներն ընդհանուր ողբերգություն են ապրել 20-րդ դարում և իրենց գոյապայքարը պետք է համատեղ վարեն: Ես հպարտ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ, հայ ժողովրդի կողքինե,- Երևանում հայտարարեց «Սինոփսիս Արմենիաե ՓԲԸ նախագահ Ռիչ Գոլդմանը:

23 մարտի – Մոսկվայի քաղաքապետ Յու.Մ. Լուժկովի այցը Երևան:

25 մարտի – Վախճանվում է Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

2008թ.

1 մարտի – Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի բողոքի ցույցերի գագաթնակետը, որը դրսևորվեց անձնական և հանրային սեփականության օբյեկտների (խանութներ, ավտոմեքենաներ և այլն) ոչնչացմամբ, հրապարակային անարգանքով այն ընտրողների հանդեպ, ովքեր չէին քվեարկել հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի: Բողոքներն սկսվեցին փետրվարի 20-ին և շարունակվեցին 10 օր, Երևանի Թատերական հրապարակում: Չնայած ցույցերը դադարեցնելու կառավարության հորդորներին` բողոքի ակցիաները շարունակվեցին մինչև մարտի 1-ը:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ցրեց մի քանի հազար մարդու, որոնց թվում` կանայք, երեխաներ և տարեց մարդիկ, որոնք գիշերում էին այդտեղ: Մարտի 1-ի կեսօրին ամբոխը հանրահավաք անցկացրեց ֆրանսիական դեսպանատան մոտ:  Իրավապահ ուժերը ժամը 16.00-ի մոտ դուրս մղվեցին շրջանից:

Ակտիվիստները շրջում էին տրոլեյբուսները և ավտոբուսները` պատնեշներ կառուցելու համար: Այրվեց մի քանի մեքենա, այդ թվում և ոստիկանական: Երեկոյան բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք բարիկադավորվել էին Մյասնիկյան հրապարակում: Բախումների ընթացքում զոհվեց 10 մարդ (8 ցու­ցարար և իրավապահ կառույցների 2 ներկայացուցիչ):

 

1 մարտի – Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երևանում արտակարգ դրություն մտցնելու մասին (մարտի 1-ից, 20-օրյա ժամկետով)` ընդդիմության գործողությունների հետ կապված, որը բողոքում էր Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ, որոնց հաղթող էր ճանաչվել վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանն իր որոշումը փաստարկում էր նրանով, որ ցուցարարների առանձին խմբեր թալանել են Մաշտոցի պողոտայի մերձակա խանութները, այրել մի քանի ոստիկանական մեքենա և ավտոբուս, ինչպես նաև ծանր վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: Արտակարգ դրությունն ուժի մեջ մտավ մարտի 2-ի գիշերվա մոտավորապես ժամը 1-ին: Հրամանագրում նշվում էր, որ ԶԼՄ-ների հրապարակումները` կապված պետական և ներքաղաքական հարցերի հետ, իրականացվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում: Առանց համապատասխան պետմարմինների թույլտվության արգելվում է քաղաքական քարոզչություն իրականացնել թռուցիկների կամ այլ միջոցներով: Ժամանակավորապես դադարեցվում է կուսակցությունների և հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը: Հրամանագրով նախատեսվում էր իրենց հաշվին արտաքսել այն անձանց, որոնք խախտում են արտակարգ դրության իրավական ռեժիմը, իսկ միջոցների բացակայության դեպքում` Հայաստանի պետբյուջեի հաշվին, կատարված ծախսերի փոխհատուցման պայմաններով:   

5 մարտի - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «Երևանում տեղի ունեցած խայտառակությունը ուղղակի հետևանքն է Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության: Յուրաքանչյուր հայ և յուրաքանչյուր երևանցի ներքին անհարմարություն է զգում տեղի ունեցածի հետ կապված: Այդ փսիխոզի մասնակիցներից շատերը հաջորդ օրը չէին ճանաչում իրենց: Նորմալ մարդուն կարելի է հասցնել փսիխոզի վիճակի, և նա կարող է այդ պահին չգիտակցել իր գործողությունները: Ուստի, Տեր-Պետրոսյանը պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի և իրավապահ մարմինների առջևե:

21 մարտի – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքիե փոփոխություններն ու լրացումները: Նոր լրացումներով կանոնակարգվում էր պետական պահպանման ենթակա անձանց պետական պահպանության հանման և պահպանությունից հրաժարվելու կարգը: Պաշտպանվող անձանցից պետական պահպանությունը կարող է հանվել պահպանվողների կողմից ակնհայտ և գրանցված հակաիրավական գործողությունների կատարման դեպքում: Նման դեպքերում պահպանության պետը հսկիչ մարմին է ուղարկում տեղեկություն կատարված խախտման մասին` տվյալ անձի պահպանությունը շարունակելու նպատակահարմարության տեսակետից: 

 

2009թ.

6 մարտի – Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունը. «Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 4-ը ադրբեջանական կողմը ավելի քան 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԱՀ ԶՈւ և ԼՂՀ շփման գծում: Նշված ժամանակաընթացքում ադրբեջանական կողմը 22 անգամ կիրառել է խոշոր տրամաչափի հրաձգային զենք և 6 անգամ` ձեռքի հակատանկային նռնականետ: Գրանցվել է դիպուկահարների ավելի քան 100 կրակոց: Ընթացիկ տարվա սկզբից ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Հայաստանի և ԼՂՀ տարածքների գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեքը, որոնցից մեկը` քաղաքացիական անձ: Եվս 6-ը վիրավորվել է, բոլորն էլ` զինծառայող: 2008թ. նույն ժամանակամիջոցում գրանցվել է զինադադարի ռեժինի խախտման մոտ 200 դեպքե:     

11 մարտի – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Հանրային խորհրդի Կանոնադրության հաստատման և նրա անդամների նշանակման մասին: Հանրային խորհրդի անդամներ նշանակվեցին Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գևորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Վլադիմիր Մովսիսյանը:

Հաստատված Կանոնադրության համաձայն` Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամից: Խորհրդի 12 անդամների նշանակվում են ՀՀ նախագահի կողմից, մյուս 24-ը  կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ժամկետներին և արարողակարգին համապատասխան:

12 մարտի – Հանրային խորհրդի ժամանակավոր նախագահ է նշանակվել Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Այս որոշման մասին հայտարարվել է Հանրային խորհրդի 1-ին նիստի ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և խորհրդի 12 նորանշանակ անդամների մասնակցությամբ: «Այս ամիսների ընթացքում ես կամաց-կամաց գալիս եմ այն եզրակացության, որ Հայաստանում այսօր ստեղծվել է այնպիսի քաղաքական իրավիճակ, որ կապը հասարակության և իշխանության միջև այս մարմնի միջոցով կարող է շատ մեծ նշանակություն ունենալե,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը: 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am