Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Մարտ 2010, N 2

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ. ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ և «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՄՍԱԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ»

Արիս Ղազինյան, հրապարակախոս

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՄ ԵԹԵ ԽԻՍՏ ՉԼԻՆԵՆՔ` ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ

        2010թ. հունվարի 12: Հայաստանի   Սահ-մանադրական դատարանը քննարկեց ՀՀ օրենսդրությանը և միջազգային իրավունքին անցած տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական պայմանավորվածությունների համապատասխանության հարցը:

  Հին ժամանակներից ի վեր արևմտյան երկրների կառավարողները, իսկ հետո` նաև առանձին քաղաքական կուսակցություններ ավանդույթ մշակեցին` պատրաստվել այս կամ այն օրացուցային օրվան: Այս կարևոր գործում միշտ պահանջված են եղել պետական կառավարման «անտեսանելի ճակատի» բաղադրամասը համարվող  տարատեսակ մեկնիչներն ու պայծառատեսները: Հենց նրանք էլ համոզեցին մեծ քաղաքականության սնահավատ դերակատարներին, որ հունվարի 12-ն «առավել նպաստավորն» է ամեն տեսակ հիմնարար ձեռնարկումների համար: Օրինակ, 1991թ. հենց հունվարի 12-ին տրվեց «Փոթորիկ անապատում» ռազմական   գործողության օրենսդրական մեկնարկը. այդ օրը ամերիկյան կոնգրեսի երկու պալատները հավանություն տվեցին Պարսից ծոցի գոտի ներխուժելու` նախագահ Ջորջ Բուշի նախագծին:

   «Տեղեկացված հանրությունը» միշտ   պատրաստվել է հունվարի 12-ի օրվան, իսկ որոշ դեպքերում էլ` դրան է հարմարեցրել ինչ-որ բազային իրադարձություններ: 1816թ. այդ օրն է Ֆրանսիայի կառավարությունը հրամանագիր  ստորագրել   երկրից    Բոնապարտի ընտանիքի «Ընդմիշտ արտաքսման մասին»: Ադոլֆ Հիտլերը, անսալով իր աստղագուշակների խորհուրդներին, 1939թ.

հունվարի 12-ին հանդիսավորապես բացեց, այսպես կոչված, «Հավերժական շենքը»` նոր կայսերական գրասենյակը: Իոսիֆ Ստալինը նույնպես վստահում էր իր պայծառատեսներին. նա 1945թ. հունվարի 12-ը նշանակեց Եվրոպայում ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային բանակի լայնամասշտաբ հարձակման օր. նույն օրը, բայց արդեն հինգ տարի անց, նա կրկին մահապատիժ մտցրեց ԽՍՀՄ-ում` «դավաճանության, լրտեսության և սաբոտաժի համար»:

       Հունվարի տասներկուերորդ օրը «բախտորոշ» է համարվում, քանզի օրինակները բավական շատ են (հունվարի 12-ին էր նշանակված 1848թ. հեղափոխությունը Ֆերդինանդ Երկրորդի դեմ, 1879թ. հունվարի 12-ին բրիտանական գաղութարարները պատերազմ սկսեցին Հարավային Աֆրիկայում, 1990թ. հունվարի 12-ին առաջին անգամ Վարշավայի պայմանագրի երկրների տարածքում արգելվեց Կոմունիս-տական կուսակցության գործունեությունը և այլն): Հենց այս օրն են, որպես կանոն, ազդարարվում այս կամ այն ժողովրդի համար բախտորոշ քաղաքական նախագծերը:

        Առհասարակ, հարկ է նշել, որ հունվարի 12-ի ֆենոմենը հայտնի է բավական վաղուց, դրա համար էլ «այլընտրանքային» (տիրաններին, բռնապետերին, գաղութարարներին և այլոց) հանրությունը մշակել է «դիմակայության իր ինտերնացիոնալ ավանդույթը»: Մասնավորապես, 1918թ. հունվարի 12-ին ընդունվեց Աշխատավորների և շահագործվող ժողովրդի իրավունքների միջազգային հռչակագիրը, իսկ հաջորդ հունվարի 12-ին կազմակերպվեցին բազմահազարանոց ցույցեր համաշխարհային բռնության դեմ:

  1916թ. հունվարի 12-ին երիտթուրքերը շրջաբերական տարածեցին, որով արգելվում էր լուսանկարել զոհված հայերի մարմինները, ջարդի բոլոր սարսափները, զտման ճամբարները: Այլ կերպ` փաստաթուղթը նախատեսված էր «վաղվա օրվա համար», որպեսզի ապագայում Հայոց եղեռնը միանշանակ չընդունվի և մշտապես «վիճարկվի»: Ի դեպ, հունվարի 12-ին, բայց արդեն 1961թ., ուժի մեջ մտավ Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման ՄԱԿ կոնվենցիան:   

  Թերևս, չարժե զարմանալ այս կարևոր փաստաթղթի ընդունման տարեթվի վրա, բացի միայն ցավի չափ ծանոթ «16» և «61» թվերի չարագուշակ փոխատեղումից, ճիշտ Բեռլինյան կոնգրեսի նման:

  Եվ այսպես, Հայաստանի Սահմանադրա-կան դատարանը դիտարկեց ՀՀ օրենսդրությանը և միջազգային իրավունքին հայ-թուրքական պայմանա-վորվածությունների համապատասխանության հարցը: Հեռու ենք այն միտքը պնդելուց, թե նոր տարվա քաղաքական օրացույցը սկզբից ևեթ ներգրվել էր հայտնի համատեքստում, բայց համաձայնենք, որ ինչ-որ ճակատագրական բան այստեղ, այնուամենայնիվ, կա: ՍԴ-ում դիտարկված հարցն ամենաանմիջական կապն ուներ Ցեղասպանության թեմայի, 1916թ. «լուսանկարների» և 1961թ. «պատիժների» հետ:

  Առհասարակ, անհրաժեշտ է պատրաստվել «ճակատագրական ամսաթվերին»: 1990թ. հունվարի 12-ին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հնչեցրեց իր անօգնականությամբ ու անելանելիությամբ սարսափելի նախադասությունը. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջն անխուսափելիորեն հարցականի տակ կդնի երկու հարյուր հիսուն հազար բաքվահայերի ճակատագիրը»: Այսպիսով, հենց նա, անգամ անկախ իր ցանկությունից, կանաչ լույս վառեց Բաքվում հայերի ջարդերի առջև:

  Հունվարի 12-ին իր հայտարարությամբ աչքի ընկավ նաև Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վեզի-րովը. «Կենտրոնը մեր ձեռքում է»: Հենց այս հայտարարությունից հետո էլ սկսվեց «հայկական ջարդերի շաբաթը», երբ ադրբեջանական մայրաքաղաքում իրականացվեցին գործողություններ` «ամբողջովին կամ մասամբ, առանձին վերցրած ազգային, էթնիկական, ռասայա-կան կամ կրոնական խմբին` որպես այդպիսին, ոչնչացնելու մտադրությամբ, այդ թվում` նման խմբի անդամների սպանություն, նման խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքների կամ մտավոր խախտումների պատճառում, ինչ-որ խմբի համար կանխամտածված կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հաշվարկված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»:

   Երևի, հունվարի 12-ի օրը ամենահաջողը չէր հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների հարցի քննարկման համար: Բայց բանն ամսաթվերը չեն. պարզապես հարկավոր է միշտ պատրաստ լինել սեփական պատմության ցան-կացած օրվան և կարողանալ գրել սեփական կյանքի մեր օրացույցը:             

  

***

  Հոդվածում կուզենայինք ուշադրություն դարձնել հայ-թուրքական շփումների որոշ կողմերի վրա, որոնք, որպես կանոն, կուլ են գնում տեղեկատվական նորությունների ջրապտույտում և հազվադեպ դառնում առանձին քննարկումների առարկա: Շատ հարցադրումներ չեն համապատասխանում իրական իրավիճակին և իրականության աղճատված պատկեր են ստեղծում:

 

ՕՐԱՑՈՒՅՑԻ ՍԻՆԴՐՈՄԸ

 

 Ընկալման որոշակի կարծրատիպը ազդարարվող հայ-թուրքական պայմանա-վորվածությունների վերաբերյալ, որպես կանոն, մշակվեց կեսգիշերին: Ամեն ինչ սկսվեց 2009թ. ապրիլի 24-ի նախօրյակին, երբ Շվեյցարիայից տեղեկություն եկավ այն մասին, որ Երևանը և Անկարան միասին ինչ-որ «ճանապարհային քարտեզ» են ստորագրել1:  

Գրեթե անմիջապես նշվեց, որ նման տեղեկությունը (հենց գիշերը)  հետաքրքրված հանրությանը կանգնեցրեց կատարված փաստի առջև: Ավելի ուշ շատերն սկսեցին այդ անոնսի մեջ փնտրել և անգամ մի ինչ-որ ցինիկ սկիզբ «գտնել» և հայտնաբերած նյութով ընդարձակ մտահանգումներ կառուցել: Այնինչ, կեսգիշերային տեղեկացումները բացատրվում են ընդամենը վաշինգտոնյան ժամանակի գործոնով, որով էլ ժամանակը ստուգում են «գավառային» քաղաքական գործիչները: Եվ եթե խոսում ենք «ամսաթվերի ու ժամկետների» մասին, ապա շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել այլ մանրամասների վրա, որոնք, չգիտես ինչու, «չեն ճանաչվում»: 

   Ամերիկյան պետդեպարտամենտի ձեռագիրը շատ վաղուց և համառորեն մատնում է իրեն «քաղաքական նումերոլոգիայի» պրոֆեսիոնալների մշակած, այսպես կոչված, «արտաքին քաղաքական» օրացույցի համատեքստում: Այս օրացույցի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս կամ այն «ուղղորդվող» երկրի արդիական կյանքի կարևոր իրադարձությունները հարմարեցվում են այդ երկրի պատմության ինչ-որ բազային ամսաթվերի: Այս քաղաքականության էությունը ստույգ հայտնի չէ, սակայն հետաքրքիր կարծիք կա, թե նման օրացուցային շաղկապումները նպաստում են «ուղղորդվող ժողովուրդների» ազգային ինքնագիտակցության խարխլմանը:        

  Օրինակ, սերբական կառավարությունը նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչին պետք է հանձներ հենց հունիսի 28-ին` 1389թ. Կոսովոյի ճակատամարտի օրը, որը համընկնում է նաև «Վիդով դան» համասերբական համերաշ-խության օրվա հետ: Սերբական հանրային գիտակցության մեջ այդ օրը հարյուրամյակներ շարունակ զուգորդվել է ազգային համախմբման գաղափարի հետ (պատահական չէ, որ 1914թ. հենց  հունիսի 28-ին է «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամ Գավրիլա Պրինցիպը կրակել ավստրիական էքս-հերցոգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա տիկնոջ վրա` բռնի անջատված Սարաևո ցինիկ մուտքի ժամանակ, ինչով էլ մեծ տերություններին պատերազմ սկսելու

casus beli` բարեհար-մար առիթ ընծայեց): Ուստի, հենց այդ օրը սերբերի կողմից իրենց նախկին առաջնորդին հանձնելը նպատակ ուներ ազգային համախմբման օրը վերափոխել ազգային մասնատման հոբելյանի:

  Այսօրինակ ժամանակագրական դասավորումները հազիվ թե սովորական համընկնումներ լինեն: Մասնավորապես, պատահական չէ, որ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկեցին 2006թ. դեկտեմբերի 30-ին, Կուրբան Բայրամ տոնից մի քանի րոպե առաջ: Հավանաբար, մահապատիժը միտումնավոր էր նշանակված այդ օրը (ի վերջո, Իրաքի Բարձրագույն քրեական դատարանը դեռ նոյեմբերի 5-ին էր Սադամին մահվան դատապարտել կախաղանի միջոցով և կարող էր միանգամայն այլ օր ընտրել): Ակնհայտ է, որ հաջի ավարտի իսլամական տոնը, որը նշվում է իսլամական լուսնային օրացույցի տասներկուերորդ ամսվա 10-րդ օրը, ի հիշատակ Աբրահամ մարգարեի զոհաբերության, այսուհետ իրաքյան արաբների (և ոչ միայն) գիտակցության մեջ զուգորդվելու է արդեն այլ իրադարձության հետ, որը կոչված է, այլոց թվում, փաստել նաև «արաբական օրացույցի» ենթակա վիճակը:

Ամերիկյան պետ-դեպարտամենտի ձեռագիրն ակնհայտորեն երևում է նաև հարավկովկասյան տարածաշրջանում: Մասնավորապես, Վրաց Ուղղափառ եկեղեցին հատկապես մեծ հանդիսավորությամբ է նշում Սուրբ Գևորգի կրոնական տոնը (Գեորգոբա): Կապադովկիացի Գևորգի (որը տառապանքների է ենթարկվում քրիստոնեություն դավանելու համար) պաշտամունքը տարածված է ողջ քրիստոնեական աշխարհում, բայց Վրաստանում նրան առանձնահատուկ են երկրպագում: Ի տարբերություն այլ երկրների, այստեղ այդ տոնը տարին երկու անգամ է նշվում` նոյեմբերի 23-ին և մայիսի 6-ին: Արդյոք կարելի է պատահական համարել, որ ամերիկյան դրածո Միխայիլ Սաակաշվիլին երկու հեղաշրջում կատարեց հենց այդ օրերին: 2003թ. նոյեմբերի 23-ին նա իրականացրեց հեղաշրջում Թբիլիսիում, որի գինը Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականն էր, իսկ 2004թ. մայիսի 6-ին Վրաստանի նոր նախագահը իշխանությունից հեռացրեց և երկրից վտարեց Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեին: Բնական է, որ նման «պատահականություններ» պատմության մեջ պարզապես չեն լինում, մանավանդ որ այս բոլոր «համընկնումները» հիանալիորեն ներգրվում են մեկ միասնական համա-տեքստում:         

     Հայաստանում նման գործելակերպն առաջին անգամ, թերևս, փորձարկվեց Առաջին Հանրապետության և Սարդարապատի հաղթանակի 85-ամյակի օրը, երբ թուրք սպաները մասնակցեցին ՆԱՏՕ-ի` հենց      Արարատյան     դաշտավայրում անցկացվող «Corporative Best Effrots-2003» զորավարժություններին:

    2009թ. ապրիլի 24-ի` հայոց պատմության ամենասև հանգստյան օրվա նախօրյակին հրապարակվեց Հայաստանի և Թուրքիայի միջև «Ճանապարհաին քարտեզի» ստորագրման մասին: Արժե՞ արդյոք զարմանալ, որ ապրիլի 24-ին համաշխարհային լրատվամիջոցները Ցեղասպանության թեման ներկայացնում էին միայն «երկու հարևան երկրների միջև» հարաբերությունների ջերմացման ֆոնին և «ճանապարհային քարտեզի» մշակման համատեքստում, որի մասին բացարձակապես ոչինչ չէր հաղորդվում: Այսպիսով, ապրիլի 24-ի նախօրեին արված անոնսը փաստում էր նոր միջազգային օրացույցի իրողությունը «հայթուրքական հարաբերությունների առանձին վերցրած ոլորտի համար»: 

 Առհասարակ, հարկ է նշել, որ այսօրինակ քաղաքականությունը միանգամայն կանխատեսելի է: Նախօրոք արդեն պարզ էր, որ հերթական աղմկալի հայտարարությունը կամ իրադարձությունը նույնպես պետք է հարմարեցվի ինչ-որ նշանային իրադարձության: Հայթուրքական     արձանագրությունների նախաստորագրման     համար ավելի հարմար օր, քան օգոստոսի 31-ն էր, պարզապես գոյություն չուներ: Գլխավոր հաշվարկն այստեղ արված էր այն բանի վրա, որ փաստաթղթերով հաստատված 6-շաբաթյա ժամկետը դրանց վերջնական ստորագրման համար ավարտվում էր հոկտեմբերի 13-ի կեսգիշերին` 1921թ. Կարսի պայմանագրի ստորագրման օրը, որով Խորհրդային Հայաստանը, այլ կետերի թվում, հրաժարվում էր Սևրի պայմանագրից: Հատկանշական է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիա մեկնեց հենց այդ «պատմական օրը»:  

    

ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

  Հայ-թուրքական սահմանը, որի բացման մասին այդքան հաճախ են խոսում, հաշվվում է ոչ միայն ժամանակի, այլ նաև տարածության մեջ: Այդ սահմանը միայն մի երկու հարյուր կիլոմետր փշալար չէ, այն նաև մի քանի իրար հաջորդող հարյուրամյակներ է, որոնց ընթացքում աստիճանաբար ստեղծվել են նրա ներկայիս ուրվագծերը: Հետևաբար, խոսել նրա բացման մասին, նշանակում է` խոսել ժամանակի մեջ կուտակված պատմական, իրավական, մշակութային և բարոյական հարցերի մասին, որոնք շատ ավելի են բաժանում Հայաստանը և Թուրքիան, քան մի երկու հարյուր «փշե կիլոմետրերը»2:

   Քաղաքական շուկայի ներկայիս իրավիճակից ելնելով` կարելի է ընդունել սույն իրողությունը կամ մերժել այն. գործի էությունը դրանից չի փոխվում: Շահագրգիռ կողմերը հիանալի հասկանում են, որ ամեն ինչ իրականում հենց այդպես էլ կա, և ամենից պարզ դա գիտակցում է ինքը` Թուրքիան: Ահա և փորձում է սահմանափակել «հայ-թուրքական սահմանի» էությունը տարածական նեղ շրջանակներով` յուրաքանչյուր շրջափակված կիլոմետրի համար առաջարկելով վերանայել կամ պաշտոնական մոռացության մատնել այս կամ այն պատմական դրվագը: Նրա ընկալումներով` այդ դրվագների հանրագումարն էլ հենց կազմում է հայ-թուրքական սահմանի երկարությունը:

       Առհասարակ, հայ-թուրքական պատմության այս փոքրիկ հատվածի ապաշրջափակման նպատակա-հարմարության աստիճանը անփոփոխ միավոր չէ և արտացոլվում է ոչ միայն տնտեսական ու քաղաքական ցուցանիշներով, այլ կախված է նաև ապաշրջափակման պայմաններից: Օրինակ, միջազգային ի՞նչ կառույցներ կամ երկրներ կերաշխավորեն Հայաստանի երկաթուղային անխոչընդոտ հաղորդակցությունը եվրո-պական ենթաշխարհամասի հետ, և կնշվե՞ն արդյոք այդ կողմերն ընդհանրապես: Այսօրինակ հարցերը շատ շատ են, ընդ որում` մերօրյա Հայաստանը կարող է և պատրաստ չլինել որոշակի զարգացումների, որոնք կարող են միանգամայն օբյեկտիվ բնույթի լինել: Հարցերից յուրաքանչյուրն, իր հերթին, ենթադրում է տարբեր հեռանկարային սցենարների բազմություն:

  Թուրքիան, առհասարակ, միշտ թքած ունի միջազգային կարծիքի,  այդ կարծիքը ներկայացնող «ազդեցիկ կառույցների» վեհերոտ փորձերի վրա, որոնք փորձում են համոզել նրան ապաշրջափակել Հայաստանը: Թուրքիան սահմանը կբացի` ելնելով այն նկատառումներից, որոնցով մի անգամ փակել է այն. երբ դա անհրաժեշտ կհամարի: Տարածաշրջանային Գրինվիչը վաղուց արդեն անցնում է Անկարայի միջօրեականով, դրա համար էլ ժամանակն աշխատում է Թուրքիայի օգտին:

   Ներկայիս հայ հանրությունը զարմանա-լիորեն տարբերվում է նրանից, ինչ էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ և հետպատերազմյան առաջին տարիներին: Մասնավոր սեփականատիրական տրամադրությունները նույնպես կամաց-կամաց սկսում են գերիշխել զանգվածների հոգեբանության մեջ, իրենք` զանգվածները, դառնում են ավելի մարգինալ: Ուստի, միանգամայն հնարավոր է, որ տեսանելի ապագայում Թուրքիան իսկապես անհրաժեշտ համարի բացել սահմանը: Թուրքական դիվանագիտությունը, անշուշտ,  կկարողանա իր այս քայլը ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, ինչով կբավարարի միջազգային կառույցների` «բոսֆորյան հզոր թքից» վիրավորված ինքնասիրությունը: Անկարան, իհարկե, համաեվրոպական մեծ շնորհակալության կարժանանա, և երկար ժամանակ ոչ ոք արդեն «հայկական գծով» նրա զահլան չի տանի:

 Թուրքիան միշտ պատրաստվել է Խորհրդային Միության փլուզմանը և շատ վաղուց մի քանի սցենար է պատրաստել անկախ Հայաստանի առնչությամբ: Դրանք, իհարկե, մարտա-վարական առումով տարբերվում էին, բայց բոլորի ռազմավարությունը մեկն էր. ամեն կերպ (և´ քաղաքականապես, և´ տնտեսապես, և´ աշխարհագրականորեն, և´ պատմականորեն) շրջափակել հանրա-պետությունը, սպառել նրա ազգային ռեսուրսը, վերլուծական միտքը հասցնել մթագնման աստիճանի և հետո միայն առաջարկություն անել, որից երկիրը ներկայացնող իշխանություններն արդեն չեն հրաժարվի:

  Ռազմավարական գիծը որոշված էր դեռ Աթաթուրքի կողմից. «Մի անգամ Ռուսաստանը կկորցնի այն ժողովուրդների վերահսկողությունը, որոնց այսօր ամուր պահում է իր ձեռքերում: Աշխարհը նոր մակարդակ դուրս կգա: Հենց այդ պահին Թուրքիան պետք է իմանա, թե ինչ անի: Պետք է պատրաստվել: Մեր ընդհանուր լեզուն մեր կամուրջն է: Մեր ընդհանուր հավատը մեր կամուրջն է: Մեր ընդհանուր պատմությունը մեր կամուրջն է: Մենք պետք է հիշենք մեր արմատների մասին և միավորենք մեր պատմությունը, որը ճակատագրի կամոք բաժանել է մեզ մեր եղբայրներից: Ռուսաստանը մի հիասքանչ օր կընկնի: Հենց այդ օրը Թուրքիան մեր եղբայրների համար կդառնա այն երկիրը, որից նրանք օրինակ կվերցնեն... Թուրքիայի վիշտը Ադրբեջանի վիշտն է, Ադրբեջանի վիշտը` Թուրքիայինը»:

    Այսօր արդեն պանթյուրքականության արդի գաղափարախոսներից մեկը` Սաբիրջան Բադրետդինը, լոնդոնյան «Թյուրքոման» ամսագրում հրապարակում է «Պանթյուրքականություն. անցյալը, ներկան, ապագան» հոդվածը, որը բացահայտում է նախկին խորհրդա-թուրքական սահմանի (որը մեզանում չգիտես ինչու անվանում են «ներկայիս հայ-թուրքական») հայկական հատվածի բացման և տարածաշրջանային տնտեսությանը հայկականի ինտեգրման հանդեպ թուրքական շահագրգռության էությունը:

  Հեղինակն անկեղծորեն հայտարարում է. «Հաշվի առնելով հայտնի նախա-պաշարմունքները և թշնամանքը` պան-թյուրքականությունը պետք է զարգանա աստիճանական և գաղտնի ձևով... Այստեղ պետք է կիրառվի «թլպատման սկզբունքը»: Տղային թլպատելիս ուշադրությունը շեղում են կոնֆետներով ու խաղալիքներով: Երբ անխուսափելին արդեն պատահում է, արդեն ուշ է լալ կամ դիմադրել:

   Վերոնշյալի կապակցությամբ...  առաջին փուլում ավելի խելամիտ կլինի ջանքեր գործադրել գլխավորապես տնտեսական, մշակութային, սոցիալական և տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ... Քաղաքական նպատակները կարող են հետաձգվել շարժման մինչև հաջորդ փուլը, երբ տնտեսական և մշակութային փոխգործակցությունն արդեն ձեռք բերված կլինի»:

ՈՉ ԱՌԱՆՑ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

           

  Հայ հանրության ներսում ընդունված է մի կարծրատիպ, որով «թուրքական դիվանագիտությունն» ընկալվում է որպես քաղաքական մտքի մի ինչ-որ հարահոս, որն աշխատում է առանց խափանումների և բացարձակապես անխոցելի է: Իսկապես, ոչ բոլոր դիվանագիտական դպրոցները կկարողանան որսալ թուրքական արտաքին քաղաքականության նրբությունները: Ավելին, «պատմական վրիպումների» ուղիղ կեսը, որը երբևէ թույլ է տրվել եվրոպական անվանի դիվանագետների կողմից, իր «ստեղծմամբ» պարտական է թուրքական դիվանագիտությանը, որի ճկունությունը վաղուց արդեն ասելիք է դարձել:

    Հաղթանակները, որոնք թուրք դիվանա-գետը տարել է կլոր սեղանի շուրջ (երբեմն` ամենաանհավանական պայմաններում), շատ հաճախ իրենց նշանակությամբ մթագնել են հաջող անցկացված այս կամ այն ռազմական կամպանիայի կամ նույնիսկ մի ամբողջ պատերազմի արժեքը: Կարծիք կա, որ եթե դիվանագիտական լայն ճակատով մեկ դրված թուրքական ծուղակներում հաճախ հայտնվում են բանակցային գործի ճանաչված վարպետները, ապա նոր պետությունները ներկայացնող դիվանա-գետների դրությունն ամենին նախանձելի չէ: Սա մեծ մասամբ վերաբերում է նաև Հայաստանին` երիտասարդ հանրապետություն, որը դեռ չի մշակել սեփական դիվանագիտական ավան-դույթներ, որևէ էական հաղթանակ չի տարել «կլոր սեղանի շուրջ», բայց որը պարտավոր է ինչ-որ կերպ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ:

   Այս առնչությամբ ուզում ենք ուշադրություն հրավիրել հետևյալի վրա: Չի կարելի մտածել, թե Անկարայի հետ շփման մեջ մտնելով` հայկական դիվանագիտությունը սկզբից ևեթ դատապարտված է, որով-

հետև    բանակցությունների վարման թուրքական դպրոցը բացթողումներ չի ճանաչում:

  Ամենևին էլ այդպես չէ: Օրինակ, թուրքական քաղաքական շրջանակներն ակնհայտ վրիպում թույլ տվեցին, երբ Նախիջևանի մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևին դրդեցին ապամոնտաժել խորհրդա-իրանական սահմանը 1989-90թթ. Ամանորի գիշերը: Այս հանդուգն քաղաքական ակտից դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ապագա նախագահը դեկտեմբերի 31-ը հայտարարեց «Ադրբեջանական աշխարհի համերաշխության օր», ինչը նշանակում էր խորհրդային, բայց հեռանկարում ինքնիշխան հանրապետության վերա-միավորում գերազանցապես թյուրքերով բնակեցված համանուն իրանական գավառ-ների հետ: Թուրքական դիվանագիտական գրասենյակներում մշակված այս գործո-ղությունն անվերապահ ազդեցություն ունեցավ Իրանի դիրքորոշման վրա արդեն սկսված ղարաբաղյան պատերազմում: Թեհրանը կտրականապես խոչընդոտում էր Ադրբեջանի և Թուրքիայի` հայերին ամբողջ մահմեդական աշխարհի ջիհադ հայտարարելու և ղարաբաղյան պատերազմին կրոնական երանգ հաղորդելու ջանքերին:           

 Անկարայի այս մոտեցումները պայմանավորված էին այն երկյուղով, թե հնարավոր է, որ անկախ Ադրբեջանը վերածվի «Իրանի կցորդի», քանի որ այն ժամանակ հանրապետության տարածքում իսկապես ակտիվ գործունեություն էին ծավալել շիական կառույցները: Թուրքական վրիպումը պայմանավորված էր նախնական ինքնավստահությամբ, թե հայ ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում երկար չի դիմանա և, համապատասխանաբար, Իրաքի` որպես արտաքին աշխարհ Հայաստանի կայուն ելքի գործոնի, անտեսմամբ: Եվ այնուամենայնիվ, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, այդ համոզմունքը սխալ էր, ընդ

    Այն, ինչ տեսնում ենք վերջին ժամանակ-ներս, նման մոտեցման դրսևորումն է: Կոնֆետներն ու խաղալիքները, ըստ էության, հաղորդակցության շրջափակումն է, որը, ի դեպ, փակվել է նրա համար, որ ավելի ուշ «տարածաշրջանային քաղաքականության քաղցր կոնֆետը դառնա»: Իհարկե, ներկայիս ակտիվացումը թելադրված է արտաքին ճնշմամբ, բայց հարցն այն է, որ Թուրքիան հայկական ուղղությամբ ի սկզբանե պատրաստ էր հնարավոր զարգացումներին և միշտ կարողացել է այս կամ այն «նախապատրաստությունը» հրամցնել «ընթացիկ պահին»:    

որում` թուրքական քաղաքական շրջանակները բավական երկար մնացին խոր մոլորության մեջ, որն իր հետևից նոր սխալներ բերեց:

  Թուրքական դիվանա-գիտության նոր սխալը Աբուլֆազ Էլչիբեյի` թուրքական դրածոյի և Ադրբեջանի երկրորդ նախագահի ծրագրային հայտարարությունն էր այն մասին, թե «Հյուսիսային և Հարավային Ադրբեջանի վերամիավորումը իմ նվիրական երազանքն ու նպատակն է»: Այս հայտարարությունն արվել է 1992թ. և որպես հետևանք ունեցել Երևանի ու Թեհրանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթը Հայաս-տանին իրանական գազի մատակարարման մասին:

    Թուրքական դիվանագիտության մեկ այլ սխալ էր Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի հրամանագիրը դեկտեմբե-րի 31-ը պետական տոն հռչակելու մասին: Հրամանը ստորագրվել է 1993թ., և եթե ադրբեջանական ընկալմամբ այն խորհրդա-նշում էր «ողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխությունը», ապա Թեհրանում այն նույնացվում էր «Իրանի սահմանի խախտման օրվա» հետ` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Հրամանագրից գրեթե անմիջապես հետո սկսվեցին Արաքսի վրայով հայ-իրանական կամրջի կառուցման աշխատանքները, իսկ 1995թ. շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման առաջին գիծը, որը հայկական էներգահամակարգի համար լիակատար մեկուսացումից ելք էր ապահովում: Հայոց պատմության այս դժվարին փուլում համատեղ սահմանի 42 կիլոմետրանոց3 հատվածը դարձավ Հայաստանի միակ կայուն ելքը դեպի արտաքին աշխարհ: 400 կիլոմետրանոց մայրուղին, որը շրջափակված Հայաստանը կապում էր իրանական մաքսատան հետ, ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

  Այսպիսով, թուրքական դիվանագիտությունն էլ վրիպումներ ունի, ուստի «ճակատագրական ելք» քաղաքականության մեջ գոյություն չունի: Պարզապես պետք է աշխատել իմանալ:         

«ԱՏՈՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

  Հայ-թուրքական թեմատիկայի անցած տարվա ակտիվացումը սկսվեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հունվարյան հայտարարությամբ, թե Երևանը շահագրգռված է, որ Թուրքիան մասնակցի Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը4:

  Հենց այդ ժամանակ էլ հայ շատ վերլուծաբաններ սկսեցին խորհել, թե որքան ճարպիկ է թուրքական դիվանագիտությունը` «իրենց ներկայացուցիչներին ռազմավա-րական կարևոր օբյեկտում ներդնելու» առումով: Իրականում այնքան էլ այդպես չէր:

     Հնչեցված նախաձեռնության քաղաքական աստառը կասկածներ առաջացնել չէր կարող: Նախ` այն ապացուցվում էր այդ դիմումի անբնականությամբ, երկրորդ` թուրքերը երբեք ատոմակայան չեն կառուցել: Այսօրվա դրությամբ աշխարհի երեսուն երկրներում գործում է մոտ 440 ԱԷԿ, և դրանցից ոչ մեկը նրանք չեն կառուցել:

       Ներկայումս աշխարհում ևս 30 ատոմային ռեակտոր է կառուցվում առանց թուրքական ընկերությունների մասնակցության: Ավելին, իրենց սեփական կայանն էլ իրենք չեն պատրաստվում կառուցել: Այս ֆոնին Երևանի հնչեցրած ցանկությունը, որ հայկական նոր ԱԷԿ-ի կառուցմանը ներգրավվի թուրքական կողմը, այսպիսով, վկայում է նման ձեռնարկման արհեստական, գուցեև հարկադրական բնույթի մասին:

  Ակնհայտ է, որ միջուկային վառելիք օգտագործող օբյեկտների կառուցումը բավական նուրբ գործ է: Աշխարհի ատոմակայանների գրեթե կեսը գտնվում է ընդամենը չորս պետությունների տարածքում` ԱՄՆ (103), Ֆրանսիա (59), Ճապոնիա (55) և Ռուսաստան (31): Թուրքերը հիանալի հասկանում են սեփական անկարողությունն այս հարցում և դրա համար էլ մտադիր են իրենց կայանը կառուցել Ռուսաստանի օգնությամբ, որը վերջին ժամանակներս ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում, հատկապես թուրքական ուղղությամբ:

 2009թ. սկզբին բարձրամակարդակ բանակցություններ տեղի ունեցան Մոսկվայի և Անկարայի միջև, որոնց ընթացքում հատուկ դիտարկվեց էներգետիկ համագործակցության հարցը և, մասնավորապես, Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման հեռանկարը (այս մասին որոշումն ընդունվել է դեռ 2007թ.): Թուրքիայի նախագահի` Մոսկվա կատարած այցելության շրջանակներում տեղի ունեցավ նաև թուրք-ռուսական բիզնես-ֆորում էներգետիկայի նախարարների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում կողմերը միասնական կարծիքի եկան տենդերի համար Ռուսաստանի առաջարկած նախագծի հիմնական բնութագրիչների շուրջ, որը, նշենք, ներկայացնում են «Ատոմստրոյէքսպորտը» և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը:

  Ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն (վերահսկվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից) իրականացնում է արտասահմանում միջուկային էներգետիկայի օբյեկտների շինարարության միջպետական համաձայ-նագրեր: Ներկայումս այդ կառույցը կատարում է համաշխարհային շուկայի ծավալի ավելի քան 20%-ը կազմող պատվերներ և միակ ընկերությունն է, որն իրականացնում է ԱԷԿ-ի կառուցման նախագծեր միաժամանակ չորս երկրների` Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Բուլղարիայի հետ:

    «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը նույնպես բավական հայտնի կառույց է: Նախանցած տարի այն ևս հինգ տարով Մեծամորի ԱԷԿ-ը կառավարելու հավատարմագիր ստացավ: Նոր հնգամյա պայմանագիրը 2008թ. դեկտեմբերին ստորագրեցին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության նախագահ Եվգենի Դոդը և Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Փաստաթղթի համաձայն, ռուսական ընկերությունը ստանձնել է Հայկական ԱԷԿ-ի գործունեության կորպորատիվ, այդ թվում ֆինանսական հոսքերի, կապիտալ ներդրումների ֆինանսավորման և վճարային կարգապահության ապահովման, ֆինանսատնտեսական հաշվառման արդիական համակարգի ներդրման կառավարումը:

  Ասպիսով, 2009-ի սկզբին Տիգրան Սարգսյանի կողմից ազդարարվող նախաձեռնությունը լրիվ ներգրվում է ռուս-թուրքական մերձեցման և առանցքային այն դիրքորոշման համատեքստում, որը զբաղեցնում է Մոսկվան հայկական էներգետիկայի ոլորտում:

   Հետևաբար, առանձին վերցրած «ատոմային գործում» թուրքական դիվանագիտության ճարպկության մասին խոսելու հարկ պարզապես չկա:      

 

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

 

   Զարմանալի զուգադիպություն: Առաջին անգամ «ֆուտբոլային դիվանագիտություն» բառակապակցությունն օգտագործվել է հոկտեմբերի 10-ին, Ժնևում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը: Բայց այդ իրադարձությունը տեղի է ունեցել ոչ թե անցած տարի, այլ շատ ավելի վաղ. 1973թ. հոկտեմբերի 10-ին լեփլեցուն «Լուժնիկիից» իսկական «արարատյան հեղեղ» էր հորդում. Կիևի աստղային «Դինամոյի» հետ դրամատիկ եզրափակիչում Երևանի «Արարատն առաջին անգամ դարձավ ԽՍՀՄ գավաթակիր: 18 օր անց հայկական թիմը դարձավ նաև երկրի չեմպիոն:

 «Ես, պետք է խոստովանեմ, մինչ այդ զգացումների նման հորդում չէի տեսել,- հիշում է «Արարատի» մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:- Դաշտը լեցուն էր երկրպագուներով, ժողովրդական անսամբլներով. բոլորը հավատում էին հաղթանակին, պատրաստվում էին դրան, թնդում էր երգն ու պարը: Փողոցները ողողված էին մարդկանցով: Քեֆ էին անում, երգում, երևի, մինչև առավոտյան չորսը: Ֆուտբոլիստներին, չեմ չափազանցում, պատրաստ էին ընդունել յուրաքանչյուր տանը, բոլոր դռները նրանց առջև բացվում էին: Մայթերին մանղալներ հայտնվեցին, տարածվեց խորովածի հոտը: Մարդիկ տներից գինով լի կժեր էին բերում` նման առիթի համար իրենց պահածը չխնայելով: Իրենց հիացմունքն էին արտահայտում ամենատարբեր ձևերով. ազդանշանները միացրած մեքենաներ էին սլանում, երգում էին...

   Ասես ինչ-որ ֆուտբոլային դիվանագի-տություն լիներ»:   

  Պատմությունը երբեմն պարուրաձև է զարգանում: Հայրենական պատերազմից և բռնաճնշումներից հետո, որոնք հայ ժողովրդի համար ահավոր Ցեղասպանությունից հետո երկրորդ սերնդի ոչնչացում էին նշանակում, թվում էր` երկար պետք էր սպասել ազգային հարցապնդումներին համարժեք վերարտադրությանը: Մանավանդ որ հանրությանը համախմբելուն կոչված զանգվածային ակցիաները` խորհրդային շրջանի պարտադիր շքերթները, զանազան տոնակատարություններն ու սոցիալիստական «մայովկաները», ավելի շատ ինտերնացիոնալ, այլ ոչ թե ազգային համախմբմանն էին ծառայում:  Այս ճակատագրական պատմական ժամանակահատվածում էլ շատերի համար անսպասելիորեն հայ ժողովրդի հանրային կյանքի բեմահարթակ դուրս եկավ Նորին մեծություն սպորտը, որը սոցիալիստական խոսափողով լռեցված հայրենասիրական զգացումների առավել լեգալ դրսևորման ձև էր:

     1952թ. Հելսինկիի օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի նվաճած օլիմպիական ոսկին համազգային զարթոնքի առաջին հզոր լիցքը կդառնա: Դրան կհաջորդեն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի և բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի օլիմպիական ոսկիները (հետաքրքիր է, որ 1956թ. հունիսի 13-ին, երբ ի պատիվ Ենգիբարյանի Մելբուռնում ծածանվում էր խորհրդային դրոշը և հնչում ԽՍՀՄ օրհներգը, հեռավոր Լենինականում լույս աշխարհ եկավ Յուրի Վարդանյանը, նա, ով նվաճելու էր մարդկային հնարավորությունների բոլոր հնարավոր և անհնար հորիզոնները և դառնալու էր «չեմպիոն ռեկորդակիրների և ռեկորդակիր` չեմպիոնների մեջ», ում ռեկորդներն առ այսօր գերազանցված չեն և ում պատճառով, ըստ էության, Ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան փոխեց քաշային կարգերը, քանի որ հայ ատլետի նվաճումներից հետո միջին քաշային կարգերում համաշխարհային ռեկորդները սկզբունքորեն իրական չէին): Վաթսունականների սկզբին մեծ սպորտը, հիրավի, կդառնա ազգը համախմբող գործոններից մեկը. իրենք` մարզիկները, կընկալվեն որպես իսկական ազգային հերոսներ: Իսկ 1963թ. շախմատի արքա Տիգրան Պետրոսյանի թագադրումը կնշանավորի համազգային «էներգետիկ» ժայթքման գագաթնակետը. հենց այնպես չէ, որ մեծն Մարտիրոս Սարյանը կնկարի շախմատիստի դիմանկարը, որի ունքերը, միանշանակ, երկգագաթ Արարատի համայնապատկերն են արտացոլում:

      Հենց 1963-ին էլ Երևանի «Սպարտակը» կվերանվանվի «Արարատ»...

Հայտնի է նաև «ֆուտբոլային դիվանագիտության» ադրբեջանական վարկածը£ 1960թ. վերջին, երբ ազգային զարթոնքի հոլովույթում համալրվում էր «Արարատ» թիմը, Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների սովետին առընթեր Ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն Երևան չթողեց մի քանի հայ ֆուտբոլիստների, առաջին հերթին` Բաքվի «Նեֆթչիի» լավագույն խաղացողներից մեկին, 1966թ. աշխարհի առաջնության մասնակից Էդուարդ Մարկարովին:

       Մոսկվացի լրագրող Օ.Պոպովը, որը 1971թ. այցելել էր Բաքու, մի հոդված գրեց, որն այդպես էլ գրաքննության հավանությանը չարժանացավ և չհրապարակվեց: Արդեն 2002թ. ակնարկը տպագրվեց Ա.Գրիգորյանի «Հայկական ֆուտբոլի «բրազիլացիները» գրքում: Մի քանի մեջբերում անենք մոսկվացի թղթակցի չհրապարակված նյութից. «Սպորտ» հանրապետական թերթը (մինչ այդ կոչվում էր «Ադրբեջանի ֆիզկուլտուրնիկ») հնարավոր համարեց դաժանաբար «քոթակել» և փառազրկել իր ֆուտբոլային կուռքին` տասը տարի շարունակ նրան ինքնամոռաց «Փառաբանված լինես» օրհնաբանելուց հետո:

 Մինչև վերջ իրենց ցավը չկրելով, վիրավորվածության զգացումն իրենց սիրեցյալի հանդեպ չզսպելով` նրանք ձեռնամուխ եղան «ջախջախիչ» հոդվածին£ Կրակին յուղ ավելացրեց նաև Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր Ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ Մ.Իսկանդերովը. «Դրա հախից եկեք ոնց որ պետքն է, որ մյուսներն էլ իմանան»: Հախից եկան:

 «Որտե±ղ եք, Էդուարդ Մարկարով» մեծ հոդվածում հինգ տարի «Նեֆթչիի» կապիտանը եղած ֆուտբոլիստը մեղադրվում էր նենգության ու դավաճանության, ստի ու վախկոտության, եսասիրության ու ագահության մեջ...

   Բառացիորեն մեջբերեմ մի կտոր հոդվա-ծից. «Ասում են` Էդիկն արդեն Երևանում լավ կահավորված երեքսենյականոց բնակարան է ստացել£ Բայց այդ դեպքում թող հանձնի Բաքվի երկու բնակարանները (Բասինի և Պուշկինի փողոցներում): Իսկ նրան «Վոլգա» են խոստանում, ամեն տեսակ արտոնություններ, տեղ ասպիրանտուրայում և ապագայում` մարգարյանական դպրոց»: Թերթը ձեռքից ձեռք էին խլում...          

  Հոդվածը երկրպագուների բերաններից թառանչ, հայհոյանք ու վայնասուն էր կորզում, աչքերից` արցունքներ:

   «Ամենահախուռն», սիրեցյալի դավաճանությունից վիրավորված երկրպագուները գալիս էին Բասինի փողոցի նրա տան մոտ և քարեր նետում նրա բնակարանի պատուհաններին£ Գուցե նրանք հարկը ճիշտ չգիտեին, գուցե «աֆեկտի վիճակն» էր նրանց զրկում դիպուկությունից, բայց ջարդուփշուր էին լինում հարևանների ապակիները: Իսկ բնակարանում ամբոխի կողմից դատա-պարտված կուռքի երիտասարդ գեղեցիկ կինը, սարսափահար, կրծքին էր սեղմում հիասքանչ սևաչյա մանչուկին: Ստելլա և Էրիկ Մարկարովներն էին»:

 Ի դեպ, հայտնի է նաև «ֆուտբոլային դիվանագիտության» թուր-քական վարկածը` կապված արդեն ֆրանսիացի ֆուտբոլիստի` 1998թ. աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի անվան հետ£ Անկարան նրան վաղուց էր աչքի տակ առել. ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարում (1993-1994թթ. մրցաշրջան) նա «Մոնակոյի» կազմում գրավեց թուրքական «Գալաթասարայի» դարպասը, ինչից հետո առիթը բաց չթողեց հայտարարելու. «Սա իմ առաջին պատասխանն է Հայոց ցեղասպանությանը»: Գոլը, արժե հիշեցնել, վճռական նշանակություն չուներ (երկրորդն էր, առաջինը խփել էր Շիֆոն, երրորդի հեղինակը դարձավ Կլինցմանը), բայց հենց նման հայտարարությունն, իհարկե, բավական էր, որ Ջորկաեֆը անցանկալի անձ համարվի Թուրքիայում:

Արդեն 1988թ. օգոստոսին Անկարան հայտարարեց, որ չի ընդունում նրա այցելությունը Թուրքիա աշխարհի հավաքականի կազմում. նա մասնակցելու էր երկրի ազգային հավաքականի հետ խաղին, որը նվիրված էր Թուրքիայի Հանրապետության կազմավորման 75-ամյակին: Ստամբուլ մեկնող աստղերի թիմի կազմում ֆուտբոլիստին ներառելը պաշտոնապես «անձնական վիրավորանք գնահատվեց: Բայց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագովն ինքն արդեն հայտնել էր, որ չի ցանկանում Ստամբուլ մեկնել:

   Մոտավորապես նույնը տեղի կունենա 2000թ., երբ Ջորկաեֆը կհրաժարվի մասնակցել նոյեմբերի 15-ին նշանակված Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականների խաղին£ Ինչպես այն ժամանակ գրել էր «Turkiye» թերթը, «ցեղասպանության մասին հայկական անհիմն մեղադրանքները սկսել են տարածվել նաև մեծ սպորտի վրա»: Երեք ամիս անց Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի աստղային թիմի մեկ այլ անդամի` աշխարհի չեմպիոն Ալեն Բոգոսյանի հետ միասին շնորհակալություն կհայտնի Հինգերորդ հանրապետության նախագահ Ժակ Շիրակին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

    Իսկ մենք ասում ենք «ֆուտբոլային դի-վանագիտություն»...     

           

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ՎԻՇՏԸ

   Եվս մեկ կարծրատիպ է «պատմական անարդարու-թյան» մեղքն ուրիշ տերու-թյունների վրա բարդելը: Նման մտածելակերպի վնասակարության մասին դեռևս Գարեգին Նժդեհն է ասել. «Կփրկվենք, եթե ազատվենք նախաաշարմունքներից, եթե  փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ թե արտաքին ազդեցությամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ պոռթկումով... Ո՞վ է մեղավոր£ Աշխարհագրական դի՞րքն արդյոք, քրիստոնեական Եվրոպա՞ն, մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը: Բոլո`րը, բացի մեզանից»:

   Իհարկե, շատ հեշտ ու գայթակղիչ է հայկական հողերի հանձնման մեջ մեղադրել, օրինակ, բոլշևիկյան Ռուսաստանին, մանավանդ որ, ըստ էության, այդպես էլ եղել է: Բայց չէ՞որ ավելի կարևոր էր, որ ինքներս գլուխ հանեինք, թե ինչ հանգամանքներում և ինչու է նման բանը հնարավոր դարձել:

     Այսօրինակ հարցերը դիտարկելիս մենք, որպես կանոն, շրջանցում ենք սեփական պատմության որոշ նուրբ պահեր, թեև հենց դրանք կարող են լույս սփռել ազգային աղետների պատճառների վրա:  

    Օրինակ, խոսելով անցյալ հարյուրամյակի քսան-երեսնական թվականներին Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մասին` մենք, չգիտես ինչու, «չենք նկատում», որ այն ժամանակ հանրապետությունը ղեկավարում էին նաև հայեր£ Ադրբեջանի բոլշևիկյան կուսակցության առաջին ինը լիդերների թվում (1920-1933թթ.) ընդամենը երկու թաթար է եղել` Միրզա Հուսեյնովը և Ռուհուլա Ախունդովը, և նրանք միասին կառավարել են մեկ տարուց մի փոքր ավելի: Իսկ ի՞նչ է մեզ հայտնի Ադրբեջանի «հայ ղեկավարների» մասին:

    Մասնավորապես, ինչո՞վ է հատկապես աչքի ընկել Լևոն Միրզոյանը, որի կառավարման շրջանը (1926-1929թթ.) համընկավ Նախիջևանի հայ բնակչության զանգվածային տեղահանմանը: Որքանո՞վ է նա`  հանրապետության ղեկավարը, մասնակից եղել Ադրբեջանի Կենտ-գործկոմի որոշմանը, որով մերժվել էր հայ փախստականների` Նախիջևանի ԻԽՍՀ վերադառնալու իրավունքն այն պատճառով, որ «տեղի բնակչությունը բավարար չափով ապահովված չէ հողով` գյուղատնտեսություն վարելու համար»: Ի՞նչ է մեզ հայտնի 1927թ. տասը հայկական գյուղեր, Արցախում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության նպատակով, Շամխորի շրջանին հանձնելու հանդեպ նրա ունեցած դիրքորոշման առնչությամբ:    

  Իրավիճակն, ընդհանուր առմամբ, պարադոքսային է. մենք ավելի շատ բան գիտենք այդ նույն Լևոն Միրզոյանի մասին որպես Խորհրդային Ղազախստանի ղեկավարի, քան Ադրբեջանում նրա գործունեության մասին, ընդ որում` հայ բնակչության համար առավել բախտորոշ ժամանակաշրջանում: Միանգամայն հնարավոր է, որ ծնունդով շուշեցի Միրզոյանը հակառակվում էր հակահայ բոլոր որոշումներին, բայց առայսօր հարցը բաց է մնում£ Կամ` ինչո՞վ է աչքի ընկել Խորհրդային Ադրբեջանի մեկ այլ ղեկավար` ծնունդով թիֆլիսեցի Ռուբեն Ռուբենովը: Կամ այդ նույն Անաստաս Միկոյանը, որը 1920թ. կարճ ժամանակով ղեկավարել է Ադրբեջանի բոլշևիկյան կուսակցությունը£ Այդ ժամանակաշրջանի ժամանակագրությունը և փաստաթղթերը շատ են ու հակասական, սակայն կարևոր է իմանալ, թե հատկապես ինչպես են իրենց դրսևորել «մերոնք»:

   Եվ եթե խոսելու լինենք խորհրդային առաջին տասնամյակում (երբ, ըստ էության, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի բռնի անջատումը) Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել նաև նման մանրամասները: Առանց ամբողջական պատկերի վերականգնման, հատկապես, եթե դրանում գործում են (և ամենևին էլ ոչ երկրորդական դերերում) մեր հայրենակիցները, անհնար է հասկանալ անցյալի կորուստների պատճառները, և որ առանձնապես կարևոր է, կանխել կորուստներն ապագայում:

      Նույնը կարելի է ասել նաև 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Եղբայրության մասին...» պայմանագրի վերաբերյալ: Հայտնի է, որ մինչև քեմալական Թուրքիային դիմելը ռուսաստանյան բոլշևիկները դիմել էին հայերին: Բոլորովին պետք չէ մտածել, թե ռուսական (ավելի ուշ` բոլշևիկյան) դիվանագիտական դպրոցի առանձին ականավոր ներկայացուցիչներ ուրախությունից խելքները կորցրել էին այդ համաձայնագրի ստորագրման համար: Հարցը հենց այն է, որ անգամ ականավոր և առավել հայրենասիրաբար տրամադրված հայ գործիչները միշտ չէ, որ կարող էին ճիշտ հաշվարկել իրենց բոլոր քայլերն ու չխճճվել մեծ քաղաքականության խաչուղիներում:

  Հետևաբար, նոր ճակատագրական սխալները նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է հետազոտել հայրենական պատմության որոշ հարցեր և, առաջին հերթին, փնտրել սեփական սխալները...

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ

   Վերջին ժամանակներս աշխարհն ավելի հաճախ է դառնում խոշոր միջազգային կորպորացիաների վարած քաղաքակա-նության վկան, որը կողմնորոշված է տարածաշրջանային կյանքի երկու կարևոր` ինտերնացիոնալ-կոմունիկացիոն և ազգային-տարածքային գործոնների ֆունկցիոնալ հակադրմանը: Չնայած այն փաստին, որ սա ակնհայտորեն նշմարվում էր բավական վաղուց, հենց այսօր է, սակայն, որ այն առավել ընդգծված է դրսևորվում: Ներկայումս, ուղղակիորեն կամ միջնորդավորված, այդ գործընթացում ներգրավված են կովկասյան տարածաշրջանում գործող քաղաքական և հասարակական (այդ թվում և հայկական) կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տարածում են գաղափարական և նյութական դրույթների հակացուցվածության թեզը:

  Անկասկած, հարցի արհեստական առաջադրումը նպատակ ունի հարթել ակնհայտ տարբերությունները բացարձակ և հարաբերական արժեքների միջև, ինչով էլ կարող է պայմանավորված լինել այս կամ այն ազգային կազմավորման էթնոմշակութային իմունիտետի մակարդակի անկումը: Հարցի հրապարակային քննարկումները, որոնք տարբեր մոտեցումների, կարծիքների և գերակայությունների առկայություն են ենթադրում, ի վիճակի են ապագայում խարխլել պատմության տրամաբանությամբ ձևավորված հիմքերը: Սա ուժերի հենց այն դասավորվածությունն է, որի դեպքում տարածաշրջանային վերաբաժանման գործընթացն իրականացվում է առավել բարենպաստ միջավայրում:  

  Հայկական հանրության ներկայիս վիճակի էմոցիոնալ բարձր ֆոնը շատ բանով պայմանավորված է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման անսպասելիորեն ծնված հեռանկարներով: Հասարակությունը կանգնեցվեց կատարված փաստի առջև, ինչով էլ մասամբ բացատրվում էր նրա պատրաստված չլինելը: Սակայն դրա վրա մեծ մասամբ ազդեց «ներկայացված փաստի» թեմատիկան. Հայ-թուրքական հարաբերություններն այն ոլորտն է, որտեղ խիստ շատ են ստորջրյա խութերը, որտեղ սերտորեն միահյուսված են պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, մշակույթի, ազգային անվտանգության, աշխարհաքաղաքականության հարցերը...

  Բնականաբար, վաղ թե ուշ բոլոր հակասությունների կոկոնը պետք է բացվեր, բայց դրան պետք էր լրջորեն և հետևողականորեն նախապատրաստվել: Նախապատրաստվել քաղաքականապես, դիվանագիտորեն, հոգեբանորեն, տնտեսապես, գիտականորեն, մշակութային առումով: Գիտակցումն այն բանի, որ հայոց անկախության գրեթե 20 տարվա ընթացքում այս ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի նախաձեռնվել (հենց պետական մակարդակում), ամենից շատ էր տագնապեցնում աշխարհասփյուռ ազգին: Տագնապը դրսևորվում էր տարբեր ձևերով` առավել կամ պակաս արմատական, առավել ինտելեկտուալ և բացահայտորեն անկիրթ, անկեղծ և խորամանկ ձևերով: Հայ հանրության ընդհանուր անպատրաստությունը նման մարտահրավերին, հասկանալի է, նորություն լինել չէր կարող, բայց հենց այս վիճակն էլ ողջ ազգին տեղափոխեց մի ինչ-որ նոր հարթություն:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցը միջպետական հարաբերությունների հասարակ հարց չէ, դա, առաջին հերթին, ազգային անվտանգության հարց է: Որոշակի հանգամանքների պարագայում երկկողմ հարաբերությունների զարգացումը կարող է լրիվ բարոյալքել առանց այդ էլ ընկճված ազգին, իմաստազրկել նրա` որպես դեռևս ինչ-որ բանի ձգտող միասնական էթնոմշակութային հանրության գոյության փաստն իսկ:    

 Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարների հետ կապված զարգացումները վերջին ժամանակներս առավել, քան երբևէ ընդգծված ձևով ցուցադրեցին հայ հասարակության խոցելիությունն ու փխրունությունը: Խոսքը տվյալ պարագայում անգամ խելացի և գրագետ կամ հակառակը` միանգամայն անպիտան և չկայացած դատողությունների դեֆիցիտի մասին չէ. և´ առաջինը, և´ երկրորդը լավ էլ բարձրաձայն հնչեցվում են և վատ չեն հարմարվում հայ քաղաքագիտական մտքի հարթությունում:

  Խնդիրն այլ է. անկախ հայկական պետականության զարգացման վերջին բոլոր տարիների ընթացքում մեր երկրում այդպես էլ չձևավորվեց  ազգային էլիտայի այն շերտը, որը պետք է այսօր սահմաներ միակ ճիշտ որոշման գաղափարախոսական ուրվագծերը և իր դիրքորոշումը հիմնավորեր այնպես, որ այն «համոզիչ լիներ բոլորի համար»:  Այլ խոսքով` մեր հասարակությունը հեղինակավոր անձանց սուր դեֆիցիտ ունի, որոնց խոսքը կարող էր վճռական ազդեցություն ունենալ իր վրա:

       Իհարկե, մի կողմից` չի կարելի չհամաձայնել Բրեխտի հայտնի կարծիքի հետ, թե «դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի»: Սակայն, մյուս կողմից, գոյություն չունի այնպիսի բարեհաջող ժողովուրդ, որն իր զարգացման մի ինչ-որ հատվածում չաճեցներ սեփական հերոսին, որը որոշ ժամանակ կփոխարիներ դեռ գոյություն չունեցող (այդ պահին) ինստիտուցիոնալ կառույցներին. իսկ այժմ Հայաստանում և´ անձանց, և´ ինստիտուցիոնալ կառույցների դեֆիցիտ է:

   Մյուս կողմից` նման ինստիտուցիոնալ կառույցն օբյեկտիվորեն պետք է գոյություն ունենա. ըստ էության, այն պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցին` համազգային համախմբման միակ կայուն մեխանիզմը, որի միանշանակ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ կարող էր կարևոր կողմնորոշիչ դառնալ ներկայիս դիվանագիտական թավուտներում, որտեղ այնքան շատ են պատրանքները, վիրտուալն ու ոչ միանշանակը:

  Ասել, թե հայկական իշխանությունը չի գիտակցում «դեֆիցիտի հետ կապված իրավիճակի» բարդությունը, իհարկե, ճիշտ չէր լինի: 2009թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի նախագահի հանդիպումը հայոց հոգևոր առաջնորդի հետ, ինչպես նաև հարցի հատուկ քննարկումը ՀԱԵ Գերագույն Հոգևոր խորհրդում, վկայում են ստեղծված իրավիճակի համարժեք ընկալման մասին: Խնդիրը, սակայն, այն է, որ եկեղեցու դիրքորոշումն էլ որոշակիացված չէ:

   «Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` հանուն անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման և տարածաշրջանում համագործակցության զարգացման»,- ասվում էր սեպտեմբերի 30-ին հրապարակված հատուկ հայտարարությունում: Միևնույն ժամանակ, նշվում էր, որ «Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձի, Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության հանդեպ անհանդուրժողական դիրքորոշման, ինչպես նաև նախաստորագրված փաստաթղթերում առկա ձևակերպումների համատեքստում, որոնք երկիմաստ մեկնաբանությունների և գործընթացների առնչությամբ թուրքական կողմի հնչեցրած անթույլատրելի հայտարարությունների առիթ են տալիս, ԳՀԽ-ն բնական և հասկանալի է համարում հայ ժողովրդի   զավակների    անհանգստությունը...»:   

      Գործնականում ՀԱԵ դիրքորոշումը մինչև վերջ կոնկրետացված չէ: Այնուամենայնիվ, այնտեղ արծարծվում էր նաև հետևյալ միտքը. «նախաստորագրված փաստաթղթերում առկա ձևակերպումները երկիմաստ մեկնաբանությունների և անթույլատրելի հայտարարությունների առիթ են տալիս...»:

Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունում տեղ է գտել երկու դրույթ, որոնք առավել մեծ տագնապ են առաջացրել:

      Դրույթներից առաջինում ասվում է. «Կրկին հաստատելով երկկողմ և բազմակողմ պարտավորությունները իրավահավա-սարության, ինքնիշխանության, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, պետությունների տարածքային ամբողջականության ընդունման և պետական սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու վերաբերյալ, կողմերը...» և այլն:

  Միանգամայն ակնհայտ է, որ «այլ երկրներ» ասելով պետք է հասկանալ, առաջին հերթին, Ադրբեջանը, իսկ «այլ երկրների ներքին գործերին չմիջամտել» բառակապակցությամբ նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հենց որպես «ներքին»` Ադրբեջանի համար:

    Հայկական իշխանությունները կարող են ասել ինչ ուզենան և ինչպես ուզենան, բայց բնության մեջ այլ մեկնաբանություն չկա: Թուրքիայի ղեկավարությունը նույնպես հենց սկզբից անընդհատ հայտարարում էր, թե առանց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման` Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, սահմանները չեն բացվի: Վերը մեջբերված դրույթը հայոց պատմության ներկայիս օրվա կարևորագույն հարցը միանշանակորեն տեղայնացնում է Ադրբեջանի պետական սահմանների   շրջանակներում, այն դարձնում այդ երկրի «ներքին գործը», քանի որ կողմերն ընդունում են պետական սահմանների անխախտելիությունը:

       Հատկանշական է, որ  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Միջազ-գային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարեց. «Թուրք-հայկական սահմանի բացումը կօգնի, այլ ոչ թե կխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Սահման-ների բացումը կօգնի չափավոր քաղաքական գործիչներին, ներառյալ նրանց, ովքեր այսօր կառա-վարությունում են, ցույց տալ հայ նացիոնալիստներին, որ մեկուսացման քաղաքականությունը  միայն վնասում է Հայաստանին: Հայ-թուրքական հաշտեցումը կօգնի հայերին իրենց ավելի վստահ զգալ անվտանգության առումով: Այս իմաստով Հայաստանն ավելի պատրաստ կդառնա վերադարձնելու օկուպացված ադրբեջանական հողերը: Նրանք այլևս չեն կարողանա պնդել, թե իրենց այդ բոլոր տարածքներն անհրաժեշտ են որպես անվտանգության երաշխիք»:

   Երկրորդ դրույթը լրացնում է առաջինին. «Համապատասխան միջազգային-իրավական համաձայնագրերի հիման վրա հաստատելով երկու երկրների միջև ընդհանուր սահմանի երկկողմանի ընդունումը...» և այլն: Սույն դրույթը նշանակում է, որ հայկական իշխանությունը հրաժարվում է հետագայում տարածքային հավակնություններից, ապագա նախա-գահներին զրկում է այդ հարցը բարձրացնելու հնարավորությունից (միջազգային-իրավա-կան հիմքերից):

  Հիշեցնենք, որ 2001թ. հունվարին ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով թուրք լրագրողի` Երևանի կողմից Թուրքիային տարածքային հավակնությունների ներկա-յացման հնարավորության մասին հարցին, այն դեպքում, եթե վերջինս, այնուամենայնիվ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարեց. «Ցեղասպանության ճանաչման հարցը և տարածքային հավակնությունների հարցը երկու տարբեր խնդիրներ են և անմիջական կապ չունեն մեկը մյուսի հետ: Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունների հարցը հարկ է դիտարկել ոչ թե նրա կողմից Ցեղասպանության ճանաչման ասպեկտով, այլ Սևրի հաշտության պայմանագրի շրջանակներում...»:

 2005թ. ապրիլին Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանն, իր հերթին, հայտարարեց. «Հայաստանի արտաքին քաղաքականության

օրակարգում եղել է և կա Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Կբարձրացնի՞ արդյոք տարածքային հարցը հաջորդ    նախագահը,   ես  չգիտեմ: Հետագա հավակնությունների մասին արդեն նա կասի` հայոց պետության հաջորդ ղեկավարը: ՀՀ գործող իշխանությունը բարձրացնում է միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»:

  Եթե հետևենք ստորագրված արձանագրությունների տառին, ապա Հայաստանի «հաջորդ նախագահն ընդհանրապես մտադիր է պաշտոնապես ճանաչել ներկայիս սահմանը:        

  Հենց այս հարցն էր առաջին հերթին տագնապեցնում բանակցողներին սեպտեմբերի վերջին: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 8-ին նախագահի հրավիրած ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, քննարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլը: «Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:       

      Այս հարցում այլ դիրքո-րոշում ունի ՀԱԵ երկրորդ աթոռի հովվապետը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որը բաց նամակ ուղարկեց Հայաստանի քաղաքական էլիտային:  

 «Հայ-թուրքական հնարավոր դիվանագիտական հարաբերությունների շուրջ անհանգստության ալիքը պատել է աշխարհասփյուռ հայությանը: Ամենից շատ մենք անհանգստանում ենք Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի համար... Մենք նպատակահարմար չենք համարում ինչ-որ հանձնաժողովի ստեղծումը, որը քողարկված ձևով, պատմական փաստաթղթերի ուսումնասիրման ներքո, կարող է կասկածի ստվեր նետել ցեղասպանության հարցում: Միևնույն ժամանակ մենք չենք ուզում առիթ տալ, որպեսզի թուրքական կողմը մեղադրի սփյուռքին Հայաստանի Հանրապետության գործերին միջամտելու և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ»:

    Հայտարարվեց, որ հայկական հաղորդակցությունների ապաշրջափակումը չի կարող համարել «բարի կամքի դրսևորում», քանի որ.

ա. Հայկական հաղորդակցությունների շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համատեղ նախագիծ է` ուղղված տարածաշրջանում հայկական պետականության վերջին կղզյակի վերջնական ոչնչացմանը:

բ.   Շրջափակումը մտցվել էր ոչ թե հայ ժողովրդին պարտադրված պատերազմի արդյունքների հետևանքով, այլ զգալիորեն ավելի շուտ` 1989-1993թթ., ակտիվ մարտական գործողությունների շրջանում, հետևաբար, այն այդ պատերազմի անբաժանելի տարրն է:

գ. Հայկական հաղորդակցությունների շրջափակումը աննախադեպ երևույթ է Եվրոպայի խորհրդի ողջ տարածքում, քանի որ ԵԽ երկու լիիրավ անդամ շրջափակում են Եվրոպայի խորհրդի երրորդ լիիրավ անդամին:

դ. Հայ-թուրքական սահմանի ապա-շրջափակումը չի կարող բարի կամքի դրսևորում համարվել, եթե Թուրքիան չի փոխհատուցում ողջ շրջափակման ընթացքում Հայաստանին միտումնավոր հասցված ընդհանուր վնասը:

ե.   Վնասի փոխհատուցումը պետք է ունենա նյութական և քաղաքական տեսք: Թուրքիան պետք է փոխհատուցի Հայաստանի ֆինանսական կորուստները տնտեսական ոլորտում և հրաժարվի նախապայմաններից (երկկողմ դիվանագիտկան հարաբերու-թյունների հաստատման համատեքստում)` քաղաքական ոլորտում:

  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Հայաստանի քաղաքական ընտրանու դատին ներկայացրեց յոթ կետից բաղկացած առաջարկություն, որտեղ հատկապես ընդգծվում է զգույշ մոտեցման անհրաժեշտությունը Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձի պա-րագայում:

   Այսպիսով, ՀԱԵ` ազգա-յին համախմբման կարևորագույն մեխանիզմի  դիրքորոշումը հանձինս երկու աթոռների, փոքր-ինչ դիսպերս է և դրա համար էլ անհրաժեշտ համոզչականություն չունի:

 

***

Ինչպես վերը նշեցինք, հայկական իշխանությունը գիտակցում է «հեղինա-կավոր հայրենակիցների դեֆիցիտի» խնդիրը: Դրանով էր թելադրված հայտնի դիմումի ծնունդը` հռչակավոր հայրենակիցների ստորագրություններով. Շառլ Ազնավուր, Արմեն Ջիգարխանյան, Արթուր Չիլինգարով, Էդուարդո Էռնեկյան, Հրայր Հովնանյան, Վաչե Մանուկյան, Պերճ Սեդրակյան և այլք:

  «Սիրելի հայրենակիցներ: Հայաստանի նախագահի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը հնարավորությունների դուռ բացեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար: Այն արժանացել է համաշխարհային հանրության ուշադրությանը և աջակցությանը: Ակնհայտ է, որ այդ գործընթացը չի նշանակում, թե պետք է մոռանալ անցյալը, հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը և նրա ճանաչման կարևորությունը: Հայրենիքի և գալիք սերունդների հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով առաջնորդվելով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստուն և համարձակ` հանուն երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման և սահմանների բացման: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը` կոչ անելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենակիցներին բոլոր միջոցներով օգնել այս գործընթացին»:

 Դիմումը բավական կանխատեսելի էր, քանի որ Հայաստանի նախագահն, իսկապես, գիտակցում էր հեղինակավոր հայրենակիցներին խոսք տալու անհրաժեշտությունը: Հատկապես այն բանից  հետո, երբ հոգևոր իշխանությունը, ըստ էության, միատարր չարտահայտվեց, իսկ Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատը`  կոալիցիոն կուսակցությունները և օլիգարխիան,  անհրաժեշտ ինտելեկտ չունի և հեղինակություն չի վայելում (ի դեպ, մեզանում անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցների բացակայության մասին է վկայում նաև այն փաստը, որ Հայաստանի անվտանգության և հայոց պատմության, նրա անցյալի, ներկայի և ապագայի կարևորագույն հարցի վերաբերյալ  խորհրդարանական լսումներին ներկա չէր ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, կոալիցիոն կու-սակցության առաջնորդ Արթուր Բաղդա-սարյանը. փաստ, որն ինչ-որ կերպ պետք է բացատրել, բայց որն այդպես էլ աննկատ մնաց):   

  Ստեղծված դրության անելանելիությունն էլ հենց պայմանավորեց նշանավոր հայրե-նակիցների աջակցությանը դիմելու անխուսափելիությունը: Եվ այնուամենայնիվ, այդ դիմումը ևս չպատասխանեց գլխավոր հարցին. «կա՞ն արդյոք արձանագրություններում թուրքական նախապայմաններ  և   ի՞նչ ձևով են դրանք արտահայտվում»: Իշխանությունը պնդում է, որ փաստաթղթերում ոչ մի

նախապայման չկա, ընդդիմախոսները և թուրքերը պնդում են հակառակը և, անկեղծ ասած, վերջիններիս փաստարկներն ավելի ծանրակշիռ են թվում:

   Հարցի շուրջ միասնական համազգային դիրքորոշման բացակայության պայման-ներում միակ իրական ելքը ստեղծված իրավիճակից փաստաթղթերի ընդունումն է անհրաժեշտ վերապահումներով: Վերապահումները պետք է կոնկրետ լինեն բոլոր վիճելի դրույթների վերաբերյալ: Ի վերջո, Հայ Առաքելական եկեղեցին ինքն է փաստել, որ «նախաստորագրված փաստաթղթերում առկա ձևակերպումները երկիմաստ մեկնաբանությունների և անթույլատրելի հայտարարությունների առիթ են տալիս...»:

  Վերապահումները դիվանագիտության մեջ միշտ էլ գոյություն են ունեցել: Կարելի է ստորագրել ցանկացած միջազգային պայմանագրի տակ, ընդունել և հարգել հիմնարար բոլոր դրույթները, սակայն սեփական պատմության առավել բախտորոշ հարցերի շուրջ գրեթե միշտ հարկավոր է հայտարարել «սեփական կարծիքը», այլ կերպ` վերապահումներ անել նյուանսների վերաբերյալ: Նորագույն ժամանակներում, «սեփական կարծիքների» խայտաբղետ և հաճախ փոխբացառող բազմության առկայությունից ելնելով, իրավիճակը դիվանագիտական վերապահումների հետ կապված` սրվել է:

    Առանձին կառույցներ միշտ փորձել են վերապահումը ներկայացնել որպես պարզ ձևականություն` բացառելով հետևանքների պահը5:

Երկար ժամանակ մինչև վերջ չպարզաբանված մնացին հետևյալ կետերը.

- վերապահման ընդունման իրավական հետևանքները, պայմանագրի օբյեկտի և նպատակի հետ վերապահության համատեղելիության չափանիշի բովանդա-կությունը,

-   անթույլատրելի վերապահման բնույթը և դրա հետևանքները,

-    վերապահումների      տարբերությունները հայտարարություններից,

-  դիվանագիտական   վերապահումների իրավաբանական հետևանքները,

-  վերապահումներին վերաբերող նորմերի կիրառման հնարավորությունները մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերի պարագայում,

-    վերապահումների պրոբլեմները երկկողմ պայմանագրերի դեպքում,

- միջազգային կազմակերպությունների հիմնադիր ակտերի վերապահումների վերաբերյալ կիրառվող նորմերի հարցը: 

  Այս դիրքորոշումների պարզաբանման նպատակով ընդունվեց (1993թ.) ՄԱԿ N 48/31 բանաձևը: Այսօր պայմանագրերի վերաբերյալ վերապահումներ հայտարարելու իրավունքն ընդունված է բոլորի կողմից:

  Թուրքական դիվանագիտության ողջ պատմությունը նաև վերապահումների պատմություն է: Անկախ միապետական կամ հանրապետական կարգից, թուրքական դիվանագիտությունը միշտ աչքի է ընկել իր տեսակետից առավել կարևոր հարցերի շուրջ վերապահումներ անելու և հաճախ միջազգայնորեն ընդունված պոստուլատների դեմ հանդես գալու հմտությամբ: Համաշխարհային առևտրային կազմակերպություն Հայաստանի մտնելու ժամանակ արձանագրված դեպքն առայսօր մեզանում դեռ լիարժեք իմաստավորված չէ: Իսկ այն ժամանակ տեղի ունեցավ հետևյալը. համառորեն ոչ այնքան հյուրընկալ Եվրամիության դռները թակող Անկարան, հավանաբար, այլ հնարավորություն չունենալով, ստիպված էր քվեարկել ՀՀ-ն ՀԱԿ-ում ընդունելու օգտին, սակայն (և սա է բուն էությունը) որոշակի պայմաններով: Ավելի ճիշտ` մի վերապահմամբ. այդ ազդեցիկ կազմակերպության պահանջների և դրույթների չկիրառում Թուրքիա-Հայաստան առևտրային հատվածում: Այլ խոսքերով` թուրք-հայկական առևտուրը կարգավորվում է ոչ ՀԱԿ սկզբունքներին համապատասխան, այլ հակառակ դրանց` երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

     Ի դեպ, Երևանն այն ժամանակ ընդունեց այդ վերապահումը և անգամ ՀԱԿ մտնելու փաստը ներկայացրեց որպես համարյա թե մեծ ձեռքբերում: Հայաստանը եղել և մնում է Թուրքիայի հատուկ պետական հետաքրքրության գոտի, հետևաբար, միջազգային առևտրի բոլորի կողմից ընդունված նորմերը (մաքսատուրքերի, ապրանքների տարանցման մակարդակը և այլն) տվյալ պարագայում Անկարայի համար պարզապես անընդունելի են: Այս երևույթն ինչ-որ արտառոց բան չէ: Այն լրիվ համապատասխանում է հայ-թուրքական հարաբերությունների տրամաբանությանն ու համատեքստին: Բանաձևը պարզունակ է, բայց ամուր. Թուրքիան Հայաստանն այլ երկրների հետ նույն շարքում չի դնում, այնինչ Հայաստանը շարունակում է Թուրքիային ընդունել միջազգային իրավունքի այլ սուբյեկտների ընկալման հոլովույթում:

    Նույն բանը նկատվում է նաև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի` Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին (ՏՆԵԿ) անդամակցության համակարգում: Մասնավորապես, հայկական հաղոր-դակցությունների շրջափակումը միջազ-գային նորմերի և ՏՆԵԿ հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է: 1953թ. կազմավորված և որոշումներ ընդունելու իրավունք ունեցող այս կազմակերպության սուբյեկտ է համարվում մոտ 50 երկիր: Պաշտոնական Երևանը, բնականաբար, պարտավոր է բարձրացնել այս հարցը ՏՆԵԿ հանձնաժողովի առջև, մանավանդ որ կազմակերպության գերակա խնդիրների շարքում նշվում են «երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային փոխադրումների կոնկրետ հարցերը» և «միջազգային փոխադրումների միտումներն ու ենթակառուցվածքային պահանջմունքները»: Բայց դրա համար անհրաժեշտ էր մշակել պետական տրանսպորտային ռազմավարություն, ինչն այդպես էլ չի արվել:

Ադրբեջանի կարճատև պատմությունը նույն վերապահումների պատմությունն է: Բաքուն միշտ վերապահումներ է անում Հայաստանի հետ իր հարաբերություններում` «ընդհանուր փաստաթղթեր» ստորագրելիս, օրինակ, ԱՊՀ շրջանակներում: Ավելին, 1998թ. Ադրբեջանը պաշտոնապես արգելեց («ՏՆԵԿ գործունեության սկզբունքների վերապահում») իր տարածքով Հայաստանի համար բեռնափոխադրումներ կատարելը:          

   2004թ. համապատասխան համաձայնագիր ստորագրվեց Թբիլիսիի և Բաքվի միջև: Նոյեմբերի 30-ին Վրաստանի մայրաքաղաք եկավ Ադրբեջանի մաքսային ծառայությունը ներկայացնող պատվիրակությունը և անհապաղ սկսեց ստուգել վրաց-ադրբեջանական սահմանին կանգնեցված բեռների փաստաթղթերը: Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ռ.Հասանովն այն ժամանակ հայտարարեց, թե «Ադրբեջանի սահմանին կանգնեցված մի քանի հարյուր վագոնները չեն ուղևորվի, մինչև որ չպարզվի դրանց վերջնական երթուղին»:

          «Ադրբեջանը ստորագրել է մի շարք երկկողմ իրավական միջազգային համաձայնագրեր, ինչպես նաև համաձայնագրեր տարանցման, փոխադրումների, արտահանման և ազատ առևտրի գոտու մասին և թույլ է տվել օգտագործել իր տարածքը տարբեր բեռների տարանցման և արտահանման համար,- տեղեկացրել է ԱՀ կառավարության առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովը:- Ադրբեջանի միակ պայմանն այն է, որ երկրի տարածքը չօգտագործվի Հայաստան բեռնափոխադրումների համար»:  

  Ադրբեջանական վերապահման տիպիկ օրինակ...

       Նման շատ օրինակներ կարելի է բերել: Խնդիրն այլ է. կենսականորեն կարևոր է, որ Երևանը վերջապես ինքը փորձարկի դիվանագիտական վերապահման պրակտիկան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Դա չի արվել ոչ 1992թ. (երբ Հայաստանն ու Ադրբեջանը մտան ՄԱԿ), ոչ 2001-ին (երբ Հայաստանն ու Ադրբեջանը մտան ԵԽ): Ըստ էության, այսօր մենք քաղում ենք մեր անվերապահ զիջողականության և պասիվության պտուղները: Ի վերջո, Հայաստանն իսկապես կարող է հարգել միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների տարածքային ամբողջականությունը, բայց վերապահությամբ, որ այն (այդ պաշտոնական հարգանքը) չտարածվի Թուրքիայի և Ադրեջանի վրա:

 Հետաքրքիր է հետևել` արդյո՞ք Անկարան նույնքան համառությամբ կշտապեցնի Երևանին` վավերացնել արձանագրությունները:  


           

1 Այս լուրը պառակտեց հայկական հանրությունը: Վարչաբյուրոկրատական գրեթե ողջ ապարատը, իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Օրինաց երկրի» ներկայացուցիչներն իրենց ընտանիքների, բարեկամների ու հարազատների հետ դարձան հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ամենաակտիվ ջատագովները, և կողքից տպավորություն էր ստեղծվում, թե նրանք իրենց գիտակցական կյանքի ողջ ընթացքում հենց դա են երազել:

«Ճանապարհային քարտեզի» կողմնակիցն էր նաև հայ գործարար հանրության բացարձակ մեծամասնությունը: Այս դասի դիրքորոշումը նույնպես հասկանալի էր. նախ` բիզնեսը հանրապետությունում վերահսկվում է իշխանության կողմից, և հակառակվել նրան` նշանակում է զրկվել եկամուտից, երկրորդ` Հայաստանի ապաշրջափակումը խիստ դրականորեն կանդրադառնա բեռնափոխադրումների ծախսերի և տեմպերի վրա, իսկ դա պարզապես շատ շահավետ է: Որպես «պրոֆեսիոնալ փաստարկ» գործարար հանրությունը պնդում էր, որ «դրանով իսկ մենք վերջապես այլևս կախված չենք լինի վրացական տարանցումից»:

Երրորդ կոնտինգենտը, որը նույնպես պաշտպանում էր մերձեցման քաղաքականությունը, արմատական ընդդիմությունն էր` հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա դաշնակիցների: Սակայն այստեղ այլ մոտեցում ի հայտ եկավ. արմատականները հայտարարում էին, թե ժամանակին իրենք հանդես են եկել հօգուտ հաշտության, բայց չգիտես ինչու այն ժամանակ «մեզ ուխտադրուժ, ազգային շահերի դավաճան էին անվանում»: «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը խիստ դատապարտող կեցվածքով հանդես էր գալիս ՀՅԴ-ն: Կուսակցությունը հայտարարեց, որ 16 տարի տևող թուրքական շրջափակումը եղել և մնում է պատերազմի վարման ձև, և անթույլատրելի է արձանագրություններ ստորագրել թշնամու հետ, երբ վերջինս շարունակում է պատերազմը, աջակցում Ադրբեջանին և չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել «ճանապարհային քարտեզի» բովանդակությունից, Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները հասցրին նախաստորագրել երկու արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այս իրադարձությունը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին: Այս անգամ արձանագրությունները հրապարակվեցին, և շատ հարցեր ստացան իրենց պատասխանները: Երևանը պաշտոնապես հրաժարվում էր որևէ տարածքային հավակնությունից և պարտավորվում ճանաչել գոյություն ունեցող միջազգային սահմանները, Թուրքիան հանում էր հայկական հաղորդակցությունների շրջափակումը:       

Արձանագրությունների հրապարակումից հետո դաշնակցականների դիրքորոշումն էլ ավելի անհաշտ դարձավ: Նրա շուրջ համախմբվեցին ավելի քան տասը քաղաքական կազմակերպություններ, պառակտում սկսվեց նաև Գիտությունների ազգային ակադեմիայում.Պատմության ինստիտուտի տնօրենը կտրուկ քննադատեց իշխանության քաղաքականությունը, այն դեպքում, երբ նրա գործընկերն Արևելագիտության ինստիտուտից պաշտպանում էր այդ քաղաքականությունը: Դեմ էին նաև ռազմավարական հետազոտությունների «Արարատ», «Միտք» և մի շարք այլ կենտրոններ: Հայտարարվում էր, թե Հայաստանը, ընդունելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, դրանով իսկ հրաժարվում է և° Լեռնային Ղարաբաղից, և° Արևմտյան Հայաստանից:

Իշխանության քաղաքականության կողմնակիցները փոքր-ինչ մեղմեցին իրենց եռանդը: Կոալիցիոն կառավարության կուսակցությունները և գործարար հանրությունը միավորվեցին մեկ «աջակցող կառույցի» մեջ և նախագահի ու արտգործնախարարի հետևից կրկնում էին միևնույն բանը. «արձանագրություններում նախապայմաններ չկան, Ղարաբաղյան հիմնախնդիրն առանձին հիմնախնդիր է, Ցեղասպանություն եղել է»: Լևոն Տեր-Պետրոսյանն իրենն էր առաջ տանում. «...ժամանակին ես նույն բանն եմ արել, բոլորն ասում էին` դավաճան»:

Հուլիսին ՀՅԴ Հայ դատի հանձնաժողովի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացվեց Համահայկական կոնֆերանս` աշխարհի 20 երկրների 120 պատվիրակների մասնակցությամբ: Իշխանություններին պահանջ ներկայացվեց պաշտոնից հեռացնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, բայց հնչեցին նաև նախագահի իմփիչմենթի մասին մտքեր: 

Հոկտեմբերի 1-ին, ի պատասխան Հայ դատի համահայկական կոնֆերանսի, մեկնարկեց Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական շրջագայությունը առավել մեծաթիվ հայկական սփյուռք ունեցող չորս երկրներով` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Լիբանան: Այցելությունն այնքան էլ հարթ չանցավ: Փարիզում բողոքի գործողություններ անցկացվեցին, Հայաստանի նախագահին անգամ թույլ չտվեցին մոտենալ Կոմիտասի հուշարձանին: Լոս Անջելեսի հայ համայնքի մոտ 10 հազար ներկայացուցիչներ նույնպես դուրս եկան Գլենդելի փողոցներ` բողոքելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ:

Աշնանն արդեն ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ նախագահն ակնհայտորեն դաշնակիցների կարիք ուներ: Հույսը դնել իր իշխող կուսակցության վրա նա չէր կարող, քանի որ այնտեղ ի վիճակի չեն անգամ երկու բառ գրագետ իրար կապակցել: Բացի այդ, նրան հարկավոր էին հայոց աշխարհում հարգված մարդիկ: Հենց այդ ժամանակ էլ հայկական մամուլում հայտնվեց «աջակցության հավաքական նամակը» հանրահայտ սփյուռքահայերի ստորագրությամբ` Շառլ Ազնավուր, Արմեն Ջիգարխանյան, Արթուր Չիլինգարով, Էդուարդո Էռնեկյան, Հրայր Հովնանյան և այլք:

Հոկտեմբերի 10-ին Ժնևում նախաստորագրված փաստաթղթերի վերջնական տարբերակները վերջապես ստորագրվեցին: Պայմանագրերի ստորագրումից հետո ՀՅԴ-ն բաց խորհրդարանական լսումներ կազմակերպեց, որոնք «գզվռտոցի» վերածվեցին իշխող խմբակցությունների պատգամավորների և ընդդիմադիրների միջև: Մի փոքր ավելի ուշ կազմակերպվեց հանրահավաք, որտեղ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Երկրում պետք է փոխել ոչ միայն նախագահին ու կառավարությունը, այլ նաև կառավարման ողջ համակարգը»:

Լիցքաթափումը «եկավ» Թուրքիայի կողմից: Մի քանի ամսվա ընթացքում Անկարան այնքան հաճախ ու բարձրաձայն հայտարարեց, թե առանց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ոչ մի դիվանագիտական հարաբերություն Հայաստանի հետ չի հաստատվի և հայկական հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսք անգամ լինել չի կարող, որ վերջում ձանձրացրեց գրեթե բոլորին: Ամեն ինչ պարզվեց դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգտոն կատարած այցելությունից հետո: Չնայած նախագահ Օբամայի` ափերից դուրս եկած քաղաքական գործչին հանդարտեցնելու բոլոր ջանքերին, վերջինը հարյուրապատիկ կրկնեց հնչեցրածը. «Հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը կախված է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից»:

Վաշինգտոնյան այցելությունից հետո էլ հենց վրա հասավ լիցքաթափումը: Տառացիորեն հաջորդ օրը Հայաստանի նախագահը հասկացրեց, որ Հայաստանը կարող է վերանայել ստորագրված համաձայնագրերը, իսկ վարչապետն ընդգծեց, որ Երևանը կարող է ոչ միայն չվավերացնել արձանագրությունները, այլ նաև դուրս գալ բանակցային գործընթացից:        

Share    



Գնահատում

Ինչպես ` եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am