Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Մարտ 2010, N 2

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԼՈԲԱԼ ՎԵՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Անդրեյ Արեշեվ, քաղաքագետ, քաղաքական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ (Մոսկվա)

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան զալի ազդեցություն է գործում Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման խնդիրների վ­րա` ձևավորելով նրա քաղաքականության ուղղվածությունն ու բնույթը Մերձավոր և Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում:

Ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են  մոլորակի աշխարհաքաղաքական վերաբաժանման, ռազմաքաղաքական և տնտեսական ու գաղափարախոսական հակամարտության ձևերի արմատական վերափոխման պայմաններում: Ներկայում համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող գործընթացները պակաս կարևոր չեն, քան 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների իրադարձությունները, որոնք հանգեցրին աշխարհակարգի արմատական փոփոխությունների: Էներգառեսուրսների և դրանց տեղափոխման ճանապարհների վերահսկողության համար խորացող պայքարի պայմաններում, որն ուղեկցվում է Միացյալ Նահանգների և նրա որոշ դաշնակիցների կողմից տարածաշրջանի քարտեզի ձևափոխման, արտաքին սպառնալիքների և ներքին անկայունության ռիսկերի ավելացման փորձերով, Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի դերն էապես բարձրանում է:

Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ավանդական գործընկերն ու դաշնակիցն է, առաջին հերթին` ռազմաքաղաքական և ռազմատեխնոլոգիական ոլորտում: Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանը հանդես է գալիս որպես կայունացնող և զսպիչ գործոն տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների փոխհարաբերություններում: Հայկական բանակը (Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ միասին) տարածաշրջանում կատարում է արտաքին ուժերի չհիմնավորված ակտիվացմանը դիմակայող գործոնի դեր:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Հայաստանը և Կովկասյան տարածաշրջանը (որը ներառում է ինչպես որոշ ժամանակից ի վեր Հարավային կոչվող, այնպես էլ Հյուսիսային Կովկասը) մշտապես գտնվում են մեծ տերությունների ուշադրության կենտ­րոնում: Բոլորի կողմից ընդունված այս փորձագիտական պնդումը մեկ անգամ ևս հավաստվեց 2009թ.: Նրա հիմնական արտաքին քաղաքական միտումներից (գլոբալ և տարածաշրջանային, որոնք, ի դեպ, սերտորեն կապված են միմյանց հետ) կարելի է նշել հետևյալները.

-       համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ո­րը լուրջ ներգործություն է ունեցել տնտեսության, հասարակականքաղաքական գործընթացների, պետական ապարատի, բարոյագաղափարախոսական ոլորտի վրա, լարվածության թեժացու­մը Լեռնային Ղարաբաղի շուրջ` ԱՄՆ «փոխանցմամբ» ձեռնարկվող հայթուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ֆոնին: Այդ գործընթացը կնպաստեր խաղաղության և կայունության ամրապնդմանը Կովկասում, ինչպես նաև Հայաս­տանին թույլ կտար նվազեցնել տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից և Իրանից, հետևաբար` խիստ համապատասխանում է ԱՄՆ շահերին, ինչպես պնդվում է RAND-ի` Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությանը նվիր­ված վերլուծական փաս­տաթղթում1,

-Վրաստանի վերառազմականացման սաստկացումը, որը տեղի է ունենում ռուս-ամերիկյան հարաբերությունների ՙվերալիցքավորման՚ մասին իրական գործերով չամրապնդված հռետորականության ուղեկցությամբ,

-Իրանի շուրջ լարվածության թեժացումը (որոշ դիտորդներ, կասկածի չենթարկելով Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հակամարտության անխուսափելիության փաստը, փորձում են կանխատեսել, թե երբ կսկսվի այն, և գլխավորը` ինչ կձեռնարկեն աշխարհի մյուս առաջատար երկրներն այն բանի համար, որպեսզի թույլ չտան ԱՄՆ-ին սանձազերծել հերթական տարածաշրջանային ճգնաժամը),

-Թուրքիայի և Իրանի ուշադրության լրջագույն ուժեղացում իրենց, համապատասխանաբար, արևելյան և հյուսիսային սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

 2010թ. սկիզբը նշանավորվեց առնվազն որոշ միտումների ճշգրտմամբ, որոնք մինչ այժմ համարվում էին բոլորի կողմից ընդունված փաստ: Դա, մասնավորապես, կարող է վերաբերել ռուսթուրքական հարաբերություններին: Որոշ դիտորդներ նշում են, որ Մոսկվայի որոշակի հույսերն Անկարայի` եվրատլանտյանից եվրասիական ուղի վերակողմնորոշվելու հետ կապված, չհաստատվեցին անգամ ռուսթուրքական էներգետիկ և առևտրատնտեսական միանգամայն սերտ երկխոսության ֆոնին2: Երկաթուղային հաղորդակցություն ստեղծվեց Իրաքի (որի իրական ինքնիշխանության աստիճանը բոլորին լավ հայտնի է) և Թուրքիայի միջև, ինչը, հայ-թուրքական սահմանի հնարավորապաշրջափակման զուգակցմամբ, եթե սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքականդասավորվածություն չստեղծի էլ, ապա, համենայնդեպս, կարող է էական փոփոխություններ մտցնել դրանում` ակտիվացնելով արտաքին ուժերի ազդեցության լրացուցիչ միջոցները կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Համաձայն ԱՄՆ-ում տարածված տեսակետի, միայն այդ երկիրն ունի ռեսուրս այն բանի համար, որ դառնա համաձայնության կնքման միջնորդ, որն արմատական հեռևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների կյանքի համար` վերջ դնելով նրանց տնտեսական մեկուսացմանը3: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արագացումը կարող էր հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ԱՄՆ-ը կդառնար Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը Թուրքիայի հնարավոր սպառնալիքներից4, ինչն, իր հերթին, կհանգեցներ Երևանի հարաբերությունների վատթարացման ինչպես Անկարայի, այնպես էլ Մոսկվայի և Թեհրանի հետ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ մի շարք գործոնների պատճառով հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Սա վերաբերում է, առաջին հերթին, համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը, որը չափազանց բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա` մեջտեղ բերելով տնտեսական զարգացման նախորդ տասնամյակի բոլոր արատներն ու շեղումները: Հայաստանի արտահանման մոտ կեսը կազմում են գունավոր մետաղները (պղինձ, մոլիբդեն, ալյումին): Վերջին տարիներին գնային կոնյունկտուրան նպաստավոր էր, և արտահանումից ստացվող մուտքերը նկատելիորեն աճեցին: Բայց պարզ էր, որ ճգնաժամը սպառնում է սպառման կրճատմամբ և գների անկմամբ հատկապես պղնձի հարցում, որն օգտագործվում է շինարարության մեջ: Մոլիբդենի և պղնձի համաշխարհային գներն արդեն 2008թ. վերջին կրկնակի ընկել էին (նույն թվականի սկզբի համեմատ): Ներքին տնտեսական քաղաքականությունը, որն անկախության ձեռքբերման պահից բնութագրվում է դեպի շուկայական տնտեսություն նպատակաուղղված վերափոխման ձգտմամբ, զգալի և միշտ չէ, որ դրական ազդեցություն է ունենում արտաքին տնտեսական կապերի վրա: Լեռնային Ղարաբաղի շփման գծում գրեթե ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում, բավական բարդ է փոխգործակցությունը նաև հարևան Վրաստանի հետ (իրավիճակն այս ուղղությամբ, իհարկե, փոքր-ինչ լավացել է Վերին Լարսի սահմանապահ անցակետի բացման հետ կապված): 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ԴԵՐԸ

 

ՀԱՊԿ կովկասյան թևի հիմնական հատվածը ներկայացնող Հայաստանն այսօր կանգնած է տարածաշրջանի մասշտաբային ապակայունացման սպառնալիքի առջև. այսօրինակ սցենարը նույնպես ամբողջովին հակասում է Ռուսաստանի շահերին: Հենց սրա համար էլ արժե հատուկ ևս մեկ անգամ ընդգծել Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների առանցքային դերը, որոնք կողմերն իրավացիորեն բնութագրում են որպես ռազմավարական գործընկերություն: Համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում անհրաժեշտ նորմատիվ-իրավական հիմք ունի: 1995թ. Հայաստանում, Գյումրի քաղաքի շրջանում, միջպետական պայմանագրերի համաձայն` տեղակայվեց ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում: Ռազմակայանը ենթարկվում է Անդրկովկասում ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Ռուսական զորախմբին: Մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումներից բացի, ռազմակայանում ընդգրկված են նաև 18 ԾՌթ-29 կործանիչներից բաղկացած ավիախումբը և զենիթահրթիռային հ-300Թ համակարգի մարտկոց (չորս արձակիչ սարքերով): Ռազմակայանի անձնակազմի թվաքանակը մոտ հինգ հազար մարդ է: Բացի այդ, ռուս զինվորականները մասնակցում են Հայաստանի ազգային բանակի զինվորական կադրերի պատրաստմանը: Արժե առանձին նշել ՌԴ ՌՕՈւ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Վոլկովիցկու վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է ՀՕՊ վերջին սերնդի հ-400 ՙՏրիումֆ՚ համալիր տեղակայել ԱՊՀ երկրներում` հավաքական անվտանգության և հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Կարելի է ենթադրել, որ ռուսական նախաձեռնությունը կվերաբերի ԱՊՀ ոչ բոլոր երկրներին, այլ միայն նրանց, որոնք մտնում են ՀԱՊԿ պաշտպանական համակարգի մեջ: Հայաստանում արդեն դրականորեն են արձագանքել Մոսկվայի այս ազդանշանին: Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին 1992թ. մայիսի 15-ին կնքված համաձայնագրի և դրան հաջորդող արձանագրությունների համապատասխան` ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների արտոնյալ պայմանները տարածվում են ՀԱՊԿ մասնակից պետությունների ազգային զինված ուժերի և զինվորական այլ կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների վրա: Արտոնյալ պայմաններ ասելով նկատի են առնվում մատակարարումներն այն գներով, որոնք նախատեսված են այն գնումների համար, որոնք կատարում են ազգային զինվորական կազմավորումները սեփական կարիքների համար5: 

Որոշ դիտորդներ կարծում են, որ ժամանակին գործընկերության մասին որոշ հռչակագրեր չեն ամրագրվել քաղաքական շահերի համաձայնեցման մեխանիզմով: Իրավիճակն արմատապես փոխվել է երկու երկրների ղեկավարների` կանոնավոր բնույթ ստացած քաղաքական երկխոսությամբ: Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ուշադրության կենտրոնում են ինչպես երկկողմ միջպետական հարաբերությունների հարցերը, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրները:

Տնտեսական ոլորտում երկու պետությունների համագործակցությունը որոշակի աստիճանով բարդանում է Ռուսաստանից Հայաստանի մեկուսացվածության փաստով: Սակայն այս ոլորտում ևս վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել, որը թույլ է տալիս որոշ չափով մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը Հայաստանի վրա:  Մոսկվայի հետ Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառությունը (որը կազմում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության մոտ քառորդ մասը) 2007-2009թթ. կազմել է տարեկան մոտ 0,5 մլրդ դոլար և աճի միտում ունեցել նույնիսկ ճգնաժամի ընթացքում (406 մլն` 2007թ. և 470 մլն` 2008թ.): Հայկական երկաթուղին կոնցեսիայով Ռուսաստանի երկաթուղիներին հանձնելը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական նպատակահարմարության քայլ է` պայմանավորված երկու կողմերի շահերով:   

 

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ-Ի  ԵՎ  ՆԱՏՕ

ԵՐԿՐՆԵՐԻ  ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը (ինչպես և հետխորհրդային տարածքի մյուս պետություններինը) բնութագրվում է բազմավեկտորությամբ, և դա միանգամայն օբյեկտիվ է վերջին գրեթե 20 տարիներին երկրի` որպես ինքնուրույն պետության ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական իրողությունների համատեքստում: Երևանը գործընկերային մի շարք ծրագրեր ունի ՆԱՏՕ-ի հետ, ներառյալ ամերիկյան և բրիտանական փորձագետների մասնակցությունը հայոց պետականության պատմության մեջ առաջին ՙԱզգային անվտանգության ռազմավարության՚ վերափոխման գործընթացին6: ԱՊՀ մյուս պետությունները (այդ թվում և ՀԱՊԿ մասնակիցները) նույնպես այս կամ այն ձևով անվտանգության ոլորտում ԱՄՆ և ՆԱՏՕ նախագծերի մասնակից են հանդիսանում:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար առանձնապես զգայուն է մնում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Թուրքական խորհրդարանի կողմից ՙցյուրիխյան արձանագրությունների՚ վավերացման հավանականությունը խիստ աննշան է թվում: Ամերիկյան Քարնեգի կենտրոնի կայքում հրապարակված հոդվածի հեղինակները, անուղղակիորեն ընդունելով հայ-թուրքական երկխոսության ներկա ձևաչափի անորոշ հեռանկարները, Հայաստանին առաջարկում են որոշակի քայլեր ձեռնարկել ստեղծված պատային իրավիճակից դուրս գալու համար, ընդ որում, այդ քայլերն անել հենց հաղորդակցային ոլորտում: Քարնեգի կենտրոնի կայքում հրապարակված հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանը նույնպես մեկուսացված տարածք ունի, որը տնտեսական վնաս է կրում` Նախիջևանի ինքնավարությունը, որը կտրված է Ադրբեջանի մյուս մասից թշնամական Հայաստանով, և որի հետ երկաթուղային հաղորդակցությունը փակված է: Որպես բարի կամքի դրսևորում հայկական կառավարությանն առաջարկվում է քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ հայ-թուրքական սահմանի բացմանը զուգահեռ թուլացվի Նախիջևանի շրջափակումը: Խոսքը չգործող երկաթգծի վերագործարկման մասին է, որը մի ժամանակ միացնում էր Ադրբեջանը, Հայաստանը, Նախիջևանը և Թուրքիան:

Միանգամայն հնարավոր է, որ սույն նախաձեռնությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև, հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային մերձավորությունը, այլ աստառ ունի: Հարավային Կովկասը այժմ ստեղծվող ՆԱՏՕ անվտանգության համակարգում ներգրավելու պարագայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում կդադարեցվի, Երևանը և Բաքուն Ռուսաստանի Դաշնության հանդեպ կսկսեն Թբիլիսիի նման  քաղաքականություն վարել: Չի կարելի բացառել, որ հանուն այս նպատակի իրականացման Ադրբեջանում և Հայաստանում կստեղծվի «կառավարվող քաոսի» իրավիճակ և իշխանության կբերվեն այնպիսի ռեժիմներ, ինչպիսին Թբիլիսիում է7:     

Պաշտոնական Երևանի հրաժարումը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական գործընկերության դադարեցումից (ինչպես և Իրանի հետ խոշոր հաղորդակցային նախագծերի իրականացումից) չի կարող առաջ չբերել մյուս դերակատարների արձագանքը, ներառյալ բացահայտ ճնշման տարրերը: Հարկ է ընդունել, որ ԱՄՆ-ը և մյուս արևմտյան երկրները բավական նուրբ և հմտորեն աշխատում են հետխորհրդային տարածքի պետությունների հանրային կարծիքի հետ, ինչի բազմաթիվ օրինակներ կան: Դա վերաբերում է և° կրթական ծրագրերին, և° կադրերի պատրաստման հարցերին, որոնք խիստ կարևոր են ցանկացած երկրի համար, և° «եվրատլանտյան արժեքների» քարոզմանն ու այսպես կոչված «ազատական ռեֆորմների» առանձնահատուկ մոդելների պարտադրմանը, որոնք երկիրն էլ ավելի մեծ չափով են ենթարկեցնում արտաքին ազդեցություններին: Հմտորեն են օգտագործվում առանձին գործարքների պատրաստման և ձևակերպման ժամանակ ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի թույլ տված վրիպումներն ու թերությունները: Երբեմն խնդիրները պարզապես «չեղած տեղն» են ստեղծվում. Հայաստանն այս հարցում նույնպես բացառություն չէ: Չպետք է մոռանալ, որ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին դիմակայելը համալիր բնույթ է կրում, և բացասական միտումների հաղթահարումն ամենևին էլ հեշտ խնդիր չէ: Բայց անհրաժեշտ է շարժվել այս ուղղությամբ:

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ռուս-հայկական ռազմաքաղաքական և տնտեսական փոխգործակցության առկա մակարդակը հաճախ չի ամրապնդվում շփումների համարժեք մակարդակով հումանիտար համագործակցության ոլորտում: Այս բոլոր տարրերի սերտ փոխկապվածությունը գրեթե հաշվի չի առնվում. այսպես, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկերը կոնկրետ պայմաններ չեն պարունակում` կապված, օրինակ, ռուսալեզու մամուլի կամ կրթության աջակցության հետ: Այն քայլերը, որոնք նախաձեռնվում են մեր ընդհանուր մշակութային և քաղաքակրթական հարթության պահպանման նպատակներով, հաճախ միմյանցից անջատ և չհամակարգված բնույթ են կրում, ինչը զգալի չափով կապված է թե´ ռուսական, թե´ հայկական հանրությունների արմատական այն վերափոխումների հետ, որոնք տեղի ունեցան համաշխարհային գլոբալացվող տարերքի մեջ` անջատ գոյատևման տասնամյակների ընթացքում:

Արդյունքում` պարադոքսային իրավիճակ է ստեղծվում. Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրենց սոցիալ-հումանիտար ծրագրերն օգտագործելով որպես քաղաքական ճնշման լծակներ (հիշենք թեկուզ տխրահռչակ ՙհազարամյակի մարտահրավերները՚), պետական և բազմաթիվ կեղծ-պետական դերակատարների հստակ և համակարգված գործունեության շնորհիվ, հասնում են համարյա թե ճնշող գերազանցության այն երկրի հումանիտար և տեղեկատվական դաշտում, որը Ռուսաստանի դաշնակիցն է: Հանրային կարծիքի վրա արևմտամետ խմբավորումների ազդեցության ռեսուրսները Հայաստանում բավական մեծ են և քիչ են հարաբերակցվում իրենց իրական քաղաքական կշռի հետ: Հանրապետությունում գրանցված են և գործում են ոչ սակավաթիվ վերլուծական կենտրոններ և խմբեր, որոնք գերազանցապես ամերիկյան կամ եվրոպական ֆինանսավորում են ստանում: Գործում են նաև համապատասխան ուղղվածության բազմաթիվ պարբերականներ և կայքեր: Միայն որոշ դեպքերում են դրանք ֆինանսավորվում հայ սփյուռքի կողմից, իսկ հիմնականում գոյություն ունեն այն միջոցների հաշվին, որոնք հատկացվում են ԱՄՆ կամ Եվրամիության երկրների բյուջեի համապատասխան բաժիններից: Հայաստանում ՆԱՏՕ տեղեկատվական կենտրոնը նույնպես հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի: Այս ֆոնին խուճապ է առաջացնում ռուսերենի տարածման հետ կապված առանձին հումանիտար նախագծերի փակումը: Անգամ ծիծաղելիության աստիճանի է հասնում. որոշ իրադարձությունների տրամաբանությունը ներգրվում է այն զվարճալի վարկածում, թե Հայաստանում արևմտյան ազդեցության ամրապնդման համար անհրաժեշտ ամեն բան իրականացվում է... հենց Մոսկվայի ձեռքով:

Որոշ սոցիոլոգիական հարցումների տվյալներն ամենայն ակնհայտությամբ վկայում են այս մասին: Այսպես, մի քանի տարի առաջ հարցման ենթարկվածների 41,67%-ը կարծում էր, թե Հայաստանը պետք է մտնի ՆԱՏՕ (ընդ որում, միայն 8,67%-ն էր վստահ դրանում): Ընդհանուր առմամբ Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքին վստահում է հարցվածների մոտ կեսը, բացասական վերաբերմունք ունի հարցվածների 41%-ը: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ 1997թ. Հայաստանում ընտրողների ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքվել «Ռուսաստան-Բելառուս» միությանը միանալու հանրաքվե անցկացնելու համար, ապա, ներողություն, «պոզիտիվ» դինամիկան ակնհայտ է8:

Ռուսաստանի հանդեպ արևմտամետ քաղաքական խմբավորումների, փորձագիտական խմբերի և նույն ուղղության ԶԼՄ-ների վերաբերմունքը միանգամայն որոշակի է: Ժամանակ առ ժամանակ այն հնչեցվել է բացահայտորեն, քանի որ ակներևաբար կհանգեցներ բազմաթիվ ընտրողների ձայների կորստին: Սակայն իրավիճակն աստիճանաբար սկսում է փոխվել, և արդեն միջնաժամկետ առումով դա կարող է հանգեցնել չափազանց լուրջ բացասական տեղաշարժերի զանգվածային գիտակցության մեջ:

Ռուսաստանի հստակ, վառ պատկերի, ինչպես և գրավիչ ինտեգրացիոն նախագծի բացակայությունը Խորհրդային Միության փլուզումից հետո գոյացած պետությունների սոցիումների ապաինտեգրման և արխայիկացման պատճառներից է, իսկ դա, իր հերթին, հանուն նվազող ռեսուրսների և պարզապես հանուն գոյատևման դեպի արյունահեղ հակամարտություններ և պատերազմներ տանող ուղղակի ճանապարհն է: Քամահրական վերաբերմունքը հումանիտար ոլորտի նկատմամբ կարող է ուղեկցվել ամենաաղետալի հետևանքներով:

 

 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության ճանաչմամբ իրավիճակը տարածաշրջանում արմատապես փոխվեց, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը նախկինի պես հեռու է լուծված համարվելուց: Վիճելի հարցերի լուծման ժամանակ ուժ չկիրառելու պարտավորությունները, որոնք արձանագրված են Հարավկովկասյան մի շարք պետությունների սահմանադրություններում, ինչպես նաև միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում, տարածաշրջանային կայունության երաշխիք չեն անգամ միջնաժամկետ հեռանկարում: Ստեղծված ռազմական հավասարակշռության խափանումը, ինչը միանգամայն հնարավոր է այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» (որոնց հավատարիմ լինելու մասին, միայն Ադրբեջանին, թերևս, հայտնի խմբագրմամբ, վերջերս հայտարարում էին Բաքվում) հապճեպ «ճզմման» պարագայում, լրջորեն կբարդացնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դրությունը: Անորոշության տարկետումը «կառավարվող քաոսի» եզրագծին «տեղավորվում» է Վաշինգտոնի և նրա որոշ դաշնակիցների ռազմավարության մեջ, ընդ որում` ոչ միայն կովկասյան ուղղությամբ: Որոշ փորձագետներ տպավորություն ունեն, թե որքան ավելի ակտիվ է Մոսկվան աշխատում Երևանի և Բաքվի դիրքերի մերձեցման վրա, այնքան ավելի է խորանում առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում, այնքան ավելի են կողմերը մոտենում ուժային բախմանը: Մի շաբաթ էլ չէր անցել Սոչիում կայացած բանակցությունների հերթական փուլից, երբ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերը, լսումների ժամանակ ելույթ ունենալով Սենատի` հետախուզության գծով կոմիտեի անդամների առջև, հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ կարող է բռնկվել9: Բլերի կարծիքով` կովկասյան պրոբլեմների պատճառը Ռուսաստանի ղեկավարության քաղաքականության մեջ է, որը նախկին ԽՍՀՄ երկրները համարում է Ռուսաստանի շահերի արտոնյալ գոտիներ: Հայտարարությունները, թե նման իրավիճակը կարող է փչացնել Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները, կարելի է դիտարկել որպես քողարկված սպառնալիք: Փաստորեն, խոսքը նշված տարածաշրջանում մեր երկրների կոնկրետ դիմակայության մասին է: Մենք տեսնում ենք, թե որքան ակնհայտորեն և աղմկալի տեղեկատվական էֆեկտով են բախվում աշխարհաքաղաքական շահերը, որքան անզիջում և ինչ տոնով է անցնում մեր երկրների մրցակցությունը՚10: Տարածաշրջանի առանձնահատկությունը թույլ չի տալիս խոսել փակ համակարգի մասին. դրանում առկա են ուժի համաշխարհային կենտրոնների մրցակցող, երբեմն էլ հակադիր շահերը: Անխոհեմ մի շարժում կամ քաղաքական քայլ կարող է հանգեցնել հեղեղակերպ գործընթացների, որոնք կարող են դուրս գալ վերահսկողությունից11:       

Կարելի է համաձայնել այն կարծիքին, ըստ որի` այս պայմաններում արտաքին որևէ մեկին անվտանգության պահպանման ուղղակի պարտավորությունների, իսկ դրա հետ` նաև կոնկրետ տարածքների հանձնումը չի երաշխավորում այդ անվտանգության բարելավումը և նոր վտանգներ է կրում: Դա երևում է վերջերս Հարավային Օսիայի և Սուդանի և 90-ականներին Սերբական Կրաինայի և Ռուանդայի օրինակներից12: Ղարաբաղի համար սեփական Դեյթոնի անհրաժեշտության մասին բրիտանացի փորձագետ Թ. դե Վաալի ակնարկները նույնպես համոզիչ չեն, քանի որ Դեյթոնյան համաձայնության հետևանքը եղավ, մասնավորապես, Սարաևոյից սերբ բնակչության տոտալ վտարումը13:

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում «բեկման» մասին լավատեսական ելույթները, որոնք կանոնավորապես լսում ենք, առնվազն, 2006 թվականից, կարող են այդպես էլ բարի ցանկություններ մնալ: Ղարաբաղյան կարգավորման շուրջ դիվանագիտական խաղը, որի քողի ներքո շահագրգիռ կողմերը կջանան ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում, հավանաբար կշարունակվեն: Այդ խաղի վերջնական ելքը սակավ կանխատեսելի է հիմնական դերակատարների երկարաժամկետ շահերի պահպանվող չհամընկնելիության պատճառով, և տարածաշրջանային խոշոր կոնֆլիկտի հավանականությունն ամենևին էլ չի կարելի հաշվից դուրս համարել: Այս պայմաններում թեկուզև ոչ ֆորմալ պարտավորությունների մշակումը վիճելի հարցերը քաղաքական երկխոսության շրջանակներում լուծելու վերաբերյալ էական ձեռքբերում կհամարվեր:

Հավաքական անվտանգության արդյունավետ գործող համատարածաշրջանային համակարգի բացակայության պայմաններում նման իրավիճակը լուրջ ռիսկեր է պարունակում: Խոսելով այս մասին` մենք առաջին հերթին նկատի ունենք ԱՄՆ և ՆԱՏՕ գծով նրա դաշնակիցների քաղաքականությունը, որոնք շարունակում են զգալի չափով ազդել Հարավային Կովկասի (որը դիտարկվում է որպես այսպես կոչված ՙՄեծ Մերձավոր Արևելքի՚ ծայրամաս) իրադարձությունների զարգացման դինամիկայի վրա: «2008թ. ռուս-վրացական պատերազմն ապացուցեց Թուրքիային, որ Կովկասից հեռանում է ոչ թե Մոսկվան, այլ Վաշինգտոնը, և որ Անկարան կարող է գրավել ազատված տեղը միայն Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պարագայում»,- նմանատիպ գնահատականները, որոնք հանդիպում են ռուսական մամուլում, այնուամենայնիվ, խիստ վաղաժամ և լավատեսական են թվում: Վրացական բանակի մարտական հզորության արագացված վերականգնման մասին քանիցս նշել են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Եթե այդ գործընթացը հայկական երկու կողմերի համար ուղեկցվի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների անբարենպաստ զարգացմամբ, ապա որոշ ժամանակ անց անխուսափելիորեն կբարձրանա Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության վերացման հարցը, իսկ ռազմավարական առումով կարևոր կովկասյան տարածաշրջանը կվերածվի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցների «հետնաբակի»: Հաջորդ փուլն անխուսափելիորեն կդառնա ապակառուցողական գործընթացների նոր ալիքը` արդեն Ռուսաստանի տարածքում:

 

 

«ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ»

 

Գոյություն ունեն վկայություններն այն բանի, որ այսպես կոչված «իրանական հարցի» լուծումը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերակայությունների ցանկում հիմնականներից մեկն է: Այսպիսով, և´ կայուն հարաբերությունները, և´ Թուրքիայի ու Հայաստանի սահմանի բացումը, և´ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող են դիտարկվել որպես հաղորդակցային պլացդարմի պատրաստման անհրաժեշտ փուլ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում: Որոշ ժամանակ առաջ Վաշինգտոնում արդեն պաշտոնապես հայտարարում էին Իրանին հարվածելու պլանների մասին, և Արաքսից հյուսիս ընկած տարածքներն այս համատեքստում կոնկրետ հետաքրքրություն են ներկայացնում:

Հենց դրա համար էլ Իրանի Իսլամական Հանրապետության կովկասյան քաղաքականության ակտիվացումը, որն իր մոտեցումներում համակցում է պրագմատիզմի և ռեալիզմի սկզբունքները, ոչ մեկին չպետք է զարմացնի14: Հաճախացել են այս երկիր ոչ միայն հայ և ադրբեջանցի, այլ նաև վրացի ներկայացուցիչների այցելությունները: Իրանը մտադիր է խոշոր տնտեսական նախագծեր իրականացնել հայկական կողմի մասնակցությամբ: Խոսքը Մեղրու ՀԷԿ-ի (էներգիա կարտադրի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար), Հայաստանում մինչև 1,5 մլն տոննա հզորությամբ հեղուկ վառելիքի տերմինալի և Իրան-Հայաստան երկաթուղու (երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ-ն` Իրանի, 410-ը` Հայաստանի տարածքում) կառուցման մասին15: Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտության շրջանում ցանկացած արմատական տեղաշարժ, որն անմիջականորեն սահմանակցվում է Իրանի տարածքի հետ, պահանջում է անպայման հաշվի առնել իրանական կողմի կարծիքը:

ԱՄՆ և նրա դաշնակիցների հնարավոր ռազմական գործողությունն Իրանի դեմ կարող է հանգեցնել ռազմական գործողությունների բռնկման` շատ պետությունների ուղղակի կամ անուղղակի ներգրավմամբ, ինչպես նաև անխուսափելիորեն հսկայական քաղաքական և տնտեսական վնաս կբերի: Հազիվ թե արժե կասկածել, որ Իրանի պատասխան գործողությունների օբյեկտ կդառնան այն պետությունների տարածքները, որոնք կամավոր կամ հարկադրաբար կստանձնեն ԱՄՆ արտաքին քաղաքական գծի պատանդի դերը: Հենց դրա համար էլ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի ստեղծման գաղափարը, որն առաջ է քաշում Ռուսաստանի Դաշնությունը, լրացուցիչ հրատապություն է ձեռք բերում ոչ միայն Եվրոպայի, այլ նաև Կովկասի, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի համար:       

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պահպանվող անորոշության և արտաքին ուժերի շահերի բարդ փոխհամաձայնության ֆոնին ռուս-հայկական ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցությունը լուրջ կայունացնող գործոն է հանդիսանում: Այս առնչությամբ կարելի է նշել նաև երկարաժամկետ միտումներ, որոնք կարող են դրականորեն ազդել տարածաշրջանային կայունության վրա և նպաստել Հայաստանի և հարևան պետությունների քաղաքական և տնտեսական փոխադարձ կապերի ինտենսիվացմանը:

Հայաստանի և Ռուսաստանի նպատակները և խնդիրները Կովկասյան տարածաշրջանում նույնական են.

-տարածաշրջանային անվտանգության ապահովում,

-հաղորդակցությունների ապաշրջափակում` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից,

-տարածաշրջանի համար արտաքին ուժային կենտրոնների ազդեցության նվազեցում: 

Հայաստանը կարող էր անփոխարինելի հաղորդակցային հանգույց դառնալ Ռուսաստանի գազաէներգետիկ քաղաքականության մեջ` տարածաշրջանում միակ ԱԷԿ-ի և խոշոր ստորգետնյա գազապահեստարանի առկայության, ինչպես նաև զարգացած էներգահամակարգի շնորհիվ: Այն կարող էր կապող օղակ դառնալ ռուսական ընկերությունների համար ոչ միայն նախկին ԽՍՀՄ հարևան հանրապետությունների, այլև Իրանի և Թուրքիայի հետ: Հայաստանում նկատվում է արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկ, սակայն հաջողվում է այն արտահանել միայն Վրաստան և Իրան:

Իրանից եկող գազատարը և հաղորդակցային այլ կապերի գործարկման պլանները թույլ են տալիս զգալիորեն չեզոքացնել հաղորդակցային կտրվածության գործոնը: Թերևս, ռազմավարական գործընկերոջ այլընտրանքի առկայությունը որոշակիորեն կարձակի նաև ռուսական կողմի ձեռքերը: Հայաստանի տարանցման գործառույթը կբարձրացներ կայունությունը տարածաշրջանում` էապես նվազեցնելով խոշոր հակամարտությունների ծագման ռիսկերը:

 Արդեն փաստ դարձած ռուս-թուրքական մերձեցումը (թերևս, ավելի շատ տնտեսական, քան քաղաքական) չի կարող լիարժեք լինել առանց դրանում Անդրկովկասի պետությունների ներգրավման, հետևաբար` այն բարձրացնում է Հայաստանի տնտեսական նշանակալիությունը Ռուսաստանի համար: Այսպիսով, այն կարող էր օգտակար լինել ռուս-հայկական փոխհարաբերությունների համար` ամրապնդելով դրանց տնտեսական բաղկացուցիչը: Կարս-Գյումրի երկաթուղու փուլային վերականգնումը կամրացներ Հայաստանի` որպես տարանցման պետության դերը: Տնտեսական համագործակցությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, և Անկարայի հետ հարաբերությունների հիպոթետիկ կարգավորումը հազիվ թե արժե շաղկապել ռուս-հայկական համագործակցության մակարդակի նվազեցման անհրաժեշտության հետ պաշտպանական ոլորտում:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հեռանկարները ներկա փուլում նվազագույն են, և ելնելով իրադրության համեմատական կայունությունից` կարելի է հիմնախնդրի լուծումը հետաձգել անորոշ ժամանակով և զբաղվել ավելի կոնկրետ և անհետաձգելի գործերով: Թվում է` առավել համարժեք տարբերակ է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ներկա իրավիճակի կոնսերվացումը` դրա լուծման արտաքին շահագրգռության ցուցադրման և այդ ուղղությամբ ջանքերի շարունակման պայմաններում: Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը բավական հստակ ձևակերպվել է մի շարք հրապարակային հայտարարություններում և երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների ընդունած փաստաթղթերում: Չժխտելով բանակցություններում այսպես կոչված ՙՄադրիդյան սկզբունքների՚ հնարավոր կիրառումը որպես մեկնակետ` չի կարելի չտեսնել դրանց գործնական իրագործման ճանապարհին ընկած դժվարլուծելի մի շարք խնդիրներ: Հայ-թուրքական հարաբերությունների առանձնացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` հրապարակավ բազմիցս հնչեցված դիրքորոշումն է: Ընդ որում, Անդրկովկասը չպետք է վերածվի Ռուսաստանի և Իրանի ակտիվ զսպմանն ուղղված ռազմականացված հենակետի: Ղարաբաղյան հակամարտության գոտում ապակայունացման հավանականությունն աճում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ռազմական հակամարտության սանձազերծման հավանականությանը զուգահեռ:

Միևնույն ժամանակ, Կովկասյան տարածաշրջանում ընթացող արմատական վերափոխումներն` իրենց հետևանքներով, միագիծ չեն: Անվտանգության նոր սպառնալիքներին (կամ նախկինների ակտուալացմանը) զուգահեռ` դրանք պարունակում են նաև կառուցողական համագործակցության նոր ձևեր` ուղղված արտաքին և ներքին հակասությունների հաղթահարմանը, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Ռուսաստանի` եվրասիական աշխարհամասի հանգուցային տերություններից մեկի և կովկասյան համեմատաբար ոչ մեծ պետության` Հայաստանի փոխհարաբերությունների դինամիկան և առանձնահատկությունները չեն կարող առանձնացվել առավել լայն տարածաշրջանային և գլոբալ համատեքստից: Երկկողմ հարաբերությունները ՙգավառական՚ մակարդակի չհանգեցնելու կարողությունը, արդյունավետ գործընկերության կառուցումը կամ էլ այդ գործընկերության առանցքային տարրերի կառուցման անհաջողությունները կարող են հաստատել կամ հերքել Ռուսաստանի Դաշնության` ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային տերության կարգավիճակի հավակնությունները:      


     1 Larrabee St. U.S.-Turkish Relations in an Era of Global Geopolitical Change // http://www.rand.org/pubs/monographs/2009/RAND_MG899.pdf
2 Агаджанян М. Туркам хотелось большего, получилось как обычно // http://www.noravank.am/ru/-page=analitics&nid=2376
3    Barkey H. The Armenian Genocide Resolution is a Farce All Around // http://www.carnegieendowment.org/publications/index.cfm-fa=view&id=40270
4   Мурадян И. О российско-азербайджанских отношениях // հեղինակի արխիվից:
5  Льготы на поставки вооружений // Военно-  
   промышленный курьер. – 2010. – 3 марта.
6   Нечай М. В армиях СНГ // Красная Звезда. – 2010. – 5 марта.
7   Տե°ս Крылов А.Б. Удержится ли Россия на Южном Кавказе // Аналитические записки. М., 2007. № 21. С. 125-134.
8     Петросян Д. Как Россия Армению в НАТО загоняла // “The Noyan Tapan Highlights”. – 2007. N 20 (անգլերեն):
9      Տե°ս Виген Акопян: Кавказ ищет разных хозяев - хозяева ждут войны // http://www.regnum.ru/news/1251579.html. Տե°ս նաև Грибин Н.П. Американская разведка в формировании внешней политики США // Проблемы национальной стратегии. – 2010. – 2010. – № 1. – с. 64-78.
10  Сидоренко А. Американцы разжигают войну за Карабах // http://community.livejournal.com/segodnia_ru/429066.html
11    Арзуманян Р. Армяно-турецкие отношения сквозь призму региональной системы безопасности Южного Кавказа // http://ar-vest.livejournal.com/201410.html
12     Маилян М. Поставгустовский регион: взгляд из Карабаха // http://georgica.net/analitic/-page=ru&id=270.
13 Британский журналист Томас де Ваал считает, что Карабаху нужен свой «Дейтонե // http://www.regnum.ru/news/1261029.html
14   Минасян С. Подходы региональных и глобальных акторов в карабахском конфликте // Век XXI. – 2010. – N 1.
15    Армяно-иранские проекты // http://www.vestikavkaza.ru/articles/ekonomika/projekt/15344.html

 

 

    

 

 

 

 

 

Share    



Գնահատում

Ինչպես ` եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am