Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Մարտ 2010, N 2

ՎՒԼՀԵԼՄ ՊԻԿ

 

ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

 

Կլարա Ցետկինը մահացավ կյանքի 76-րդ տարում, 1933թ. հունիսի 20-ին: Դա գերմանական ժողովրդի պատմության ամենամռայլ ժամանակաշրջանն եր: Իշխանության եին եկել ֆաշիստները: Թվում եր, որ ֆաշիզմի խավարը կախվել ե նաև գերմանական աշխատավոր դասի հին մարտիկի ապաստանի վրա:

Կլարա Ցետկինը իր բազմակողմանի մարտական կյանքի վերջին տարիները անց կացրեց Մոկվայից վոչ հեռու, Արխանգելսկոյե գյուղի սանատորիայում: Հասակն ու ծանր հիվանդությունը ջլատել եյին նրա ուժերը, տեսողությունը համարյա հանգել եր: Նա անկողնին եր գամվել: Սակայն նրա անխորտակելի կամքը պայքարում եր այդ հարկադրական անգործունեության դեմ: Չնայած հիվանդությանը` նա շարունակում եր աշխատել: Կլարա Ցետկինի հոգեկան յեռանդն այնքան մեծ եր, վոր նա մինչև իր կյանքի վերջին ժամը մասնակցում եր աշխատավորների ազատագրման մեծ պայքարին:

Իր մահից ընդամենը 2 որ առաջ, 1933թ. հունիսի 18-ին նա սկսեց թելադրել մի հոդված, վորով ուզում եր ցույց տալ սոցիալ-դեմոկրատիայի և II Ինտերնացիոնալի ռեակցիոն լիդերների դիրքերի սխալ լինելը բանվոր դասակարգի պայքարի կարևորագույն հարցերում, նախ և առաջ` նրանց թշնամական վերաբերմունքը դեպի միասնական ճակատը: Նա ուզում եր սոցիալ-դեմոկրատական բանվորական մասսաներին բացատրել, վոր Գերմանիայում` ֆաշիզմի հաղթանակը պետք ե լուրջ դաս հանդիսանա նրանց համար, վոր միմիայն միասնական ճակատ ստեղծելը կոգնի ազատելու Երնստ Թելմանին և բոլոր բանտարկված հակաֆաշիստներին, հասնելու պրոլետարիատի հաղթանակին:

Սովորաբար Կլարա Ցետկինը հոդվածներ գրելիս չեր սիրում ոգտվել ուրիշների տեխնիկական ոժանդակությունից: Սակայն համարյա հանգած տեսողությունը նրան հնարավորություն չեր տալիս ինքնուրույն կերպով գրելու, և նա հարկադրված եր լինում թելադրել իր մտքերը, թեև այդ բանը շատ անախորժ եր նրա համար: Մեռնողի ուժերը պակաս եյին, նա դժվարությամբ եր շնչում և շուտով հարկադրված յեղավ դադարեցնել նաև այդ աշխատանքը: Այդ հանգամանքը մեծ ցավ պատճառեց Կլարա Ցետկինին:

Չե՞ վոր նրա առաջ դեռ այնքան շատ չլուծված մեծ հարցեր կային: Նա նախատեսել եր գրել իր ինքնակենսագրությունը... Նա ուզում եր պրոլետարիատին պատմել իր ամբողջ նշանակալի կյանքի բովանդակության և նպատակասլացության մասին: Անավարտ եր մնացել մի մեծ, թեորետիկ աշխատությունը:

Չնայած իր ուժերի սաստիկ թուլությանը, ուշադրություն չդարձնելով բժիշկների խորհուրդներին` Կլարա Ցետկինը փորձեց հաջորդ որը շարունակել աշխատանքը: Սակայն ուժերը նրան դավաճանեցին: Հետ ընկնելով բարձերի վրա` նա կամացուկ ձայնով սկսեց խոսել իր յերկարամյա մարտական ընկերոջ` Ռոզա Լյուքսեմբուրգի մասին, վորին գազանաբար սպանել եյին: Այդ զազրելի սպանության ասոցիացիայով` նրա խորշոմած, պառաված ձեռքը իր առաջ դրված թերթիկի վրա ատելությամբ գծեց «Գյորինգ» բառը: Նա յերկու անգամ ընդգծեց այդ անիծված անունը: Այդ վերջին ժամին նա մտածում եր բանվոր դասակարգի մահացու թշնամու, ֆաշիստական արյունարբու շան, բանվորների հազարապատիկ դահճի մասին: Նրա վերջին ժամերը լի եյին թշնամիների դեմ պայքարելու և բարեկամների մասին ունեցած մտքերով:

Հունիսի 19-ին մի տոթ յերեկո յեր: Փոթորիկը մոտենում եր: Կլարան զգում եր, վոր կյանքը հրաժեշտ եր տալիս իրեն: Շնչառությունն ավելի ու ավելի ընդհատ եր դառնում: Սիրտը խփում եր դանդաղ, հազիվ լսելի ձայնով: Կլարան այլևս չեր ճանաչում իր մերձավորներին: 1933 թվի հունիսի 20-ին, գիշերվա ժամը 2-ին, վրա հասավ մահը:

Հանգավ պայքարով ու աշխատանքով լի կյանքը: Պրոլետարական հեղափոխականի, աշխատավորների ղեկավարի քաջարի սիրտը դադարեց բաբախելուց: Պրոլետարիատի մարտական շարքերից հեռացավ նա, վոր ջերմորեն պայքարել եր խաղաղության գործի համար, պրոլետարական համերաշխության մեծ գաղափարի համար, աշխատավոր կանանց ազատագրման համար, պրոլետարական հեղափոխության համար, սոցիալիզմի համար:

Նրա մահվան լուրը ծանր հարված հասցրեց բոլոր նրանց, ովքեր ճանաչում եյին Կլարային: Մեծ ե այն բացը, վոր առաջացրեց մեր շարքերում Կլարա Ցետկինի մահը:

Կլարա Ցետկինի դագաղը դիակի հետ միասին փոխադրվեց Մոսկվա և դրվեց Միությունների Տան Սյունազարդ դահլիճում: Սոցիալիստական Մոսկվայի հարյուր հազարավոր բանվորներ ու բանվորուհիներ, Կարմիր բանակայիններ և ուսանողներ, դպրոցականներ ու յերեխաներ անցան նրա դագաղի մոտով: Նրանք հրաժեշտ եյին տալիս նրան` հեղափոխական մտքի ու գործի զինակցին: Պատվավոր պահակ եյին կանգնել Մոսկվայի ձեռնարկությունների լավագույն հարվածայինները. կուսակցական ու պրոֆմիութենական աշխատողները, ՀամԿ(բ)Կ-ի, Կոմինտերնի և Պրոֆինտերնի ղեկավարները և Ֆրից Հեկկերտը: Հանդիսավոր կերպով ու վշտալի եյին տարածվում դագաղի վրա սգո սիմֆոնիայի հնչյունները:

Հունիսի 22-ին, ցերեկվա ժամը չորսին Կարմիր Մոսկվայի բանվորներն ու բանվորուհիները, Լենինգրադի և Խորհրդային յերկրի բանվորական այլ խոշոր կենտրոնների պատվիրակությունները հավաքվեցին Միությունների տան շենքի առաջ, վորպեսզի իրենց վերջին պարտքը հատուցեն Կլարա Ցետկինին: Սգո թափորը դանդաղորեն շարժվում եր դեպի Կարմիր հրապարակը: Այստեղ հրաժեշտի միտինգի եյին հավաքվել հարյուր հազարավոր բանվորներ, բանվորուհիներ և կարմիր բանակայիններ: Նրանց հետ միասին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում այդ վայրկյանին վողբում եյին Կլարա Ցետկինի` իրենց բոցաշունչ ղեկավարի ու բարեկամի մահը:

Պատմական Կարմիր հրապարակում, այն դամբարանի աջ թևի վրա, վորտեղ հանգչում ե մեծ Լենինի աճյունը, յերևացին ՀամԿ(բ)Կ-ի, խորհրդային կառավարության, Կոմինտերնի առաջնորդները: Ճապոնական հնագույն հեղափոխական Սեն Կատայաման բաց արեց սգո միտինգը: Ջերմ խոսքերով հրաժեշտ տվեց նա անհողդողդ հեղափոխական Կլարա Ցետկինին: Նրանից հետո Կոմինտերնի անունից հանդես յեկավ ֆրանսիական նավատորմի սևծովյան ապստամբության հերոս Անդրե Մարտին: Նա խոսում եր այն մասին, թե միջազգային ինչպիսի խոշոր նշանակություն ունեն Կլարա Ցետկինի կյանքը, պայքարն ու հեղափոխական աշխատանքը: Գերմանական կոմունիստների անունից հանդես յեկավ Ֆրից Հեկկերտը. հանգուցյալի դագաղի մոտ նա մարտական յերդում տվեց` խորհուրդների համագերմանական առաջին համագումարի բացման որը Կլարա Ցետկինի աճյունասափորը հանդիսավոր կերպով փոխադրել Գերմանիա:

Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության անունից, վորի հետ անխզելի կապերով կապված ե յեղել Կլարա Ցետկինը, հանդես յեկավ Վ.Մ. Մոլոտովը: Նա խոսեց խոր համերաշխության այն զգացմունքի մասին, վորը կապում ե ռուսական բանվորներին ու գյուղացիներին գերմանական պրոլետարիատի ազատագրական պայքարի հետ` ընդդեմ ֆաշիզմի: Լենինի կյանքի ուղեկիցը` խիստ ճերմակած Ն.Կ. Կրուպսկայան, Կլարա Ցետկինի մերձավորագույն բարեկամը, պատմեց Կլարայի մեծագույն ծառայությունների մասին կանանց միջազգային հեղափոխական շարժման մեջ:

«Դուք զոհ գնացիք կատաղի պայքարում» մարտական սգո քայլերգի հնչյունների տակ թանկագին աճյունը տեղավորեցին Կրեմլի պատին, առհավետ քնած ուրիշ հերոսների աճյունների կողքին: Վորմախորշը ծածկվեց հուշատախտակով, վորի վրա գրված ե Կլարա Ցետկինի անունը, նրա ծննդյան ու մահվան տարեթվերը: Սգո քայլերգը լռեց: Նրան փոխարինելու յեկան «Ինտերնացիոնալ» հեղափոխական հիմնի զվարթ հնչյունները: Գլուխները խոնարհելով` Մոսկվայի աշխատավորներն ու Կարմիր բանակի զորամասերն անցան թարմ գերեզմանի մոտով:

Հեռացավ մեզանից ականավոր հեղափոխական տրիբունը:

II.

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ

 

Կլարա Ցետկինը ծնվել ե 1857 թվի հուլիսի 5-ին Սաքսոնիայում, գյուղական ուսուցչի ընտանիքում: 17-ից մինչև 21 տարեկան հասակը նա սովորել ե մասնավոր դպրոցում` Լայպցիգում և ավարտելուց հետո սկսել ե աշխատել վորպես մանկավարժ: Այդ նույն տարիներին նա Լայպցիգում հանդիպել ե մի խումբ ռուս հեղափոխական ուսանողների ու եմիգրանտների հետ և ծանոթացել ե նրանց քաղաքական հայացքներին: Նա մտերմանում ե նաև մի արհեստավորի հետ, վորն այն ժամանակ դեռ նոր սաղմնավորված սոցիալ-դեմոկրատական շարժման ջերմ կողմնակից եր: Նրա հետ նա հաճախ այցելում եր բանվորական ժողովները: Նոր ծանոթությունները շուտով լուրջ դժգոհություններ առաջացրին Կլարայի ծնողների մեջ: Սակայն հեղափոխական կայծն արդեն այնքան ուժեղ եր բորբոքվել յերիտասարդ աղջկա մեջ, վոր հարազատների հետ ունեցած կոնֆլիկտը չեր կարող հանգցնել այն:

Կլարա Ցետկինի հեղափոխական հայացքներն այն ժամանակ դեռ զգալի չափով բղխում եյին զգացմունքից, նրա մեջ պակասում եր անհրաժեշտ տեսական պատրաստությունը: Բայց նա համոզված հեղափոխականի ամբողջ խանդավառությամբ պաշտպանում եր իր հայացքները:

Կապիտալիզմի բուռն զարգացումը Գերմանիայում, Բիսմարկի ժամանակաշրջանում, մանավանդ 1870-1871 թվականներին Ֆրանսիայի հետ ունեցած պատերազմից հետո հանգեցրեց դասակարգային պայքարի սրմանը: Այդ հանգամանքը Կլարա Ցետկինին դրդեց զբաղվելու գիտական սոցիալիզմով, վորպեսզի տեսականորեն հիմնավորի իր հեղափոխական հայացքները: Միևնույն ժամանակ սկսեց զարգանալ յերիտասարդ բանվորական շարժումը, վորի առաջնորդները` Ավգուստ Բեբելն ու Վիլհելմ Լիբկնեխտը, գիտական սոցիալիզմի մեծ հիմնադիրների` Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Ենգելսի ուժեղ ազդեցության տակ եյին գտնվում:

Փարիզյան կոմունայի` պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու այդ առաջին փորձի պանծալի որերը յերկյուղ ներշնչեցին ամբողջ աշխարհի տիրող դասակարգերի ներկայացուցիչներին: Գերմանական բուրժուազիան, յունկերներն ու Հոհենցոլերների միապետությունը նույնպես վախեցած եյին: Յերբ հակառակ բանվորական շարժման դաժան հալածանքներին, սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը միացավ լասալականների հետ1, ռայխսկանցլեր Բիսմարկն ուզում եր փորձ անել բանվորական շարժումը ճնշել «Սոցիալիստների դեմ բացառիկ որենքի» ոգնությամբ, վոր ուժի մեջ եր 1878-ից մինչև 1890 թվականները: Բանվորական կազմակերպությունները ցրվեցին, բանվորական թերթերն արգելվեցին, բանվոր դասակարգի առաջնորդները բանտերը նետվեցին, արտաքսվեցին յերկրից, հարկադրված յեղան թափառելու:

Գերմանական բանվորական շարժման համար ծանր ժամանակաշրջանում Կլարա Ցետկինը բոլոր նրանց հետ ե, վորոնք հալածվում և հետապնդվում են:

Ռուսական եմիգրանտների շրջանում, վորոնց հետ Կլարա Ցետկինը հանդիպում եր Լայպցիգում, նա ծանոթացավ ռուս հեղափոխական Ոսիպ Ցետկինի հետ, վորը գերմանական սոցիալ-դեմոկրատիայի անդամ եր, Մարքսի և Ենգելսի ուսմունքի բուռն պաշտպան: Սերտորեն համագործակցելով նրա հետ` Կլարա Ցետկինը սիստեմատիկաբար ուսումնասիրում ե Մարքսի և Ենգելսի յերկերը և ակտիվ կերպով մասնակցում բանվորական շարժմանը:

Յերբ «Սոցիալիստների դեմ որենքի» ուժով Լայպցիգում պաշարողական դրություն ե հայտարարվում, Ոսիպ Ցետկինը ձերբակալվում ե և արտաքսվում Գերմանիայից: Նա ուղևորվում ե Ֆրանսիա: Գերմանիայից հարկադրված ե լինում հեռանալ նաև Կլարա Ցետկինը: Վորոշ ժամանակ նա ապրում ե Ավստրիայում և Իտալիայում, վորտեղ աշխատում եր վորպես դաստիարակչուհի: Այնուհետև 1882 թվականի ամռանը նա բնակություն ե հաստատում Ցյուրիխում (Շվեյցարիա): Այստեղ Կլարա Ցետկինը պրոֆեսիոնալ հեղափոխականի դերին ե անցնում: Նա գործոն մասնակիցն ե դառնում գերմանական սոցիալիստների մի խմբի, վորոնք Գերմանիա եյին փոխադրում գերմանական սոցիալ-դեմոկրատիայի կենտրոնական որգան «Սոցիալ-դեմոկրատը»:

Այդ թերթը, վոր իր հեղափոխական պրոլետարական բնույթով պարտական եր նախ և առաջ Ենգելսի քննադատությանը և ոգնությանը, մեծ դեր խաղաց Գերմանիայում անլեգալ բանվորական շարժում ստեղծելու գործում և նշանակալի չափով աջակցեց նրա սոցիալիստական զարգացմանը: Թերթերն անլեգալ կերպով Գերմանիա ուղարկելն իրականացնող խմբակի գլուխն եր կանգնած Յուլիուս Մոտտելերը, վորը գերմանական սոցիալ-դեմոկրատիայի պատմության մեջ «Կարմիր փոստապետ» պատվավոր մականունն եր ստացել: Թերթերի առաքումը կատարվում եր ամենաբազմազան ճանապարհներով, վոստիկանության ու մաքսատան իշխանությունների, կայզերական Գերմանիայի լրտեսների ու գործակալների մի ամբողջ վոհմակի հետ շարունակական լուրջ ընդհարումներ ունենալու պայմաններում: Կլարա Ցետկինը շատ շուտով աչքի ընկնող տեղ գրավեց Մոտտելերի աշխատակիցների մեջ: Այդ աշխատանքը, վոր նա կատարում եր, խորապես գիտակցելով իր պարտականությունը, ամրապնդում եր նրա մեջ հեղափոխական դասակարգային ինքնագիտակցությունը և անվերապահ հավատարմությունը բանվոր դասակարգի գործին:

Այդ ժամանակ նա ձեռք բերեց ընդհատակյա աշխատողի այն հատկությունները, վորոնք ավելի ուշ նրան հնարավորություն տվեցին դառնալ բանվորական շարժմանն անսահման նվիրված մարտիկ:

Փարիզ փոխադրվելով` Կլարան ամուսնացավ Ոսիպ Ցետկինի` իր քաղաքական բարեկամի և մարտական ընկերոջ հետ: Յերկար ու ձիգ եյին անցնում եմիգրացիայի ծանր ու տխուր որերը,- վոստիկանության հետապնդումներ, բնակարանից վտարվել` վարձը չվճարելու համար, վատ սնունդ` թարգմանություններից վաստակած կոպեկներով: Ամուսիններն իրենց յերկու փոքրիկ յերեխաների հետ միասին զրկված եյին ամենաանհրաժեշտ բաներից: Այդ դրությունն ել ավելի վատացավ, յերբ Ոսիպ Ցետկինը ծանր հիվանդացավ և մինչև իր կյանքի վերջը հաշմանդամ մնաց: Ընտանիքի նյութական հոգսերի ամբողջ ծանրությունն ընկավ Կլարա Ցետկինի ուսերին: Նա իր սեփական փորձով իմացավ պրոլետարական կնոջ և մոր վիճակի ծանրությունը կապիտալիստական պետության մեջ:

Կլարա Ցետկինի Փարիզում ապրելը նրան վոչ միայն հոգսեր ու զրկանքներ, այլև մեծ ուրախություն տվեց: Այդ ուրախությունն այն մտերմությունն եր, վոր Կլարային կապում եր Կարլ Մարքսի աղջկա` Լաուրայի և նրա ամուսնու` Պոլ Լաֆարգի հետ: Նա մտերմացավ նաև Ժյուլ Գեդի հետ, վորն այն ժամանակ բանվորական շարժման հիմնական հարցերում ճիշտ մարքսիստական դիրքավորում ուներ: Նրանց հետ ունեցած շփումը Կլարա Ցետկինի համար հանդիսացավ մի դպրոց, վորտեղ նա ծավալեց ու խորացրեց իր տեսական գիտելիքները:

 

IV

ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Փարիզում, II Ինտերնացիոնալի առաջին կոնգրեսում Կլարա Ցետկինը պաշտպանում եր ավելի վաղ հրապարակած բրոշյուրում արտահայտած միտքը. «Արդյունաբերական բանվորուհիների կազմակերպումն ու քաղաքական դաստիարակությունը կարևոր քայլ են ոչ միայն կանանց դրությունը լավացնելու ուղղությամբ, այլ նաև կարևոր գործոն են ընդհանրապես բանվորական շարժման ավելի արագ ու ավելի ուժեղ առաջընթացի համար և դրա համար ել խորապես ազդում են ժամանակակից հասարակական հարաբերությունների արագ փոխակերպումների վրա»:

Յեթե աշխատավոր կնոջ դերի ու կանանց շարժման նշանակության մասին այս պատկերացումը բանվորական շարժման ձեռքբերումը դարձավ, ապա այն դրա համար պարտական ե Կլարա Ցետկինի բազմամյա գործունեությանը: Նա միշտ կանանց շարժումը համարել ե բանվոր դասակարգի ընդհանուր պայքարի մի մասը: Նա պայքարել ե նաև բանվորական շարժման ներսում տիրող տարբեր բուրժուական նախապաշարմունքների դեմ:  Այս պայքարի մեջ Կլարա Ցետկինի համար օգտակար յեղավ նաև նրա սերտ կապը մասսաների հետ: Նա փոքր հնարավորությունն իսկ օգտագործում եր նրանց առջև հանդես գալու համար: Եմիգրացիայից վերադառնալուց հետո դա հաճախ կապված եր մեծ դժվարությունների հետ:

1890 թվականին գերմանական ռայխստագը հրաժարվեց յերկարացնել «սոցիալիստների դեմ որենքի» ժամկետը, վոր լրանում եր հոկտեմբերին: Բանվորական շարժումը, այդ որենքին հակառակ` ուժեղանում և աճում եր: Բուրժուազիան պետք ե ընդուներ, վոր վոչ մի որենքով չեր կարելի կասեցնել այդ շարժումը: «Յերկաթյա կանցլեր» Բիսմարկը բանվորական մասսաների ճնշման տակ ստիպված եր նահանջել: Գերմանիա վերադարձած եմիգրանտների մեջ եր նաև Կլարա Ցետկինը. նրա ամուսինը մեռել եր եմիգրացիայի մեջ:

Լայպցիգի բանվորական թաղամասում ժողովրդական ժողով եր նշանակված: Բազմաթիվ բանվորներ եյին գնում դեպի ժողովի վայրը: Կապույտ մունդիրներով և հին ձևի սաղավարտներով վոստիկանները ժողովն սկսվելուց առաջ շրջապատել եյին ամբողջ շենքը: Վոչ վոք համոզված չեր, վոր ժողովը կկայանա, վախենում եյին, թե վոստիկանությունը վերջին րոպեյին զեկուցողին կբռնի և չի թողնի դահլիճ մտնելու:

Բազմության հետ միասին դեպի ժողովատեղն եր գնում հասարակ հագուստով մի կին, յերկու փոքրիկ տղաների ձեռքից բռնած: Վոչ մի վոստիկան ուշադրություն չդարձրեց նրա վրա, և նա դահլիճ մտավ: Դա Կլարա Ցետկինն եր, զեկուցողը: Նա յերեխաներին իր հետ եր վերցրել հենց նրա համար, վոր մոլորության մեջ գցեր վոստիկանությանը: Յեվ այդ հնարագիտության շնորհիվ նրան հաջողվեց յելույթ ունենալ ժողովում` բանվորների և բանվորուհիների առաջ: Կլարա Ցետկինի կյանքում, եմիգրացիայից վերադառնալուց հետո, շատ են յեղել նման ժողովներ, վորտեղ նա հարկադրված ե յեղել մեծ պայքարի մեջ մտնել վոստիկանության հետ, վորպեսզի գումարի և անցկացնի այդ ժողովները:

Կլարա Ցետկինը ձեռնամուխ յեղավ գերմանացի պրոլետարուհիներին դասակարգային պայքարի մեջ ներգրավելու գործին: Այդ գործի ճանապարհին Կլարայի առաջ մեծ դժվարություններ կային կանգնած: Ռեակցիոն որենսդրությունը վոչ միայն հրաժարվում եր կանանց ընտրական իրավունքներ տալ, այլև արգելում եր նրանց գրեթե ամեն տեղ քաղաքական կազմակերպությունների մեջ լինելը և ինչ-որ տեղերում ել քաղաքական ժողովներին մասնակցելը: Վոստիկանական չինովնիկներն իրավունք ունեյին իրենց հայեցողությամբ քաղաքական հայտարարել ամեն մի ժողով, վորտեղ նրանք նկատում եյին կանանց, կարող եյին ցրել այդ ժողովները և կանանց հեռացնել դահլիճից2:

Այդ դրությունը կին-հեղափոխականներին հարկադրում եր զանազան լեգալ ձևեր գտնել քաղաքական լուսավորության և միավորման համար: Գոթայում գումարված կուսակցության համագումարում (1896թ.) Կլարա Ցետկինի առաջարկությամբ վորոշում ընդունվեց լիազորների ինստիտուտ ստեղծել` կանանց մեջ տարվող աշխատանքի ղեկավարման համար:

Բուրժուազիայի կին ներկայացուցիչները, վոր հանդես եյին գալիս հանուն կանանց իրավունքների, ոգտագործում եյին կանանց լիակատար իրավազրկությունը, վոր գոյություն ուներ Գերմանիայում, վորպեսզի փորձեն սվաղել բուրժուական տիկինների և պրոլետար կանանց միջև յեղած դասակարգային հակասությունները: Նրանք ասում եյին, թե անհրաժեշտ ե մոբիլիզացիայի յենթարկել բոլոր կանանց, անկախ նրանց դասակարգային պատկանելությունից, տղամարդկանց արտոնությունների դեմ պայքարելու համար: Այդպիսի լոզունգով եր տարվում նրանց խաղալիքային պայքարը իրավահավասարության համար: Ի տարբերություն նրանցից, Կլարա Ցետկինն անում եր ամեն ինչ` բացատրելու համար իրենց անհավասարության տնտեսական պատճառները: Գերմանական սոցիալ-դեմոկրատիայի` Մանհեյմում գումարված համագումարում (1906թ.) կանանց ընտրական իրավունքների մասին իր զեկուցման մեջ նա ծավալեց մի պարզորոշ ծրագիր, վոր հիմնված էր կանանց սոցիալիստական շարժման և կանանց բուրժուական «եմանսիպացիայի» սկզբունքային տարբերության վրա. «Պրոլետարուհին... միայն իր տնտեսական և կուլտուրական կենսական շահերի պաշտպանության համար չէ, վոր ընտրական իրավունքի կարիք ունի. նա ընտրական իրավունքի կարիք ունի վոչ թե իր դասակարգի տղամարդկանց դեմ պայքարելու, այլ կապիտալիստների դեմ պայքարելու համար: Այդպիսով նա չի պահանջում սոցիալական ռեֆորմներ` բուրժուական հասարակությունը և կապիտալիստական տնտեսական կարգերը պաշտպանելու համար: Վոչ, մենք քաղաքական հավասար իրավունքներ ենք պահանջում տղամարդու հետ, վորպեսզի հնարավորություն ունենանք առանց որենսդրական սահմանափակումների մասնակցել այդ հասարակության տապալման և վոչնչացման գործին»:

Կլարա Ցետկինի պայքարը` վորպես կանանց սոցիալիստական շարժման ղեկավարի պայքար, գերմանական բանվորական շարժման պատմության լավագույն եջերի թվին ե պատկանում: 1891 թվին Կլարա Ցետկինը դարձավ գերմանական սոցիալ-դեմոկրատիայի «Գլայխհայտ» («Հավասարություն») կանանց ժուռնալի խմբագիր, վորը և նա ղեկավարում եր 26 տարի շարունակ, մինչև 1917 թվականը: Նրա ղեկավարությամբ այդ որգանը դարձավ բոնվորուհիների, պրոլետարական կանանց ու մայրերի իսկական խոսափողը, մասսայական հեղափոխական պայքարի որգանը:

«Գլայխհայտ»-ում իր աշխատանքով Կլարա Ցետկինը նպաստում եր կանանց սոցիալիստական շարժման բուռն վերելքին: Այդ աշխատանքի միջազգային նշանակալիությունն ամենից լավ գնահատել է Ֆրանց Մերինգը Կլարա Ցետկինի 60-ամյակին նվիրված իր հոդվածում. «Կլարա Ցետկինի պատմական գործունեությունը, որը նրա համար հավերժական հուշարձան ե ապահովել բանվորական շարժման մեջ, սկսվել ե սոցիալիստների դեմ որենքը հանելուց հետո, յերբ նա հնարավորություն ստացավ վերադառնալ Գերմանիա: Նա սկսեց խմբագրել «Գլայխհայտը»` խեղճուկրակ թերթոնից այն հզոր որգանի վերածելով, որը կանանց միջազգային սոցիալիստական շարժմանը նեցուկ ու ուղղություն տվեց: Բայց թերթի խմբագրությամբ նա չսահմանափակվեց: Նա միշտ այնտեղ եր, վորտեղ կարող եր ոգուտ բերել, և չի յեղել որևե ընտրական կամպանիա, վորտեղ նա բուռն մասնակցություն չունենար: Բայց Կլարա Ցետկինի բազմամյա գործունեության հիմնական բովանդակությունը այնուամենայնիվ կանանց միջազգային շարժման ղեկավարումն եր: Նա դարձավ կանանց սոցիալիստական ինտերնացիոնալի առաջին ղեկավարը և վորպես այդպիսին ընդունվում և ողջունվում եր ամենուրեք:

Բայց «Գլայխհայտ»-ը արժեքավոր եր նաև նրանով, վոր այդ ժուռնալը ոչ միայն իր ընթերցող կանանց մղում եր պրակտիկ աշխատանքի և թեորետիկ գիտելիքի, այլ նաև նրանց զարգացնում եր էսթետիկորեն. նրա գրական հավելվածները միշտ կազմվում եյին բարձր ճաշակով: Այդ տարիները երջանկության տարիներ եյին Կլարա Ցետկինի համար` լի աշխատանքով ու հոգսերով, թեև դրանցից խիստ տուժում եր նրա առողջությունը:

Բայց հանուն սոցիալիզմի պայքարողի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան մասնակցությունը մարդկության ազատագրման մեծ գործին այնպիսի հաջողությամբ, որն որեցոր ավելի ակնհայտ ե դառնում»:

Բազմաթիվ ժողովներում Կլարա Ցետկինը մոբիլիզացիայի ե յենթարկում պրոլետարական կանանց, շարունակ նորանոր ճեղքեր առաջացնելով այն պատնեշի մեջ, վոր կանանց միլիոնավոր պրոլետարական մասսաներին անջատում եր հեղափոխական շարժման հզոր հոսանքից: Այդ լայն և անդուլ ագիտացիային զուգակցվում եր տեսական հստակության համար, մարքսիստական թեորիան կանանց շարժման մեջ արմատավորելու համար մղվող մշտական պայքարը: Արդեն Փարիզի կոնգրեսում նա հանդես յեկավ հետևյալ կոչով. «Նրանք, ովքեր իրենց դրոշի վրա գրել են ողջ մարդկության ազատագրությունը, իրավունք չունեն հաշտվել այն բանի հետ, վոր մարդկային ցեղի կեսը տնտեսական կախվածության պատճառով մնում ե քաղաքական և սոցիալական ստրկության մեջ»:

Կլարա Ցետկինը ողջ կյանքի ընթացքում համարձակորեն պայքարել ե հասարակական անարդարությունների դեմ, որոնք հատկապես կանանց եյին վերաբերում:

 

VI

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՐՔՈՏ ՋԱՏԱԳՈՎԸ

 

Յերբ 1917 թվի նոյեմբերի 7-ին Լենինի նշանավոր դիմումը` «Բոլորի´ն, բոլորի´ն, բոլորի´ն...» ամբողջ աշխարհի աշխատավոր մասսաներին տեղյակ դարձրեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության կատարման և Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին, Կլարա Ցետկինը, գերմանական բանվորական շարժման սակավաթիվ առաջնորդներից մեկը, անմիջապես հրճվանքով ու անվերապահորեն հավանություն տվեց բոլշևիկների մեծ յելույթին: Յեվ այդ պատահական չեր: Մենք արդեն մատնանշել ենք, որ Կլարա Ցետկինը վաղուց ի վեր ամենասերտ կապեր եր պահպանում ռուսական հեղափոխականների հետ: Դեռևս գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության Դրեզդենի համագումարում, 1903 թվին, նա բոցաշունչ արտահայտություններով հավանություն տվեց ցարական Ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժմանը:

Կլարա Ցետկինն իրեն սերտորեն կապված եր զգում Ռուսաստանի` կանանց սոցիալիստական շարժման կին ղեկավարների հետ: Յերբ 1913 թվին, չնայած ցարական դաժան տեռորին, Ռուսաստանում առաջին անգամ կատարվեց Կանանց միջազգային որը, Կլարա Ցետկինը ողջունեց այդ հեղափոխական յելույթը: Ռուսաստանում կատարվող կանանց յերկրորդ Միջազգային որվա առթիվ նա հետևյալ վողջույնն ուղարկեց. «Վողջունում եմ ձեր անվեհեր

վորոշումը` Կանանց միջազգային որը կազմակերպելու մասին: Վողջունում եմ ձեզ նրա համար, վոր չեք կորցնում ձեր արիությունը և ձեռքերդ ծալած չեք նստում... Մենք ձեզ հետ ենք հոգով ու մարմնով»:

Յեվ ահա այժմ Կլարա Ցետկինն առիթ ունեցավ վկա լինելու հսկայական իրադարձությանը - Հոկտեմբերյան սովիալիստական մեծ հեղափոխությանը: Բուրժուական մամուլն աշխատում եր ամեն կերպ աղավաղել այդ իրադարձությունները,- չտեսնված կեղծ լուրեր եր տարածում բոլշևիկների մասին, իսկ ռազմական գրաքննությունը մասսաներից թագցնում եր ճշմարտացի լուրերը Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության մասին: Սակայն Կլարա Ցետկինը իսկապես համոզված եր, վոր բոլշիկները Լենինի գլխավորությամբ հաջողությամբ ընթանում են միակ ճշմարիտ ճանապարհով - ռուսական բանվորներին ու գյուղացիներին կապիտալիստների ու կալվածատերերի շահագործումից զինված ապստամբությամբ ազատագրելու ճանապարհով: Կլարա Ցետկինը մեծ կրքոտությամբ պաշտպանում եր այն միջոցառումները, վոր կիրառում եյին բոլշևիկները` խորհրդային իշխանության անվտանգությունն ապահովելու համար: «Լայպցիգեր Ֆոլկսցայտունգ»-ի («Լայպցիգյան ժողովրդական թերթ») կանանց հավելվածում, մի թերթ, վորը Կլարա Ցետկինի` «Գլայխհայտ»-ի աշխատանքից հեռացվելուց հետո նրա նոր տրիբունը դարձավ, Կլարա Ցետկինը խարազանում եր Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության հակահեղափոխական դիրքը, մի կառավարություն, վորը 1917 թվի հուլիսին գնդակահարել եր Պետրոգրադի բանվորների անզեն ցույցը, ընդհատակ եր քշել բոլշևիկներին և զազրելի զրպարտության կեղտոտ հոսանքով փորձում եր մասսաներին կտրել նրանցից: 1917 թվի նոյեմբերի 16-ին նա գրում ե. «Պետերբուրգում կատարված հեղափոխությունը և նրա հաղթանակը -  այդ բոլշևիկների հետևողականորեն կայուն և կյանքում կիրառվող սկզբունքային ու տակտիկական հայացքների հաղթանակն ե հանդիսանում»:

«Պատմության մեջ դեռևս չտեսնված խիզախ գրոհով բոլշևիկները հասան իրենց նպատակին. կառավարական իշխանությունը խորհուրդների ձեռքումն ե գտնվում»:

Ռազմական գրաքննությունն ամեն կերպ խանգարում եր Կլարային բացահայտորեն արտահայտելու իր դրական վերաբերմունքը Ռուսաստանում տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխության նկատմամբ, Սահմանադիր ժողովի ցրման նկատմամբ, Բրեստ-Լիտովսկի հաշտության և հակահեղափոխության ճնշման նկատմամբ: Սակայն Կլարա Ցետկինը համարյա միշտ ել կարողանում եր ուղիներ և միջոցներ գտնել իր կարծիքը արտահայտելու համար: Յերբ 1918թ. գարնանը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից անջատված Անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն անլեգալ կոնֆերանս հրավիրեց, Կլարա Ցետկինը կոնֆերանսին դիմեց մի նամակով: Անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության Կենտկոմը նույնիսկ վճռականություն չունեցավ կոնֆերանսում կարդալու այդ նամակը, այլ վորոշեց միմիայն կցել մյուս նյութերին: Այդ նամակում Կլարա Ցետկինը հետևյալ հարցն ե դնում. «Սոցիալիստական գաղափարի իրագործման համար բոլշևիկների մղած հերոսական պայքարը պե±տք ե արդյոք որինակ ծառայի, ռուս ընկերների կողմից կիրառվող սկզբունքներն ու մեթոդները պե±տք ե արդյոք ղեկավարություն դառնան սոցիալիստական կուսակցությունների պրակտիկայի համար բոլոր յերկրներում, վերանայման յենթարկեն այդ յերկրներում մինչև այժմ կիրառվող սկզբունքներն ու տակտիկան»:

Այդ հարցին Կլարա Ցետկինը պատասխանում ե մարքսիզմի անվերապահ, պարզորոշ ճանաչմամբ. «Յես վճռականորեն հանդես եյի գալիս բոլշևիկների ոգտին... Իմ կարծիքով` պատմությունը լուծեց իշխանությունը խլելու նկատմամբ ռուս բանվորների ու գյուղացիների իրավունքի մասին յեղած թեորետիկ հակաճառությունները: Հոկտեմբերյան հեղափոխության հզոր պատկերը կանգնած ե մեր առաջ և իր ջերմ շնչով ասում ե միջազգային պրոլետարիատին. «յես գոյությո°ւն ունեմ, յես պետք ե գոյություն ունենամ: Հետևեցե°ք ինձ»:

Բոլշևիկների հեղափոխական սխրագործությամբ վոգևորված` Կլարա Ցետկինն արդեն 1918 թվականի սկզբին մի նամակ գրեց Լենինին, վորի մեջ նա ջերմորեն իր համերաշխությունն ե հայտնում բոլշևիկների հետ: Լենինն այդ նամակին պատասխանեց մի հայտարարությամբ, թե` բոլշևիկները հպարտ են այդպիսի պրոլետարական մարտիկների պաշտպանությամբ:

Կլարա Ցետկինը գերմանացի այն մեծ հեղափոխականներից եր, վորոնք ճիշտ եյին հասկացել Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը: Նա կրքոտ պայքարում եր ռուս բանվորների ու գյուղացիների ազատագրական պայքարի մասին ճշմարտությունը տարածելու համար: Սարկազմով ծաղրում եր ռենեգատներին, վորոնք չեյին կարողանում իրենց պատրաստի դեղատոմսերին հարմարեցնել Ռուսաստանում կատարվածը: «Պատմական մատերիալիզմը,- գրում եր Կլարա Ցետկինը նրանց, ովքեր չգիտակցելով դիմակայում եյին հեղափոխությանն Արևելքում,- պատրաստի դեղատոմսերի ժողովումը չե սոցիալիզմից բուժող բժիշկների, հեքիմների ու դեղագործների համար: Դա ամենակատարյալ գործիքն ե մարդկության պատմական զարգացումն ուսումնասիրելու և հասկանալու համար»:

1917թ. նոյեմբերի 17-ին նա գրում եր. «Պետական իշխանության զավթումը վկայում ե այն մասին, վոր հեղափոխությունը չի կարող բավարարվել միայն քաղաքական փոփոխություններով Ռուսաստանում, այն պետք ե նաև տնտեսապես ու սոցիալապես փիլիսոփայի մուրճով` նորը ստեղծելու համար»:

Կլարա Ցետկինը լրջորեն զբաղվում եր սոցիալիստական հեղափոխության ժամանակ ծագած բոլոր հարցերով: Բազմաթիվ հոդվածներում նա գերմանացի բանվորներին նկարագրում եր սոցիալիստական հեղաշրջման իսկական պատկերը: Հատկապես ջանում եր այդ հարցերը բացատրել գերմանացի կանանց: Նա նրանց պատմում եր նոր պետության մասին. «Պետությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը Լենինն եր, իր որենսդրության մեջ ամուր գրանցել ե կանանց համակողմանի իրավահավասարությունը և այնտեղից հանել ե այն ամենը, ինչը կարող եր սոցիալապես վնասել կամ ճնշել նրանց: Այն սոցիալական հարաբերություններն այնպես ե վերակառուցել, վոր իրավահավասարությունը դարձել ե կանանց զարգացման և գործունակության աղբյուրը»:

Լենինը մեծ հարգանք ե ունեցել Կլարա Ցետկինի նկատմամբ: Շտուտգարտի կոնգրեսի մասին գրած իր հոդվածներում «Պրոլետարի»-ում 1907թ. նոյեմբերի 2-ին և «Календарь для всех»-ում` 1908 թվին, նա բազմիցս հիշատակում ե Կլարա Ցետկինի վերաբերմունքը քաղաքական զանազան հարցերի նկատմամբ և մեջբերում ե կատարում «Գլայխհայտ»-ում տպագրված նրա հոդվածներից: Կլարա Ցետկինի ծանոթությունը Լենինի հետ սկսվել ե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից ավելի քան տասը տարի առաջ. նրանք հանդիպում եյին սոցիալիստական կոնգրեսներում ու կոնֆերանսներում և այն ժամանակ, յերբ Լենինը Մյունխենում եմիգրացիայի մեջ եր գտնվում:

1920 թվին Կլարա Ցետկինը Խորհրդային Միություն յեկավ և մասնակցեց Կոմունիստական Ինտերնացիոնալի II համաշխարհային կոնգրեսի աշխատանքին: Նա ընտրվեց Կոմինտերնի կանանց միջազգային քարտուղարության ղեկավար: Այդ ժամանակից սկսած` նա ոգտագործում եր ամեն մի հնարավորություն` ուսումնասիրելու համար Խորհրդային Միության բանվորների ու գյուղացիների կյանքն ու գործունեությունը և ջերմորեն վողջունում եր սոցիալիստական շինարարության հաջողությունները:

Կլարա Ցետկինը նույնքան տաղանդավոր գրող եր, վորքան և հռետոր: Իր աշխատությունների մեջ նա սկսում ե հմտորեն ոգտագործել անցյալի հարուստ ժառանգությունը` պրոլետարական դասակարգային պայքարի շահերի համար: Իր խոսքի և իր գրչի ամբողջ ուժը նա գործադրում ե սոցիալիզմի պրոպագանդի համար, սոցիալիզմ, դեպի վորը տանող ճանապարհը բացել եր հաղթական Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը յերկրագնդի մեկ վեցերորդ մասում: Կլարա Ցետկինի կյանքի և ստեղծագործության վրա խոր ազդեցություն ե թողնում այն հանգամանքը, թե ինչպես բոլշևիկյան կուսակցությունը նվաճեց և ամրապնդեց բանվոր դասակարգի իշխանությունը, ինչպես այդ կուսակցությունը մասսաներին տանում ե սոցիալիզմի ուղիով, ինչպես նա լուծեց ԽՍՀՄ-ում ազգային հարցը և իսկական կուլտուրական հեղափոխության սկիզբը դրեց, և ինչպես լուծեց աշխատավոր կանանց ազատագրման մեծ պրոբլեմը:

Կլարա Ցետկինը, վորի քաղաքական գործունեության սկիզբը կապված եր սոցիալիստական շարժման ակունքների հետ, և վորն իր ամբողջ կյանքը տվել ե սոցիալիզմի գործին, իր կյանքի մայրամուտին իրականացված տեսավ այն, վորի համար նա պայքարել ե շատ տասնամյակներ: Խորհրդային Միությունը նրա իսկական, հարազատ հայրենիքը դարձավ:

 

VII

ԿԼԱՐԱ ՑԵՏԿԻՆԸ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

 

Յերբ 1918թ. նոյեմբերին Գերմանիայուն հեղափոխություն բռնկվեց, բանվոր դասակարգը պառակտված եր և տեսականորեն անպատրաստ կատարելու իր ռազմավարական ու մարտավարական հեղափոխական խնդիրները: 1918թ. դեկտեմբերին Գերմանիայի Կոմունիստական կուսակցության ստեղծման հիմնական նպատակը այդ պառակտումը վերացնելն եր, բանվոր դասակարգի լավագույն, մարքսիզմի դիրքերում ամուր կանգնած գիտակից մասի միավորումը: Կլարա Ցետկինը բոլոր ջանքերը ներդրեց անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից բանվորներին Կոմունիստական կուսակցություն բերելու համար: Կլարա Ցետկինի հետագա գործունեությունը սերտորեն կապված ե ԳԿԿ-ի հետ:

Կլարա Ցետկինը, վորը գրեթե ողջ կյանքը պայքարել ե սոցիալ-դեմոկրատների և II Ինտերնացիոնալի շարքերում, յեղել Ավգուստ Բեբելի և Վիլհելմ Լիբկնեխտի զինակիցը, կյանքի յոթներորդ տասնամյակում դարձավ Լենինի աշակերտն ու բարեկամը: Նա համոված եր, վոր լենինիզմը մեր դարաշրջանի մարքսիզմն ե: Նա դառնում ե իմպերիալիզմի և նրա ամենաայլանդակ դրսևորման` ֆաշիզմի դեմ պայքարի բոցաշունչ մարտիկը: Նա գերմանացի կանանց պայքարի մեծ որինակ ե ծառայում: Կլարա Ցետկինի ողջ գործունեությունը նվիրված եր ռազմական հանցագործների դեմ պայքարին, հանուն խաղաղության պահպանման: Ուստի, նա անմիջապես հասկացավ, թե ինչ մեծ վտանգ ե պարունակում ֆաշիզմը աշխատավորների համար և անհապաղ պայքարի կոչեց:

Ֆաշիստների կողմից իշխանությունը զավթելուց դեռ 10 տարի առաջ` 1923թ. ապրիլին Կլարա Ցետկինը, յելույթ ունենալով ֆրանկֆուրտյան կոնֆերանսում, հայտարարեց. «Ֆաշիզմը վտանգ ե ներկայացնում այն առումով, վոր մարդկությունը կներքաշվի համաշխարհային նոր պատերազմի մեջ, վորն իր մասշտաբներով և բարբարոսությամբ կգերազանցի այն բարբարոսությունը, խայտառակությունն ու հանցագործությունը, վորոնք մենք ապրել ենք (Առաջին- խմբ.) համաշխարհային իմպերիալիստական պատերազմի ժամանակ:

Չի կարելի թույլ տալ ոչ մի թուլություն, ոչ մի զիջում, ամենասկզբից անհրաժեշտ ե հզոր մարտական յելույթ ֆաշիզմի դեմ: Խոսքը համառ ու երկարատև պայքարում ձեռք բերված համեստ նվաճումների մասին չե, խոսքը  հենց ձեր կյանքի մասին ե: Ֆաշիզմի դեմ պայքարը անհրաժեշտ ինքնապաշտպանություն ե: Յեթե դուք չոչնչացնեք թշնամուն, ապա թշնամին կոչնչացնի ձեզ, դա կլինի մահ ձեզ համար:

Բոլոր մասնագիտությունների տեր, քաղաքական և արհմիութենական տարբեր ուղղություններ ներկայացնող, տարբեր սոցիալական ու կրոնական համոզմունքներ ունեցող տղամարդիկ և կանայք, միացեք ֆաշիզմի և պատերազմի վտանգի դեմ պայքարում»:

Գերմանիայի քաղաքական կյանքը 1932 թվականին նշվել ե նրանով, վոր դասակարգային պայքարը շատ ուժեղ չափով սրված ե յեղել: Բուրժուազիան իր տիրապետության նկատմամբ սպառնալիք եր տեսնում աճող կոմունիստական շարժման կողմից, նա տեսնում եր, վոր սոցիալ-դեմոկրատիայի և պրոֆմիությունների ռեֆորմիստական առաջնորդներն արդեն ի վիճակի չեն այլևս դիմանալու բանվոր դասակարգի հեղափոխական տրամադրությունների աճին և սկսեցին փրկություն վորոնել ֆաշիզմի մեջ:

Կայզերական գեներալ-ֆելդմարշալ Հինդենբուրգը, վոր յերկրորդ անգամ գերմանական հանրապետության նախագահ եր ընտրվել սոցիալ-դեմոկրատիայի ոգնությամբ, 1932 թվականի գարնանը նշանակեց Պապենի կառավարությունը -  ֆաշիստական դիկտատուրայի նախապատրաստման կառավարությունը: Բանվորական մասսաների ճնշման տակ ժամանակավորապես արգելված ֆաշիստական տեռորիստական բանդաները - գրոհային և պահնորդական ջոկատները նորից լեգալիզացիայի յենթարկվեցին: Իրենց գոյությունը պահպանելով ֆինանսական խոշոր մագնատների միջոցներով, վորոնք ֆաշիզմն եյին պաշտպանում, նրանք ներխուժում եյին բանվորական թաղամասերը, սպանում եյին հեղափոխական տրամադրությունների մեջ կասկածվող բանվորներին և նրանց ղեկավարներին, հրկիզումներ և բանդիտային հարձակումներ եյին կատարում պրոֆմիութենական տների, պրոլետարիատի կազմակերպությունների և հիմնարկությունների վրա: Թեև Ֆաշիզմը դեռևս իր ձեռքը չեր վերցրել Գերմանիայի քաղաքական իշխանությունը, սակայն նրա բանդաներն ավելի ու ավելի լկտի ձևով եյին հանդես գալիս, ավելի ու ավելի եյին ահաբեկում բանվոր դասակարգին:

Պապենի կառավարությունը ցրեց ռայխստագը և հուլիսի 31-ին նոր ընտրություններ նշանակեց: Ֆաշիզմը դեմագոգիական ֆրազներով և խոստումներով կարողացավ վորսալ մանր բուրժուական մասսաների նշանակալի մասին, վորոնք խորապես հիասթափված եյին վայմարյան հանրապետության քաղաքականությունից:

Ընտրությունների հետևանքով ֆաշիստական մանդատների քանակը ռայխստագում չափից դուրս աճեց: Նոր ռայխստագում ֆաշիստներին դիմադրում եր վճռական պայքարի պատրաստ կոմունիստական ֆրակցիան, վորին պաշտպանում եր գերմանական բանվոր դասակարգի լավագույն, առաջավոր մասը: Ռայխստագի բուն կազմն իսկ արտացոլում եր դասակարգային պայքարի կատաղի կերպով սրված լինելը:

Ռայխստագի ավագագույն անդամը, վորը տրադիցիայի համաձայն պետք ե բաց աներ նորընտիր ռայխստագի առաջին նիստը, կոմունիստ Կլարա Ցետկինն եր: Նա այն ժամանակ 75 տարեկան եր: Ֆաշիստները կատաղության մեջ եյին: Նրանք սպառնում եյին, թե չեն թույլ տա Կլարա Ցետկինին ռայխստագը բաց անելու, վոր նրանք իրենց ձևով հաշիվ կտեսնեն «բոլշևիկյան գործակալի» հետ, յեթե նա համարձակություն ունենա հանդես գալու: Սակայն Կլարա Ցետկինը որպես բոլշևիկ չնահանջեց սպառնալիքների հանդեպ: Պառլամենտական այդ ձևականության կատարումը տվյալ պայմաններում բացահայտորեն արտահայտված մարտական քաղաքական ցույցի բնույթ եր ստանում: Ռեակցիոն ռայխստագի պատերի մեջ, մեծ թվով ֆաշիստների դեմ հանդիման բարձր պետք ե հնչեր աշխատավոր, պայքարող ժողովրդի ձայնը:

Կլարա Ցետկինն այդ ժամանա Մոսկվայում եր գտնվում: Նա հիվանդ եր և թույլ: Յերևում եր յերկարատև, ծանր կյանքի, ուժասպառ անող աշխատանքի ազդեցությունը:

Հիվանդությունը բավական յերկար ժամանակ անկողնին եր գամել նրան: Նա համարյա կույր եր և կարողանում եր աշխատել միմիայն ուժեղ ակնոցներով: Նրա բոլոր բարեկամները շատ անհանգստանում եյին, թե կդիմանա արդյոք թուլացած Կլարա Ցետկինը այդպիսի լարվածության: Սակայն Կլարա Ցետկինի մեջ խանդավառվում եր պայքարելու նկատմամբ ունեցած անզուսպ հեղափոխական կամքը: Նա վճռականորեն մերժեց բոլոր զգուշացումները և մեկնեց Բեռլին:

Եվ ահա օգոստոսի 30-ին կայացավ ռայխստագի բացումը: Նիստերի դահլիճի ամբողջ աջ կողմը լցված եր դարչնագույն մունդիրներ հագած ֆաշիստներով: Դիտողների տրիբունը լեփ-լեցուն եր բազմությամբ` Բեռլինի խոշորագույն ձեռնարկությունների ներկայացուցիչներով: Ժուռնալիստների տրիբունների վրա - ամերիկյան, անգլիական, ֆրանսիական մամուլի, ինչպես նաև այլ յերկրների մամուլի ներկայացուցիչների բազմությունն եր տիրում: Բացի կոմունիստներից, վոչ վոք չգիտեր. թե կգրավի± արդյոք Կլարա Ցետկինը նախագահի տեղը, հանդես կգա± արդյոք նա քաղաքական ճառով:

Լարվածությունն ել ավելի ուժեղացավ, յերբ մոտեցավ ռայխստագը բաց անելու ժամանակը, և ամբողջ շենքում լսվեց ազդանշանի ձայնը, վորը դեպուտատներին կոչ եր անում գրավելու իրենց տեղերը: Տիրեց խորին լռություն, վորը խանգարեց միայն վերջին կարճատև զանգը, վոր հայտնում եր նիստն սկսվելու մասին: Նախագահության սեղանի մուտքը ծածկող դռան վարագույրը բացվեց, և նախագահի տեղում յերևաց Կլարա Ցետկինը, վորին բռնել եյին յերկու կանայք` ռայխստագի կոմունիստական ֆրակցիայի անդամներ: Կոմունիստները և տրիբունի վրա գտնվող մի քանի տասնյակ բանվորներն իրենց մարտական վետերանին վողջունեցին «Ռոտ ֆրո°նտ» յեռակի բացականչությամբ: Ֆաշիստական վարձկանների դարչնագույն ծովը քարացավ նստարանների վրա:

Կլարա Ցետկինն սկսում է խոսել: Խոսքերը դժվարությամբ են դուրս գալիս նրա շրթունքներից: Նա տալիս ե ձևական հարցը` չկա± արդյոք այստեղ ռայխստագի ավելի ավագ անդամ, քան ինքն ե: Պատասխան չկա: Այն ժամանակ Կլարա Ցետկինը քաղաքական մեծ ճառ ե սկսում, մեղադրական ճառ` պատերազմի հրձիգների դեմ: Նա տալիս ե վերահաս համաշխարհային նոր իմպերիալիստական պատերազմի պատկերը և մասսաներին կոչ ե անում գնալ պատերազմի դեմ պայքարելու միակ ճիշտ ուղիով` բոլոր աշխատավորների միասնական ճակատի ստեղծման ուղիով: Նրա ճառը մի հզոր մեղադրանք եր ֆաշիզմի, պատերազմի հրձիգների, կապիտալիզմի դեմ: Կլարա Ցետկինը Գերմանիայի աշխատավորներին համարձակ կերպով կոչ ե անում պայքարել խաղաղության համար, ընդգծում ե Խորհրդային Միության ականավոր դերը այդ պայքարում, յելք ե ցույց տալիս մասսաներին -  պրոլետարական հեղափոխություն, կոմունիզմ: Ռայխստագի այդ պատմական նիստում Կլարա Ցետկինն արտասանեց հետևյալ անմոռանալի խոսքերը. «Մոմենտի պահանջը - այդ բոլոր աշխատավորների միասնական ճակատն ե ֆաշիզմի դեմ պայքարելու համար: Ֆաշիզմը պետք է հաղթահարել նրա համար, վոր պահպանվի ստրկացվածների և շահագործվողների հզորությունը, նրանց կազմակերպությունների ուժը, վերջապես` նրանց ֆիզիկական գոյությունը:

Այդ հրամայական պատմական անհրաժեշտության առաջ հետին պլանի վրա պետք ե քաշվեն քաղաքական և պրոֆմիութենական բոլոր տարաձայնությունները: Բոլոր նրանք, ում վտանգ ե սպառնում, բոլոր նրանք, ովքեր վնաս են կրում ֆաշիզմից, պետք ե միասնական ճակատ ստեղծեն ֆաշիզմի և նրա ագենտուրայի դեմ: Աշխատավորների ինքնահաստատումը ֆաշիզմի դեմ մղվող պայքարում - ահա թե վորն ե միասնական ճակատի մերձավորագույն, հիմնական նախադրյալը ճգնաժամերի, իմպերիալիստական պատերազմի դեմ և այդ չարիքների արմատի` արտադրության կապիտալիստական սիստեմի դեմ մղվող պայքարում»:

Ավարտելով իր ճառը, Կլարա Ցետկինն ասաց. «Յես բաց եմ անում ռայխստագը իմ պարտականությունից յելնելով` վորպես նրա ավագագույն դեպուտատը: Յես հույս ունեմ դեռ ապրելու մինչև այն ուրախալի որը, յերբ յես, ավագության իրավունքով` բաց կանեի խորհրդային Գերմանիայի առաջին համագումարը»:

Մահը Կլարային խանգարեց իրականացնել այդ բաղձանքը:

 

VIII

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԸ

 

Կլարա Ցետկինն անդուլ մարտնչում եր միջազգային համերաշխության համար, ՄՈՊՐ-ին (Հեղափոխականների օգնության միջազգային կազմակերպություն- խմբ.) ըստ ամենայնի օժանդակելու համար: Իր մահվանից ընդամենը մի քանի որ առաջ նա մի կոչ գրեց ՄՈՊՐ-ի կազմակերպած` ոգնության միջազգային շաբաթվա կապակցությամբ: Նա ամբողջ աշխարհի պրոլետարիատին կոչ եր անում պաշտպանելու գերմանական բանվորների հերոսական պայքարը հիտլերյան ֆաշիզմի տեռորի դեմ: Այդ կոչը վերջանում եր հետևյալ խոսքերով. «Ֆաշիզմի թշնամինե°ր բոլոր յերկրներում, յես կոչ եմ անում ձեզ` ՄՈՊՐ-ի հետ միասին լիովին կատարել միջազգային համերաշխության ձեր պարտքը: Այն զոհաբերությունը, վոր ձեզանից պահանջում ե ՄՈՊՐ-ը, չնչին ե` համեմատած այն զոհաբերության հետ, վոր կատարում են հեղափոխական բանվորներն որ ըստ որե` ֆաշիզմի դեմ մղվող իրենց հերոսական պայքարում: Ձեզանից վոչ վոք իրավունք չունի հանգստանալու մինչև այն ժամանակ, յերբ ֆաշիզմը, վորին հաջորդում են արյունահեղ ճնշումը, քաղցը, տեռորն ու պատերազմը, գլխովին չջախջախվեն»:

1924 թվականին, յերբ ստեղծվում եր համերաշխության միջազգային կազմակերպությունը` ՄՈՊՐ-ը, Կլարա Ցետկինն ընտրվում ե նրա նախագահը: Այդ պատահականություն չեր: Կլարա Ցետկինն իր ամբողջ ուժերը գործադրեց, վորպեսզի ՄՈՊՐ-ը վերածեր ֆաշիզմի զոհերին լայն, միջազգային ոգնություն ցույց տվող կազմակերպության, սպիտակ տեռորի դեմ մղվող միջազգային պայքարի հաստատուն պատվարի:

Չտեսնված արյունահեղ տեռորը, վոր հիտլերյան ֆաշիզմը հաստատել եր Գերմանիայի աշխատավոր մասսաների վրա, կարևոր խնդիր դրեց ՄՈՊՐ-ի առաջ: Միմիայն ամբողջ աշխարհի աշխատավոր մասսաների ոգնությունը գերմանական բանվորներին` հիտլերյան ֆաշիզմի դեմ մղած նրանց պայքարում, միմիայն բոլոր յերկրներում պատերազմի ֆաշիստական տեռորի զոհերի նկատմամբ հոգացողությունը կոգնեն վոչնչացնելու ֆաշիզմը և խուսափելու մեծագույն դժբախտությունից` ժողովուրդների նոր սպանդից: Այդ մեծ խնդիրն իր ամբողջ ծավալով Կլարա Ցետկինը դրեց մասսաների առաջ` վորպես միակ ուղին - Երնստ Թելմանին` Գերմանիայի աշխատավոր մասսաների առաջնորդին` հիտլերյան ֆաշիզմի արյունալի ճիրաններից ազատելու համար:

Բայց ոչ միան Երնստ Թելմանին ազատելու, այլև բոլոր բանտարկված հակաֆաշիստներին ազատելու, ֆաշիստական բանտերի ավերման համար, բուն հիտլերյան ֆաշիզմի տապալման համար պայքարելու մասին եր խոսում Կլարա Ցետկինն իր բոցաշունչ կոչի մեջ, վորով նա ավարտեց իր վերջին աշխատությունը. «Նայեցեք Գերմանիային, վորտեղ մեռնող կապիտալիզմն իր փրկությունը վորոնում ե ֆաշիզմի մեջ: Ֆաշիզմը հաստատեց աշխատավորների ֆիզիկական և հոգեկան վոչնչացման ռեժիմ, բարբարոսության և գազանության ռեժիմ, բարբարոսություն և գազանություն, վորոնք շատ ավելի գերազանցեցին միջնադարի սարսափները: Ամբողջ աշխարհը վրդովված ե դարչնագույն բանդիտների դաժանությունների համար: Համերաշխություն պայքարողների հետ և ոգնություն, նյութական ոգնություն բարբարոսական ֆաշիզմի զոհերին - այս ե մոմենտի հրամայական պահանջը...»: Կլարա Ցետկինն այս տողերը, իր վերջին կոչը, գրում եր իր սրտի արյունով, բոցաշունչ մարտական հոգու կրակով: Ինչպես նրա բոլոր հոդվածները, նամակներն ու ճառերը, այնպես ել այս կոչը տոգորված ե խոր կարեկցությամբ, նա խոսում ե մեծ մարտնչողի անխզելի կապի մասին հակահեղափոխության հազարավոր անանուն զոհերի հետ, նա սրբազան ատելությամբ ե լցված աշխատավորների թշնամիների և դահիճների նկատմամբ:

Կյանքի վերջին բոլոր տարիները, մնացած բոլոր ուժերը Կլարա Ցետկինը տալիս ե միջազգային համերաշխության շարժմանը ծառայելուն - և դա նրա ողջ գործունեության տրամաբանական ավարտն եր:

Նա արեց ամեն ինչ, վորպեսզի ՄՈՊՐ-ի մեծ գործը վերածի ֆաշիստական տեռորի դեմ պայքարի ամուր պատվարի և նրա զոհերին համակողմանի ոգնություն ցուցաբերվի:

IX

ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Գերմանիայի բանվորական շարժումը, ողջ առաջավոր մարդկությունը հանձին Կլարա Ցետկինի կորցրեց աննկուն մարտիկի, ազնիվ հոգու տեր մարդու: Երբեք չի խամրի այն, ինչ իր կյանքով ու պայքարով մարդկությանը տվեց Կլարա Ցետկինը:

Իր մարտական զինակիցների` դավաճանաբար սպանված Կարլ Լիբկնեխտի և Ռոզա Լյուքսեմբուրգի գերեզմանի մոտ նա ասել ե. «Պատմական ավանդությունն ասում ե. Կատալաունյան դաշտերում ժողովուրդների ճակատամարտի ժամանակ հակառակորդներն այնպիսի կատաղությամբ եյին կռվում, վոր մեռնելուց հետո ել նրանց հոգիները շարունակում եյին կռվել կռվի դաշտի վերևում: Մեր անմոռանալի, ընկած զինակիցները պայքարը շարունակում են վոչ թե «այն աշխարհում», այլ մեր միջավայրում, մեզ հետ միասին: Նրանք չեն կարող մեռնել. յերբեք չի մեռնի այն, ինչ նրանք տվել են մեզ: Նրանց սխրագործությունը մտել ե պրոլետարական մասսաների միս ու արյան մեջ, գիտակցության, կամքի, գործողության ե վերածվել... Այսոր Գերմանիայի և ամբողջ աշխարհի պրոլետարիատի մեջ ծնվում են հազարավոր նոր մարտիկներ, վորոնք սպանված առաջնորդներին հավասար են իրենց ուժով ու մտքի անաղարտությամբ, բնավորության կայունությամբ և պարտքի նկատմամբ ունեցած հավատարմությամբ, իրենց համարձակությամբ և անձնազոհությամբ: Այդ պատճառով մենք չպետք ե վողբանք նրանց, այլ պետք  ե պայքարենք: Նորից են հնչում մարտական ազդանշանները, նոր կռիվ ե սկսվում»:

Այդպես ել Կլարա Ցետկինը շարունակ ապրելու ե կապիտալիստական յերկրների ու գաղութների միլիոնավոր կեղեքված մասսաների հիշողության մեջ` կարիքից ու ստրկությունից ազատագրվելու համար նրանց մղած պայքարում: Կլարա Ցետկինի կյանքն ակնառու որինակ կհանդիսանա նրանց համար:


1 Նկատի է առնվում 1863թ. Ֆ.Լասալի ստեղծած Համընդհանուր բանվորական միության և 1869թ. Ա.Բեբելի ու Վ.Լիբկնեխտի հիմնադրած Համընդհանուր գերմանական սոցիալ-դեմոկրատական միության միավորումը 1875թ. Գոթայում տեղի ունեցած համագումարում:

2 «Ամեն տեղ» և «ինչ-որ տեղ» ասելով նկատի են առնվում Գերմանիայի հողերը (երկրամասերը):

 

 

Share    



Գնահատում

Ինչպես ` եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am