Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Ապրիլ 2010, N 3

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՑՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻՆ

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

 

Կոնվենցիա ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին

(ՄԱԿ ԳՎ 179-րդ լիագումար նիստ, 1948թ. դեկտեմբերի 9)

Հոդված II

Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն ասելով հասկացվում են հետևյալ գործողությունները, որոնք կատարվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն որևէ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խումբ` որպես այդպիսին, ոչնչացնելու համար.

ա) այդ խմբի անդամների սպանությունը,

բ) այդ խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ կամ մտավոր խանգարում հասցնելը,

գ) որևէ խմբի համար կենսական այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք հաշվարկված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար,

դ) նման խմբում մանկածնությունը կանխող միջոցները,

ե) երեխաներին մարդկային մեկ խմբից մեկ այլ խմբի բռնի հանձնումը:

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ

«Ցեղասպանություն» (genocide) եզրը շրջանառության մեջ է մտցրել հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1943թ., և միայն ավելի ուշ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն միջազգային ճանաչում և վերոնշյալ Կոնվենցիայից արված քաղվածքի մեկնաբանությունն ստացավ:

Սակայն եզրի կիրառումը, իրավաբանական և տրամաբանական վեճերը կանխելու նպատակով, որոշ իրավաբաններ արդարացի են համարում միայն 1948թ., այսինքն` Կոնվենցիայի ընդունումից հետո կատարված իրադարձությունների համար, քանի որ փաստաթուղթը ռետրոակտիվ կիրառություն թույլատրող  դրույթներ չունի: Նրանք կարծում են, թե Կոնվենցիայի նպատակը պարտավորություններ դնելն է միայն մասնակից երկրների և միայն ապագայի համար: Սակայն, մյուս կողմից, պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 28-րդ հոդվածն ամենևին էլ չի բացառում պայմանագրերի հետադարձ գործողությունը, այլ միայն դա պայմանավորում է պայմանագրերի կողմերի ցանկության առկայությամբ1: 

Համենայնդեպս, գործ ունենք բավական վիճելի հարցի հետ. ցեղասպանություն որակե՞լ մինչև 1948թ. կատարված հանցագործությունը, թե՞ ոչ, քանի որ կոնվենցիան, այնուամենայնիվ, իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է հանցագործության տեսակն ու դրա համար նախատեսվող պատիժը, իսկ իրավական փաստաթղթերը, առհասարակ, հետադարձ ուժ չունեն, այսինքն` ըստ էության զրկված են ռետրոակտիվությունից: Մի կողմից` իրավունքը (այդ թվում և միջազգային) պետք է հնարավորինս հեռու լինի քաղաքականությունից և գաղափարախոսությունից, քանի որ հակառակ պարագայում զենքի է վերածվում քաղաքական և գաղափարախոսական ուժերի ձեռքին: Մյուս կողմից` հարցի հանդեպ օբյեկտիվության պահանջ կա, քանի որ խիստ անարդար է ընդունել, ասենք, բոսնիացի մուսուլմանների ցեղասպանությունը և ժխտել հայերի ու հրեաների ցեղասպանությունը, թեկուզև այն պատճառով, որ վերջին երկու դեպքում այդ նույն 20-րդ դարում զոհերն անհամեմատ ավելին են եղել:  

Հետևաբար, ցեղասպանությանը պետք է վերաբերվել որպես ժամանակի տվյալ հատվածի քաղաքական կոնյունկտուրայով թելադրված պատմական իրադարձություն:

Մյուս վիճելի պահը որպես ցեղասպանություն որակվող հանցավոր արարքների ցանկն է: Օրինակ, Կոնվենցիայի հեղինակներն ակնհայտորեն անտեսել են (կամ չեն ըմբռնել) այդ հանցագործության կատարման դրդապատճառները: Բանն այն է, որ ցեղասպանությունը (ինչպես և հանցագործությունների բոլոր տեսակները) կատարվում է կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով: Օրինակ, մարդիկ գողություն են անում հանուն անձնական հարստացման, մրցակիցների սպանություններ են պատվիրում` ղեկավարվելով կոմերցիոն և կարիերային նկատառումներով, կաշառք են վերցնում ու տալիս` նույնպես անձնական շահերից ելնելով: Ցեղասպանությունն, անշուշտ, բացառություն չէ, և իր դրդապատճառներն ունի, որոնցից գլխավորը, որն առայսօր անտեսված է միջազգային իրավունքի կողմից, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. անցանկալիցեղային, էթնիկկամկրոնականխմբիցազատելայնտարածքները, որոնցձեռքբերումըհանցագործությունըկատարողինպատակնէ: Քանզի ակնհայտ է, որ մարդկային խմբերը ոչնչացվում են ոչ միայն նրա համար, որ գաղափարախոսական բնույթի (ասենք` հակասեմիթիզմ) դրդապատճառներ կան, այլ նաև այն պատճառով, որ առկա են կոնկրետ քաղաքական նպատակներ: 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը հրահրվեց հենց քաղաքական դրդապատճառներով. Արևմտյան Հայաստանի տարածքը պետք էր երիտթուրքերի վարչակարգին, բայց... առանց հայ բնակչության (հայտնի պատճառներով, որոնք չարժե մեկ անգամ ևս հիշատակել), այնինչ Հիտլերը ոչնչացնում էր հրեաներին` վարակված լինելով հակասեմիթիզմով, և համարում էր, որ երկրագնդի բոլոր փորձանքների սկզբնաղբյուրը հրեաներն են:  

Այսպիսով, ցեղային, էթնիկ և կրոնական խմբերի արտաքսումը հայրենի բնօրրանից, որն ուղեկցվում է վախի սերմանմամբ կամ սպանություններով, թալանով կամ ջարդերով, նույնպես կարելի է (և պետք է)  որակել ցեղասպանություն: Կարծում ենք` սա ճիշտ է, անկախ այն բանից, թե ինչ է ասվում միջազգային իրավական փաստաթղթերում:

 

ՊԱՏՄԱԿԱՆՏԵՂԵԿԱՆՔ

 

20-րդ դարում ամբողջությամբ կամ մասնակի որպես ցեղասպանություն են ճանաչվել հետևյալ հանցագործությունները.

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Հրեաների, գնչուների և սլավոնների ոչնչացումը նացիստական Գերմանիայի կողմից:

Սերբերի ոչնչացումը Պավելիչի ֆաշիստամետ ռեժիմի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի կողմից մոտ երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը 1975-79թթ.:

Հյուսիսային Իրաքի քրդերի ոչնչացումը («Անֆալ» գործողությունը, 1987-89թթ.) Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից:

Հութու ցեղի կողմից թութսի ցեղի 800 հազար ներկայացուցիչների ոչնչացումը Ռու-անդայում (1995թ.):

Սերբերի կողմից բոսնիացի մուսուլմանների ոչնչացումը Սրեբրենիցայում (1995թ.):

Այս ցուցակին պետք է ավելացնել իրոք ցեղասպանական որոշ չճանաչված գործողություններ, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարում և շարունակվում են մինչ օրս.

Հույների և քրդերի արտաքսումը և ոչնչացումը Օսմանյան կայսրությունում (1908-23թթ.):

Պաղեստինցի արաբների ոչնչացումն ու արտաքսումը սիոնիստ վերաբնակների (1920-ից մինչև 1948թթ.) և Իսրայելի պետության կողմից (1948թ. առայսօր):

Ամերիկացիների կողմից կես միլիոն ճապոնացիների ոչնչացումը Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությամբ (1945թ.):

ԽՍՀՄ որոշ ժողովուրդների և ազգությունների տեղահանությունը ստալինյան ռեժիմի կողմից (1930-50-ական թթ.):

Սերբերի ոչնչացումն ու արտաքսումը Խորվաթիայում և Բոսնիայում խորվաթների ու բոսնիացիների կողմից, խորվաթներինը` Սերբիայում ու Բոսնիայում, սերբերի և բոսնիացիների կողմից, բոսնիացիներինը` Բոսնիայում, խորվաթների ու սերբերի կողմից (20-րդ դարի 90-ական թթ. առաջին կես):

Ալբանացիների արտաքսումը Կոսովոյինց Միլոշևիչի ռեժիմի կողմից (1989-99թթ.):

Սերբերի արտաքսումը Կոսովոյից ալբանական մեծամասնության կողմից, ՆԱՏՕ հովանավորության ներքո (1999թ. առայսօր)2:

Ինչպես տեսնում ենք, 20-րդ հարյուրամյակն առատ է ցեղասպանության փաստերով: Եվ սա` այն դեպքում, երբ անցյալ դարում միաջզգային իրավունքի ֆենոմենը վերջնականապես կայացել էր որպես միջազգային հարաբերությունների վերազգային դատավոր և կարգավորիչ, իսկ պետությունների` միջազգային իրավունքի սուբյեկտների ինքնիշխանությունը` զգալիորեն նվազել միջազգային կազմակերպություններին (Ազգերի լիգա, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՆԱՏՕ, Վարշավայի պայմանագիր, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլն) անդամակցության արդյունքում: Ո՞րն է սրա պատճառը: Փորձենք պատասխանել այս հարցին Հայոց ցեղասպանության խնդրին անդրադառնալուց առաջ:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՈՐՊԵՍՊԵՐՄԱՆԵՆՏՊԱՏՄԱԿԱՆԵՐԵՎՈՒՅԹ

 

Առաջին տերությունը, որը պետական քաղաքականության մակարդակով ցեղասպանություն է իրականացրել, հավանաբար Ասորեստանն էր (Ք.ա. II հազարամյակի վերջ - I հազարամյակի սկիզբ): Իհարկե, հնում ժողովուրդները և պետությունները ոչնչացնում էին միմյանց առանց որևէ վերահսկողության (միջազգային իրավունք չկար), պատերազմում էին տարածքներ և հարստություններ ձեռք բերելու համար, սակայն պատմությունը մարդկանց նպատակաուղղված ոչնչացման այլ դեպքեր, ասորականից բացի, չգիտի, այսինքն` բնաջնջում հանուն բնաջնջման, այլ ոչ թե հանուն մեկ այլ բանի, առանց որևէ գաղափարախոսական կամ քաղաքական դրդապատճառի:

                Պատմության ընթացքում շատ ժողովուրդներ են ցեղասպանության ենթարկվել: Անհետացած ժողովուրդներն ու պետությունները հիմնականում ցեղասպանության զոհեր են, իսկ դրանց թիվը նույնիսկ անհնար է թվում հաշվել: Վերապրածների մեջ կարելի է նշել հայերին, հրեաներին, գրեթե բոլոր սլավոններին, արաբներին, հույներին, տիբեթցիներին և այլն: Սակայն քաղաքակրթության զարգացմանը և նոր ժամանակների գալուն զուգահեռ` ցեղասպանության քաղաքականությունը սկսեց ավելի հաճախ կիրառվել: Օրինակ, ամերիկացիները (հիմնականում ժանտախտով ու խոլերայով) գրեթե ոչնչացրին մի ամբողջ ցեղ` հնդկացիներին, և այսօր Միացյալ Նահանգներում, ավելի շատ Գյումրի քաղաքի «թուրքի մայլի» բնակիչներ կգտնես, քան այդ աշխարհամասի բնիկների: Հասկանալի է` այսօր աշխարհում ԱՄՆ-ը որպես մեծ տերություն չէր լինի ներկայիս տեսքով, եթե ժամանակին ամերիկացիները չձերբազատվեին հնդկացիներից. երկիրն արագ կանգնեց զարգացման եվրոպական ուղու վրա և շուտով դարձավ արևմտյան աշխարհի առաջատարը:

Մարդկությանպատմությանզարգացմանըզուգընթացցեղասպանականգործողություններիավելացումըկարելիէբացատրելազգերիևազգայինպետություններիծագմանգործընթացիանընդհատությամբ: Այսօր աշխարհում կողք կողքի, թշնամություն և բարեկամություն անելով, գոյություն ունեն 5000-ից մինչև 100 տարեկան ժողովուրդներ: Եվ դեռ քանի՞սն են գտնվում սաղմնային վիճակում ու կծնվեն ապագայում` հայտնի չէ: Միայն 20-րդ դարում աշխարհի քաղաքական քարտեզին մոտ 200 (!) պետություն` միջազգային իրավունքի սուբյեկտ է ի հայտ եկել, այնինչ անցյալ հարյուրամյակի սկզբին դրանք քսանից մի փոքր ավելի էին: Երկրագնդի տարածքը, բնականաբար, անփոփոխ է և չի կարող բոլոր սեփական պետություն ունենալ ցանկացողներին տեղավորել, և ազգերի ծագման անընդհատ գործընթացը, որպես հետևանք ունենալով ավելի ցավագին գործընթաց` ազգային պետությունների ձևավորումը, երկրագնդի վրա հրահրում է պերմանենտ հակամարտային իրավիճակ, որն ընթանում է պատերազմներով` դրանց բոլոր դրսևորումներով:      

Բնականաբար, միջազգային իրավունքը և միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ռազմաքաղաքական, «ուղղորդում» են պատմական զարգացման գործընթացը: Այսօր անգամ հիպոթետիկ ձևով իրական չի թվում պատկերացնել հին աշխարհը կամ միջնադարը: Եվ այնուամենայնիվ, հարկավոր է նկատի ունենալ, որ միջազգային իրավունքը և միջազգային կազմակերպություններն ուղղորդվում են մեծ տերությունների կողմից, որոնք բնական մեծապետական շահեր ունեն, իսկ տերությունների շահերը ժամանակ առ ժամանակ ցեղասպանական գործողությունների իրականացում են պահանջում: Սերբ ժողովրդի, տիբեթցիների3 և շատ ուրիշների ողբերգությունը սրա վառ հաստատումն է:

 

ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ցեղասպանության` որպես պետական քաղաքականության հետևանքի, Հայաստանը ենթարկվել է երեք անգամ. 11-րդ դարում` սելջուկյան արշավանքի ժամանակ4,  1604թ.` Պարսից շահ Աբասի5 և 1915-23թթ.` երիտթուրքական ռեժիմի կողմից: Բոլոր երեք ցեղասպանություններն էլ աղետալի հետևանքներ են թողել քաղաքակրթական ինքնության և ազգային-պետական պոտենցիալի վրա. սելջուկների բարբարոսությամբ ավարտվեց «արծաթե դարը», ոչնչացվեց քաղաքային և գյուղական «կենսակերպը», ինչը ծանր անդրադարձավ ազգի գենոտիպի վրա: Այդուհետ հայերն արդեն համաշխարհային մակարդակի մտավոր ստեղծագործություններ չէին ստեղծում (վերջինը Նարեկացին էր), իսկ ազգային գիտակցության մեջ սպրդեց, այսպես ասած, մռայլ տրտմությունը, որն անգամ այն ժամանակվա (հետսելջուկյան) ճարտարապետության մեջ է հստակ երևում. անցան այն ժամանակները, երբ հայերը համաշխարհային մասշտաբի քաղաքներ ու մայրաքաղաքներ էին կառուցում  (Անին քանիցս գերազանցում էր իր ժամանակի ցանկացած եվրոպական մայրաքաղաքի, բացի Հռոմից), այդուհետ նրանք գոհանում էին թախծոտ, մռայլ կառույցներով: Առաջընթաց զարգացումը կանգ առավ, իսկ ազգային մշակույթին ահավոր վնաս հասցվեց. Արևելյան Հայաստանում անլույս խավար հաստատվեց, որը տևեց ընդհուպ մինչև դեպի Հարավ Ռուսաստանի թափանցումը:

Աբասի ցեղասպանության հետևանքով Հայաստանն ամայացավ և բնակեցվեց թյուրքական ցեղերով: Միայն երեք հարյուրամյակ անց, ռուս-պարսկական պատերազմներից հետո, շնորհիվ ցարական Ռուսաստանի` կայսրության հարավային սահմանները քրիստոնյաներով բնակեցնելու քաղաքականության և ռուսական դիվանագիտության (մասնավորապես, Ալեքսանդր Գրիբոյեդովի) ջանքերի, Արևելյան Հայաստանը կրկին հիմնականում բնակեցվեց հայերով:

Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, անշուշտ, այսօր մեզ շատ ավելի ողբերգական է թվում առաջին երկուսի համեմատ, թեկուզև այն պատճառով, որ չափից ավելի քիչ ժամանակ է մեզ բաժանում 1915 թվականից: Այսօր դեռ ողջ են համազգային այդ աղետի զոհերի երեխաներն ու թոռները, որոնք փրկություն գտան երկրագնդի բոլոր անկյուններում: Վերջին ցեղասպանության ծանրագույն հետևանքների թվին պետք է դասել.

1,5 միլիոն հայերի բնաջնջումը, ինչն, ըստ էության, հումանիտար և ժողովրդագրական աղետ էր:

Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանները:

Արևմտյան Հայաստանի վերջնական կորուստը (հայ բնակչության բացակայությունն այնտեղ արդեն անհնար է դարձնում, երբևէ` ապագայում, Թուրքիայի մասնատման պարագայում, այդ տարածքների հանդեպ պահանջներ ներկայացնելը):

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ցնցում է երևակայությունը 20-րդ դարի ոգուն այնքան խորթ դաժանությամբ ու բարբարոսությամբ: Հայաստանը դեռ երկար ուշքի չի գա և երկար կբուժի «հարևանի» հասցրած վերքերը, ում հետ այսօր փորձում է կարգավորել հարաբերությունները: Որքան էլ իռացիոնալ լինեն հայ-թուրքական մերձեցման հակառակորդների փաստարկները, նրանց, այնուամենայնիվ, կարելի է հասկանալ: Եթե ոչ ուղեղով, ապա` սրտով...

Սակայն ողբերգությունը մնացել է հետևում: Այժմ հարկ է մտածել այն բանի շուրջ, թե ինչպես օգտվել ողբերգության զոհերին հասանելիքից: Հրեաներին դա հաջողվեց. որպես հոլոքոստի փոխհատուցում նրանց բաժին հասավ հզոր պետություն: Տեսնենք` Հայաստանը շանս ունի՞ արդյոք հասնելու իր փոխհատուցմանը և, ամենագլխավորը, ո՞րն է այդ փոխհատուցումը: Բայց մինչ այդ հակիրճ դիտարկենք հրեաների փորձը:

 

 

ՍԹԱՓՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՀԱՄԱՐ

 

Այսօր Հայաստանի հանրային կարծիքում 1915թ. համար փոխհատուցումն ասոցիացվում է վաշինգտոնյան վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման և (մի փոքր ավելի քիչ) Թուրքիային պատժելու (նրանից ինչ-որ բան ստանալու տեսքով) հետ: Կարծում եմ` սա խնդրի աղճատված ընկալումն է, որն ապագայում ոչ մի լավ բան չի խոստանում: Ավելի քան երկու հազար տարի տարաբնակեցված լինելով և շատ ավելի մեծ տառապանքներ ու հալածանքներ կրելով` հրեաները կարողացան, նախ, ազատագրել իրենց պատմական հայրենիքը (իսկ դա իրականում քիչ հավանական էր, դա նման է հայերի կողմից Արևմտյան Հայաստանի այսօրվա բնակիչների արտաքսմանը թուրքական պետության տարածքներից), երկրորդ` հասնել առավելագույն փոխհատուցման իրենց ողբերգության դիմաց, երրորդ` կառուցել տարածաշրջանի ուժեղագույն պետությունը:

Եվ այսպես, ապաստան գտնելով աշխարհի տարբեր անկյուններում` հրեաները շարունակում էին հետապնդումների և խտրականության օբյեկտ հանդիսանալ ընդհուպ մինչև 20-րդ հարյուրամյակի երկրորդ կեսը6: Սակայն, չնայած հալածանքներին ու զրկանքներին, հրեաները Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում կայացան որպես առավել կազմակերպված և ունևոր էթնիկ խմբեր: 19-րդ դարավերջին արդեն հրեաներին էին պատկանում ֆինանսական կայսրություններ, գիտության և արվեստների ոլորտներում նույնպես նրանք իրենց պատկառելի ավանդն ունեին: Այս ամենն, իհարկե, խթանում էր հակասեմիթիզմի տարածմանը, բայց այն արդեն տարբերվում էր միջնադարյանից. եթե հրեաներին առաջ չէին սիրում այն բանի համար, որ նրանք խաչել էին Քրիստոսին, ապա այժմ այդ նախապաշարմունքներին փոխարինելու էին եկել նորերը. հակասեմիթիզմի գաղափարախոսական նոր հենք դարձան «հրեաներն իրենց ձեռքն են վերցրել մեր ազգային ունեցվածքը», «հրեաները թալանեցին մեր պետությունը», «հրեաների վերջը պետք է տալ, այլապես կդառնանք նրանց բատրակները» և նման այլ նախապաշարմունքներ: Հասկանալի է` այս ամենը լուրջ չէ և առաջ է եկել ընդամենը մարդկային սովորական նախանձի պատճառով: Ոչ ոք մեղավոր չէ, որ հենց հրեաներն են իրենց ձեռքը վերցրել ռուսական ազգային ունեցվածքը ԽՍՀՄ փլուզումից հետո (իրենց ձեռքը վերցրին այն պատճառով, որ վատ էր դրված, նշանակում է` անհրաժեշտ էր ավելի լավ պահել), և հենց հրեաներն են վերջին երկու հարյուրամյակում իրենց վերահսկողության տակ վերցրել Եվրոպայի ողջ ֆինանսաբանկային համակարգը:    

19-րդ դարավերջին որպես տեսական ուսմունք ձևավորվեց քաղաքականսիոնիզմը, որի նպատակը հրեական պետության ստեղծումն էր: Հայրենի հողում պետականությունը վերականգնելու հրեաների ձգտումը միշտ է եղել, բայց հնարավորություններն ի հայտ եկան միայն նախանցյալ դարավերջին: Ըստ էության, հնարավորությունը մեկն էր.  հրեաների ստվերային ազդեցությունը եվրոպական քաղաքական էլիտաների վրա: Քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը` «Հրեական պետություն» գրքի հեղինակը, 1897թ. ստեղծեց Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, որի մեջ մտան Եվրոպայում ազդեցիկ մարդիկ և որի հետ արդեն անհնար էր հաշվի չնստել:

Տեղեկանք. 1880թ. Պաղեստինում ապրում էր մոտ 20 հազար հրեա (բնակչության մոտ 5%-ը), հետևաբար, ազգային պետության կազմավորման մասին խոսելն անհնար էր, եթե անգամ դրան օժանդակեին բոլոր մեծ տերությունները: Դրա համար էլ քաղաքական սիոնիզմի ռազմավարություն դարձավ Պաղեստինը հրեաներով բնակեցնելը:

1904-14թթ. Քիշնևյան ջարդերից հետո Պաղեստին տեղափոխվեց 40 հազար հրեա: Եվս 40 հազար տեղափոխվեց 1919-23թթ. (Արևելյան Եվրոպայից): Հայրենադարձների մեջ կային ինչպես օրթոդոքս հավատացյալներ (խասիդներ, լյուբավիչներ), այնպես էլ սոցիալիստներ, որոնք էլ հիմնեցին առաջին կիբուցները:

Եվ ահա 1917թ. նոյեմբերի 2-ին բրիտանական արտգործնախարար Արթուր Ջեյմս Բալֆուրը (վարչապետ էր 1902-05, արտգործնախարար` 1916-19թթ.) հռչակագիր է արձակում` ուղղված անձամբ բարոն Ռոտշիլդին: Դրանում ասվում էր հետևյալը.

«Հարգելի լորդ Ռոտշիլդ,

Պատիվ ունեմ Նորին մեծության անունից Ձեզ հանձնել հետևյալ Հռչակագիրը, որում քաջալերանք է հայտնվում հրեաների սիոնիստական ձգտումներին, որոնք ներկայացվել են նախարարների կաբինետի քննարկմանը և արժանացել նրա հավանությանը.

«ՆորինմեծությանկառավարությունըհավանությամբէդիտումՊաղեստինումհրեականժողովրդիազգայինօջախիստեղծմանհարցըևբոլորջանքերըկգործադրի` աջակցելուհամարայդնպատակիիրականացմանը. ընդորում, հստակենթադրվումէ, որոչմիգործողությունչպետքէկատարվի, որոնքկխախտենՊաղեստինումգոյությունունեցողոչհրեականհամայնքներիքաղաքացիականևկրոնականիրավունքներըկամէլայնիրավունքներնուքաղաքականկարգավիճակը, որոնցիցօգտվումենհրեաներըցանկացածայլերկրում»:

Ես խորապես երախտապարտ կլինեմ Ձեզ, եթե Դուք այս Հռչակագիրը հասցնեիք Սիոնիստական ֆեդերացիայի գիտությանը: և

Անկեղծորեն Ձեր`

Արթուր Ջեյմս Բալֆուր»:

Ըստ էության, Բալֆուրի հռչակագիրը ոչ միայն ձևական սիրալիրություն էր, այլև ծրագրային լուրջ փաստաթուղթ` թելադրված ավանդական պրագմատիզմով, որն այնքան բնորոշ է անգլիական քաղաքականությանը: Բալֆուրն աշխարհի ազդեցիկ հրեաներին դաշինք էր առաջարկում «ազգային օջախի» դիմաց, իսկ դե-ֆակտո` ապագա ինքնիշխան պետություն: Մասնավորապես, անգլիացիները հաշվարկում էին. 1) օգտագործել ամերիկյան հրեական լոբբին ԱՄՆ-ին Անտանտի կողմից պատերազմի մեջ ներքաշելու նպատակով (մինչև 1917թ. Միացյալ Նահանգները սառն էր վերաբերվում Գերմանիայի դեմ պատերազմում անգլիացիներին ա ջակցելու գաղափարին), 2) զերծ պահել ռուսական հրեաներին բոլշևիզմի ազդեցությունից և հնարավորին չափ կանխել Ռուսաստանի դուրս գալը պատերազմից, ինչը ծանր կնստեր դաշնակիցների վրա, 3) պատերազմից հետո Պաղեստինի վերահսկման մանդատ ստանալ` առանց հիմնական դերակատարների առարկության7:

Հրեաներն ընդունեցին առաջարկը և անցան ակտիվ գործողությունների: Սկսվեց Պաղեստինի գաղութացումը8: Եթե Բալֆուրի հռչակագրի արձակման պահին նրանք կազմում էին Պաղեստինի ամբողջ բնակչության 10%-ը, ապա 1947թ. հրեաներն արդեն մեկ երրորդից ավելին էին (ճիշտ է` հոլոքոստը խթանում էր հայրենադարձությունը Պաղեստին, բայց, այնուամենայնիվ, փախստականների ճնշող մեծամասնությունը ձգտում էր դեպի օվկիանոսից այն կողմ, այնպես որ` Պաղեստինի սրընթաց բնակեցումը հրեաներով, փաստորեն` գաղութացումը, չպետք է վերագրել Եվրոպայում մոլեգնող հակասեմիթիզմին): Տարածքի բնակչության մեջ հրեաներն արդեն մեկ երրորդ մասն էին կազմում, և դա բավական էր Պաղեստինում երկու պետություն հիմնելու համար` հրեական և արաբական (որն, ի դեպ, մինչ այժմ չկա. հրեաները գրավեցին արաբներին հատկացված տարածքը և առ այսօր վերադարձնել չեն պատրաստվում)9:

Հոլոքոստի ընդունումից և դատապարտումից հետո (այդ թվում և Գերմանիայի կողմից) համաշխարհային հանրության առջև ծառացավ հրեա ժողովրդի քաղաքական փոխհատուցման հարցը, քանի որ ցեղասպանությունը քաղաքական հանցագործություն է: Իսկ ավելի լավ փոխհատուցում, քան բրիտանական մանդատը ինքնիշխան Իսրայելով փոխարինելն է, պարզապես գոյություն չուներ. հրեաներն այդ ընթացքում ստեղծել էին անհրաժեշտ ամեն ինչ անկախ պետության պաշտոնական հռչակման համար, ներառյալ` զինված և ուժային այլ կազմավորումներն ու կառույցները, ինքնակառավարման համակարգը, սոցիալական ենթակառուցվածքները և այլն: Հասկանալի է` չլիներ այս ամենը, համաշխարհային հանրությունն ի վիճակի չէր լինի (և ոչ ոք չէր էլ ստիպի) դիմել նման քայլի: Այսպիսով, ասել, թե Իսրայել պետությունը հոլոքոստի արդյունք է, միանգամայն սխալ է:

Թե ինչ է Իսրայելն այսօր, ավելորդ է հիշեցնել: Ասենք միայն, որ այն 1500 կմ շառավղով տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է (ռազմաքաղաքական առումով), որն ունի միջուկային զենք, իսկ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով, առաջ անցնելով Եվրամիության կեսից, զիջում է միայն Պարսից ծոցի մի քանի նավթաբեր հարստագույն երկրների:

Ինչպես տեսնում ենք, առողջ ազգային ուժերը, որոնք առողջ քաղաքական կազմակերպություններ են ծնում, ի վիճակի են լուծել շատ ազգային խնդիրներ: Այս գործընթացն ավելի հաջող է ընթանում, եթե բարենպաստ արտաքին և ուղեկից այլ հանգամանքներ են ստեղծվում: Այս դեպքում ազգային հաղթանակը սպասել չի տալիս, և Իսրայելի օրինակը դրա վառ հաստատումն է:

 

 

ՆՈՒՅՆՊԵՍՍԹԱՓՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՀԱՄԱՐ (ԹԵՄԱՆՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ)

 

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում համընկավ Առաջին Հանրապետության տարիների (1918-20թթ.) հետ: Համաշխարհային պատերազմը, շեղելով մեծ տերությունների ուշադրությունը հակամարտության մեջ ներքաշված երկրների ներքին գործերից, իհարկե, օժանդակեց (ավելի ճիշտ` չխանգարեց) երիտթուրքերի հրեշավոր մտահղացման իրագործմանը: Այս տեսակետից այսօր անիմաստ է մեղադրել, ասենք, Ֆրանսիային, Ռուսաստանին կամ Մեծ Բրիտանիային արևմտահայերի հանդեպ անգործության մեջ, քանի որ նրանք իրենք խրված էին սեփական խնդիրների մեջ, էլ չենք խոսում արդեն Գերմանիայի մասին, որը Թուրքիայի դաշնակիցն էր համաշխարհային պատերազմում:

Այսպիսին էր այն ժամանակվա օբյեկտիվ իրականությունը, հետևաբար, խեղդվողների փրկությունն հենց իրենց` խեղդվողների գործն էր, որոնք, դժբախտաբար, դաշնակցականների իշխանության տակ էին:

Համաշխարհային պատմության մեջ, թերևս, չի գտնվի նման երկրորդ ողբերգական մի էպիզոդ, որքան հայերի պատմությունն էր այդ ժամանակաշրջանում, քանի որ երկինքը մարդկանց աղետներ է ուղարկում` նրանց նախապես դրանցից փրկվելու հնարավորությամբ զինելով: Բայց 1918թ. երկինքը կամ սխալվել էր, կամ խելքը տեղը չէր, կամ էլ որոշել էր պատժել հայերին` որպես փորձություն ուղարկելով համաշխարհային պատերազմն ու երիտթուրքերին, իսկ որպես փրկօղակ... դաշնակցականներին: Համոզված եմ. երբեք և ոչ մի տեղ Տերն այնքան անգութ չի եղել իր զավակների հանդեպ, որքան անցյալ հարյուրամյակի առաջին քառորդում վարվեց հայերի հետ: Եվ այսօր անգամ դժվար է ասել, թե ինչն էր հայերի համար ավելի վատ` երիտթուրքե՞րը, դաշնակցականնե՞րը, թե՞ այն ժամանակվա աշխարհաքաղաքական կոնյունկտուրան:

Իսկ ինչպես էր իրեն պահում 1918-20թթ. Հայաստանի Հանրապետության քաղաքական էլիտան: Շարունակվող ցեղասպանության պայմաններում դաշնակցական կառավարությունը պարզապես սկսեց եղբայրանալ թուրքերի հետ` հանուն երկրում իր իշխանության պահպանման. բոլշևիկյան Ռուսաստանի հզորացման հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվեց սպառնալիքի տակ, և դաշնակցականները ռազմավարական դաշն կնքեցին Թուրքիայի հետ: Հայաստանը կամ պետք էր հանձնել Խորհրդային Ռուսաստանին` ցարական Ռուսաստանից ժառանգած տարածքներով (այս պարագայում Հայաստանը կպահպաներ ինքնիշխանությունը ներքին գործերում և, բնականաբար, էթնիկ վարչարարությունը), կամ հանրապետական Թուրքիային` այն տարածքով, որը տասնապատիկ զիջում էր բուն հայկական հողերին (10 հազար քառ. կմ): Դաշնակցականներն ընտրեցին երկրորդ տարբերակը, քանի որ բոլշևիկները չէին երաշխավորում, որ կպահեն նրանց իշխանության կազմում, ի տարբերություն թուրքերի, որոնց համար միևնույն էր, թե ով կլինի Հայաստանի իշխանությունում. թուրքերն առաջնորդվում էին լոկ սեփական շահերով:

Թերևս, համաշխարհային պատմությունը նման մեծ լկտիության և ազգային շահերի առավել նողկալի դավաճանության այլ օրինակ չունի. դաշնակցականներն անտեսեցին սեփական ժողովրդի նպատակաուղղված բնաջնջումն ու արտաքսումը պատմական հայրենիքից. դաշնակցականներն առաջնորդվում էին միայն կամայականության ու շահի մոլուցքով, ինչը նրանց համար կարող էր երաշխավորել միայն իրենց իշխանությունը Հայաստանում, իսկ թե ինչ էր կորցնում Հայաստանը թուրքերի հետ դավադրության արդյունքում` դաշնակցականներին արդեն հետաքրքիր չէր:

Պատմությունը պայմանական եղանակ չունի, բայցևայնպես փորձենք պատկերացնել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե հայ քաղաքական էլիտան բավականաչափ քաղաքացիականություն և մարդկային ու ազգային արժանապատվության զգացում ունենար: 

Դեռ 1920թ. մայիսին, մինչև թուրքական ներխուժումն ու Կարսի, Ալեքսանդրապոլի և այլ նահանգների զավթումը, բոլշևիկները Չիչերինի տեղակալ Կարախանի միջոցով դաշնակցականներին առաջարկում էին իրենց հանձնել իշխանությունը և երաշխավորում էին Խորհրդային Հայաստան` ոչ պակաս, քան 150 հազար քառ. կմ տարածքով (դեպի Սև ծով ելքով): Դաշնակցականները մերժեցին բոլշևիկների այս առաջարկը. նրանք, հավանաբար, չհավատացին իրենց անվտանգության և երկրում քաղաքական իրականության մեջ մնալու վերաբերյալ բոլշևիկյան խոստումներին և դեռ հույս ունեին ինքնուրույն գլուխ հանել թուրքերից:

Դաշնակցականների կուսակցության ապաշնորհությունը, տարրական մարդկային բթամտությունը, եսակենտրոնությունն ու եսասիրությունը, դաշնակցական իշխանության կոռումպացվածությունը, իրավական դաշտից դուրս ապրելու նրա մոլուցքը հանգեցրին ազգային աղետի.

հայ-թուրքական «ջերմագին» հարաբերությունների շրջանում Հայոց ցեղասպանությունը նոր թափ էր հավաքում,

Հայաստանն ընդմիշտ զրկվեց արևմտյան տարածքներից,

Հայաստանը չօգտվեց պատմական հնարավորությունից 20-րդ դարի առաջին ցեղասպանության քաղաքական փոխհատուցման հասնելու համար:

 

 

ԻՆՉՊԻՍԻ՞Ն  ԿԼԻՆԻ  ՀԱՅԵՐԻՔԱՂԱՔԱԿԱՆ  ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՆ 

 

Դաշնակցական խայտառակությու-նից հետո  Հայաստանը ԽՍՀՄ կազմում տնտեսական և հումանիտար զարգացման հսկայական թռիչք կատարեց և Խորհրդային Միության փլուզման պահին ինքնաբավ և զարգացած հետինդուստրիալ պետություն էր: Հանրապետությունը ենթարկվեց տնտեսական կրախի (պատերազմը, խորհրդային ինտեգրացիայի և կոոպերացիայի լուծարումը, շրջափակումը և, որ ամենագլխավորն է, նոր իշխանության անտաղանդությունն ու հակազգային լինելն աղետալի հետևանքներ թողեցին), իսկ արտաքին քաղաքական դոկտրինում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը տեղ չգտավ: Տեր-Պետրոսյանի հեռանալով, դաշնակցականների վերականգնմամբ և Ռոբերտ Քոչարյանի` իշխանության գալով 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցն անկյունաքարային դարձավ արտաքին քաղաքականությունում: Անշուշտ, դա ճիշտ ընտրություն էր, առանց որի հազիվ թե Հայոց ցեղասպանությունն այսօր միջազգային նշանակության հարց դառնար:

Այսօր ազգային ողբերգության համար քաղաքական փոխհատուցման հասնելու վեհերոտ փորձեր են արվում: Իհարկե, շատ բանի հասնել չի հաջողվի. շատ ժամանակ է անցել, և համաշխարհային շատ իրադարձություններ հայերին թույլ չեն տվել հասնել ազգային ողբերգության համարժեք ճանաչման: Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ. հայերինհնարավորությունտրվեցվերադարձնելպատմականտարածքներըև, կարծումեմ, հենցդրանքենդառնալուփոխհատուցմանօբյեկտ: Հակիրճդիտարկենքայդհարցը:

Անշուշտ, Ցեղասպանության ճանաչման հետևանքը պետք է լինի միջազգային հանրության կողմից տուժող ժողովրդին քաղաքական փոխհատուցում տրամադրելու հարցը: Բայց ո՞վ պետք է վճարի: Թուրքիայի Հանրապետությունը, թեև Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, համաշխարհային հանրության ճնշմամբ ընդունելով Ցեղասպանության փաստը, լավագույն դեպքում կարող է «կարեկցել» հայ ժողովրդին և ՀՀ-ի հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Ավելին (Թուրքիայի կողմից) հուսալ պետք չէ: Խոսել 1921թ. ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման մասին, մեղմ ասած, միամտություն է և, միևնույն ժամանակ, դա չի արժանանա ուժի և ոչ մի համաշխարհային կենտրոնի հավանությանը: Հետևաբար, հայության և ՀՀ-ի համար քաղաքական փոխհատուցում կարող է լինել Ղարաբաղի ճանաչումը որպես անկախ պետություն (կամ տարածք Հայաստանի կազմում): Այս հարցը լրջորեն դիտարկվում է համաշխարհային մայրաքաղաքներուն և միջազգային կառույցներում: Եվ հենց դրա համար էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեցիկ մի շարք պետությունների և մեծ տերությունների կողմից այսօր կանգ է առել, քանի որ հասկանում են, որ հաջորդ քայլն, անպայման, լինելու է Ղարաբաղի ճանաչումը (այնպես, ինչպես Կոսովոն ճանաչում ստացավ. չլիներ Միլոշևիչի իրականացրած հայրենազրկումը, հազիվ թե Արևմուտքը դիմեր Հարավսլավիայի մասնատմանը, սակայն ալբանացիներին քաղաքական փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտություն կար, և իրավիճակից ավելի լավ ելք, քան անկախությունն էր, դժվար էր մտածել), որին այսօր, ստեղծված աշխարհաքաղաքական և գլոբալ կոնյունկտուրայի պայմաններում, դեռ ոչ ոք պատրաստ չէ:

Փառք Աստծո, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այսօր հակազգային չէ և միջազգային ասպարեզում իրեն ազգային պահանջմունքներին համարժեք է պահում: Ոչ մի կերպ չի կարելի օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը, ընդհակառակը, անհրաժեշտ է տարեցտարի (Սփյուռքի աջակցությամբ) ուժեղացնել ճնշումը համաշխարհային հանրության վրա` հանուն բաղձալի նպատակի իրագործման: Եվ, բնականաբար, չհիշատակել փոխհատուցման մասին. դրա մասին բոլորը գիտեն և գլխի կընկնեն առանց հուշելու:

10 տարվա մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ, ներառյալ մեծ տերություն Ֆրանսիան: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցն այդ կազմակերպության որոշ անդամներ կապում են Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ: Սա արդեն քիչ չէ, հատկապես 80-ամյա անգործության հաշվառմամբ: Ավելին, Ցեղասպանության փաստը գրեթե պաշտոնական մակարդակով ընդունում են Թուրքիայում. վերջերս ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Էրդողանն ասել է, որ, իբր, այո, եղել են սպանություններ, եղել է հայ բնակչության զանգվածային տեղահանություն, սակայն դա չի կարելի ցեղասպանություն որակել: Էրդողանը, փաստորեն, թվարկել է այն արարքները, որոնք ՄԱԿ Կոնվենցիայով ցեղասպանություն են որակվում: Մնում է միայն թուրք վարչապետին քաղվածք ներկայացնել Կոնվենցիայից, և այդ ժամանակ նա կամ կափսոսի ասածի համար, կամ էլ պարզապես կդիմի պաշտոնական ճանաչման: Մի խոսքով` Էրդողանն իրեն բավական խոցելի վիճակի մեջ է դրել, և մնում է միայն նրան անկյուն քշել. դա հեշտ կլինի, եթե ԱԳՆ-ն ջանք գործադրի... Հուսանք, որ առաջիկայում համաշխարհային ճանաչումն իրականություն կդառնա: Կարծում եմ` համաշխարհային հանրությունը կանի դա, քանի որ գլխավոր` քաղաքական փոխհատուցման հարցն արդեն գործնականում լուծված է հենց հայերի կողմից: Մնում է միայն ամրագրել այդ նյուանսը...      


 

1 Կոնվենցիայի առաջին խմբագրման մեջ ներառված էին նաև քաղաքական սպանությունները, բայց ԽՍՀՄ-ը և մի քանի այլ երկրներ չհամաձայնեցին ցեղասպանություն համարել այն գործողությունները, որոնք ուղղված էին քաղաքական կամ սոցիալական հատկանիշներով առանձնացվող խմբերի դեմ: Ուստի, քաղաքական և դիվանագիտական նկատառումներով այդ խմբերը տեքստից հանվեցին:

2 Այս ցանկին արժեր ավելացնել նաև մի շարք հանցագործություններ, որոնք կատարվել են հետխորհրդային տարածքում, ազգամիջյան հակամարտային իրավիճակներում, ԽՍՀՄ փլուզման նախօրեին և դրանից հետո, բայց ձեռնպահ կմնանք այդ անելուց:

3 Տիբեթում Չինաստանը ցեղասպանություն էր իրականացնում կանանց ստերջացնելու միջոցով:

4 Տեսակետ կա, թե սելջուկները բարբարոսներ էին, իսկ մարդկանց և բնակավայրերի ոչնչացումը վանդալիզմի ու դաժանության դրսևորում էր, այլ ոչ թե պետական քաղաքականություն: Սակայն, իրականում, սելջուկների բարբարոսությունը դաժանություն էր ոչ թե հանուն դաժանության, այլ ամենաիսկական պետական քաղաքականություն էր. քոչվոր լինելով` սելջուկները ոչնչացնում էին այն ամենը, ինչ խանգարում էր նրանց արոտավայրերին, լինեին մարդիկ, քաղաքներ, թե գյուղեր: Նրանք չէին ընդունում ոչ քաղաքային կյանքը, ոչ հողագործությունը: Այդպես ավերվեց Հայաստանի ամբողջ սոցիալական ենթակառուցվածքը. գյուղական կյանքին, հողագործական մշակույթին վերջ դրվեց: Իսկ քաղաքները հետագայում վերածնվեցին. սելջուկները հասկացան, որ հայկական քաղաքներն ու քաղաքային բնակչությունն անհամեմատ ավելի շահավետ են, քան արոտավայրերը, քանի որ նրանց մեծ հարկեր էին բերում: Սելջուկների արշավանքով Հայաստանում ավարտվեց «արծաթե դարը»:

5 Շահ Աբասը Հայաստանից 300 հազար մարդ քշեց և վերաբնակեցրեց իր նոր մայրաքաղաքի` Սպահանի շրջակայքում: Իրական երկու դրդապատճառ կար. 1) Աբասին պետք էր հայերին բնակեցնել թյուրքական ղզլբաշ ցեղերի կողքին, որովհետև հույս ուներ նրանց օգնությամբ հաղթահարել հետամնացությունը, քանի որ ղզլբաշների հետ անհնար էր զարգացման հույս ունենալ, 2) Աբասը վստահ չէր, որ Հայաստանը կկարողանա  պահել իր ձեռքում. նշմարվում էր օսմանյան սպառնալիքը, դրա համար էլ գերադասեց հայերից օգուտ քաղել իր մոտ` Պարսկաստանում:

6 Մինչև Նապոլեոնի ներխուժումը Իսպանիայում հրեաների մուտքն արգելված էր: Ռուսաստանում հակասեմիթիզմը մինչև 1917թ. պետական քաղաքականություն էր, հրեաներին հազիվ շնչել էին թողնում ու հարկեր վճարել: Ալեքսանդր III-ը հրեաներին արգելում էր նույնիսկ համալսարաններում սովորել` հրամանի տակ սեփական ձեռքով ստորագրելով. «Չմոռանանք, որ հրեաները խաչեցին Քրիստոսին»: Վիճակը շատ ավելի վատ էր Եվրոպայի կաթոլիկ երկրներում, հատկապես մինչև Ռեֆորմացիան. մեկ անգամ չէ, որ հարյուր հազարավոր հրեաների քշում էին իրենց բնակության վայրերից, և մեկ անգամ չէ, որ նրանք դարձել են միջնադարյան եվրոպական տիրակալների սակարկությունների առարկա: Ռեֆորմացիայից հետո բողոքական երկրներում հրեաների դրությունը նկատելիորեն բարելավվեց, թեև ճիշտ չէր լինի խոսել իսկական քաղաքացիական իրավահավասարության մասին: Անցյալի միայն երկու տերություններում` արաբական և օսմանյան, հակասեմիթիզմ գրեթե չկար, ավելին, Իսպանիայից քշված հրեաներին սուլթանը բարյացակամորեն ընդունեց, և նրանք դարձան կայսրության բնակչության ամենաարտոնյալ մասը: Արդեն ավելի քան վեց հարյուրամյակ հրեաները Թուրքիայում խնդիրներ չունեն: Նրանց մայրենի լեզուն լատինոն է (միջնադարյան իսպաներենը, որն Իսպանիայում մեռած լեզու է), հրեաները Թուրքիայում, ինչպես և ամենուր, առաջնային տեղեր են գրավում բիզնեսում և գիտական ոլորտում, բայց քաղաքականության մեջ, ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի, որքան էլ տարօրինակ է, չեն խցկվում: Հավանաբար, հասկանում են, որ թուրքական քաղաքականությունում, որն առանց իրենց էլ արևմտամետ է, անելիք չունեն: Եվ Թուրքիան էլ միակ իսլամական պետությունն է, որը երբեք հակաիսրայելյան դիրքորոշում չի ունեցել Իսրայելի գոյության ողջ ընթացքում, անգամ արաբա-իսրայելյան պատերազմների շրջանում: Բացառություն կարելի է համարել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների երկու առանցքային դաշնակիցների հարաբերությունների վերջին ժամանակների սառնությունը, սակայն դա անցողիկ է: Հենց որ իսլամիստները հեռանան, իսկ դրան քիչ է մնացել (մեկ տարի հետո ընտրություններ են), Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կրկին կջերմանան:  

7 1920թ. Բալֆուրի հռչակագիրը Սան Ռեմոյի կոնֆերանսում դաշնակիցների կողմից հաստատվեց որպես Պաղեստինի հետպատերազմյան կարգավորման հիմնարար սկզբունք:

8 Գաղութացումն ուղեկցվում էր բռնությամբ. 20-ական թթ. սկզբին ստեղծվեց «Հագանա» ռազմականացված կազմակերպությունը, 1935թ.` հրեական ծայրահեղական «Իրգուն ցվայ Լեումի» կազմակերպությունը, սակայն հարկ է նշել, որ սկզբնական շրջանում արաբների հայրենազրկումը կատարվում էր համեմատաբար խաղաղ միջոցներով: Հենց որ հայտնի դարձավ Իսրայել պետություն ստեղծելու որոշման մասին, սիոնիստների կողմից իսկական չհայտարարված պատերազմ սկսվեց. մինչև Իսրայել պետության հռչակումը մոտ 250 հազար պաղեստինցի արաբ ստիպված եղավ լքել հայրենի բնակավայրերը: Իրենց հերթին, արաբները «ջիհադ» հայտարարեցին հրեաներին: 1948թ. մայիսի 14-ի կեսգիշերին ավարտվեց Պաղեստինի գծով բրիտանական մանդատի գործողության ժամկետը: Երբ 1948թ. մայիսի 14-ին Բեն Գուրիոնը հայտարարեց Իսրայել պետության ստեղծման մասին, դրանից անմիջապես հետո արաբական լիգայի` Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի զորքերը պատերազմական գործողություններ սկսեցին Իսրայելի դեմ: Մնացածն արդեն լավ հայտնի է. արաբա-իսրայելական բոլոր պատերազմներում հաղթանակն ավանդաբար հրեաներինն էր:

9 Աշխարհի տարբեր երկրների արաբ հասարակայնության 24.000 ներկայացուցիչների կարծիքով, որոնք համալսարանական կրթություն ունեն, Բալֆուրի հռչակագիրը «անցնող հազարամյակի ամենասարսափելի փաստաթուղթն է» (2004թ. հարցախույզ):

Share    



Գնահատում

Ինչպես՞եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am