Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հուլիս 2010, N 6

ԱՄԵՆ ՄԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶԳԻ ԿԵՆՍԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Աչալ Մալհոթրա, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստան գալով, հավատացեք, ոչ մի պահ ինձ օտար չեմ զգացել:

Մինչև գալս արդեն լավատեղյակ էի ու շատ էի կարդացել այս երկրի մասին:

Պատճառը պարզ է. մեր երկու երկրների միջև կապերի բազմադարյա պատմությունը, որն ավելի քան երկու հազարամյակ է ընդգրկում: Ես մի գիրք եմ կարդացել, որտեղ փաստեր են բերված հնդիկների` դեռևս մ.թ.ա. 149թ. Հայաստանում բնակվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, անկասկած է, որ դեռևս միջին դարերից հայ առևտրականները հաճախ էին գալիս Հնդկաստան, և առևտրի, մշակութային, նույնիսկ գիտության ոլորտում գործակցությունն այդ ժամանակներից է սկիզբ առել: Հնդկաստանի պատմությանը վերաբերող գրքերում էլ է արձանագրված, որ հայերը կարևոր պաշտոններ են զբաղեցրել անգամ մոնղոլական կայսրերի արքունիքում: Նշվում է նաև հայուհիների գեղեցկության մասին. հայտնի Աքբար կայսեր կանանցից մեկը հայուհի էր` Մարիամ Զամանի Բեգամը: Դասական երգերի կատարող Գոհար Ջանը (ազգությամբ հայ) սիրված ու հայտնի է Հնդկաստանում: Նա առաջինն է, ով ձայնագրվել է Հնդկաստանում:

Թեև ոչ շատ, բայց Հնդկաստանում քիչ էլ չեն հայ մշակույթը ներկայացնող խորհրդանիշները. հայկական եկեղեցիներ, մատուռներ, քոլեջներ և շատ այլ բաներ:

Համառոտ` Հայաստանը խորթ չէ հնդիկներին:

Հայաստանի մասին պատկերացում կազմում ես հայերի հետ շփվելով: Մինչև այստեղ գալս աշխատել եմ Մոսկվայում, որտեղ էլ ծանոթացել եմ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների, այդ թվում` հայերի հետ: Ուստի, Հայաստանի մասին արդեն իսկ որոշակի պատկերացում ունեի` թե՛ մշակույթի, գրականության, սովորույթների և թե՛ խնդիրների մասին, որ կլինեն: Սա անհրաժեշտ է մարդուն, ով պատրաստվում է Հնդկաստանը ներկայացնել որևէ երկրում. դու պետք է նախապես պատկերացումներդ ունենաս այն երկրի մասին, ուր գնում ես: Այլ բան է, թե որքանով են այդ պատկերացումները համընկնում իրականությանը: Մոտ ութ ամիս է արդեն այստեղ եմ. Հայաստանի մասին բարձր կարծիքս և հիանալի տպավորություններս փոխելու և հիասթափության ոչ մի պատճառ չեմ ունեցել ու, համոզված եմ, չեմ էլ ունենա:

Հնդկաստանն ավելի քան 5000 տարվա քաղաքակրթություն ունի, և իր ողջ պատմության ընթացքում ագրեսորի, այլ երկիր գրավողի համբավ ձեռք չի բերել, չի փորձել ուրիշին իշխել, իր կամքը թելադրել: Հնդկաստանը միշտ փորձել է իր փիլիսոփայության գոնե ծանոթին դրա արժեքների գաղափարակիցը դարձնել, այլ ոչ թե պարտադրել կամ ուժ գործադրել: Շատ օտարերկրացիներ, սկսած Ալեքսանդրից մինչև մոնղոլները, գրավել են Հնդկաստանը, սակայն, ի վերջո, ձուլվել են Հնդկաստանի հետ և դարձել նրա մի մասը:

Գուցե սա է պատճառներից մեկը, որ այսօր Հնդկաստանում հաշտ ու խաղաղ գոյակցում են գրեթե բոլոր կրոնների ու դավանանքների հետևորդները` հարգելով միմյանց սովորույթներն ու կրոնական կանոնները:

Հնդկաստանը հավատում է լավ հարևանության և խաղաղ գոյակցության սկզբունքներին: Նման քաղաքականությունը կարող է ոչ միայն ապահովել միջազգային խաղաղություն, այլև կարևոր նախադրյալ հանդիսանալ երկրի զարգացման և բարգավաճման:

Շատ եմ կարևորում միջմարդկային շփումները: Երկրների միջև ամենաբազմազան պայմանագրերի, կոնվենցիաների, փաստաթղթերի ստորագրման արարողությունների կարևորությունը ոչինչ է առանց այդ երկրների քաղաքացիների սովորական, պարզ, մարդկային հարաբերությունների ու շփումների:

Այս համատեքստում կարևոր է նշել, որ ավելի քան 300 հնդիկ ուսանողներ այստեղ բժշկական կրթություն են ստանում: Նրանք երկու երկրների միջև բարեկամության և մշակութային փոխըմբռնման կարևոր կամուրջներ են հանդիսանում: Նաև նշեմ, որ հնդիկ ուսանողներից ոմանք, կրթությունն ավարտելուց հետո, Հնդկաստան են վերադառնում ոչ միայն իրենց դիպլոմը ձեռքներին, այլև` հայուհիների հետ ամուսնացած: Արդյունքում` մենք հիմա փոքրաթիվ հայ-հնդկական նորաստեղծ սերունդ ունենք:

«Արմավիա»  ընկերության շնորհակալ գործը Երևան-Դելի ուղիղ չվերթ բացելով` նպաստեց շատ ավելի արագ ու մատչելի դարձնել ուղևորությունը Հնդկաստան և հակառակը: Սա հիանալի զարգացում է, քանի որ ուղիղ չվերթը կարող է նպաստել զբոսաշրջությանը, առևտրին և միջմարդկային շփումներին: Ցավոք սրտի, պատասխան արձագանքը ոգևորիչ չէ: Կարծում եմ, պիտի ավելի եռանդուն գովազդային ակցիա ծավալվի, որպեսզի թռիչքի մասին ավելի շատ մարդիկ տեղյակ լինեն:

Կառավարական մակարդակով ստեղծվել է մշակութային փոխանակման ծրագիր, որն առաջիկա երկու տարիների համար ավելի որոշակի միջոցառումների շարք է նախապատրաստում: Մինչև դրա սկսելն էլ այդ ոլորտում անգործ չենք մնացել` ինքներս ենք որոշ քայլեր նախաձեռնում: Կազմակերպում ենք ցուցահանդեսներ, կլինեն ֆիլմերի ցուցադրություններ:

Մայիսին կազմակերպել էինք «Հնդկաստանի օր»  միջոցառումը Վահագնի թաղամասում: Այդ միջոցառումներով, գուցե թե, փորձում ենք փոքր-ինչ քողազերծել Հնդկաստան-առեղծվածի վարագույրը: Դրանք «բեկորներ են»  աուրվեդայից, յոգայից, ազգային պարերից, տարազներից:

Օգոստոսին Գյումրիում կազմակերպելու ենք «Ջամու և Քաշմիր. դրախտ երկրի վրա»  խորագրով ֆոտոցուցահանդես: Իսկ հունվարին պլանավորում ենք անցկացնել հնդիկ նկարիչների գեղանկարների ցուցահանդես:

Դեսպանատունը հրատարակում է «Ողջույն, Հնդկաստան»  հանդեսը, որը տեղեկատվություն է տալիս Հնդկաստանի, հայ-հնդկական հարաբերությունների, մշակութային հարցերի շուրջ: Փորձելու ենք թարգմանություններով հայ ընթերցողին ծանոթացնել հնդկական գրականությանը:

Հայաստանի գրականության և արվեստի ակադեմիան առաջարկել է մեկ այլ հանդես տպագրել հայ-հնդկական կապերի մասին:

Հնդկաստանի կառավարությունը հինդի լեզվի մասնագետ է այստեղ գործուղել, որն էլ հիմա արդեն չորս ամիս է դասավանդում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում` նորաստեղծ հինդիի ամբիոնում:

Վերջերս ներկա էի լեզվաբանական համալսարանում կազմակերպված միջոցառմանը` նվիրված Հնդկաստանին. շատ հուզիչ էր մայրենի լեզուն լսել հայազգի ուսանողների շուրթերից: Ես շատ տպավորված էի:

Մշակութային ծրագրի շրջանակում փորձելու ենք ոչ միայն այս ամենն իրականացնել, այլև պարային, երաժշտական համույթների փոխայցելություններ կազմակերպել, համեմունքների, ուտեստների համտեսություններ ու տոնավաճառներ:

Անշուշտ, այսպիսի միջոցառումները ոչ միայն մեր երկու երկրների կառավարությունների, այլև առաջին հերթին ժողովուրդների մերձեցման կարևոր խթանիչ կլինեն:

Այս ամենը միայն բարի ցանկություններ չեն. ամեն մի նմանօրինակ, ընդգրկուն միջոցառման պետք է շատ լրջորեն պատրաստվել` ելնելով մեր երկրների հնարավորություններից և դրանք իրագործելու ցանկություններից, որպեսզի արվածի արդյունքները հայ-հնդկական կապերի պատմության մեջ ոչ միայն ուղղակի արձանագրվելու, այլև բարի ու կարևոր հետք թողնելու նշանակություն ունենան:

Ինչ վերաբերում է գիտության և տեխնիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը, ասեմ, որ համապատասխան ոլորտների փորձագետները պետք է որոշեն` որ ուղղություններով է նպատակահարմար գիտական համագործակցությունը: Իմ կարծիքով, յուրաքանչյուրս պիտի օգուտ քաղենք միմյանց առաջընթացից և փորձից: Հնարավոր է համագործակցությունը սեյսմոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայական փոփոխությունների, վերականգնվող էներգիայի, էներգիայի արդյունավետ օգտագործման և այլ ոլորտներում:

Արդեն 15 տարուց ավելի է մեծ հաջողությամբ իրագործվում է ITEC` «Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության» ծրագիրը (ՀՏՏՀ):

Սա զարգացող երկրներին Հնդկաստանի կառավարության օգնության ընդամենը մի մասն է:

Հնդկաստանը բարեկամ, զարգացող երկրներին իր օժանդակությունն է առաջարկում, հատկապես` կադրերի որակավորումը բարձրացնելու նպատակով:

Այս ծրագրով յուրաքանչյուր տարի Հայաստանին տրամադրվում է 30 կրթաթոշակ` բազմաթիվ մասնագիտությունների գծով: Կրթության ընթացքի, ճանապարհի, կեցության, բժշկական ապահովագրության, դասագրքերի, նույնիսկ, էքսկուրսիաների ծախսերը ներառված են ծրագրով տրամադրվող կրթական փաթեթում, որը վճարում է Հնդկաստանի կառավարությունը: Ուսանողներից պահանջվում է միայն անգլերենի իմացություն, որովհետև դասընթացն այդ լեզվով է տարվում: Բացի օգնությունից, այս ծրագիրը ոչ մի այլ ակնկալիք կամ պահանջ չունի: Այն շարունակական է, վերջնաժամկետ նախատեսված չէ, և ավելին` կգործի այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա ու դիմողներ կլինեն. անգամ հնարավոր է տեղերի ավելացում:

Հնդկաստանն իր համագործակցության շրջանակներում շատ կարևորում է «Հայ-հնդկական ինֆորմացիոն տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի»  ստեղծումը Երևանում: Նախագիծն ընթանում է հաջողությամբ, Հնդկաստանի կառավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ համակարգիչների և այլ սարքավորումների գնման գործընթացը: Ավագ հայ մասնագետներն արդեն իսկ հատուկ դասընթացներ են անցնում Հնդկաստանում: Հուսով ենք, որ կենտրոնը կբացվի հաջորդ տարվա սկզբին:

Ես հաճույքով եմ անցկացնում իմ ժամանակը Հայաստանում: Կարծում եմ, որ երկու ժողովուրդների միջև մշակութային նմանություն և մերձավորություն կա, աչքիս ու ականջիս ամեն ինչ ծանոթ է թվում: Այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am