Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հուլիս 2010, N 6

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ  ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(նյութի մշտական հասցեն` http//armworld.am/detail.php-paperid=3914&pageid=121267&lang=)

21-22.07.2010

Եվ այսպես, 2010թ. հուլիսի 17-ին կայացավ ՀՀ առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի «վաղուց սպասված»  ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում: Չթաքցնեմ, ելույթն անկեղծ էր և լակոնիկ, իսկ բարձրացված հարցերը` իրապես խիստ արդիական էին մեր ժողովրդի ու պետության համար: Հայտնում եմ իմ լիակատար համաձայնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն մտքի հետ, որ` «առավել կարևոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ` լինի իշխանություն, թե ընդդիմություն»: Այս եզրահանգումից էլ ելնելով` պարտքս եմ համարում տալ գնահատականներ այն սկզբունքային հարցադրումներին, որոնց հռետորն անդրադարձել է իր ելույթում: Դա համարում եմ խիստ անհրաժեշտ, քանի որ Հայ ազգային կոնգրեսն ու նրա առաջնորդն այսօր իրենց են վերապահում Հայաստանում գործող եզակի քաղաքական ընդդիմադիր ուժ լինելու իրավունքը: Ուստի, կարծում եմ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հնչեցնի իր տեսակետներն այնպիսի հույժ արդիական խնդիրների շուրջ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա առավել քան պահանջված է այսօր, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծապես շարունակում է լինել մտահոգիչ, եթե չասենք` պայթյունավտանգ: Դա էլ իր հերթին մեծավ մասամբ պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությամբ, հայ-թուրքական հարաբերությունների հարթման  գործընթացի սառեցմամբ, վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հարաբերությունների չթուլացող լարվածությամբ: Առանձնապես անհրաժեշտ է նշել նաև շատ անորոշ, միաժամանակ մեծ լարումով հղի այն իրավիճակը, որը ձևավորվում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, հատկապես ս.թ. հունիսի 9-ին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված արդեն իսկ չորրորդ բանաձևից հետո: Բանաձև, որը նախատեսում է էլ ավելի  խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ` կապված երկրում իրականացվող միջուկային ծրագրերի հետ:

Ինչպիսի՞ ելակետային իրողություններ է առաջնային համարում ՀԱԿ առաջնորդը, որոնք թելադրող են «Հայաստանի քաղաքական վարքագիծը»  որոշելիս և, ամենակարևորը` ինչպիսի վտանգներ  են դարանակալում Հայոց պետականությանը:

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնային է համարում այն, որ «Առանց Ղարաբաղի հակամարտության  և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման ու ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի և Ղարաբաղի  բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետևանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու»: Ըստ էության, ՀԱԿ-ՀՀՇ առաջնորդը Հայոց պետականության լինել-չլինելու հարցն ուղղակիորեն պայմանավորում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ուշագրավ է, որ այս պնդումը ճիշտ և ճիշտ կրկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն միտքը, որ նա արտահայտել էր 2009թ. սեպտեմբերին թուրքական «Միլիեթ»  թերթին տված հարցազրույցում: Այդ հրապարակման մեջ վարչապետն ասել էր. «Հայաստանն այսօր վերապրում է դժվարին օրեր, գործնականում նա տնտեսություն չունի, տնտեսությունը կործանվում է, և ամեն անգամ նրանք խնդրում են մեզ բացել սահմանը: …Հայաստանը շատ աղքատ երկիր է, դրությունն այնտեղ գնալով վատանում է»: Միգուցե Տեր-Պետրոսյանը նմանատիպ հայտարարությամբ իրեն պաշտոնից օտարելուց 12 տարի անց փորձում է ներքին և արտաքին լսարաններում արդարացնե՞լ իր տխրահռչակ պարտվողական քաղաքականությունը:

Եթե հիշում եք, 1998թ. նա պատրաստ էր երևութական, հիպոթետիկ տնտեսական զարգացման և սոցիալական վիճակի բարելավման դիմաց զոհասեղանին դնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճակատագիրը: Անկախություն, որը նվաճվել էր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության և համայն հայության, հազարավոր հայորդիների թափած արյան գնով: Իր այս հայտարարությամբ նախկին նախագահը կրկին ու կրկին դիմում է մի կողմից մեր ժողովրդին, որի ներկայիս սոցիալական վիճակը, անտարակույս, խիստ մտահոգիչ է, մյուս կողմից` քաջալերում է թուրքական ու ադրբեջանական իշխանություններին, որ ոչ մի պարագայում չթուլացնեն, լինեն անդրդվելի Հայաստանի Հանրապետության շրջափակումը շարունակելու հարցում: Բացեիբաց ասվում է, որ վերջին հաշվով` «…կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը` նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը և փութացնել ազգային աղետը»: ՀԱԿ առաջնորդի այս պնդման կապակցությամբ ճշմարտության առաջ չմեղանչելով նշենք, որ Կոնգրեսի անդամ այն գործիչները, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծել Հայաստանի ներկա տագնապահարույց տնտեսական վիճակը, ամենևին էլ հակված չեն երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծայրաստիճան բարդ իրավիճակի պատճառները պայմանավորել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորմամբ և հայ-թուրքական հարաբերությունների սառեցմամբ: Հիշատակենք թեկուզ վերջին շրջանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկած տնտեսագիտական մշակումները կամ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի, ՀՀ Կենտրոնական բանկի  երբեմնի նախագահ Բագրատ Ասատրյանի կողմից մամուլում հրապարակված վերլուծությունները: Երկրի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները նրանք իրավացիորեն բացատրում են տնտեսության  հիմնական ոլորտներում գործող օլիգոպոլիաներով, որոնք վիժեցնում են մրցակցային դաշտի ձևավորումը, բանկային համակարգի ծայրաստիճան ոչ արդյունավետ գործունեությամբ և իրականացվող սխալ դրամավարկային քաղաքականությամբ: Սակայն այս հարցերն այս վերլուծության նյութը չեն:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար (1998-2007թթ.) Վ.Օսկանյանին, որի անունն իր ելույթում ՀԱԿ առաջնորդը հեռատեսորեն չի հիշատակում (է՜հ, խառը ժամանակներ են, և չի բացառվում, որ վաղը, մյուս օրը նրանք կրկին թիմակիցներ դառնան. չէ՞ որ իրենց հովանավորները նույն, այլևայլ ուժերն են), ապա նրա այն պնդման քննադատությունը, թե «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում», միանգամայն տեղին է: Այստեղ ես պիտի համաձայնեմ էքս-նախարարի մտքի տրամաբանվածությանն այն իմաստով, որ, ինչպես  հայտարարում է Լ.Տեր-Պետրոսյանը, «100 տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել»: Միայն թե իզուր է ՀԱԿ առաջնորդն այստեղ կանգ առնում: Արժեր, որ նա շարունակեր միտքը` նկատելով, որ նման ճակատագրից հնարավոր է խուսափել` միայն շուտափույթ նախաձեռնելով գործնական կտրուկ միջոցներ` միտված հանրապետության տնտեսական ամբողջ համակարգի առողջացմանը:

Լուրջ մտահոգություն է հարուցում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած հետևյալ «թանկարժեք»  միտքը.  «Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքերով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը և կունենանք Հայաստան առանց հայերի»: Պատմական գիտությունների մեր դոկտորը, չգիտես ինչու, փորձում է Օսմանյան կայսրությունում իրար հաջորդող սուլթանական կառավարությունների կողմից հայերի նկատմամբ իրականացվող դաժան բռնությունները նույն հարթակի վրա դնել Ռուսաստանի կայսրության հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ: Թվում է, Լևոնին չէր խանգարի իր հիշողության մեջ  թարմացնել այն գազանությունները, որոնք օսմաններն իրականացնում էին հայերի նկատմամբ 1808, 1819, 1829  և 1835, կամ էլ 1860-1870 թվականներին, երբ հուսահատության եզրին հասցված Զեյթունի, Վանի, Մարաշի հայ ազգաբնակչությունը ոտքի ելավ թոթափելու թուրքական ատելի իշխանությունների լուծը: Թարմացնել և հետո միայն համեմատություններ անել ռուսական ցարիզմի կողմից իրականացվող քաղաքականության հետ: Եվ վերջապես, պետք է կատարյալ ցինիկ լինել, որպեսզի հավասարության նշան դնել արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի, Թալեաթի, Էնվերի, Ջամալի և երիտթուրք մյուս պարագլուխների ոճրագործությունների և ռուսական ցարերի վարած քաղաքականության միջև: Որքան պետք է ատես Ռուսաստանը և նրա միապետերին, որպեսզի հանդգնես նման համեմատություններ անել: Մի՞թե Լևոնը ծանոթ չէ Սենատի հրամանագրի հետ, որը Պետրոս Մեծն ստորագրել է 1711 թվականին: Այդ հրամանագիրն էր, որ 2003թ. հոկտեմբերի 6-ին հիշատակեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ ելույթ էր ունենում Հայերի համաշխարհային կոնգրեսի ամբիոնից. «Ռուսական մեծ բարեփոխիչ Պետրոս Մեծ ցարն իր հրամանագրերից մեկում գրել էր հետևյալը. «Հայերին հնարավորինս գուրգուրել ու գործը դյուրացնել ըստ պատշաճին, որպեսզի տրամադրել նրանց առավել գալուստյանը»: Կարդալով այս տողերը` Վլադիմիր Պուտինն ավելացրեց իր կողմից. «Անցել է ընդամենը հազիվ 300 տարի: Ասված է` արված է»:

Կարծում եմ, անձին, որն իրեն համարում է հայ ժողովրդի` ըստ արժանվույն չգնահատված առաջնորդ, չէր խանգարի ծանոթանալ նաև 1723թ. պարսկական արշավանքից առաջ Պետրոս Մեծի ստորագրած հայտարարագրի բովանդակությանը, որտեղ արտահայտված է ռուսաց ցարի վերաբերմունքը հայերի նկատմամբ. «…և մենք մեր կայսրական արտասովոր գթասրտությամբ հանդեպ մեր ժողովուրդը, սույնով հայտարարում ենք, որպեսզի նրանք մեր պետության ներս ժամանեին առանց որևէ անհանգստության, և եթե  կամենային` բնակվեին և ապրեին, և առանց որևէ  արգելքի իրենց առևտուրը  իրականացնեին, հուսադրելով, որ մենք ոչ միայն իրենց վաճառականներին կպաշտպանեինք…, այլև առավելագույն շահույթի ու օգուտների համար որոշ առանձնահատուկ արտոնություններով կապահովեինք և մեծաողորմածաբար կշնորհեինք»: Լ.Տեր-Պետրոսյանին չէր խանգարի համագումարի ամբիոնից, նախքան Ռուսաստանի ցարերին թուրքերի հետ համեմատելը, բարձրաձայնել Կայսերական մեծություն Եկատերինա Երկրորդի հրամանագիրն` ուղղված հայերին, ուր նախորոշվում է. «Բարեհաճում եմ Ձեզ օգտվել մեր պետությունում ոչ միայն  բոլոր այն իրավունքներից և առավելություններից, որոնցով հնուց ի վեր մեզանից վայելում են բոլոր մեր և մեր նախնիների հպատակները, բայց և դրանից ավելի… (դրան կցվում է արտոնությունների մի երկար ցանկ)»: Կարծում եմ, վատ չէր լինի նաև, եթե ՀՀՇ 16-րդ համագումարի պատվիրակների ուշադրությանը ներկայացվեր հետևյալ մեջբերումը 1768թ. հունիսի 30-ին  Եկատերինա Երկրորդի ստորագրած հրովարտակից, ուր, մասնավորապես, նշված է. «…ինչպես մեր բարձր նախնիները, որոնք արժանի են երանելի և հավերժ քաղցր հիշատակի Նորին Գերազանցություն թագավոր-կայսր Պետրոս Մեծը և թագուհի-կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնան, որոնք արտահայտել էին հրովարտակներում իրենց հատուկ բարյացակամ վերաբերմունքը քրիստոնյա հայ ժողովրդին..., մենք, ի շարունակություն մեր նախնիների այդ պատգամներին, խոստանում ենք ընկերակցել մեր թագավորական ողորմածությամբ և ակնածանքով  նաև ազնվագույն Սիմեոն պատրիարքին, այնպես էլ նրա ապագա պատրիարքական գահաժառանգներին, ինչպես նաև յուզբաշիներին ու կառավարիչներին և ամբողջ ազնվաբարո հայ ժողովրդին»  (կաթողիկոս Սիմեոն Երևանցին գլխավորել է Հայ Առաքելական եկեղեցին 1763-ից մինչև 1780թթ.- Ա.Գ.): Քանի որ իր ելույթում ՀԱԿ առաջնորդը հիշատակել է ռուսաց թագավորներին, ապա ճիշտ տեղին կլիներ, եթե նա համագումարի ամբիոնից մեջբերում աներ նաև Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինից, որը հայերին այսպիսի գնահատականների է արժանացրել. «Միապետին հավատարիմ ողջ հայ ժողովրդին և բոլոր խավերին, որոնք կազմավորում են այն, մեր կայսերական ողորմածությունը… Նրանք առանձնանում էին օրինակելի կայունությամբ և նվիրվածությամբ, և խռովահույզ իրավիճակներում մնում էին կարծր ու անսասան իրենց ջերմեռանդությամբ ուղղված Մեզ և Մեր Գահին, զոհաբերելով իրենց ունեցվածքը ու բոլոր միջոցները և կյանքը... Տրված է Մեր գլխավոր բնակարանում Տեպլիցե քաղաքում, որը Բոհեմիայում է սեպտեմբերի 15-րդ օրը, Քրիստոսի ծնունդի 1813-րդ տարում»:

Ամենևին էլ պատահական չէ, որ արեցի այս մեջբերումները ցարական հրամանագրերից, հրովարտակներից ու դեկլարացիաներից, պարզապես հարկադրված էի, որովհետև ներկայումս հետխորհրդային երկրներում ավելի ու ավելի հստակ նկատվում է Ռուսաստանի կայսրության և Խորհրդային Միության դերի նսեմացումը նորանկախ  երկրների ստեղծման և կայացման գործում: Լինեն դրանք Մերձբալթյան երկրները, Մոլդովան, թե Վրաստանը, իսկ հիմա էլ նաև` Հայաստա՞նը: Թե դա ում կարող է ձեռնտու լինել` առանձին վերլուծության նյութ է, սակայն պարզից էլ պարզ է, որ նման շահարկումները` կապված հայ ժողովրդի պատմության մեջ ռուսաց ցարերի խաղացած բացասական դերի հետ, նախ սուտ են, և ապա` խիստ  վնասաբեր մեր պետության համար:

Ինչ վերաբերում է Լ.Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը տագնապահարույց է, ապա դա իրոք այդպես է: Սակայն վատ չէր լինի, եթե Լ.Տեր-Պետրոսյանը խնդրո առարկայի վերաբերյալ իր գնահատականները հիմնավորեր պաշտոնական  վիճակագրությամբ: Իսկ վիճակագրությունը, ավա՜ղ, շատ խոսուն է: Այսպես, 1990թ. Խորհրդային Հայաստանում արձանագրվել է 79.882 երեխայի ծնունդ: Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (1991-1997թթ.) այդ ցուցանիշը կրճատվեց և 1997թ. կազմեց ընդամենը 43.929, այսինքն` արձանագրվեց ավելի  քան 45%-ի կրճատում: Ռ.Քոչարյանի  իշխանավարման վերջին տարում`  2007թ. նորածինների թիվը կազմել է 40.844, շուրջ 7% ավելի քիչ, քան Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարում: Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ Ս.Սարգսյանի նախագահության երկրորդ տարում` 2009թ., երկրում արձանագրվել է դրական տեղաշարժ` ծնվել է 44.999 երեխա: Ինչպես տեսնում ենք, առաջընթացը դրական է, սակայն դա բնավ չպետք է ինքնահանգստացման առիթ հանդիսանա պետության համար բացառիկ կարևորության այնպիսի հարցում, որպիսին է երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը:

Այսպիսով, վերն ասվածից կարելի է հանգել որոշակի եզրակացության` ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանի ճառի գլխավոր միտքը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում թուրք-ադրբեջանական իշխանություններն ի դեմս ՀՀ առաջին նախագահի, ունեն իրենց զինակիցն ու եռանդուն պաշտպանը: Բայց ավելի քան համոզված եմ` ՀԱԿ անդամներից բոլորը չէ, որ այս հարցում կպաշտպանեն Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը:

Երկրորդ գլխավոր հարցը, որը տեղ է գտել ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդի ելույթում, հանգում է նրան, որ «…պատերազմի վերսկսման վտանգը  նույնքան իրական է այսօր, որքան էր երեկ և լինելու է վաղը: Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանավանդ, խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության  համար իր վճարած գինը»:

Դժվար է չհամաձայնվել նման եզրահանգման հետ: Այստեղ ավելորդ չէ հիշել հայտնի պատմաբան Կորնելի Նեպոտի (մ.թ.ա. 94-24թթ.) թևավոր դարձած խոսքը` Si vis pacem, para bellum («Եթե ուզում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի» ), որ նա արտաբերել էր մ.թ.ա. IV դարի ֆիվացի զորավար Էպամինոդի կենսագրության մեջ: Հիրավի, մեր օրերում էլ միայն հուսալի պաշտպանությունը, հզոր զինված ուժերը և գաղափարապես համախմբված ազգն են ի զորու երաշխավորել խաղաղություն, սպանել զավթիչների պատերազմական նկրտումները: Եթե այս տեսանկյունից գնահատելու լինենք  իշխանությունների, արմատական ընդդիմության, ինչպես նաև Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի գործունեությունը, ապա մենք շատ ու շատ անելիք ունենք:

Դրա հետ մեկտեղ ուզում ես Տեր-Պետրոսյանից ստանալ որոշ հարցերի պատասխանները: Աստված մի արասցե, եթե ինքը նորից գա իշխանության` ի՞նչ գին է պատրաստ վճարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դիմաց: Արդյո՞ք դա լինելու է այն նույն զինաթափման, անձնատուր լինելու պատրաստակամությունը, որ նա հայտնում էր իր նախագահության  վերջին տարում… Անհասկանալի է նաև այն, թե ՀԱԿ առաջնորդը, խոսելով  պատերազմական  գործողությունները վերսկսելու վտանգի մասին, ինչու է անտեսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրված Մայնդորֆյան հայտարարագրի առանցքային դրույթը ԼՂ հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասին, փաստաթուղթ, որի տակ դրված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  նախագահների ստորագրությունները: Միգուցե Լևոնը մոռացկոտաբար կարևորություն չի տալիս նաև Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններին` արված 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) և  2010թ. հունիսի 26-ին Մոսքոկում (Կանադա), որտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն և միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու պահանջը:

Երրորդ պնդումը, որը հնչեցրել է ՀԱԿ առաջնորդը ՀՀՇ համագումարում, հանգում է նրան, որ` «… այլևս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական  հարաբերությունները  չեն  կարգավորվելու, մինչև չավարտվի Ղարաբաղի կարգավորման գործընթացը… Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները  կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը: Հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցի միջև փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել ի սկզբանե, այսօր արդեն  իսպառ իմաստազրկվել են»: Ահա այսպես զայրալից վշտանում է ճառախոսը: Նկատենք, որ այս խստաշունչ դատապարտումն առաջին հերթին և վերստին ուղղված է ընդդեմ Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաև ԱՄՆ և Եվրամիության հասցեին: Այս կապակցությամբ հիշեցնենք ընթերցողներին, որ 2009թ. դեկտեմբերի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ տիկին Քլինթոնը կրկին վերահաստատել է Ամերիկայի պատրաստակամությունը` միջամտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործին` ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմը ԼՂ հակամարտության կարգավորման  և հայ-թուրքական հարաբերությունների հարթման խնդիրները դիտարկում է  որպես երկու տարբեր գործընթաց:

Տեղին է նաև հիշեցնել, որ ընթացիկ տարվա հունվարին Երևան կատարած աշխատանքային այցի ժամանակ  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդրո առարկայի վերաբերյալ պատասխանելով լրագրողի հարցին` նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերը փոխկապակցված չեն, և դրանք մեկտեղելը «կոռեկտ չէ»:

Եվ վերջապես, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնն այս տարվա ապրիլին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Հայաստանին և Թուրքիային կոչ էր արվում առանց նախապայմանների վավերացնել 2010թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Այս կապակցությամբ ավելորդ չէ հիշատակել 2010թ. ապրիլի 30-ին թուրքական հեռուստատեսությամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի թուրք ժողովրդին հղած ուղերձը. «Մենք նույնպես,- ասել է նա,- ընդունում ենք, որ գործընթացը (նկատի ունի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը- Ա.Գ.) պետք է ընթանա առանց նախապայմանների, բայց մենք դրանից առաջ մեկ հարց դրեցինք: Մենք դա դիտարկում ենք որպես խաղաղության գործոն մեր տարածաշրջանում, իսկ տարածաշրջանում խաղաղության հարցում կա երկու հիմնական դերակատար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա պրոբլեմի չլուծված լինելը, անշուշտ, մեր կողմից սկսած հարաբերությունների նորմալացման ճանապարհին դառնում է դժվարությունների պատճառ»: Ինչպես տեսնում ենք, տվյալ հարցում Թուրքիայի վարչապետն իր գնահատականներով նույնիսկ ավելի պակաս անվերապահ է, քան ՀՀ նախկին նախագահը: Մի խոսքով` լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է` սա է, ահա, ՀԱԿ առաջնորդի դիրքը:

Այնուհետև Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթում տրտնջում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն Արևմուտքի համար այդպես էլ առաջնահերթություն չդարձավ: Այնուհետև միայն իրեն հատուկ վեհամտությամբ նա սկսում է խրատներ կարդալ Արևմուտքին. «… եթե Ղարաբաղի հարցն Արևմուտքի համար առաջնահերթություն չէ, ապա նա պետք է ազնվություն ունենա խոստովանելու այս իրողությունը` հակամարտող կողմերին այլընտրանքի հնարավորություն ընձեռելու համար»: Այս դրույթը, չնայած իր թվացյալ «անշառության», կրում է վտանգի սերմեր: Ըստ էության, նման հայտարարությունը խարխլում է հայ ժողովրդի հավաքական կամքը` ինքնուրույնաբար պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճակատագրի համար: Հայաստանի և համայն հայության համար այդ ճակատագրական հարցի լուծումը նա, ըստ էության, լիովին վերահասցեագրում է Արևմուտքին: Ավելին, ՀԱԿ-ՀՀՇ առաջնորդի դիրքորոշումն այս հարցում ճիշտ հակասում է խնդրո առարկայի շուրջ Ռուսաստանի Դաշնության մոտեցումներին: Մոտեցումներ, որոնք բազմիցս արտահայտվել են ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի և վարչապետ Վ.Պուտինի կողմից:  Նման հայտարարությամբ ի՞նչ խնդիր է ճգնում լուծել Տեր-Պետրոսյանը:

Վերջերս, հունիսի առաջին տասնօրյակին Ստամբուլում, Ասիայում վստահության ամրապնդման Միջազգային կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ադրբեջանցի հեռուստալրագրողի հարցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, նշեց. «Ես ինչպես համարել եմ, այնպես էլ հիմա պատրաստ եմ կրկնել` վստահ եմ բացարձակապես, որ այդպիսի բարդ, միջպետական սուր պրոբլեմների լուծումը, դրանց լուծման պատասխանատվությունը դրված են այդ երկրների ղեկավարության ուսերին: Միայն զույգ պետությունները, միայն երկու ժողովուրդները միմյանց հետ գործնական երկխոսությամբ կարող են գտնել երկուստեք ընդունելի հանգուցալուծումներ և զիջումներ… Գործընթացի մյուս բոլոր մասնակիցները կարող են հանդես գալ միայն որպես ընդունված պայմանավորվածությունների կատարման երաշխավորներ: Ահա այսպես է մտադիր գործել Ռուսաստանը»:

Ակնհայտ է, որ Լ.Տեր-Պետրոսյանը մի կողմից մեղմորեն շողոքորթում է Արևմուտքին` իբր մինչև Արևմուտքը չմիանա Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին, այս հարցում առաջընթաց ակնկալելն իզուր է: Մյուս կողմից, նա փորձում է մեր քաղաքացիների մտքում ենթագիտակցության մակարդակով նսեմացնել, փոքրացնել Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, մի երկրի, որը մեր ռազմավարական դաշնակիցն է և որն այս հարցում դրսևորում է սկզբունքայնություն և հետևողականություն, ինչն էլ մեծապես պաղեցնում է ապշերոնյան քաղաքական այրերի ռազմատենչ ավյունը: Դա փաստ է, որին ոչինչ հնարավոր չէ հակադրել:

ՀԱԿ-ՀՀՇ առաջնորդի համագումարյան ելույթի եզրափակիչ հատվածն արժանի է հատուկ ուշադրության: Դատեք ինքներդ: Լևոնը բարբառում է. «Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա  առնվազն Եվրամիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին (առ այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության գոտի- Ա.Գ.) և ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Հարավային Կովկասի գործերին: Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչո՞ւ չէ, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Հետևաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում: Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցման և քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ»:

Այսպիսով, Լ.Տեր-Պետրոսյանը շատ ծանր է համակերպվում այն իրողությանը, որ Արևմուտքը «ինքնաօտարվել»  է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի լուծումից: Ասել կուզի, թե նրան բացարձակապես չի գոհացնում Եվրախորհրդարանի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ 2010թ. մայիսի 10-ին ընդունած որոշումը, ուր նշված է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու, ինչպես նաև «հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու»  մասին: Այս բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ ընդունված որոշումն ադրբեջանական իշխանություններին, Թուրքիայի օրհնությամբ, դրդեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրահրել ռազմական գործողություններ: Այստեղ կա մի շատ կարևոր նրբերանգ` ՀԱԿ-ՀՀՇ առաջնորդը հանդուրժողականորեն է գնահատում ԱՄՆ դերակատարությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում: Դրա հետ մեկտեղ, դիմելով Եվրամիությանը, նա կարծես թե նախատում է ԱՄՆ-ին, որ վերջինս հաշտվել է այն մտքի հետ, թե Հարավային Կովկասն ընկալվում է որպես «Ռուսաստանի ազդեցության գոտի»:

Հիրավի, այստեղ մենք գործ ունենք բյուզանդական քաղաքականության վառ դրսևորման հետ,  միայն թե գավառական մակարդակով: Ըստ որում, իրեն եզակի ընդդիմադիր ուժ հռչակած ՀԱԿ առաջնորդը սպառնում է, որ եթե զարգացումները ընթանան նույն հունով, ապա նա… գնահատելով իրականությունը` հարկադրված կլինի ենթարկվել «քաղաքական ռեալիզմի հրամայականին»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԲԱՑ ՊԱՀԵՐ

(նյութի մշտական հասցեն` http://www.aravot.am/am/home/archive/0/view/2010-07-27)

27.07.2010

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասի, որ, ենթադրենք, Երկրագունդը կլոր է, կամ` որ 2 անգամ 2-ը 4 է, ապա նրա ընդդիմախոսները իշխանական և ընդդիմադիր ճամբարներից հաստատ կհայտարարեն, որ այդ պնդումները ջուր են լցնում հակառակորդների ջրաղացին, և ասելով, թե Երկրագունդը կլոր է, առաջին նախագահը իրականում նկատի ունի, որ Ղարաբաղը պետք է հանձնել Ադրբեջանին: Իրականում Տեր-Պետրոսյանին շատ ձեռնտու կլիներ խոստանալ, որ եթե նա իր թիմով գա իշխանության, ապա Հայաստանը կծաղկի, և մեր բնակչության մեծ մասը կստանա այնպիսի եկամուտներ, որոնք կապահովեն մարդկանց արժանապատիվ գոյությունը: Ինչո՞ւ է նա, ուրեմն, ասում` վիճակը չի բարելավվի` «անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: Որովհետև (արդեն առիթ եմ ունեցել դրա մասին գրելու) նա քաղաքական գործիչ է միայն «երկրորդ հերթին»: Իսկ առաջին հերթին նա գիտնական է և մտավորական, որի համար ճշմարտությունն ասելը պատվի հարց է: «Զուտ»  քաղաքական գործիչը պարտավոր է, որքան հասկանում եմ, դերասանություն անել և խուսափել իրեն ոչ հարմար իրողություններն արձանագրելուց: Արդարության համար ասենք, որ որոշ ներքին հարցերում, հատկապես իր իշխանության տարիները և իր ներկայիս թիմը գնահատելիս, առաջին նախագահն էլ երբեմն տուրք է տալիս «դերասանական արվեստին»: Բայց ամենասկզբունքային հարցերում (որպիսին է, անշուշտ, Ղարաբաղի խնդիրը) Տեր-Պետրոսյանը ժողովրդին միշտ ճշմարտությունն էր ասում: Նրա ելույթը ՀՀՇ համագումարում, կարելի է ասել, իշխանությանն ուղղված անկեղծության կոչ է:

Խոսքն այն մասին է, որ ամեն ինչ իր գինն ունի, և իշխանությունը պետք է հստակ, առանձ սեթևելու ներկայացնի իր քաղաքացիներին այդ գինը: Չի կարելի ասել` «100 տարի փակ սահմաններով էլ մենք կզարգանանք»  (որովհետև դա ակնհայտ սուտ է), բայց կարելի է հայտարարել` «ժողովուրդ ջան, դիմացեք, մեզ 100 տարվա դժվար կյանք է սպասում, բայց փոխարենը մենք ոչ մի հարցում ոչ մի փոխզիջման չենք գնա»: Գուցե ժողովուրդը դա կհասկանա և ատամները սեղմած կշարունակի՞ դիմանալ: Շատ-շատ հարցնի` այդ դժվար կյանքը միայն մե՞զ է վերաբերում, թե՞ նաև ձեզ:

Մենք ապրում ենք բաց, թափանցիկ աշխարհում, որտեղ որևէ բան թաքցնելը մի կողմից` բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, մյուս կողմից` պարզապես անիմաստ է: Եթե թույլ տաք, մի ազատ զուգահեռ: Լողափում գրեթե բոլոր կանայք բիկինիով են, և բաց մարմինների այս առատության մեջ ոչ մի տղամարդ կանանց բարեմասնությունների վրա ուշադրություն չի դարձնում: Բայց հենց որ հայտնվում են կանայք (հիմնականում արաբական երկրներից), որոնք ոտքից գլուխ սև զգեստներ են հագնում և այդպես էլ նստում են արևի տակ կամ մտնում են ջուրը, հենց այդ դեպքում է բոլոր տղամարդկանց ուշադրությունը սևեռվում նրանց վրա: Չնայած այդ հագուստի նպատակը ճիշտ հակառակն է` խուսափել հակառակ սեռի հետաքրքրությունից:

Անկախ նրանից, թե ինչպիսիք են իշխանությունների մտադրությունները Ղարաբաղի հարցում, նրանք պարտավոր են դրանց մասին հաճախ և մանրամասնորեն տեղյակ պահել ժողովրդին: Որքան բարձր է «գաղտնիության»  մակարդակը, այնքան շատ են ասեկոսեներն ու կասկածները: Հատկապես Հայաստանում:

 

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ

ԻՍԼԱՆԴԱՑԻ ՍՊԱՆՈՂԸ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ

ԻՆՉՈ՞Ւ ԵՎ Ո՞Ր ԱՐԺԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

(նյութի մշտական հասցեն` http://www.nationalidea.am/publications.php-id=4342&l=A)

13.07.2010

Հայաստանի Հանրապետությունում ապրելը հետզհետե ավելի ու ավելի վտանգավոր է դառնում:

Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մ.Պ.-ն հասնում է Հյուսիսային ավտոկայան` Դիլիջան գնալու համար: Տեսնում է` երթուղայինը շարժվելու մտադրություն չունի: Այստեղ, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, երթուղիների ժամացուցակ գոյություն չունի, երթուղայինները շարժվում են, երբ բոլոր նստելատեղերը զբաղեցվում են: Մ.Պ.-ն շտապում էր, ու հենց այդ պահին ավտոկայանին է մոտենում մի տաքսի: Վարորդը հարցնում է, թե մինչև Իջևան գնալ ցանկացողներ չկան արդյոք: Մ.Պ.-ն մի կնոջ և նրա 20 տարեկան դստեր հետ որոշում է տաքսի նստել: Հազիվ էին տաքսու ուղևորները տեղավորվել, և մեքենան արդեն պատրաստվում էր շարժվել, երբ հանկարծ մեքենային են մոտենում 5-6 աժդահա, մեքենայից դուրս են բերում վարորդին և հայհոյելով սկսում անխնա ծեծել: Միաժամանակ վարորդից խլում են բանալիները և նետում խոտերի մեջ, իսկ ուղևորներին պարտադրում իջնել ու նստել երթուղային: Մ.Պ.-ն փորձում է միջամտել, սակայն տղամարդկանցից մեկը հարձակվում և ծեծի է ենթարկում նաև նրան` ամենալկտի հայհոյանքներ տալով հատկապես այն ժամանակ, երբ իմանում է, որ նա կապ ունի լրագրության հետ: Դատաբժիշկը Մ.Պ.-ի մոտ բազմաթիվ սալջարդային վնասվածքներ է արձանագրել:

Այս ամենը կատարվում է օրը ցերեկով, Հյուսիսային ավտոկայանում: Միջադեպին փորձում է միջամտել ավտոկայանի աշխատակից Գագիկ Դավթյանը` իբր իրավիճակը «շտկելու»  նպատակով, սակայն նրա «միջամտությունը»  ցույց է տալիս, որ նա առանձնապես դեմ չէր, որ հանդուգն վարորդը դաս ստանա: Տեսնելով, որ որևէ մեկը չի օգնում, Մ.Պ.-ն զանգահարում է 1-02: Հերթապահը չի ներկայանում նույնիսկ այն բանից հետո, երբ զանգահարողը 3-4 անգամ խնդրում է ասել, թե ով է ընդունում հաղորդագրությունը: Կինը հուզված պատմում է, որ «4-5 հոգով մարդ են սպանում», խնդրում է շտապ հասնել, մինչդեռ հերթապահն անտարբեր երկարացնում է հարցուփորձը: Սպասում են 20 րոպե. ոչ մի ոստիկան չի երևում: Մ.Պ.-ն նորից է զանգահարում, պատասխանում են, թե հաղորդել են Ավանի ոստիկանություն: Անցնում է ևս 10 րոպե, այս անգամ զանգահարում են Ավանի ոստիկանություն, այնտեղից հայտնում են, թե «շատ ցավում են տեղի ունեցածի համար», սակայն դա իրենց տարածքը չէ, այնպես որ` հարկավոր է զանգահարել Աբովյանի ոստիկանական բաժանմունք: Մ.Պ.-ն ձայնը բարձրացնում է` ասելով, թե բողոք կներկայացնի ոստիկանության պետին, ինչից ոստիկանները մի փոքր սթափվում են: Այդ ժամանակ արդեն ահաբեկված վարորդը նստում է մեքենան և հայտնում, որ գնում է, քանի որ չի ցանկանում «պրոբլեմներ ունենալ ոստիկանների հետ, մանավանդ որ նրանց չի վստահում»: Վարորդը շտապում էր Իջևան` տղայի զինվորական երդման արարողությանը, ուստի ուղևորներին խնդրում է արագ կարգի բերել իրենց և տեղավորվել մեքենայում, եթե ցանկանում են գալ: Դիլիջանի ճանապարհին արդեն Մ.Պ.-ին զանգահարում է Աբովյանի ոստիկանական բաժանմունքի օպերլիազոր Գևորգը և հայտնում, որ գալիս են խոսելու: Ոստիկանները ցուցմունք են վերցնում և դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տալիս:

Հյուսիսային ավտոկայանում տեր ու տնօրինություն անողները և ՀՀ քաղաքացիներին անխնա ծեծի ենթարկողները, պարզվում է, «Տարոնի արծիվ»  ՍՊԸ աշխատակիցներն էին: Սակայն արծիվների «քաջարի գործունեությունը» պարզապես ինքնագործունեություն չէր. նրանք սպասարկում էին իրենց տիրոջ` ԱՍԱԼԱ-ի հերոսներից մեկի` Վարուժան Կարապետյանի շահերը, որին, ըստ երևույթին, նախկին ծառայությունները հաշվի առնելով, նվիրվել է հիշյալ երթուղագիծը: Այսօր Վարուժան Կարապետյանը Հայաստանում ազգի հերոս է, իսկ մեր երկրում, ընդունված կարգի համաձայն, երթուղայինների, ավտոբուսների գծերի և նման այլ եկամտաբեր բիզնեսների տերերն ազգի հերոս պետք է լինեն կամ նրանց հետ առնչություն ունեցող մարդիկ:

Վարուժան Կարապետյանը, սակայն, սովորական հերոս չէ. նա ահաբեկիչ հերոսներից է, այն էլ` ձախողակ: Նա ցմահ ազատազրկման էր դատապարտված ֆրանսիական բանտում` ահաբեկչական գործողություն իրականացնելու մեղադրանքով: Սակայն եթե ԱՍԱԼԱ-ի հերոսների ահաբեկչության թիրախը թուրքերն էին, ապա Վարուժան Կարապետյանի ահաբեկչական գործողության նշանակետում էին հայտնվել իսլանդացիները: Չէ՛, չպետք է կարծել, թե Կարապետյանը հատուկ դիտավորությամբ էր ահաբեկչական գործողություն իրականացրել իսլանդացիների դեմ: Իրականում նա Փարիզի օդանավակայանում թռիչքուղու` թուրքական ինքնաթիռի նստեցման գոտում էր տեղադրել պայթուցիկը և հետո միայն, ռադիոյից տեղեկացել, որ այդ գոտում նստեցման էին պատրաստում իսլանդական ինքնաթիռը և, հետևաբար, զոհվածներն ու վիրավորներն իսլանդացիներ էին:

Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները նույն օրը հավաքում են ԱՍԱԼԱ-ի մարտիկներին և մեկ օր ժամանակ տալիս` հայտնելու համար ահաբեկչական գործողության կազմակերպչին, հակառակ դեպքում սպառնում են բոլորին ընտանիքներով հանդերձ հանձնել թուրքական գաղտնի ծառայություններին: Վարուժան Կարապետյանը ճարահատյալ հանձնվում է: Նա 17 տարի անցկացրեց ֆրանսիական բանտում և ազատվեց միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, որը միջնորդեց Ժակ Շիրակին և, ահաբեկչին վերադարձնելով Հայաստան, «ազգի հերոս»  դարձրեց` նվիրելով երթուղագծեր և այլն: Այս առումով, ինչ-որ իմաստով ճիշտ են ադրբեջանցիների և թուրքերի այն պնդումները, թե Հայաստանը սատարում է ահաբեկչությունը: Եվ այսօր, փաստորեն, նույն Վարուժան Կարապետյանն իսլանդացիների փոխարեն սկսել է ահաբեկչական գործողություններ իրականացնել հայերի նկատմամբ (թե ինչ չափանիշներով էր առաջնորդվում Ռոբերտ Քոչարյանը` գնահատելով Վարուժան Կարապետյանի «սխրանքը»  և նրան «հերոս»  դարձնելով, առողջ բանականությանը հայտնի չէ. իրոք, տիեզերական ֆանտազիա է պետք իսլանդացու սպանողին Հայաստանում հերոս դարձնելու համար, էլ չենք խոսում այն մասին, որ ահաբեկչությունը, մեղմ ասած, վատ բան է, անկախ նրանից, թե ում դեմ է ուղղված` թուրքի՞, թե՞ անգլիացու):

Դեպքից հետո, երբ ոստիկանությունն արդեն ցուցմունքները վերցրել և գնացել էր, ասպարեզ է ելնում նաև անձամբ Վարուժան Կարապետյանը և կապվելով Մ.Պ-ի հետ` փորձում լռության մատնել տալ միջադեպը` համոզելով. «ի՞նչ է եղել որ, ընդամենը մի մուշտի են տվել»:

Այստեղ էական է նաև այն հանգամանքը, որ, փաստորեն, այս կարգի գործողություններին սատարում է նաև ՀՀ ոստիկանությունը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն առիթը բաց չի թողնում ասելու, թե իր ղեկավարման ընթացքում ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացել է, թե ոստիկանությունում խիստ է դրված ուսադիրի նկատմամբ հարգանքի բարձրացման հարցը, և որ ոստիկանության համար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են: Այս միջադեպը բավական խոսուն է` թե՛ ոստիկանության նկատմամբ շարքային վարորդի «վստահության», թե՛ ոստիկանությանն իսկապես վստահող կնոջ և 1-02-ի` նրա ահազանգի պատասխանը դիտարկելով: Միջադեպի ընթացքից կարելի է եզրակացնել, որ եթե անգամ այն ողբերգությամբ ավարտվեր ու տուժողների կյանքը վտանգվեր, ոստիկանությունն այդպես էլ մատը մատին չէր տա, քանի որ, ինչպես երևաց այն բանից, թե ինչ արագությամբ տեղեկացվեցին «արծիվները», ոստիկանական բաժանմունքները երթուղագծերի տերերի հետ իրենց «հատուկ»  հաշիվներն ունեն, ու ահազանգերն ընդունվում են բացառապես այդ «հաշիվներից»  բխող օգուտներն ու վնասները հաշվի առնելով:

Մ.Պ-ն վճռական է տրամադրված և ասում է, որ ամեն ինչ կանի տեռորիստ Կարապետյանի «արծիվներին»  (իրականում նրանք եվնուխներ են) բանտախցում տեսնելու համար` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցին համապատասխան: Տեսնենք, թե կկարողանա ՀՀ իրավապահ համակարգը պատժել հանցագործ խուլիգաններին, որոնք ծառայում են «ՀՀ ազգային հերոսին»: Կարծում ենք, դա բացառված է, սակայն անգամ Հայաստանում հրաշքներ երբեմն պատահում են...

 

ԻԳՈՐ ՋԱԴԱՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ԷԿԶՈՐՑԻԶՄ.  ՆԱՆՈՉՈՒԲԱՅՍՆԵՐԻ ՎՏԱՐՈՒՄԸ

(նյութի մշտական հասցեն` http://www.apn.ru/publications/print22990.htm)

13.07.2010

Ոչ շատ վաղուց երկրի գլխավոր նանոլիբերալ Անատոլի Չուբայսը դասախոսություն կարդաց «Եգոր Գայդարի հիշատակին», որում շարադրեց իր «նոր մոտեցումը»  արդիականացման հարցին: Հակիրճ. բիզնեսը միայնակ, հատկապես ճգնաժամի պայմաններում, արդիականացման չի ձգի, և լոկոմոտիվ կարող է դառնալ միայն պետությունը: Չուբայսն այժմ պայքարում է «շուկաների նախազգուշացնող խթանման», փաստացի` այն բանի համար, որ ռուսական նեոլիբերալ կառավարությանը տրվի «ղեկավար և ուղղորդող ուժի»  կարգավիճակ: Արդյունաբերությունը խոշորացնող և պետսեփականությունը վերացնող ամենահայտնի ռուսի պետականական պաթոսն, իհարկե, շոյիչ է: Բայց, հաշվի առնելով տրամագծորեն հակառակ ուղղությամբ տարած բազմամյա համառ «աշխատանքի»  համար զղջման անգամ ստվերի բացակայությունը, հարկավոր է օձաբանի զգուշությամբ վերաբերվել նրբաճաշակ տնտեսական լիբերալի բարի մտադրություններին: Սկոլկովոյի սկանդալի փոշին դեռ չէր հասցրել նստել, երբ նացիոնալիստներից փաստորեն գողացված «ինովացիաների քաղաքի»  գաղափարը հօդս ցնդեցվեց և վերջնարդյունքում վերածվեց հրապարակային նանոծաղրուծանակի` «հանուն թագուհիների անկողինների»  պայքարում ամորձիները մաշած Վիկտոր Վեքսելբերգի ղեկավարությամբ: (Նա էր, որ նոր ասպարեզում նշանակման առիթով հարցազրույցներից մեկում հնչեցրեց «եթե գողանալ, ապա միլիոն, եթե քնել, ապա թագուհու հետ»  միտքը: Միլիոնն արդեն գողացել է, և նույնիսկ անհամեմատ ավելի շատ: Հավանաբար մնացել է երկրորդը: Հենց դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, Սկոլկովոն պետք է. բա ուրիշ էլ ինչի՞, եթե ոչ ամեն տեսակ «թագուհիներ»  գրավելու, համար...):

Եվ հիմա բեմահարթակ է դուրս գալիս նանո-Չուբայսը և շշմեցնում Ռուսական տնտեսական դպրոցի ուսանողներին` ինովացիոն տնտեսության կերտման գործում պետության վրա հենվելու իր հորդորով: Այն, որ սա ամբողջությամբ հակասում է լիբերալ տնտեսական դոկտրինին, բացատրելու կարիք չունի: Եթե Չուբայսը չլիներ, այլ, ասենք, Գլազյևը, ուսանողները, հավանաբար, կսուլեին նրա հետևից, ցած կբերեին ամբիոնից և քացու տակ կգցեին: Այլապես նրանք հազիվ թե ստուգարք ստանային Չիկագոյի կերտվածքի իրենց դասախոսներից: Բայց «Ռոսնանո»-ի ղեկավարին ուսանողները զարմանալիորեն հանգիստ ունկնդրեցին, մեկը նույնիսկ ծափահարեց: Չէ՞ որ ռուսական հիերարխիկ համակարգը կառուցված է այն նույն սկզբունքով, ինչ և խորհրդայինը. «ես տնակում եմ, և դա ընդմիշտ է», դրա համար էլ կարևոր չէ, թե ինչ է ասում մարդը, կարևորն այն է, թե ով է ասում: Եվ այս էլիտա դրսից մուտք չկա, ինչպես և դուրս գալու ելք չկա: Ուստի, Չուբայսը կարող է խոսել ամեն ինչ, ինչ ուզենա` կախված կոնյունկտուրայից կամ պարզապես սեփական քմահաճույքից, գլխավորը վստահ լինելն է, որ իրոք ասել է, որ մենք երազ չենք տեսել: Տվյալ դեպքում Չուբայսն ավելին չի ասել, քան մինչ այդ ասել էին այնպիսի ոչ իշխանամետ տնտեսագետներ, ինչպիսիք են Գլազյևը կամ Խազինը: Նրա դասախոսության պոզիտիվ կողմը պետության առանցքային դերն ընդունելն է, որովհետև մնացած գաղափարները, ինչպես, ասենք, տնտեսական օրենսդրության հերթական ռեֆորմ անցկացնելու առաջարկությունն է երկրում, որտեղ իշխանական էլիտան թքած ունի ցանկացած օրենքի վրա, իհարկե, իսկական խևություն են և արժանի չեն լուրջ քննարկման: Անհամեմատ ավելի ուժեղ կհնչեր դատախազների ու դատավորների երկու երրորդին ազատելու առաջարկը` նրանց փոխարեն խաչաձև կոռուպցիայի համակարգի մեջ չներքաշված նոր մարդկանց վերցնելով: Թվում էր` ուրախանալ է պետք. Չուբայսն առաջին ծիծեռնակ-ավետաբերն է, կամ, ավելի ճիշտ` խորտակվող նեոլիբերալ նավից մնացյալ «ախպերության»  առջևից փախչող առնետ: Ինչպես միշտ, Անատոլի Բորիսովիչը փորձում է լինել առաջինը, անգամ փախուստի մեջ, ի՞նչ վատ բան կա սրանում: Եթե կարելի է ժողովրդի համար օգուտ քաղել առնետի ռեֆլեքսներից, ինչո՞ւ չէ որ: Շնից մազ պոկելն է օգուտ, իսկ Չուբայսից` գոնե մի ինչ-որ նանոօգուտ: Բայց եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում...

 

«Առա՛ջ, ինովացիոն ծերուկներ»

Չուբայսի բանավոր լարախաղացության բոլոր հետևանքներից վատագույնն այն է, որ նրա գաղափարաբանական փախուստը դեռ չի նշանակում հեռանալ բոլոր կամ նույնիսկ մեկ պաշտոնից: Բանն էլ հենց այն է, որ բոլոր այսօրինակ գլուխկոնծիները` խորհրդային սոցիալիստական դոկտրիններից մինչև ռադիկալ լիբերալն ու հակառակը` դեպի «պետականական»  գաղափարաբանություն, կատարվում են միևնույն մարդկանց կողմից: Եվ գաղափարական լարախաղացության միակ նպատակն իրենց պաշտոնները պահելն է, իսկ վերջնարդյունքում` պետության ղեկին ներկայիս կոռումպացված, անարդյունավետ ողջ խմբավորման պահպանումը: Միևնույն ժամանակ, արդիականացումը և ինովացիոն զարգացումն այսօր կարող են իրականացվել միայն երեսնամյա մարդկանց ձեռքով, ինչը գործնականում կնշանակի էլիտաների համընդհանուր փոփոխություն և կադրային դեցիմացիա:

Տեսեք, թե ինչ է կատարվում Սկոլկովոյում. նախագծի ղեկավար են դարձել մարդիկ, որոնց նորարարության տեսակետից այլ կերպ, քան խամրած աչքերով զառամյալ ծերուկներ անվանել չի կարելի:

Այն ամենին, ինչ կարող էին, նրանք հասել են: Նրանց կարիերայի գագաթնակետն արդեն հետևում է մնացել: Նրանք կյանքից այլևս այնպիսի բան չեն սպասում, ինչ չեն ստացել: Ակնհայտ է, որ նման մարդիկ այնքան էլ չեն ջանա նման դեպքերում անխուսափելի ռիսկի դիմելու համար: Հանուն ինչի՞ ռիսկի դիմեն: Ռիսկի գնալու պատրաստակամության համար, որն այլ բան չէ, քան ցանկացած ինովացիայի հակառակ կողմը, նրանք իրատեսական ոչ մի պատճառ չունեն: Նախագծի կառավարմանը հասնելով` նրանք, ինչպես և Վեքսելբերգը, կսկսեն «հարցեր լուծել», այսինքն` անել այն, ինչ անում էին մինչ այդ` առանց այս Սկոլկովոյի: ԱՄՆ-ում նման նախագծերով զբաղվում են երեսնամյա մարդիկ, որոնք իսկապես ռիսկի դիմելու իրատեսական պատճառ ունեն, որոնք վերև են ձգտում` առնվազն համաշխարհային մակարդակի ընկերության ղեկավարի կամ նախարարի պաշտոնին: Իսկ Ռուսաստանում նախագիծը վստահել են մարդկանց, որոնք ապացուցել են խոշոր չափերի գողության և այն կիսելու հմտությունը:

Առհասարակ, ինովացիոն տարածքային կազմավորման գաղափարը, ինչպես էլ այն անվանես` «գիտաքաղաք»  կամ «ինոքաղաք», կազմակերպական տեխնոլոգիաների արդեն նույնիսկ ոչ թե անցյալ, այլ նախանցյալ սերնդին է պատկանում: Այդ սերնդին են պատկանում նաև խորհրդային գիտաքաղաքները և ամերիկյան «Կրեմնևյան հովիտը»: Այդ տեխնոլոգիաներն արդիական էին, երբ տեղեկատվության փոխանակման միջոցներն այնքան զարգացած չէին, ինչպես այժմ, և ինովացիոն աճի կետերին կումուլյատիվ էֆեկտի համար անհրաժեշտ էր տարածքով մոտ լինել միմյանց:

Սրա հետ մեկտեղ, առաջավոր տեխնոլոգիական զարգացման տարածքներին անհրաժեշտ էր որոշակի հեռավորություն ավանդական կենտրոններից, մասնակի մեկուսացում, ինչով ապահովվում էր «պաշտպանվածությունը»  հին տնտեսության բացասական գործոնների ազդեցությունից, ինչպիսին, ասենք, բյուրոկրատացվածությունն էր: Այս բոլոր գործոնները սակավարդիական են դարձել հիմա, երբ նոր հաղորդակցությունները «թափանցում»  են ռուսական տարածք, իսկ համատարած կոռուպցիայից կարելի է փրկվել միայն օվկիանոսից այն կողմ փախչելով: Ուստի, նախագահի պարզամիտ խանդավառությունը Սկոլկովոյի առիթով ցածր որակավորումից  կամ երկակի միտումնավորությունից բացի այլ կերպ չես բացատրի:

Դե, իսկ Սկոլկովոյի նախագծի գաղտնի նպատակների մասին արդեն խոսվել է. Ռուսաստանի տարածքում «փափուկ վայրէջքի»  հարթակ է պատրաստվում ամեն տեսակ «որդյակների»  համար, որոնք այժմ ուսանում են Արևմուտքում: Երաշխավորված անփոշի «ջոբ»  «Վեքսելբերգ հայրիկի»  թևի տակ նրանց համար արդեն ապահովված է: Իսկ փոքրաթիվ իսկական գիտնականներին անմիջապես իրենցով կանեն արևմտյան ընկերությունները, որոնց արդեն բավականաչափ բաժին է տրամադրված նախագծում: Այսինքն` հարթակ է պատրաստվում ոչ թե «ուղեղների»  վերադարձի, այլ դրանք ավելի ինտենսիվորեն Արևմուտք արտահանելու համար: Եթե մինչ այդ Ռուսաստանն Արևմուտք էր արտահանում հիմնականում անչափահաս երեխաներ և անառակ կանայք, ապա այժմ խթանվում է ինտելեկտուալ ստրուկների արտահանումը: Իսկ այնտեղից կվերադարձնեն ոչ թե «ուղեղներ», այլ «հուսալքված կեղտ»...

                

Ինովացիոն փքված թշեր

Մինչև վերջին ժամանակներս Արևմուտքում ինովացիաների խթանման առավել առաջադեմ եղանակ էին համարվում ոչ մեծ հայթեք ընկերությունները, որոնք ցանկացած հեռանկարային նախագծի համար կարող էին համեմատաբար հեշտ փոխառու միջոցներ ստանալ: Այդ ընկերությունները հաճախ ոչ մի հստակ տարածքային ամրագրում չունեին և աշխատում էին «վիրտուալ նախագծի»  սկզբունքով, երբ աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանը և իր աշխատանքային ժամն ինքնուրույն է ծրագրում: Առավել մեծ մասշտաբի նախագծերը` կապված ծավալուն հետազոտությունների և արտադրության հետ, կատարվում էին արդեն գերկորպորացիաների կողմից, որոնք ի վիճակի էին գործը ոչ միայն արագ արտադրության հասցնել, այլև ապահովել մոնոպոլ շահութաբերություն, նշանակում է` երաշխավորել փոխառված միջոցների վերադարձը: Սակայն համաշխարհային ռեցեսիայի և բանկային քաղաքականության վերանայման արդյունքում այդ կազմտեխնոլոգիան նույնպես մեռավ կամ գտնվում է հոգեվարքի փուլում: Էժան վարկերը երկար ժամանակով վերջացան: Ըստ էության, ինովացիաներում ներդրումներ անելու համար պետությունից բացի ուրիշ ոչ ոք չի մնացել: Եվ դա ոչ միայն Ռուսաստանի, այլև գլոբալ խնդիր է:

Այսպիսով, այսօրվա դրությամբ աշխատունակ կազմակերպական տեխնոլոգիան կարելի է պատկերացնել միայն «տիեզերական մեկնարկի»  մոդելի տեսքով, որտեղ հիմնական ջանքերը գործադրվում են պետության կողմից: Դա կարող էր աշխատել հետևյալ կերպ. հատուկ դրա համար նախատեսված պետական փորձագիտական կազմակերպությունները մշտական հիմունքներով հետևում են գիտական հրապարակումներին` ի հայտ բերելու համար հեռանկարային տեխնոլոգիաները և դրանց հիմքի վրա մրցունակ արտադրանք ստեղծելու հնարավորությունները: Նախնական փուլում գնահատվում է այս կամ այն տեխնոլոգիայի պոտենցիալ նշանակությունը, ինչպես նաև առևտրային հաջողության հնարավորությունը: «Տիեզերական մեկնարկի»  մոդելի շրջանակում դա համապատասխանում է «ուղեծրի»  հարմար պարամետրերի որոնմանը:

Այնուհետև ընտրված տեխնոլոգիայի զարգացումը պլանավորվում է «մեծ թռիչքի»  տենդագին տեմպով, երբ առավելագույն ջանքեր են գործադրվում` հասնելու և անցնելու համար պոտենցիալ մրցակիցներից: Այդ դեպքում արդեն կարելի է հույս ունենալ, որ առևտրային փուլ անցնելով նախագիծը գերշահույթ կբերի: Հակառակ պարագայում հեռանկարը, թե նախագիծն ինչ-որ կերպ կինքնածախսածածկվի, զգալիորեն նվազում է: Եվ նախագծի իրականացման առաջին` «ուղեծիր»  դուրս գալու»  փուլը վճռականն է: Այս փուլում պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի նախագծի պատասխանատվությունը: Առաջին փուլում «մասնավոր-պետական գործընկերության»  մասին բոլոր խոսակցությունները «սատանայից են»: Եթե նման մեխանիզմը չէր աշխատում նույնիսկ վարկային առատության դարաշրջանում, ապա հիմա դրա մասին ընդհանրապես կարելի է մոռանալ...

Դրա փոխարեն որպես փաստ պետք է ընդունել անխուսափելիությունն այն բանի, որ նախագծի «ուղեծիր դուրս գալը»  կիրականացնի պետությունը: Եվ այստեղ ցանկացած թերֆինանսավորում պետք է բացառվի: Տեխնոլոգիական նախագծի թերֆինանսավորումն ըստ էության ժողովրդական միջոցները վատնելու հնարամիտ եղանակ է: Չէ՞ որ այս դեպքում ոչ հասարակությունն ընդհանրապես և ոչ էլ մասնավոր կորպորացիաները, որոնք հետագայում պետք է աջակցեն նախագծին, շահույթ չեն ստանում, և ինովացիայի ներդրման հեռանկարն ինքը մշուշոտ է դառնում:

Այնպես, ինչպես անհնար է տիեզերական արբանյակը կիսով չափ ուղեծիր դուրս բերել, ճիշտ այդպես էլ անհնար է նոր տեխնոլոգիա ներդնել` ծախսերը խնայելով: Տիեզերական արագությունը կամ ձեռք է բերվում, կամ` ոչ, երրորդ ուղի չկա: Կամ արբանյակը դուրս է գալիս տիեզերք և արդեն ազատ թռչում է այնտեղ, կամ վայր է ընկնում և այրվում մթնոլորտում:

Եվ այս հարցում չենք կարող չհամաձայնել Չուբայսի հետ, երբ ասում է, որ «անհնար է գինը նվազագույնի հասցնելու սկզբունքով ֆինանսավորել ԳՀԻ-ները: Այստեղ հարկավոր են խոշոր, մասշտաբային և նշանակալի որոշումներ»: Դե ինչ, անգամ թշնամին երբեմն ճիշտ բաներ է ասում, և մենք չպետք է մերժենք ճշմարտությունը միայն այն բանի համար, որ այն հնչել է թշնամու շուրթերից...             

Այսպիսով, անհրաժեշտ է ծրագրված ծախսերի գրագետ հաշվարկ, միևնույն ժամանակ` նաև առավելագույն հավակնոտ փոխզիջում միաժամանակ վարվող ծրագրերի ծավալի և տնտեսության հնարավորությունների միջև: Ցանկացած ինովացիոն նախագիծ, որին ձեռնամուխ է եղել պետությունը, պետք է ամբողջությամբ ֆինանսավորվի, և հաշվի առնելով չնախատեսված անխուսափելի ծախսերը, հարկավոր է պատրաստ լինել միջոցների որոշ գերածախսի: Ուստի, կուդրինյան տիպի ցանկացած դիմադրություն  լիարժեք ֆինանսավորմանը պետք է դիտարկել որպես դիվերսիա պետության շահերի դեմ կամ, առնվազն, պետական անարդյունավետության թողտվություն:

Ի դեպ, գերածախսի աստիճանը նույնպես ուղղակիորեն կախված է պետական հաստատությունների արդյունավետությունից և անուղղակիորեն` դինամիկ կադրային քաղաքականությունից: Իհարկե, կադրերի թարմացման նման դինամիկ և համառ քաղաքականությունն անհնար է, քանի դեռ Ռուսաստանում երկրի ղեկին է ելցինյան հին գվարդիան: Ուստի, երեսուն տարեկանների սերնդի առաջնահերթ նպատակն այդ գվարդիան իշխանությունից հեռացնելն է:

 

Ռուս նացիոնալիստի հավակնոտ եսասիրությունը

Իհարկե, Ռուսաստանի ներկայիս էլիտան հենց այնպես նման սցենարի երբեք չի համաձայնի, քանի որ դա հավասարազոր է քաղաքական ասպարեզից հեռանալուն, որին կհետևի թալանած սեփականությունը վերադարձնելը: Այսպիսով, ինովացիոն զարգացումը Ռուսաստանում հնարավոր է դառնում միայն քաղաքական հեղափոխությունից հետո, երբ այս կամ այն ճանապարհով իշխանության կգան նոր մարդիկ, որոնք կապված չեն լինի հայտնի «ընտանիքի»  հետ ու դաստիարակված կլինեն ազգայնական պարադիգմի ոգով: Այս սերունդն իր հայացքները ձևավորել է 90-ականներին, և այն, ըստ մոտիվացիայի աղբյուրների, ակնհայտորեն բաժանված է երկու մեծ խմբի: Մեծամասնությունն առաջնորդվում է զուտ նյութական հակումներով, առանց որևէ գաղափարական կողմնորոշիչի, լինեն նրանք խորհրդային, թե լիբերալ: Այս մեծամասնությունը, որին պետք է վերագրել նաև այնպիսի տիպաժների, որոնցից է Աննա Կուշչենկո-Չապմանը, պատրաստ է կարիերա սարքել այնտեղ, որտեղ դրա համար լավագույն պայմանները կան, և ծառայել այն տերերին, որոնք ավելի լավ են վարձատրում: Ընդ որում, ծառայել ազնիվ ու բարեխղճորեն, առանց խորհրդային ժամանակների ծուլության ու «գլխում ազատական խավարասերներ ունենալու»: Բայց, իհարկե, որպեսզի ամեն ինչ արժանավայել լինի. ապահովագրություն, թոշակ, արձակման նպաստ: Այսինքն` ոչ թե գաղափարի ստրուկներ, այլ տիպիկ «բանական եսասերներ»` բառի չեռնիշևսկիական իմաստով:

Իսկ այս սերնդի փոքրամասնությունը զգում է, որ կարող է ավելին անել, զուրկ է նաև սովետականներին հատուկ «գաղափարական ավտոմատիզմից»  և սեփական դոկտրինն ընտրում է զուտ պրագմատիկ, սեփական կաշվից բխող նկատառումներից: Այդ նկատառումները կարելի է «հավակնոտ եսասիրություն»  անվանել: Եվ հենց անձնական հավակնոտության հետևանքով  էլ նրանք ընտրում են նացիոնալիզմը: Նրանք պատրաստ չեն տիրոջ մոտ սպասավոր լինել և հիանալի հասկանում են, որ տարագրության մեջ անհնար է իրականացնել կարիերայի հետ կապված իրենց ձգտումները: Այնտեղ ցանկացած միգրանտ վերջնարդյունքում դեմ է առնում «ապակե առաստաղի», իսկ եթե շարունակում է «ցնցվել», նրան, ինչպես Կուշչենկո-Չապմանին, արագ «տեղն են նստեցնում»: Այլ խոսքով` կարիերայի աճի այս նոր գեներացիայի հավակնություններին համարժեք տարածք կարող է հատկացնել միայն սեփական տերությունը: Բայց դրա համար պետությունը պետք է էֆեկտիվ լինի, որն, իր հերթին, դրա համար պետք է ռուսական նացիոնալիստական լինի:

Հարկ չկա բացատրելու, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում, այս սերնդի ակնկալիքների ուղիղ հակառակն է: Ինովացիոն զարգացման ձախողումները, բարեփոխումների ձգձգումը, որոնցից դժգոհում է նախագահը, քաղաքական փակուղու հետևանքն են: Ռուսական էլիտան չի ցանկանում կամավոր իշխանությունը հանձնել 30 տարեկանների սերնդին, քանի որ նրանք այն այլևս երբեք հետ չեն տա: Վերջիններին մնում է հուսալ, որ քաղաքական պերտուրբացիա կկատարվի կամ մեծ պատերազմ տեղի կունենա, երբ ֆիզիկական սպառնալիքը կստիպի տեղի էլիտաներին ավելի համաձայնողական լինել իշխանության հարցում: Եվ եթե հարցնելու լինեք, թե ինչն է ստիպում երիտասարդ հավակնոտ քաղաքացիներին ատել սեփական երկիրը և ցանկանալ, որ այն պարտվի հաջորդ պատերազմում կամ այլ ցնցումներ տենչալ, ապա դա հենց կադրային լճացումն է, այն, որ մի ամբողջ սերունդ հնարավորություն չունի իրականացնել կարիերայի հետ կապված իր ցանկությունները գոյություն ունեցող պայմաններում: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս փորձը, բանը «համակարգը չէ»: Ինչպիսին էլ լինի կառավարման համակարգը, եթե դրանում կադրային դինամիկա չկա, եթե ղեկավարները, ներառյալ` բարձրագույն կազմը, չեն ազատում իրենց պաշտոնները և նրանց փոխարեն թեկուզև հինգ տարին մեկ ավելի երիտասարդ ու հավակնոտ մարդիկ չեն գալիս, ուղեղների խմորումն ու հեղափոխական տրամադրությունների աճը երաշխավորված են:

 

Անառակները` կապիտանական կամրջակին

Ցավոք, երկիրն առայժմ ավելի է մխրճվում նախահեղափոխական լճացման սարդոստայնը: Ֆինանսական ճգնաժամը, որի հետ մեծ հույսեր էին կապում` որպես «ապաքինման միջոցի», և որը կոչված էր թմբիրից դուրս բերել Ռուսաստանը, անգամ մեկ երրորդով չարդարացրեց իր հետ կապված հույսերը: Եվ երբ Չուբայսը ինովացիոն զարգացման ծրագրերի իրականացման համար միանձնյա ղեկավարության և, համապատասխանաբար, անհատական պատասխանատվության կոչ է անում, նա կամ իսկապես չի հասկանում այն, ինչ տեղի է ունենում, կամ մեզնից թաքցնում է պատճառներն այն բանի, թե ինչու առայսօր այս պայմանը չի կատարվում:

Իսկ պատճառը բավական պարզ է. անհատական պատասխանատվությունը միշտ էլ հավելյալ կարիերային ռիսկ է պարունակում: Չէ՞ որ այս պարագայում, եթե ինչ-որ բան արված չէ, միշտ հասկանալի է, թե ով է մեղավոր: Սկզբունքորեն, ինչ էլ որ նավի վրա կատարվի, վերջին հաշվով ամեն ինչի համար պատասխանատուն կապիտանն է: Ճարպակալած ու կադրային բազմամյա լճացումից այլասերված էլիտայի ինչի՞ն է պետք նման պարզությունը: Անհամեմատ ավելի հեշտ ու պակաս ռիսկային է «ղեկավարել»  բոլորին և ոչ մի բանի համար պատասխանատու չլինել: Իսկ եթե հանկարծ բան պատահի, «մեղավորը սլաքավարն է», ինչպես վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ նախագահի հանձնարարականները չկատարելու համար նախարարներին ազատելու փոխարեն վարչապետը նախազգուշացում է հայտարարում նրանց տեղակալներին: Կարծես թե ճյուղի համար պատասխանատուն նախարարը չէ` վարչապետի հետ միասին: «Ազգի լիդերն»  իր նախարարներին նույնիսկ չհանդիմանեց և ինքնաքննադատությամբ էլ հանդես չեկավ: Էլ ո՞ւր մնաց անհատական պատասխանատվությունը: Եվ ո՞րն է էլիտաներին տրվող անհրաժեշտ ազդանշանը: Ակնհայտ է, որ արդի պայմաններում անհատական պատասխանատվության սկզբունքն անհնար է իրականացնել առանց կադրային հեղափոխության:

«Ղեկավարությունը չի կարող և չի կարողանա լուծել այս խնդիրը: Նման բարդության խնդիրը նախարարի ու նախարարության, կառավարության կամ նախագահի խնդիրը չէ: Դա ինտելեկտուալ էլիտայի խնդիրն է»,- տրտնջում է Չուբայսն իր ելույթում:     

Այդպես կլիներ, բայց միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերեր ուրիշ, այլ ոչ թե ներկայիս էլիտային, որը բաղկացած է քաղաքական անառակներից ու կավատներից: Ռուսական արդի էլիտայի խնդիրը գեդոնիստական իր օրգազմը որքան հնարավոր է շատ երկարաձգելն է, ուրիշ ոչինչ:

«Այն ամենն, ինչ ասացի, թեմայի թույլ, գունատ, վեհերոտ, թերի, կիսատ և անապացույց նախաբան է»,- ուսանողական լսարանի առջև շարունակում է սեթևեթել Անատոլի Բորիսովիչը: Բայց հենց այստեղ նա լրիվ իրավացի է սեփական ինքնագնահատման մեջ: Ինչպես ասում են. հինգ միավոր ինքնաքննադատության համար:

Ելույթի ավարտին Չուբայսը, մեր կարծիքով, «աղաղակում է անապատում». «Համարձակվում եմ ասել, որ այն, ինչ կարդացել եմ, հազարավոր հաստափոր ու բարակ հրապարակումներ, չի լուծում այս խնդիրը: Ես չեմ տեսնում այն փաստաթուղթը, որը կհամապատասխաներ հարցումներին: Նշանակում է` այսօր ոչ թե մեր կառավարությունն է հետ մնացել, այլ մենք` ձեզ հետ միասին: Մենք ձեզ հետ միասին չենք ձևակերպել այս հարցի ըմբռնելի, ամբողջական պատասխանը: Դուք էլ հենց պետք է տաք դրա պատասխանը»:

Այն գրքերը չեք կարդում, Անատոլի Բորիսովիչ: Ամեն ինչ անհամեմատ ավելի հեշտ է. եթե հասարակաց տունը դադարել է եկամուտ բերել, անառակներին փոխեք, ոչ թե վարագույրները: Ինչպես ասում են. «կադրերն են որոշում ամեն ինչ»:     

 

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ (GEORGE FRIEDMAN)

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԹՍԱ

(նյութի մշտական հասցեն` http://www.stratfor.com/weekly/20100706_caucasus_cauldron-utm_source=GWeekly&utm_medium=email&utm_campaign=100707&utm_content=readmore&elq=4b2928c600294dae817c8260e793c008)

11.07.2010

Հուլիսի 4-ի հանգստյան օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի քանի հետաքրքիր այցելություն կատարեց: Նրա երթուղին ներառում էր Լեհաստանը և Ուկրաինան. երկու երկիրն էլ ինտրիգ պարունակող ընտրություն են` նկատի ունենալով Վաշինգտոնում Օբամայի և Մեդվեդևի վերջերս կայացած բանակցությունները: Սակայն նա եղավ նաև մի տարածաշրջանում, որը վերջին երկու տարում գրեթե անհետացել էր ամերիկյան ռազմավարության ռադարների տեսադաշտից. նա այցելեց Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:

Այցը Լեհաստան համընկավ հակահրթիռային պաշտպանության մասին նոր համաձայնագրի ստորագրմանը և կոչված էր աջակցելու ամերիկա-լեհական հարաբերություններին` մեր կողմից ավելի վաղ նկարագրված գերմանա-ռուսական քննարկումների առկայության ֆոնին: Կանգառն Ուկրաինայում նպատակ ուներ պարզապես նշանավորել իր ներկայությունը մի երկրում, որն արագ գլորվում է դեպի ռուսական ծիր: Երկու դեպքում էլ այցի կենտրոնում ռուսներն էին: Անկախ այն բանից, թե որքան ջերմ դարձավ մթնոլորտն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, փաստը մնում է փաստ. ռուսները շարունակում են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը և օգտվում են եվրոպական անկայունությունից` այնտեղ նոր հարաբերություններ հաստատելու համար: Միացյալ Նահանգները նախկինի պես զբաղված է Իրաքում և Աֆղանստանում, սահմանափակ լրացուցիչ պոտենցիալ ունի, որը կարելի է օգտագործել ռուսներին դիմակայելու համար: Ոչ մի մթնոլորտ չի կարող թաքցնել սա, համենայնդեպս` հաստատ ոչ լեհերից ու ուկրաինացիներից: Այնպես որ, եթե ԱՄՆ պետքարտուղարի այցը նշանային չէր, ապա գոնե խորհրդանշական ավանդ ունեցավ: Բայց այնտեղ, ուր բովանդակությունը քիչ է, խորհրդանիշն էլ նշանակություն ունի:

Փաստը, որ այցը Լեհաստան և Ուկրաինա այդքան ակնհայտորեն կապված էր Ռուսաստանի հետ, էլ ավելի հետաքրքիր է դարձնում այցը Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Կովկասյան շրջայցի ժամանակ Քլինթոնի արած հայտարարությունները դրական էին, ինչպես և պետք էր սպասել: Նա աջակցություն հայտնեց Վրաստանին` չխոստանալով, սակայն, որ ամերիկյան զենք կմատակարարվի այս երկրին, որը Վրաստանը կարող էր օգտագործել երկրի հյուսիսային շրջաններում (որոնք անջատվել են նրանից) տեղակայված ռուսական զորքերի դեմ: Ադրբեջանում և Հայաստանում նա կոչ արեց երկու երկրներին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո ուժով վերցրել է այս վիճելի տարածաշրջանը, որը գտնվում է Ադրբեջանի արևմուտքում: Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը ՄԱԿ բանաձևին համապատասխան` ազգային անվտանգության և քաղաքական ռազմավարության հիմնարար հարց է: Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղից հեռանալը քաղաքականապես անհնար է:

Նշանակում է` Քլինթոնի բանակցությունների հորդորը և ամերիկյան օգնության առաջարկությունն առանձնապես նշանակալի անվանել չի կարելի, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ խոսքն այն մասին էր, որ Վաշինգտոնը մասնակցի բազմակողմ, այլ ոչ թե երկկողմ բանակցություններին: Սա հատկապես ճիշտ է այն լույսի ներքո, որ Քլինթոնը, թերևս, մատնանշել է, թե թուրք-հայկական բանակցությունների ձախողումը Թուրքիայի գործողությունների արդյունքն էր, և որ հենց Թուրքիան պետք է անի հաջորդ քայլը: Հաշվի առնելով այն փաստը, որ մակերեսորեն նրա այցը, թերևս, քիչ արդյունքներ բերեց, և առանձնակի ոչ մի արդյունք նույնիսկ չէր էլ ենթադրվում, արժե մի փոքր ժամանակ ծախսել` հասկանալու համար, թե ինչու էր նա ընդհանրապես այնտեղ գնացել և որն է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը:

 

Կովկասի ռազմավարական նշանակությունը

Կովկասն այն վայրն է, ուր հանգուցվում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: 19-րդ դարի մեծ մասն այս երեք տերությունները պայքարել են տարածաշրջանում գերիշխանություն ունենալու համար: Այդ վեճը սառեցվեց խորհրդային շրջանում, բայց հիմա ամեն ինչ կրկին սկսվել է: Առաջնային այս տերություններից ոչ մեկն ուղղակիորեն չի վերահսկում տարածաշրջանը, բայց գոյություն ունեն երկրորդային մրցակցություններ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ, որոնք տեղի են ունենում ինչպես այդ երկրորդային երկրների, այնպես էլ երկրորդայինների և առաջնային տերությունների միջև: Հաշվի առնելով այն փաստը, որ տարածաշրջանում հանգուցված են ռուսները, իրանցիները և թուրքերը, համաշխարհային տերության (ԱՄՆ) շահը դրա հանդեպ անխուսափելի է. այստեղից էլ Հիլարի Քլինթոնի այցը:

Աշխարհի բոլոր տարածաշրջաններից Կովկասն առավել պայթյունավտանգն է: Այստեղ ավելի մեծ է խոշոր տերությունների և Միացյալ Նահանգների ներգրավվելու հավանականությունը: Հիմա այնտեղ հանգիստ է, բայց ինչպես և 1990թ. Բալկաններում, պարտադիր չէ, որ անդորրը հանգստացնի խաղացողներից որևէ մեկին: Այսպիսով, մենք ունենք յոթ խաղացող մի շատ փոքրիկ տարածաշրջանում: Կովկասը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանով, Իրանով ու Թուրքիայով շրջանակված և պարբերաբար Վաշինգտոնի կողմից խառնվող մի կաթսա, որի համար երեք խոշոր տերություններից յուրաքանչյուրը տարբեր աստիճանի հատուկ մարտահրավերներ է բերում:

Կովկասյան տարածաշրջանը գերիշխում է Սև և Կասպից ծովերի ցամաքային կամարի վրա: Այդ կամարը հարավում միացնում է Թուրքիան և Իրանը Ռուսաստանի հետ հյուսիսում: Տարածաշրջանը բաժանված է երկու` հյուսիսում Մեծ և հարավում Փոքր Կովկասյան լեռնաշղթաների և երկու միմյանցից անջատ դաշտավայրերի միջև. մեկը գտնվում է արևմտյան Վրաստանում, Սև ծովի ափին, մյուսը` ավելի մեծը, Ադրբեջանի արևելքում, Քուռ գետի ափին: Նեղ գետահովիտը հատում է Վրաստանը` միացնելով երկու դաշտավայրերը:

Մեծ Կովկասյան լեռնաշղթան Ռուսաստանի հարավային սահմանն է: Այդ լեռներից դեպի հյուսիս, արևելքից դեպի արևմուտք ընկած է Ռուսաստանի հարթավայրային գյուղատնտեսական կենտրոնը; Ուստի, 19-րդ դարի հենց սկզբից Ռուսաստանը մարտնչում էր Կովկասի զգալի հատվածի համար` չեզոքացնելու համար Թուրքական կամ Պարսկական կայսրության ցանկացած հավակնություն: Կովկասյան լեռներն այնքան դժվարանցանելի են խոշոր զինուժի տեղաշարժման համար, որ քանի դեռ Ռուսաստանն իր վերահսկողության տակ է պահում Կովկասի թեկուզև մի հատվածը, նրա հարավային սահմաններն անվտանգության մեջ են: 19-րդ դարի երկրորդ կեսին և խորհրդային դարաշրջանի մեծ մասում (բացի ԽՍՀՄ ստեղծման առաջին տարիների մի կարճ փուլից) խորհրդային դիրքերը Կովկասում գտնվում էին Թուրքիայի և Պարսկաստանի (այնուհետև` Իրան) սահմանների մոտ: Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը Խորհրդային Միության կազմի մեջ ներառվեցին, ինչը հնարավորություն ընձեռեց խորհուրդների երկրին ավելի խորանալ Կովկասում, դրա հետ մեկտեղ` նաև անվտանգության ավելի մեծ երաշխիքներ ունենալ:

Խորհրդային Միության փլուզումից հետո անդրկովկասյան երեք հանրապետություններն անջատվեցին Մոսկվայից` ռուսական սահմանը դեպի հյուսիս հետ մղելով 160-ից մինչև 320 կիլոմետր: Ռուսները պահպանեցին իրենց դիրքերը Կովկասում, բայց այդ դիրքերն այլևս անվտանգ չէին: Կովկասի հյուսիսային մասում Չեչնիան էր, Ինգուշեթիան, Դաղստանը և այլ հանրապետություններ, որոնցում զգալի իսլամական խռովություններ էին տեղի ունենում: Եթե ռուսները թողնեին հյուսիսարևելյան Կովկասը, նրանց պաշտպանությունը կխաթարվեր: Բայց, մնալով այնտեղ, նրանք երես առ երես հայտնվում էին անվերջանալի մարտերի հետ:

Վրաստանը երկար սահման ունի Ռուսաստանի հետ: Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած քաոսում Վրաստանի տարբեր շրջաններ փորձեցին ռուսական աջակցությամբ անջատվել նրանից: Վրացական տեսակետից` Ռուսաստանը սպառնալիք էր ներկայացնում: Բայց ռուսական տեսակետից Վրաստանը կրկնակի սպառնալիք էր ներկայացնում: Նախ` ռուսները վրացիներին կասկածում էին այն բանում, որ 1990-ական թթ. վերջիններն աջակցում էին չեչեն խռովարարներին: Վրացիները ժխտում են այդ մեղադրանքը: Երկրորդ և ավելի կարևոր սպառնալիքն այն էր, որ Միացյալ Նահանգները Վրաստանն ընտրել էր որպես տարածաշրջանում իր հիմնական դաշնակից: Այս ընտրությունը խելամիտ էր թվում, եթե Միացյալ Նահանգները վարում էր Ռուսաստանը շրջապատելու քաղաքականություն, իսկ Վաշինգտոնը դրանով էր զբաղված 1990-ականներից սկսած (թեև 2001թ. հետո փոքր-ինչ շեղվեց այդ ռազմավարությունից): Իրենց սահմանի պարագծով ԱՄՆ ցուցաբերած ճնշմանն ի պատասխան ռուսները 2008թ. պատասխան հարված հասցրին Վրաստանին` ցուցադրելու համար ԱՄՆ անզորությունը տարածաշրջանում:

Ռուսները սերտ հարաբերություններ ունեն նաև Հայաստանի հետ, որտեղ նախկինի պես տեղակայված են ավելի քան 3000 զինծառայող: Հայերը խոր թշնամանք ունեն թուրքերի հանդեպ և պահանջում են, որ Թուրքիան ճանաչի հայերի զանգվածային սպանությունները 1915-16թթ.: Հայերը և թուրքերը վերջերս բանակցություններ էին վարում հարաբերությունների կարգավորման շուրջ, բայց այդ բանակցությունները տապալվեցին. մեր կարծիքով` դա տեղի ունեցավ ռուսական միջամտության պատճառով: Հարցն ավելի բարդացվեց, երբ ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն մարտին հավանություն տվեց Թուրքիային հայերի ցեղասպանության համար դատապարտող բանաձևին, ինչն իր հերթին առաջ բերեց թուրքերի կատաղությունը:

Հայաստանի դեմ հանդիպական մեղադրանքներից մեկն այն է, որ Հայաստանն ինքն է զանգվածային սպանություններ իրականացրել ադրբեջանցիների դեմ: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես առաջ այն պատերազմ է սկսել Ադրբեջանի հետ, երբ էթնիկ զտումների են ենթարկվել Ադրբեջանի արևմուտքում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հարյուր հազարավոր ադրբեջանցիներ: Այդ պատերազմի արդյունքում Ադրբեջանում ի հայտ եկավ փախստականների հսկայական թվաքանակ: Թեև ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտեց ներխուժումը, դիվանագետների լեզվով ասած` հակամարտությունը սառեցվեց:

 

Ադրբեջանի կարևորությունը

Ադրբեջանն իր կողմից չի կարող թույլ տալ իրեն պատերազմ մղել Հայաստանում գտնվող ռուսական զորքերի դեմ, քանի որ նույնպես հյուսիսային սահման ունի Ռուսաստանի հետ: Ադրբեջանը բախվում է նաև բավական էական իրանական հիմնախնդրի հետ: Իրանում ապրող ադրբեջանցիների թիվը գերազանցում է նրանց թվաքանակը բուն Ադրբեջանում: Իրանի գլխավոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին` բոլորին հայտնի այս իրանցին, ադրբեջանական ծագում ունի: Խորհուրդներն օկուպացրին ամբողջ Ադրբեջանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց պատերազմից հետո ստիպված էին նահանջել բրիտանական և ամերիկյան ճնշման տակ` Ադրբեջանի մեծ մասը թողնելով Իրանի կազմում: Մնացած մասը դարձավ խորհրդային հանրապետություն, իսկ հետո` անկախ պետություն:

Ադրբեջանցիները խիստ անհանգստացած են իրանցիներով: Ադրբեջանի և Իրանի միջև խոր տարբերություններ կան: Ադրբեջանը մահմեդական, բայց աշխարհիկ պետություն է: Այն սերտ և պաշտոնական կապեր ունի Իսրայելի հետ, աջակցում էր պատերազմին Աֆղանստանում և Միացյալ Նահանգներին օբյեկտներ էր տրամադրում երկիր բեռներ տեղափոխելու համար: Ադրբեջանցիները պնդում են, որ Իրանը հոգևորականներ է ուղարկում հյուսիս Բաքվի ռեժիմին սպառնացող շիական դպրոցներ բացելու համար: Ակնհայտ է, որ Իրանն Ադրբեջանում նաև իր հետախուզական ցանցն ունի:

Իրավիճակն ավելի է բարդանում այն փաստով, որ Ադրբեջանը վաղուց արդեն խոշոր նավթարտադրող է և վերջերս դարձել է նաև բնական գազ արտահանող` վաճառելով այն Թուրքիային Վրաստանի տարածքով անցնող գազատարի միջոցով: Ըստ թուրքական տեսակետի` դա Ռուսաստանի և Իրանի էներգառեսուրսների աղբյուրների այլընտրանք է, ինչը, հավանաբար, ուրախացնում է Միացյալ Նահանգներին: Սա է նաև ակնհայտ պատճառն այն բանի, որ Ռուսաստանը կարծում է, թե Ադրբեջանը խարխլում է իր դիրքերը որպես տարածաշրջանում էներգառեսուրսների գլխավոր արտահանող:

Ռուսները շահագրգռված են շարժվել դեպի հարավ` Վրաստան, ինչը ցուցադրեցին 2008թ.: Ակնհայտ է, որ եթե նրանք կարողանային անել դա` նախընտրելով փոխել կառավարությունն ու քաղաքականությունը Թբիլիսիում, նրանք կմիացնեին իրենց դիրքերը Հայաստանում և զգալի ուժ կդառնային և՛ թուրքական սահմանի մոտ, և՛ Ադրբեջանի կողքին: Ռուսները կուզենային իրենց էներգետիկ ռազմավարության մեջ ինտեգրել ադրբեջանական էներգառեսուրսների արտահանումը, ինչը կհանգեցներ իշխանության կենտրոնացմանը ռուսների ձեռքում և կուժեղացներ Ռուսաստանի ազդեցությունը սահմանամերձ երկրներում: Սրա ապացույցն է Ռուսաստանի վերջերս արած առաջարկությունը` եվրոպական գներով գնել Ադրբեջանում արդյունահանված ողջ բնական գազը: Թուրքերը, բնականաբար, կընդդիմանան դրան այն նույն պատճառով, ինչով որ ռուսներն ուզում են կնքել այդ գործարքը: Հետևաբար, Թուրքիան պետք է աջակցի Վրաստանին:

Իրանը, որը պետք է դիտարկել ոչ միայն որպես պարսկական, այլ նաև ադրբեջանական երկիր, երկու առիթ ունի Ադրբեջանի նկատմամբ գերիշխանություն ցանկանալու համար: Նախ` դա Թեհրանի համար հասանելի կդարձնի Բաքվի նավթը, և երկրորդ` իրանցիներին ռազմավարական դիրքեր կապահովի ռուսների հետ բանակցություններում, ինչը ներկա պահին նրանք չունեն: Բացի այդ, չնայած Իրանում տեղի ունեցող հուզումների վերաբերյալ բոլոր խոսակցություններին, Թեհրանի ամենախոցելի տեղը երկարաժամկետ հեռանկարում Իրանում ապրող ադրբեջանցիների պոտենցիալ ցանկությունն է` միանալ անկախ ադրբեջանական պետությանը: Առայժմ դա նույնիսկ հեռանկարում չկա, բայց եթե իրանական պետությունում մի ինչ-որ խոցելի պահ կա, ապա դա հենց սա է:

Նայեք սրան ամերիկյան դիրքերից: Երբ նայում ենք քարտեզին, նկատում ենք, որ Ադրբեջանը սահմանակից է և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին: Ինքնին ռազմավարական այս դիրքն այն վերածում է կարևոր ակտիվի Միացյալ Նահանգների համար: Ավելացրեք սրան նավթը և ամերիկյան ընկերությունների ներդրումները, և Ադրբեջանը դառնում է էլ ավելի հրապուրիչ: Հավելեք նաև այն փաստը, որ նրա նավթային արտահանումն աջակցում է Թուրքիային և թուլացնում ռուսական ազդեցությունը, և նրա արժեքն էլ ավելի է բարձրանում: Ի վերջո, ավելացրեք սրան այն փաստը, որ Թուրքիան զայրացրել է Ադրբեջանին` բանակցություններ սկսելով Հայաստանի հետ` առանց Լեռնային Ղարաբաղի հարցը ցանկացած պայմանավորվածության հետ կապելու: Մի խոսքով` Միացյալ Նահանգները հնարավորություն ունի շահավետ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, որոնք ԱՄՆ ձեռքը կհանձնեն Թուրքիայի համար նավթի աղբյուրներից մեկը: Այն ժամանակ, երբ թուրքերը գիտակցում են իրենց նվազող կախվածությունը Միացյալ Նահանգներից, այն ամենը, ինչ կարող է մեծացնել այդ կախվածությունը, հօգուտ Վաշինգտոնի է: Ավելին, Ադրբեջանն այն պլատֆորմն է, որի օգնությամբ Վաշինգտոնը կարող է անհարմարություններ պատճառել իրանցիներին կամ էլ օգտագործել այն Թեհրանի հետ բանակցություններ վարելու համար:

Ամերիկյան ռազմավարությունը պետք է ներառի նաև Վրաստանը, բայց Վրաստանը միշտ ավելի թույլ կլինի, քան Ռուսաստանը, և եթե միայն Միացյալ Նահանգները պատրաստ չէ այնտեղ մեծ կազմավորումներ տեղակայել, ռուսները կարող են գործել բացահայտ կամ քողարկված, ինչպես ցանկանան: Վրացական ռազմավարությունն ուժեղ թիկունք է պահանջում, ինչպիսին է Ադրբեջանը, ոչ միայն ռազմավարական տեսակետից, այլ նաև որպես ներդրումների աղբյուր Վրաստանի համար: Վրաստանը և Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, և երկարատև հեռանկարի համար նույնը կարելի է ասել այս երկու երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների մասին:

Ադրբեջանի համար ամենասուրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է: Միացյալ Նահանգների համար դա օրախնդիր հարց չէ, բայց ահա կայուն պլատֆորմի ստեղծումը տարածաշրջանում օրախնդիր է: Հայաստանը` ամենաթույլ երկիրը տնտեսական առումով, դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և նրա տարածքում տեղակայված են ռուսական զորքեր: Հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե ով է կառավարում Լեռնային Ղարաբաղում, և որ կա ՄԱԿ բանաձևը հօգուտ Ադրբեջանի, դժվար է հասկանալ, թե ինչու Վաշինգտոնն առ այսօր ըստ էության չեզոք է մնում այս հարցում: Եթե Միացյալ Նահանգները հավատարիմ է Վրաստանի հետ հարաբերություններին, ինչը Վաշինգտոնի պաշտոնական քաղաքականությունն է, ապա դրանից հետևում է, որ Սպիտակ տան` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ունակությունները կնպաստեն Ադրբեջանի և Միացյալ Նահանգների սերտ հարաբերությունների հաստատմանը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մեկ ամիս առաջ Ադրբեջան այցելեց, իսկ Քլինթոնն այնտեղ էր անցյալ հանգստյան օրը: Որքան էլ կողքից դիտողին բարդ թվա այս տարածաշրջանի քաղաքականությունը, նրա նշանակությունը Միացյալ Նահանգների համար ակնհայտորեն աճում է: Կարելի է ասել այսպես. աշխարհը ոչինչ չգիտեր Բոսնիայի և Կոսովոյի մասին, քանի դեռ այնտեղ պատերազմ չսկսվեց: Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան հավասարապես անհայտ են այսօր: Բայց անհայտ չեն մնա, եթե ռազմավարական գործողություններ ձեռնարկվեն: Մեզ առայժմ պարզ չէ` արդյո՞ք Քլինթոնի այցը պարզապես քաղաքավարական այց էր, թե՞ մտքում ինչ-որ ռազմավարություն ունի: Բայց ամերիկյան դիրքորոշման տրամաբանությունն այն էր, որ մենք պետք է Կովկասը դիտենք ռազմավարական առումով, և այդ դեպքում տրամաբանությունն ու տարածաշրջանային դինամիկան հուշում են Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am