Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հուլիս 2010, N 6

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

ՄԱՀՎԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

 

ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ

 

Եu չեմ սիրում կանխորոշված վախճան ու վերջ,

Կյանքից երբեք ես չեմ հոգնում, ինչ էլ լինի,

Եվ ցանկացած եղանակը չեմ սիրում հեչ,

Երբ չեմ երգում ուրախ երգերն իմ ցանկալի:

 

Ես չեմ սիրում լկտիությունը սառնասիրտ,

Զմայլանքին չեմ հավատում և, բացի այդ,

Նամակներս է երբ ընթերցում օտարն անկիրթ

Իմ թիկունքից` հետևելով ինձ աննկատ:

 

Ես չեմ սիրում, երբ դեռ կիսատ` հանկարծ փակում

Կամ զրույցը ընդհատում են տաք միջոցին,

Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում,

Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին:

 

Ես ատում եմ բամբասանքը ամեն տեսքի,

Կասկածի որդն ու հարգանքի խայթը թաքուն,

Կա՛մ երբ միշտ էլ` ի հեճուկս միայն մեկի,

Կա՛մ երկաթով հարվածում են երբ ապակուն:

 

Ես չեմ սիրում վստահությունը կուշտ ու գեր,

Լավն էն է` թող արգելակներն իմ չպահեն,

Ինձ տհաճ է, որ «պատիվ»  բառն է մոռացվել,

Որ պատվի տակ զրպարտանք է պահված ու քեն:

 

Երբ կոտրված թևեր եմ ես հանկարծ տեսնում,

Դիտմամբ գութ չի ծնվում իմ մեջ, իսկ այդ մասին`

Ես չեմ սիրում բռնություն ու անզորություն,

Միայն ափսոս խաչի հանված Տեր Հիսուսին:

 

Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին,

Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում,

Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին,

Էլ ուր մնաց` հոգուս մեջ են երբ որ թքում:

 

Ես չեմ սիրում բեմահարթակ ու ասպարեզ,

Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում,

Թող առջևում տեղաշարժեր լինեն պես-պես,

Դրանք հաստատ չեմ սիրելու երբեք կյանքում:

 

 

ԵՆԳԻԲԱՐՈՎԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԻՑ

 

Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ

Տխուր պահեր էր միայն գողանում.

Իր պիտույքները` գրիմ թե կեղծամ,

Ծաղրածուների ուրիշ նվիրում:

 

Ընդմիջումների լուսավոր պահին

Աննկատ, հանգիստ ու թեթևասահ

Հայտնվում էր նա հանդիսատեսին`

Երբեմն գլխին հիմար մի թասակ:

 

Երես է տվել ամեն ձեռնածու

Մեր ծիծաղատենչ փողոտ դիտողին,

Գոռում է ահա. «Սա ի՞նչ ծաղրածու,

Էլ ի՜նչ ծաղրածու` անծիծաղելի»;

 

Մենք էլ փնթփնթում, նետում ենք հատ-հատ.

«Թե դուրս ես եկել, դե ծիծաղեցրու»,

Իսկ նա մեր հոգուց այնպես աննկատ

Հենց այդ նույն պահին թախիծ է կորզում:

 

Կասկածում ենք դեռ, թե մեր այս դարում

Կրկես ունենանք համաշխարհային,

Սակայն ծաղրածուն այսքան դառնարյուն,

Այսքան անկենդան ու մռա՞յլ լինի...

 

Իսկ նա, որ կարծես չքվել էր, կրկին

Հայտնվել է ու ձեռքերով սահուն

Պիջակներ հագած մեր հոգու ներքին

Գրպաններից է թախիծ գողանում:

 

 

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ԻՄ, ԹԱԽԻԾ ԻՄ

Վարիացիաներ գնչուական թեմաներով

 

Շրջում էի ու թափառում կրնկակոխ կամ առջևից,

Զզում էի, որ շնչում եմ, կազդուրվում հազիվ,

Մի օձային թախիծ հանկարծ, կանաչ մի թախիծ

Ինչ-որ ճարպիկ մի շարժումով թռավ իմ վզին:

 

Ի՜նչ քաղաքներ ման չեմ եկել, սակայն իրեն չեմ ճանաչում,

Իսկ նա ահա շշնջում է. «Ոնց եմ սպասե՜լ»,

Ի՞նչ անեմ ես: Ո՞ւր գնամ: Որտե՞ղ կամ ինչո՞ւ:

Ինձնից անկախ` ես կապվեցի, իրեն ի՞նչ ասեմ:

 

Ուր ցանկանամ, դեռ ինչ-որ կերպ մենակ գնալ կարող եմ ես,

Ես ինքս իմ դատավորն եմ, գլխիս տեր-աղան,

Բայց լծվեցի լծաղեղին քեղաձիու պես.

Արտաքինից պարզ է, սակայն ներսից նենգ այնքան:

 

Վնասակար տիզի նման, հավատացե՛ք` չեմ զրպարտում,

Ես խրվել եմ ինքս իմ մեջ, ուս եմ թափ տալիս,

Ես ինքս ինձ մտրակում եմ, ես ինձ քոթակում,

Հակասություն ասածիս մեջ զուր եք ման գալիս:

 

Բա՛խտ իմ, նրան կա՛մ նվիրիր և կա՛մ փողով տուր ուրիշին,

Խոստանում եմ` քեզ հարկ կտամ մինչև զերեզման,

Ի՛մ տրտմություն` թոքախտավոր արարած չնչին,

Այդ ինչքան ես դու կենսունակ նոր ախտի նման:

 

Առավոտյան ձայն չի հանում, ինչքան ուզում ես մտրակիր,

Իսկ գիշերը մեկ էլ` շրը՛մփ, մեկնվում կողքիս,

Գեթ մի գիշեր ուրիշի մոտ գոնե գիշերիր,

Շան որդի է սուտ ասողը, չեմ խանդի ես քեզ...

 

 

ԴԻՄԱԿՆԵՐԸ

 

Քրքջում եմ, ինչպես ծուռ հայելու աոաջ.

Վարպետորեն, հավանաբար, ինձ ձեռ առան,

Կեռաքթեր, բացբերաններ` մինչև ականջ,

Ինչպես զվարթ պարահանդես վենետիկյան:

 

Օղակն իմ շուրջ նեղանում է կամաց-կամաց,

Ինձ խլում ու ներքաշում է շուրջպարն ահեղ,

Բոլորն այստեղ իմ բնական դեմքն անկասկած

Ընդունել են դրած ինչ-որ դիմակի տեղ:

 

Ճայթռիկներ, գունաթղթեր... Սակայն այն չէ,

Եվ դիմակներն ինձ են նայում կշտամբանքով,

Գոռգոռում են, որ ես դարձյալ չափի մեջ չեմ,

Որ կոխում եմ ոտքերն իրենց իմ ոտքերով:

 

Ես չգիտեմ, թե ինչ անեմ` փախչե՞մ շտապ,

Իսկ գուցե և ես նրանց հետ զվարճանա՞մ`

Հուսալով, որ գազանների դիմակի տակ

Դեռ մարդկային կերպարանքներ ու դեմքեր կան:

 

Ողջը դիմակ-կեղծամով են մի մարդու պես,

Հեքիաթային ու գրական հերոսներ են,

Իմ ձախ կողմում խեղկատակ է տխուր ու հեզ,

Մյուսը` դահիճ, և ապուշ է երրորդն ամեն:

 

Մեկը իրեն ջանացել է պարզերեսել,

Ճանաչվելուց թաքցնում է մեկը դեմքն իր,

Երրորդն իրոք անկարող է զանազանել

Իր դեմքն արդեն դիմակներից այս պարտադիր:

 

Շուրջպարում եմ ուղեկցությամբ իմ քրքիջի,

Բայց և այնպես անհանգիստ եմ ես նրանց հետ,

Բա որ մեկին դուր գա դիմակը դահիճի,

Եվ այն հանել չցանկանա նա այդուհետ...

 

Բա որ հանկարծ խեղկատակը ընդմիշտ թախծի`

Սիրահարված տխրությանը իր դիմակի...

Բա որ ապուշն իր դիմակը դեն չգցի

Եվ մոռանա բնությունից տրված դեմքին...

 

Ինչպե՞ս անեմ, որ բարի դեմք բաց չթողնեմ

Եվ անսխալ զանազանեմ ազնիվներին,

Բոլորն ախր ման են գալիս դիմակադեմ,

Որ քարերը չվնասեն իրենց դեմքին:

 

Դիմակների գաղտնիքի մեջ ահա մտա

Եվ վստահ եմ` ճիշտ է բացվում գաղտնիքը ինձ,

Որ շատերին դիմակները այս անկենդան

Պաշտպանում են թուք ու մրից և ապտակից...

 

 

ՈՐԴԻՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՃԱԿԱՏ

 

Այսօր չեն լսվում սրտի զարկ ու ճիչ,

Ճեմողներինն է դա արահետով,

Ընկնում եմ` կրծքիս ընդունած արճիճ,

Իսկ մտածելը հասցնում հետո.

 

ՙՀաստատ չեմ դառնա կռվից այս անգամ,

Գնում եմ, սակայն կգա ուրիշ մարդ»;

Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ,

Իսկ որդիները գնում են ճակատ:

 

Ինչ-որ մեկն անցավ խրամ-վիհն անել`

Որոշած` հետո թեկուզ ջրհեղեղ,

Իսկ ես խրամն իմ լքեցի, որ էլ

Չլինի արդեն ոչ մի ջրհեղեղ:

 

Հիմա աչքերս կփակվեն անկամ.

Ես ուժգին հողին կխփվեմ հաստատ:

Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ,

Իսկ որդիները գնում են ճակատ:

 

Իմ տեղն ո՞վ կգա` գրոհի գնա,

Եվ ո՞վ կհասնի կամրջին հենց էն,

Ու ես ցանկացա` թող լինի, ա՛յ, նա,

Որի վրա որ շորերը մեծ են:

 

Ես հասցնում եմ ծիծաղել անգամ`

Տեսնելով հետքից եկողին կճատ:

Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ,

Իսկ որդիները գնում են ճակատ:

 

Պայթյունների մեջ ի՜նչ սրտի տրոփ,

Բայց վերջին պահին լսեցի ես այն,

Որ վերջս վերջ չէ այս կյանքում իրոք.

Այն ինչ-որ մեկի սկիզբն է միայն:

 

Հիմա աչքերս կփակվեն անկամ,

Ես ուժգին հողին կխփվեմ հաստատ:

Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ.

Իսկ որդիները գնում են ճակատ:

 

 

ՄՈՒՍԱՅԻ ԱՑՑԵԼՈՒԹՑՈՒՆԸ

կամ

ԳՐԱԳՈՂԻ ԵՐԳԸ

 

Ես կպայթեմ հիմա տրիտոլի հսկա լիցքի նման,

Չգրելու մի չար լիցք կա իմ մեջ և... ցավ.

Հազիվ էր ինձ այսօր այցելել իմ Մուսան,

Մի քիչ նստեց հետս և հեռացավ:

 

Դրա համար գուցե նա լուրջ պատճառ ուներ,

Տրտնջալու հաստատ ես իրավունք չունեմ,

Պատկերացրեք հապա` ես... Մուսա... և... գիշեր,

Աստված գիտի, թե ինչ մտքեր մարդիկ ունեն:

 

Բայց մնալով մենակ` ես զգում եմ ամոթ,

Նույն այդ Մուսան, ախր, մարդիկ կհաստատեն,

Օրերով էր մնում, ասենք, Բլոկի մոտ,

Պուշկինի մոտ ապրում` դուրս չգալով արդեն:

 

Նրա գալն ինձ փութով սեղանի մոտ տարավ,

Ների՜ր, աստվա՛ծ, մեղա՜, երանի թե չգար,

Երբ հեռացավ, երգի ցանկությունս կորավ,

Եվ իմ երեք ռուբլին` գուցե տաքսու համար...

 

Ես` մոլեգնած գազան, պատեպատ եմ խփվում,

Աստված իր հետ, Մուսան... ես ներել եմ նրան,

Ինչ-որ մեկի մոտ է գուցե հյուրընկալվում,

Հավանաբար այսօր վատ պատվեցի նրան:

 

Հսկայական տորթը` հանգած մոմեր վրան,

Չորանում էր վշտից` նման իմ վիճակին,

Ես կանչեցի այդժամ ընկեր ու հարևան,

Եվ կոնծեցինք կոնյակն իմ Մուսայի բաժին:

 

...Տարիները` մարդիկ` uև ցուցակի, չկան,

Ողջ անցյալը հիմա լոկ հորանջ է թախծող:

Նա հեռացավ անձայն, անգլիացու նման,

Բայց նրանից ահա մնաց ինձ երկու տող:

 

Ահա տողն այդ երկու, անշուշտ հանճար եմ մի

Եվ արժանի` ծաղկի, հիացմունքի, դափնու.

ՙԱկնթարթն եմ հիշում ես այն հրաշալի,

Երբ իմ առջև հանկարծ հայտնվեցիր դու»;

 

 

ՏԱՄԲՈՎԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՉԻՆԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

 

Անչափ մռայլ մի եղանակ է Պեկինում,

Մեզ մոտ ահա ծխելու կարճ դադար է դեռ,

Մենք Տամբովի գործարանից ենք ձեզ գրում,

Վտանգավո՛ր արկածների սիրահարներ:

 

Նրանով, որ պայմանագիր չկնքեցիք,

Ողջ ազգերին պատճառեցիք գլխացավանք,

Եվ փաստերը խեղաթյուրած ցույց տվեցիք,

Որ գեներալ դը Գոլն է ձեզ ավելի թանկ:

 

Ե՛վ սիրելի, և՛ թանկ է մեզ ցանկացած օր,

Բայց թե նույնիսկ հիշենք դեպքեր վաղնջական,

Ապա այդ դուք հնարեցիք վառոդ մի օր,

Դուք շինեցիք հսկա պարիսպը Չինական:

 

Մենք լավ գիտենք, որ ձեր թիվը քիչ չի այնքան,

Որ կործանեք երեք հարյուր միլիոն մարդու,

Բայց մի բանում համոզված ենք, աստված վկա,

Ընկեր Մաոն անչափ շատ է ապրել ուզում:

 

Երբ բրինձը ջրով էիք դուք կուլ տալիս,

Ձեզ օգնություն ցույց տվեցինք անշահաբեր,

Եվ, իհարկե, դուք ռուսական հաց ծամելիս

Չէիք խոսում օպորտունիզմ կոչվածից դեռ:

 

Վախենում եք, որ փոխվրեժ լինի Բոննում,

Որ մեզանից Վաշինգտոնը անցնի առաջ,

Սակայն ինքը` Խրուշչովն է ասել ՄԱԿ-ում,

Որ մենք այդժամ կլացացնենք մերը նրանց:

 

Ձեզ ո՛չ արկեր, ո՛չ էլ ռումբեր հարկավոր չեն,

Կռվի հրդեհ մի՛ բորբոքեք ամենևին,

Թե պետք լինի, ցույց կտանք, որ մեզ ճանաչեն

Լոկ պատասխան մի հարվածով միջուկային:

 

Իսկ թե քոր է, ապա անգործ մի՛ տառապեք,

Ինչքան ասեք` կատարելու գործ ունեք դեռ.

Տրորեցե՛ք ճանճերին կամ ծի՛նն իջեցրեք,

Ոչնչացրե՛ք ճնճղուկներին ձեր շատակեր:

 

Եվ իզուր եք մեր կենցաղով տեղեկանում,

Մենք ինքներս ծանոթ ենք մեր ինչինչոցին,

Մեր Կենտկոմը այս է գրել փակ նամակում,

Մենք տալիս ենք հավանություն նրա գծին:

 

Թարգմ.` Հովհաննես ՍԱՐՈՅԱՆԻ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am