Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Ապրիլ 2008, N 1

տարբեր

Եղիշե, Քարյու, Լոմոնոսով, Փրիկ, Տյուտչեւ

 ՀԱՅԱՍՏԱՆ`  5-րդ դար 
ԵՂԻՇԵ 

Ուստի մի խոշոր լեզվի [տրոհումից] գեղեցկաբանություն առաջացավ. հույնի լեզուն փափուկ է, հռոմեացունը` սաստիկ, հոնինը` սպառնական, ասորունը` աղաչական, պարսկինը` պերճ, ալանինը` գեղեցկազարդ, գոթինը` ծաղրական, եգիպտացունը կարծես մի ծածուկ և խավար տեղից լսվի, հնդիկինը` ճռվռացող, իսկ հայինը համեղ է և կարող է բոլոր լեզուներն իր մեջ ամփոփել: Եվ ինչպես գույնը գույնով է պայծառանում, և դեմքը դեմքով, և հասակը հասակով, և արվեստը արվեստով, և գործը գործով, նույնպես և լեզուն լեզվով է գեղեցկանում...


ԱՆԳԼԻԱ` 16-րդ դար
ՌԻՉԱՐԴ ՔԱՐՅՈՒ

Իտալերենը հաճելի է, բայց անմկան է, ինչպես խաղաղ հոսող ջուրը: Ֆրանսերենը նրբագեղ է, սակայն չափից դուրս ձևական, ինչպես կինը, որ երկնչում է շուրթերը բացել, վախենալով վնասել իր դեմքը: Իսպաներենը ազնվական է, սակայն չափազանց կեղծ է, չափից շատ է «Օ» գործածում ու նաև սարսափազդու է, ինչպես սատանան թատրոնի ներկայացման մեջ: Հոլանդերենը տղամարդկային է, սակայն շատ խռպոտ, ինչպես մեկը, որ պատրաստ է ուզածդ բառից վեճի բռնվել: Իսկ մենք, փոխառելով սրանցից, իտալերենից ստացել ենք բաղաձայնների ուժը, ֆրանսերենից` բառերի ամբողջական հնչյունավորումը, իսպաներենից` վերջավորությունների զանազանությունը, հոլանդերենից` լրացուցիչ փափկացնող ձայնավորները: Այսպիսով (ինչպես մեղուները), հավաքել ենք մեղրը նրանց լավ ունեցվածքից, իսկ նրանց մրուրն իրենց ենք թողել...

ՌՈՒՍԱՍՏԱՆ` 18-րդ դար
ՄԻԽԱՅԻԼ
ԼՈՄՈՆՈՍՈՎ

Հռոմեական կայսր Կարլ Հինգերորդն ասում էր, թե իսպաներենով վայել է խոսել Աստծու, ֆրանսերենով` բարեկամների, գերմաներենով` թշնամիների, իտալերենով` իգական սեռի հետ: Սակայն եթե նա հմուտ լիներ ռուսաստանյան լեզվի մեջ, ապա, իհարկե, ասվածին կավելացներ, որ ռուսերենով բոլորի հետ էլ խոսելը վայել է, քանի որ ռուսերենում նա կգտներ իսպաներենի հոյակապությունը, ֆրանսերենի կայտառությունը, գերմաներենի կարծրությունը, իտալերենի նրբությունը և, ավելին, հունարենի ու լատիներենի հարստությունն ու պատկերելու մեջ համառոտության ուժը:


13-րդ դար
ՖՐԻԿ
ԸՆԴԴԵՄ ՖԱԼԱՔԻՆ ԵՎ ՎԱՍՆ ԲԱԽՏԻ
(ներկայացվում է կրճատումներով)

Է¯յ Չարխ, երբ ծըռիս մարդուն` զօրն ի բուն փորես նորա հոր,
Յորժամ դու քակես ըզմանդ ու չ’թողուս, որ դառնայ յոլոր:
Սահուն ւ’ երերուն պահես յաստընւորս ի գիլ ւ’ ի գըլոր,
Կապիճ մի չարէ ցուցնես, թէ`«Զայս լից ի հոգ ւ’ ի ցընոր»:

Է¯յ Չարխ, ըզվատին տունըն կու ծեփես ոսկով դու բոլոր,
Զաղէկն ի յերկիր ի վար վըտարես, որ ժողվէ կըտոր,
Զայն, որ խոզարած չ’ վայլէ, կու զուգես ահեղ ձիաւոր,
Եւ ըզղորդ մարդկանց զտունըն կու քակես առանց բահաւոր:

Ֆալաք, թե քեզ վատ ասեմ` նա’յ, ասեն, թէ մերդն է մոլոր,
Թէ չէ ի գիտուն մարդըն յէ՞ր նայիս յերակ դու խոլոր:
Զանգէտ ու զնաքաս մարդըն յաստընւորս առնես ձեռնաւոր,
Զիմաստուն մարդկաց ըզհացն կու ձըգես ի սար կամ ի ձոր:

Է՞ր չես դու առներ ուղորդ դատաստան, է~ ծուռ դատաւոր,
Ֆալաքդ ես ծըռին ընկեր ւ’ ըղորդին ես խիստ նենգաւոր:
Թէ չէ դու ի նա հայեաց, որ չունի հունար հոգեւոր,
Կայ նա ի յոսկոյ միջին, շըփացել զինչ ըզթագաւոր:

Ֆալաքըն պացխուն կուտայ. - «Մի’ հաջեր, անգէտ հալեւոր,
Քանի ես Ֆալաք եմ լել չեմ տեսեր քան ըզքեզ մոլոր:
Քան զիս այլ յառաջ էր այդ քեզ գըրած հայրն ահաւոր,
Զարիւնդ ի վերաս ձըգես` թէ Ֆալաքն է ծուռ դատաւոր.

Հրամանն յաստուծոյ լինի` ես զուգեմ ըզքեզ թագաւոր,
Երբ որ չաջողէ աստուած, ո՞վ կարող է տալ քեզ կըտոր»:

Ֆալաք, քեզ մեղ ո՞վ դընէ, զինչ առնես ամէնն է աղւոր:
Բայց ի մեր մեղացն լինի, որ հայի աստուած մեզ խոլոր:


ՖՅՈԴՈՐ ՏՅՈՒՏՉԵՎ
Մայիս 1867
Թարգմանությունը` Ռաֆայել Պապայանի

Ասես-չասես` նրանք մնում են խուլ ու կույր,
Որքան ազատական, այնքան, ավաղ, տխմար,
Քաղաքակրթությունն արդեն դարձրել են կուռք,
Չըմբռնելով դրա ո’չ միտք, ո’չ գաղափար:

Ինչքան էլ խոնարհվեք, իզուր է, պարոնայք,
Ձեզ չի ճանաչելու Եվրոպան անհաղորդ,
Նրա աչքում պիտի դուք հավիտյան մնաք
Ոչ թե մտքի մշակ, այլ ընդամենը ճորտ:

 

Share    



Գնահատում

Ինչպ ՞ես եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am