Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մայիս 2008, N 2

Ամսվա քրոնիկա եվ համարի տեսություն

Արտյոմ Խաչատրյան

Անցած ամիսը աչքի ընկավ բազմաթիվ նշանավոր իրադարձություններով և երևութներով: Հակիրճ ներկայացնեմ դրանցից ամենանշանակալիները:

Առավել կարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը մեզ համար իշխանափոխությունն է Ռուսաստանում: Նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինեց նրա իսկ կողմից առաջադրված Դմիտրի Մեդվեդևը: «Հետնորդ» օպերացիան, որ հուզում էր աշխարհի լիբերալ մտածողության տերերին վերջին երկու տարիների ընթացքում, բարեհաջող ավարտվեց. ոչ ոք կասկածի տակ չի դնում ընտրությունների լեգիտիմությունը, և հաշվի առնելով այս հանգամանքը` իրենց հրատապությունն են կորցնում ինչպես ռուսաստանյան անհաշտ, ամեն ժանրի ու տիպի ընդդիմության ճարտասանությունը, այնպես էլ արևմտյան հանրության դժ·ոհ  ծամածռությունները: Քանի որ Ռուսաստանի նոր նախագահն ընտրվել է ազատ և թափանցիկ ընտրություններում, իսկ դա արդեն նշանակում է, որ իմաստ չունի չճանաչել նրան և թանկարժեք «լիբերալ-դեմոկրատական» ներկայացումներ բեմադրել. ռուսաստանյան լիբերալ ընդդիմությունը, անդրօվկիանոսյան հովանավորների հետ, հաշտվեց իրականությանը, նույնը վերաբերում է ընդդիմության` արտասահմանում հովանավոր չունեցող մյուս տեսակներին:

Իշխանափոխությունը Ռուսաստանում ընդհանուր շատ բան ունի Հայաստանի հետ: Երկու երկրներում հաղթողներ դարձան ռեժիմի դրածոները, և երկու երկրներում էլ պաշտոնաթող նախագահները պահպանեցին իրենց ներկայությունը քաղաքական իրականության մեջ: Սակայն եթե Քոչարյանը սահմանափակվեց առանցքային պաշտոններում Սարգսյանին մի քանի կադրեր պարտադրելով, և վերջինս պետք է հանդուրժի նրանց իր աշխատակազմում և կառավարությունում (համենայնդեպս, որոշ ժամանակ), ապա Պուտինն անհամեմատ հեռուն գնաց. նա պարզապես ·լխավորեց կառավարությունը` ձեռքում պահելով ամբողջ կառավարման ղեկը, իսկ Մեդվեդևին թողեց բարձրագույն իշխանության արտաքին, ձևական նշանակները: Անշուշտ, նման իրավիճակն առողջ հեռանկարներ չունի, քանի որ սպառնում է վերաճել երկիշխանության, իսկ այն, որ երկիշխանությունը հատկապես կործանարար է Ռուսաստանի համար, գիտի ամեն ոք, ով ծանոթ է Հոկտեմբերյան հեղափոխության գոնե նախապատմությանը, որը հետևանք էր Ժամանակավոր կառավարության և Պետրոգրադի խորհրդի դիմակայության: Որքանո՞վ է իրական երկիշխանությունը Ռուսաստանում ներկա պահին և, համապատասխանաբար, նախագահի և վարչապետի դիմակայությունը: Կարծում եմ` դա կախված է իր` Մեդվեդևի անձնային հատկանիշներից. արդյոք նա երկա՞ր կհանդուրժի իր ներկա դրությունը և չի՞ ուզենա արդյոք գրչի մի հարվածով ազատվել իրեն կաշկանդող բոլոր պայմանավորվածություններից ու պարտավորություններից` դառնալով պետության իսկական միանձնյա ղեկավարը, ինչպես և նախատեսում է սահմանադրությունը: Դժվար է ասել, բայց միանշանակ կարելի է խոսել միայն երկու բանի մասին: Առաջին` Պուտինից ազատվելը (կամ նույնիսկ դրա փորձերը) կվերածվի իսկական ճգնաժամի, քանի որ նախ` Պուտինը ժամանակին շատ բան է արել «Եդինայա Ռոսիյա»-ի կոմկուսացման համար և այն ներդրել բյուրոկրատիայի մեջ, երկրորդ` իշխանության և կառավարման, կորպորատիվ սեփականության ողջ համակարգը, ինչպես նաև երկրի քաղաքական դաշտն ընդհանրապես Պուտինի համար են «կառուցված», և ներկա պահին միայն նա է ցեմենտող օղակը, առանց որի իշխանական ուղղահայացը և քաղաքական կայունությունը կարող են պարզապես փլուզվել: Եվ երկրորդ` չկան աշխարհում անկեղծ հետնորդներ, ավելի ճիշտ` չկան հետնորդներ, ովքեր պահում են բոլոր պայմանավորվածությունները. ճիշտ այնպես, ինչպես Պուտինը պահպանեց իր պարտավորությունները Ելցինի հանդեպ ընդամենը մեկ տարի (ութի փոխարեն) և հետո արդեն գնաց իր ճանապարհով (հանուն արդարության պետք է նշեմ, որ ելցինյան կլանից ազատվելը համահունչ էր և’ Ռուսաստանի շահերին, և’ Պուտինի ), այդպես էլ Մեդվեդևը ցանկացած պահի կարող է դուրս գալ նախանշված ճանապարհից և գնալ սեփական ուղով: Ո՞վ հաղթանակող կլինի երկիշխանության արդյունքում, անհնար է գուշակել: Համենայնդեպս, պատմությունը վկայում է, որ սովորաբար հաղթում է երրորդ կողմը, որն այսօր Ռուսաստանում դեռևս տեսանելի չէ: Ինչևէ, Ռուսաստանի մասին այսօր լավատեսորեն խոսելը հնարավոր չի թվում: Սակայն երկիշխանության հիմնախնդիրը դուրս է գալիս զուտ ներքաղաքական ասպեկտի շրջանակներից. այն անհամեմատ լայն է և վիթխարի կործանարար պոտենցիալ ունի: Այս առումով արժե մեջբերում կատարել ռուս վերլուծաբան Տարաս Բուրմիստրովից. «Երկիշխանությունը Ռուսաստանում, իր կենտորնամետ և աբսոլյուտական միտումներով, միշտ ավարտվել է նույն կերպ` իշխանության կենտրոնների միջև հակամարտությամբ: Եվ միշտ չէ, որ այդ հակամարտությունը եղել է անաղմուկ ու անարյուն... Ռուսական պետական մտածողության առանձնահատկությունը` ուղղակի հարաբերություններն են յուրաքանչյուր քաղաքացու (վերա-, միջնա- կամ ստորադաս) և «արքայի» միջև` շրջանցելով բազմաթիվ, խոհեմությամբ ու փութաջանությամբ մշակված բոլոր պետական ինստիտուտները... Ենթարկվելով ժողովրդավարական սրբազան նորմին (փոխարինում իշխանության երկու ժամկետների ավարտից հետո)` Պուտինը փորձեց պահպանել միևնույն ժամանակ հսկողությունը գործընթացի նկատմամբ, ինչով վայրկենապես իրարանցման մեջ գցեց ողջ պետական մեքենան: Իշխանության երկու կենտրոն հայտնաբերելով` այն պարզապես դադարեց գործել. բոլորը կանգ առան, նստեցին և սկսեցին կոմբինացիաներ մշակել»: Քիչ ներքև Բուրմիստրովն ասում է այն, ինչ մեզ մղում է լուրջ խորհրդածությունների. «Այնտեղ, հեռու Կենտրոնից, ուր ամեն ինչ դեռևս շատ բարեբեր է թվում, սկսել է մշակվել մի մոդել, որին, ավաղ, վիճակված է շուտով գալ Կրեմլ. այդպես Կեսարն ու Պոմպեոսն էին երկար ժամանակ պրովինցիայում հարաբերություններ ճշտում, որպեսզի որոշեն, թե նրանցից ով է ·երիշխելու Հռոմում: Հայաստանում վերջերս կայացած ընտրություններն ակնառու կերպով ցուցադրեցին սա, համենայնդեպս, ուշադիր դիտորդին: Ինչպես այն ժամանակ դիպուկ գրեցին «Կոմերսանտում», «Մի կողմից` Մոսկվան ամեն կերպ աջակցում էր հեռացող նախագահի հետնորդին` պրն Սարգսյանին: Դրա համար կատարվեցին նախընտրական բոլոր ծիսակարգերը. Երևան ժամանեց տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, այնուհետ` նրա ղեկավարը` վարչապետ Վիկտոր Զուբկովը: Երկուսն էլ պարոն Սարգսյանի հետ «արդյունավետ բանակցություններ» վարեցին: Թվում էր` վիճակը նետված էր, և այլ բան չէր կանխատեսվում: Բայց քվեարկության մոտենալուն պես սկսվեց անբացատրելին: Միանգամից մի քանի բազմատիրաժ ռուսաստանյան տաբլոիդներ, որոնց խմբագրական քաղաքականությունը երբեք չէր շեղվել կուսակցության գլխավոր գծից, հրապարակում են նյութերի շարք, որոնք կոշտ քննադատության են ենթարկում թեկնածու Սարգսյանին: Ռուսաստանյան ազդեցիկ լրատվական գործակալությունը հարցազրույց է տպագրում ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի հետ: Վերջապես, ընտրություններից մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր թեկնածուն այցելում է ռուսաստանյան մայրաքաղաք, ուր, ըստ լուրերի, նրան ընդունում է ինքը` Դմիտրի Մեդվեդևը: Այս լուրերը Մեդվեդևի շրջապատում չեն հաստատում, բայց չեն էլ հերքում»: «Անբացատրելին» տվյալ պարագայում հեշտ է բացատրվում. փորձելով շփում հաստատել Պուտինի հետ և ոչնչի չհասնելով (ընտրությունը Սարգսյանի օգտին էր)` Տեր-Պետրոսյանը, բոլորովին չշշկռվելով, հայտնվեց Մեդվեդևի մոտ: Ո՞վ գիտի` ում գիծն ի վերջո կգերակշռի Կրեմլում, բայց Մեդվեդևն այժմ արդեն շատ ազդեցիկ է և արդեն իսկ առել է ինքնուրույն խաղի համը: Ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել ծայրամասային պետությունների թագավորներին նշանակելուց և հեռացնելուց, եթե նույնիսկ սեփական պետության մեջ դիրքերը բոլորովին էլ հստակեցված չեն: Դժվար էր չգայթակղվել նման ազարտային զբաղմունքով: Այստեղից էլ Տեր-Պետրոսյանի շուրջ սկիզբ առավ այն «տեղեկատվական տարածության խեղաթյուրումը», եթե ֆիզիկայից փոխառենք այդ տերմինը, որը զարմացրեց փորձագետներին և դիտորդներին: Չնայած Մեդվեդևի աջակցությանը` Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, պարտվեց ընտրություններում և անմիջապես արեց այն, ինչ միշտ անում են նրանք, ովքեր կարող են հենվել ուժի արտաքին լուրջ աղբյուրի վրա. սկսեց իր խաղը և ժողովրդին փողոց դուրս բերեց: Դրանից հետո, ·րեթե ակնթարթորեն, Հայաստանից եկող լրատվական ամփոփագրերը վերածվեցին ռազմական զեկույցների. «Երևանի ամբողջ կենտրոնը, այդ թվում և գլխավոր պողոտաները, վերածվել են մարտադաշտի: Ամենուրեք այրվում են հասարակական ավտոբուսները, տրոլեյբուսները, երթուղային տաքսիները, զինվորական մեքենաներն ու շտապօգնության ավտոմեքենաները: Բոլոր օֆիսներն ու խանութները թալանվել և ջարդուխուրդ են արվել անճանաչելիության աստիճանի: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ որոնվում են ընդդիմադիր ակտիվիստներն ու մարդասպանները»: Հիշելով այն մասին, որ ընդդիմադիր ակտիվիստներն ու մարդասպանները «քաղաքական աջակցության» գծով հենարան ունեն` ի դեմս Մեդվեդևի, իսկ նրանց հակոտնյա ուժերը` Պուտինի, դժվար է այս համատեքստում չտեսնել չարագույժ մար·արեությունը, որն, Աստված տա, չիրականանա»:

Այսպիսին է մոտավորապես երկիշխանությունը Ռուսաստանում և նրա դրսևորումները «ծայրամասերում»` Մոսկվայի աչքերով, և նրա կարծիքներին ականջ դնելը չէր խանգարի: Ի դեպ, Տեր-Պետրոսյանին` Մեդվեդևի կողմից աջակցության հարցում, հեղինակը, հավանորեն, կա’մ մոլորության մեջ է, կա’մ ինքն է փորձում մոլորեցնել ընթերցողին, սակայն մնացած ամեն ինչի մասին նա ճիշտ է արտահայտվում, գործիմացաբար, և ամենագլխավորը` նա լավ է հասկանում, թե ինչի կարող է վերածվել երկիշխանությունն իր երկրում, այդ թվում և արբանյակների համար:

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ Ռուսաստան: Ռուսաստանն անհրաժեշտ է որպես Ռուսական պետություն, ո’չ լիբերալ և ո’չ տոտալիտար, չափավոր ժողովրդավարական և ուղղափառ, քանի որ Հայաստանի համար կենսականորեն ամենակարևոր հարցի լուծումն արդի աշխարհում հնարավոր չի թվում առանց մեծ տերություններից մեկի բացահայտ օժանդակության, որն ի վիճակի կլինի թքել (գոնե միառժամանակ) այսպես կոչված «միջազգային իրավունքի» որոշ սկզբունքների վրա և անսալ սեփական քաղաքակրթական պատկանելիության թելադրանքին: Հուսանք, որ ապագա աղետները Ռուսաստանում, որ առաջ կգան ներքին անխուսափելի «ռազբորկաներից», չեն ազդի նրա աշխարհաքաղաքական ներուժի վրա:

 

Կիևում, ինչպես և Թբիլիսիում, անհանգիստ է: Նախագահ Յուշչենկոն կրկին «յոլա չի գնում» կառավարության հետ, որն այս անգամ գլխավորում է Յուլյա Տիմոշենկոն, իսկ այդ գործը լուծում է պահանջում: Այն, բնականաբար, կլինի հերթական արտահերթ ընտրությունների ձևով, և եթե Ուկրաինան նոր-նոր է մոտենում դրանց (նախկին ամբողջ ծրագրի պարտադիր կրկնությամբ), ապա Վրաստանում դրանք արդեն կայացել են: Անշուշտ, սոլիդ չէր լինի այս տարածաշրջանի համար, եթե ընտրություններն առանց սկանդալների անցնեին: Այդպես էլ եղավ. անհաշտ ընդդիմությունը կրկին իրեն հաղթող հռչակեց և հայտարարեց քվեարկության արդյունքների կեղծումների մասին: Սակայն, պետք է խոստովանեմ, Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմության հետ շփման մեջ լուրջ իմունիտետ է ձեռք բերել, և նրա դիրքերն անսասան են, քանի որ այդ տղան սկզբունքային է, ինչը հազվադեպ է հետխորհրդային տարածքում: Սկզբում նա ջարդուփշուր արեց  ընդդիմադիր ամբոխին` ցույց տալով, որ նա իրեն մրցակից չէ, և ինքը կարող է խոսել նրա հետ ցանկացած լեզվով, իսկ հետո, որպես իսկական տղա, հրաժարական տալով և երկրորդ անգամ հաղթելով նախագահի պաշտոնի համար պայքարում, ապացուցեց, որ իսկապես հզոր է և ոչ մեկին թույլ չի տա խաղալ իր նյարդերի հետ: Սահակաշվիլին, առանց սեփական հեղինակությանը վնասելու, հաջողությամբ հաղթահարեց նաև հետընտրական բարդությունները: Պետք է ենթադրել` կհաղթահարի նաև այս մինի ճգնաժամը: Բայց վերջին տարվա վրացական իրավիճակի մեջ ուշագրավ է այլ բան, այն է` հանուն ինչի՞ էր Արևմուտքին անհրաժեշտ «խաղեր տալ» վրացական ընդդիմության հետ և պարարտացնել նրան, Սահակաշվիլու` կոռումպացված զինակիցներին քաղաքական ապաստան տրամադրել և խթանել անհան·ստությունն այդ երկրում, մանավանդ, որ վրացական լիդերին պաշտոնանկ անելու հարցը երբեք լուրջ չի դիտարկվել: Ի՞նչ է սա. բոլոր ձվերը մի զամբյուղում չդարսելու հայտնի գործելակե՞րպ, թե՞ մեկ քաղաքական առաջնորդի հզորացումը կանխող մարտավարություն` նրան վերահսկելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Լավ կլիներ, եթե այս հարցի պատասխանը հայտնի լիներ նախագահ Սահակաշվիլուն:

 

Բայց Բեյրութի բնակիչների, այդ թվում և տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների բախտն անհամեմատ քիչ բերեց: Նրանք հերթական անգամ ուրիշի պայքարի պատանդներ դարձան: Ճիշտն ասած, մերձավորարևելյան ճգնաժամերի մեկնաբանությունն ու քննարկումը վաղուց արդեն անլուրջ զբաղմունք են դարձել` դրանց հաճախակիության և միօրինակության պատճառով: Կարծում եմ` ավելի ճիշտ կլիներ ողջ Մերձավոր Արևելքը դիտարկել որպես տոտալ աշխարհաքաղաքական անհամատեղելիության գոտի. ճիշտ այնպես, ինչպես օտար օրգանը մարդու մարմնում չի հարմարվում նրա հետ, լինելով կենսաբանորեն անհամատեղելի, և անպայման արտամղվում է, ճիշտ այդպես էլ այս ամբողջ տարածաշրջանում առկա են աշխարհաքաղաքական և քաղաքակրթական առումներով անհամատեղելի տարրեր (հուդայականներ, շիա և սուննի մահմեդականներ, մարոնիներ, էլ չենք խոսում քրդերի, բելուջների մասին և այլն), որոնց անհամատեղելիությունը յուրաքանչյուր անգամ ավարտվում է պայթյունով: Այնուհետ սկսվում է իմունադեպրեսանտների ուժեղացված կիրառման փուլը` միջազգային հանրության աջակցությամբ, կայունությունը (կամ դրա պատրանքը), դե, իսկ հետո ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Եվ այսպես անվերջ: Բեյրութում կարծես թե պայմանավորվել են շատ կետերի շուրջ, նախագահ են ընտրել, կարևոր ուրիշ շատ գործեր են արել: Կանցնի ևս մեկ-երկու տարի, և այսօրվա պայմանավորվածությունները հօդս կցնդեն, կմնան միայն հիշողություններ: Այնպես որ, հարկավոր է համբերել և ընդունել իրականությունն այնպես, ինչպես որ կա: Ամենագլխավորը` չզարմանալ և լուրջ ուշադրություն չդարձնել մերձավորարևելյան խնդիրներին: Դե, իսկ մեր հայրենակիցները գուցե լրջորեն մտածեին պատմական հայրենիք վերադառնալու մասին, եթե, իհարկե, չեն ուզում հանդուրժել մշտական մղձավանջներն ու դառնալ ուրիշների, և որ ամենա·լխավորն է` իրենց համար խորթ «ռազբորկաների» պատանդները:

 

Մայիսը Հայաստանի համար առանձնահատուկ ամիս է` լի տոներով ու հիշարժան օրերով, սկզբից մինչև վերջ: Հասկանալի է, տեղի ԶԼՄ-ն այդ ընթացքում հասցրին, բոլոր սահմանները խախտելով, խորհել դրանց շուրջ` ըստ ավանդության դուրս գալով առողջ բանականության շրջանակներից և բնակչության մեջ առաջացնելով այն, ինչ բժիշկներն անվանում են ինտոքսիկացիա: Հենց դրա համար էլ որոշեցինք ձեռնպահ մնալ սույն համարում մայիսյան տոների մեր սեփական գնահատականները տալուց. մենք դա կանենք մեկ ամիս անց, երբ կհանդարտվեն հիացական և ոչնչի հետ չհամեմատվող կրքերը: Կարծում եմ` այդպես ավելի լավ կլինի, մանավանդ որ գլոբալ պատմաքաղաքական իրադարձությունների մասին խորհելն անհամեմատ ավելի հարմար է միայնության մեջ, այսպես ասած, «սոլո» ռեժիմով: Եվ այսպես, «Ազգային գաղափարի» հունիսյան համարի հիմքը կդարձնենք մայիսյան իրադարձությունները, բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չանդրադառնալ դաշնակցությանը նրա առաջնորդներից մեկի տված գնահատականին, որ հնչեցվեց տոների նախօրեին, քանի որ նման բան աշխարհում հազվադեպ է պատահում:

Մի խոսքով, այդ քաղաքացին եթերով ցնցող հայտարարություն արեց` չգիտակցելով անգամ, որ տվեց դաշնակցականների ամենաճշմարիտ ու օբյեկտիվ բնութագիրը: Մասնավորապես, նա խոսեց այն մասին, որ պատմությունը չի հանդուրժում պայմանական եղանակ, և ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ տեղի կունենար, եթե չլիներ այսինչը կամ այնինչը: Գիտաքաղաքական այս մենախոսության ավարտին նա ցնցող անկեղծությամբ և իր կուսակցությանը բնորոշ ցինիզմով ասաց. «Մենք չենք կարող ասել` ինչպես կզարգանար պատմությունը, եթե դաշնակցությունը միանար բոլշևիկներին: Բայց բանն այն է, որ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին էին Լենինն ու Տրոցկին, մենք չէինք կարող համագործակցել, իսկ եթե գնայինք էլ նման քայլի, ապա արդեն դաշնակցական չէինք լինի»: Իսկ վերջում, հարյուրամյա ավանդույթի համաձայն, ազնվաբար ավելացրեց, որ հայության շահերը դաշնակցության համար միշտ էլ կուսակցականից վեր են եղել: Ես ավելացնեմ հետևյալը և հիշեցնեմ, որ բոլշևիկների հետ համագործակցելուց ու ժամանակին նրանց իշխանությունը հանձնելուց (գոնե վեց ամիս ավելի շուտ` 1920թ. մայիսին նոյեմբերի փոխարեն) հրաժարվելու պատճառով Հայաստանը զրկվեց ավելի քան 40.000 քառ. կմ տարածքից: Հայաստանն ընդմիշտ կորցրեց Արարատը, Կարսը և այլն, բայց դրա փոխարեն պահպանեց դաշնակցությունը: Ահա թե ինչ է նշանակում ազգային շահերի նախապատվությունը կուսակցականին` ըստ երկրի հնա·ույն քաղաքական կազմակերպության: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են...

Այժմ հակիրճ անդրադառնանք ընթացիկ իրավիճակին:

Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ մայիսի ընթացքում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Լարվածությունը պահպանվում է, սակայն ի հայտ է եկել Սարգսյանի և ընդհանրապես երկրի համար վտանգավոր նոր միտում: Հայտնի քաղաքական գործիչը, ամերիկացին, 18 տարի ապրելով Հայաստանում և այդպես էլ չկարողանալով ճանաչել (ըստ Տեր-Պետրոսյանի զինակիցների վարկածի` բնածին մտավոր սահմանափակության պատճառով) ո’չ Հայաստանը, ո’չ հայերին, առաջին նախագահին հարելով «ժողովրդաազատագրական պայքարի» շրջանում, հանկարծ հանդես եկավ կլոր սեղանի նախաձեռնությամբ, որին հրավիրել էր կոալիցիոն չորս կուսակցությունների առաջնորդներին և Տեր-Պետրոսյանին: Փառք Աստծո, լիբերալ-դեմոկրատ ամերիկացու գաղափարը խափանվեց, սակայն խնդիրն այն է, որ Սարգսյանի շրջապատում ևս զգացվում են հաշտվողական (իրականում` պարտվողական) տրամադրություններ: Դե, իսկ, Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի երկխոսության վտանգն այն է, որ իր մեկնարկից առավելագույնը մեկ տարի անց Սարգսյանը հարկադրված կլինի փոխել բնակության վայրը` երկիրը հանձնելով առաջին նախագահի աղանդավորներին որպես լափելու արոտավայր, քանի որ, անշուշտ, անհամատեղելի և անհաշտ քաղաքական գործիչների երկխոսությունը իրականում ուժասպառման պատերազմ է, որում վերջնական հաղթանակը բաժին է ընկնում ընդդիմադիր կողմին, քանի որ այն ավելի հետևողական է սեփական շահերն իրականացնելու մեջ, ավելի քիչ է հակված փոխզիջման և անհամեմատ ավելի ուժեղ մարտական ոգի ունի: Հայտնի է, որ հենց այս հատկանիշներն են հաջողության ·րավականը ռազմական գործողություններում, իսկ երկրի քաղաքական դաշտն այսօր ոչ այլ ինչ է, քան մարտադաշտ: Ուրեմն, ի՞նչ պետք է անի Սարգսյանն այս իրավիճակում: Իմ կարծիքով` նա պետք է վարվի հետևյալ կերպ. նախ` Տեր-Պետրոսյանին հայտարարի աղանդի առաջնորդ, իսկ լևոնականների հանրությունը` վտան·ավոր քաղաքական աղանդ, և դրա հիման վրա հրապարակավ հրաժարվի նրա հետ որևէ շփումից (այնպես, ինչպես Եհովայի վկաների և այլ մուտանտների հետ երկխոսությունից հրաժարվում է կաթողիկոսը, և ընդհանրապես` իրենց հար·ող բոլոր կրոնական առաջնորդները): Երկրորդ` «կուլակաթափման» ահի տակ արգելել խորհրդարանական իր գործընկերներին և ամբողջ թիմին «կոնսենսուսների» և նման այլ բաների «խաղեր տալ» Տեր-Պետրոսյանի և նրա աղանդավորների հետ: Երրորդ` Տեր-Պետրոսյանի աղանդի հետ հարաբերությունները տեղափոխել իրավական հարթություն և այսուհետ նրանց դիտարկել բացառապես միայն որպես պոտենցիալ իրավախախտներ և գործել դրան համապատասխան: Կարծում եմ` աղանդի առաջնորդը, մնալով պաշտոնական իզգոյի կարգավիճակում և զրկվելով ուժասպառման պատերազմում հաղթելու հնարավորությունից, կվարկաբեկվի մեկ-երկու ամսում և կկորցնի հեղինակությունն ու ազդեցությունը մերձավոր շրջապատում (հավանական է` նաև վերահսկողությունը նրանց վրա), որը մղում է նրան արմատական գործողությունների և կդիմի խելահեղ արարքների, որոնց արդարացման համար չի բավականացնի անգամ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) երևակայությունը: Ի դեպ, պետք է առանձին արտահայտվեմ ԿՀՎ-ի, նաև այն մասին, թե ինչպես է այն օգտվում Հայաստանի նման երկրների իշխանության թուլությունից:

Վերջերս այդ պատկառելի «կայֆոտ» հաստատության կայքում, Հայստանի բաժնում (որտեղ ամեն տեսակ լրիվ տեղեկատվություն կա` ասֆալտապատված ճանապարհների կիլոմետրի թվից մինչև քաղաքական կուսակցությունների ու առաջնորդների մասին տեղակությունները) ես հանդիպեցի «Political pressure groups and leaders» (քաղաքական հետապնդումների ենթարկվող խմբեր և առաջնորդներ) սյունակին: Մի խոսքով, այսօր այնտեղ ներառված են... Մանվել Գրիգորյանն իր երկրապահների միությամբ և Նիկոլ Փաշինյանը: Անհնար է մեկնաբանել այդ մարազամատիկ անհեթեթությունը, կուզենայի միայն խորհուրդ տալ արտաքին գործերի նախարարին մի առիթով այդ չտեսնված-չլսված լիբերալ տերության դեսպանի հետ զրույցում անկեղծորեն հետաքրքրվել. իրո՞ք ամերիկյան վարչակազմը Մանվել Գրիգորյանին դասում է լիբերալ սրբերի շարքին, թե՞ Տեր-Պետրոսյանին նախագահական պալատում նստեցնելու ամերիկացիների ձգտումը (այստեղից բխող աշխարհաքաղաքական բոլոր հետևանքներով) վերջնականապես մթագնել է նրանց դատողականությունը: Քանի որ դա արդեն երկակի և նույնիսկ եռակի ստանդարտ չէ. դա նպատակաուղղված, տոտալ անարգանք է բանականության հանդեպ, անարգանք մարդու, հայի, բարոյականության հանդեպ ընդհանրապես: Անշուշտ, այսպես էլ պետք է վարվեն այն երկրների հետ, որոնց ղեկավարությունը ի վիճակի չէ լուծել քաղաքական հիգիենայի տարրական խնդիրները և ժամանակին վերացնել փտախտավոր գոյացությունները: Եվ զարմանալի է, որ մինչև օրս քաղաքական ճնշումների զոհերի ցուցակում չկան սուտենյորներ և Հակոբ Հակոբյանի նման «գողական» հեղինակություններ, կամ էլ Մուշեղ Սաղաթելյանի և նրա նմանների պես դահիճ-բռնարարները: Բայց, ինչպես ասում են, կյանքը շարունակվում է, որտեղ ավելի վատը և ուրեմն` ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Մի քանի խոսք «Ազատություն» ռադիոկայանի մասին: Այս դուքանի գործունեության վերլուծությունը միայն հաստատում է, որ օվկիանոսից այն կողմ խաղաքարտը դրված է Տեր-Պետրոսյանի օգտին: Այս զանգվածային լրատվամիջոցի համար «ժողովուրդ» է միայն Տեր-Պետրոսյանի զոմբիացված ընտրազանգվածը, որն ամեն օր արածում է Թատերական հրապարակի մերձակայքում` «քաղաքական զբոսանքների» ժանրում, և խաղում է բարեխիղճ քաղաքացիների և իրավակարգի պահպանության ծառայողների նյարդերի հետ, իսկ ինքը` Տեր-Պետրոսյանը, պետական այրի իդեալների մարմնավորում է: Վերջերս ռադիոկայանի թղթակցուհին հանդգնեց և նախկին նախագահին, նրա տանը կայացած մամուլի ասուլիսում, հարցրեց. «Դատապարտու՞մ եք արդյոք Դուք, պրն Տեր-Պետրոսյան, ընդդիմության դեմ գործադրված բռնությունը 1996թ.»: Սա, ինչպես և վայել է կենդանի կուռքերին ու պաշտամունքային դեմքերին, պատասխանում է. «Ոչ» (հասկանալի է` հարցը եթեր չի գնացել): Փաստորեն, չի ժխտում 1996թ. բռնությունները, բայց չի էլ դատապարտում, քանի որ, ինչպես հայտնի է, այն ամենը, ինչ ծագել և ծագում է նրանից, միանգամայն բանական է, ճիշտ և արդարացի: Իսկ ինչ վերաբերում է 1996թ., ապա քանիցս ասել և կրկնում եմ, որ դա մտավորականության իսկական եղեռն էր, քանի որ Վազգեն Մանուկյանի զինակիցների հանդեպ գեստապոյական խոշտանգումներն ուրիշ որևէ այլ բանի հետ չես համեմատի. կարծում եմ` հենց այդ ժամանակ կոտրվեց հասարակության այն շերտի ողնաշարը, որը կոչված էր վերարտադրելու գաղափարներ և երկիրն առաջ մղել իր քաղաքացիականությամբ: Սակայն «Ազատության» և ամերիկյան պետական այլ հաստատությունների քաղաքականության մեջ տագնապեցնում է այն, որ ամերիկացիները, փաստորեն, մեղմ ասած, չեն ցանկանում Հայաստանի երջանկությունը և աջակցում են նրա ոչնչացմանը: Սա հարց է, որն ակնդետ ուշադրություն է պահանջում հայկական իշխանությունների կողմից: Կարծում եմ` երկրի ղեկավարությունը պետք է աստիճանաբար հեռանա ամերիկացիների պարտադրած ամեն տեսակ վարքականոններից (խղճի և ազնվության, լիբերալիզմի և «դեմոկրատիզմի» և այլն), անգամ բազմամիլիոն դրամաշնորհների կորստի գնով: Դե, իսկ Հայաստանի ողջամիտ քաղաքացիների անունից ամերիկացիներին ցանկանանք նույն բարիքները, ինչ իրենք` մեզ, այն է` քաղաքական աղանդ Տեր-Պետրոսյանի նմանակի գլխավորությամբ (այդ դերին շատ կսազեր Լուի Ֆարահանը` «Իսլամի ազգ» կուսակցության առաջնորդը, ամերիկյան հրեության և մնացյալ ամեն ինչի պատուհասը, բայց ափսոս, որ ԱՄՆ բնակչության մեկ շնչին ընկնող ախմախների թիվը չի գերազանցում թույլատրելի նորմը և թույլ չի տալիս այդ քաղաքացուն երկրի գլխին բերել այն փորձանքը, ինչ այստեղ անում է Տեր-Պետրոսյանը), կուլտային և գլխից հիվանդ մեկով, որը բոլոր իրեն ձայն չտվողներին անվանում է «տականքներ» և այլն, Մանվել Գրիգորյանի ու Մուշեղ Սաղաթելյանի կարգի գեներալներ և  դիսիդենտներ, Գագիկ Ջհանգիրյանի տիպի դատախազներ, որի պատճառով ցմահ բանտարկություն են կրում բոլորովին անմեղ մարդիկ և, բնականաբար, ճորտատիրական կարգի հաստատում գոնե երկու նահանգներում, ասենք` Մերիլենդում և Վիրջինիայում, ուղիղ Սպիտակ տան քթի տակ: Հա’, քիչ մնաց մոռանայի. ամերիկացիներին ցանկանանք նաև հնարավոր բոլոր հոգեկան և վեներական հիվանդություններով տառապողներ նրանց ընդդիմության շարքերում, ալկոհոլիկ-ձրիակերներ և սուտենյորներ, քրոնիկական հարբեցողուհիներ և պոռնիկներ, սերիական մարդասպանների լեգեոն: Վերջապես, արդարացի չէր լինի Միացյալ Նահանգներին չցանկանալ տարերային հանրահավաքներ և մարոդյորություն իրենց քաղաքական գործընթացում, ու ընդհանրապես` ամեն տեսակ մարդկային աղբ, որոնք կազմում են Լևոն Տեր-Պետրոսյանի «համազգային» շարժման միջուկը: (Ի դեպ, եթե հարկ լինի, ինչպես ամերիկյան դեսպանին, այնպես էլ տեղի հասարակայնությանը կներկայացնեմ վերը թվարկված քաղաքացիական կատե·որիաների անվանական ցանկը, բժշկական ախտորոշումների և այլ փաստաթղթերի պատճեններով, ինչպես և արվում է նման դեպքերում):

Բնականաբար, արտասահմանում Հայաստանի ներքին կյանքի աղճատված մեկնաբանության աղբյուրը հենց երկրի ներքին իրականությունն է, որտեղ խեղաթյուրված է բոլոր հասկացությունների ու նորմերի, չափանիշների ու ստանդարտների ըմբռնումը: Ոչ մի սահմանագիծ չկա «մարոդյորի» ու քաղաքական գործչի միջև. իշխանամետ ԶԼՄ-ն և պաշտոնական քարոզչությունը ուժ չունեն այն անցկացնելու, իսկ ընդդիմադիրները հաջողությամբ օգտվում են դրանից ու անում ամեն ինչ` դրա հայտնվելը կանխելու համար: Խորհրդարանի կոալիցիոն պատգամավորներն անմեղ մեղավորների տեսք են ընդունում, այնպիսի զգացողություն է առաջանում` ասես այդ քաղաքացիներն ինչ-որ բանում մեծ մեղք են գործել և ուզում են քավել այն ամեն գնով (ընդ որում` նրանց համար կարևոր չէ` ինչի համար և ում առաջ, կարևորը նրանց համար ամեն դեպքում, մեղավորի կեցվածք ընդունելն է): Իշխող էլիտայի նման գործելակերպը, բնականաբար, լրացուցիչ խթան է հանդիսանում տերպետրոսյանական աղանդի և նրա դաշնակիցների համար` ինտելեկտուալ ապականության տարածման գործում: Ահա նախկին իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը` հայկական խորհրդարանի ամերիկյան խմբակցությունից, փաստարկված հայտարարում է, որ մարտի 1-ի դեպքերի միակ մեղավորը երկրի երկրորդ նախա·ահն է, և պահանջում է նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Սրանում ես չեմ կարող նրա հետ չհամաձայնել. իրոք, Քոչարյանի մեղքն անվիճելի է, քանի որ «լիբերալացված մարոդյորների»  սանձարձակ ամբոխը ամբողջ կազմով չի գնդակահարվել այդ նույն գիշերը: Համենայնդեպս, հենց այդպես են վարվում իրենց հարգող իրավական  պետություններում: Օրինակ, 1992թ. Լոս Անջելեսում սևամորթների խռովության ժամանակ Ջորջ Բուշ-ավագը քաղաք մտցրեց ազգային գվարդիան, որը բավական հաջողությամբ գնդակահարեց 700-800 մարդու, և ոչ ոք որևէ ծպտուն հանել չհամարձակվեց, քանի որ պետական իշխանությունը կարողանում է հստակ մեկնաբանել իր գործողությունները և բացատրել ամեն տեսակ հանրության և լիբերալ խաժամուժին, որ մարոդյորների դեմ միակ միջոցը, անկախ դեպքերի դետոնատորից (լինի դա հետընտրական բարդություն կամ սպիտակամորթ ոստիկանի արդարացում, որ ծեծել է սև խուլիգանին), տեղում գնդակահարությունն է: Եվ որքան շատ, այնքան լավ հասարակության և երկրի համար: Պետության շահերի պահպանումը չի կարող համադրվել իրերի (լինեն դրանք ռազմամթերքներ, թե մարոդյորների կենդանի օրգանիզմներ) խնայողականության հետ:

Առանձին ուշադրության է արժանի ԶԼՄ և այն գործիչների գործելակերպը, ովքեր պաշտոնապես Տեր-Պետրոսյանի աղանդում չեն, բայց նախանձելի համառությամբ սատարում են նրան: Զարմանք ես կտրում. ինչպես են նրանք հավատարմության երդում տվել առաջին նախա·ահին այն դեպքում, երբ նրանք բոլորն ավելի քան լուրջ հիմնավորումներ ունեն նրան ընդդիմանալու համար: Օրինակ, նորությունների տարածված Iragir.am կայքի խմբագիր Հայկազ Ղահրիյանը, որն այս պահին տերպետրոսյանական շարժման խոսափողներից մեկն է, մի անգամ կիսամեռ լինելու չափ ծեծվել էր առաջին նախագահի «ժողովրդաազատագրական» պայքարի կենդանի դրոշ Վազգեն Սարգսյանի կողմից: Ընդ որում` այն աստիճանի էր ծեծվել, որ, ինչպես ասում են ականատեսները, Հայկազի գլուխը շատ ավելի լայն էր մարմնից, և նա որոշ ժամանակ չէր տեղավորվում դռների մեջ և, հետևաբար, զրկված էր տեղաշարժվելու հնարավորությունից: Մեկ այլ անկեղծ ընդդիմադրի` Պետավտոտեսչության նախկին տեսուչ, իսկ այժմ` «Հայրենիք և պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանին (թե ինչ կապ ունի «պատիվ» հասկացությունը Պետավտոտեսչության ծառայողների հետ, որոնք երբեք նախկին չեն լինում, ապա սա մեկ այլ հանելուկ է) Վազգենն այնպես վիրտուոզ էր ջնջել, որ ծռել էր նրա գրպանում գտնվող սեյֆի բանալին, դե իսկ թե ինչ եղավ ապագա (իր բռնարարի դրոշի ներքո) ընդդիմադրի օրգանիզմի հետ` կարծում եմ, բարդ չէ գուշակել: Բայց հանուն արդարության արժե նշել, որ այդ ազնիվ ընդդիմախոսների բախտն անասելի բերել է, քանի որ Վազգենի աշխատասենյակում միայն այդպիսի բաներ չէ, որ պատահել են: Օրինակ, մի անգամ պաշտպանության նախարարության ֆինանսիստներից մեկը, սպարապետի ներկայությամբ, ինքն իրեն ծեծել էր մահացու կերպով: Մինչև մահվան վրա հասնելը հասցրել էր կծելով պոկել սեփական ականջը, որն ավելի ուշ կարվել էր մորգում, դե, իսկ վերջում, արդեն կենսաբանական մահվան վիճակում, կրակել էր սեփական գլխին երկու մետր հեռավորությունից: Այսօր «ժողովրդաազատագրական պայքարի» շարքերում տեսնելով հիշատակված քաղաքացիներին, ինչպես նաև շատ ուրիշներին, ովքեր մինչ այդ բանականությամբ էին օժտված, և վերլուծելով այդ երևույթները` ես զարմանում եմ մարդկային խղճի վրա: Զարմանում եմ մարդկային արժանապատվության և այլ առաքինությունների վրա, որոնք մարդուն տարբերում են անասունից: Ի՞նչ է սա. մարդկային ցեղի ծախքե՞ր, թե՞ հայերի գենետիկ առանձնահատկություն:

Կարծում եմ` երկրին անհարժեշտ են նոր օրենքներ քաղաքական կուսակցությունների և ԶԼՄ-ի մասին, որոնք կմեծացնեն դրանց պատասխանատվությունը յուրաքանչյուր գործողության և հնչեցված յուրաքանչյուր խոսքի համար: Անհրաժեշտ է վերանայել վերաբերմունքը քաղաքական գործունեության նկատմամբ և նրա սկզբունքները, հարկավոր է ջանալ նորից վերիմաստավորել քաղաքական գործչի առաքելությունն ու տեղը հասարակությունում, նրա իրավունքներն ու պարտականությունները, սահմանել մի ինչ-որ բարոյական կոդեքս և այն բարձրացնել ·ործուն ավանդույթների մակարդակի: Քանի որ հասարակության մեջ մեծ ցանկություն և որևէ տեսանելի նախաձեռնություն չի նկատվում, ուրեմն այդ հոգսն իր վրա պետք է վերցնի պետությունը, ուստի և նոր օրենքների ընդունումը համարում եմ նոր իշխանության առաջնահերթ խնդիրը: Միանշանակ կարելի է ասել, որ քաղաքական կուլտուրայի ներկա մակարդակով քաղաքական գոծընթացում ինչ-որ մեղսագիտակ բանի հասնելն անհնար է. «քաղաքական» զբոսանքներն այսուհետ ևս կշարունակվեն, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» գործը վերջնականապես կհասցնի հայոց պետականության վախճանին: Նա դա հեշտությամբ կարող է անել, մանավանդ, որ իրադարձությունների նման զարգացումը լավագույնս համապատասխանում է երկու հարևանների շահերին:

Մի փոքր ավելի պարզ թեմաներ: Հայաստանում, կարծես, լրջորեն մտածում են տնտեսությունը ստվերից դուրս բերելու մասին: Համենայնդեպս, կան բոլոր նշաններն այն բանի, որ նախագահ Սարգսյանն սկսում է օպերացիայի երկրորդ ռաունդը, որ սկսել էր դեռ վարչապետի պաշտոնում: Հայրենական կապիտալի «ակուլաների» հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ պետության ղեկավարը, հավանաբար, բոլորին վերջնականապես հասկացրեց, որ հենց խոշոր բիզնեսն է այսուհետ կրելու բյուջեի հիմնական բեռը, որն ընթացիկ տարում բարձրացվել է չափազանց բարձր նշագծի, քանի որ ՀՆԱ 10%-ոց աճը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ 80%-ոց ավելացմամբ բյուջեի վրա: Ուրախալի է հավաստել, որ պետական իշխանությունն ինքն է նախաձեռնում (առանց հասարակական ակնհայտ ճնշման) այդօրինակ մասշտաբային գործողություն տնտեսության ստվերային հատվածը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Որքան հիշում եմ, ԱՊՀ-ում ոչ ոք նման բան չի արել (Պուտինի կառավարման տարիներին ռուսաստանյան բյուջեի բազմակի ավելացումը, մասնավորապես, էներգառեսուրսների արտահանունից պետության ստացած գերեկամուտների արդյունք էր):

Ճիշտ կլիներ չթերագնահատել ստվերային հատվածի լեգալացումից ստացված արդյունքը: Երկիրն արդյունքում ստանում է վիթխարի դիվիդենտներ: Նախ` դա ազգի բարեկեցության բարելավումն է, որն այժմ ամենահեշտ ժամանակները չի ապրում, ինչն առանձնապես բարդացել է վերջերս` կապված ներմուծման գների աճի և դոլարի արժեքազրկման հետ: Երկրորդ` ստվերային հատվածից ձերբազատվելը վիթխարի քաղաքական նշանակություն ունի, քանի որ դա երկրում սեփականության լե·իտիմացման ամենակարճ ճանապարհն է: Ճիշտ կլիներ այն հռչակել թիվ մեկ պետական խնդիր (անշուշտ, Տեր-Պետրոսյանից փրկվելուց հետո): Բանն այն է, որ ժամանակը ոչ լեգիտիմ սեփականության դաշնակիցը չէ, ավելի ստույգ` սեփականությունը լեգիտիմություն ձեռք չի բերի, անգամ եթե կես դար անցնի: Հիշեցնեմ, որ նախկին Մերձբալթյան հանրապետություններում 1990թ. հետո, հասարակայնության խրախուսանքով, ձեռնամուխ եղան 1940թ. ազգայնացման արդյունքների համընդհանուր վերանայմանը և նախկին սեփականատերերի, այդ թվում և պետության, իրավունքների վերականգնմանը: Ուզում եմ ասել, որ ստվերից դուրս բերումը` սեփականության հետա·ա փուլային լեգիտիմացմամբ, պետք է եռանդուն ողջունվի առաջին հերթին երկրի ամբողջ օլիգարխիայի և խոշոր բիզնեսի կողմից, քանի որ այդ պարագայում նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն և օրենքի պահպանություն պատմական ամեն տեսակ խորդուբորդություններից: Իսկ եթե որևէ մեկը թերահավատորեն է վերաբերվում նման եզրահանգումներին, ապա թող հիշի մերձբալթյան իրադարձությունները և ի վերջո կհասկանա երկու պարզ ճշմարտություն. ոչինչ հավերժ և անձեռնմխելի չէ աշխարհում, եթե հիմնված է կեղծ հենքի վրա, և չկա ավելի հզոր շարժիչ պատմության մեջ, քան անարդարության և տուժվածության զգացողությունները, որ ծանրանում են ժողովրդի վրա, և ապագայում ինչ-որ ձևով դրանք անպայման կհիշեցնեն իրենց մասին` իրենց այդքան բնորոշ կործանարարությամբ ու դրամատիզմով: Կարծում եմ` այն, ինչի մասին խոսում եմ, հայտնի է երկրի քաղաքականության ճարտարապետներին: Մնում է միայն սպասել այն պահին, երբ լեգիտիմացման կրքերը կտիրեն հայրենական սեփականատերերի ուղեղները:

 

Այժմ մի քանի խոսք համարի բովանդակության մասին:

«Աշխարհաքաղաքականություն» խորագրի ներքո վրացի քաղաքագետ Յուրի Մկրտւմյանցը. մտորում է սերբական ողբերգության մասին: Կոսովոյի առանձնանալն այսօր աշխարհում դիտվում է երկակի` որպես ազատություն անցյալի մնացուկներից և սերբական ազգի նոր դարաշրջանի սկիզբ, կամ սերբական ազգության վերջի սկիզբ: Կարծում եմ` իրականությունն, այնուամենայնիվ, երկրորդում է: Հեղինակը բալկանյան ճգնաժամը դիտարկում է դարերի խորքից և գալիս է հետաքրքիր եզրահանգումների: Շատ հարցերում ես նրա հետ համամիտ եմ, բայց կա եզրահանգում, որը կիսել դժվարանում եմ: Օրինակ, խոսել Տիտոյի մասին որպես հակասերբական անհատի, ճիշտ չէ, քանի որ դա նույնն է, ինչ խոսել Ստալինի մասին որպես հակառուսական տարրի: Կարծում եմ, ճշմարտությունն այն է, որ այս երկու գործիչները վերազ·ային իշխանավորներ էին և իրենց պետությունները կառուցում էին կայսրական սպեցիֆիկայի հիման վրա: Ինչ վերաբերում է Կոսովոյին` որպես սերբական էթնոսի սիրտը և նրա կորստին, ապա հեղինակը բավական հաջող քննարկում է պատճառահետևանքային կապը և անցկացնում հետաքրքիր զուգահեռներ Ղարաբաղի հետ: Սակայն, ամեն դեպքում, անձամբ ես կարծում եմ, որ բալկանյան ճգնաժամը ոչ այլ ինչ է, քան արևմտյան հանրության տոտալ հարձակում ուղղափառ քաղաքակրթության` ուղղված նրա կենտրոն Ռուսաստանի դեմ: Ցավում եմ, որ Մոսկվայում այդպիսի տեսակետը լռության է մատնվում պետական մակարդակով, բայց ուզում եմ հուսալ, որ այն գոնե կդիտարկվի, քանի որ լռել ու կամավոր չտեսնել խնդիրը ամենևին էլ դրությունը շտկելու ճանապարհ չէ: Մի խոսքով, նա գրում է այդ և շատ այլ բաների մասին:

«ԱՊՀ» խորագրով ներկայացված է մոսկովյան քաղաքագետ, Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Ստանիսլավ Բելկովսկու աշխատությունը: Մոսկովյան գործընկերներիցս մեկին խնդրեցի «Ազգային գաղափարի» մայիսյան համարի համար նյութ գրել` նվիրված Դմիտրի Մեդվեդևի երդմնակալության կամ ընդհանրապես Ռուսաստանում ընտրությունների մասին: Նա, մի փոքր մտածելով, ասաց, որ հայ ընթերցողի համար ավելի լավ, քան Բելկովսկու գրածն է, անհնար է գրել, քանի որ, նախ` Հայաստանում բարի դաշնակցային ավանդույթ է հաստատվել` ռուս քաղաքական գործիչների մասին խոսել ընդգծված հարգանքով, այնպես որ, Ստանիսլավի հոդվածը հաջող կերպով խախտում է այդ ավանդույթը, իսկ դա արդեն հետաքրքիր է, երկրորդ` Հայաստանում գրեթե գոյություն չունի քաղաքական սարկազմի ժանրը (բացառությամբ եզակի հրապարակումների, որոնք մեծ մասսայականություն չեն վայելում բազում պատճառներով), չնայած մտածող հասարակայնության պահանջարկին: Դե, ես էլ մտածեցի, որ Բելկովսկու հոդվածը  կդառնա համարի ինքնատիպ զարդը: Սպանիչ սարկազմը, որով լի է նյութն առաջին տողից մինչև վերջինը, հույս ունեմ, կգրավի Հայաստանի ընթերցողներին: Ինչ վերաբերում է հեղինակի քաղաքական-գաղափարաբանական հակումներին, ապա, պետք է ասեմ, որ դրանք ես ամբողջությամբ չեմ կիսում, թեև խիստ հետաքրքիր են և արժանի են ուսումնասիրվելու կամ, գոնե, ունկնդրվելու: Սակայն ես անտարբեր չեմ հեղինակի կողմից հաջորդականությունը չընդունելուն` որպես մեր երկրներում կայացած երևույթ, քանի որ դա ժողովրդավարությունը զրկում է նրա երկու հիմնական սկզբունքներից մեկից: Բանն այն է, որ ոչ ոք կասկածի չի ենթարկում Մեդվեդևի կամ Սարգսյանի լեգիտիմությունը, ինչպես նաև նրանց ընտրվելը բնակչության մեծամասնության կողմից, ինչն էլ, ըստ էության, ժողովրդավարության երկրորդ սկզբունքն է, այն է` կառավարում է մեծամասնության իշխանությունը: Սակայն մինչև օրս մենք խնդիրներ ունենք առաջին սկզբունքի հետ կապված, որը ժողովրդին հաստատում է որպես իշխանության միակ աղբյուր: Ակնհայտ է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում իշխանության աղբյուր է հենց ինքը` բարձրագույն իշխանությունը` իր շարքերից առաջադրելով թեկնածուի, իսկ բնակչությունն իր մեծամասնության քվեով ընդամենը վավերացնում է այդ ընտրությունը և դրանով իսկ լեգիտիմության հատկանիշներ է հաղորդում նրան իրականության մեջ: Կարծում եմ` սա խորհելու առիթ է տալիս, և յուրաքանչյուր ոք խորհում է յուրովի. մասնավորապես, Բելկովսկին գրում է «Փոքի չարի կայսրությունը»... Ավելացնեմ միայն, որ հոդվածը գրվել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածու դառնալուց շատ ավելի առաջ, և այն ժամանակ քչերի խելքի բանը կլիներ հաշվարկել Պուտինի պաշտոնական հետնորդին: Այս հանգամանքն, անշուշտ, լրացուցիչ միավորներ է տալիս Բելկովսկուն և նրա աշխատությանը, որը, հույս ունեմ, մեծ բավականություն կպատճառի ընթերցողներին:

«Պետություն և իրավունք» խորագրի տակ իմ «Ինչպես հաստատել հանրապետականությունը Հայաստանում» հոդվածն է: Փորձ է արվել վերիմաստավորել երկրի պետական կառուցվածքը և այդտեղից բխող քաղաքական համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանում այս հարցում լուրջ խնդիրներ կան, ինչը և խոչընդոտ է հանդիսանում է ազգային-պետական կայացման գործընթացում: Հոդվածում փաստարկներ են բերված նոր սահմանադրության և երկրում նախագահական հանրապետության հաստատման օգտին: Մի խոսքով, ավելին չեմ ասի...

«Տնտեսություն» խորագրով ներկայացված է տնտեսագետ Գագիկ Գաբրիելյանի նյութը, որում հեղինակը խոսում է երկրի գյուղատնտեսության մասին: Նա մտահոգ է Հայաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցությունից սպասվող բացասական հետևանքներից: Կարծում եմ` սա լուրջ թեմա է և պրոֆեսիոնալ միջավայրում լայն բանավեճի առարկա պետք է դառնա, քանի որ պետությունը, ծանրաբեռնվելով անթիվ միջազգային կազմակերպությունների առջև ունեցած պարտավորություններով, անպայման լուրջ խնդիրների կբախվի դրանց իրագործման գործընթացում. դրանցից շատերը կվերաբերվեն խիստ էական ոլորտներին: Կարծում եմ` Գագիկին հաջողվել է վերհանել հայկական գյուղը, նրա ինքնությանը սպասվող հավանական սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ ԱՀԿ-ին անդամակցությունից: Մնում է միայն, որ այդ խնդիրների շուրջ խորհեն նաև պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե սովոր են միջազգային համաձայնագրեր ստորագրել և պետությունը քարշ տալ ուր ասես, անգամ այնտեղ, ուր դրա հարկը բոլորովին չկա:

«Բանավեճ» խորագրի ներքո արվեստագետ Ռուզան Սարյանը խորհրդածում է երկրի պետական զինանշանի մասին: Հեղինակն այն անընդունելի է համարում, և ես նրա հետ լիովին համամիտ եմ: Իմ կարծիքով, ներկա զինանշանն ընդհանուր ոչ մի բան չունի հայ ժամանակակից պետության հետ: Նախ` այն ռազմաշունչ է, մինչդեռ հայերն այսօր փոքրաթիվ ժողովուրդ են, որոնց վիճակված է զբաղվել միայն ստեղծա·ործ աշխատանքով և աշխարհում ձեռք բերած դիրքերը պահպանելով (ի դեպ, եթե զինանշանի վրա մի քանի վայրի գազան էլ ավելացվեին, ապա այնպիսի տպավորություն կստեղծվեր, թե մեր առջև սելջուկների կամ նման այլ բարբարոսների սիմվոլիկան է): Երկրորդ` ազգի ծագումնաբանական առանձնահատկության համաձայն` նա միտված է դեպի անցյալը, այն դեպքում, երբ հայերն ապրում են ներկայում և պատրաստվում են ապրել ապագայում. կարծում եմ ներկայիս զինանշանի վրա ցարական հարստությունների սիմվոլիկայի պատկերումն այնքան էլ հաջող լուծում չէ: Եթե ցանկացել են դրանով ցույց տալ սերունդների հաջորդականությունը, ապա պետք է ներառեին նաև ինչ-որ բան խորհրդային դարաշրջանից, քանի որ այն իսկապես նշանավոր էր հայոց ամբողջ պատմության մեջ: Ասվածը, թերևս, բավական է նոր զինանշանի մասին հարցին լրջորեն մոտենալու համար: Հարցը, սակայն, ամենից շատ պետք է հետաքրքրի Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ նա, ըստ իս, մինչ օրս չի կողմնորոշվել գլխավորում. ո՞վ է ինքը և ի՞նչ է պատրաստվում անել: Ցանկություն ո՞ւնի արդյոք սկսել նոր դարաշրջան, թե՞ պատրաստվում է գնալ Քոչարյանի հետքերով, այսինքն, զբաղվել ընթացիկ հարցերով և լուծել դրանք` ծագմանը զուգընթաց: Եթե Սարգսյանն իսկապես հավակնոտ առաջնորդ է և ծրագրում է նոր էջ բացել հայոց պատմության մեջ, ապա առաջինը, ինչ պետք է անի, պետական սիմվոլիկան փոխելն է: Այնպես, ինչպես Արշակունիները փոխեցին Արտաշեսյանների զինանշանը, իսկ Բա·րատունիները հետագայում ստեղծեցին իրենցը, որովհետև արդարացիորեն մտածում էին, որ վաղ միջնադարյան և հելլենիստական Հայաստանը տարբեր բաներ են, այդպես էլ Սարգսյանը պետք է ըմբռնի, որ նոր դարաշրջանը պետք է սկսի նոր սիմվոլիկայով: ԱՊՀ-ի նրա գործընկերները (ասենք, Պուտինն ու Սահակաշվիլին) դրանից էլ սկսեցին, և այսօր մենք տեսնում ենք, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Ռուսաստանում պատմությունը տեղից շարժվել ու նոր դարափուլ է մտել: Հասկանում եմ, որ, անշուշտ, Սարգսյանի համար չափազանց բարդ է լինելու խորհրդանշանների փոփոխության գաղափարն առաջադրելը, բայց այլ ճանապարհ չկա. նա պետք է բռունցքով խփի սեղանին և վոլյուտարիստական ձևով իրականացնի այդ մտահղացումը: Այլապես ոչ ոք չի հավատա նոր դարաշրջանին, անգամ եթե այն արդեն սկսվի, որովհետև դժվար է հավատալ մի բանի, ինչը սկսվում է առանց նախանշանների:

Ֆիզիկոս Ռուբեն Մկրտչյանը «Գիտություն և կրթություն» խորագրի տակ ներկայացնում է Հայաստանում գիտության բարեփոխումների իր տեսակետը: Դա բավական ցավոտ հարց է մեզ համար, և այսուհետ մենք ավելի շատ ուշադրություն կդարձնենք դրան, քանի որ եթե 90-ականներին կործանված բոլոր ոլորտներից շատերն արդեն ինչ-որ կերպ զարգանում են, ապա գիտության ոլորտը դեռ կյանքի նշաններ չի ցուցաբերում: Ակնհայտ է, որ պետությանն անհապաղ անհրաժեշտ է ձեռնարկել արմատական քայլեր, այդ թվում և ոչ հանրամատչելի: Հակառակ դեպքում, այն դեռ շատ կպահպանի իր և հասարակության համար անօգուտ պորտաբույծ ակադեմիական հաստատությունները: Մի խոսքով, այսուհետ կշարունակենք քննարկումները գիտական ոլորտի վերակենդանացման վերաբերյալ, իսկ այն, ինչ այսօր գրում է Ռուբենը, պրոֆեսիոնալի հայացք է և պետք է որ հետաքրքրություն  առաջացնի հետաքրքրված կողմերի համար:

Ամսագրի գլխավոր խմբագիր Արիս Ղազինյանը «Քաղաք և գավառ» խորագրի ներքո իր «Ալեքսանդրապոլ. կորսված քաղաք կամ լեգենդ մաքսատան մասին» էսսեում գրում է նախանցյալ դարում Արևելյան Հայաստանում ձևավորված հայի բավական հետաքրքիր տեսակի ոչնչացման մասին: Հեղինակն այդ ողբերգության հաղթահարման իր տեսակետն ունի, և վատ չէր լինի ուշադրություն դարձնել նրան: Մի խոսքով, Արիսի հոդվածը ոչ ոքի սառնասիրտ չի թողնի, և, իմ կարծիքով, սա նրա երբևիցե գրած լավագույն աշխատություններից մեկն է: Խորհուրդ եմ տալիս խորամուխ լինել այն ողբեր·ության էության մեջ, որի մասին այնքան անկեղծորեն գրում է Արիսը:

«Մեջբերումներ դասականներից» խորագիրն այս անգամ կարծես երկու բաժնից է բաղկացած. առաջինում տեղ են գտել Խորենացին («Ողբ»-ը «Հայոց Մեծերի ծննդաբանություն»-ից), Կանտի «Անթրոպոլոգիան պրագմատիկ տեսանկյունից» գրքից մի հատված և Հեգելի դասախոսությունը իրավունքի փիլիսոփայությունից, որը պահպանվել է ուսանողների գրառումներով: Անշուշտ, այս ստեղծագործությունները պատահականորեն չեն ընտրվել: Մասնավորապես, ընթերցողների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, թե ինչ և ինչպես է խոսում Կանտը հայերի մասին աշխարհի առաջատար ժողովուրդների կողքին: Մի խոսքով, մտածելու բան կա: Երկրորդ բաժինը բացառապես նվիրված է էշերին: Պետք է ասեմ, որ էշերը զարմանալի երևույթ են: Մի կողմից` նրանք փչացնում են մեր կյանքը, ուտում են մեր նյարդերը, և խանգարում բոլոր պոզիտիվ նախաձեռնություններին, այսինքն, ծայրահեղ ապակառուցողական երևույթ են: Սակայն, մյուս կողմից, էշերը, ինչպես և բակտերիաները կենդանի օրգանիզմի համար, խիստ անհրաժեշտ են, առանց որոնց հասարակությունում սկսվում է դիսբակտերիոզի պես մի բան, և խանգարվում է նյութափոխանակությունը: Այսպիսով, անհրաժեշտ է որոշակի հավասարակշռություն, որի խախտումը միշտ հանգեցնում է անկանխատեսելի, իսկ երբեմն էլ աղետալի, հետևանքների, որոնցից մեկը նախանցյալ հարյուրամյակի կեսերին հունից հանեց ան·ամ այնպիսի հավասարակշիռ մարդու, ինչպիսին էր Հայնրիխ Հայնեն, ով ֆրանկֆուրտյան պատգամավորներին նվիրեց մի ստեղծագործություն, որը նույնիսկ անհարմար է հրապարակել: Բայց մենք, այնուամենայնիվ, որոշեցինք տպագրել ռոմանտիկական սարկազմի այդ գլուխգործոցը. կարծում եմ` հայ ընթերցողին այն հետաքրքիր կլինի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու էշերը հանկարծ հայտնվեցին մեր ուշադրության կենտրոնում, ապա պետք է ասեմ, որ Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող էշերի գլխաքանակը գերազանցում է բոլոր թույլատրելի նորմերը: Սա խնդիր է, որն անտեսել չի կարելի, և այն պետք է լուծել: Իսկ ինչպե՞ս: Իմ կարծիքով, յուրաքանչյուր առողջ դատող մարդ այս հարցին անհատական մոտեցում պետք է ցուցաբերի և ուժերի ներածին չափ իր ավանդը ներդնի այդ աստվածահաճո և հասարակությանն անհրաժեշտ գործին: Մենք, օրինակ, մեր կողմից հրատարակում ենք «Ազգային գաղափար» ամսագիրը, էլի ինչ-որ բան ենք անում: Մի խոսքով, եկել է ժամանակը, որպեսզի հակաէշային կամպանիան թափ հավաքի և մարդկային ցեղի այդ կարգի բոլոր ներկայացուցիչներին դնի իրենց օրինական և միայն իրենց պատկանող էքսկլյուզիվ տեղը: Ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում. այն ամրապնդում է էշերի դիրքերը մեր անգործության պայմաններում, և սա արդեն այն է, ինչ չէինք ցանկանա անգամ մեր երկու հարևաններին:

 

Share    



Գնահատում

Ինչպես՞ եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am