Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Մայիս 2008, N 2

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՄԱՐ

Յուրի, քաղաքագետ Մկրտումյանց

10 տարի առաջ հարավսլավական պետության ղեկավար Սլոբոդան Միլոշևիչը վերջին փորձն արեց պահպանել սերբական Կոսովոն: Զարմանալի չէ. յուրաքանչյուր սերբի համար Կոսովոն և Մետոխիան առաջին հերթին Ակունք է: Չէ՞ որ կեռնեխների («կոս» սերբերեն կեռնեխ է նշանակում)` գարնան և ակնկալիքների խորհրդանիշների եզերքում է ստեղծվել սերբական պետությունը, հաստատվել ուղղափառ հավատը, զարգացել մշակույթը: Մարզի մասին հսկայական քանակությամբ երգեր ու լեգենդներ են հյուսվել` կապված նրա հերոսական անցյալի հետ: Մարզի երկրորդ անվանումը` Մետոխիա, ընդգծում է տարածքի սրբությունը. Մետոխ` նշանակում է վանքապատկան հող: Հենց այստեղ են գտնվում սերբական ամենահին և առավել պաշտելի տաճարներն ու վանական համալիրները, ինչպիսիք են Վիսոկի Դեչանին, Գրաչանիցան, Պեչի պատրիարքությունը, Դևիչ վանքը, Լևիշի Աստվածամոր տաճարը և շատ ուրիշներ:

 

Եվ այսպես, 10 տարի առաջ Հարավսլավիայի ղեկավար Սլոբոդան Միլոշևիչը Կոսովոն պահպանելու վերջին փորձը ձեռնարկեց: Բայց ամեն ինչի մասին` հերթով...

 

1389թ. հունիսի 28-ին սերբական զորքը` իշխան Լազարի գլխավորությամբ, Կոսովոյի դաշտում ճակատամարտի մեջ մտավ թուրքական սուլթան Մուրատի բանակի դեմ: Եվ թեև սուլթանը մահացու խոցվել էր «սուրբ մարտիկ» Միլոշ Օբիլիչի կողմից, սակայն սերբական զորքը ջախջախվեց: Կոսովոյում ռազմական պարտությամբ Սերբիան կորցրեց անկախությունը, սակայն հենց այդ ճակատամարտն էր, որ վեց հարյուրամյակ ծառայեց իբրև ազգային համախմբման մագնիս: Ավելին, օսմանյան լծի տակ Կոսովոն էլի մի որոշ ժամանակ պահպանեց իր սերբական էությունը. մասնավորապես, 1557թ. Պեչ քաղաքում հիմնվեց ուղղափառ պատրիարքություն:

 

Սերբիան գրեթե միշտ գտնվել է կրկնակի հարվածի տակ, ընդ որում` հենց կրոնն էր, որ հանդես էր գալիս որպես ազգային համախմբման կարևորագույն, եթե ոչ` միակ մեխանիզմ: Հենց այդ պատճառով Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որ հավակնում էր Բալկանյան ուղղափառ աշխարհին, իրականացնում էր սերբերին և հույներին կաթոլիկության գիրկն առնելուն ուղղված քաղաքականություն` աջակցություն խոստանալով թուրքերի դեմ պայքարում: Հետևողականորեն իրականացվող քաղաքականության արդյունքում սերբ բնակչության մի որոշակի մասը (խորվաթներ) ընդունեց Վատիկանի գլխավորությունը, ընդ որում` այդ գործընթացում ներգրավվեցին նաև առանձին ալբանական կլաններ (հատկանշական է, որ գթության կաթոլիկ օրդենի վանամայր մայր Թերեզան ծագումով ալբանուհի է): Սերբ բնակչության մյուս մասը (բոսնիացիները) իսլամ ընդունեցին, բայց, ինչպես և խորվաթները, պահպանեցին իրենց լեզուն: Հենց այդ պատճառով ուղղափառ հավատն ավանդաբար և հիմնավորված ձևով համարվում է սերբական էթնոմշակութային իմունիտետի միջուկը:

 

Կոսովոն և Մետոխիան սերբ ժողովրդի կենտրոնն է եղել մինչև 17-րդ դարը: Սակայն օսմանյան ճնշման դեմ մշտական ընդվզումներն ու թուրքական դաժան բռնաճնշումներն ավելի ու ավելի մեծ թվով ուղղափառների էին հարկադրում ապաստան փնտրել կայսրության սահմաններից դուրս: Նրանց լքված տներն աստիճանաբար զբաղեցնում էին իսլամ ընդունած ալբանացիները, որոնք օսմանյան աշխարհի սոցիալական կառույցում ավելի արտոնյալ վիճակում էին գտնվում: Այս գործընթացն ուղեկցվում էր նաև ալբանացիների թրքացմամբ:

 

1912-13թթ. Բալկանյան պատերազմների արդյունքում պատմական Սերբիայի հողերը մասամբ ազատագրվեցին թուրքական տիրապետությունից, սակայն նախորդ հարյուրամյակների ընթացքում թրքացած ալբանացիներն արդեն հասցրել էին  կայուն հաստատվել Կոսովո-Մետոխիայում և մարզը վերածել սերբերի դեմ օսմանյան կայսրության կողմից հրահրվող պայքարի կարևոր կենտրոններից մեկը: Այս դժվար ժամանակաշրջանում սերբ բնակչության ներսում հիմնվեցին ազգայնական կազմակերպություններ, որոնցից մեկը «Երիտասարդ Բոսնիան» է (ըստ որոշ աղբյուրների` Սարայևոյում «Սև ձեռք» օթյակի գաղտնի բաժանմունք): Այդ կազմակերպության անդամ Գավրիլա Պրինցիպի կողմից Սարայևոյում ավստրիական էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունը խոշոր տերությունները փայլուն կերպով որպես հարմար պատրվակ օգտագործեցին Համաշխարհային պատերազմ սկսելու համար: Հետաքրքիր է, որ կրակոցներն արձակվեցին Կոսովոյի ճակատամարտի օրը` 1914թ. հունիսի 29-ին:

 

Անցած հարյուրամյակի սկիզբը հենց այն ժամանակաշրջանն է, երբ հայրենիքին վերամիավորվելու համար պայքարող ազգերի մեջ սկսեցին գերակշռել մասոնական ·աղափարներն ու տրամադրությունները: Այս միտումը չշրջանցեց նաև սերբ հայրենասերներին, որոնք պատմական սահմանների շրջանակներում միասնական պետության վերականգնման հեռանկարը դիտարկման էին «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի հետ իրենց համագործակցության համատեքստում:

 

Պատմական տարբեր ժամանակներում մասոնությունն ընկալվել և դրսևորվել է տարբեր ձևով: Եղել են ժամանակներ, երբ մասոնական գաղափարակիրներ են եղել ինչպես բանաստեղծներն ու նկարիչները, այսպես էլ ավելի ռազմաշունչ հայրենասերները: Ջուզեպե Գարիբալդին` հավանաբար միակ հանճարը, որ մասոն լինելով` ի վիճակի եղավ իրականացնել Իտալիայի միավորման իր գաղափարը, մեծագույն ներգործություն է ունեցել հետագա բոլոր հայրենասերների վրա աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Բավական է նշել, որ հայ բազմաթիվ գործիչներ անցած հարյուրամյակի սկզբին նույնպես օթյակների անդամներ էին: Այդ ժամանակաշրջանում մարտնչող ազգերի շատ բանաստեղծներ հաճախ էին դիմում Գարիբալդիի թեմային, և այս առումով մենք ունենք մի օրինակ` հայ գրականության դասական Ավետիք Իսահակյանի հայտնի «Գարիբալդիականը» պատմվածքը: Չենք պնդի, թե այս ստեղծագործությունն արտացոլում է հեղինակի` նիցշեականությունից մասոնականության անցումը, սակայն ժամանակի կնիքն ակնհայտ է: Նման տրամադրություններ կային նաև սերբական հասարակությունում:

Գավրիլա Պրինցիպի կողմից ավստրիական էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն ընկալվում է հենց այս համատեքստում: Համաշխարհային դիմակայության առաջին նշաններն ի հայտ եկան 1871թ. ֆրանս-գերմանական պատերազմից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ այս հակամարտությունում հաղթած և հզորացող Գերմանիան պարզապես դատապարտված է «արևի տակ իր տեղը գտնել» արդեն վերաձևված աշխարհում: Իր այս ձգտումներում Գերմանիան հենվում էր Ավստրո-Հունգարիայի և Թուրքիայի վրա: Թուրքական հենարանը խիստ թշնամաբար ընդունվեց սերբ նացիոնալիստների կողմից, ինչով էլ կանխորոշվեց նրանց կողմնորոշումը դեպի «Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակը: Իրադրությունն ավելի լարվեց 1881թ., երբ սերբական թագավոր Ալեքսանդր Օբրենովիչը գաղտնի ռազմական համաձայնագիր կնքեց Ավստրիայի հետ` դրանով իսկ բռնելով Գերմանիայի կողմը:

1903թ. մայիսի 29-ի գիշերը «Սև ձեռք» կազմակերպությանը պատկանող զինված սպաների խմբերը, Դրագուտին Դիմիտրիևիչի հրամանատարությամբ, ներխուժեցին արքունական պալատ: Հեղաշրջում կատարվեց, որի ընթացքում սպանվեցին գերմանական կողմնորոշում ընդունած թագավորն ու թագուհին. այս ճանապարհով իշխանության եկած Կարագեորգիևիչների հարստությունն արդեն ֆրանսիական կողմնորոշում ուներ: Սերբական գաղտնի «Սև ձեռք» ընկերությունը ձեռնամուխ եղավ Բալկաններում գաղտնի, սերբամետ տրամադրություններ ունեցող կազմակերպությունների ցանցի ստեղծմանը: Մասնավորապես, հենց այդ ժամանակ կազմակերպվեց «Երիտասարդ Բոսնիան», որը Բելգրադից ղեկավարում էր նույն Դրագուտին Դիմիտրիևիչը, և որն այդ ընթացքում դարձել էր սերբական ռազմական հետախուզության ղեկավարը:

Ավստրիացի էրցհերցոգի սպանության գործի քննության ընթացքում պազվեց, որ մարդասպաններ Պրինցիպը և Գաբրիլովիչը մասոն են եղել: Մահափորձի պլանը մշակվել էր «Ժողովրդական պաշտպանություն» քաղաքական ընկերության կողմից: Հարկ է նշել, որ 1912թ. մայիսից սերբական օթյակները դրվեցին Բելգրադում Սերբիայի բարձրագույն մասոնական խորհրդի` Բուդապեշտի «Ֆրանսիայի Մեծ Արևելք»-ի բաժանմունքի դուստր օթյակի ենթակայության տակ: Հանգամանք, որը, որոշ վերլուծաբանների կարծիքով, կանխորոշեց Բալկանյան պատերազմների առաջին փուլի հաջողությունները: Ավելի ուշ, 1926թ., Սերբիայի մասոնական շրջանակների ներկայացուցիչ Լազարևիչը Բելգրադում, Սերբական գվարդիայի տանը տեղի ունեցած ազատ որմնադիրների խնջույքում պաշտոնապես խոստովանել է, որ «մասոնականությունն ու «Ժողովրդական պաշտպանությունը» նույն բանն են»: Անցած հարյուրամյակի քսանական թվականների կեսերը հենց այն ժամանակաշրջանն է, երբ «ռոմանտիկական մասոնականության» գաղափարախոսությունը վերջնականապես շրջվեց հայրենասիրաբար տրամադրված ուժերից, ընդ որում` այս միտումը գլոբալ բույթ էր կրում:

Սակայն նացիոնալիստական տրամադրություններ ունեցող կազմակերպությունների գործունեությունը կարողացավ ապահովել որոշակի ձեռքբերումներ: Մասնավորապես, նախորդ տասնամյակներին և հարյուրամյակներին Կոսովոյի տարածքում հաստատված մահմեդական ալբանացիները մասամբ արտաքսվեցին: Կոսովոյի մարզը կրկին վերականգնեց ազգային համախմբման միջուկի կարգավիճակը: Անցած հարյուրամյակի առաջին քառորդում գործող խմբերը հիանալի հասկանում էին, որ այդ միջուկի բռնանջատումը, որին միշտ ձգտել է Թուրքիան, հավասարազոր է ազգային արժանապատվության և սերբական ինքնության զգացման կորստին: Վերը թվարկված խմբավորումների ջանքերի շնորհիվ էր հիմնականում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին սերբերը և չեռնոգորցիները կազմում էին մարզի բնակչության մեծամասնությունը (60%):

 

610 ՏԱՐԻ ԱՆՑ...

 

Կոսովոյի համար ճակատամարտը, մասնավորապես, Գերմանիա-Իտալիա-Բուլղարիա-Թուրքիա ցամաքային միջանցքի ստեղծման ճանապարհին «սերբական խոչընդոտը» վերացնելու համար, նոր թափ ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1941-1944թթ. մարզն օկուպացրած իտալացիներն ու ·երմանացիները բացահայտ հովանավորում էին ալբանացիներին: Այդ ժամանակաշրջանում Կոսովոյից արտաքսվեցին ավելի քան 100.000 սերբեր, ընդ որում` արտաքսման գործընթացն ուղեկցվում էր ալբանացիներին զանգվածաբար լքված շրջանների տարածքում բնակեցնելով (1943թ. Գերմանիան հանդես է եկել սեփական պետականություն ունենալու ալբանացիների իրավունքի օգտին):

Հռոմի կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, գործողությունների լիակատար ազատություն ստացավ (Վատիկանը պաշտպանում էր Հիտլերին և Մուսոլինիին) ուղղափառ սրբավայրերի ոչնչացման և սերբ բնակչության մեջ կաթոլիկ գործակալների հավաքագրման ուղղությամբ: Զագրեբի արքեպիսկոպոս Ստեպինացը և նրա շուրջ խմբավորված կաթոլիկական եպիսկոպոսությունը խորվաթ անջատողական ուստաշների իշխանության հենարանն էին, որոնք պատասխանատու էին սերբերի ոչնչացման (մոտ 250.000 մարդ), ինչպես նաև ուղղափառների բռնի ու զանգվածային կաթոլիկացման քաղաքականության համար: Դեռ 1941թ. ապրիլին Հիտլերի և Վատիկանի կողմից կազմավորվեց Խորվաթիա անկախ տերությունը (ԽԱՏ), որը հռչակեց հետևյալ կարգախոսը. «Սերբերի մեկ երրորդին կաթոլիկացնել, մեկ երրորդին սպանել և մեկ երրորդին քշել Սերբիա»: Այս խամաճիկային ֆաշիստական պետության ղեկավարն էր Անտե Պավելիչը, որը, սերբ բանաստեղծ Զորան Կոստիչի խոսքերով` «չորս տարվա ընթացքում Յասենովեց, Գրադիշկա, Յադովնո համակենտրոնացման ճամբարներում և Դալմատիայի ու Հերցեգովինայի փոսերում ավելի քան 2 մլն. սերբ է կոտորել»:

Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպական ոչ մի երկրում, բացի Խորհրդային Միության օկուպացված շրջաններից, պարտիզանական պատերազմը չի հասել այնպիսի ծավալների, ինչպես Հարավսլավիայում էր: Անհրաժեշտ է նշել, որ ազատագրական պատերազմը հիմնականում սերբերն էին վարում, քանի որ խորվաթները մեծ մասամբ հարել էին կաթոլիկ-իտալացիներին, իսկ բոսնիացիները` մահմեդական-թուրքերին: Հարավսլավիացի ժողովրդաազատագրական բանակի և պարտիզանական ջոկատներում ֆաշիստների դեմ, անշուշտ, կաթոլիկներ էլ էին կռվում, այդ թվում և կաթոլիկ հոգևորականության ներկայացուցիչներ: Ավելին, այդ ջոկատներում գոյություն ուներ կաթոլիկ քահանաների ինստիտուտ, որը, սակայն, ակտիվ կապեր ուներ Վատիկան հետ: Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոն (խորվաթ կաթոլիկ) իրականում խիստ շահագրգռված էր, որ կաթոլիկ եկեղեցին ճանաչի իր իշխանությունը, թեև հայտնի նկատառումներով 1944թ. չէր կարող բացահայտ կապ հաստատել Զագրեբի արքեպիսկոպոսի` ֆաշիստական գործակալի և սերբերի հալածչի հետ: Ուստի, որոշում ընդունվեց Վատիկան ուղարկել նրա հատուկ ներկայացուցիչ Է. Կոցբեկին` հանձնելու մի հուշագիր հակաֆաշիստական շարժման նպատակների պարզաբանմամբ: Առաջին հարավսլավցի կոմունիստը միշտ իր խաչն է վարել և 1943թ. նույնիսկ հանդիպել է Հիտլերի հետ:

Տիտոյի վարչակարգի օրոք, Հարավսլավիայի կեսդարյա բարգավաճման շրջանում, սերբ ժողովրդի վիճակը սարսափելի է եղել. ազգային գաղափարը հալածվում էր, մոռացության էին մատնվում ավանդույթները: Զորան Կոստիչի կարծիքով` «մասոն Տիտոն ճշտապահորեն իրականացնում էր ուղղափառությունը ոչնչացնելու Վատիկանի հազարամյա ծրագիրը»: Պետք է նշել, որ մարշալն իսկապես մասոնական օթյակի անդամ էր, և նրա գործողությունները համակարգվում էին օվկիանոսի այն կողմից: Դա տիպիկ արևմտյան մասոնական օթյակ էր, որը պակաս շահագրգռված չէր Բալկանյան աշխարհի նվաճման ճանապարհին ընկած «սերբական խոչընդոտի» վերացմամբ, քան դա մինչ այդ ցանկանում էին նացիստները, իտալացիները և թուրքերը: Մարշալի գործունեությունը նպատակ ուներ հարավսլավական ֆեդերալիզմի քաղաքական հիմքում դնել դանդաղ գործողության ականներ` ծրագրված հետագա անխուսափելի պայթյունի համար:

Նրա իրականացրած նախագծերը կոսովցի ալբանացիներին բավական շատ ազատություններ և... հեռանկարներ էին տրամադրում: Պատերազմից անմիջապես հետո մարշալն անձամբ արգելեց Կոսովո վերադառնալ պատերազմի տարիներին այնտեղից քշված սերբերին, նույնիսկ ավելին` բաց արեց սահմանը Ալբանիայից եկողների առջև: Եվրոպայում ամենաբարձր բնական աճի գործոնն ապահովեց Կոսովոյի ալբանացիների թվաքանակի ավելի քան եռակի ավելացում 1948-1991թթ. (480 հազարից հասավ 1 մլն. 607 հազարի): Ժողովրդագրական պայթյունի և գերբնակչության պայմաններում ալբանական կլաններն ընտրեցին Կոսովոյից սերբերի և չեռնոգորցիների անընդմեջ դուրսմղման մարտավարությունը: Մշտապես պղծվում և ավերվում էին քրիստոնեական սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Խիստ արդյունավետ դուրս եկավ ամենօրյա «կենցաղային նացիոնալիզմի» համադրումը վախեցնելու և տեղի իշխանությունների բացահայտ թողտվության հետ: Որոշ տվյալներով` ավելի քան 250 հազար սերբեր և չեռնոգորցիներ հեռացան Կոսովոյից և Մետոխիայից միայն վերջին 30 տարիներին:

Կարելի է էլի շատ օրինակներ բերել, որոնք վկայում են այն մասին, որ Իոսիպ Բրոզ Տիտոն փայլուն իրականացրեց Բալկանյան թերակղզում հետագա պայթյունն ապահովելու` իր վրա դրված առաքելությունը, որը սպառնում է սերբական գործոնի` հենց որպես քաղաքակրթաստեղծ խոչընդոտի վերացմամբ: Համաձայն մշակված «Կոսովյան ճակատամարտ» ցինիկ անվանումը կրող նախագծի` այդ գործոնը պետք է որ այրվեր հենց տարածաշրջանային դիմակայությունների հրդեհում: Զարմանալի չէ, որ առաջին կայծերն ի հայտ եկան 1980թ. մարշալի մահից անմիջապես հետո: Բնական է, որ դրանք պետք է բռնկվեին հենց Կոսովոյում:

1981թ. Պրիշտինայում զանգվածային հուզումներ սկսվեցին անկախության պահանջներով: 1981թ. սեպտեմբերի 29-ին Սերբիայի ներքին գործերի նախարար Ս. Դոլանցը հայտարարեց. «... ալբանական իռեդենտները ցույց տվեցին իրենց իսկական դեմքը, նրանք այլևս չեն խոսում հանրապետության մասին, այլ հռչակում են Կոսովոյի վերամիավորումն Ալբանիայի հետ: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ոտնձգություն հարավսլավական պետության ամբողջականության հանդեպ»:

1980-ական թթ. երկրորդ կեսին կոսովյան ալբանացիների պայքարն արդեն ծավալվում էր տարածաշրջանային էլիտաների` առավելագույն ինքնուրույնություն ձեռք բերելուն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում: Բացի սերբերից և չեռնոգորցիներից, մյուս բոլոր ազգային և դավանական կազմավորումները սկսեցին «հարավսլավական կարկանդակի» բաժանումը, որ թխել էր Տիտոն գլոբալ քաղաքականության խոհանոցում, արևմտյան հատուկ ծառայությունների բաղադրատոմսով: Հենց այդ ժամանակաշրջանում հանրապետությունում իշխանության գնացող Սլոբոդան Միլոշևիչը դարձավ ոչ միայն կոմունիստական նոմենկլատուրայի արտացոլումը, այլև ոտնահարված սերբական ինքնասիրության և արժանապատվության խորհրդանիշը:

1987թ. ապրիլին Միլոշևիչը ձեռնարկեց հաղթական այցը Կոսովո և հայտարարեց «ազգային վերածննդի դարաշրջանի» սկզբի մասին: Նրա ընդգծված արմատականությունը հրճվանքով ընդունվեց սերբերի կողմից, սակայն էլ ավելի խորացրեց առճակատումն ալբանացիների, խորվաթների և բոսնիացիների հետ: Ի հաստատումն կոշտ դիրքորոշման` հանրապետության ղեկավարը կրկին մեկնեց Կոսովո, արդեն Վիդովանի և 1389թ. հունիսի 28-ի պատմական ճակատամարտի օրը, ընդ որում` ելույթ ունեցավ հենց Կոսովոյի դաշտում: «Այսօր, ինչպես և վեց դար առաջ, մենք պայքարում ենք,-հայտարարել է Միլոշևիչը:- Առայժմ դրանք ռազմական մարտեր չեն, թեև հետագայում ամեն ինչ կարող է պատահել»: Պետության ղեկավարն իսկապես ի վիճակի չէր հարավսլավական կարկանդակի բաժանման դիմացն առնել, սակայն սերբերի ուշադրությունն ավելի շատ սևեռված էր Կոսովոյի, քան նույնիսկ Բոսնիայի կամ Խորվաթիայի վրա: Ազ·ային բնազդի մակարդակով էր զգացվում, որ Կոսովոն և Մետոխիան պարզապես 11 հազար քառ. կմ պատմական հայրենիք է, այսինքն, տոհմածառի արմատ, որի ծրագրված ոչնչացումը սպառնում էր ազգային ինքնության ոչնչացմամբ:

Ալաբանացիներին (որոնց թիվն արդեն կազմում էր 1,5 մլն. մարդ) դուրս քշելու միջոցով Կոսովոն պահպանելու Բելգրադի վերջին փորձը նախաձեռնվեց 1998թ.: Այդ պլանի իրականացման նպատակով Կոսովո ուղարկվեցին, որոշ տվյալներով, 40 հազար սերբ զինվորականներ, որոնք մի քանի ամսվա ընթացքում (արևմտյան ·ործակալությունների հաղորդումների համաձայն) վտարեցին մոտ 400 հազար մարդու: Նույն թվականի հոկտեմբերին ԵԱՀԿ-ն Սլոբոդան Միլոշևիչի իրականացրած քաղաքականությունը բնութագրեց որպես «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում մարդկայնության դեմ ուղղված առավել ծանր հանցագործություններից մեկը»: Մինչ այդ (համապատասխանաբար 1998թ. մարտին և սեպտեմբերին) ՄԱԿԱԽ-ն էր ընդունել երկու բանաձև, որոնցից առաջինը (N 1160) խստորեն դատապարտում էր Կոսովոյում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը, երկրորդը (N 1199) պահանջում էր անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և կիսառազմական ·ործողությունները մարզում: 1999թ. մարտի 24-ին սկսվեցին ՆԱՏՕ ռմբահարումները:

Պատմությունը կրկնվում էր: Հյուսիսատլանտյան դաշինքն իրականացրեց այն, ինչով իրենից առաջ զբաղվել էին Օսմանյան կայսրությունը, ավելի ուշ` Հիտլերը և Մուսոլինին, իսկ վերջում` մարշալ Տիտոն: Ավելի քան 800 հազար ալբանացիների կրկին հնարավորություն ընձեռվեց վերադառնալ և բնակվել Կոսովոյում, ընդ որում` աներևակայելի սեղմ ժամկետներում նրանց կեսի համար բնակարաններ ապահովվեցին: Ավելին, հնարավոր անկարգություններից խուսափելու նպատակով դաշինքը մարզ ուղարկեց նաև ավելի քան 40 հազարանոց խաղաղարարների զորակազմ: Այդ պահից պարզ դարձավ, որ անկախ մարզի ապագա կարգավիճակից` սերբերին արդեն ոչ ոք այդ կարգավիճակն ինքնուրույն որոշելու իրավունք չի տրամադրի: Այս առումով հայտնի է արևմտյան լրագրողներից մեկի ցինիկ կատակը. «Ուղիղ 610 տարի ձգվող Կոսովոյի ճակատամարտն ի վերջո ավարտվեց»:

 

ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

           

Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա մի քանի տասնյակ պետական կազմավորումներ են առաջացել: Ընդ որում` միջազգային իրավունքի յուրաքանչյուր նոր սուբյեկտ լուսնից ցած չի ընկել մոլորակի վրա, այլ հռչակել է իր ինքնիշխանությունն այս կամ այն պետության տարածքում, որն իր հերթին Միավորված Ազգերի Կազմակերպության լիիրավ անդամ էր: Վերջինների թվում կարելի է հիշել ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան, Չեխոսլովակիան, Եթովպիան, Ինդոնեզիան...

Մի դեպքում միջազգային ընկերակցությունը պաշտպանում էր այս կամ այն ժողովրդի անկախության ձգտումը, մյուս դեպքում` ընդհանրապես հերքում էր նման ձգտումների հիմնավորվածությունը: Միմյանցից այդքան հեռու մոտեցումներն, իհարկե, զուրկ են ամեն տեսական բարոյական հիմքից և ընդամենը հերթական անգամ հաստատում են «միջազգային ընկերակցություն» հասկացության վիրտուալությունը: Այն իրականում մի քանի տերությունների կենսական շահերը ներկայացնելու փոքր-ինչ քողարկված ձև է:

Հայաստանն իր անկախությունը հռչակեց անցած հարյուրամյակի 90-ական թթ. ամենասկզբում և արդեն 1992թ. մարտի 2-ին դարձավ բոլորի կողմից ճանաչված քաղաքական սուբյեկտ: Հայաստանի հետ նույն օրը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտներ դարձան Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Սան Մարինոն: Մեկ օրվա համար լրիվ բավական է...

Մի փոքր ավելի ուշ ՄԱԿ անդամ կդառնան Մոնակոն, Անդորրան, Վրաստանը, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսին են Կիրիբատին, Նաուրուն, Տուվալուն: 1993թ. լիիրավ քաղաքական սուբյեկտ է դառնում Էրիթրեան, իսկ ահա  Պալաուի ատոլային (մանեկաձև) հանրապետության դրոշն Իստ Ռիվերում կկանգնեցվի 1994թ.: Անցյալ դարավերջին ՄԱԿ անդամ կհասցնի դառնալ Տոնգայի օվկիանոսային թագավորությունը: Երրորդ հազարամյակում նոր քաղաքական սուբյեկտների ցանկը կբացի Թիմոր-Լեշտի պետությունը, որը 2002թ. (բնականաբար, միջազգային ընկերակցության հավանությամբ) անկախություն կհռչակի: Անցած տարվա մայիսից ինքնիշխան պետություն է նաև Չեռնոգորիան:

Այսպիսով, Միավորված Ազգերի Կազմակերպության` քաղաքակրթության գագաթին ձգտող երկնաքերն ինչ-որ չափով Բաբելոնյան աշտարակին է նման, սակայն հայտնի աշտարակաշինության տխուր հետևանքներից խուսափելու համար միայն մի քանի երկրներ են իրենց ուսերին վերցրել նոր աշխարհակար·ի կառուցման բեռը: Բայց ան·ամ այս պարագայում բաղձալի կոնսենսուսը չկա. ՄԱԿ Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող մշտական անդամները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, խիստ հազվադեպ են ընդհանուր լեզու գտնում, ինչի արդյունքում պաշտոնական Վաշինգտոնն արդեն ընդհանրապես թքած ունի ՄԱԿ-ի վրա` իր բոլոր բանաձևերի ու խորհուրդների, այդ թվում և անվտանգության խորհրդի հետ միասին:

Եվ այնուամենայնիվ, նոր աշտարակաշինություն է հասունանում համաշխարհային աշտարակի միջանցքներում: Կոսովոյի հիմնախնդիրը, ըստ երևույթին, խառնելու է բոլոր խաղաթղթերը, այդ թվում և աշխարհագրական, պատմական ու քաղաքական: Ընդ որում` իրարանցումն այնպիսին է, որ խեղճ Սերբիան, որը միայնակ հալումաշ էր լինում ամերիկյան ռմբակոծություններից, հանկարծ ոչ քիչ թվով կարեկից ձայներ լսեց հակադիր ճամբարից: Սեփական տարածքային խնդիրներով ծանրաբեռ Վրաստանը հայտարարեց, որ առանց Բելգրադի համաձայնության խոսք լինել չի կարող երկրի և ոչ մի սահմանազատման մասին: Ստեղծված իրավիճակի անհեթեթության դրսևորման և հնարավոր աշտարակաշինության առաջին ծիլերի վկայությունն է այն փաստը, որ ներկայումս Մոսկվան ու Թբիլիսին միջազգային ասպարեզում միասնական դիրքերից են հանդես գալիս: Տվյալ հարցի շուրջ նրանք, պատկերացրե’ք, դաշնակիցներ են:

Ադրբեջանն իր հերթին պաշտպանեց Սերբիային, իսկ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցող արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն ուղղակի հայտարարեց. «Կոսովոյում իրավիճակի զարգացումը ոչ մի կերպ չի կարող բավարարել Ադրբեջանին»: Բասկյան անջատողականությամբ պայմանավորվեց Բելգրադի հետ համերաշխությունն արդեն Իսպանիայի կողմից: 1997թ. դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսն ընդգծեց, որ պաշտոնական Մադրիդը «կասկածում է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մեջ»` հավելելով, որ «երբեք պատմության մեջ անկախության միակողմանի հռչակումը դրական արդյունքներ չի տվել»: Կոսովոյի նախադեպի ստեղծման առիթով Իսպանիայի ունեցած երկյուղները դրսևորվում են նաև Կատալոնիայում համապատասխան տրամադրությունների լույսով: Կիպրոսն իր հերթին մտահոգություն է հայտնել, որ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը որպես նախադեպ կօգտագործվի Թուրքիայի օկուպացրած Հյուսիսային Կիպրոսի սուվերենացման համար:

Քաղաքական այն սուբյեկտների թվում, որոնց պաշտոնական մոտեցումը կողմնորոշված է «ազգային ինքնորոշման» դեմ, Հայաստանին բարեկամ երկրներ են` Ռուսաստանը (Հյուսիսային Կովկասում և թաթարական ինքնավարություններում անջատողական շարժման հիմնախնդրի պատճառով), Չինաստանը (պանթյուրքական գաղափարների կողմից հրահրվող ույղուրական շարժման առկայության պատճառով), ինչպես նաև Իրանը, որը լրջորեն անհանգստացած է հյուսիսային շրջաններում ադրբեջանական անջատողականությունից: Պարադոքս է. տարածքային ամբողջականության պահպանության համատեքստում և’ Պեկինը, և’ Թեհրանը ներկայումս համերաշխ են Թուրքիայի հետ, որն այդ պետություններում առկա անջատողական հոսանքների գլխավոր ոգեշնչողն ու համակարգողն է: Այս կտրվածքով հայ ժողովուրդը գրեթե չունի լուրջ դաշնակիցներ և հարկադրված է մենակ մղել իր պայքարը, թեև կայսրությունների փլուզման դարաշրջանում, ազգերի ինքնորոշման իրավունքի թեզիսի ակնհայտ գերակշռության ժամանակաշրջանում մեր ժողովուրդն ազատության հասնելու աննախադեպ կամք ցուցաբերեց և հաղթանակ տարավ իրեն պարտադրված պատերազմում:

Չնայած «նոր կողմնակիցների» առկայությանը` Սերբիան դատապարտված է ինչ-որ անհավանական ձևով դիմանալու չարակամների սաստիկ ճնշմանը: Շատ վերլուծաբանների կարծիքով` Բելգրադի ուղղությամբ հարձակումները չեն ավարտվի նույնիսկ Կոսովոյի անկախության հռչակումից հետո: Որպես օրինակ բերվում է Բելգրադում Գերմանիայի դեսպանի հետ կապված սկանդալը: Դիվանագետը հրապարակավ հայտարարել է մամուլի ասուլիսում, որ եթե սերբական կողմը չհամակերպվի Կոսովոյի անկախության հետ, ապա հարցականի տակ կդրվի Վոյեվոդինայի ճակատագիրը: Իհարկե, դրանից հետո նրան անմիջապես Բեռլին ուղարկեցին, բայց գերմանացի դիվանագետը հնչեցրել էր հենց այն, ինչ պտտվում է իր շրջանակներում, ինչն իրապես քննարկվում է:

Կոսովոյի` որպես երկրորդ ալբանական պետության ստեղծման հնարավորության հետ կապված` ակտիվացան միջազ·ային ընկերակցության կողմից չճանաչված, նախկին Խորհրդային Միության ինքնահռչակ հանրապետությունների քաղաքական շրջանակները: Մասնավորապես, Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դենիս Քիիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «եթե միջազգային ընկերակցությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը և շարունակի չճանաչել Աբխազիայի սուվերենության իրավունքը, աբխազական կողմը կհայտարարի այն երկրների միջնորդությունից հրաժարվելու մասին, որոնց դիրքորոշումն օբյեկտիվ չէ»:

Կոսովոյի հիմնախնդիրն ի ցույց դրեց նաև արևմտյան դիվանագետների գիտակցության մեջ այնքան ավանդական ռասիզմը: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը 1997թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ երկրների արտաքին ·ործերի նախարարների խորհրդի 15-րդ նստաշրջանում հայտարարեց. «Յուրաքանչյուր պայմանավորվածություն, որ ձեռք կբերվի Կոսովոյի վերաբերյալ, չի կարող տարածվել այլ հակամարտությունների վրա: Չեմ կարծում, թե կարելի է ինչ-որ զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Կոսովոյի հնարավոր լուծման միջև: Մենք երբեք չենք ենթադրել, որ Կոսովոյում ինչ-որ պայմանավորվածություններ, որ ձեռք կբերվեն դեկտեմբերի 10-ից հետո, կքննարկվեին որպես նախադեպ սառեցված հակամարտությունների լուծման և դրանց` դեպի Արևելք տարածման համար»: «Դեպի Արևելք»հասկացությունը (այլ խոսքերով` «մենք ու նրանք») սովորական ռասիզմի դրսևորում են:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԿՈՒՐՍ

 

Կոսովոյի ինքնորոշման հարցը բազմաշերտ է և անկախ ամեն ինչից` հանդես է գալիս որպես այս կամ այն կողմի տեսական պատրաստվածության զարգացման համապատասխան մակարդակն ամրագրող ինդիկատոր: Առաջին և ինքնաբերաբար առաջացող հետևությունը` ինքնավար մարզի միջազգային ճանաչման իրական հնարավորությունը` հակառակ դաշնային կենտրոնի ցանկության, անկասկած, մերձեցնում է ինքնորոշված, բայց մինչև օրս չճանաչված շատ քաղաքական սուբյեկտների դիրքերը:

Երկրորդ հայկական պետության ճանաչման (հակառակ Բաքվի մոտեցման) ուղղությամբ Երևանի գործադրած ջանքերի առումով միանգամայն բնական է, որ երկրորդ ալբանական պետության միջազգային ճանաչումը (հակառակ Բել·րադի մոտեցման) օբյեկտիվորեն պետք է ամուր տեղ գրավի ազգի դիվանագիտական զինանոցում:

Եվ այնուամենայնիվ, այս հարցին անհրաժեշտ է չափազանց զգույշ մոտենալ: Անհրաժեշտ է հասկանալ, որ այդ գործոնի օգտագործումը պետք է ունենա անբասիր քաղաքական ձև, որը թույլ չի տա ազգային ինքնորոշման սխեման մեխանիկորեն փոխադրել ժամանակակից Թուրքիայի և Ադրբեջանի (Նախիջևան) տարածք: Հենց դրա համար էլ Կոսովոյի նախադեպի օգտագործումը չպետք է համերաշխություն նշանակի մարզի ալբանացի բնակչության հետ, որն այս տարածքում գերակշռող է դարձել միայն թուրքերի, իտալական ֆաշիստների, գերմանական նացիստների, մարշալ Ի. Բրոզ Տիտոյի ջանքերի շնորհիվ:

ԼՂՀ խորհրդարանը 2008թ. մարտի 12-ին հայտարարություն է ընդունել 2008թ. փետրվարի 17-ի Կոսովոյի անկախության մասին հռչակագրի վերաբերյալ, որում ի թիվս այլոց կա հետևյալ դրույթը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, ողջունելով միջազգային ընկերակցության դիրքորոշումը մարդու իրավունքների հարգման և Կոսովոյի բնակչության մեծամասնության քաղաքացիական իրավունքների հարցում...»: Իհարկե, անհրաժեշտ է օգտագործել նախադեպը, սակայն հազիվ թե միջազգային ընկերակցության քանիցս հնչեցրած դիրքորոշումը «ողջունելու» ֆոնին, որն, ի դեպ, ակնարկ անգամ չի անում այդ սխեման Լեռնային Ղարաբաղի համար փորձարկելու հնարավորության մասին: Նման բան կարող են իրենց թույլ տալ ինքնորոշված այլ հանրապետությունների իշխանությունները, բայց ոչ հայկական...

Ղարաբաղյան հիմնախնդիրը եղել և մնում է Հայկական հարցի հարթությունում, ընդ որում` դա հիանալի հասկանում են և’ ադրբեջանական, և’ թուրքական իշխանությունները: Սրանով է հենց բացատրվում թուրքական կողմի այդքան կողմնակալ վերաբերմունքը հիմնախնդրին. և’ Թուրքիան, և’ Ադրբեջանը բոլորովին էլ վատ տեղեկացված չեն Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հողերի պատմական պատկանելության մասին: Հարցն այն է, որ այդ երկու պետությունները չեն կարող իրենց թույլ տալ հրաժարվել Լեռնային Ղարաբաղից հենց որպես հայոց պետականության վրա տարածաշրջանային և միջազգային ճնշման գործոնից: Տարածաշրջանում հայ քաղաքական և, իհարկե, ժողովրդագրական տարրը վերջնականապես ոչնչացնելու վեկտորը եղել և մնում է պանթյուրքական գաղափարախոսության օրակարգում, և այս առումով ճնշման ավելի լավ մեխանիզմ, քան Լեռնային Ղարաբաղն է, դժվար է գտնել:

Անկարան և Բաքուն հիմնախնդիրը դիտարկում են Հայկական հարցի համատեքստում և, հետևաբար, փորձում են որքան հնարավոր է երկար պահել Երևանի վրա ճնշում գործադրելու բնական գործիքը, և այդպիսին է, նրանց կարծիքով, Արցախը: Ուստի դա ամենևին էլ տարածքային վեճ չէ, այլ տարածաշրջանում հայկական պետականությունը լրիվ մեկուսացնելու իրական հնարավորություն: Անհրաժեշտ է ամեն անգամ կրկնել շահագրգիռ միջազգային կառույցներին, որ հայ-ադրբեջանական (թուրքական) թշնամանքի պատճառը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, այլ հայերի դիմակայությունը պանթյուրքիզմի իրականացվող քաղաքականությանը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ինքը հայ-ադրբեջանական (թուրքական) թշնամանքի հետևանքն է:

Հենց այս պատճառով է, որ Երևանի պաշտոնապես հնչեցված պատրաստակամությունը զիջումների մասին չի կարող ընդունվել Ադրբեջանի կողմից: Հակառակ պարագայում (հակամարտության հիփոթետիկ լուծման դեպում) ազգակցական երկյակը պետք է գտնի լարվածության նոր օջախ, որը հազիվ թե իր մեջ ունենա Ղարաբաղյան դիմակայության ամբողջ սպեկտրը: Հենց սրանով է արժեքավոր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի և Թուրքիայի համար, որոնք շատ լավ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության նվազեցումը և հետագա վերացումը կարող է դառնալ առաջին օղակը հայոց պետականության քայքայման ճանապարհին:

Եվս մեկ կարևոր պահի վրա արժե ուշադրություն դարձնել: Կոսովոն նույնպես (այդ թվում) ռազմատենչ պանթյուրքիզմի նույնպիսի զոն է, ինչպիսին այսօր ձգտում են դարձնել Լեռնային Ղարաբաղը: Այս առումով Կոսովոն իսկապես նախադեպ է, իսկ ԼՂՀ խորհրդարանի հայտարարության «ողջույնի» տոնը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: Ամեն ինչ մի կողմ թողած կորսվում է «պատմական արդարության» կարևորագույն գործոնը, որն այնքան բնորոշ է աշխարհասփյուռ ազգի աշխարհզգացողությանը, քանի որ Կոսովոն պատմական անարդարության վառ օրինակ է:

Ավելին, Երևանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը կդառնա հաստատումն այն բանի, որ հայերն ի վիճակի չեն սեփական ուժերով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի շահերը և ճանաչել նրա անկախությունը առանց համապատասխան թույլտվության, որն, ի դեպ, չի էլ լինի: Միևնույն ժամանակ, ճանաչումը պոզիտիվ ազդեցություն չի ունենա հիմնախնդրի արդարացի լուծման վրա, այդ թվում և այն պատճառով, որ «պատմական արդարություն» հասկացությունն ինքը հետին պլան կմղվի: Հայ ազգը նորից կհայտնվի արտաքին ուժերի պատանդի վիճակում, որոնք քանիցս ցուցադրել են իրենց անտարբերությունը նրա ապագայի հանդեպ: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան հիմնախնդիրը կներկայանա որպես զուտ տարածքային վեճ, ինչը կարող է նշանակել Լեռնային Ղարաբաղի` հող, որ գրեթե շնչահեղձ ազգի թթվածին է ապահովում, լրիվ կորուստ:

Ներկայումս սերբական ժողովուրդը համարյա կանգնած է սեփական ինքնությունը կորցնելու եզրին, քանի որ ազգային կյանքի պատմական միջուկը կորցնելը հազիվ թե փոխհատուցվի տեսանելի ապագայում: Եթե, Աստված մի արասցե, հայերը վերջին պատերազմում կորցնեին Լեռնային Ղարաբաղը, ապա նման իրավիճակ կգոյանար նաև հայ ազգի ներքին աշխարհզգացողության մեջ: Տարածքային, ժողովրդագրական և նյութական ահռելի կորուստների համատեքստում Արցախը պետք է դառնար ազգային ինքնագիտակցության համար փրկարար օղակ և անցյալի որոշակի փոխհատուցում: Սակայն կունենա՞ն արդյոք սերբերն «իրենց Ղարաբաղը», ընդ որում` մոտ ապագայում, այսօր անհնար է գուշակել:

Կոսովոյի նախադեպն առաջին հերթին նշանակում է արևմտյան ընկերակցության հռչակած երաշխիքների անվերապահ կործանում և զիջումների լիակատար դատապարտվածություն: Սերբիայի ղեկավարության ընդգծված փոխզիջումային դիրքորոշումը 1991թ. արդյունքում հանգեցրեց նրան, որ ազգային իմունիտետի մի էական չափաբաժին կորստի մատնվեց: Միլոշևիչի հանձնումը, այն էլ Կոսովոյի ճակատամարտի օրը, ըստ էության ջնջեց ազգային արժեքների սանդղակը, նշանավորեց միասնական պետության վախճանի սկիզբը և Վիդովանը դարձրեց ազգային խայտառակության օր:

Այսպիսով, Ղարաբաղյան կարգավորման համատեքստում «Կոսովոյի նախադեպ» հասկացությունը ավելի ճիշտ կլինի դիտարկել ոչ թե ինքնորոշման նոր իրավական նախադրյալների առաջացման ֆոնին (դրանք առանց այդ էլ բավական շատ են, անհրաժեշտ է միայն ճիշտ և հետևողականորեն ներկայացնել համապատասխան մոտեցումները), այլ միանգամայն կոնկրետ մարտահրավերների կտրվածքով, որոնք հնարավոր զիջումների տեսքով (մասնավորապես, տարածքային) իրապես սպառնում են հայ ազգին, նրա հեռանկարներին ու անվտանգությանը:

 

Share    



Գնահատում

Ինչպես՞ եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am