Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Մայիս 2011, N 5

ԿԱՅՍՐԸ ՅԷՋՄԻԱԾԻՆ

(Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, Ազգապատում, Տ. Յովհաննէս Ը Կարբեցի, հ. Գ, էջ 4278-4281, գրքից)

Ռուսիոյ կայսրներ տակաւին Կովկասէն անդին անցած չէին, եւ նորստացիկ երկիրներու մէջ կայսեր անգամ մը երեւնալը իր նշանակութիւնն ունէր, Նիկողայոս կայսեր այցելելուն զրոյցները քանիցս պտտած էին, եւ առաւելապէս Հայերը շահագրգռուած էին այդ լուրերով, քանի որ իրենք պիտի ըլլային գլխաւորապէս այցելութեան առարկաները, վերջապէս պաշտօնական լուրը հասաւ 1827 մարտին1, Սինոդին բացուելէն անմիջապէս ետքը, եւ ամէն կողմ պատրաստութիւններ սկսան:

Էջմիածնին վանքին եւ եկեղեցւոյն շինութիւններն իսկ նորոգելու եւ յարդարելու ձեռք զարկաւ. նոյն պատրաստութիւնները սկսան գլխաւոր քաղաքներու հայութեանց մէջ ալ, եւ ամէն տեղ եկեղեցիներ եւ դպրոցներ եւ առաջնորդարաններ ծեփուեցան եւ ներկուեցան ներսէն ու դուրսէն:

Սեպտեմբերի մէջ լսուեցաւ թէ Խրիմ հասած է, ուսկից շոգենաւով Կովկասի ցամաքը ելաւ սեպտեմբեր 27-ին Ռետութքալե նաւահանգիստը, Փոթիի հիւսիսակողմը: Միւս օր 28-ին եկաւ Քութայիս, 30-ին Սուրամ, անկէ Բորժօմ, եւ հոկտեմբերի 2-ին Ախլցխա, ուր Կարապետի շինած առաջնորդարանը:

Կարապետ Տփխիս փոխադրուած ատեն Ախլցխան յանձնած էր իր հաւատարիմ Գէորգ Տէր-Դաւթեանի, որ արդէն վարդապետ էր եղած, բայց այս առթիւ փութացեր էր իր բնիկ տեղը գտնուիլ եւ Կայսրը ընդունիլ: Կայսրը անդէն գիշերեց, եւ միւս օր նոր քաղաքին մէջ պտոյտ մը կատարելէն ետքը մեկնեցաւ Ախալքէլէք:

Կը պատմուի թէ Նիկողայոս չմեկնած Կարապետին2 կը հարցնէ թէ ի՞նչ կը կամենայ իրմէ խնդրել, որուն Կարապետ կը պատասխանէ. Այս մի բուռն քո նոր հպատակ ժողովուրդը պահպանեցի ռւ պաշտպանեցի իմ թոյլ ոյժերով, մինչ բերի քո հզօր թեւերի տակ, այսուհետեւ, մեծ արքայ, դու եղիր սոցա հայրը եւ պաշտպանը, իմ հայ ազգը քեզ եմ յանձնում եւ քեզ Աստծոյն: Կայսրը գոհ մնաց, ձեռքը սեղմեց, եւ քովիններուն ըսաւ, լաւ քաղաքագէտ է:

Կարապետ կայսեր մեկնելէն ետքը հիւանդացաւ, եւ չկրցաւ ժամանակին Տփխիս դառնալ, Կայսրը ընդունելու իր նոր առաջնորդութեան մէջ: Հոկտեմբեր 4-ին կայսրը հասաւ Գիւմրի, ուր Սրբուհւոյ Ալեքսանդրայի անուան նոր եկեղեցւոյ մը հիմը դրաւ, քաղաքն ալ Ալեքսանդրապոլ անուանեց:

Հոկտեմբեր 5-ին առտուն հասաւ Էջմիածին, ուր Քասախի եզերքը զինքն դիմաւորեց կաթողիկոսը ընկերակցութեամբ եպիսկոպոսներու եւ վարդապետներու, բարապաններու եւ յիսուն զինուորեալ անձանց Հայոց պատկանելոց Էջմիածնի: Պարիսպէն դուրս բոլոր միաբանութիւնը զգեստաւորեալ կը սպասէր, եւ հանդիսապէս առաջնորդեց մայր տաճարը, ուր Իջման տեղւոյն առջեւ կաթողիկոսը բարի գալստեան եւ օրհնութեան եւ խնդութեան ատենաբանութիւնը յանձնեց կայսեր, որ հետզհետէ զննեց եկեղեցին եւ գանձատունը:

Այստեղ առանձին ուզեց տեսնել հին մեծագին թագը, եւ թանկագին ակներուն պարզ ապակիներ ըլլալը դիտեց, որուն պատասխանեցաւ թէ այսպէս դարձաւ Տիկին Ռոզէնի մօտէն: Կայսրը լռեց, բայց նշանակաւոր հայեացք մը դարձուց Ռօզէնի որ մօտ էր: Եկեղեցիէն ելլելով այցելեց սեղանատունը, տպարանը շատ խեղճ գտաւ, ուսումնարանը դատարկ տեսաւ, եւ Ղորղանեան որ թարգմանութիւն կ’ընէր, կցկտուր արդարացումներ կարկտեց, այլեւս մատենադարան չտարին, զի գիրքերն շատ խառնիխուռն էին:

Վերջին անգամ այցելեց Սինոդը, ուր գոհունակութեան խօսքերու հետ օրինական յանձնարարութիւններ ալ աւելցուց, եւ հանգստանալու ելաւ Վեհարանի Ծաղկեալ այվան կոչուած սենեակը: Այստեղ Յովհաննէսի ալ կը հարցնէ, թէ իրմէ ի՞նչ կը կամենայ խնդրել. որուն Յովհաննէս կը պատասխանէ թէ կը խնդրէ հզօր պաշտպանութիւն ցոյց տալ Ռուսիոյ հաւատարիմ հայ ազգին, եւ երկու Թեւումով եղբորորդիներուն Ռուսական շքանշան, որպեսզի ազնուական դառնան: Եւ երբ Կայսրը հեգնօրէն հարցումը կը կրկնէ. Յովհաննէս Այլ եւս ոչինչ կը պատասխանէ, եւ Կայսրը կը մրմռայ, Չափաւր բայց տարօրինակ խնդրանք, հարկաւ միտքը բերելով օր առաջ Կարապետէ ստացած ճարտար պատասխանը:

Յովհաննէս այստեղ ալ կը յայտնէ իր շահամոլ բնութիւնը, եւ թերեւս անկէ ըզգացուելով Կայսրը, ոչ ճաշը կ’ընդունի եւ ոչ էլ գիշերել կը հաճի, եւ անմիջապէս կը մեկնի Երեւան, չնայելով որ արդէն ճաշի ատեն էր և ճաշը պատրաստուած էր, եւ հորդահոս եւ անընդհատ անձրեւ կը տեղար, որ ստիպուեցաւ Կովկասեան եբիճազ ծածկել, եւ սաստիկ թրջուած Երեւան հասնիլ:

 

1 Տպագրական սխալ է, պետք է լինի 1837թ.:

2 Խոսքը արևմտահայության գաղթը կազմակերպած Կարնո առաջնորդ Կարապետ եպս. Բագրատունու մասին է:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am