Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


ԱՊՀ

ԱՊՀ
Մայիս 2008, N 2

ՓՈՔՐ ՉԱՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ

Ստանիսլավ Բելկովսկի, ազգային ռազմավարության ինստիտուտի տնորեն (Մոսկվա)

 

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 2007թ. մարտի 12-ին, «Ежедневный журнал»-ում: Այժմ տպագրվում է կրճատումներով` Քաղաքական նորությունների գործակալության (АПН) նյութերի հիման վրա : 

Դավոսյան ֆորումում 2008թ. փետրվարի 1-ին ՌԴ կառավարության առաջին փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթի տեքստն ու սցենարը: Մշակված է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Դ.Մեդվեդևի շտաբի պատվերով:

Հարգարժան տիկնայք և պարոնայք

Հավանաբար տեղեկացված եք, որ հենց երեկ` մեր այս հանդիպման նախօրեին, ռուսաստանյան կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների առաջնորդների հայցի հիման վրա Մոսկվա քաղաքի Մեշչանյան ժողովրդական դատարանը չափազանց կարևոր որոշում կայացրեց. պարտադրեց ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեր խոնարհ ծառային հռչակել նախագահական ընտրությունների հաղթող, որոնք տեղի կունենան Ռուսաստանում մոտավորապես մեկ ամսից:

(Բովանդակալից դադար: Կարճ, սակայն ջերմ ծափահարություններ: Լսարանի մուտքի մոտ հայտնվում է բոլորին անծանոթ մի երիտասարդ` «Preved Davosե պաստառով):

Այդ որոշումը հերթական վառ ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը հստակ շարժվում է եվրոպական տիպի լիարժեք ժողովրդավարության կառուցման ուղղությամբ: Այն ժողովրդավարության, որը ածականների կարիք չունի, ինչպես նաև գոյականների և մի շարք հավելուրդ բայերի: Այսուհետ բոլորին` անգամ մեր ամենաարմատական քննադատներին և թշնամիներին, պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջնականապես հաղթահարեց 1990-ականների համապարփակ իրավական ավերմունքը և վերածվեց մի երկրի, որտեղ, ինչպես հարիր է ողջ քաղաքակիրթ աշխարհին, ամեն ինչ որոշում է բացառապես դատարանը:

(Դահլիճում թեթև խրախուսական շշուկ: Էֆեկտավոր շիկահեր կինը յոթերորդ շարքում դանդաղորեն, սակայն արժանապատվորեն հանում է պայուսակից մինի պաստառ` «Medvedev we all want You»):

 

Անշուշտ, երբ խոսում ենք Ռուսաստանում իրավական պետության հետևողական կառուցման մասին, չեմ կարող չնշել այն մարդու պատմական արժանիքները, առանց որի իմ երկրի ժողովրդավարացումը սկզբունքորեն անհնար կլիներ: Իհարկե, նկատի ունեմ Վլադիմիր Պուտինին` իմ ավա· ընկերոջն ու ուսուցչին: Հենց Վլադիմիր Վլադիմիրովիչի` Ռուսաստանի նախա·ահի պաշտոնից հեռանալու անսասան վճռականությունը հնարավոր դարձրեց Մեշչանյան դատարանի արդարացի որոշումը:

(Ծափահարում է ողջ դահլիճը: Յոթերորդ շարքի շիկահեր կինը բացականչում է Incredible-ի նման ինչ-որ բան, սակայն ծափահարությունները խլացնում են նրան: Օվացիաները դադարում են: Բոլորը գրավում են իրենց տեղերը: Շիկահեր կինը էրոտիկորեն կծոտում է վերին շուրթը):

 

Շնորհիվ վերջին տարիների մեր կառուցողական ջանքերի և, առաջին հերթին, առաջնային ազ·ային նախագծերի, մենք հայտնաբերեցինք Ռուսաստանի, մեր բազմազ· ժողովրդի հիմնական համակար·ային խնդիրները: Այդ խնդիրներից առավել սուրն այսօր մեզ համար հիպերտեքստի բացակայությունն է Ֆիդոնետում: Կարծում եմ` այս լսարանին չարժե բացատրել, թե ինչ է նշանակում այս ամենը:

(Հարգալից ներշնչումներ և արտաշնչումներ դահլիճի ողջ պարագծով):

 

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում, ինչպես և արդի աշխարհի բազում երկրներում, դեռ կան հակաժողովրդավարական, իսկ երբեմն էլ բացարձակ տոտալիտար ուժեր, որոնք կուզենային իշխանության փոխանցման հարցը լուծել փողոցային ելույթների և անթաքույց սադրանքների ճանապարհով: Այդ ուժերը, որոնց ավելի ճիշտ կլիներ կոչել կիսաահաբեկչական խմբեր, երբեմն չափազանց ագրեսիվ են, թեպետև ընդհանրապես չեն վայելում մեր բազմազ· ժողովրդի աջակցությունը: Ռուսաստանի իշխանության ապակայունացման և ժողովրդավարական օրինականության քայքայման նպատակով նրանք փորձեցին օգտագործել Ֆիդոնետի  պրոբլեմների ողջ համալիրը: Օրինակ, Ամանորին անհաշտ ընդդիմությունը Մոսկվայի փողոցներ դուրս բերեց շուրջ 15.000 մարդ` «Ոչ Ֆիդոնետին առանց հիպերտեքստիե կարգախոսով: Ամբոխը նույնիսկ համաշխարհային ցանցը կործանելու փորձ ձեռնարկեց: Սակայն մենք բավական օպերատիվորեն կռահեցինք իրավիճակը և արդեն իսկ վճռական միջոցներ ենք ձեռնարկում սոցիալական լարվածության նվազեցման ուղղությամբ: Ձեր խոնարհ ծառան ուզում է հավաստիացնել հարգարժան ունկնդիրներին, որ անում է և այսուհետ կանի ամեն հնարավորը, որպեսզի վեկտորային Ֆիդոնետը չընկնի բոլոր տեսակի քաղաքական ավանտյուրիստների ճանկերը, այլ ընդհակառակը` հասարակության կոնսոլիդացիայի միջոց դառնա հանուն ՌԴ առջև կան·նած մասշտաբային խնդիրների լուծման: Հիպերտեքստը Ֆիդոնետում կաշխատի արդեն այս աշնանը. այսպիսի խնդիր ենք մենք դրել, և մենք կհասնենք դրա լուծմանը:

(Միայնակ բացականչություն դահլիճում` Oh, it’s fantastic!.. Կետավոր անկանոն շշունջ):

 

Թույլ տվեք անդրադառնալ առաջնային ազգային նախագծերին, որոնք այժմ իրականացման փուլում են մեր երկրում, և պատասխանել բազում հարցերի, որոնք վերջին օրերին հղում էին ինձ Դավոսյան ֆորումի մասնակիցները, այս դահլիճի ներկաները և բարում տրանսլյացիան լսողները, հատկապես ocean lobster party-ում, որը մեզնից շատերին այդքան ուրախացրեց երեկ Ramsan Meridien Davos հյուրանոցում ինչպես ծավալով, այնպես էլ առարկայի թարմությամբ և որակով:

(Հարգալից ժպիտներ` մինչև դահլիճի 70%-ը):

 

Ամենից շատ ինձ հարցնում են` ապահովվա՞ծ է արդյոք ռուսաստանյան ժողովուրդն այսօր մատչելի բնակավայրով: Պատասխանեմ այսպես. մենք հասել ենք ավելի կարևոր արդյունքի, այն է` մենթալ-հոգեբանական հեղափոխությանը: Ընդ որում` դա խաղաղ հեղափոխություն էր, բացարձակ անարյուն: Մեզ հաջողվեց բացատրել մեր համաքաղաքացիներին, որ պետությունից բնակարան գնելը շինարարության ինքնարժեքով կամ ստանալ այն անվճար ինչ-որ բնակարանային հերթի շրջանակներում բացարձակ սխալ է: Այդ ամենը կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ ստալինյան-բրեժնևյան դարաշրջանի վերապրուկ: Անհրաժեշտ է ձերբազատվել անցյալի հոգեբանական կապանքներից և, ինչպես անում են իմ բազում ծանոթները` ոչ շատ հարուստ մարդիկ, սկսել բնակարանային կոլեկցիաներ հավաքել: Երբ ռուսաստանցիների մեծամասնությունը ձեռք բերի կոլեկցիոների հոգեբանություն, նրանք կդադարեն ձգտել բնակարանների` որպես կենսական պահանջի և կսկսեն ուղղակի հիանալ քառակուսի մետրերով, դռներով, պատերով և առաստաղներով, լվացարաններով և զուգարանակոնքերով: Եվ կոմունիստական ռեժիմից ժառանգություն մնացած բնակարանային հարցն ընդմիշտ կանհետանա:

(Միայնակ բացականչություններ, Oh great! և այլն):

 

Սակայն մենք զարգացնում ենք նաև այլ տեխնոլոգիաներ մատչելի բնակարանների խնդրի լուծման համար: Մասնավորապես, համբերատար բացատրում ենք մեր համաքաղաքացիներին, որ բնակարանն ինքնին որպես մարդու և նրա ընտանիքի բնակման տարածք երեկվա և ան·ամ նախանցյալ օրվա բան է: Այսօր գլոբալ օրակարգում գյուղական վայրերում վերաբնակեցման, հողին մերձենալու, օրգանիկ վարելահողերի խորքային էներգիայի օգտագործման հարցն է: Առաջիկայում մենք մտադիր ենք անցնել «Մատչելի և հարմարավետ բնակավայր» ԱԱՆ-ի  նոր փուլի իրականացմանը, այն է` համազգային պեյզանիզացիա: Մի էքսպերիմենտի շրջանակներում (որի օբյեկտներ կդառնան մի քանի հազար տիպիկ ռուսաստանյան ընտանիքներ 2008-2009թթ.) Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենտրոնական շրջանների բնակիչներին կառաջարկվի հանձնել իրենց հնախարխուլ, ոչ հարմարավետ և կասկածելի միջատների հորդաներով բնակեցված տներն ու փոխարենը ստանալ հողատարածքներ մեր երկրի ամենահեռանկարային, ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններում` Չուկոտկայի և Հրեական ինքնավար օկրուգներում և, իհարկե...

(Ճառախոսի խոսքը սուզվում է ծափահարությունների անսպասելի պայթյունի մեջ):

 

Շնորհակալություն, պարոնայք, բայց թույլ տվեք ավարտել միտքս և, իհարկե, Չեչենական Հանրապետությունում, որն այժմ ռուսաստանյան համազգային լիդեր է խաղաղ շինարարության ոլորտում:

(Մինի օվացիա: Յոթերորդ շարքի շիկահեր կինը սկսում է մերկանալ: Երևում է նրա ձախ թիակի տակի դաջվածքը` ամենայն հավանականությամբ, դա «Եդինայա Ռոսիյա» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության խորհրդանիշն է):

Բացի այդ, մենք մտադիր ենք վերջնականապես կտրել ռուսաստանցուն տոտալիտար անցյալից` անցնելով տոհմական կալվածքների արագացված զարգացման պրակտիկային:

(Դահլիճի տարբեր մասերում շահագրգռված խոյախոսություններ օրալ լեզուներով):

 

Նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք տոհմական կալվածքների կայացման և զարգացման գործընթացն արդեն սկսվել է` փորձնական տարածաշրջան այստեղ ընտրվեց Մոսկովյան մարզի Ռուբլյովո-Ուսպենսկոե խճուղու գյուղաուրբանիստական գոտին: Ամենայն հավանականությամբ, և մենք Առաջնային ազգային նախագծերի իրականացման խորհրդում արդեն լիովին աշխատում ենք այդ ուղղությամբ, պետք է խոսել նաև ազնվականության ինստիտուտի վերականգնման մասին, առանց որի տոհմական կալվածքների համակարգը լիարժեք արդյունավետ չի գործի: Արդեն այս տարի` 2008-ին, Միասնական քննության սկզբունքով անցկացվող հատուկ մրցույթների արդյունքներով Ռուսաստանը կունենա մոտավորապես 1000 իշխան և 2000 կոմս: Եվ հավանաբար, մի քանի տասնյակ դուքս (այսինքն, մեծ իշխաններ), թեպետև այս հարցում մենք կոլեգաների հետ դեռ ձեռք չենք բերել կոմրեհենսիվ կոգնիտիվ կանսենսուս: Հետագայում, ինչպես մենք ենք ենթադրում, արտոնագրված ազնվականների գլխաքանակը աճելու է երկրաչափական առաջատվությամբ:

 

Ամենայն հավանականությամբ, բազմաթիվ ազատական տնտեսագետներ այստեղ մեզ կաջակցեն` հարկ է խոսել նաև 1861թ. քաղաքական-հողային ռեֆորմի որոշակի դրույթների վերանայման մասին: Անտարակույս, մենք չենք մտադրվում բարձրացնել ճորտատիրական իրավունքի վերական·նման հարցը, թեպետ դրա օգտին կան նկատելի տնտեսական փաստարկներ և արգումենտներ: Սակայն ազնվականության օրինականացումը պահանջում է պրոֆեսիոնալ համբալներին տրամադրել լեգիտիմ կարգավիճակ ռուսաստանյան հասարակությունում, ովքեր դիսկոմֆորտի մեջ են, քանի որ նրանց մասնագիտությունը պաշտոնապես ճանաչված չէ, թեպետ չափազանց պահանջված է: Որպեսզի ինտենսիվացնել այս աշխատանքը և դարձնել այն հաջողված ըստ համաշխարհային ամենակարծր ստանդարտների, մենք պատրաստվում ենք ստեղծել համբալական ծառայությունների շուկայի կարգավորման Դաշնային ծառայություն (Ռոսհամբալություն): Այժմ քննվում է հարցն այն մասին, որ այդպիսի ծառայությունը կարող է ստեղծվել ռուսաստանյան խոշորագույն կուսակցության` «Եդինայա Ռոսիյայի» հիման վրա, որը եզակի փորձ ունի այս ոլորտում: Մշակված է նաև բարձրտեխնոլոգիական համբալական ծառայությունների մատուցման Դաշնային գործակալության հայեցակարգը (ՌոսVIPհամբալսերվիս): Այս կառույցը, ինչպես մենք ենք պատկերացնում, կձևավորվի Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի վերափոխման միջոցով: Համապատասխան օրինագծերը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք պլանավորում ենք ուղարկել Պետական դումայի` ռուսաստանյան պառլամենտի պալատներից ամենաստորինի քննարկմանը:

(Դահլիճում ներկա Հասարակական պալատի անդամները ծափահարում են հոտնկայս: Դահլիճի առնվազն 30%-ը նույնպես տեղից վեր է կենում: Եթե որևէ մեկը հապաղում է կամ ուշանում, ապա օգնության է գալիս ճառախոսի թիկնազորը):

 

Բայց մատչելի բնակավայրի պրոբլեմատիկայով մեր ռազմավարական պլաններն ամենևին էլ չեն սպառվում: Այս տարի մենք պլանավորում ենք մեկնարկել մի քանի նոր, բացարձակ առաջնային նախագիծ: Մենք երկար ենք մտածել, հարգարժան տիկնայք և պարոնայք, թե երբ և ինչպես հայտարարենք ու տեղեկացնենք ռուսաստանյան հասարակությանը և մեր արտասահմանյան գործընկերներին նման պլանների մասին: Եվ վերջապես որոշեցինք անել դա այստեղ, այսօր` Դավոսյան ֆորումում, հենց այս լսարանում, որտեղ մենք ձեզ հետ, ինչպես ասում են, գտնվում ենք:

(Երախտապատ, փոքր-ինչ ամաչկոտ ծափահարություններ):

 

Առաջինը նոր ազգային նախագծերից արդեն իսկ ստացել է «Fuck off» անվանումը: Քանի որ իմ ելույթը հայտարարված է երկլեզու, ես կարտահայտեմ այն մաքուր անգլերենով:

Այժմ նախագծի բուն էության մասին: Դուք գիտեք, հարգարժան տիկնայք և պարոնայք, որ Ռուսաստանում ձևավորվել է ոչ այնքան բարենպաստ դեմոգրաֆիական իրավիճակ: Մեր փորձագետների կարծիքով (իսկ մենք փորձել ենք հավաքել լավագույն, ունիկալ ուղեղներ)` այս դրության ֆունդամենտալ տագնապալի պատճառներից մեկը ֆաքինգն է իբրև երեխայի բեղմնավորման մեթոդ: Կարծում եմ, ֆաքինգ հասկացության իմաստը լիովին ըմբռնելի է լսարանին և մանրակրկիտ վերծանման կարիք չունի:

(Դահլիճում քաջալերական փնթփնթոց):

 

Ավանդական, նահապետական ֆաքինգի վրա միջին ռուսաստանցին չափազանց շատ ժամանակ և էներգիա է վատնում: Արդյունքում` վատթարանում է մեր համաքաղաքացիների առողջությունը, իսկ դա իր հերթին նվազեցնում է ֆաքինգի արդյունավետ կիրառման ոլորտը: Առաջանում է մի անել դրություն, որից դուրս գալը հնարավոր է միայն սկզբունքորեն նոր մեթոդոլոգեմաների իմպլեմենտացիայի միջոցով:

Մեր հիմնական մեթոդոլոգեման` սկզբում մասնակի, այնուհետև ֆաքին·ի ամբողջական փոխարինումը էքստրակորպորալ բեղմնավորմամբ (ԷԿԲ): ԷԿԲ պրոցեսները մասամբ կֆինանսավորվեն պետության կողմից, իսկ քաղաքացիները ազատ ժամանցի զգալի ռեսուրս ձեռք կբերեն, ինչպես նաև պոտենցիալ և կինետիկ էներգիա փող աշխատելու և նմանատիպ կառուցողական ակտիվության համար: Ավելին, վիճակագրությունը մեզ ավելի շատ հնարավորություն է ընձեռում ֆաքինգը մեկնաբանել որպես հետեվրասիական հարթլենդում մուկովիսցիդոզի և այլ լայն տարածված հիվանդությունների գործիք: Մենք ելնում ենք նրանից, որ բացարձակ ճշմարիտ կլիներ իմ ապագա լիազորությունների երկրորդ ժամկետի ավարտի սահմաններում` 2016թ. մոտերքը, ամբողջովին անցնել բարոյապես և ֆիզիկապես հնացած ֆաքինգից ժամանակակից էքստրակորպորալ բեղմնավորմանը:

(Ջանասիրությամբ ծափահարում են բոլորը, հատկապես լսարանի կանանց մասը):

Էլ ավելի լայնածավալ է խոստանում լինել մեր մեկ այլ նոր ազգային նախագիծը` «Սովատանջությունը»: Նրա իրականացումն արմատապես կբարձրացնի ոչ միայն ռուսաստանցիների կյանքի մակարդակն ու որակը, այլև կլուծի Ռուսաստանի Դաշնության բնակիչների քրոնիկ և ընթացիկ հիվանդությունների մի շարք խնդիրներ, ինչպես նաև կստեղծի վերոհիշյալ դեմոգրաֆիական իրավիճակի բարելավման նախադրյալներ: «Սովատանջություն» ազգային նախագծի հայեցակարգը հիմնված է Փոլ Բրեգի, Միշել Մոնտինյակի աշխարհահռչակ աշխատությունների վրա, ինչպես նաև մեր ռուս գիտնական ու բժիշկ Վոլկովի: Հայտնի է, որ օգտագործվող սննդամթերքի քանակի և ասորտիմենտի կտրուկ կրճատումը նպաստում է օրգանիզմից շլակների և վնասակար խառնուրդների դուրսբերմանը, տանում է սրընթաց առողջացման, օպտիմիզացնում է օրգանիզմի բոլոր կենսական կարևորություն ունեցող համակար·երի աշխատանքը: Այդ պատճառով մենք պլանավորում ենք օրենսդրորեն սահմանափակել հացի, մսի, ձկան, երշիկեղենի, պանրի, կարագի, բուսական ձեթի, խավիարի, բարձրկալորիական և ալկոհոլ պարունակող խմիչքների օգտագործումը: Նաև մտադիր ենք ամրագրել ռուսաստանցու սննդի կալորիականության սահմանագիծը: Այդ սահմանագծի խախտման համար նախատեսում ենք ենթարկել կարծր քրեական պատասխանատվության: Մենք նաև մտադրված ենք արգելել ռուսաստանցիներին սնվել այդ տարածաշրջանի ժամանակով ժամը 18:00-ից հետո, որտեղ ՌԴ տվյալ քաղաքացիները բնակվում են կամ հաշվառված են: Մասամբ կարգելվի գործունեությունը ռուսաստանցիների բարձր կուտակման վայրերում և նրանց հավասարեցված անձնական ու հասարակական սննդի կետերում:

 

Մենք ենթադրում ենք, որ արդյունքում առաջիկա երեք տարիների ընթացքում ռուսաստանցիների սննդի ծախսերը կնվազեն 55-60%, խմիչքինը` 57-62%, մեր բազմազգ ժողովրդի ֆիզիկական մարմնի ինտեգրալ քաշը կընկնի 1,2 մեգատոննայով, դեղորայքի պահանջը սովատանջության պրոցեսում ռուսօրգանիզմների տոտալ առողջացման պատճառով կկրճատվի 63-66%, պոլիկլինիկաների և այլ ամբուլատոր հաստատությունների այցերի քանակը` 72-74%. Այդպիսով կլուծվեն որակյալ բժշկական ծառայությունների շուկայում առաջարկի և պահանջարկի դիսբալանսի սուր խնդիրները, ինչպես և դեղորայքով բնակչության ոչ բավարար մատակարարման հարցը` ՀԴԱ  ծրագրի շրջանակներում: Ստացված կանխատեսումներով ռուսաստանցիների մոտ 17%-ը չեն դիմանա սովատանջության պրոցեսին, ինչը կհանգեցնի սեռատարիքային ռեստրուկտուրիզացիային և, այդպիսիով, մոտակա հեռանկարում` Ռուսաստանի Դաշնության բնակչության անձնակազմի փափա·ելի կվալիտատիվ օպտիմիզացիային:

 

Հատուկ ուզում եմ նշել, որ «Սովատանջություն» ազգային նախագիծը պետք է նպաստի կարիքավոր ռուսաստանցիներին, ինչպես և սրընթաց ձևավորվող միջին դասին: Մենք կարծում ենք, որ ունևոր ռուսաստանցիները, որոնց թիվը մեր հաշվարկներով կազմում է բնակչության շուրջ 1,25%-ը, ի վիճակի են իրենք իրենց օգնել, առանց պետության պատեռնալիստական միջամտության: Դրա համար տարեկան մեկ միլիոն ՆԱՉ-ից  ավելի եկամուտ ունեցող մարդկանց վրա խմիչքի և սննդամթերքի սպառման ու սննդի ընդունման ժամանակի սահմանափակումները չեն տարածվի:

(Բարձր, ուրախ ծափահարություններ, ընդ·ծված բավարարված ժպիտներ, որոնք վերածվում են երջանիկ հռհռոցի, բարդ վերահսկելի բոցավառումների):

 

Լինելով Ռուսաստանի հաջորդ նախագահը, ըստ Մեշչանյան դատարանի որոշման, ուզում եմ հավաստիացնել ձեզ բոլորիդ, քաղաքակիրթ աշխարհի իշխող վերնախավին, որ իմ օրոք, ինչպես և Վլադիմիր Պուտինի ժամանակ, հզոր և բարգավաճող Ռուսաստանը կշարունակի զարգանալ ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և իրավունքների պաշտպանության ճանապարհով: Այլընտրանք մենք չունենք: Չափազանց թանկ գին ենք մենք վճարել մեր այսօրվա ոչ մի բանի հետ չհամեմատվող ազատության համար:

(Սակավ, ոչ սևեռուն ծափահարությունիկներ):

 

Ազատական ռեֆորմները վճռականորեն կշարունակվեն ամենակարևոր, ես կասեի, ամենանշանային ուղղություններով, որոնք արտացոլում են անձնական և տնտեսական ազատությունների մակարդակը սրընթաց մոդերնիզացվող ռուսաստանյան հասարակությունում: Մասնավորապես, մենք պատրաստվում ենք լիովին ազատականացնել օլբանական լեզվի  օգտագործումը Ռուսաստանի քաղաքացիների ամենորյա շփման մեջ, ինչպես նաև գործնական միջավայրում: Դրա համար իրավիճակը, կարծում եմ, հասունացել է: Կուզենայի հատուկ նշել, որ նախկինում` 1990-ականներին, երբ Ռուսաստանի Դաշնությունը թույլ էր և չէր կարող վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, օլբանական լեզվի տարածումը հնարավոր չէր սերբական, այսինքն, հարավսլավական հեգեմոնիայից մեր ստրկական կախման պատճառով: Այժմ երբ Վլադիմիր Պուտինի բազմամյա ջանքերի շնորհիվ Ռուսաստանը կրկին դարձավ աշխարհի առաջատար տերություններից մեկը և գրեթե պարտադրեց իրեն հարգել, մենք վերջապես կարողացանք միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համաձայն հրաժարվել մեր հնացած և ընդ որում` իրավաբանորեն ոչ ճշ·րիտ ձևակերպված պարտավորություններից Սերբիայի ու սերբերի առջև և անցնել լիակատար համա·ործակցության կոսովյան եղբայրների հետ: Հզոր մղումը, որ մենք մտադիր ենք տալ օլբանական լեզվի զարգացմանը, միանգամայն շատ խորը սիմպտոմատիկ է և բարձր խորհրդանշանական:

(Դահլիճի մահմեդական մասը ծափահարում է, մյուսները բավարարված գլուխներն են թափ տալիս):

 

Այսօր ես պատրաստ եմ ձեզ բոլորիդ, հարգարժան ներկաներ, և հատկապես այստեղ գտնվող լրագրողներին, ներկայացնել ևս մեկ սենսացիա: Ընդամենը մի քանի ամսից մենք պլանավորում ենք անցկացնել Ռուսաստանի պատմության մեջ ամենաարմատական ռեֆորմը: Ընդ որում` այն կիրականանա աննախադեպ արագ, այսպես ասած` մեկ հարվածով: Համոզված եմ, որ բյուրոկրատիան, հատկապես տարածաշրջանայինը, չի կարողանա խոչընդոտել, կամ ինչպես մեզ մոտ են ասում, արգելափակել այդ կարևորագույն ռեֆորմը:

(Լարված հիացմունքի խշխշոց):

 

Ռուսաստանի Դաշնության նոր նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո ես մտադիր եմ անձամբ մի նախագիծ ուղարկել պառլամենտ, որին մեր ժողովուրդը սպասում է թերևս 1000 տարուց ավելի: Խոսքը անցենզուր բառապաշարի ցանկից խ...յ բառի դուրսբերման և այն լեգիտիմ լեզվական շրջանառություն մտցնելու մասին է:

(Դահլիճում ամեն պահ օվացիայի վերածվելու հեռանկարով թնդյուն է սաստկանում):

 

ՌԴ նախագահին կից Առաջնային ազ·ային նախագծերի իրականացման խորհրդի շրջանակներում, Արդյունաբերողների և ձեռներեցների ռուսաստանյան միության, այլ ձեռներեց միավորումների փորձագիտական-վերլուծական օժանդակության միջոցով մեզ հաջողվեց պարզել, որ «խ…յ» բառը ամենաօգտագործվողն է մեր երկրում. միջին ռուսաստանցին տարեկան օգտագործում է այդ բառը կամ նրա ածանցավորումները մոտավորապես 17.280 անգամ, այն ժամանակ, երբ ժողովրդականությամբ նրան շատ մոտ «նախագահ» բառն արտասանվում է ընդամենը 16.193 անգամ: Այսօր մենք համոզված ենք, որ «խ…յ» բառի վրա դրված սահմանափակումները կապված էին միայն նախկին կառավարությունների ավտորիտար նախապաշարմունքների հետ և այժմ որևէ հիմնավորումներ չունեն: Այսպիսով, Ռուսաստանն ունի այդ ռեֆորմի կարիքը և կստանա այն: Անտարակույս, մենք գիտակցում ենք, որ այդ կարգի լայնածավալ ազատական տրանսֆորմացիան կպահանջի էական պետական ծախսեր: Բայց մենք պատրաստ ենք դրանց: Ռեֆորմի շրջանակներում երկրի բոլոր դպրոցներում կկազմակերպվեն խ…յագիտության հատուկ դասընթացներ, որոնց օգնությամբ աճող սերունդի ներկայացուցիչները կսովորեն ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ այդ հասկացության ճիշտ օգտագործման վերաբերյալ: «Խ…յ» բառի օրինականացումը թույլ կտա նաև էականորեն պարզեցնել և արագացնել գրավոր և բանավոր շփման պրոցեսը իշխանության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ստրուկտուրաների միջև` ընդ որում ինչպես այս, այնպես էլ այն կողմից:

 

(Ռուսաստանի և արտասահմանյան իրավապաշտպանները վեր են ցատկում տեղերից և սկսում ջանադիր ծափահարել: Յոթերորդ շարքի շիկահեր կինը փորձում է ուշագնաց լինել, վերջին պահին նրան վեր է բարձրացնում հայտնի մի լրագրող` ՌԴ Հասարակական պալատի անդամ):

 

Լինելով սանկտպետերբուրգցի և ունենալով որոշակի առնչություն մեր ազգային կորպորացիայի` «Գազպրոմի» հետ, ես չեմ կարող չասել մի քանի բառ «Գազպրոմ-սիթի» լեգենդար աշտարակի կառուցման մասին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Նրանք, ովքեր քննադատում են այդ նախագիծը, լիովին ծանոթ չեն, ես կասեի, մեր բազմազգ ռուս մշակույթի տարրական ճշմարտությունների հետ: Բանն այն է, որ շուրջ 200 տարի առաջ «Գազպրոմ-սիթիի» շինարարությունը մեզ մաղթել է հենց ինքը` մեր մեծ ազգային հանճար Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը: Այդ շինարարական օբյեկտին է նվիրված նրա ամենամեծ բանաստեղծություններից մեկը, որը սկսվում է Հորացիոսի բնաբանով: Դե դուք, իհարկե, հիշում եք` exegi monumentum: Ի դեպ, ես լատիներեն էլ եմ սովորել ԼՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, այո-այո:

(Դահլիճով մեկ տարածվում է փոքր-ինչ բարեսիրտ ծիծաղ):

 

«Անհնազանդ գլխով նա խոյացավ ավելի վեստ, քան հուշասյունն Ալեքսանդրյան» - սա ասվել է հենց «Գազպրոմ-սիթիի» մասին: Նորագույն հետազոտությունները վկայում են, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն փայլատակող օֆիսի (որն ի վիճակի է դառնալ Հյուսիսային Պալմիրայի խորհրդանիշ և աշխարհի նոր հրաշալիք) ստեղծման գաղափարը, պարոն Պուշկինը քննարկում էր այն ժամանակվա ռուսաստանյան ղեկավարության հետ` իր ողբերգական վախճանից ընդամենը մի քանի ամիս առաջ: Կարծում եմ, կռահում եք, ում նկատի ունեմ: Լրիվ հնարավոր է, որ հենց դա էլ եղավ Չյոռնայա րեչկա գետի վրա այդ ճակատագրական դուելի դրդապատճառը: Ապացուցված է, որ Ալեքսանդր Պուշկինին սպանող Ժորժ Դանտեսը յուրահատուկ հարաբերությունների մեջ էր բարոն Հեքեռնի հետ, որը ոչ պաշտոնապես ներկայացնում էր «Գազպրոմի» հիմնական մրցակիցներից մեկի` Royal Dutch/Shell-ի շահերը: Եվ այսօր, շնորհիվ հայրենասիրաբար տրամադրված պուշկինիստների ջանքերի, մենք սկսում ենք հասկանալ, թե ինչու «Գազպրոմ-սիթի»-ի շինարարությունը ձգձգվեց շուրջ 170 տարի:

 

Չեմ կարող չխոսել նաև հետևյալի մասին: Մենք վերջերս ստացանք մի կոլեկտիվ նամակ Ալեքսանդր Սերգեևիչի մոտ 128 ժառանգներից և ազգականներից: Նրանք բոլորը վճռականորեն սատարում են «Գազպրոմ» ազգային կորպորացիայի օֆիսային շենքի շինարարությունը Սանկտ Պետերբուրգում: Եվ կոչ են անում մեզ ուշադրություն չդարձնել չարակամների, ինչպես նաև անշնորհք քաղաքական սպեկուլյանտների վրա, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեծագույն ռուսաստանյան բանաստեղծի մշակութաքաղաքական կտակը:

(ՌԴ Նկարիչների միության, Ճարտարապետների միության, Դիզայներների միության և Նավթագազային սարքավորումների արտադրողների միության դելեգացիաները սկսում են ծափահարել: Գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտ Ի.Ս. Գլազունովը ծնկի է գալիս և լայն-լայն, որպեսզի նկատելի լինի արևմտյան հեռուստալրագրողներին, խաչակնքվում է):

Ուզում եմ մեջբերում կատարել Պուշկինի ժառանգների «Գազպրոմ-սիթի»-ին նվիրված նամակից. «Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չարախոսություններին, որը սպառնում է հեռացնել Պետերբուրգն իր փտած ցանքից, հարկ է այսօր հասկանալ, որ ուզում են դուրս նետել պուշկինյան քաղաքը, որովհետև սարսափում են մեր անասելի Հայրենիքի ծայրահեղ հզորացումից և վերածննդից: Արդեն երկար ժամանակ է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զբաղվում է ոչ թե մշակույթով և անցյալի մեծ հուշարձանների պահպանությամբ, այլ կռիվ ու երկպառակություն է սերմանում Ռուսաստանի և նախանձոտ, գերեզմանային ցրտից արույրի ատամները կրճտացնող պառավ Եվրոպայի միջև: Եվ եթե հեռացնեն նրանք մեզ, ապա չենք տխրի, այլ մեր առանձին ցուցակը կբացենք և կսկսենք առաջվանից էլ ավելի հպարտանալ մեր ճակատագրով»:

Նամակը պարունակում է նաև այլ գաղափարներ: Մասնավորապես, Ալեքսանդր Սերգեևիչի հարազատներն ու մերձավորները առաջարկել են մեզ վերանվանել «Գազպրոմ-Սիթին» Պուշկինյան տուն, իսկ բաժնետիրական ընկերությունը կոչել մեծ բանաստեղծի անվանբ: Առայժմ «Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը դեռ չի քնննարկել այդ պրոպոզիցիաները, սակայն արդեն գրեթե որոշված է, որ 2008թ. հունիսի 1-ից կորպորացիան կփոխի իր գլխավոր «Համազգային սեփականություն» կարգախոսը «Ամեն ինչը մերն է»-ով:

(Լսարանում «Փառք Ռուսաստանին» բացականչությունների մի ալիք է սաստկանում: Ի.Ս. Գլազունովը ծնկաչոք մոտենում է բեմին և փորձում շուրթերով դիպչել ճառախոսի կոշիկին: Թիկնազորը քաղաքավարի կանգնեցնում է նկարչին):

 

Հարգարժան տիկնայք և պարոնայք, սիրելի գործընկերներ: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա այսօր ներկայացնել իմ առաջիկա պլաններն ու մտադրությունները Ռուսաստանի Դաշնության ապա·ա նախագահի պաշտոնում: Իմ երկիրը հիանալի առաջընթացով զարգանում է ինչպես ներդրումային վիճակագրական BRIC ալյանսի շրջանակներում, այնպես էլ ինքն իրեն: Եվ ես շատ կուզենայի հուսալ ձեր անկեղծ աջակցությունը և օգնությունը, առանց որի գուցեև ինձ փոքր-ինչ ավելի բարդ կլիներ կառավարել Ռուսաստանը: Ես խնդրում եմ ձեզ միշտ հիշել, որ եթե չլինեին իմ կոնսենսուսային թեկնածությունը և Մեշչանյան դատարանի երեկվա որոշումը, ապա իշխանությունը երկրում կզավթեին արմատական ուլտրանացիոնալիստները` չբացահայտված դեմքերի աջակցությամբ, որոնք մեզնից շատերին հայտնի են որպես «արյունախում պիտերյան ուժայիններ»: Այդ իսկ պատճառով ի դեմս ինձ դուք գործ ունեք չարյաց փոքրագույնի, ես կասեի` չափազանց փոքրիկ չարի հետ: Խնդրում եմ` ընդունեք այդ չարիքը, այսինքն, ինձ` իբրև իրողություն: Եթե դուք չէք ուզում այլևս ·ործ ունենալ Ռուսաստանի` որպես չարի կայսրության հետ, ապա ես, իսկ հանձին ինձ իմ ընկերները, զինակիցները, հովանավորներն ու քաղաքական տեխնոլոգները առաջարկում են ձեզ միակ հնարավոր և ճիշտ այլընտրանքը` փոքր չարի կայսրությունը: Իմ կայսրությունը...

 

Հոգու խորքում ես գիտակցում եմ, որ Ռուսաստանն ունի ինչ-որ երկրորդական, աչք չծագող պրոբլեմներ: Օրինակ, բանակն է անհետացել չգիտես ուր: Չծախված չինովնիկ գրեթե չի մնացել: Գիտություն, ինչպես ասում են, գոյություն չունի: Դե իսկ իմ անձնական ընկեր Ռամզան Ախմատովիչ Կադիրովն էլ ինչ-որ տարօրինակ է իրեն պահում` Թամանյան դիվիզիան է վտարել Մոսկվայի մերձակայքից և տեղավորել այնտեղ իր 50.000 տղաներին: Իսկ ինչո՞վ են զբաղվելու այդ սիրունիկ փռչոտները: Պրոբլեմիկները փոքր են, անհեթեթ, բայց, իհարկե, պետք է զբաղվել դրանցով: Բայց ինչպե՞ս: Սատանան գիտի…

 

Իսկ ես չէի էլ ուզում լինել ինչ-որ ժառանգորդ, ազնիվ խոսք, տիկնայք և պարոնայք: Ահա կինս արդեն Սեն Տրոպեի ամառանոցի վերանորոգումն է ավարտում: Լուսակալներն ենք տեղավորում: Այնքան հիասքանչ են` ոսկեզօծ, Նեֆերտիտիի պրոֆիլով մի չքնաղություն: Փոքրիկիս շուն ենք գնել` սիրունիկ, ճստիկ մի տաքսա, Կեշա ենք անվանել: Եվ ի՞նչ` նրանք բոլորը ամառանոցում մնան, իսկ ես մենակ, ինչպես բվեճ, Կրեմլո՞ւմ: Գիտեք ինչ, ինձ աշխատանք են առաջարկում Լոնդոնում, իրավաբանական ֆիրմայում: Գրեթե ոչ մի բան չեմ անելու` ընդամենը երեք թուղթ է պետք շաբաթական ստորագրել (դե սա թող մեր մեջ մնա)... և յոթ միլիոն աշխատավարձ: Օֆիսն էլ հոյակապ վայրում է, Հայդ փարկի անկյունում, ընդամենը հինգ րոպե: Դուք հիշո՞ւմ եք Հայդ փարկը: Լինում է` գնում ես մարտի վերջին, իսկ եղանակն արդեն պլյուս տասնութ է, անբացատրելի մի թարմություն, կարապները կտկտում են, սոխակները` կչկչում, գարեջրատունը` մաքրամաքուր, ինչպես Սիքստինյան կապելան, իսկ սիզամարգի վրա իսկական ջենտլմեններ են պառկած, այլ ոչ թե խայտառակ ու պատերի տակ քարշ եկող հարբեցողներ, ինչպես մեր Ռուսաստանում ես տեսնում ամեն քայլափոխի: Գնում ես և պարել ես ուզում: Եվ հենց այդ պահին ինքդ քեզ ասում ես (ցածրաձայն, որպեսզի թիկնազորը ոչ մեկին չհասցնի), թե քո ինչի՞ն էր պետք ժառանգորդ դառնալ, ա’յ հարիֆ: Մի՞թե արժանի չէիր հանգիստ, խաղաղ կյանքի` այլասերված ռուսական ասիականությունից անվտանգ հեռավորության վրա: Իհարկե, արժանի էի, դուք հավատացեք ինձ, տիկնայք և պարոնայք, ազնիվ խոսք, արժանի էի:

 

Մի բան էլ ասեմ ձեզ: Եթե բացի ինձանից որևէ մեկը չկա, ապա Ռուսաստանի հետ ինչ-որ բան այնպես չէ: Շատերը կային ժամանակին` իսկ հիմա` ոչ ոք: Մնացի մեն-մենակ: Եվ մայրիկ Ռուսաստանը` տկլոր, դատարկված, չարացած, անօթևան: Նա նայում է ինձ, ինչպես թշնամուն: Իսկ ես ի՞նչ մեղք ունեմ: Ողջ կյանքս ազնվորեն խազեինի հետևից պորտֆել էի տարել: Իսկ ո՞ր մեղքիս համար այսօր իմ վրա ընկավ այս անասելի ծանր բեռը: Ա՞հ: Մի՞թե դուք չգիտեք, պարոնայք: Լսե’ք ինձ: Ախր դուք մարդ եք, չէ’, պարոնա’յք:

(Հնչում է եզրափակիչ օվացիան: Շիկահեր կնոջը դուրս են բերում: Երիտասարդը կտրուկ փաթաթում է «Preved Davos» պաստառը: Ամբոխը եռանդագին սլանում է լանչի):

 

Հեղինակը` ՌԴ Ժառանգորդների միության գործադիր տնօրինության ֆակտչեկինգի դիվիզիոնի պետի տեղակալ, Ռազմագազային գեղարվեստի ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, դեսիզիոնական գիտությունների դոկտոր:

 

Share    



Գնահատում

Ինչպես՞ եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am