Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Մայիս 2008, N 2

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուբեն Մկրտչյան, Երեվանի ֆիզիկայի ինստիսուտի գլխավոր գիտաջխատող

 

Հոդվածում փորձ է արվել թվարկել Հայաստանում գիտության կազմակերպման, մեր կարծիքով, հիմնական խնդիրները: Դա հնարավոր է անել միայն այն բանի համար, որ ներկա պահին պահանջվում է տարրական կարգուկանոնի հաստատում, և դա արդեն մեծ առաջընթաց քայլ կլինի առկա իրավիճակում, երբ պետությունը խույս է տալիս իր պարտականություններից և դրանք, փաստորեն, տվել է մասնավոր անձանց ձեռքը: Վերջերս կատարված իշխանափոխությունից հետո նոր ղեկավարները` նախագահը և վարչապետը, հայտարարեցին բարեփոխումների անհրաժեշտության մասին բազմաթիվ ոլորտներում, այդ թվում և գիտության կազմակերպման մեջ, այնպես որ, քննարկման համար ժամանակը, թվում է, հարմար է: Հիմնախնդիրներն այսպիսին են:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվություն գիտության բյուջեի բաշխման մասին: Անհրաժեշտ է հրապարակել որոշումներ ընդունող բոլոր հանձնաժողովների կազմը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրանց նշանակման կանոններն ու ժամկետները: Արդեն առնվազն տասը տարի այստեղ գրեթե ոչինչ չի փոխվում, ինչ-որ ժամանակ նշանակված նույն մարդիկ որոշումներ են ընդունում և, փաստորեն, որոշում Հայաստանի գիտության զարգացման ռազմավարությունը: Ինձ հայտնի դեպքերում դա հաճախ ոչ ճիշտ ռազմավարություն է: Ամբողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես են ընդունվում որոշումները, հանձնաժողովների կազմը և այլն, ինչպես նաև ընդունվող որոշումները, պետք է լիովին բաց լինեն և հասանելի ինտերնետում: Չի բացառվում, որ տարբեր թեմաների և ինստիտուտների ֆինանսավորման դիտարկումն ու համեմատությունը հանգեցնի անարդարացի ֆինանսավորման եզրակացության, ինչը հնարավոր է միայն փակ տեղեկատվության պայմաններում: «ծՏՉՏպ ՉՐպՎÿ» թերթում վերջերս անցկացված բանավեճը նպատակային ծրագրերի մասին մեկ օրինակով արդեն հաստատել է նման եզրահանգումը:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՆԵՆԱԼ ԼԻԱԿԱՏԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հարկ է իմանալ, թե ով և ինչ ժամկետով է նրանց նշանակում, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Այդ ներկայացուցիչներից են, օրինակ, ՆԱՏՕ-ի գիտական կոմիտեն, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գիտական (և այլ) կոմիտեները, Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, FP7-ում (գիտության աջակցության Եվրահանձնաժողովի հիմնական ծրագիրը), Հայաստանի ազգային համակարգողը և շատ ուրիշներ. լրիվ ցուցակը, ենթադրում ենք, Հայաստանի կառավարությանը հայտնի չէ: Նման ներկայացուցիչները հաճախ տասնամյակներ չեն փոխվում և իրենց ·ործունեության համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Այնինչ, նրանք Հայաստանի ներկայացուցիչներն են, հաճախ նրանց վրա է դրվում այն ծրագրերի մասին տեղեկացնելու պարտավորությունը, որոնք նրանք ներկայացնում են: Եվ հաճախ էլ այս ամենը տեղի չի ունենում, իսկ տեղեկատվությունն օգտագործվում է իրենց, իրենց շրջապատի և իրենց ինստիտուտի համար: Եվ կրկին` բոլոր տեղեկությունները պետք է հեշտ հասանելի լինեն ինտերնետում:

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Անհնար է խոսել այս հարցում պետության քաղաքականության մասին` գիտությունների ակադեմիայի ղեկավարության, փաստորեն, առկա այս կարգավիճակի պայմաններում: Բանն այն է, որ ակադեմիայի ղեկավարությունը պայքարում էր (և հաջողությամբ) գիտության կազմակերպման վրա պետության ազդեցության դեմ` պահանջելով միայն գիտության (ակադեմիայի) ֆինանսավորում և չմիջամտել ակադեմիայի գործերին: Ակադեմիական ինստիտուտները կազմում են Հայաստանի ինստիտուտների մոտ կեսը, ավելին, ակադեմիայի ղեկավարությունը, փաստորեն, գերիշխում է գիտության բնագավառում որոշումների ընդունման մեջ. բյուջեի բաշխում, պաշտոնների նշանակում (տե’ս վերը): Արդյունքում` գիտության կազմակերպման բնագավառում իրականացվող ողջ քաղաքականությունը գտնվում է պետության հսկողությունից դուրս: Ակադեմիան պետական մարմին չէ, և այն համապատասխան պատասխանատվություն չունի: Այնուհետև, դժվար է գերագնահատել Հայաստանում գիտության կազմակերպման հիմնախնդիրների լուծման վրա այն բացասական ազդեցությունը, որ թողնում են թղթակից-անդամների և ակադեմիկոսների ընտրությունները: Մի քանի տասնյակ հավակնորդներից (ակտիվ, հաճախ պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող) շատերը իրենց ողջ գործունեությունը ենթարկում են ընտրություններին հաջողության հասնելուն: Մրցանակը փոքր չէ. նախ` ակադեմիայի անդամի կոչում, որն արժանանում է բնակչության մեծամասնության և ՊԱՏ տեսուչների հարգանքին, երկրորդ` ցմահ ամսավճար, որը բոլորովին կապված չէ աշխատանքի հետ. փաստորեն հավելաթոշակ է: Աշխատանքի արդյունքների միջազգային ճանաչման, գիտության մեջ ունեցած ավանդի և այլնի հետ անմիջականորեն չկապված այս առավելությունների շուրջ է պտտվում այս ոլորտը, կորպորատիվ շահերով միավորում ակադեմիական միաջավայրը, փչացնում հավակնորդներին և խանգարում գիտության կազմակերպման հիմնախնդիրները պետականորեն լուծելուն: Իր հերթին, պետական գործիչների համար հարմար է գործ ունենալ ակադեմիայի` նշված պարգևավճարներով փաստորեն կաշառված ղեկավարության և շարքային անդամների հետ: Բավական է գալ ակադեմիա, ինչ-որ հավելյալ փողեր խոստանալ, և բոլոր լրատվամիջոցներում կամրագրվի, որ պետությունն օժանդակում է գիտության զարգացմանը, ինչն էլ կհաստատեն երկրի «գլխավոր գիտնականները»` ակադեմիակոսները: Սակայն, ինչպես ցույց տվեց ակադեմիկոսների հետ Հայաստանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը, երկրի ղեկավարությունը երկրի գիտության զարգացման իսկական մակարդակի և առանձին գիտնականների ունեցած վաստակի գնահատման չափանիշների հարցերում մոլորության մեջ չէ:

ԻՆՉՈ՞Ւ, ՈՒՐԵՄՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՈՒՄ ԱՅՍ ԿԵՂԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ԱՅՍ ԽԱՂԸ

Երկու պատճառ կա: Բացի վերոնշյալ հարմարավետությունից` ունենալ հնազանդ գիտության (կամ «գիտության», կան և այդպիսինները) ներկայացուցիչներ, կա մեկ այլ` ավելի կարևոր պատճառ: Գիտության կազմակերպման բնագավառում կարևորագույն հարց է փողերը ծախսելու նպատակը: Թվում է, թե ներկայում նպատակը Հայաստանի գիտնականների մնացորդների (և առաջին հերթին` նրանց ազդեցիկ մասի` ակադեմիայի ղեկավարության) ֆինանսավորումն է` սոցիալական լարվածությունից խուսափելու համար: Երկրի ղեկավարությունը ինչ-որ իրական արգասիքի որևէ հույս չունի, թեև բոլորը միահամուռ խոսում են Հայաստանի ապագայի համար գիտության կարևորության մասին: Այստեղ կա իրական խնդիր. այն ընդհանուր (մասնավորապես` հասարակական) կարծիքի ձևավորման ըմբռնման և մշակման խնդիր է, թե ինչու է, ի վերջո, անհրաժեշտ, գիտությունը մեր երկրին: Շատերը կարծում են, թե գիտությունը պետք է ողջամիտ ժամկետներում ֆինանսապես վերադարձնի ներդրված միջոցները, ինչպես լավ բիզնես: Անբարեխիղճ գիտնականներն աջակցում են նրանց այս մոլորության մեջ: Մեր պետական պաշտոնյաները, իմ կարծիքով, իրատեսորեն են մոտենում այս հարցին և ոչ մի ·ործնական արգասիք չեն ակնկալում: Բայց ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ` համարելով, որ այդ ժամանակ կարելի է անել ինչ ուզես, փաստորեն, ոչ մի նպատակ չհետապնդել, կամ էլ ունենալ նեղ` անձնական, խմբային նպատակներ և այլն: Ուրեմն, գուցե չարժե՞ զբաղվել գիտությամբ Հայաստանում: Գիտության ֆինանսավորման նպատակների մասին հարցը պահանջում է ավելի հանգիստ քննարկում և մեր հոդվածի, որն ուղղված է ավելի շուտ` խնդրի լուսաբանմանը, առարկան չէ: Եվ այնուամենայնիվ, մի երկու խոսք. հայտնի է, որ նվազագույնը, ինչ պետք է սպասել գիտնականներից, դասավանդման մակարդակն ապահովելն է: Միջին մակարդակի գիտնականը, որ զբաղվում է արդի գիտությամբ, եթե նույնիսկ հայտնի ձեռքբերումների հեղինակ էլ չէ, կարող է ճիշտ կողմնորոշել ուսանողներին, նրանց փոխանցել ժամանակակից գիտելիքներ, խորհուրդներ տալ կազմակերպություններին, պետական մարմիններին և այլն, և ինչ-որ, նախապես անկանխատեսելի, դեպքերում այդ խորհրդատվությունները կարող են խիստ կարևոր լինել: Նա կարող է իրականացնել նաև կապն այլ երկրներում համապատասխան գիտական ազդեցիկ շրջանակների հետ: Նա նույնիսկ փող է բերում օտարերկրյա դրամաշնորհներից` և’ անմիջապես երկրի տնտեսության մեջ, և’ իրենց գիտական հետազոտությունների համար: Այս ամենին կարելի է հասնել ներկա պայմաններում, և մեզ խիստ անհրաժեշտ է ունենալ դասավանդման բարձր մակարդակ: Բացի այդ, կան բնագավառներ, որոնցում մենք ապրիորի առավելություններ ունենք. այն ամենը, ինչ կապված է հայագիտության, Հայաստանի հետ, և այս ամենը մեզ համար գործնական նշանակություն ունի: Ընդհանուր եզրահանգումը, ըստ մեզ, այն է, որ բավական թվով փաստարկներ կան` բյուջեի մի մասը գիտության վրա ծախսելուն ուղղված: Բայց թե հատկապես որ գիտությանը` դա ավելի բարդ խնդիր է. սույն հոդվածի պնդումն այն է, որ հարկավոր է տարրական կարգուկանոն մտցնել բյուջետային գիտական միջոցների ծախսերի մեջ, և ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, թե որ գիտական ուղղություններն են աջակցության արժանի:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Թեև մեծ աշխատանք է իրականացնում գիտության ֆինանսավորման ապահովման ուղղությամբ և անգամ պաշտոնապես գործընթացի ղեկավարն է, սակայն նախորդ կետերից երևում է, որ գիտության կազմակերպման ոլորտում քաղաքականության որոշման գործից փաստորեն մի կողմ է քաշվել, իսկ որոշ կարևոր կազմակերպչական հարցեր անբավարար լուծումներ են ստանում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ

 

Երևանի ֆիզիկայի ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի աշխատակիցների հանդիպումը նոր ստեղծված գիտության կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի և նրա աշխատակիցների հետ: Ս. Հարությունյանը հայտնել է կոմիտեի ծրագրերի մասին և հետաքրքրվել ինստիտուտի աշխատակիցների կարծիքներով ու ցանկություններով: Երկար տարիներ հետո առաջին անգամ պետությունն անմիջականորեն հետաքրքրվում է գիտաշխատողների կարծիքով: Հանդիպման ընթացքում ակնհայտ դարձավ, որ կոմիտեն գտնվում է ձևավորման փուլում, և որ մտադրություններն ամենաբարին են: Պարզ դարձավ նաև, թե ինչ հիմնական վտանգներ են սպասում կոմիտեին. դա ցանկությունն է` որոշելու, թե ինչ գիտություն է անհրաժեշտ Հայաստանին, և դրանով ղեկավարվելը (ըստ իս` դրանով անհրաժեշտ է զբաղվել, բայց պրակտիկ գործունեության վրա դա չի ազդի` գոնե առայժմ, հիմնախնդիրներն ավելի «գետնամերձ» են), այնուհետև` տարածքների, շենքերի և այլնի օպտիմալացման առաջադրված խնդիրը կարող է պարզապես քայքայել կոմիտեի ֆունկցիոնալությունը և այլն: Բայց այլ ճանապարհ չկա. կոմիտեի ստեղծումը ճիշտ ուղղության քայլ էր, կա հիմնախնդրի ըմբռնում և բարելավման միտում, հարկավոր է հաջողություն մաղթել նրա գործունեության համար, ինչն էլ մենք անում ենք` հնարավորության սահմաններում սույն հոդվածում ներկայացնելով Հայաստանում գիտության կազմակերպման հիմնախնդրի մեր ընկալումը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am