Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հասարակություն և իշխանություն

Հասարակություն և իշխանություն
Հուլիս 2012, N 4

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ... ՄԻԱՍԵՌՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

«Բարոյականը ուսուցիչ է բնազդի համար»։

Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգ

 

Երևանում 2008-ին 1000 օրինակ տպաքանակով Վարազդատ Ավագյանի թարգմանությամբ հրատարակվել է «300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները» գիրքը (280 էջ)։ Ովքեր ոչ թե լոկ թերթել, այլ փոքրիշատե ուսումնասիրել են այն, հասու են դարձել աշխարհում կատարված ու շարունակվող այն գործընթացներին, որոնք այժմ գլոբալացման դրոշի տակ մարդկությանը գլորում են դեպի համաշխարհային միասնական կառավարության և փողի միատեսակ ապագա համակարգի հաստատումր։ Մեր քննարկման խնդրին վերաբերող ընդամենը մի հատված այդ գրքից ուղեցույց կլինի բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն մեր ազգի ապագայի հանդեպ, ովքեր վճռականորեն դեմ են «թող ձուլվեն», այսինքն՝ ազգը թող վերանա լպիրշությանը, որին կանդրադառնանք ներկա հոդվածում։ Ահա այդ ուղեցույց բացահայտումը. «Այդ միասնական աշխարհում բնակչության թիվը կսահմանափակվի երեխաների թվի կրճատմամբ՝ ընտանիքում 1 երեխա թողնելով, ինչը կկարգավորվի հիվանդությունների, պատերազմների ու սովի սփռման միջոցով, մինչև որ աշխարհի ողջ բնակչությունից կմնան 1 միլիարդ այնպիսի մարդիկ, որոնք տիրող դասակարգին օգուտ կբերեն գործունեության խստիվ ու հստակ որոշված ոլորտներում...  Լայնորեն կտարածվի պոռնկագրությունը, ամեն կինոթատրոնում պարտադիր կցուցադրվեն պոռնոֆիլմեր, ներառյալ արվամոլական ու լեսբիական պոռնկագրությունը։ Պարտադիր կլինի «ուժավերականգնիչ» թմրանյութերի գործածությունը... Ամենուրեք կմատուցվեն գիտակցությունը փոխող թմրանյութեր... Գիտակցափոխիչ թմրանյութեր կխառնվեն սննդամթերքին ու խմելու ջրին՝ առանց մարդկանց գիտության կամ համաձայնության... Վերնախավից դուրս մնացած մարդկային զանգվածները կցածրացվեն՝ վերածվելով սեփական կամքից զուրկ, հեշտ ենթարկվող ու կառավարվող վարժեցրած կենդանիների մակարդակով ու վարքով էակների» (Ջ.Քոլեման, էջ 185, 187)։

Այս մղձավանջի մուտքի բանալին կստանանք՝ ձևափոխելով Շելինգի ասույթը՝ բարոյականությունը կդադարի լինել բնազդի ուսուցիչը։

 

1

Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքը 10 տարեկանից սկսած արական սեռի պոռնիկների մեծ խմբի հավաքատեղի է։ Ցերեկն այն առևտրավայր է, գիշերը վերածվում է պոռնկաորջի։ Որոշակի հովանավորություն վայելող, վայրենաբարո կավատներից վախվորած, տեղի տարեց առևտրականները, առանց անուններ տալու և մանրամասնելու, լրագրողներին ասել են. «Դուք չե՞ք տեսնում, հիմա ամեն ինչ էլ կա... Իրենք տեր ունեն ու այդքան միամիտ չեն, որ բացահայտ գործեն»։ Անչափահաս տղաները «...հիմնականում անօթևան և հատուկ դպրոցի երեխաներն են, որոնց կամ գտել են միջնորդավորված, կամ էլ մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում... այն երեխաներին, որոնք ընդդիմացել են», բռնաբարել են, ստիպել անցնել պոռնկության։ Այդ երեխաներն այնքան նվաստացած ու ստորացված են զգում, որ նույնիսկ հնարավորության դեպքում չեն համարձակվի դուրս գալ այդ ցանցից՝ հասարակության առաջ ամոթահար չլինելու համար։ Այդ տղաներին օգտագործվածներ կամ աքլորներ (պետուխներ) են անվանում (news.am, 14.06.2011)։ Հանցածին այս երևույթի տարածումը համապատասխան պահանջարկի, ուստիև բարքերի ահավոր անկման վկայություններից է։ Այդ ախտը թափանցեց նույնիսկ Հայոց բանակ՝ պատճառ դառնալով ահագին սպանություն-ինքնասպանությունների։

Այժմ աջ ու ձախից քարկոծվող սովետական տարիներին անհնար էր նման բան երևակայել անգամ։ Միասեռականներ, մանկապիղծներ կային, կավատ բառը մնացել էր միայն գրքերում։ Տղաներին սովորաբար փչացնում էին բանտերում։ Բայց այնքան չնչին էր նրանց թիվն ու այնքան խայտառակված նրանց անունը, որ ամենաշատն արժանանում էին հեգնանքի ու արհամարհանքի։ Այնքան, որ օտարամուտ բառերով էին բնորոշում՝ գյոթֆերան, ուշախբազ և այլն։ Որևէ ուշախբազ փորձեր որևէ, այն էլ տղա երեխայի փչացնել, կյանքով պատասխան կտար։ Իսկ հիմա, քանի-քանի չբացահայտված, բացահայտվելիս էլ հաճախ չպատժված, բազում երեխաների ճակատագրեր խորտակած ուշախբազներ կան, որոնք վստահորեն շարունակում են իրենց պղծությունը։ Ուշախբազ-հանքատեր Սերոբ Պողոսյանին մինչև բացահայտեցին և պատժեցին, մի ամբողջ խումբ տղաների արդեն օգտագործել-փչացրել էր։

Ներկա հազարավորների փոխարեն կային և սակավաթիվ հայ պոռնիկներ, որոնց գոյությունը նույնպես, տասնյակ տարիներ ապրելով երկրում, մարդիկ կարող էին և չզգալ։ Իսկ հիմա՞։ Ազա՜տ, անկա՜խ, հպա՜րտ (իր ո՞ր այլանդակություններով) Հայաստանում («հիմա ամեն ինչ կա») ոչ միայն անպատիժ խոշտանգում, բռնաբարում, այլև անխնա շահագործում են ասես արտոնագրված կավատների հսկողության տակ։ Հակապետության անտեր երեխաներ, անտեր աղջիկներ, տերով կավատներ, ամեն ինչից դրամ և այլասերություն քամելու պատրաստ ճիվաղային համակարգ։

Սովետական տարիներին ուսումնառությունից, չափահասությունից հետո երեխաներին սպասում էին աշխատանքը, ընտանիք կազմելը, զավակներ ծնելն ու դաստիարակելը։ Դրա շնորհիվ 1920-ի ջարդերից, սովից, համաճարակներից, արտագաղթից Հայաստանի 720.000-ի հասած բնակչությունը 1987-ին աճել էր մինչև 3.411.900-ի։ Այժմ ՀՀ հազիվ 2 միլիոնանոց բնակչությունը, բավական չէ մի կողմից շարունակում է պակասել գլխավորապես արտագաղթով, ամուսնությունների, ծնելիության կրճատումով, սպանություն-ինքնասպանություններով, մյուս կողմից՝ զանգվածների աղքատացումով, անզորացումով տխմարացումով, զոմբիացումով, դրսից և ներսից ստորին, անկառավարելի բնազդների ջատագովումով ու արթնացումով տարածվում է բարոյասպան-ազգասպան քաղցկեղը։ Հիվանդ հասարակարգը քայքայվում ու փտում է վերից վար, վարից վեր։ Ի՞նչ է սպասում բռնաբարված, շահագործված, միասեռացած, պոռնկացած աղջիկներին ու տղաներին։ Հատկապես օգտագործված տղաները հազիվ թե ի զորու լինեն հայր դառնալ, փորձեն էլ, ամբողջ կյանքում նրանց հետապնդելու են բռնաբարված-օգտագործվածի անբուժելի ներքին տագնապն ու ցավը։ Ֆիզիոլոգիական, հոգեկան ինչ-ինչ խախտումներից բացառություններ եղել են և կլինեն։ Այնուամենայնիվ, միասեռությունն ավելի սոցիալ-հոգեբանական, քան բնածին երևույթ է, առավելապես ապականված միջավայրի, խեղված մտայնության արդյունք։ Արվամոլ ոչ թե ծնվում են, այլ դարձնում են առավելապես ձևավորման տարիքում բռնաբարելով։ Ոչ մի նորմալ տղա երեխա ինքնակամ չի տրվի այդ ախտին։

Օրինավոր հասարակությունը չի հետապնդի, դատապարտի, նորից բռնանա արդեն բռնաբարված այդ դժբախտ արարածների վրա։ Կմաքրվի՞ միջավայրն այդ ծավալվող ապականությունը ծնող պատճառներից՝ երևույթը կհասնի նվազագույնի։ Բայց այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում, ներթափանցելով Հայաստան և նման այնպիսի երկրներ, որոնցում երևույթը տարածված չէր և անհանդուրժելի էր, չարագործություն է որպես բնական անհրաժեշտություն ընդունելը։ Ընդունելով ու տարածելով բազմապատկվելու է բռնաբարված դժբախտների թիվը, որոնք նվաստացած ու ստորացված են զգալու ողջ կյանքի ընթացքում՝ իրենց ոխը ճգնելով հանել հասարակությունից, նորանոր զոհեր ներքաշելով իրենց «համայնք»։

Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը, որը ոչ միայն լեսբոսուհիներին է պաշտպանում (գոնե կանայք են) որպես «ռեսուրս», այլև իր գործի հետ առնչություն չունեցող արվամոլներին, ասել է. «Սա նշանակում է՝ ինչ ուզում եք արեք, մեկ ա, անպատիժ եք մնալու... ի՞նչ է, համասեռամոլները չպիտի՞ ապրեն»։ Լեսբոսությունը, վերջին հաշվով, խաղ է (կինը կնոջ հետ չի կարող կենակցել), այսպես ասած՝ չարիքի փոքրագույնը։ Արվամոլությունն է ծանրն ու անդառնալին։ Ուստի, եթե կենտրոնի անվանումը համապատասխանում է իր գործունեությանը և ենթակա չէ արտաքին հայակեր պարտադրանքին, ճիշտ կլինի տիկին ղեկավարը «վերականգնի» լեսբոսուհիներին, նրանց դարձնի լիարժեք կին ու մայր՝ արական սեռի «ռեսուրսավորումը» թողնելով այդ գործի «ռեսուրսագետներին»։ «Չպիտի՞ ապրեն» հարցադրումն անտեղի է։ Քանզի նախ բռնաբարված-օգտագործվածներին պետք է հարցնել՝ գո՞հ են իրենց հետ կատարվածից, բավարարվա՞ծ են իրենց «ապրած» կյանքից։ Ապա՝ ո՞վ է փորձել խլել նրանց կյանքը։ Ո՞վ է դեմ, որ հասարակության մեջ իրենց պատշաճության սահմաններում պահող օգտագործվածները ոչ միայն լոկ ապրելու իրավունք ունեն, այլև աշխատելու, հասարակության զարգացմանն իրենց լուման մուծելու հավասար հնարավորություններ և իրավունքներ։ Պետք է «չապրի» ոչ թե արվամոլ դարձածը, այլ դարձնողը, պետք է արգելվեն տարածման միջոցները՝ միասեռության քարոզչությունից մինչև հատուկ ակումբներ, միջոցառումներ, երթեր, դեռ չձևավորված, անչափահաս տղաների և աղջիկների հավաքագրում, ուղեղների արդուկում, հոգեբանության խեղում, բռնաբարում և այլն։ Ոչ ոք իրավասու չէ խլել միասեռականների կյանքը։ Նույնիսկ Աստվածաշնչի ոգուց մեկնելով՝ քարոզի ժամանակ այդ այլասերությունը խստագույնս դատապարտած ամերիկացի հոգևորական Չարլզ Ուրսլոուն շեշտել է, որ չպետք է սպանել նրանց, ճիշտ ելքը հատուկ արգելավայր կառուցելն է, նրանց այնտեղ տեղափոխելը, հեռվից սնունդ նետելը։

Ջատագովները ճգնում են միասեռությունը ներկայացնել որպես առաջադեմ արևմտյան երևույթ։ Լատվիայում, որը Հայաստանից կարծեմ քիչ ավելի եվրոպական երկիր է, սպասվող գեյ-շքերթի դեմ որոշեցին կազմակերպել «Լատվիացի բոլոր տղամարդկանց և կանանց մերձեցման սրբազան հարաբերության» երթ՝ սկսելով Ազատության հուշարձանի մոտից, քաղաքի կենտրոնով տանելով երկու մետրանոց ֆալոս։ «Մենք հավատում ենք, որ կարող ենք Ռիգան փրկել Սոդոմի աննախանձելի բախտից»։ Երևանում նման երթ կազմակերպելու դեպքում հարկ չի լինի բեղմնավորման, բնության վերածնման խորհրդանիշ ֆալոս տանել։ Ցանկացողները դրանց միակտոր, քարե, մինչև երկու մետրի հասնող նմուշները (մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կես - առաջին հազարամյակ) կարող են տեսնել Հայաստանի պատմության թանգարանում։

Ոչ միայն Լատվիայում, այլև եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ըստ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ս.թ. մայիսի 15-ի հայտարարության, դեմ են գեյ-շքերթներին. «Այդ անձինք դեռևս ենթարկվում են անհանդուրժողության և սոցիալական պատնեշների Եվրախորհրդի անդամ երկրների մեծ մասում, եթե ոչ բոլոր երկրներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները վեր են հանում գեյ-շքերթների նկատմամբ չարդարացված արգելքներ և վարչական խոչընդոտներ։ Դրանք արտացոլում են սոցիալական իրավունքների, ինչպես, օրինակ, աշխատանքային իրավունքի հետ կապված խտրականության խնդիրներ։ ՄԻԵԴ քննարկման ենթակա մի շարք գործեր առնչվում են «միասեռության» քարոզին կապված մեղադրանքների և կարող են հանգեցնել խոսքի ազատության խախտումների»։

Ապշեցուցիչ տրամաբանություն։ Ուրեմն, «միասեռության քարոզը» խոսքի ազատություն է, «մեղադրանքները», այսինքն՝ ընդդիմախոսների կարծիքները՝ ո՞չ։ Միասեռականներն իրավունք ունեն քարոզել, իսկ ընդդիմացողներն իրավունք ունեն միայն լուռումունջ ընդունե՞լ այն։ Միասեռության որևէ մակարդակի պաշտպանությունը կհանգեցնի քարոզչության, խոսքի, շքերթների, ցանկացած վայրում ակումբներ հիմնելու միակողմանի ազատության միայն։ Ավելին, միասեռ զույգերի գեյ-շքերթն ի՞նչ կապ ունի, օրինակ, աշխատանքի իրավունքի հետ։ Եվ ինչո՞ւ մարդիկ կամա թե ակամա ստիպված պետք է «վայելեն» անպատկառությամբ ու սանձարձակությամբ բացառիկ այդ տհաճությունը: Ի՞նչ է ապացուցում այս աբսուրդն արդեն Եվրախորհրդի բարձր մակարդակով, եթե ոչ նպատակաուղղված պայքար տղամարդկանց և կանանց բնական-օրինավոր հարաբերության, հասարակության կենսաստեղծ բջջի՝ ընտանիքի դեմ։ Համբերությունը հատած ընդդիմադիրներն էլ, Ռիգայի օրինակով, սկսեն շքերթներ կազմակերպել՝ հսկա ֆալոսներն ուսերին դրած անցնելով փողոցներով՝ ի՞նչ կստացվի։ Հիմա՝ 21-րդ դարում, արևմտյան քրիստոնյա ժողովուրդները նորից վերադառնան հեթանոսական հնաշխա՞րհ, երբ կազմակերպվում էին նման տոնախմբություններ ժամանակի հավատալիքների ու մտայնության համապատասխան։ Ոչ մեկը, ոչ մյուսը։

Միայն կտրականապես խափանելով միասեռության տարածումը հնարավոր կլինի խուսափել այլասերման համաճարակից։ Սա է հրամայականն ու անհետաձգելին անընդհատ կրճատվող բնակչությամբ, օրեցօր թշվառացող երկիրը կորցնելու վտանգի առաջ կանգնած հայության համար։ Ազգի ճակատագրով մտահոգ ուժերի, իրավական մարմինների առաջնակարգ խնդիրը բռնաբարված-օգտագործված տղաներին կավատների ճանկերից ազատելն է, արվամոլապոռնկային շուկան փակելը, դրանով իսկ փրկելը վտանգավոր գոտում գտնվող, դեռևս չփչացված երեխաներին։ «Փոքրամասնությունների» իրավունքների պաշտպանության քողի տակ շարունակաբար ջատագովվող ու տարածվող միասեռությունը, չմտահոգեր իսկ արևմտյան հզոր, մեծաքանակ բնակչություն ունեցող երկրներին, ինչպես ազգաբնակչության բնական աճին անխնա հարվածող ամեն երևույթ, ժողովրդագրական աղետի հորձանուտն ընկած, թուրքական շրջափակման մեջ ճզմված Հայաստանի համար կենաց և մահու խնդիր է։

 

2

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Հույս», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Էկոդար», «Հասարակություն առանց բռնության», «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ», «Տարօրինակելով Երևանը կոլեկտիվ» կազմակերպությունները և հինգ անձնավորություն միասնաբար դատապարտեցին ս.թ. մայիսի 8-ին Երևանի ԴՈՒ ակումբի (Փարպեցի փող. 14/11) հրկիզումը իբր «մի խումբ» երիտասարդների կողմից։ Ըստ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանի՝ այդ ահաբեկչությունը շուրջ 6-7 ամիս պլանավորել է «Սև ագռավներ» ֆաշիստական խմբավորումը։ Այն նման քայլեր է «կատարել Երևանի այլ ակումբներում, որոնք բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են... տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստականխմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելով ահաբեկել է ակումբի տերերին և հաճախորդներին... Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստականև ապօրինի գործողությունները»։ Հայտարարության վերջում կրկնվում է նույնը. «Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստականև այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություններին ու գործողությունները։ Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման» («Լրագիր», 10 մայիս 2012)։ Ակումբն ի՞նչ առնչություն ունի, ինչո՞վ է նպաստել, ոչ ավելի, ոչ պակաս՝ ողջ ժողովրդի համերաշխությանը, անվտանգությանը, ազատությանն ու արժանապատվությանը՝ մնում է անհայտ։

Բանից անտեղյակները պետք է որ ցնցված լինեին Հայաստանում ֆանատիկ, ֆաշիստական, ահաբեկչական խմբավորումների հանկարծակի հայտնությունից։ Որտեղի՞ց եկան այս ԵՐԻՑՍ ՖԱՇԻՍՏՆԵՐԸ՝ իրենք գիտեն։ Բայց մենք էլ գիտենք, որ հայից կարգին ֆաշիստ չի ստացվի. դրա համար բարձր, օրինակ՝ գերմանական կազմակերպվածություն է պետք։ Իսկ հայերը բարձր կազմակերպվածություն ունենային՝ այս օրը չէին ընկնի, ուստիև գործը ֆաշիզմին չէր հասնի։ Նույնիսկ ռուսներից կարգին ֆաշիզմ չստացվեց։ Գլուխները սափրելուց ու ձեռքներն ընկած այլազգի ներգաղթյալներին դաժանորեն սպանելուց այն կողմ անցնելու ոչ գաղափար ունեն, ոչ կարողություն։ Օմսկում սափրագլուխները Հիտլերի ծննդյան օրն իրենց ակտիվ մի անդամի ինչ-որ մեղադրանքով պատժել են բռնաբարությամբ, ապա վախենալով, որ կդիմի ոստիկանություն, սպանել են, մասնատել, մարմինը նետել տարբեր աղբարկղեր։ «Բազմամշակույթի» կրողներն ինչպե՞ս կընդունեն այս փաստը։ Եթե ռուս սափրագլուխները ֆաշիստ էին, չպիտի պատժեին բռնաբարելով, և եթե չսպանեին (որ առանձին քրեական հոդված է), մեկն էլ կմիանար արվամոլների բանակին։ Պարականոն այս ֆաշիստներն արժանի՞ էին պատժի, թե՞ ոչ։ Եթե այո, «բազմամշակութականները» պետք է դատապարտած լինեին ուրիշներին բռնաբարելով և օգտագործելով իրենց շարքերը մեծացրած բոլոր արվամոլներին։ Մինչդեռ նրանք պաշտպանում են թե՛ բռնաբարողին, թե՛, բնականաբար, բռնաբարվողին։ Սա է միասեռական «ազատության, արժանապատվության, բազմազանության» էությունը։

Արևմուտքում ինչ մոլություն մնաց, որ Հայաստանում չկապկեն։ Եթե դրամի կուտակումից, սեքսից ու նախնական բնազդ ու կրքերից վեր ոչինչ չկա դրության տերերի համար և կազինո, պորտապար, սթրիպտիզ, միասեռական մոլատները, փողոցներում շարված աղջիկ ու տղա պոռնիկներն են դարձել հայկական քաղաքային կենցաղի որոշիչ մասը, ինչո՞ւ դրանցից դժգոհ հասարակության հակազդեցությունը չէր կարող արտահայտվել մինչև իսկ «ֆաշիզմի» ձևով։ Այն, որ ֆաշիզմը ոչ միայն վերջնականորեն արմատախիլ չի արվել, այլև Եվրոպայի տարբեր երկրներում շարունակում է իր երթը, նորություն չէ։ Վերջին նորություններից էր Հունաստանում նեոնացիստական «Ոսկի արշալույս» կուսակցության հաջողությունը. խորհրդարանական ընտրություններում այն ստացավ ձայների 7 տոկոսը՝ գրավելով 21 մանդատ։ Կուսակցության լիդերը համոզված է, որ նեոնացիզմը շուտով կհաղթանակի ողջ Եվրոպայում։ Եվ ահա պնդում են, որ Հայաստանում ևս ծլել է մի նորելուկ... ֆաշիզմ։ Բայց ի՞նչ «ֆաշիզմ»՝ անհամեմատ տարօրինակ, քան վերը նշված «Տարօրինակելով Երևանը կոլեկտիվ» (հետաքրքիր է՝ Երևանում «տարօրինակելու» էլ ի՞նչ է մնացել արդեն կիսավեր փակ շուկայի շինությունից բացի)։ Հայտարարությունից երևում է, որ, իրոք, տարօրինակ երիցս «ֆաշիստ ահաբեկիչները» ոչ մեկի չեն ծեծել, ոչ մեկի չեն սպանել, նույնիսկ չեն փորձել ընտրվել պառլամենտում, ընդամենը մի ինչ-որ «բազմամշակութային» ակումբ ե՞ն հրկիզել։ Հրկիզողների պատկանելության հարցը կպարզեն իրավական մարմինները։

Հասարակական կազմակերպությունների այս «ընտիր» փունջն այնքան էլ հայտնի չէ։ Բայց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի փառքը լիովին բավարար է մյուսների աննշանությունը ծածկելու համար։ Սաքունցը վերջերս պայքարում էր Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար, փառավորվել էր Բրյուսելում 2011թ. նոյեմբերին ՆԱՏՕ սեմինարում՝ դատապարտելով Հայաստանը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթների «խախտման» համար։ Կողմնորոշումով «արևմտական» է, ՆԱՏՕ-ին միանալու, ՀԱՊԿ-ից հրաժարվելու, ռուսական ռազմակայանները Հայաստանից հանելու ջերմ ջատագով։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանին ի վնաս գործող, դատապարտելու վարպետ է «Հելսինկյան», բազմամշակույթ (կարդա բազմավնասաբեր) սույն Սաքունցը։ Խմբովի «հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արժանապատվության» անունից խոսողները շատ բարձրագոչ բառեր ու բառակապակցություններ են յուրացրել ճարպիկ ու սնամեջ աճպարարություններով, դրանք իմաստազրկելու, տխմարաբանելու և տխմարացնելու համար այն հանրությանն ու ժողովրդին, որի անունից աղմկում են։ Արտասահմանից հովանավորվող, գրանտներ ստացողների համար այնտեղից ներմուծվող, իրենց տերերին շահավետ ինչ այլանդակություն էլ լինի՝ շահավետ է իրենց։ Հնարավո՞ր է, օրինակ, հոդաբաշխ լեզվով բացատրել, թե «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Կանանց աջակցման կենտրոնը» ի՞նչ ռեսուրս են գտել ԴՈՒ ակումբում, որ աջակցում են։ Իրենց բուն պարտականությունն անորոշ սեռի արարածների հարցերով զբաղվե՞լն է, թե՞ կանանց, մայրության անկապտելի իրավունքների պաշտպանությունը։ Կամ ի՞նչ էկոլոգիական խնդիր է լուծում «էկոդարը»՝ հանդես գալով միասեռականների ազատության, արժանապատվության պաշտպանությամբ։ Կարծում է էկոլոգիապես մաքուրը ոչ թե տղամարդու և կնոջ միությունն է, այլ միասեռ խառնակումնե՞րը։ Կամ՝ ո՞ր միասեռականին են բռնաբարել «ֆաշիստները», որ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն» էլ իր հերթին է սուգ ու շիվան գցել։ Ապագայի ի՞նչ հույսեր է փայփայում «Հույսը»՝ միանալով «բազմամշակույթի» մարտերին. մի՞թե զարգացման հզոր ընթացքի, ազգաբնակչության անշեղ աճի, առողջ, խելացի սերունդ առաջ բերելու։ Բայց առողջ երեխաներ կարող են ծնել և դաստիարակել առողջ հոգով ծնողները, առողջ, ոչ թե ախտահարված հասարակությունը։ Վերջապես, ի՞նչ գիտելիք ու տեղեկատվություն է կամենում փոխանցել միասեռականներին «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիքը»։

 

3

Մեկը հերիք չէր, մայիսի 21-ին նոր հայտարարությամբ հանդես եկան «Հելսինկյան ասոցիացիա», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Քաղաքացիական ֆորում», «ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Կանանց աջակցության կենտրոն», «Սոցիոսկոպ հասարակական ուսումնասիրությունների ու խորհրդատվության կենտրոն» կազմակերպությունները։ Խեղճ Հայաստան. այսքան խառնախռիվ կազմակերպություն արդի չափանիշներով փոքրաթիվ բնակչությամբ մի երկրում։ Հաշվելն իսկ դյուրին չէ, ո՞րն ինչով է զբաղվում, ո՞րը որտեղից է կերակրվում, որն ի՞նչ քողի տակ, և բոլորը միասին, թե առանձին ի՞նչ կապ ունեն միասեռականության քարոզարշավի հետ՝ սատանան գիտի։ Եթե ոչ երկիրը թուլացնելու, վերացնելու, ապա ինչի՞ վրա են ծախսվում այդ գումարները, որոնցով կերակրվողներն ուզեն-չուզեն պետք է կատարեն կերակրողների ամեն տեսակ հրահանգները։ Համենայնդեպս, հայտարարությունից չի երևում, թե գործ ունենք ինտելեկտուալ լուրջ կարողություններով օժտված կազմակերպությունների հետ։ Իրականում դրա կարիքն էլ չկա, նրանց գործունեությունում քննական բանականության առկայությունը հակացուցված է։ Այս հայտարարությունում նախորդից էականորեն տարբեր ոչինչ չկա, բացի հետևյալ ցնդաբանությունից. «Որոշ լրատվամիջոցներ ուղղորդված ապատեղեկատվություն և զրպարտանք են տարածում՝ անհանդուրժողականություն առաջացնելու նպատակով հասարակության ատելությունն ուղղելով նույնասեռականության կամ իրենց կարծիքով այլ մտածելակերպ ունեցող անձանց դեմ։ Իրականում սա հարձակում է այլախոհության դեմ, ընդհանրապես ազատ մտածողների, իրավունքների համար պայքարող ակտիվիստների, արվեստագետների դեմ» («Հետք», 22 մայիսի)։ Նախ, եթե միասեռականներն «այլ մտածելակերպ» ունեցողներ են «զրպարտանք տարածող» լրատվամիջոցների և «այլախոհներ»՝ ՀԿ-ների կարծիքով, ապա ո՞րն է նրանց տարբերությունը. առանց «այլ մտածելակերպի» «այլախոհ» կլինի՞։ Ի՞նչ ակտիվիստներ, այլախոհներ, արվեստագետներ են հավաքվում այդ ակումբում, գաղափարական, ստեղագործական ի՞նչ խնդիներ քննարկելու։ Մի՞թե գիշերային ԴՈՒ ակումբում տղաների սթրիպտիզը տղաների համար համարժեք է, օրինակ, միջոցառումներին ստեղծագործական միությունների դահլիճներում։ Պաշտպան կազմակերպություններն ու որոշ անհատներ ինչո՞ւ են խուսափում իրերն իրենց իսկական անունով կոչել։ Ինչի՞ց են վախենում։

Աշխարհի ամենադժբախտ, ամենաչարչրկված, ամենագռեհկացված, ամենաբռնաբարված ու իմաստազրկված բառերից է ազատությունը. ամեն տեսակ դատարկապորտների ու ճոռոմախոսների բերանում ծամոնի նշանակություն իսկ չունի։ Ազատության այս տեսակից անջատված, մեկդի է նետված անհրաժեշտությունը։ Եվ այն վերածվել է ամենաթողության, խառնակության, երբ ժողովրդական խոսքով՝ շունը տիրոջը չի ճանաչում։ Ավելացնենք. հայտնի էլ չէ՝ ո՞վ է շունը, ո՞վ՝ տերը, և առհասարակ, իրենց գործառույթներին ատակ շուն և տեր գոյություն ունե՞ն, թե՞ ոչ։

Ի՞նչ են հասկանում ՀԿ-ներն «ազատ մտածող» ասելով։ Ինչի՞ց ազատ՝ գիտելիքների՞ց, տրամաբանությունի՞ց, գիտական, ստեղծագործական սկզբունքների՞ց, հստակ աշխարհայացքի՞ց։ Ո՞ր փիլիսոփայությունից։ Ո՞ր քարուքացախից։ Հիմա ընթերցողը կասի, թե ինչու եմ լուրջ ընդունում այս հկմկ-֊ների ցնդաբանությունը։ Որովհետև գելթոզի են անում՝ միասեռականությունը փորձելով ներկայացնել իբրև «ազատ մտածողության», հանուն արդարության պայքարող այլախոհության, ճշմարիտ արվեստագետներին հատուկ ստեղծագործ, սավառնող ոգու արտահայտություն։ Ցինիզմը ե՞րբ է սահմաններ ունեցել։ Շատ բարձր են ուզում թռչել տակից-գլխից ծակված իրենց «օդապարիկով»։ Մեր ճանաչած այլախոհության խորհրդանիշն Անդրեյ Աախարովն էր, սրանց այլախոհները՝ ծոմակը, ծմակը, մոծակը։ Հիմա ամեն բղավող, մլավող, կլկլացնող, ծլնգացնող ամեն թռիվռի ծռմռվող ու ամեն մրոտող ու խզբզող արվեստագե՜տ է, ա՜ստղ, նույնիսկ գերա՜ստղ։ Աստղն այն օրից ընկավ ու խառնվեց ցեխին, երբ միանգամայն արևմտյան «արժեքների» թոհուբոհում միացվեց... պոռնիկին։ Ինչպես էլ հնչում է՝ ՊՈՌՆՈԱ՜ՍՏՂ։ ԴՈՒ-ի դեպքում՝ արդեն ՄԻԱՍԵՌԱՊՈՌՆՈԱՍՏՂ։ Եթե այսպիսի «արվեստագետ-աստղերի» անունից չեն խոսում, ապա ի՞նչ տեսակի։

Ո՞վ է այս աբսուրդ խեղկատակության բեմադրիչր, ո՞ւմ պատվերով ու մտքի ճգնանքով են թխվել ՀԿ-ների, այլազան ջատագովների հայտարարությունները, ո՞ր «մարդու իրավունքների», ո՞ր «ժողովրդավարության» դիրքերից։ Որտեղի՞ց են թռցրել միասեռականությունը որպես «բազմազանության» ու «բազմամշակութային զարգացման» միջոց տխմարությունը՝ իրենց արարքը «տեսաբանորեն» հիմնավորելու համար։ Փակուղին, այսինքն՝ ամլությունը, իրենից բացի ուրիշ ինչի՞ բազմամշակույթ-բազմազանությունն է։ Եթե միասեռականությունը մշակույթ է, ապա ինչո՞ւ մշակույթ չեն արյունապղծությունը, մանկապղծությունը, կենդանապղծությունը, դիապղծությունը։ Կասկածո՞ւմ եք։ Իզուր։ Եգիպտոսի նոր խորհրդարանը պատրաստվում է ընդունել կանանց մահվանից հետո վեց ժամվա ընթացքում ամուսինների «հրաժեշտի կենակցության» օրինագիծ։ Եգիպտացիների մասնավոր կյանքին վերաբերող օրենքների փաթեթում, իմիջիայլոց, նաև աղջկա ամուսնական նվազագույն տարիքն իջեցվելու է մինչև 14 տարեկանը («Ազգային գաղափար», 28 մայիսի)։ Գուցե դրանք Եգիպտոսին ձեռնտու են, և ընդհանրապես, շատ բան այս կամ այն երկրին կարող է ձեռնտու լինել։ Դա նշանակո՞ւմ է, որ բոլոր երկրները, դրանց թվում նաև Հայաստանը, պարտավոր են ընդունել այդ ամենը։ Եվ եթե միասեռությունը մշակույթ է, ինչո՞ւ մշակույթ չէ դրանց դեմ անխնա պայքարած սովորական կամ իսկական ֆաշիզմը։ Եթե առողջ հասարակությունը չի կարող ընդվզել միասեռության դեմ, ապա ինչո՞ւ պետք է ընդվզի մյուս խառնակումների դեմ։ Ընդունելով, որ մշակույթը նյութական և հոգևոր արժեքների ամբողջություն է, կարո՞ղ ենք այն զրկել իր մարդասիրական բովանդակությունից, դրանց թվին դասել արատավոր, բացասական երևույթները՝ մարդակերություն, սատանայապաշտություն, ինկվիզիցիա, կոտորածներ, ցեղասպանություն, համակենտրոնացման ճամբարներ և այլն, և այլն։ Ամենը, ինչ հակադիր է առողջ-բնական կենցաղավարությանը, կարո՞ղ ենք արդարացնել և պաշտպանել որպես ազատություն, մարդ անհատի իրավունք, ժողովրդավարություն։ Իմիջիայլոց, ժողովրդավարություն կոչվածը, կարծեմ, հաշվի է առնելու մեծամասնության որոշումը։ ՀՀ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը մերժում է միասեռական «արժեքները»։ Չի ընդունում ոչ մի արևմուտք-արևելք-հյուսիս-հարավի «բազմամշակույթ-բազմազանություն», և այլ անբարո կեղծիքներ, որոնք ջատագովում, տարածում, պարտադրում են միասեռությունը։ «Սեռական փոքրամասնություն» հորջորջվողն, ուստի, հենց ժողովրդավարության պահանջով պարտավոր է ընդունել մեծամասնության որոշումը, իր «փոքրամասնական» կրքերը բավարարել ոչ թե հասարակության առաջ՝ ակումբներում, փողոցներում, հրապարակներում, այլ յուրաքանչյուրն իր տան չորս պատերի մեջ, առանց ավելորդ ցուցամոլության։ Անհնա՞ր է տանը միասեռ մնալով՝ դրսում հանդես գալ որպես հասարակության սովորական, լիարժեք անդամ, չճգնելով ամեն կերպ առանձնանալ, շեշտել սեփական «բացառիկությունը», տարբերությունը մեծամասնությունից։ Մինչդեռ հենց իրենց հատուկ ակումբներ-միջոցառումներով արդեն «փոքրամասնությունն» անջատվում և հակադրվում է հասարակությանը։

Հայաստանում հազիվ թե ճարվի ՀԿ-ների այն պարտադրանքն ընդունող մի նորմալ մարդ, թե միասեռական ակումբները ՀՀ Սահմանադրական կարգի հաստատում են «հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման»։ Ինչպես ասում են՝ «Որտեղ Քուռր, որտեղ իմ տունր»։ ԴՈՒ ակումբը, բացի յուրայիններից, կապ չունի որևէ այլ հանրության, առավել ևս հայ ժողովրդի ազատության ու արժանապատվության հետ։ Եղած-չեղածը միասեռականների բնազդներին ու հակումներին հագուրդ տվող հավաքատեղի է։ Հավաքատեղի, որը եթե կարող էր գոյություն ունենալ, ապա միայն նույն այդ ժողովրդի բնակելի շրջաններից, մարդկանց աչքից հեռու, առանձին, ինքն իր «թավայում տապակվելով»։ Եթե նրանք իրոք դույզն-ինչ կրողը լինեին ազատության և մյուս բարձր հասկացությունների, առաջինն իրենք կելնեին այդ այլասերության դեմ, ոչ թե իրենց արդարացնելու համար կթաքնվեին դրանց հետևում։ Ակումբի տիրուհին իր պաշտպան կազմակերպությունների ու անձանց հետ ամեն ինչ արեցին խնդրին քաղաքական, համազգային, հնարավոր լիներ՝ նաև տիեզերական հնչեղություն տալու համար։ Ոչ թե «Սև ագռավների» խումբ, այլ երկու եղբայր ձերբակալվեցին կեսգիշերին ակումբը հրկիզելու համար՝ նյութական վնաս հասցնելով Ծոմակ մականունր կրող Արմինե Օգանեզովային, որն արդեն քանի տարի ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում գեյ-շքերթներին, յուրովսանն կռելով հայ-թուրք «բարեկամությունը», «իմ հետևին ընենց մարդիկ են կանգնած» զգուշացումով (կուզենայինք իմանալ՝ իշխանությունում բարձր դիրքեր գրավող այն միասեռականնե՞րը, որոնց մասին քանիցս բարձրաձայնվեց առանց անուններ տալու), հայ ազգի վրա թափ տալով իր «բազմամշակութային» մատը՝ թող ձուլվեն («Ազգ», 18 մայիս)։ Ձուլվեն... ժամանակին հանուն ինտերնացիոնալիզմի, հիմա՝ միասեռացում-գլոբալացման։

 

4

Ռայխստագ հրկիզած իսկական ֆաշիստները, հարկավ, կխնդային մի թշվառ ակումբ այրած եղբայրներին իրենց շարքին դասելու համար։ Չբավարարվելով ՀԿ-ների հայտարարությունում երիցս ֆաշիստ անվանարկումով, Ծոմակն իր հերթին ԴՈՒ-ի պատին փակցրել է «Ոչ ֆաշիզմին», «Ձեր պայթյունները ինձ չեն վախեցնում» գրություններով պաստառներ («պայթյուն» բառը բազմիցս դիտավորյալ օգտագործվեց պարզունակ գործողությունը որպես ահաբեկչություն ներկայացնելու համար)։ Մայիսի 15-ին արդեն մի քանի երիտասարդ «թքել են փաբից ներս, վառել պաստառները» («Լրագիր», 16 մայիս)։ Այս տղաների ֆաշիզմը սահմանափակվում է թքել-մրելու աստիճանի մանր խուլիգանություններով։ Իսկ եղբայրնե՞րը։ Ի՞նչ կարիք ունեին կեսգիշերին մուշ-մուշ քնելու փոխարեն գնալ, վառելիք ու նյարդեր ծախսել Ծոմակի սրահը փչացնելու համար։ Սրահն ի՞նչ մեղք ունի։ Տաքարյուն երիտասարդները չե՞ն հասկանում, որ անհրաժեշտ է գործել օրենքի սահմաններում ու օրինական միջոցներով։ Թքելու և վառելու փոխարեն, հաշվի առնելով երիտասարդական հասարակական շարժումների դրական փորձը, ելնելով մարդու իրավունքների, «մեր հանրության և ժողովրդի ազատության, արժանապատվության» դիրքերից, նախ պետք էր դիմել քաղաքի կենտրոնում հիմնված ԴՈՒ-ի շուրջ բնակվող քաղաքացիներին. նրանք, անկասկած, դեմ կլինեն նման ակումբի գոյությանը իրենց հարևանությամբ։ Թե՛ իրենք, թե՛ հատկապես իրենց երեխաները բնավ կարիք չունեն ամեն օր միասեռականների տհաճ միջոցառումների ականատեսը լինել։ Պարզն ու օրինավորը հավաքելով բնակիչների ստորագրությունները՝ քաղաքապետարան դիմելն էր, ակումբը փակել տալը։ Արևմուտքին կապկողները ելնում են բացառապես իրենց մասնավոր շահերից՝ ոտնահարելով ամեն տեսակ կարգ ու օրենք։ Անտեսվում են աշխարհի հնագույն, հարուստ ազգային մշակույթով, յուրահատկություններով պայմանավորված անհրաժեշտությունները, սկսած դեսից-դենից թռցրած լատինատառ ցուցանակներից։ Բավարարվենք մի հասարակ օրինակով։ Ինչո՞ւ «Գոլդեն փալաս», իսկապես փալաս, ոչ թե «Ոսկի պալատ»։ Արհամարհանքը սեփական լեզվի, մշակույթի, պատմության հանդեպ, փալասացումը, ստորաքարշությունն օտար ամեն ինչի հանդեպ երբեք չէր հասել այսպիսի խայտառակ վիճակի։ Զարգացած երկրներում գիշերային ակումբները սովորաբար բնակելի գծից հեռու կամ դուրս են լինում և գործում են առանց շուրջն աղմուկ ու տհաճություններ տարածելու։ Ոչ ոք իրավունք չունի խանգարել շրջակա բնակիչների հանգիստը։ Խանգարեց՝ անպայման կպատժվի։ Հայաստանում բութ ու բռի լկտիներն անպատիժ զվարճանում են՝ մեծապես վնասելով ժողովրդին։ Եթե «ֆաշիստ» երիտասարդները թքում են ընդամենը մի ակումբի վրա, ակումբատերերը թքած ունեն շրջակա ողջ բնակչության վրա էլ, երկրի վրա էլ։ Նմանները, մինչև օրենքի կոպալը չիջնի ճակատներին, չեն հասկանա։ Ուրիշ օրենքներից չխոսենք, Լոս Անջելեսում անգամ շունը հաչա սահմանված ժամանակից ավելի, հարևաններն անպայման կզանգեն ոստիկանություն, կգան, տիրոջը կտուգանեն։ Շունը, բնականաբար, օրենքից բան չի հասկանում, «անմեղսունակ» է, իսկ տերը, ինչքան էլ բթամիտ լինի, անմիջապես կհասկացնեն ինչ չի կարելի անել։ Համառի, չհասկանա՝ շան օրը կգցեն։

Իսկ Հայաստանո՞ւմ։ Մոլասրահները դժդժում են քաղաքի կենտրոնում ու խիտ բնակեցված թաղամասերում, հաճախ՝ բնակելի շենքերի առաջին հարկերում։ Օրինակ, Արշակունի փողոցի «Էլլա» գիշերային ակումբի մոտ բնակվող քաղաքացիները բողոքել են, որ «լույսերը միշտ վառ են, խրախճանքից հետո կռիվ-ղալմաղալ անողներն իրենց գոռգոռոցներով ու հայհոյանքներով «տեղափոխվում» են բնակելի շենքերի մութ բակեր... գրեթե ամեն օր նման վիճակ է։ Տղամարդիկ միջամտեն՝ չի լինում, անտեղի կռվի մեջ են հայտնվում, չմիջամտեն էլ՝ հնարավոր չէ։ Գոռոցներն ու հայհոյանքը մինչև ամենավերևի հարկեր լսելի են»։ Ահա այսպես, խուլիգանությունը, լկտիությունը, զոռբայությունը, գռեհկությունը, ամենաթողությունը, բռնությունը, ծեծուջարդը (ո՞ր մեկն ասես) ձեռք ձեռքի՝ ժողովրդին ոչ միայն զրկել են հանգստի ու կանոնավոր աշխատանքի իրավունքից, այլև ըստ ամենայնի ապականել են նրանց կյանքը, վտանգել նրանց գոյությունը։ Հատկապես Երևանի նման խիտ բնակեցված քաղաքից, որի սանձարձակ ու քրեատիպ շատ քաղաքացիներ իրենց պահել չգիտեն, ու զսպող էլ չկա, ամեն տեսակ գիշերային ակումբները, մոլատները հրամայաբար, անմիջապես պետք է տեղափոխվեն բնակելի թաղամասերից հեռու, առանձնացված տարածքներ։ Այնտեղ ինչքան ու ինչպես կուզեն՝ թող բավարարեն իրենց կրքերը, «ազատություն» տան իրենց բնազդներին, թեկուզ իրար բզկտելով։

Բնակեցված վայրերից գիշերային ակումբները հանելուց բացի, դրանց գործարկումով տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիների անդորրը վրդովելու, տղամարդկանց ու կանանց շարունակաբար տհաճ ու լարված վիճակներում պահելու, երեխաների դաստիարակությունը խաթարելու, ախտավարակ բարքեր տարածելու համար անհրաժեշտ է խորհրդակցել իրավաբանների հետ և դատի տալ ակումբատերերին տուժածներին պատճառած բարոյական, առողջական վնասները հատուցելու համար։

Ըստ «Սարդարապատ» շարժման հայտարարության («Հետք», 18 մայիս)՝ «սեռական փոքրամասնություններին առնչվող հարցերը» ասպարեզ են նետվել վարչախմբի թեթև ձեռքով, հանրության ուշադրությունը շեղելու համար (նույնը հրապարակավ պնդեցին նաև առանձին անձինք)։ Վարչախմբի նպատակներից մեկն էլ վարկաբեկելն է իր իսկ «կործանման և այլընտրանքի սաղմը՝ Մաշտոցի պուրակի շարժումը, նրան վերագրելով ապազգային և սանձարձակ հատկանիշներ»։

Արդյո՞ք Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակներն ավելի վնասակար էին, քան գիշերային զանազան ակումբները։ Եթե պահանջեն դրանք հանել քաղաքի բնակելի թաղամասերից, արգելել այլասերության ջատագովությունը, պատժել կավատությունը, հասարակության առավել անպաշտպան շերտին՝ անտեր երեխաներին փրկել բռնաբարում- արվամոլացում-պոռնկացումից, հասարակության ուշադրությունը կշեղե՞ն ապազգային իշխանության դեմ պայքարից։ Առավել ևս, որ դրանք նույն իշխանության արատավոր գործելակերպի արդյունք են և վճռական պայքար են պահանջում տարածվող այլասերումի դեմ, առավել ևս, որ դրանք լավ հայտնի են ոչ միայն հայ հասարակությանը, իշխանություններին, եկեղեցուն, որոնց աչքի առաջ ծավալվում է պղծությունը, այլև անհնար է, որ անգամ դեսպանատների աշխատողներն էլ չնկատեն ու չիմանան ինչ է կատարվում մայրաքաղաքի բուն կենտրոնում։ Արվամոլ պոռնիկների (մի վախեցեք այս բառից, նշանակում է դրամով սեռական ծառայություն մատուցող, ոչ թե համաձայն վերջերս սարքած մարմնավաճառ բառի - իր մարմինը վաճառող, ո՞ւմ՝ մսագործի՞ն) կայանատեղին, պակաս չէր լինի, քաղաքապետարանի մոտ է։ Թե՛ քաղաքապետարանը, թե՛ եկեղեցին ոչինչ չեն ձեռնարկում։ Կամ անկարող են, կամ չեն կամենում վերացնել մոտակա երկու կայանատեղիները։ Ո՞ւմ դարդն է զբաղվել այդ թշվառներով։ Արձագանքը գրեթե զրոյական է։ Երևի այդպես էլ լինելու է, քանի դեռ միասեռական պոռնոշուկայի զոհերը գլխավորապես անտեր երեխաներն են, իսկ շահողները՝ ապահով դիրքեր գրաված մարդիկ։ Խնդրին, այն էլ առիթից առիթ, անդրադարձել է միայն պարբերական մամուլը։

Համասեռամոլության քարոզը, ինչպես շեշտում է վերլուծաբան Մաքսիմ Շևչենկոն, արդի աշխարհի քաղաքականությունն է,հարձակում սեռ, ազգություն, քաղաքական դիրքորոշում, որոշակի հավատամքային ընկալումներ ունեցող, բառիս դասական իմաստով լիարժեք մարդկանց վրա։ Մեզ ստրուկների են ուզում վերածել այն անհայտ ուժերը, որոնք կանգնած են այս խեղված, աշխարհի բազում քաղաքների փողոցներում իրենց հաղթապարն առաջ տանող մարդուկների հետևում։ Իսկ այժմ արդեն չոքել են մեր դռանը։ Այդ ուժերն են կանգնած ցուցադրական ելույթների, խայտաբղետ ակցիաների ու բացահայտ քարոզի հետևում։ Սա, նրանց իսկ անամոթ խոստովանությամբ, անթաքույց ու բացահայտ պատերազմ է ընդդեմ մարդկային էթիկայի, ընդդեմ պատմություն ու մշակույթ ունեցող և մեզ մանկությունից քաջածանոթ աշխարհի։ Գերմանական Բունդեստագի անդամ, Կանաչների խմբավորումից մի տիկին, պատմում է Շևչենկոն, հպարտությամբ հայտնելով, թե ինքը լեսբոսուհի է, ասել է. «Այո, մենք շարունակելու ենք համասեռամոլության դասավանդումը դպրոցներում, քանի որ այդ պրոցեսը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը տղաների մոտ, և այդպիսով նվազում է նաև բռնությունը, և լավագույն միջոցն է ազգայնամոլությունից պաշտպանվելու, նացիզմի վերածննդից խուսափելու համար։ Մենք կվերաշարադրենք պատմությունը, կփոխենք մարդկային մշակույթը՝ դրանից զատելով ազգայնամոլություն կոչվածը, անհանդուրժողականությունը»։ Այսպիսով, այլասերվածությունը, որը դարեր շարունակ համարվել է շեղում բնականոն վիճակից, հայտարարվում է ճշմարիտ, բնական, ինքնարտահայտման հիմնական միջոց։ Մինչև նրանք հասցնեն կրճատել գերմանացի արական սեռի տեստոստերոնը և «վերաշարադրել» անսեռ պատմություն ու մշակույթ, իսլամական աշխարհը, մասնավորաբար նաև արագորեն բազմացող և հետզհետե Գերմանիան գրավող թուրքերը Եվրոպան կվերածեն Եվրաբիայի՝ իրենց հարեմները լցնելով եվրոպացի կանանցով՝ հագուրդ տալու իրենց անսպառ տեստոստերոնի պահանջներին։ Շիկահեր գերմանուհիները վաղուց արդեն «վերաշարադրում» են իրենց երկրի պատմությունը՝ թուրք տղամարդկանցից լամուկներ ծնելով, ոմանք էլ Գերմանիայի թուրքական ճաշարաններում հմուտ պորտապար ցուցադրելով։ Սա արդեն սովորական իրողություն է։ Առայժմ անսովորն այն է, որ Բունդեստագի անդամուհին կարող է նման դավեր նյութել իր երկրի ու ազգի դեմ՝ առանց ինքն իրենից գոնե մի անգամ զզվելու։

Մեծ իմաստություն հարկավոր չէ հասկանալու, որ «անհանդուրժողության», «ազգայնամոլության» պիտակի տակ այլ միջոցներից բացի, նաև միասեռության տարածումով պայքար է մղվում հանուն համաշխարհային միասնական կառավարության (ՀամՄիԿառ) հաստատման։ Կառավարություն, որին հարկավոր չեն լինելու ոչ անհատականություններ, ոչ ազգեր, ոչ բարձր մշակույթ, այլ բնազդական մակարդակի իջեցված հլու-հնազանդ ստրուկներ։ Միլիարդավորների ապագա ցեղասպանությամբ մոլորակի բնակչությունը 1 միլիարդ ստրուկների հասցնելու ընթացքում վերանալու են ազգերը։ Օրինաչափորեն արագորեն մսաղացի մեջ կընկնեն փոքրերը։ Ինչքան էլ հիմարավուն է միասեռականության «դասավանդումով» տեստոստերոնի նվազեցման գաղափարը, այն ուղղակի ծառայելու է այդ նպատակին։ Տղայի միջից հանել տղամարդկայինը, պղծել, վերածել արվամոլի, աղջկան դարձնել տղամարդատյաց լեսբոսուհի՝ զրկելով մայրանալու, սերնդագործելու իր կոչումից։

Հայաստանում 1988-ից մինչև 2011-ի ապրիլի 1-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի, որի տարածման ուղիներից մեկն էլ արվամոլությունն է, 1012 դեպք։ Եթե մարդկային ցեղը շարունակող մեծամասնությանը նվազագույնի հասցնելը չէ այդ «փոքրամասնություն» կոչվածի մոլեռանդ պաշտպանների նպատակը, ապա ի՞նչը։ Միասեռականության հայանուն ջատագովներ, եթե թուրքական ցեղասպանությունների դժոխքից անցած հայ ժողովրդի վերջնական վերացումը չէ ձեր նպատակը, ապա ի՞նչը։ Մի՞թե ձեր պաշտպանյալ ԴՈՒ-ի տիրուհու ասած «թող ձուլվեն» ֆրազն այլ իմաստ ունի։ Բայց զուր է ձեր պայքարը։ Ինչքան էլ գյոթազուններն ամբողջ աշխարհի միանան, հայկազունները գյոթազուններ չեն դառնա։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am