Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Մայիս 2008, N 2

Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկունից

Իմանուիլ Կանտ

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

ԺՈՂՈՎՐԴԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ժողովուրդ (populus) ասելով հասկանում են այս կամ այն տեղանքում միավորված մարդկանց բազմություն, քանի որ նրանք մեկ ամբողջ են կազմում: Այդ բազմությունը կամ նրա մասը, որը, նկատի առնելով ընդհանուր ծա·ումը, իրեն համարում է մեկ քաղաքացիական ամբողջի մեջ միավորված, կոչվում է ազ· ¥gens¤, իսկ այն մասը, որն իրեն բացառում է այդ օրենքներից ¥վայրի ամբոխ այդ ժողովրդի մեջ¤, կոչվում է խաժամուժ ¥vulgus¤1, որի հակաօրինական միավորումը կոչվում է խառնամբոխ ¥agere per turbas). դա այնպիսի վարքա·իծ է, որը զրկում է նրանց քաղաքացիների արժանիքից:

Հյումը կարծում է, որ եթե ազ·ի ներսում յուրաքանչյուր առանձին մարդ ջանում է ունենալ իր հատուկ բնավորությունը ¥ինչպես ան·լիացիների մոտ¤, ապա ինքը` ազ·ը, բնավորություն չունի: Ինձ թվում է, որ նա սխալվում է, քանի որ բնավորության աֆեկտացիան էլ հենց ժողովրդի ընդհանուր բնավորությունն է, որին Հյումն ինքն է պատկանում. դա առաջին հերթին արհամարհանքն է օտար ամեն ինչի նկատմամբ, հատկապես նրա համար, որ, ինչպես իրեն է թվում, միայն նա ինքը կարող է պարծենալ իսկական պետական կար·ով, որը համադրում է ներքին ·ործերում քաղաքական ազատությունը արտաքին թշնամիների դեմ ուժի հետ: Նման բնավորությունը հպարտ կոպտություն է` ի հակադրություն այն քաղաքավարության, որը հեշտությամբ վերածվում է ընտանեվարության. սա քմահաճ վարմունք է յուրաքանչյուր ուրիշի նկատմամբ թվացյալ ինքնուրույնության [·իտակցությունից], երբ կարծում են, թե ուրիշ որևէ մեկի կարիքը չունեն, հետևաբար, կարելի է ազատվել ուրիշներին դուր ·ալու անհրաժեշտությունից:

Այսպես, աշխարհում երկու ամենաքաղաքակրթված ժողովուրդները2, որոնք միմյանց հակադիր բնավորություն ունեն և ·ուցե ·լխավորապես այդ պատճառով են մշտապես թշնամանքի մեջ - ան·լիացիները և ֆրանսիացիները – տարբեր են արդեն ըստ իրենց բնածին բնավորության, որի հետևանքն է ձեռք բերված և արհեստական բնավորությունը. ·ուցե դրանք միակ երկու ժողովուրդներն են, որոնց վերաբերյալ կարելի է ընդունել, որ նրանք ունեն որոշակի բնավորություն և, քանի դեռ չեն խառնվում ռազմական ուժի օ·նությամբ, անփոփոխ բնավորություն: Այն հան·ամանքը, որ ֆրանսերենը դարձավ ընդհանուր խոսակցական լեզու, ·լխավորապես կանանց նրբաճաշակ հասարակությունում, իսկ ան·լերենը` առևտրային մարդկանց ամենատարածված ·ործնական  լեզուն3, բացատրվում է այդ երկու ժողովուրդների աշխարհա·րական դիրքի տարբերությամբ. մեկն ապրում է աշխարհամասում, մյուսը` կղզում: Ինչ վերաբերում է նրանց բնական հատկություններին, որոնցով իսկապես օժտված են ներկայումս, նրանց զար·ացմանը լեզվի օ·նությամբ, ապա հարկ է նրանց դուրս բերել իրենց հեռավոր նախնիների բնածին բնավորությունից, բայց դրա համար մենք անհրաժեշտ վկայություններ չունենք: Պրա·մատիկ մարդաբանության մեջ մեզ համար կարևոր է տալ, որքան հնարավոր է, միայն երկու ժողովուրդների բնավորության կանոնավոր շարադրանքը, ինչպես են նրանք ·ոյատևում ներկայումս` բերելով որոշ օրինակներ, ինչը թույլ կտա մեզ դատել այն մասին, թե ինչ կարող է սպասել մի ժողովուրդը մյուսից և ինչպես նրանցից մեկը կարող է օ·տա·ործել մյուսին ի շահ իրեն:

Բնատուր կամ երկարատև սովորությունից ասես բնական դարձած և նրա վրա պատվաստված մաքսիմները, որոնք արտահայտում են ժողովրդի զ·այական բնավորությունը, ցույց տալու փորձը չափազանց վտան·ավոր փորձ է` դասակար·ելու ամբողջ ժողովուրդների բնական հակումների բազմազանությունը, ավելի շուտ աշխարհա·րա·ետների էմպիրիկորեն, քան փիլիսոփայի` բանականության սկզբունքներով, համար4:

Պնդումը, թե ժողովրդի բնավորությունը կախված է կառավարման ձևից, ոչնչի վրա չհիմնված և ոչինչ չբացատրող պնդում է. իրականում որտեղի±ց է կառավարման այդ ձևն ինքը ստացել իր առանձնահատուկ բնույթը: Կլիման և հողը նույնպես չեն տալիս սրա բանալին. ամբողջ ժողովուրդների վերաբնակեցումն ապացուցում է, որ այդ ժողովուրդները նոր վայրերում չեն փոխել իրենց բնավորությունը, այլ ջանացել են հարմարեցնել այն նոր պայմաններին, և որ, ընդսմին, լեզվի, զբաղմունքի տեսակի, նույնիսկ հա·ուստի մեջ դեռևս երևում են նրանց ծա·ման հետքերը և դրանով իսկ` նրանց բնավորությունը: Ես ուրվա·ծում եմ նրանց դիմանկարը` նշելով ոչ այնքան նրանց լավ կողմերը, որքան թերություններն ու շեղումները կանոններից ¥թեև ոչ ծաղրանկարային տեսքով¤. չէ± որ բացի նրանից, որ շողոքորթությունը փչացնում է մարդկանց, իսկ հանդիմանությունը` ուղղում, քննադատն ավելի քիչ է մեղանչում նրանց ինքնասիրության դեմ, երբ կշտամբում է նրանց բոլորին, առանց բացառության, թերություններ ունենալու համար, քան երբ մեծ կամ փոքր ·ովաբանություններով նրանց մեջ արթնացնում է միայն նախանձ միմյանց հանդեպ:

1. Ֆրանսիացի ժողովուրդը բնութա·րվում է հաղորդակցման ամենամեծ ճաշակով. այս առումով ֆրանսիացիներն օրինակ են մյուս բոլոր ժողովուրդների համար: Նրանք քաղաքավարի (hՓfisch) են, հատկապես օտարերկրացու հանդեպ, ով այցելում է իրենց, թեև այժմ արդեն նորաձև չէ պալատական հաճոյակատարությունը (hՓfisch zu sein): Ֆրանսիացին այդպիսին է ոչ թե ինչ-որ անձնական շահից ելնելով, այլ հաղորդակցման` իրեն բնորոշ անմիջական պահանջմունքից և ճաշակից. և քանի որ այդ ճաշակը ·լխավորապես դրսևորվում է բարձր դասի կանանց հետ հաղորդակցվելիս, ապա ֆրանսերենը ընդհանուր է դարձել այդ շրջանակի համար. և ընդհանրապես, չի կարելի վիճարկել այն դրույթը, որ նման հակումը պետք է օժանդակի հաճկատարությանը, բարեհաճությանը, պատրաստ օ·նություն ցուցաբերելուն, և աստիճանաբար պետք է նպաստի ընդհանուր մարդասիրությանը` սկզբունքից ելնելով և այդ ժողովրդին դարձնի սիրո արժանի:

Մեդալի հակառակ երեսը` նրանց աշխուժությունն է, որը բավականաչափ չի զսպվում կշռադատված սկզբունքնեով, և բանականության ողջ խորաթափանցությամբ հանդերձ, թեթևամտությունը, որը նկատի առնելով կյանքի այս կամ այն ձևերը, միայն այն պատճառով, որ հին են կամ չափից ավելի են ·ովաբանվել, նրանց մոտ երկար ·ոյատևել չեն կարող, թեկուզ այդ ձևերի ժամանակ նրանք իրենց լավ զ·ային. սրան է վերաբերում նաև վարակիչ ո·ին ազատության, որն իր խաղի մեջ է ներքաշում նույնիսկ բանականությունը և պետության հանդեպ ժողովրդի էլ ավելի ցնցող խանդավառությունը, որն անցնում է ամենածայրահեղ սահմանները: Այդ ժողովրդի առանձնահատկությունները, իրական կյանքին համապատասխան ուրվա·ծված, առանց հետա·ա նկարա·րության էլ կարելի է հեշտությամբ ներկայացնել որպես ամբողջական` ընդամենը նկարա·րելով առանձին-առանձին դրվա·ները` որպես բնութա·րի նյութեր:

Esprit (hon sens-ի փոխարեն), frivolite, galanterie, petit maitre, coquette, etourderie, point d'honneur և այլ բառեր հեշտ չէ թար·մանել այլ լեզուներով, քանի որ դրանք  նշում են այդ բառերն օ·տա·ործող ժողովրդի ավելի շուտ զ·այական բնավորության առանձնահատուկ ·ծերը, քան այն առարկան, որը պատկերացնում է մտածողը:

2. Ան·լիացի ժողովուրդ. Բրիտերի5  հին ցեղը ¥կելտական ժողովուրդ¤ կազմված էր, հավանաբար, ·ործունյա մարդկանցից, բայց ·երմանացիների և ֆրանսիացիների ներխուժումը ¥չէ± որ հռոմեացիների կարճատև ներկայությունն այնտեղ չէր կարող նկատելի հետքեր թողնել¤, ինչպես ապացուցում է նրանց խառը լեզուն, ջնջեց այդ ժողովրդի յուրօրինակությունը. և քանի որ ան·լիացիների կղզեբնակ վիճակը, որը ոչ միայն լավ պաշտպանում է արտաքին հարձակումներից, այլև մղում է նրանց զավթումների, նրանց դարձրեց հզոր ժողովուրդ, որը զբաղվում է ծովային առևտրով, ապա նրանք ձեռք բերեցին մի բնավորություն, որն իրենք էին իրենց համար մշակել, թեև բնությունից նրանք, ըստ էության, ոչ մի բնավորություն չունեն: Ուրեմն, ան·լիացու բնավորությունը նշանակում է ոչ այլ ինչ, քան ուսուցման և օրինակի միջոցով այն հիմնադրույթի վաղ յուրացումը, թե նա պետք է կազմավորի իր բնավորությունը, այսինքն, ձևացնի, թե ունի բնավորություն. ընդ որում` կամավոր ընդունած սկզբունքին հավատարիմ մնալու և որոշակի կանոնից ¥միևնույն է` ինչպիսի¤ չնահանջելու համառությունը մարդուն նշանակալիություն է հաղորդում, քանի որ նա վստահաբար ·իտի, թե ինչ կարող են իրենից սպասել ուրիշները, և ինչ կարող է ինքը սպասել ուրիշներից:

Այն, որ այս բնավորությունը հակադիր է ֆրանսիական ժողովրդի բնավորությանն ավելի, քան որևէ այլ ժողովրդինը, պարզ է այն բանից, որ նա հրաժարվում է ցանկացած սիրալիրությունից ¥որպես ֆրանսիացիների համար առօրյա ամենահիանալի հատկություն ուրիշների և նույնիսկ միմյանց հանդեպ և հավակնում է միայն հար·անքի, ընդ որում` յուրաքանչյուրն ուզում է ապրել իր սեփական հասկացողությամբ: Իր հայրենակիցների համար ան·լիացին ստեղծում է հսկայական բարե·ործական հաստատություններ, որոնք ուրիշ որևէ մի այլ ժողովուրդ չունի: Բայց օտարերկրացին, որին բախտն ան·լիական հողի վրա է նետել, և որը մեծ կարիքի մեջ է հայտնվել, միշտ կարող է մեռնել աթարի կույտի վրա, քանի որ ան·լիացի չէ, այսինքն, մարդ չէ:

Բայց իր սեփական հայրենիքում ևս, որտեղ նա իր փողերի հաշվին է ուտում, ան·լիացին իրեն մեկուսի է պահում: Այդ նույն փողերով նա ավելի հաճույքով կճաշի իր սենյակում և մենակ, քան թե ընդհանուր սեղանի շուրջ, քանի որ, վերջին պարա·այում, նրանից որոշ քաղաքավարություն կպահանջվի, չէ±. և օտարության մեջ էլ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, ուր ան·լիացիները ·նում են միայն նրա համար, որ հայհոյեն բոլոր ճանապարհներն ու իջևանատները ¥օրինակ, դոկտոր Շարպը¤` որպես ինչ-որ զզվելի մի բան, նրանք հավաքվում են իջևանատներում միայն նրա համար, որ ·տնվեն ան·լիացիների մեջ, իրենց հասարակությունում: Տարօրինակ է, սակայն, որ այն ժամանակ, երբ ֆրանսիացին սովորաբար սիրում, հար·ում և ·ովում է ան·լիական ժողովրդին, ան·լիացին ¥որը դուրս չի եկել իր երկրից¤ ընդհանուր առմամբ ատում և արհամարհում է ֆրանսիացուն. դրանում մեղավոր է, հավանաբար, ոչ թե երկու հարևանների մրցակցությունը ¥չէ± որ Ան·լիան այս առումով իրեն անվիճելիորեն ·երազանց է համարում Ֆրանսիայից¤, այլ ընդհանրապես առևտրի ո·ին, որը, ելնելով նրանից, որ վաճառականներն ամենակարևոր դասն են կազմում, ան·լիացի վաճառականներին առանձնապես անմարդամոտ են դարձնում6: Քանի որ այն ափերը, ուր ապրում են երկու ժողովուրդները, մոտ են իրար` նրանք միմյանցից բաժանված են միայն նեղուցով ¥որը, ճիշտ է, կարելի է ծով անվանել¤, ուրեմն այդ ժողովուրդների մրցակցությունը նրանց թշնամանքին հաղորդում է տարբեր կերպ ձևափոխվող քաղաքական բնույթ. երկյուղ` մի կողմում, ատելություն` մյուսում. սա նրանց անհամատեղելիության երկու տեսակ է, ընդ որում` առաջինը նկատի ունի ինքնապահպանումը, երկրորդը` տիրապետությունը, իսկ հակամարտության դեպքում` մյուս կողմի կործանումը:

Այժմ մենք կարող ենք մի քանի ·ծերով ներկայացնել մյուս ժողովուրդների բնութա·իրը, որոնց բնորոշ ազ·ային առանձնահատկությունները մեծ մասամբ պետք է դուրս բերել ոչ այնքան տարբեր մշակույթի հատկություններից, ինչպես երկու նախորդ ժողովուրդների մոտ, որքան ի սկզբանե տարբեր ցեղերի խառնման արդյունքում` նրանց բնական տվյալներից ·ոյացած:

3. Իսպանացին, որը ծա·ում է եվրոպական ու արաբական ¥մավրիտանական¤ արյան խառնումից, հասարակությունում և անձնական կյանքում իր վարքի մեջ հայտնաբերում է ինչ-որ հանդիսավորություն. նույնիսկ ·եղջուկը տո·որված է սեփական արժանապատվության ·իտակցությամբ` ղեկավարության հանդեպ, որին էլ նա օրենքով հնազանդվում է: Իսպանական grandezza-ն պերճախոսությունից նույնիսկ նրանց սովորական խոսակցության մեջ վկայում են ազնվացեղ ազ·ային հպարտության մասին: Դրա համար էլ իսպանացու համար ֆրանսիական ընտանեվարությունը բոլորովին անտանելի է: Նա չափավոր, օրենքներին, հատկապես իր հին կրոնի օրենքներին անկեղծորեն նվիրված մարդ է: Բայց այս լրջությունը չի խան·արում իսպանացուն զվարճության օրերին ¥օրինակ, հունձն ավարտելուց հետո¤ զվարճանալ ¥եր· ու պարով¤, և երբ ամռան երեկոյին երաժիշտները ֆանդան·ո են նվա·ում, երբեք պակասություն չի լինում այժմ արդեն աշխատանքից ազատ մշակներին, որոնք սկսում են այդ երաժշտության տակ պարել փողոցներում: Սա իսպանացու լավ կողմն է:

Ավելի թույլ կողմը. իսպանացին ոչինչ չի ընդօրինակում օտարերկրացուց, չի ճամփորդում, որպեսզի ծանոթանա այլ ժողովուրդների հետ7, և ·իտությունների մեջ էլ դարերով հետ է մնացել մյուսներից. նա թշնամաբար է վերաբերվում ամեն տեսակ բարեփոխումներին և հպարտանում է նրանով, որ կարող է չաշխատել. նա ո·ու ռոմանտիկ տրամադրվածություն ունի, ինչն ապացուցում է ցլամարտը. նա դաժան է, ինչպես վկայում են անցյալի աուտոդաֆեները, և իր նախապատվությունների մեջ մասամբ ոչ եվրոպական ծա·ում է հայտնաբերում:

4. Իտալացին համատեղում է ֆրանսիական աշխուժությունը ¥զվարթությունը¤ իսպանական լրջության ¥հաստատակամության¤ հետ. նրա էսթետիկական բնավորությունը ճաշակն է` միացած աֆեկտին, այնպես, ինչպես նրա Ալպերից չքնաղ հովիտների վրա բացվող տեսարանը տալիս է նյութ մի կողմից, քաջության, մյուս կողմից` հան·իստ վայելքի համար: Նրա խառնվածքն այստեղ խառը կամ թռիչքաձև չէ ¥նման դեպքում չէ± որ բնավորություն էլ չէր լինի¤, այլ զ·այականության տրամադրվածությունն է վսեմի հանդեպ, քանի որ այն համատեղվում է նաև ·եղեցիկի զ·ացման հետ: Իտալացու միմիկան արտացոլում է նրա զ·ացողությունների ուժեղ խաղը, և նրա դեմքն արտահայտիչ է: Նրա փաստաբանների խոսքը դատարանի առջև այնքան կրքոտ է, որ, թվում է` բեմից արտասանություն ես լսում:

Եթե ֆրանսիացին աչքի է ընկնում վարվեցողության նուրբ ճաշակով, ապա իտալացին` ·եղարվեստական ճաշակով: Առաջինն ավելի շատ մասնավոր զվարճանքն է սիրում, երկրորդը` հրապարակային. շքեղ երթեր, թափորներ, տոնական ներկայացումներ, զբոսատոներ, դիմակահանդեսներ, հասարակական շենքերի հիասքանչություն, վրձնով նկարված կտավներ կամ խճանկար, բարձրաոճ հռոմեական հնություններ. նա սիրում է նայել այդ ամենը և իրեն ցույց տալ մեծ հասարակությունում: Բայց այս ամենով հանդերձ ¥չմոռանալու համար իր շահը¤ նա հնարել է մուրհակները, բանկերը և վիճակախաղերը: Սա նրա լավ կողմն է, ինչպես և այն ազատությունը, որով ·ոնդոլյերները և լացարոնիները վերաբերվում են տերերի հետ:

Իտալացիների ավելի թույլ կողմերը. նրանք, ինչպես ասում է Ռուսոն, զրույցներ են վարում շքեղ դահլիճներում, բայց քնում են առնետի բներում: Նրանց սրահները նման են բորսայի, երբ տանտիրուհին հյուրասիրում է մեծ հասարակության, որտեղ հյուրերը կարող են միմյանց պատմել օրվա նորությունները, ինչի համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ նրանց միջև բարեկամություն լինի. և այդ հասարակության միայն մի փոքր ընտրյալ մասի հետ են ուտում քնելուց առաջ: Նրանց վատ կողմերը – ձեռքը դանակին տանելու սովորությունը, ավազակները, փողոցի մարդասպանին սրբավայրերում ապաստանելու իրավունքը, ոստիկանական պահնորդի ¥սբիր¤ քամահրելի պաշտոնը և այլն, ինչը պետք է վերա·րել ոչ այնքան հռոմեական արյանը, որքան հռոմեացիների երկ·լուխ կառավարմանը: Բայց ես բոլորովին չեմ ստանձնում այս մեղադրանքների պատասխանատվությունը. սովորաբար դրանք տարածում են ան·լիացիները, որոնց չի կարող դուր ·ալ ուրիշ որևէ այլ կար·` իրենց սեփականից բացի:

5. Գերմանացիներն օ·տվում են լավ բնավորություն ունեցող մարդկաց համբավից, մարդիկ, ովքեր աչքի են ընկնում ազնվությամբ և տնարարությամբ, հատկանիշներ, որոնք շքեղության չեն տանում: Քաղաքակիրթ բոլոր ժողովուրդներից ·երմանացին ամենից հեշտ և ամենից երկարն է ենթարկվում այն կառավարությանը, որի իշխանության տակ ապրում է, և բոլորից ավելի շատ է հեռու փոփոխությունների ու առկա կար·ին ընդդիմանալու փափա·ից: Նրա բնավորությունը` պաղարյունությանը (ֆլե·մա) միացած խոհեմությունն է, և նա չի իմաստակում արդեն կայացած կար·ի վերաբերյալ, ինչպես և չի փորձում նորը հորինել: Բայց դրանով հանդերձ ·երմանացին բոլոր տեղանքների ու բոլոր կլիմաների մարդ է, հեշտությամբ տեղափոխվում է այլ վայրեր և բուռն կապվածություն չունի հայրենիքին, բայց այնտեղ` օտար հողերում, ուր նա ·ալիս է որպես ·աղութաբնակ, շուտով իր հայրենակիցների հետ մի տեսակ քաղաքացիական միության պես բան է կնքում, որը, շնորհիվ միասնական լեզվի և մասամբ նաև կրոնի, վերաբնակներին վերածում է ոչ մեծ ժողովրդի, որը բարձրա·ույն իշխանությունների ղեկավարությամբ, հանդարտ, արդարացի կառավարման պայմաններում, շահեկանորեն տարբերվում է այլ ժողովուրդների վերաբնակներից ջանասիրությամբ, մաքրասիրությամբ և խնայողությամբ: Այսպես ·ովում են նույնիսկ ան·լիացիները ·երմանացիներին Հյուսիսային Ամերիկայում:

Քանի որ պաղարյունությունը ¥բառի լավ իմաստով¤ սառը լրջամտության և սեփական նպատակին հասնելու տոկունության խառնվածք է, ինչպես նաև դրա հետ կապված դժվարությունները տանելու ունակություն, ապա ·երմանացու առաջ դատողության տաղանդից և նրա խորապես խորհող բանականությունից կարելի է սպասել ճիշտ այնքան, որքան մեծա·ույն մշակույթի ունակ յուրաքանչյուր այլ ժողովրդի [տաղանդից], բացառելով սրամտությունն ու ·եղարվեստական ճաշակը, ինչում նա, ·ուցե, զիջում է ֆրանսիացիներին, ան·լիացիներին և իտալացիներին: Սա նրա լավ կողմն է այն բանում, ինչին կարելի է հասնել համառ ջանասիրությամբ և ինչի համար հանճարեղություն8  պետք չէ, բայց հանճարեղությունը այնքան էլ օ·տակար չէ, որքան ·երմանացիների` առողջ դատողության հետ կապված ջանասիրությունը: Առօրյայում ·երմանացու բնորոշ ·իծը համեստությունն է: Նա ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, ուսումնասիրում է օտար լեզուներ և ·իտության մեջ մեծավաճառ է ¥Ռոբերտսոնի արտահայտությամբ¤, իսկ ·իտությունների բնա·ավառում նա երբեմն առաջինն է ընկնում հետքի վրա, որն այնուհետև աղմուկով օ·տա·ործում են ուրիշները. նա ազ·ային հպարտություն չունի և որպես կոսմոպոլիտ` կապված չէ իր հայրենիքին: Բայց հայրենիքում նա ավելի հյուրընկալորեն է դիմավորում օտարերկրացիներին, քան ցանկացած այլ ժողովուրդ ¥ինչպես խոստովանում է Բոսուելը¤. նա խիստ կար·ապահությամբ իր երեխաներին սովորեցնում է բարեկրթություն, ինչպես և ինքը, կար·ուկանոնի հանդեպ իր հակվածությամբ, ավելի հոժարակամ ենթարկվում է բռնապետական իշխանությանը, քան կհամարձակվի ինչ-որ նորարարություններ անել ¥հատկապես կամայական բարեփոխումներ կառավարության մեջ¤: Սա նրա լավ կողմն է:

Նրա ոչ շահեկան կողմը` հակումն է ընդօրինակմանը և իր յուրատեսակության մասին ոչ բարձր կարծիք ունենալը ¥ինչով նա ինքնահաճ ան·լիացու ուղղակի հակապատկերն է¤, նա ·լխավորապես ինչ-որ հակում ունի մեթոդականության նկատմամբ, ձ·տում է իրեն և մյուս քաղաքացիներին ոչ թե ըստ հավասարության մոտենալու սկզբունքի, այլ ըստ ·երազանցության և ստորակար·ության աստիճանի պեդանտ դասակար·ման. և այս աստիճանակար·ում նա անսպառ է տիտղոսներ հնարելու մեջ ¥ազնվափայլա·ույն, վսեմաշուքություն, բարեծնություն և այլն¤, և, այսպիսով, ստորաքարշություն է անում զուտ պեդանտությունից. այս ամենը կարելի է վերա·րել ·երմանական կայսրության պետական կար·ի ձևին. սակայն դրանով հանդերձ չի կարելի չնշել, որ ինքը` այդ պեդանտ ձևը, այնուամենայնիվ, բխում է ազ·ի ո·ուց և ·երմանացիների բնական հակումից` մի ամբողջ սանդուղք դնել նրանց միջև, ովքեր պետք է իշխեն, և նրանց, ովքեր պետք է հնազանդվեն. այդ սանդուղքի յուրաքանչյուր աստիճանը նշվում է իրեն վայել հեղինակության հատուկ աստիճանով: Եվ նա, ով ոչ մի վաստակ ու հետն էլ` ոչ մի տիտղոս չունի, ինչպես ասում են, ոչինչ է: Սա, իհարկե, ինչ-որ բան տալիս է տիտղոսներ բաժանող պետությանը, բայց, չնայած դրան, հպատակների մեջ առաջացնում է ուրիշների հեղինակությունը սահմանափակելու պահանջ, իսկ դա այլ ժողովուրդներին պետք է որ ծիծաղելի թվա, և իրականում ի հայտ է բերում բնատուր տաղանդի սահմանափակություն` որպես մանրախնդրություն և մեթոդական սահմանազատում դնելու պահանջմունք ամբողջ մեկ հասարակության մեջ ընդ·րկելու համար:

 

Ռուսաստանը դեռ այն չէ, ինչ անհրաժեշտ է զար·ացման պատրաստ բնական տվյալների մասին որոշակի ըմբռնման համար, իսկ Լեհաստանն արդեն այն չէ. եվրոպական Թուրքիայի ազ·ություններն էլ երբեք չեն եղել և չեն լինի այն, ինչ անհրաժեշտ է որոշակի ժողովրդական բնավորության յուրացման համար. դրանից ելնելով` դրանց [բնավորության] բնութա·րումն այստեղ կարելի է ընդհանրապես բաց թողնել:

Քանի որ խոսքն այստեղ ընդհանրապես բնածին, բնական բնավորության մասին է, որն, այսպես ասած, մարդկանց արյան բաղադրության մեջ է և ոչ թե այն հատկանշականի, որը ձեռք է բերվել արհեստականորեն ¥կամ փչացել է¤ ազ·ի մոտ, ապա նրանց նկարա·րելիս մեծ զ·ուշություն է պետք: Հույների բնավորության մեջ, թուրքերի դաժան ճնշման և իրենց միապետների ոչ պակաս քաղցր ճնշման պայմաններում նրանց զ·այական բնավորությունը ¥աշխուժությունը և թեթևամտությունը¤ չի կորսվել նույնպես, ինչպես նրանց կազմվածքը, կերպարանքն ու դիմա·ծերը. այս առանձնահատկությունը, հավանաբար, կրկին կդրսևորվի նրանց ·ործունեության մեջ, երբ կրոնի և կառավարման ձևը, շնորհիվ երջանիկ հան·ամանքների, նրանց վերածնվելու հնարավորություն կտա: Մեկ այլ քրիստոնյա ժողովրդի` հայերի մոտ իշխում է ինչ-որ հատուկ տեսակի առևտրային ո·ի, այն է` նրանք զբաղվում են փոխանակությամբ` ոտքով ճամփորդելով Չինաստանի սահմաններից մինչև Կորսոյի հրվանդանը Գվինեայի ափին. դա մատնանշում է այս բանիմաց և աշխատասեր ժողովրդի հատուկ ծա·ման մասին, որը հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևմուտք ուղղությամբ անցնում է ·րեթե ողջ Հին աշխարհը և կարողանում ·րկաբաց ընդունելություն ·տնել այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում են. դա ապացուցում է նրանց բնավորության ¥որի նախնական ձևավորումը մենք արդեն ի վիճակի չենք հետազոտել¤ ·երազանցությունը ներկայիս հույների թեթևամիտ և ստորաքարշ բնավորության նկատմամբ: Մեծ հավանականությամբ մենք կարող ենք պնդել, որ ցեղերի խառնումը ¥մեծ նվաճումների պարա·այում¤, ինչն աստիճանաբար ջնջում է բնավորությունները, հակառակ ամեն տեսակ թվացյալ մարդասիրության, քիչ օ·տակար է մարդկային ցեղի համար:

 

 

1.  Նախատական la canaille du peuple արտահայտությունը ծա·ում է հավանաբար, canalicola բառից, այսինքն, դատարկապորտների ամբոխ, ովքեր հին Հռոմի միջանցքի մոտ ծաղրում էին իրենց կողքով անցնող զբաղված մարդկանց ¥cavillator et ridicularius, vid. Plautus, Curcul. ns¤:

2.  Ինքնին հասկանալի է, որ այս դասակար·ման մեջ խոսք չկա ·երմանական ժողովրդի մասին, քանի որ դա կլիներ ·ովասանք հեղինակին, որն ինքը ·երմանացի է, այսինքն, դա կլիներ ինքնա·ովություն:

3.  Առևտրային ո·ին ի հայտ է բերում նաև իր հպարտության որոշ մոդիֆիկացիա` օ·տա·ործելով ինքնա·ովության տարբեր բառեր: Ան·լիացին ասում է. ՙԱյս մարդը միլիոն արժե՚, հոլանդացին` ՙՆա միլիոն է տնօրինում՚, ֆրանսիացին` ՙՆա միլիոն ունի՚:

4.  Եթե թուրքերը, որոնք քրիստոնեական Եվրոպան Ֆրանկիստան են անվանում, ճամփորդեին ծանոթանալու համար մարդկանց և նրանց ազ·ային բնավորության հետ ¥ինչը չի անում ոչ մի ժողովուրդ եվրոպացիներից բացի, և դա ապացուցում է մյուս բոլոր ժողովուրդների հո·ևոր սահմանափակությունը¤, նրանք, հնարավոր է, եվրոպացիներին կառանձնացնեին ըստ իրենց բնավորության թերությունների հետևյալ կերպ. 1¤ նորաձևության երկիր ¥Ֆրանսիա¤, 2¤ քմահաճության երկիր ¥Ան·լիա¤, 3¤ նախնիների երկիր ¥Իսպանիա¤, 4¤ պերճանքի երկիր ¥Իտալիա¤, 5¤ տիտղոսների երկիր ¥Գերմանիան Դանիայի և Շվեդիայի հետ միասին` որպես ·երմանական ժողովուրդներ¤, 6¤ տերերի երկիր ¥Լեհաստան¤, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ուզում է տեր լինել, բայց այդ տերերից և ոչ մեկը, բացի նրանցից, ովքեր չեն օ·տվում քաղաքացու իրավունքից, չի ուզում հպատակ լինել: Ռուսաստանը և Եվրոպական Թուրքիան` երկուսն էլ մեծ մասամբ ասիական ծա·մամբ, ·տնվում են Ֆրանկիստանի սահմաններից դուրս. առաջինը` սլավոնական, երկրորդը` արաբական ծա·ման, երկու ժողովուրդներ, որոնք մի ժամանակ իրենց իշխանությանն էին ենթարկել Եվրոպայի առավել զ·ալի մասը, քան մի որևէ այլ ժողովուրդ, և ունեն այնպիսի կար·, որտեղ կա օրենք, բայց չկա ազատություն, և որտեղ, հետևաբար, ոչ ոք չի օ·տվում քաղաքացու իրավունքից:

5.  Ինչպես ճիշտ ·րում է պարոն Բյուշը ¥britanni բառից, այլ ոչ թե brittanni-ից¤:

6.  Առևտրի ո·ին ընդհանրապես, ինքնըստինքյան, ինքնամփոփ է, ինչպես և ազնվական ո·ին: Տունը ¥վաճառականն այդպես է անվանել իր ·րասենյակը¤ մյուսներից զատված է իր ·ործնական մթնոլորտով, ինչպես ազնվական կալվածքը` բարձրացվող կամուրջներով, և այստեղ ամեն տեսակ ընկերական հարաբերություններ, առանց ձևականության, վերացվում են, խոսքը կարող է վերաբերել միայն նրանց, ում հովանավորություն է ցուցաբերվում, սակայն նրանք այս դեպքում դրա անդամ չեն համարվում:

7.  Այն բոլոր ժողովուրդների ո·ու սահմանափակությունը, որոնք չունեն սեփական աչքերով արտաքին աշխարհը տեսնելու, առավել ևս ¥որպես աշխարհի քաղաքացի¤` այնտեղ տեղափոխվելու անշահախնդիր հետաքրքասիրությունը – ինչ-որ բնորոշ բան է նրանց համար, և այս առումով ֆրանսիացիները, ան·լիացիները և ·երմանացիները շահեկանորեն տարբերվում են մյուսներից:

8.  Հանճարը այն բանը հատնա·ործելու տաղանդն է, ինչը չի կարելի սովորեցնել կամ սովորել: Այսպես, կարելի է ուրիշից սովորել ինչպես լավ չափածո սարքել, բայց ուրիշներից չի կարելի սովորել լավ բանաստեղծություն հորինել, քանի որ դա ինքնին պետք է բխի հեղինակի բնությունից: Ուստի, չի կարելի բանաստեղծությունը պատվիրել և այն ստանալ լավ վճարի դիմաց, որպես ֆաբրիկատ, նրան պետք է սպասել ներշնչանքի պես, ինչի մասին ինքը` բանաստեղծը, չի կարող ասել, թե ինչպես է այն հայտնվում, այսինքն, պետք է սպասել իրերի պատահական դասավորության, որի պատճառը նրան հայտնի չէ (seit genius, natale comes qui teraperat astrum 117¤: Հանճարը դրա համար է փայլատակում, որպես ակնթարթային, մերթընդմերթ ծա·ող և կրկին անհետացող երևույթ, ոչ այն լույսով, որը կարելի է վառել երբ ուզես և պահել, երբ այն պետք է, այլ որպես առկայծող կայծ, որի ներշնչանքի երջանիկ պահը դուրս է մղում արդյունավետ երևակայությունից:

 

 

 

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am