Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հունիս 2008, N 3

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ». ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐԻԴԱ

Արիս Ղազինյան, «Ազգային Գաղաթար» ամսագրի գլխավոր խմբագիր

 

Անցած տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններին հանձնվեց մի փաստաթուղթ բավական հավակնոտ անվանմամբ` «Հակամարտության խաղաղ կարգավորման արդարացի և հավասարակշռված հիմնարար սկզբունքներ»: Հակամարտող կողմերի ղեկավարները սույն փաստաթղթի սկզբունքները չեն հրապարակում այն չափով, որ հնարավոր լինի որոշակի ենթադրություններ կազմել: Չնայած առաջարկված սխեման հայեցակարգային առումով նոր համարելու հիմքերի բացակայությանը` միջնորդական առաքելությունն այն մատուցում է որպես նոր Առաջարկ:

Փաստաթղթի հանձնումը տեղի է ունեցել Իսպանիայի մայրաքաղաքում, դրա համար էլ այն ոչ պաշտոնապես անվանվել է «Մադրիդյան սկզբունքներ»: 2008թ. սկզբին համանախագահների տարածաշրջան կատարած այցը նպատակ ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը ծանոթացնել Երևանի և Բաքվի պաշտոնական մոտեցումներին ներկայացված փաստաթղթի հիմնական դրույթների վերաբերյալ:

Այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ հայկական կողմն արդեն արտահայտել է իր վերաբերմունքը «մադրիդյան սկզբունքներին»` ընդ·ծելով, որ «փաստաթղթի որոշ կետերի շուրջ Երևանն այլ կարծիք ունի»:

Այդ նույն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ավելի կտրուկ էր արտահայտվել. «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, այս դիրքորոշումը պաշտպանում են նաև միջազգային միջնորդները: Հայաստանը ստիպված է ընդունել իրականությունը: Պատերազմը Հայաստանի հետ ավարտված չէ: Հայաստանը չի հաղթել պատերազմը, ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը»:

Իր դիրքորոշումը ներկայացնելու նպատակով, այն է` Լեռնային Ղարաբաղի քաղաքական ինքնորոշման հեռանկարների անվերապահ բացառումը, Ալիևը անհրաժեշտ համարեց հերթական անգամ կասկածի տակ դնել հայոց պետականության գոյության «հիմնավորվածությունը». «1918թ. Երևանը նվիրվել է հայերին: Դա մեծ սխալ է: Իրևվանի խանությունը ադրբեջանական հող է, հայերն այստեղ հյուր են եղել»:

 

***

Ներկայումս որևէ հիմք չկա ենթադրելու, թե «մադրիդյան սկզբունքները» Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանից անկախ քաղաքական կարգավիճակ են նախատեսում: Մենք ծանոթ չենք Մադրիդում առաջարկված փաստաթղթի բովանդակությանը, սակայն կարող ենք որոշակի պատկերացում կազմել դրա մասին` ելնելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիքոլաս Բերնսի հայտարարությունից, ով նույնպես Իսպանիայի մայրաքաղաքում էր գտնվում փաստաթղթի հանձնման ժամանակ և անգամ հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Հենց նա` ամերիկյան այդ բարձրաստիճան դիվանագետն ամենևին էլ ոչ պատահականորեն նկատել է. «Ցանկացած պայմանավորվածություն, որ ձեռք կբերվի Կոսովոյի վերաբերյալ, չի կարող տարածվել այլ հակամարտությունների վրա: Չեմ կարծում, թե կարելի է ինչ-որ զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի իրավիճակի հնարավոր լուծման միջև: Մենք երբեք չենք մտածել, որ որևէ պայմանավորվածություն Կոսովոյի մասին, որ ձեռք կբերվի 2007թ. դեկտեմբերի 10-ից հետո, կդիտարկվի որպես նախադեպ սառեցված հակամարտությունների լուծման և դրանք դեպի Արևելք տարածելու համար՚:

Ուշադրության առնելով միջազգային կառույցների և ամերիկյան իշխանությունների` Կոսովոյի անկախությունը ճանաչելու ձգտումը` հիմքեր կան կարծելու, թե առաջարկված փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս Ադրբեջանի կազմում. չպետք է մոռանալ, որ ամերիկյան դիվանագետներն ընդհանրապես պատահական արտահայտություններ չեն անում:

Իսպանիայի մայրաքաղաքում «մադրիդյան սկզբունքների» հանձնումից քսան օր անց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն իր հերթին անհրաժեշտ համարեց հայտարարել. «Չնայած այն բանին, որ յուրաքանչյուր հակամարտություն ինքնըստինքյան անհատական է, սակայն Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի պարագայում ընդհանուր շատ բան կա»: Դրանով իսկ նա արտահայտեց Երևանի դիրքորոշումը Բերնսի հայտնի հայտարարության վերաբերյալ և... «նախադեպերի» որոնման նոր փուլի մեկնարկ նշանավորեց:

 

***

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելությունը սկզբից ևեթ անտեսել էր գլխավոր նախադեպը` խորհրդային պետության փլուզումը և սոցիալիստական ճամբարի կործանումը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Մերժվեցին նաև պատմաիրավական փաստարկները, որոնք հաստատում էին Լեռնային Ղարաբաղի համապատասխան պատկանելությունը: Համանախագահները չջանացին զուգահեռներ անցկացնել նաև յուրաքանչյուր ազգի վերամիավորման բնական իրավունքի հետ. գերմանական տարբերակը բացառվեց սկզբից ևեթ:

Չնայած հզոր ֆակտուրային նյութի առկայությանը` միջազգային կազմակերպություններն ավելի նպատակահարմար համարեցին արդի քաղաքագիտական մտքի խորքերում այլ նախադեպեր հայտնաբերել: Նման որոնումների շրջապտույտում նրանք իրենք հակասում էին իրենց և հաճախ իրենց փորած փոսն ընկնում: Մասնավորապես, հիշատակման արժանի է նույն` Գերմանիայի օրինակը. չփորձելով զուգահեռներ անցկացնել հայ և գերմանացի ժողովուրդների վերամիավորման իրավունքի միջև և աշխատելով խույս տալ առաջ մղվող գերմանական տարբերակից, համանախագահներն ավելի լավ բան չգտան, քան մատնանշել ֆրանս-գերմանական համագործակցության ժամանակակից փուլի օրինակը` որպես երբեմնի թշնամական երկու պետությունների հաշտության դասական նմուշ: Ավելին, նշվում էր, որ երկրների տնտեսական ինտեգրումն է հենց հիմք հանդիսացել վերջնական հաշտության համար1:

Միևնույն ժամանակ, նրանք անտեսում էին այն իրադարձությունը, որն էլ արդյունքում կանխորոշեց Ելիսեյան համաձայնագրի ստորագրումը` Սաարի նախադեպը2: Ներկայումս, երբ քաղաքական ·ործիչները հարմար նախադեպ են «փնտրում» Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, Սաարի պատմությունը կրկին անտեսվում է3:

Արդեն 1990-ական թթ. կեսերին կարգավորման գարծընթացում ներգրավված կառույցները մշակեցին վեճը լուծելու մի մոդել` «Ալանդյան» անվամբ4: Այս մոդելը Սաարի սխեմայի հակադրությունն է: Դրա համար էլ պաշտոնական Բաքուն հաճույքով ընդունեց այդ տարբերակը, քանի որ հիմնախնդրի առանցքային` կարգավիճակի հարցը լուծվում էր հօգուտ Ադրբեջանի: Այս առումով հիշատակման արժանի է 1995 թվականը, երբ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, դիմելով իր ադրբեջանցի գործընկեր Թոֆիկ Զուլֆուղարովին, որ մարտնչում էր հենց այդ մոդելի կիրառման համար, հայտարարեց. «Մոդելն իսկապես հիանալի է, բայց դուք հո ֆիններ չե±ք»: Հարկ է նշել, որ հանդիպումը կայանում էր հենց Ալանդյան կղզիներում:

Ինչևէ, 1997թ. հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրում» ակնհայտորեն գերիշխում էին «ազգային ինքնորոշման Ալանդյան սկզբունքները» 5: Այդ փաստաթուղթն ընդունվեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից և արժանացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հավանությանը: Նման բովանդակություն ուներ նաև 1997թ. վերջին համանախագահների ներկայացրած երկրորդ փաստաթուղթը:

 

***

Հայաստանում իշխանափոխությունից հետո նախորդ ձևակերպումը էական փոփոխության ենթարկվեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին ¥ներառյալ պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները¤ համապատասխան իրականացնելու վճռականությամբ տոգորված` Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը համաձայնության են գալիս հետևյալում... Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Հանրապետության ձևով և ընդհանուր պետություն է կազմում Ադրբեջանի հետ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը Համաձայանգիր կստորագրեն լիազորությունների վարման և փոխադարձ պատվիրակման սահմանազատման մասին` պետական իշխանության համապատասխան մարմինների միջև, որոնք սահմանադրական օրենքի ուժ կունենան... Կապեր հաստատելու և համատեղ գործողությունները կոորդինացնելու համար Բաքվում և Ստեփանակերտում ստեղծվում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչներ»:

        

 

Այսպիսով, 1998թ. նոյեմբերին ներկայացված երրորդ առաջարկը սկզբունքային տարբերություն ուներ նախորդ երկուսից: Այն ներկայացնում էր հարցին ընդհանուր մոտեցման փոփոխությունը, որը տեղի էր ունեցել Հայաստանի առաջին նախագահի պաշտոնանկությունից հետո: Նշված տարբերակի սկզբունքային տարբերությունը նախորդներից այն է, որ Մինսկի խումբը փորձում էր փաստաթղթում համադրել միջազգային իրավունքի երկու սկզբունք` պետությունների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնորոշումը: Մինչ այդ նման համադրության մասին խոսք անգամ լինել չէր կարող. Ղարաբաղյան հարցը դիտարկվում էր բացառապես միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անխախտելիության համատեքստում:

Լեռնային Ղարաբաղին հանրապետության կարգավիճակի տրամադրումն, ըստ էության, ԼՂՀ գոյության իրավազորության առաջին միջազգային հաստատումն էր, հետևաբար` առկա իրողությունների մասնակի արտացոլումը: Այս հանգամանքն էլ նկատի ուներ պաշտոնական Բաքվի ղեկավար Հեյդար Ալիևը` ԵԱՀԿ ՄԽ երրորդ առաջարկը «Ադրբեջանի դեմ սադրանք» բնութագրելիս: Լեռնային Ղարաբաղը ¥ինչպիսին այն ենթադրվում էր այդ փաստաթղթում¤ ոչ մի կերպ չէր հանդիսանում ինքնավար հանրապետություն: Ինչ վերաբերում է տրամադրվելիք իրավունքներին և լիազորություներին, ապա դրանք նման էին մինչ այդ եղածներին: Սակայն Լեռնային Ղարաբաղի հանրապետական կարգավիճակի ամրագրումը, խոստացված իրավունքների և լիազորությունների համատեքստում, սկզբունքային ճշգրտումներ էր մտցնում իրերի դրության մեջ, ինչը ենթադրում էր Ադրբեջանի փոխակերպում մի ինչ-որ համադաշնային պետության մոդելի. համենայն դեպս, այդպես էին կարծում նաև ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու քաղաքագետները: Այս հանգամանքն էլ պայմանավորեց վերջիններիս խիստ վրդովմունքը երրորդ առաջարկի առիթով:

 

***

Վերջին տարիների ընթացքում Ղարաբաղյան հարցի քննարկումն ուղեկցվում էր հիմնականում նախկին ԼՂԻՄ-ին հարող և ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքների ճակատագրի շուրջ բանակցություններով: Տպավորություն էր ստեղծվել, թե ԼՂՀ կարգավիճակի հարցն ընդհանուր գծերով համաձայնեցված է, ընդ որում` հենց ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անուղղակիորեն հօգուտ սրա էին վկայում ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների առանձին հայտարարությունները, որոնցում Լեռնային Ղարաբաղը երբեք չէր նույնացվում «հարակից հողերի» հետ, որոնց առնչությամբ գործում էր արդեն «տարածքային ամբողջականության» կետը: Միջնորդ երկրները ներկայացնող որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում Լեռնային Ղարաբաղը նույնպես հանդես էր գալիս որպես լիիրավ քաղաքական սուբյեկտ և չէր կապակցվում հետխորհրդային այլ հակամարտային տարածքների հետ: Լեռնային Ղարաբաղի` որպես տարածաշրջանային քաղաքականության իրական խաղացողի, առանձնահատկությունը, այսպիսով, դրսևորվում էր երկու դրույթների ինքնատիպ համադրմամբ.

ա¤ ԼՂՀ-ի նկատմամբ կիրառվող ազգերի ինքնորոշման իրավունքը ¥նախկին ԼՂԻՄ-ի, Լաչինի շրջանի ¥միջանցքի¤ և լավագույն դեպքում` նախկին Շահումյանի ու Քելբաջարի շրջանների սահմաններում¤,

բ¤ հարակից հողերի նկատմամբ կիրառվող` պետության տարածքային ամբողջականության սկզբունք:

 

***

 

2001-2003թթ. առավել հաճախ խոսվում էր արդեն ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքների փոխանակման միջոցով Լեռնային Ղարաբաղի անկախության հեռանկարի մասին ¥Փարիզ, Քի Ուեսթ¤: Սակայն 2004-2005թթ. ¥Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո¤ այդ գծի փոփոխություն նկատվեց, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կրկին դարձավ «նոր տարբերակների» պատանդը:  Հենց 2004թ. վերստին կյանքի կոչվեց        1990-ական թթ. կեսերին առաջարկված և նույն ժամանակ էլ մերժված «Ալանդյան մոդելը»:

Ղարաբաղյան հարցի լուծման այս սխեման ընտրեց ԵՄ Հարավային Կովկասի գծով զեկուցող Պեր Գարթոնը և այն անգամ ներկայացրեց Եվրախորհրդարանի քննարկմանը: Նույն թվականին, Բաքու կատարած իր այցելության ընթացքում, Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, ֆինն ¥-!¤ դիվանագետ Հեյկի Տալվիտիեն կրկին դիմեց կարգավորման Ալանդյան տարբերակին:

Այս առնչությամբ չի կարելի չնշել 2005թ. Փարիզում կայացած ԵԽԽՎ բյուրոյի կոմիտեի նիստը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հայ և ադրբեջանցի պատվիրակներից, այնտեղ մասնակցում էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն և այլ դիվանագետներ:

Նիստը, ինչպես վկայում են շատ աղբյուրներ, բավական բուռն է ընթացել. թուրք և ադրբեջանցի դիվանագետները կրկին կտրուկ հայտարարություններ են արել, սակայն ընդհանուր առմամբ նիստի մասնակիցներն ընդգծել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի քաղաքական պահանջի փաստը: ԵԽԽՎ հատուկ կոմիտեի նիստում հիմնական ելույթ ունեցողների կարծիքով` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը միանգամայն տեղավորվում է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու սխեմայում: Մասնավորապես, կրկին հիշատակվեց Ալանդյան կղզիների մոդելը, ինչին Հայաստանի պատվիրակության ղեկավար, խարհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն արձագանքեց Արկադի Ղուկասյանի տասնամյա վաղեմության հայտնի խոսքերով. «Ես հենց հիմա էլ պատրաստ եմ ստորագրել համաձայնագիր ինքնավարության ամենաբարձր կարգավիճակի մասին, բայց միայն... Ֆինլանդիայի կազմում»:

Ինչևէ, 2004-2005թթ. պարզ դարձավ, որ դիվանագետները չեն ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ սկանդինավյան քաղաքական մոդելը կիրառելի չէ Հարավայի Կովկասի տարածաշրջանի նկատմամբ: Այս քաղաքականությունը մտահո·իչ է, քանի որ հիմնվում է ադրբեջանական կանխադրույթի վրա, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում է «լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ կոմիտեի նիստից ·րեթե անմիջապես հետո Փարիզում հայտնի դարձավ, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի քննարկումների օրակարգում ներառվել է ՙԱդրբեջանի օկուպացված տարածքների դրության մասին» հարցը:

 

***

2005թ. տարածաշրջան այցելեց Հակամարտությունների կանխման միջազ·ային խումբը, որը հնչեցրեց կար·ավորման առաջին փուլի վերաբերյալ մոտեցումների հիմնական վեկտորը. «Հայկական կողմը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի հսկվող տարածքները և դադարեցնի օկուպացված շրջաններում իրականացվող նախա·ծերը: Սկզբում պետք է ազատվեն յոթ օկուպացված ադրբեջանական տարածքները, վերադառնան փախստականները և հետո միայն կարելի կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի կար·ավիճակի մասին, որը կարող է որոշվել 10-15 տարվա ընթացքում: Իսկ հակամարտության ·ոտում անվտան·ության ապահովումն ավելի նպատակահարմար է հանձնել միջազ·ային խաղաղարար ուժերի վարմանը: Միջազ·ային կտրվածքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»:

Այս ոչ սովորական իրադարձությանն անմիջապես հետևեցին ՀՀ Ազ·ային ժողովի բաց և փակ լսումները, որոնք չէին անցկացվել 1992թ. ի վեր: Ոմանց և առաջին հերթին Հայաստանի պաշտպանական և արտաքին քաղաքական ·երատեսչությունների ղեկավարների ելույթները արժեքավոր էին հեռանկարների առումով, քանի որ որոշակիորեն մատնանշում էին ԼՂՀ-ի վերաբերյալ պաշտոնական Երևանի որդեգրած ուղեգծի գլխավոր վեկտորը: Համենայնդեպս, ակնհայտ դարձավ, որ ՀՀ ղեկավարությունը հակված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «փուլային» տարբերակի իրականացմանը: Բացահայտորեն հայտարարվեց այն մասին, որ առաջին փուլը նախատեսում է Ադրբեջանին հանձնել ԼՂՀ պաշտպանության բանակի հսկողության տակ ·տնվող մի քանի շրջաններ, որ հարում էին լուծարված ԼՂԻՄ տարածքներին:

Լսումների ընթացքում չէին որոշակիացվում, թե հատկապես որ հողերը կլինեն դրանք` սահմանափակվելով զիջումների ·նալու ՀՀ պաշտոնական պատրաստակամության ներկայացմամբ: Հայտարարվեց, որ փոխարենը Երևանը համաշխարհային ընկերակցությունից ակնկալում է անվտան·ության հստակ երաշխիքներ հայ-ադրբեջանական ճակատի ամբողջ երկայնքով, և միայն այդ դեպքում է պատրաստ միջազ·ային խաղաղարար համակազմին հանձնել շփման ·ծի վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, հայկական իշխանությունները հրապարակեցին նաև երեք գլխավոր կետեր, որոնց շուրջ որևէ զիջում անել չեն պատրաստվում.

ա¤ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող Ադրբեջանի մաս լինել,

բ¤ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող անկլավ լինել և պետք է ունենա անմիջական ցամաքային կապ Հայաստանի հետ,

·¤ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին պետք է տրվեն անվտան·ության միջազ·ային երաշխիքներ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ խաղաղ կարգավորման գործընթացում ներ·րավված միջազ·ային կազմակերպությունները «Լեռնային Ղարաբաղ» ասելով միանշանակ հասկանում են նախկին ԼՂԻՄ տարածքը:

«Սակայն Ադրբեջանի օկուպացրած Շահումյանի շրջանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի մի մաս, և մենք մտադիր ենք համարժեք մոտեցում ստանալ միջազ·ային հանրությունից,- ընդ·ծեց նախարարը: - Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ադրբեջանական օկուպացիայի մեջ են ·տնվում, ըստ էության, նախկին ԼՂԻՄ տարածքները` Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը»:

Ինչևէ, 2005թ. պարզ դարձավ, որ հայկական իշխանությունները տրամադրված չեն պաշտպանել ԼՂՀ պաշտպանության բանակի հսկողության տակ ·տնվող հողերի ¥Լեռնային Ղարաբաղի տարածքները նրա պատմական սահմանների շրջանակներում¤ «պատկանելությունը»: Բոլորովին էլ պատահական չէր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սար·սյանի հայտարարությունն այն մասին, որ «Աղդամը երբեք էլ մեր հայրենիքը չի եղել»:

Այն տարածքների մասին, որոնք միջազ·ային հանրության երաշխավորած անվտան·ության դեպքում կարող են հանձնվել Ադրբեջանին, որոշակի ոչինչ չէր հաղորդվում: Մեծ հավանականությամբ, կարելի է միայն ենթադրել, որ, մասնավորապես, Բերձորը ¥Լաչին¤ ամեն դեպքում չի հանձնվում Բաքվի իրավասությանը: Դա ակնհայտ երևում է ոչ միայն հայկական իշխանությունների որդե·րած դրույթից ԼՂՀ-ի անկլավ լինելու անհնարինության մասին, այլև Առաքելության փաստահավաք ամփոփա·րից. «Լաչինը բնակեցվում է և պետք է բնակեցվի»:

Նշենք, որ ԼՂՀ Շահումյանի շրջանի վերաբերյալ, որն իր հերթին սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը ¥Գեղարքունիքի մարզ¤ և նրա հետ կապված է ·ործող Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհով, միջազ·ային դիտորդները նման պնդումներ չեն արել: Իրադարձությունների «տարածքներ անվտան·ության դիմաց» բանաձևով հնարավոր զար·ացման համատեքստում այդ շրջանի ճակատա·իրը ¥ինչպես և ուրիշ շատ բաներ¤ դեռևս չեն նշմարվում: 2005թ. մարտի 30-ին անուղղակիորեն այս թեմային անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանը` հայտարարելով նոր Շահումյանի բնակեցման անբավարար տեմպերի մասին:

 

          ***                

 

Տարբեր տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա·ահները ¥անկախ այդ կառույցում ներ·րավված անձանցից¤ հաճախ ընդ·ծում էին խմբի համախմբվածության փաստը և ուշադրություն էին դարձնում աշխատանքի ընթացքում ներքին հակասությունների բացակայությանը: Շահա·ր·իռ հասարակությանն իսկապես հայտնի չեն քիչ թե շատ զ·ալի տարաձայնությունների օրինակներ խմբի ներսում, և հիմքեր չկան ենթադրելու, թե դրանք կլինեն այսօր: Սկզբից ևեթ պետք է ազատվել այն մտքից, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց այն հարթությունն է, որտեղ փորձում են լուծել իրենց հակասությունները Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Ավելին, այս կառույցը սահմանում և ուրվա·ծում է կողմերի փոխըմբռնումը, օրինակ, նշյալ երկրների համապատասխան դիրքորոշումները պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը: Մասնավորապես, Ոուսաստանը, ելնելով նրանից, որ բազմաթիվ ինքնավար կազմավորումներ ունի, որոնց մի մասը չի թաքցնում իր անջատողական տրամադրությունները, բացարձակապես շահա·ր·ռված չէ տարածաշրջանի քաղաքական վերաբաժանմամբ: Այս առումով չպետք է մտածել, թե ռուսական համանախա·ահը կվիճի իր ամերիկացի ·ործընկերոջ հետ Լեռնային Ղարաբաղին անկախ քաղաքական կար·ավիճակ տալու հարցում:

Այս առումով հիշատակման արժանի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախա·ահ Մեթյու Բրայզայի հետևյալ հայտարարությունը` արված տարածաշրջան կատարած նրա վերջին այցերից մեկի ժամանակ. «Եթե ամեն ան·ամ, երբ բարձրացվում է ինքնորոշման մասին հարցը, ընդունենք այս կամ այն տարածքային միավորի անկախությունը, կխախտվի Հելսինկյան պայմանա·րի մեկ այլ նորմ` տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»: Պատահական չէ, որ միջնորդը ասվածի համատեքստում նպատակահարմար է համարել բերել Ռուսաստանի ու Ֆրանսիայի ¥համանախա·ահող երկրներ¤ և Իսպանիայի ¥երկիր, որի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնվեց վերոնշյալ փաստաթուղթը¤ օրինակները: Շոշափելով այս թեման` նա նշել է. «Ֆրանսիայում, Իսպանիայում և Ռուսաստանում նույնպես բազմաթիվ հարցեր ու տարածքային միավորներ կան, որ պահանջում են ինքնավարության կամ անկախության տրամադրում»:

Մինսկի խմբի այս կամ այն առաջարկի մշակման ·ործընթացի հետ կապված` իրավիճակը վերլուծելիս` վերը նշված նրբությունը ·րեթե հաշվի չի առնվում, թեև, ինչպես հայտնի է, հենց մանրուքների մեջ է թաքնված սատանան: Ի թիվս այլոց, հաշվի չի առնվում նաև այս կամ այն համանախա·ահի ·ործունեությունը Մինսկի խմբի շրջանակներից դուրս: Այնինչ, վերջինների ·ործունեության որոշակի փուլերի ներկայացումը նույնպես կարող է լույս սփռել ·ործընթացների տրամաբանության վրա: Մասնավորապես, Մինսկի խմբին կցված ամերիկյան դիվանա·ետներն այն մարդիկ են, ովքեր տարածաշրջանի հետ կապված են հազարավոր թելերով ու վաղուց արդեն փորձում են իրականացնել համապատասխան նախա·ծեր: Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նրանց կողմից ընկալվում է որպես տարածաշրջանային նախա·ծերից մեկը, ոչ ավելին: Այս առումով արժե ներկայացնել, օրինակ, Սթիվեն Մանի ·ործունեությունը. նա ներկա համանախա·ահ Մեթյու Բրայզայի նախորդն է: Այս դիվանա·ետը 1990-ական թթ. սկզբին առաջ էր մղում Հայաստանի տարածքով հեռանկարային նավթատարի ¥ԲԹՋ-ի այլընտրանքային նախա·իծ¤ անցկացման տարբերակը` վերջինիս կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց:

Սթիվեն Մանը 1976-ից մասնա·իտանում է ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի ·ծով: Նա աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, ներ·րավված է եղել Պետքարտուղարությանը կից` Շարունակական ճ·նաժամային մոնիթորին·ի խմբում: Գերազանցությամբ ավարտել է Ազ·ային ռազմական քոլեջը, եղել է պաշտպանության հարցերով քարտուղարի ·րասենյակի` Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի ·ծով ղեկավարը: 1998-2001թթ. եղել է ԱՄՆ դեսպանը Թուրքմենստանում, իսկ 2001թ. մայիսից Պետքարտուղարության ավա· խորհրդական Կասպյան ավազանումª էներ·ետիկ դիվանա·իտության ·ծով:

Սթիվեն Մանը վաղուց զբաղվում է քաոսի տեսությամբ: Մասնավորապես, դեռ 1980թ. վերջին նա ուսումնասիրել է Կլաուզևիցի «Պատերազմի մասին» աշխատությունը քաոսի տեսության պրիզմայի միջով, իսկ 1992թ. Պենտա·ոնի «Պարամետրեր» եռամսյայում հրապարակել է «Քաոսի տեսությունը և ռազմավարական միտքը» հոդվածը: Հատկանշական է, որ 2004թ. ղարաբաղյան կար·ավորման ·ծով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան միջնորդ է նշանակվել հենց նա` քաոսի տեսության այդ ջատա·ովը ¥Մանն առաջին ան·ամ Հայաստան է այցելել 1978թ.` որպես ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանության աշխատակից¤: Այդ ժամանակ էլ ¥2004թ. հուլիսից¤ նա դարձել է ԱՄՆ նախա·ահի հատուկ ներկայացուցիչը եվրասիական հակամարտությունների ·ծով6:

Հենց այս հարթությունում պետք է ընկալել նաև նրա հաջորդի` ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախա·ահ Մեթյու Բրայզայի ·ործունեությունը:

Չնայած երիտասարդ տարիքին` նա փորձառու դիվանա·ետ է: Բրայզան միշտ էլ սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ ու զբաղվել է տարածաշրջանային էներ·ետիկայի հարցերով: 2006թ. հունիսին, ԱՄՆ պետքարտուղարի օ·նականի տեղակալի կար·ավիճակով, նա նշել է. «Վաշին·տոնը շահա·ր·ռված է Ադրբեջանում ·ազի արդյունահանման արա·ացմամբ` այն Եվրոպա արտահանելու համար: Այս առումով անհրաժեշտ է արա· տարանցման համաձայնա·իր ստորա·րել Թուրքիայի հետ` նրա տարածքով ադրբեջանական ·ազը Եվրոպա հասցնելու համար»:

Անցած տարվա ապրիլին, որպես ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի վարչության պետի տեղակալ, Մեթյու Բրայզան կտրուկ քննադատեց ռուսաստանյան էներ·ետիկ քաղաքականությունը: Նա փաստորեն մեղադրեց «Գազպրոմին» եվրոպական ·ազաբաշխիչ ենթակառուցվածքի ձեռքբերման միջոցով եվրոպական մենատեր դառնալու ձ·տման մեջ. «Գազպրոմն» իրավաբանորեն ձևակերպված մոնոպոլիա է, իսկ մոնոպոլիաները ·ործում են` ելնելով որքան հնարավոր է շատ ենթակառուցվածքներ ձեռք բերելու ձ·տումից»: Նա Եվրոպային կոչ արեց «նոր ·լուխ բացել Թուրքմենստանի հետ հարաբերություններում»` Ռուսաստանը շրջանցող Թուրքմենստան - Ադրբեջան - Թուրքիա նախա·ծի միջոցով, որի վրա էլ հաշվարկ է կատարում ԱՄՆ-ը: Մեթյու Բրայզան քննադատության ենթարկեց նաև եվրոպական երկրների հետ «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանա·րերի ·ործելակերպը` նշելով, որ մի շարք դեպքերում «Գազպրոմը» վաստակել է վերջնական ·նորդի վրա դուրս ·ալու իրավունքը:

Մեթյու Բրայզան երկար տարիներ զբաղվել է այսրկովկասյան տարածաշրջանով և հատկապես Վրաստանով: Նա ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական Սթրոուբ Թելբոթի շրջապատից է, ովքեր պաշտոնական Թբիլիսիի կուրատորներն են: Զարմանալի չէ, որ Ղարաբաղյան հակամարտության ·ոտի նրա նախավերջին այցելության ավարտին նա մեկնել է Վրաստանի մայրաքաղաք` մասնակցելու վերընտրված նախա·ահի երդմնակալությանը:

«ԱՄՆ-ը համա·ործակցում է Վրաստանի հետ ոչ միայն անվտան·ության ոլորտում, այլև հետխորհրդային տարածքում ժողովրդավարության բնա·ավառում փորձարկումն ավարտելու համար»,- հայտարարել է նա 2006թ. ամռանը: Նրա կարծիքով` Վրաստանում ժողովրդավարության կայացման փորձարկումը լավ է ընթանում, թեև կան որոշակի հիմնախնդիրներ: Տարածաշրջանային հակամարտությունների հանդեպ Մեթյու Բրայզայի դիրքորոշման մասին կարելի է դատել` ելնելով նրա` վրաց-աբխազական և վրաց հարավօսական առնչությամբ արած բազմաթիվ հայտարարություններից. «Ամերիկյան կողմը անջատողականությունը Վրաստանում դիտարկում է որպես ահաբեկչության դրսևորում: Դա ենթադրում է աջակցություն Վրաստանին տարածքային ամբողջականության վերական·նման հարցում` միջազ·ային ընկերակցության կողմից ճանաչված սահմանների շրջանակներում»:

Խոսելով աբխազական և հարավօսական հակամարտությունների կար·ավորման թեմայի շուրջ` Մեթյու Բրայզան բացառել է Վրաստանում «Կոսովոյի նախադեպի» հնարավորությունը: «Որևէ հիմք չկա այդպիսի նախադեպի կամ զու·ահեռների համար: Իրավիճակը Կոսովոյում ունիկալ է»: Ակնհայտ է, որ նա նման դիրքորոշում ունի նաև Լեռնային Ղարաբաղի հարցում:

ԵԱՀԿ ՄԽ-ում Բրայզայի հայտնվելը նշանավորվեց, այսպես կոչված, «Շրջանակային համաձայնության» ներկայացմամբ: 2006թ. ամռանը նա նշել է. «Մենք ունենք Շրջանակային համաձայնություն, որը կոչ է անում հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք այժմ տեղակայված են: Այսինքն, սեղանին է փաթեթային առաջարկ»: Շրջանակային համաձայնությունը նախատեսում է «ինչ-որ փուլում քվեարկություն Լեռնային Ղարաբաղի ապա·ա կար·ավիճակի հարցի շուրջ»: Հնարավոր է` «մադրիդյան սկզբունքների» մեջ կան հիշատակված այս համաձայնության տարրերը: Հատկանշական է, որ հենց 2005-2006թթ. ակտիվացավ Միջազ·ային ճ·նաժամային խմբի ·ործունեությունը, որի «կնքահայրերից» մեկն է Սթիվեն Մանը7:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան վերջին երկու համանախա·ահների ·ործունեության որոշակի դրվա·ների ներկայացումը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում նրանք իրա·ործում են ավելի մասշտաբային նախա·ծեր` կապված առաջին հերթին տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման և Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական առանցքի հզորացման հետ, ընդ որում` Ղարաբաղյան հիմնախնդիրն ամերիկյան շահերի` ամբողջ տարածաշրջանը շրջանցող երկար շղթայի ընդամենը մի առանձին օղակն է:

 

***

Վերոշարադրյալի հիման վրա փորձենք հասկանալ, թե ընդհանուր ·ծերով ինչ է «Հակամարտության խաղաղ կար·ավորման արդարացի և հավասարակշռված հիմնարար սկզբունքներ» անունը կրող փաստաթուղթը: Միանշանակ, այն նախկին առաջարկների տարբերակներից մեկն է, որոնք տեսանելի ապա·այում Լեռնային Ղարաբաղին քաղաքական անկախություն չեն խոստանում:

Ամենայն հավանականությամբ, կար·ավորման ճանապարհին կատարվելիք առաջին քայլը հայկական զորաբաժանումների հեռացումն է վերահսկող դիրքերից: Այլ խոսքերով` առաջարկվում է «ազատել» նախկին Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զան·ելանի, մասամբ Լաչինի և հնարավոր է` մասամբ նախկին Քելբաջարի շրջանները: Վերոնշյալ միավորների ընդհանուր մակերեսը ¥8810 քառ. կմ¤ Խորհրդային Ադրբեջանի տարածքի 10%-ից փոքր-ինչ ավելին է: Նշենք, որ Աղդամը և Ֆիզուլին ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվում են ոչ ամբողջությամբ:

Հավանաբար, այս ·ործընթացը ենթադրում է նաև Հակամարտության ·ծում միջազ·ային խաղաղարարների` որպես անվտան·ության երաշխավորի8  տեղակայումը:

Այս զիջմանն ի պատասխան` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, հավանաբար, կտրամադրվի պլեբիսցիտ անցկացնելու հնարավորություն: Արտասահմանյան քաղաքա·ետներն առանձնացնում են հանրաքվեի ¥ռեֆերենդումի¤ երկու տեսակ. պարտադիր և կամավոր ¥ֆակուլտատիվ¤, սակայն կիրառվում է նաև անմիջական ժողովրդավարության մի ձև ևս` պլեբիսցիտը: Որոշ երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, այն ռեֆերենդումի հոմանիշն է, սակայն դեպքերի մեծ մասում ունի իր առանձնահատկությունները9:

Դեռ 2006թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա·ահները հայտարարեցին, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավիճակի որոշման համար ապա·այում նախատեսվում է ռեֆերենդումի կամ համընդհանուր քվեարկության անցկացում, որի ժամկետը որոշված չէ: Կողմերը պատրավորվում են շարունակել բանակցություններն այդ ռեֆերենդումի անցկացման ժամկետի ու ձևաչափի որոշման համար»:

Մադրիդում առաջարկված փաստաթղթի կարևորա·ույն կետն է, հավանաբար, տեղահանվածների վերադարձը և անկախության ռեֆերենդումի անցկացումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև, հնարավոր է, հարակից շրջանների տարածքում: Մինչ այդ նույնպես խոսվել է այդ մասին ¥«Մոսկովյան պայմանավորվածություններ»¤, ընդ որում` ենթադրվում էր, որ ռեֆերենդումը կանցկացվի կար·ավորման առաջին փուլի իրականացման սկզբիցª 10-15 տարվա ընթացքում:

Մադրիդյան փաստաթղթի երկրորդ կետով, հավանաբար, նախատեսվում է հաղորդակցության ¥նախ և առաջª երկաթուղային¤ միջոցների ապաշրջափակում Ադրբեջանի և հնարավոր է` Թուրքիայի կողմից10:

Ամենայն հավանականությամբ, ներկայացված փաստաթուղթը նպատակ ունի նախանշել հիշյալ հիմնախնդիրների լուծման ուղե·իծ` առանց Լեռնային Ղարաբաղի կար·ավիճակի որոշակիացման: Համենայնդեպս, այդպես է երևում վերջին տարիների իրադարձությունների տրամաբանությունից, ինչպես նաև առանձին դիվանա·ետների կցկտուր հաղորդումներից: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական այս կամ այն կար·ավիճակի` փաստաթղթում ամրա·րման յուրաքանչյուր ձև կարող է կան·նեցնել առանց այդ էլ հազիվհազ ընթացող բանակցային ·ործընթացը, քանի որ դա հենց այն հարցն է, որի շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի չեն ·ալու: Դրա համար էլ այժմ առավել հաճախ է արծարծվում Ադրբեջանի կողմից ակտիվ մարտական ·ործողություններ վերսկսելու հեռանկարների հարցը:

 

 

Եվ այսպես անցած տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական ·երատեսչություններին հանձնվեց «Հակամարտության խաղաղ կար·ավորման արդարացի և հավասարակշռված հիմնարար սկզբունքներ» անվանումը կրող փաստաթուղթը: Հակամարտող կողմերի ղեկավարները սույն փաստաթղթի սկզբունքները չեն հրապարակում այն չափով, որ հնարավոր լինի որոշակի ենթադրություններ կազմել: Այնուամենայնիվ, մենք փորձեցինք ՙվերծանել»  փաստաթուղթի հնարավոր բովանդակությունը: Հակառակ նրա, որ միջնորդական առաքելությունն այն մատուցում է որպես միան·ամայն նոր Առաջարկ, կարծում ենք, որ հայեցակար·ային առումով «մադրիդյան սկզբունքները» նոր լինել չեն կարող:

 

 

 

 

 

1.  Նոր ծնունդ առնող Եվրամիության հիմքի առաջին քարը դրվել է Փարիզի և Բոննի ջանքերով, 1952թ., ածխի և պողպատի եվրոպական միավորման ստեղծմամբ: Չնայած այն բանին, որ այդ կազմակերպության հիմնադիրներն էին նաև Իտալիան և Բենիլյուքսի երկրները, սակայն ոչ ոք չի վիճարկում հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի վճռական դերը: Բերելով այս օրինակը` որպես տվյալ վեճի կարգավորման փուլային տարբերակի հիմնավորվածության նմուշ, միջնորդները, որպես կանոն, շրջանցում էին կարևորագույն մի նրբություն. այդ միավորումը ստեղծվել էր նույն` 1952թ. Լյուքսեմբուրգում Կոնրադ Ադենաուերի և Բեն Գուրիոնի միջև` հրեա փախստականներին Իսրայելում կյանքը դասավորելուն ուղղված ֆինանսական օգնություն տրամադրելու մասին առաջին համաձայնագրի ստորագրման գործընթացում: 1957թ. մարտի 25-ին, Հռոմի հայտնի պայմանավորվածությունների շրջանակներում, ստորագրվեցին համաձայնա•րեր Ատոմային էներգիայի գծով եվրոպական ընկերակցության և Եվրոպական տնտեսական ընկերակցության ստեղծման մասին: Հենց դրանք էլ նշանավորեցին Եվրոպական միության փաստացի ծնունդը: Սակայն ֆրանս-գերմանական հաշտության գագաթնակետը դարձավ 1963թ. հունվարի 22-ին ստորա•րված Ելիսեյան համաձայնագիրը:

2.  Սաարը Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից շարունակաբար վիճարկվող տարածք է: Առաջին համաշխարհային պատերազմից և Վերսալի պայմանագիրն ուժի մեջ մտնլուց հետո Սաարը, որ հարուստ է ածխահանքերով և պողպատաձուլական գործարաններով, 1920թ. անջատվեց Գերմանիայից և դրվեց Ազգերի լիգայի հովանավորության տակ: 1935թ. երկրամասի բնակչությունը ձայների մեծամասնությամբ (ավելի քան 90%) արտահայտվեց Սաարը Գերմանիայի կազմում ընդգրկելու օգտին: Նման բան կատարվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Ֆրանսիան, որպես օկուպացիոն տերություն, Սաարն անջատեց Գերմանիայից: 1955թ. հանրաքվեի ընթացքում Սաարի բնակիչները ձայների մեծամասնությամբ կրկին արտահայտվեցին Գերմանիային միանալու օգտին: Այս անգամ Փարիզն ընդառաջ գնաց սաարցիների կամարտահայտությանը, և հենց այդ գործոնն էլ կարևորագույն ուղենիշ դարձավ ֆրանս-գերմանական հաշտության ճանապարհին 1957թ. հունվարի 1-ին: Սաարը պաշտոնապես մտավ ԳՖՀ-ի կազմի մեջ: Մեկնաբանների մեծ մասի հավաստամամբ, եթե Ֆրանսիան չհարգեր Սաարի բնակչության կամարտահայտությունը, ապա Ելիսեյան համաձայնագիրը կարող էր և ընդհանրապես չլինել պատմության մեջ:

3.  Միակ բացառությունը կարելի է համարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շվեդ խորհրդարանական Գորան Լենմարկերի զեկույցը, ով ԵԱՀԿ ԽՎ նախագահի` Ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչն էր: 2005թ. հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստում (Վաշինգտոնում) նա նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման լավագույն միջոց կարող է լինել նրա միավորումը Հայաստանի հետ»: Նա իր զեկույցում խորհուրդ էր տվել նաև ստեղծել «Արդարություն և հաշտություն» հանձնաժողով, որը «կփնտրի պատմական ճշմարտությունը, սակայն դա կարելի կլինի անել միայն օկուպացված տարածքների ազատագրումից և հարկադրված վերաբնակների վերադարձից հետո»: Այսպիսով, Լենմարկերը հանդես եկավ որպես «Կարգավիճակ տարածքների դիմաց» տարբերակի ջատագով: Որոշ դիտորդներ շտապեցին նշել, որ շվեդ խորհրդարանականի այս դիրքորոշումը հենվում էր նրա ազգային պատկանելության վրա և ընկալվում էր Ալանդյան կղզիների շվեդ բնակչության` Շվեդիայի կազմ վերադառնալու ձգտման համատեքստում:

4.  Ալանդյան կղզիներ (Ահվենանմա) - արշիպելագ Բալթիկ ծովում, անմիջապես Բոտնիկական ծովածոցի մուտքի մոտ, զբաղեցնում է 1.5 հազար քառ. կմ տարածք: Այն բաղկացած է մեկ մեծ (Ֆաստա Ալանդ, մակերեսը` 650 քառ. կմ) և ավելի քան 6.5 հազար փոքր կղզիներից: Քաղաքական առումով արշիպելագը Ֆինլանդիայի մի մասն է, որ Շվեդիայից բաժանվում է Սեդրա Կվարկեն նեղուցով: Ալանդյան կղզիների բնակիչները շվեդ են, նրանց թիվն ավելի քան 25 հազար մարդ է: 19-րդ հարյուրամյակում արշիպելագն ամբողջ Ֆինլանդիայի հետ միասին մտնում էր Ռուսաստանի կայսրության կազմի մեջ: 1917թ. հեղափոխությունից և Ռուսաստանի խորհրդայնացումից հետո Ֆինլանդիան հայտարարեց իր ինքնիշխանության մասին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո դիմեց Ազգերի լիգա` իր անկախությունը ճանաչելու խնդրանքով: Այդ ժամանակ էլ Ալանդյան կղզիների շվեդ բնակչությունը փորձեց օգտագործել ինքնորոշման սեփական իրավունքը և արդեն իր հերթին դիմեց Լիգային` պահանջելով արշիպելագը մտցնել Շվեդիայի կազմի մեջ: 1921թ. Ազգերի լիգան քննարկեց այս հարցը և ընդունեց վերջնական որոշում` «Ալանդները թողնել Ֆինլանդիայի կազմում` նրանց տրամադրելով ինքնակառավարման ինքնատիպ մոդել` խորհրդարան, կոմունաներ և այլն»:

5.  1997թ. հուլիսից «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համընդգրկուն համաձայնագիրը», մասնավորապես, նախատեսում էր հետևյալը.

-      Լեռնային Ղարաբաղը կունենա իր սեփական Սահմանադրությունը` ընդունված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, հանրաքվեով: Սահմանադրությունը կներառի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը, սույն փաստաթղթի հիման վրա, ինքնորոշման ձևի մասին: Ադրբեջանը համապատասխանաբար փոփոխություններ է մտցնում իր Սահմանադրությունում` այդ համաձայնությունները ներառելու համար: Լեռնային Ղարաբաղը կունենա իր սեփական դրոշը, զինանշանը և օրհներ•ը:

- Լեռնային Ղարաբաղի տարածքում գործում են Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունն ու օրենքները: Ադրբեջանի օրենքները, կանոնները և գործադիր որոշումները կիրառելի են Լեռնային Ղարաբաղի տարածքում, եթե չեն հակասում վերջինի Սահմանադրությանը և օրենքներին:

-      Լեռնային Ղարաբաղն ինքնուրույն կազմավորում է իր օրենսդիր, գործադիր և դատական մարմինները:

-      Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ընտրում է ներկայացուցիչներ Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցում է Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

-      Լեռնային Ղարաբաղն իրավունք կունենա տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և հումանիտար հարցերի ոլորտում անմիջական արտաքին կապեր հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` արտասահմանում համապատասխան ներկայացուցչության միջոցով: Լեռնային Ղարաբաղի քաղաքական կուսակցությունները իրավունք կունենան կապեր հաստատել այլ երկրների քաղաքական կուսակցությունների հետ:

-      Լեռնային Ղարաբաղը կլինի ազատ տնտեսական գոտի արտարժույթի ազատ շրջանառությամբ:

-      Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային գվարդիա և Ոստիկանական ուժեր: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն իրավունք կունենան ծառայել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

-      Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք ոչ այլ կերպ, քան Լեռնային Ղարաբաղի իշխանությունների թույլտվությամբ:

-      Լեռնային Ղարաբաղի բյուջեն կազմվում է սեփական ռեսուրսների հաշվին գոյացող մուտքերից: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կխրախուսի և կերաշխավորի ադրբեջանական և օտարերկրյա անձանց ու ընկերությունների կապիտալ ներդրումները:

-      Լեռնային Ղարաբաղը բազմէթնիկ բնույթ ունի. յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օ•տա•ործել իր ազգային լեզուն բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական դեպքերում:

Չնայած Լեռնային Ղարաբաղի ժողորդին բազմաթիվ իրավունքներ էին տրվում (ընդ որում` հատուկ դրույթով սահմանվում էր, որ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սույն Համաձայնագրի երաշխավորն է հանդիսանում»), սակայն կարևորա•ույն հարցը վճռվեց հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

I.     Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախատելիության ընդունում հակամարտության բոլոր մասնակիցների կողմից:

II.   Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում:

III.  Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կունենան Ադրբեջանի անձնագրեր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով:

6.  Կարևոր ենք համարում անդրադառնալ նաև դիվանագետի քաղաքական կարիերայի այլ դրվա•ներին. պատահական չէ, որ 2004թ. ամերիկյան Պետքարտուղարության կողմից հենց նա է ուղարկվել ԵԱՀԿ Մինսկի խումբ: Գարծընթացն ըստ պատշաճի հասկանալու համար հարկ է կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք սերտորեն կապված են այսպես կոչված ճգնաժամային մենեջմենթի խմբերի գործունեության հետ: Սթիվեն Մանն այսպես կոչված «կրիզիսային խմբերի» «կնքահայրերի» կլանին է պատկանում: Այդ խմբերից մեկն էլ սկսեց զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ: Ճգնաժամային մենեջմենթի խմբերն առաջացել են անցյալ դարակեսին, սակայն սոցիալիստական ճամբարի նշմարվող փլուզման (1980-ական թթ. կեսերին) համատեքստում մշակեցին իրենց գործունեության նոր ռազմավարություն: Շատ շուտով պարզ դարձավ, որ այդ խմբերը զբաղվում են ոչ թե կարգավորմամբ, այլ ճգնաժամեր սարքելով, ընդ որում` հենց «քաոս ստեղծելու» նպատակով: Դեռ 1984թ. ԱՄՆ-ում Պենտագոնի և Պետքարտուղարության հովանու ներքո ստեղծվեց Սանտա Ֆե ինստիտուտը: Դրա հիմնադիրներից մեկը դարձավ հայտնի ֆիզիկոս, քվարկերի տեսության հեղինակ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մյուրեյ Գել-Մանը: Աշխատակիցների կազմում հավաքվել էին գիտնականներ, դիվանագետներ, պաշտոնաթող զինվորականներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Այս ինստիտուտի` հայտնի մասոնական «Կարգուկանոն քաոսի միջոցով» կարգախոսի ջատագովի, տեսական հիմքը դարձան Իլյա Պրիգոժինի («Կարգուկանոն քաոսից»), Միտչել Ուոլդրոփի («Բարդություն. նոր գիտություն կարգուկանոնի և քաոսի սահմանագծին») և Սթիվեն Լևինի («Բարդություն. կյանքը քաոսի եզրին») աշխատությունները: Սանտա Ֆե ինստիտուտը կանոնավորապես գիտաժողովներ է անցկացնում, ընդ որում` ինչպես բաց, այնպես էլ փակ աշխատակարգով: 1996թ. գիտաժողովներից մեկում, հիմնական զեկուցողների շարքում էր Սթիվեն Մանը, հյուրերի թվում էին Մյուրեյ Գել-Մանը, Զբիգնև Բժեզինսկին, Կառլ Բիլդերը, Ջեյմս Ռոզենաուն, Ռոբերտ Մաքսֆիլդը, Ալան Բայերհենը: Սթիվեն Մանի զեկույցի վերնագիրն էր «Ռեակցիա քաոսին»:

«Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, որտեղ անկանխատեսելի փոխակերպումները հանգեցնում են միջազգային իրադրության մշտական փոփոխությունների, այն դեպքում, երբ ամբողջ համակարգը պահպանում է հաստատունության զարմանալի աստիճան,-  այն ժամանակ հայտարարեց Մանը: - Գլոբալ կրիտիկականության հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ նախադրյալները. տրանսպորտի արդյունավետ մեթոդներ, զանգվածային արտադրության արդյունավետ մեթոդներ, տնտեսական մրցակցության մեծ ազատություն, գաղափարախոսությանը փոխարինող տնտեսական ստանդարտների բարձրացում, արդյունավետ զանգվածային հաղորդակցություն և ռեսուրսային պահանջմունքների ավելացում: Մենք պետք է բաց լինենք կրիտիկականությունն ուժեղացնելու և գործադրելու հնարավորության առջև, եթե դա համապատասխանում է մեր ազգային շահերին: Իրականում, հասկանում ենք դա, թե ոչ, մենք արդեն միջոցներ ենք ձեռնարկում քաոսի խորացման համար, երբ աջակցում ենք նոր երկրներում ժողովրդավարությանը և շուկայական բարեփոխումներին, երբ զարգացնում ենք զանգվածային լրատվամիջոցները մասնավոր հատվածի միջոցով»:

Անհրաժեշտ է նշել, որ Մանն ուղղակիորեն խոսում է «կրիտիկականության ուժեղացման և գործադրման» ու «քաոսի ստեղծման» մասին` որպես «ԱՄՆ ազգային շահերի ապահովման գործիքների»: Ընդ որում` որպես հակառակորդի «խոսքի ստեղծման» մեխանիզմներ նա նշում է «աջակցությունը ժողովրդավարությանն ու շուկայական բարեփոխումներին» և «գաղափարախոսությանը փոխարինող տնտեսական ստանդարտների ու ռեսուրսային պահանջմունքների բարձրացումը»: Մանի հավաստմամբ` «կրիտիկականության ուժեղացման դրությունը» ձեռք է բերվում ի հաշիվ ` «ա) ազատական ժողովրդավարության աջակցության, բ) շուկայական բարեփոխումների աջակցության, գ) տնտեսական ստանդարտների բարձրացման, դ) գաղափարախոսության դուրսմղման, ե) մասնավոր արտահամակարգային ԶԼՄ աջակցության»: Այս բոլոր գործընթացների զուգահեռ զարգացման արդյունքում է ստեղծվում քաոսը, որն անհրաժեշտ է այս կամ այն էթնոքաղաքական կազմավորման կամ տարածաշրջանի նկատմամբ լիակատար տիրապետություն հաստատելու համար: Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացված քաղաքական գործիչը, որպես ամերիկյան համանախագահ, խնդրի լուծումը (Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի) տեսնում էր «Կարգուկանոն քաոսի միջոցով» տեսության պրիզմայի միջով: Այս իրողությունները նկատի ունենալով` սկզբից ևեթ պետք էր ձերբազատվել «հիմնախնդրի արդարացի լուծման» ամեն տեսակ ակնկալիքներից:  

7.  2005թ. տարածաշրջանում էր գտնվում Ճգնաժամերի կանխման միջազգային խումբը (ՃԿՄԽ)` դրա փոխնախագահ Ալեն Դելետրոզի գլխավորությամբ, որն էլ հրապարակեց խմբի մոտեցումների հիմնական վեկտորը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նախնական փուլի նկատմամբ. «Հայկական կողմը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի վերահսկվող տարածքները և դադարեցնի օկուպացված տարածքներում իրականացվող նախագծերը: Սկզբում պետք է ազատագրվեն ադրբեջանական յոթ օկուպացված շրջանները, վերադառնան փախստականները, և հետո միայն կարելի կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը կարող է որոշվել 10-15 տարվա ընթացքում: Իսկ հակամարտության գոտում անվտանգության ապահովումն ամենից նպատակահարմար կլինի հանձնել միջազգային խաղաղարար ուժերի վարմանը»: Նշենք, որ այս խմբի հանձարարականները միշտ քաղաքականապես պահանջված են, ինչի մասին վկայում է Սթրոբ Թելբոթի խոստովանությունը. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը լինելով` ես օգտվել եմ ՃԿՄԽ արտադրանքից: Խմբի պատրաստած զեկույցները և վերլուծական հետազոտությունները, որպես կանոն, այնպիսի ինֆորմացիա են պարունակում, որն անհնար է ստանալ այլ աղբյուրներից: Ուստի, զարմանալի չէ, որ նրա խորհուրդները հաճախ տեղ են գտել մեր կողմից վերջնական քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում»: 2005թ. սեպտեմբերի 14-ին ՃԿՄԽ-ն հրապարակեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի (Viewing the Conflict from the Ground) ամբողջական տեքստը. «Լեռնային Ղարաբաղը ձգտում է անկախության և ինքնիշխան պետություն կառուցելու իր կարողությունը փաստարկում է ժողովրդավարական ձևով ընտրված և պետականության պայմաններին ու չափորոշիչներին համապատասխանող կառավարության առկայությամբ: Սակայն միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, և որը դեռևս զգալիորեն կախված է Հայաստանից, ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական գոյատևման հարցերում: Ենթադրաբար նրա բանակի մոտ կեսը կազմում են ՀՀ քաղաքացիները, և Երևանն է ապահովում ԼՂ բյուջեի 50%-ը «միջպետական վարկի» միջոցով, որը, ամենայն հավանականությամբ, անհատույց է և դժվար թե երբևէ կմարվի: Ադրբեջանցիները չեն մասնակցում նրա քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական ինստիտուտների աշխատանքին, դրանք մոնոէթնիկ են: Լեռնային Ղարաբաղը երկրագնդի վրա առավել ռազմականացված հասարակություններից մեկն է: Իրենց հիմնարար` սեփական տները վերադառնալու իրավունքից զրկված ավելի քան կես միլիոն ադրբեջանցիներ, որ տեղահանվել են ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ հարակից յոթ շրջաններից, դեռևս մեծ կախվածության մեջ են գտնվում ադրբեջանական պետությունից` առանց հստակ պատկերացում ունենալու իրենց ապագայի վերաբերյալ... Շատ ու շատ գործոններից պատմական, ժողովրդագրական, աշխարհագրական, տնտեսական, ելնելով` հակամարտության գոտում և հարակից տարածքներում ապրող ադրբեջանցիներն ու հայերը կախված են միմյանցից: Այնուամենայնիվ, նրանք խորապես տարանջատված են փոխադարձ անվստահությամբ, իսկ անցած տարիների ընթացքում ոչինչ չի արվել նրանց հնարավոր հաշտությանը պատրաստելու համար: Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն, ընդ որում` ԼՂ ո´չ մեկ, ո´չ մյուս համայնքները պատրաստ չեն համաձայնության գալ հակամարտության կարգավորման քայլերի շուրջ, որոնք ներկայում քննարկվում են ԱՀ և ՀՀ ԱԳ նախարարների կողմից` ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Միմյանց դեմոնացումը, ինչպես նաև աճող ռազմական ծախսերը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացող դեպքերը` այս ամենը չարագուշակ հատկանիշ են այն բանի, որ հակամարտության խաղաղ լուծման համար թողնված ժամանակը սպառվում է...»:

8.  Խաղաղության պահպանման առաքելությունը հիմնում է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Դրա համար նա հաստատում է առաքելության մանդատը, որը ներկայացնում է իր առջև դրված խնդիրների նկարագրությունը: Ցանկացած նոր խաղաղարար առաքելության հիմնման, մանդատի փոփոխության կամ անձնակազմի թվաքանակի ավելացման համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններից 9-ի հավանությունը: Այնուամենայնիվ, եթե ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից (Չինաստան, ՌԴ, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա) որևէ մեկը նման առաջարկությանը դեմ քվեարկի, այն չի ընդունվի: 1948թ. ի վեր իրականացվել է խաղաղության պահպանման ավելի քան 60 գործողություն: Ներկայումս ՄԱԿ ռազմական առաքելություններ են գործում 16 երկրներում (Հնդկաստան և Պակիստան` 1949-ից, Կիպրոս` 1964-ից, Կոսովո` 1999-ից, Եթովպիա և Էրիթրեա` 2000-ից, Սուդան` 2005-ից և այլն): Հարկ է նշել, որ ի տարբերություն թվարկված դեպքերի` ՄԱԿ ԱԽ-ը ոչ մի դեր չի խաղացել ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զինադադար հաստատելու գործում: Այդ գործառույթն իրականացրել է ԼՂՀ պաշտպանության բանակը` անվտանգության գլխավոր երաշխավորը հակամարտության գոտում:

9.  Ռեֆերենդումը պլեբիսցիտից տարբերվում է նրանով, որ քվեարկությունն անցկացվում է բնակչության ակտիվ մասի պահանջով` շարադրված համապատասխան հանրագրում: Ինքնակառավարման մարմինների դերը միայն դրա կազմակերպման մեջ է: Իսկ պլեբիսցիտը նշանակվում է ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ. ժողովրդին պասիվ դեր է հատկացվում: Ռեֆերենդումի առանձնահատկությունն այն է, որ քվեարկման դրվող հարցը կամ օրենսդրական կարգի այս կամ այն նախաձեռնությունը նախնական քննարկման է ենթարկվում ժողովրդական ներկայացուցիչների կողմից և նրանց թույլտվությամբ ներկայացվում է ժողովրդի հավանությանը: Իրավաբանական հանրագիտարանը պլեբիսցիտը սահմանում է որպես բնակչության հարցում, որն անցկացվում է, որպես կանոն, համապատասխան տարածքի ճակատագրի հիմնախնդիրների շուրջ: Այնուհետև նշվում է, որ ձևական-իրավաբանական տեսակետից պլեբիսցիտի անցկացման արարողակարգը, անկախ նրանից, թե ինչ հարց է լուծվում, չի տարբերվում ռեֆերենդումի արարողակարգից: Այսպիսով, պլեբիսցիտը և ռեֆերենդումը տարբերվում են ընդունվող որոշումների իրավական հետևանքներով: Ռեֆերենդումով ընդունված որոշումը պարտադիր բնույթ է կրում, պլեբիսցիտով ընդունվածը` հանձնարարական:

Այլ խոսքերով` Պլեբիսցիտը ռեֆերենդումից տարբերվում է նրանով, որ նրա արդյունքներն օրենքի ընդունման հիմք չեն հանդիսանում, այն դեպքում, երբ ռեֆերենդումը ենթադրում է պարտադիր օրենսդրական որոշում ըստ նրա արդյունքների: Միջազգային հարաբերություններում ավելի հաճախ կիրառվում է օտար տարածքների բռնի անջատման կամ միավորման դեպքում` պետական պատկանելության վերաբերյալ ժողովրդի կամքը պարզելու համար: Ամենայն հավանականությամբ, ՙՀակամարտության խաղաղ կաավորման արդարացի և հավասարակշռված հիմնարար սկզբունքները» Լեռնային Ղարաբաղում նախատեսում են հենց պլեբիսցիտ անվանել:

10.  Անկարան և Բաքուն իրենց իրականացրած շրջափակումը փաստարկում են ՙհայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացմամբ», չնայած նույնիսկ նրան, որ այդ «հիմնավորումը» հերքվում է ժամանակագրորեն: Այն սկսվել է 1989-1990թթ., երբ ռազմական գերազանցությունն Ադրբեջանինն էր:

Ադրբեջանն իր պարտադրած պատերազմի պահին ուներ չորս երկաթուղային ելք դեպի արտաքին աշխարհ. Բաքու-Դիվիչի-Հուդաթ-Դերբենտ, Բաքու-Քյուրդամիր-Եվլախ-Գյանջա-Աղստաֆա-Թբիլիսի, Բաքու-Կազը Մահոմեդ-Ալի Բայրամլի-Լենքորան-Աստարա, Բաքու-Ալի Բայրամլի-Զանգելան-Ջուլֆա:

1980-ական թթ. վերջին Ադրբեջանը դաժան շարջափակում սկսեց` կտրելով հիմնականում իր տարածքով անցնող գլխավոր տարածաշրջանային մայրուղիներից մեկ միասնական երկաթուղային տարածքում ներգրավված հետևյալ հայկական ելքերը. Իջևան-Աղստաֆա, Կապան-Զանգելան, Մինջիվան-Մեղրի, Իլիչևսկ-Արարատ:

Արժե ընդգծել, որ ներկայումս ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքը (Զանգելան, Կուբաթլի, Ջեբրայիլ, Ֆիզուլի), որով անցնում են դեպի Հայաստան տանող ճանապարհները, շրջափակվեց ոչ թե «1993-1994թթ. հայկական ագրեսիայի» արդյունքում, այլ դեռևս խորհրդային շրջանում, երբ այդ հողերն ամբողջովին վերահսկվում էին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կողմից: Շրջափակումը չհանվեց նաև Ադրբեջանի անկախացումից հետո: Ավելի քան չորս տարի, երբ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր հակառակորդի հրե օղակի մեջ, իսկ ակտիվ մարտական գործողությունները մղվում էին ՀՀ տարածքում (գնդակոծվում էին ոչ միայն գյուղերը, այլև Կապան, Գորիս, Ճամբարակ, Իջևան, Նոյեմբերյան շրջկենտրոնները), հայկական ճանապարհների շրջափակումը ադրբեջանական ռազմական գործողությունների անքակտելի մասն էր: Ներկայումս Հայաստանը Եվրախորհրդի միակ անդամն է, որ շրջափակված է ԵԽ երկու այլ անդամների կողմից: Դեպի հյուսիս ուղղությամբ (Ռուսաստան) Հայաստանի երկաթուղային ելքը շրջափակված է արդեն վրաց-աբխազական դիմակայության պատճառով:

Share    



Գնահատում

Ինչպե ՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am