Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հունիս 2008, N 3

ՍԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Թարգմանություն ռուսերենից

10 օգոստոսի, 1920թ.

 

Մեկ կողմից

Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան,

որոնք սույն պայամանագրում նշված են որպես Գլխավոր դաշնակից տերություններ,

Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետությունը և Չեխոսլովակիան,

որոնք վերոհիշյալ Գլխավոր տերությունների հետ կազմավորում են դաշնակից տերություններ,

և մյուս կողմից

Թուրքիան,

Նկատի առնելով, որ Օսմանյան կայսերական կառավարության խնդրանքով Գլխավոր դաշնակից տերությունները 1918թ. հոկտեմբերի 30-ին Թուրքիային տվել են զինադադար, որպեսզի հնարավոր դառնա Հաշտության պայմանագրի կնքումը.

Նկատի առնելով, որ դաշնակից տերությունները հավասար չափով են ցանկանում, որպեսզի հաստատուն և տևական խաղաղությամբ փոխարինվի Թուրքիայի դեմ պատերազմը, որի մեջ  նրանցից մի քանիսը հաջորդաբար ուղղակի կամ անուղղակի են ներգրավվել և որի սկզբնապատճառը եղել է 1914թ հուլիսի 28-ին նախկին Սերբիայի Կայսերական և Արքայական Ավստրո-Հունգարական կառավարության կողմից պատերազմի հայտարարումն ընդդեմ Թուրքիայի և 1914թ. հոկտեմբերի 29-ին դաշնակից տերությունների դեմ Թուրքիայի սկսած և Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կողմից ղեկավարվող թշնամական գործողությունները…

 

Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվել են…

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Բարձր պայանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը, և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տերիտորիայի նկատմամբ:

Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (Ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:

Հաջորդ կոնվենցիաները կկարգավորվեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով և որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա` Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ:

Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

 

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am