Հունիս 2008, N 3
Դեսպանի խոսքը. Լոնդոն-Երեվան
Չարլզ Լոնսդեյլ, ՀՀ-ում Բրիտանիայի եվ Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Արտակարգ եվ լիազոր դեսպան
Մեզ անհանգստացնում է հայ հասարակության բևեռացումը, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել մասնատվածության վերացմանը հանուն Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ լուրջ խնդիրների լուծման:
Մենք ողջունում ենք կառավարության մտադրությունը և առաջին քայլերը շտապ բարեփոխման կարիք ունեցող ոլորտներում «ներառյալ կոռուպցիան« մաքսային և հարկային համակարգերը« դատական համակարգը » ինչպես նաև տնտեսության որոշ բնագավառներում մրցունակության խթանման անհրաժեշտությունը:
Մենք նաև նշում ենք ընտրություններից և մարտի 1-ի իրադարձություններից հետո ծագած լուրջ քաղաքական հարցերի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը£ Օրակարգում է մնում մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը« ինչն առաջ կբերի հայ հասարակության վստահությունը և լիովին կպատասխանի մարտի 1-ից հետո բարձրացված հարցերին: Մենք կոչ ենք անում կառավարությանը հասնել նրան« որ հավաքների ազատության մասին փոփոխված օրենքն իրականացվի այնպես« որ այդ իրավունքը հասանելի լինի բոլորինը: Մեզ լրջորեն անհանգստացնում է այն « որ շարունակում են կալանվել» դատական հետապնդման ենթարկվել և վախեցվել ընդդիմության ակտիվիստները:
Մենք կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին, ինչպես նաև հասարակության այլ խմբերին գործել օրենքի շրջանակներում: Սակայն նրանք պետք է ազատ հավաքվելու և իրենց կարծիքն անարգել արտահայտելու հնարավորություն ունենան: Մենք կոչ ենք անում ընդդիմադիր խմբերին հնարավորինս կառուցողական փոխհամագործակցություն ծավալել կառավարության հետ և խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հայ հասարակության հետագա բևեռացման:
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեծ տերություններ են« նրանք եվրոպական ժողովրդավարական ավանդույթների կրողներ են: Սակայն հայ իրականության մեջ ստեղծված իրավիճակին տված նրանց գնահատականում մենք տարբեր մոտեցումներ ենք տեսնում: Օրինակ « պաշտոնական Վաշինգտոնի համաձայնª հայրենական քաղաքականության այնպիսի խորշելի կերպարներ » ինչպիսիք են Մանվել Գրիգորյանը և նրա նմանները « այլախոհ են համարվում » համարյա թե խղճի բանտարկյալներ: Ինչպե±ս եք վերաբերվում մեր երկրի հանդեպ այդքան կանխակալ մոտեցմանը « և արդյո±ք այն ընդհանրապես կանխակալ է£
Ինչպես վերն ասվեց « մեզ անհանգստացնում է քաղաքական իրադրությունը Հայաստանում « և մենք կոչ ենք անում Հայաստանին ընթանալ ժողովրդավարական ուղիով ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վերջերս կայացած ընդտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:
Ծանր քրեական հանցագործություններ կատարածները պետք է պատասխան տան դատարանի առջև: Բայց գործընթացը պետք է թափանցիկ լինի
«արդարացի և նպատակահարմար: Մենք և ուրիշները մտահոգ ենք նրանով «որ մարդկանց ձերբակալում են և հետապնդում« ինչպես թվում է» քաղաքական պատճառներով:
Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի խոսքերը 1609 բանաձևի կետերի կատարման վերաբերյալ ստանձնած պարտականությունների մասին և նրա մեկնաբանությունն առ այն« որ այդ քայլերն անհրաժեշտ են Հայաստանին: Ինչպես արդեն նշվել է ԵԽԽՎ¬ում« հայկական կառավարությունը բարձրացված խնդիրների լուծման որոշ քայլեր է ձեռնարկել» բայց դրանց իրականացման հարցն առանցքային է մնում« և որոշ հարցեր դեռ պետք է լուծել:
Ինչպես ժամանակին նշել է հայկական կառավարությունը« Կոսովոն չի կարող որպես նախադեպ դիտարկվել Լեռնային Ղարաբաղի համար£ Մենք կաջակցենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման յուրաքանչյուր մեխանիզմի « որն ընդունելի կլինի կողմերի համար» և որն իրական հնարավորություն կապահովի շարունակական քաղաքական կարգավորման համար£ Մենք պաշտպանում ենք հակամարտության լուծումը միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա« ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը« և մենք պաշտպանում ենք Ադրբեջանի անկախությունը» ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ խարտիայի և ԵԱՀԿ սկզբունքների համապատասխան:
Մեծ Բրիտանիան ու Հայաստանն արդեն բավական լավ ու ակտիվ հարաբերություններ ունեն« բայց մենք« իհարկե» կուզեինք հետագայում ավելի զարգացնել դրանք£ Մենք և Բրիտանական խորհուրդը ներկայումս համագործակցում ենք հայկական կառավարության ու ժողովրդի հետ բավական լայն ընդգրկում ունեցող ոլորտներումª ներառյալ պաշտպանական ոլորտը« պետական կառավարման բարեփոխումը « քաղաքական զարգացումը» անգլերենի ուսուցման օժանդակությունը» մասնագիտական վերապատրաստումը« էկոլոգիան£ Թեև մեր Միջազգային զարգացման նախարարության ¥DFID¤ միջոցով ցուցաբերվող օժանդակությունն այս տարի ավարտվում է« մենք կշարունակենք երկկողմանի մի շարք ծրագրեր և կշարունակենք Հայաստանին ցուցաբերել էական օժանդակություն մեր բազմակողմ դոնորների« ինչպիսին է «ասենք «Եվրահանձնաժողովը» հանգանակությունների միջոցով:
Մենք ամեն կերպ կնպաստենք Բրիտանիայի հետ կապերի զարգացմանը բոլոր մակարդակներում« ներառյալ ավելի սերտ առևտրային կապերը» և հույս ունենք նաև ընդլայնել մշակութային փոխանակությունը: