Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Հուլիս 2008, N 4

Հետահայաց. հուլիս


9 հուլիսի
ՀՀ ԳԽ որոշումը Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պայքարը ազգային-ազատագրական շարժում ճանաչելու մասին:
1. Լեռնային Ղարաբաղում ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակել որպես ցեղասպանության քաղաքականություն` ուղղված հայ ժողովրդի դեմ:
2. Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությունը համարել հարկադրական միջոց` ԽՍՀՄ և Ադրբեջանի սպառնալիքի կանխման նպատակով, զինված ինքնապաշտպանության մասնակիցներին համարել պարտիզաններ, որոնց իրավունքները պաշտպանված են 1949թ. Ժնևի կոնվենցիայով և 3.06.1977թ. լրացուցիչ արձանագրությամբ:
3. Հայ ժողովրդի պայքարը Լեռնային Ղարաբաղում ճանաչել ժողովրդի ազգային-ազատագրական շարժում` հանուն իր ինքնիշխան իրավունքների:
4. Դիմել միջազգային կազմակերպություններին, միութենական հանրապետություններին, ՄԱԿ պետություններին` Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ճանաչելու նպատակով, իսկ նրա ղեկավար մարմինը` Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը, ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և նրան ցուցաբերել համապատասխան օգնություն ու աջակցություն:

16 հուլիսի
ՀՀ ԳԽ հայտարարությունը ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնության մասին.
1. ՀՀ ԳԽ-ն պաշտպանում է ԼՂԻՄ աշխատավորների լիազոր ներկայացուցիչների 1991թ. մայիսի 16-ի հայտարարությունը, որում իշխանության մարմինները պատրաստակամություն են հայտնում քաղաքական բանակցություններ սկսել ադրբեջանական իշխանությունների հետ և փոխզիջումային լուծումներ փնտրել ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
2. Հավանություն է տալիս ԼՂԻՄ աշխատավորների լիազոր ներկայացուցիչների` մարզում սահմանադրական կարգի վերականգնման մասին ԽՍՀՄ նախագահ Մ.Ս. Գորբաչովին 1991թ. հունիսի 29-ին ուղղված նամակում ներկայացված ծրագրին:
3. Ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնությունը արձագանք չի գտել միութենական ու ադրբեջանական իշխանությունների կողմից, ինչն իրավիճակի նոր սրման պատճառ է հանդիսացել:

16 հուլիսի
ՀՀ Նախարարների խորհուրդն ընդունում է «Ադրբեջանական ԽՍՀ-ից հարկադրաբար հեռացած քաղաքացիների բնակարանների և ունեցվածքի փոխհատուցման ու նրանց մշտական բնակավայրերում տեղավորելուն ուղղված հետագա միջոցառումների մասին» N459 որոշումը:
 
1992Թ.

5 հուլիսի
 ԼՂՀ ներկայացուցիչներն, ի նշան բողոքի, լքում են ԵԱՀԽ խորհրդակցությունը, քանի որ ԵԱՀԽ-ն չէր դատապարտել ադրբեջանական ագրեսիան ու չէր որոշել ԼՂՀ կարգավիճակը բանակցային գործընթացում:

8 հուլիսի
ՀՀ ԳԽ որոշումը. «Անընդունելի համարել ցանկացած միջազգային փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կնշվի Ադրբեջանի կազմում»:

9 հուլիսի
Ադրբեջանական ավիացիան (СУ-25) ռմբահարում է Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների մի շարք խաղաղ բնակավայրեր:

15 հուլիսի
ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատներն ազատագրում են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ հայկական գյուղը, որը հուլիսի 12-ին, լայնածավալ հարձակման արդյունքում, գրավվել էր ադրբեջանական բանակի կողմից:

20 հուլիսի
Օդային հարձակում Ստեփանակերտի վրա СУ-25 ու МиГ-25 ադրբեջանական գրոհայիններով: Արձակվել է ավելի քան տասը չկառավարող ռեակտիվ արկ: Կան վիրավորներ և ավերածություններ:

26 հուլիսի
Ամիրանլարում գտնվող ադրբեջանական հենակետից զանգվածային հրետակոծության է ենթարկվում Մարտունու շրջկենտրոնը: Գյուլափլիի ադրբեջանական հենակետերից հրթիռահրետակոծման են ենթարկվում Նորաշեն և Կացի գյուղերը:

31 հուլիսի
ԼՂՀ պատվիրակությունը Հռոմ` ԵԱՀԽ խորհրդակցության է մեկնում «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների» կարգավիճակով` մասնակցելու Մինսկի խմբի աշխատանքների 4-րդ ռաունդին:

1993Թ.

1 հուլիսի
«Վաշինգտոն պոստ» թերթի հաղորդագրությունը.
«Ադրբեջանում տիրող քաոսը կարելի է համեմատել միայն 19-րդ դարի քաղաքացիական պատերազմների հետ, երբ բոլորը կրակում են բոլորի վրա... Ադրբեջանցիներն իրար էին ուտում հայերից պարտվելու պատճառով...»:

4-5 հուլիսի
Ղարաբաղի պաշտպանության բանակի հակահարձակումը: Լիովին ոչնչացվեցին հակառակորդի ռազմակայաններն Ադրբեջանի Աղդամի շրջանում: Ադրբեջանցիներն ունեցան ավելի քան 100 սպանված զինվորի, 1 ինքնաթիռի, 1 տանկի, 4 հրետանային զենքի և «Գրադ» կայանքի կորուստ:

14 հուլիսի
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Մինսկի կոնֆերանսի ղեկավար Մարիո Ռաֆայելիի ԼՂ կատարած այցի արդյունքների մասին. «Մենք չենք կարող դուրս բերել զորքերը Քելբաջարից` ի վնաս մեր հանրապետության բնակչության անվտանգության...»:

21 հուլիսի
Հայաստանի ՊԱԿ նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը:

27 հուլիսի – 8 օգոստոսի
Մինսկի խումբը Հռոմում, լրիվ կազմով, ընդունում է «ՄԱԿ ԱԽ 822 և 853 բանաձևերի կատարմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների գրաֆիկը»:

28 հուլիսի
ԼՂՀ ՊԲ ղեկավար Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարության բանակցություններում մենք առաջարկել ենք երկու փաստաթուղթ. հրադադարի ժամկետի երկարաձգման և Ադրբեջանի ու ԼՂՀ ղեկավարության բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման մասին` բնակցությունների շարունակման, ռազմագերիների և պատանդների փոխանակման շուրջ»:

1994Թ.
13 հուլիսի
ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Արկադի Ղուկասյանի հայտարարությունը. «Ադրբեջանը նախկինի պես շեշտը դնում է ուժի վրա: Ցանկացած թուլացում, ցանկացած չարդարացված զիջում և ադրբեջանական բանակի լոկալ հաջողություն կարող են հանգեցնել լարվածության թեժացման նոր փուլի»:

19 հուլիսի
Ադրբեջանի Ղազախի շրջանից հրետանային, ականանետային և БМП-ից հրետակոծություն Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հայկական սահմանապահների դիրքերի վրա:

27 հուլիսի
Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի` վերականգնվում և իրավական բնույթ է ստանում հրադադարի մասին պայմանավորվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում, որը ձեռք էր բերվել ս.թ. մայիսի 9-11-ին Ռուսաստանի միջնորդությամբ:

1995Թ.
5 հուլիսի
ՀՀ խորհրդարանական ընտրություններ և ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվե:

13 հուլիսի
Ադրբեջանական զինված կազմավորումները խոշոր տրամաչափի հրանոթներից և БМП–ից գնդակոծում են Տավուշի շրջանի Չինարի գյուղը:

18 հուլիսի
ՀՀ ԱԳ փոխնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը. «Եթե Ադրբեջանը սկսի պահանջներ առաջ քաշել հայկական ուժերը Լաչինից և Շուշիից, միաժամանակ այլ տարածքներից դուրս բերելու մասին, ապա բանակցությունները կրկին փակուղի կմտնեն: Շուշիի և Լաչինի հարցում զիջման ոչ մի հնարավորություն չկա...»:

25 հուլիսի
Ադրբեջանական զինված կազմավորումները հրաձգային զանազան զինատեսակներից գնդակոծում են Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղի պաշտպանական դիրքերը:

1996Թ.

10 հուլիսի
Դեթրոյտում, 95 տարեկան հասակում վախճանվում է ՀՀ ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցմահ ղեկավար Ալեք Մանուկյանը:

13 հուլիսի
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր է ստորագրում «ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կազմավորելու մասին»:

19 հուլիսի
Հայ քաղաքական ընտրանու ընդդիմադիր թևի ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ «ընդդիմությունը չի բոյկոտելու սեպտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները»:

29 հուլիսի
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրական կենտրոնի հաղորդումը. «ՀՀ նախագահի` սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների համար հայտնի են դարձել մշակույթի, գիտության և գրականության այն գործիչների անունները, ովքեր իրենց հայտարարել են ՀՀ ներկայիս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված խումբ. Աղասի Այվազյան, Սեն Արևշատյան, Ջիմ Թորոսյան, Հակոբ Հակոբյան, Ֆադեյ Սարգսյան, Ռուբեն Ահարոնյան, Հովհաննես Չեքիջյան, Հրանտ Մաթևոսյան, Գրիգոր Խանջյան, Տիգրան Մանսուրյան, Վարդուհի Վարդերեսյան, Ֆրունզե Դովլաթյան, Էմիլ Գաբրիելյան, Գագիկ Սարգսյան, Վլադիմիր Բարխուդարյան»: Մինչ այս, հուլիսի 26-ին, ՀՀ Գրողների միության վարչության և ավագների խորհրդի նիստում Հրանտ Մաթևոսյանը հայտարարել էր. «...Մեր ժամանակներից ստալինիզմի հոտ է գալիս»:

1997Թ.
10 հուլիսի
ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը վարչապետության 100-րդ օրվա կապակցությամբ. «Հայաստանի տնտեսական պոտենցիալը փոքր չէ: Այնպիսին, որ մենք էլ չենք պատկերացնում: Պարզապես անհրաժեշտ է հստակ իմանալ խնդիրը և քայլ առ քայլ առաջ ընթանալ այն իրականացնելու համար»:

18 հուլիսի
Հրապարակվում է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը համակովկասյան խորհրդարանի ստեղծման հեռանկարների վերաբերյալ. «Հայաստանը չի կիսում համակովկասյան խորհրդարանի գաղափարը: Երևանը ողջունում է տարածաշրջանային երկխոսության հաստատման նախաձեռնությունը, սակայն համակովկասյան խորհրդարանի հարցն ավելի խոր ուսումնասիրություն է պահանջում»:

1998Թ.
8 հուլիսի
ՀՀ ԱԺ-ը վավերացնում է ՀՀ կառավարության և Զարգացման միջազգային գործակալության /ԶՄԳ/ կողմից ստորագրված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը 35 տարով $30 մլն չափով վարկ էր ստանում` տարեկան 0,5% տոկոսադրույքով և վարկի սպասարկման 0,75% վճարով:

11 հուլիսի
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության է ենթարկում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ. «...Եթե Երևանի և Անկարայի հարաբերությունները չբարելավվեն, ապա Հայաստանը կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ: Պետության ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունները առնվազն 10 տարով հետ մղեց»:

22 հուլիսի
ԱՄՆ Սենատը հաստատում է 1999թ. ամերիկյան արտերկրյա օգնության բյուջեի մասին օրինագիծը: Ընդ որում` ուժի մեջ է մնում Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելում էր ամերիկյան ուղղակի օգնության ցուցաբերումը Ադրբեջանին` պաշտոնական Բաքվի` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող շրջափակման պատճառով:

25 հուլիսի
Լոնդոնյան «Saturday Telegraph» թերթի հաղորդագրությունը.
«Հայ երեխաները՝ անգամ մեկ տարեկան, միտումնավոր գերի էին վերցվում ադրբեջանցիների կողմից և Ադրբեջանում բռնությունների ենթարկվում քաղաքացիական անձանց կողմից: Նրանց ծեծում էին, բռնաբարում, կտոր-կտոր անում և այրում ողջ-ողջ... Քննարկվե՞լ են արդյոք այս աղաղակող և անմոռանալի փաստերը Ալիևի հետ վարվող նավթային բանակցություններում»:

1999Թ.
1 հուլիսի
1999թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում սեփականաշնորհվել են 1.492 ձեռնարկություններ և 6.769 փոքր օբյեկտներ: 1999թ. հուլիսի 1-ի դրությամբ գործազուրկի կարգավիճակ է ստացել 171 հազար քաղաքացի, որոնցից 111 հազարը /65%/` կանայք: Գործազրկության նպաստառու է 50.239 մարդ, դրամական օգնություն է ստանում 24.756 քաղաքացի»:

22 հուլիսի
Վազգեն Սարգսյանի առաջին օտարերկրյա պաշտոնական այցը Մոսկվա որպես ՀՀ վարչապետ:

28 հուլիսի
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հայտարարությունը. «Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն է համարվում Ռուսաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը... Հայաստանը ձգտում է դառնալ ուժեղ պետություն... Պաշտոնական Երևանը հարաբերությունները զարգացնում է ԱՊՀ երկրների և Արևմուտքի հետ, և որքա՞ն հավասարակշիռ է դա ընթանում, պետք է դատեն ուրիշները»:

2000Թ.
7 հուլիսի
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ո՞ւմ է երկրպագել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցին՝ վերջինս կարճ պատասխանել է` «Թուրքիային»: Իսկ ԱԱԳՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանն ավելացրել է. «Թուրքիան Եվրոպայի առաջնությանը մասնակցած մեր միակ հարևանն է»:

12 հուլիսի
Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հայտարարությունը. «...Թուրքիան չափազանց կարևոր նշանակություն է տալիս Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվառմանը... Թուրքիան չի համաձայնի կարգավորման այն տարբերակին, որը ձեռնտու չի լինի Ադրբեջանին»:

19 հուլիսի
ՀՀ կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյանի հայտարարությունը. «Գիտության ոլորտի թեմատիկ ֆինանսավորումն իրեն չի արդարացնում. դա նշանակում է` առանց այդ էլ սահմանափակ միջոցների փոշիացում... Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեմատիկ ֆինանսավորմամբ աշխատող խմբերի 37%-ում 1-2 մարդ է աշխատում»:

2001Թ.
9 հուլիսի
«Հայաստանի միացումը ԱՀԿ-ին երկրին թույլ կտա բացել նոր արտաքին շուկաներ. այն չի սպառնում հայրենական արտադրողի շահերին»,- հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

16 հուլիսի
Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության /IOM/ հաղորդումը. «Արևմտյան Եվրոպայի երկրներում «լավ կյանք» որոնող քաղաքացիների թվով Հայաստանը գրավում է երկրորդ տեղը ԱՊՀ երկրների շարքում` զիջելով միայն Ռուսաստանին: 2000թ. 6.590 հայեր ապաստան են խնդրել Արևմտյան Եվրոպայի երկրներում»:


2002Թ.
5 հուլիսի
ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդումը. «Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը արդյունաբերական արտադրության աճի գծով»:

15 հուլիսի
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը. «Այսօր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մի տարբերակ կա` փաթեթայինը: Մնում է միայն, որ Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի և «ընդառաջ գնա» այդ սկզբունքներին, ինչը կհանգեցնի հակամարտության վերջնական լուծմանը»:

24 հուլիսի
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երևանյան հանդիպումը ՌԴ ԱԴԾ տնօրեն Նիկոլայ Պատրուշևի հետ:

30 հուլիսի
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է «Ոստիկանությունում ծառայության մասին»  օրենքը:

2003Թ.
4 հուլիսի
Թուրքիայում յոթ ուսուցիչների դատավարությունը, որոնք հանդգնել էին կասկածի ենթարկել պետության պաշտոնական դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ: Թուրքիայի դատախազությունը յոթին էլ «կոլեկտիվ հանցագործություն կատարելու» մեղադրանք ներկայացրեց:

15 հուլիսի
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի մահապատժի վերացման վերաբերյալ N6 արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Այսօրվա դրությամբ Հայաստանում մահապատժի է դատապարտված 42 մարդ»:

21 հուլիսի
ՀՀ Սոցապ նախարարության տվյալներով` «Հայաստանում ներկայումս հաշվառման մեջ են գտնվում 543.646 թոշակառուներ»:

30 հուլիսի
«Լեռնային Ղարաբաղն այսօր փաստորեն անկախ պետություն է, և նրա շուրջ ընթացող բոլոր գործընթացներն անշրջելի են դարձել. անհնար է պատմությունը հետ շրջել»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` Ստեփանակերտում ելույթ ունենալով ԼՂՀ ԱԳՆ 10 ամյակի տոնակատարության ժամանակ:

2004Թ.

10 հուլիսի
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց օրենք ՀՀ պատվավոր կոչումների մասին /գիտություն, մանկավարժություն, կինո և թատրոն, ֆիզկուլտուրա և սպորտ, լրագրություն, գեղանկարչություն և երաժշտություն/: «Ժողովրդական արտիստի» պատվավոր և այլ կոչումներ կարող են տրվել «վաստակավորի» կոչում շնորհելուց հինգ տարի անց:

14 հուլիսի
Լեհ հայտնի փաստաբան և քաղաքական գործիչ Ռոման Գիրտիչի հայտարարությունը. «Ավելի լավ է Եվրամիություն ընդունել Հայաստանը և Ուկրաինան, քան Թուրքիան: Այդ երկրների մշակույթն ավելի մոտ է եվրոպականին, քան Թուրքիայի մշակույթը... Եթե ԵՄ ընդլայնման կողմնակիցներն ուզում են ավելացնել մուսուլմանական երկրների թիվը, այդ դեպքում Թուրքիայի անդամակցությունը տրամաբանական է»:

21 հուլիսի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Փարզում. «Եթե հայկական Սփյուռքի գործողությունները դադարեցվեն, ապա գուցե հայ-թուրքական սահմանը բացվի... Հայկական Սփյուռքը ճիշտ չի գործում` մշտապես օրակարգ մտցնելով «ցեղասպանության» հարցը: Դա չի համապատասխանում հայերի շահերին...»:

2005Թ.
8 հուլիսի
ԶԼՄ ազատության գծով ԵԱՀԿ նախագահ Միկլոշ Խարաշտիի հայտարարությունը. «ԵԱՀԿ-ն ողջունում է Թուրքիայի` երկրի նոր Քր.Օր.-ից Հայերի ցեղասպանության պաշտպանությամբ հանդես եկողների համար պատիժ նախատեսող հոդվածը հանելու որոշումը»:

11 հուլիսի
Հայերի Եվրոպական դաշնության հայտարարությունը. «350 կազմակերպություններ և Եվրոպայի 21 երկրների ղեկավարներ Եվրամիությանը կոչ են անում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի` ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններում»:

18 հուլիսի
«Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկում Թուրքիայում ընթացող դատավարությունը հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դեմ: Մեղադրանքը ներկայացվել էր 2004թ. փետրվարին Հ.Դինքի հրապարակած «Ծանոթություն Հայաստանի հետ» հոդվածի համար:

29 հուլիսի
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները. «2005թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտապես բնակվողների թիվը կազմում է 3215,9 մարդ»:
 
2006Թ.
3 հուլիսի
ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն մեկուսի չի պահում իր գործընկերներից: Մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք մեր սեփական շահերի ու Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի առանձնահատկության հաշվառմամբ»:

5 հուլիսի
Կալիֆոռնիայի հայ գրողների միության հաղորդումը. «Մենք կոչ ենք անում Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հրաժարական տալ: Նա ժխտում է Հայոց ցեղասպանությունը»:

10 հուլիսի
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացը դադարեցնելուն ուղղված ջանքերի համար:

17 հուլիսի
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սեարայի օրենսդիր ժողովն ընդունեց №8988 օրենքը, որով ողջ նահանգի տարածքում ապրիլի 24-ը հայտարարվում է Հայ ժողովրդի օր` Օսմանյան Թուրքիայում զոհված 1,5 մլն հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

19 հուլիսի
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիրը հերթական անգամ մեղադրվել է «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ: Այս անգամ Ստամբուլի Շիշլիի մարզի դատախազը Հրանտ Դինքի դեմ դատավարություն է սկսել «Ռոյթըր» գործակալությանը հուլիսի 14-ի հարցազրույցում «Ակոս» թերթի խմբագրի արած հայտարարության համար: Ինչպես հաղորդում է թուրքական «Չիխան» տեղեկատվական գործակալությունը, Դինքը «Ռոյթըրին»  հայտարարել է, որ 1915թ. իսկապես ցեղասպանություն է տեղի ունեցել, և հետևանքները վկայում են այն մասին, որ չորս հազարամյակ այս հողերում ապրող ժողովուրդն այդ իրադարձությունների արդյունքում այսօր այստեղ չի ապրում»:

2007Թ.
 
1 հուլիսի
ՀՀ զբաղվածության ծառայության հաղորդումը. «Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչություն է համարվում 1 մլն 193,9 հազ. մարդ: Գործազրկության մակարդակը կազմում է 7,2% և տարեսկզբից փոփոխության չի ենթարկվել»:

2 հուլիսի
Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումների սկիզբը:

13 հուլիսի
Փարիզ-Երևան չվերթով վերաթաղվելու համար Հայրենիք են տեղափոխվում ՀՀ ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցմահ նախագահ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարեգործ, երջանկահիշատակ Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի աճյունները, որոնք թաղված էին Դեթրոյտ քաղաքում /ԱՄՆ/:

19 հուլիսի
Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում:
/Ես թողնում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը պարտքի կատարման զգացողությամբ: ԼՂ ապագա նախագահը կստանձնի Ղարաբաղյան հակամարտության լուծման ողջ պատասխանատվությունը և ջանքեր կգործադրի ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներառելու համար»,- հայտարարել է Արկադի Ղուկասյանը:

23 հուլիսի
ԼՂՀ ԿԸՀ-ն հայտարարեց հանրապետության նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները. «Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` 85,12%, քվեարկել են Բակո Սահակյանի օգտին: Երկրորդ տեղը զբաղեցրած` ԼՂՀ ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը ստացել է ընտրողների ձայների 12,5%–ը»:

25 հուլիսի
Հայաստանի հանրային ռադիոն հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ:

30 հուլիսի
«ԱՐ ռադիո»-ի ղեկավարությունը ստորագրեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջարկած պայմանագիրը նրա ծրագրերի վերահեռարձակման մասին:

 

 

     

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am