Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հուլիս 2008, N 4

Հայերի մասին

 

 «Ազնիվ հայ ժողովրդին պահել առանձնահատուկ ողորմածությամբ...
Մենք հրամայել ենք նրանց վաճառականությանը ոչ միայն պաշտպանել, այլև առավել մեծ շահի ու օգուտի համար որոշ առանձին արտոնություններով էլ կօժտենք ու ամենաողորմած ձևով բարյացակամ կլինենք»:

Պետրոս Առաջին (1672-1725)

 

«...Մեկ այլ քրիստոնյա ժողովրդի` հայերի մոտ իշխում է ինչ-որ հատուկ տեսակի առևտրային ոգի, այն է` նրանք զբաղվում են փոխանակությամբ` ոտքով ճամփորդելով Չինաստանի սահմաններից մինչև Կորսոյի հրվանդանը Գվինեայի ափին. դա ցույց է տալիս այն բանիմաց և աշխատասեր ժողովրդի հատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևմուտք ուղղությամբ անցնում է գրեթե ողջ Հին աշխարհը և կարողանում գրկաբաց ընդունելություն գտնել այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում են. դա ապացուցում է նրանց բնավորության /որի նախնական ձևավորումը մենք արդեն ի վիճակի չենք հետազոտել/ գերազանցությունը ներկայիս հույների թեթևամիտ և ստորաքարշ բնավորության նկատմամբ»:

Իմանուիլ Կանտ /1724-1804/

 

«Մենք թույլ ենք տալիս Կովկասյան լեռներից եկածներին բնակություն հաստատել և օգտակար ենք համարում քաղաքներ հիմնել հայերի համար»:

Եկատերինա II Մեծ (1729–1796)

 


«Դժվար է գտնել մի ժողովրդի տարեգրություններ` պակաս արատավորված հանցագործություններով, քան հայերի տարեգրություններն են, որոնց առաքինությունները խաղաղ էին, իսկ թերությունները` կեղեքման հետևանք, բայց ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, իսկ այն տխուր է, ինչն էլ որ նրանց սպասի ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա ամենահետաքրքիրներից մեկը ողջ երկրագնդում...
Այդ մարդիկ ստրկացված, բայց հոգևոր անձինք են վեհանձն ազգի, որը ենթարկվել է աքսորի ու ճնշման հրեաներին ու հույներին հավասար, բայց չի կրել ո՛չ առաջինների չարացածությունը, ո՛չ երկրորդների ստրկամտությունը: Այդ ազգը հարստություններ է ձեռք բերել` չդիմելով վաշխառության, և բոլոր պատիվները, որոնք կարող են շնորհվել նրան, ով գտնվում է ստրկության մեջ, առանց ինտրիգների»:

Ջորջ Բայրոն (1788-1824)

 


«Բանն այն է, որ նրանք խոսքով ու գրչով երդվում են համայն աշխարհին, թե իբր հնուց ի վեր Կովկասյան լեռնաշղթայի այս կողմում, մինչև Տիգրիսի ու Եփրատի ակունքները, համարյա Սև ու Կասպից ծովերից, եղել է այսպես կոչված Հայաստան... Չբավարարվելով նրանով, որ խայտառակում են մեր անունը, զրկում մեզ ազգային արժանապատվությունից՝ նրանք, որպեսզի վերջնականապես ջնջեն մեզ աշխարհից, վերացնում են և՛ մեր ողջ պատմությունը, և՛ տարեգրությունները, և՛ պատմական մնացուկներն ու հուշարձանները, արյունով ներկված մեր ողջ վաստակը քրիստոնեության առջև և մեզ պատկանող մեր պատմական ունեցվածքը զանազան խարդախություններով վերագրում են իրենց: Ճիշտ է`«ստի ոտքը կարճ է», և խլելով կամ պակասեցնելով ուրիշի արժանիքները` քոնը չես ավելացնի, բայց «սեփական ցանկություններին գերու ականջը խուլ կլինի, լեզուն` սուր», ասում է վրացական ասացվածքը:
Հանուն ինչի՞ է բարձրացված փոշու այս ամպը, հանուն ինչի՞ են ճայթում թվացյալ կայծակներն ու որոտում ամպրոպները: Հանուն նրա, որ ապացուցեն, որ Այսրկովկասում գոյություն ունի միայն մի` հայկական ազգը, գոյություն ունի հնուց անտի, և ապագան, ավելի շուտ, պատկանում է նրան, քանի որ իբր նա պատմականորեն ապացուցել է իր բարոյական ու ֆիզիկական հզորությունը և անսասանությունը, և իր մտքի վեհությունը»:

Իլյա Ճավճավաձե (1837-1907)

 


«Բոլոր մասնագիտությունների, առևտրի, արհեստների մեջ և պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն, և գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում»:
 
Հենրի Լինչ (1862-1913)

 


«Հայաստանը ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է: Այն արժանի է ուշադրության նույն չափով, ինչ չափով որ ամենահիանալի ժողովուրդների պատմությունը, որոնք իրենց ինքնուրույն ավանդն են ներդրել մարդկության մշակույթի մեջ»:

Վալերի Բրյուսով (1873-1924)

 

 

«Հայաստանը հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեին, թե որտեղ մեր մոլորակի վրա կարելի է հանդիպել ավելի շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը...
Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Թող երիցս փառավորյալ լինի հողը հայկական, տաղանդների օրրանը, մեծ սխրանքների օրրանը»:

Ռոքուել Քենթ (1882-1971)

 

 

«Եվ անգամ այլահավատները նրանց պատիվներ տվեցին` ի պատիվ Իսրայելի երկրի: Նման պատիվներ չէին տեսել այս վայրերում. ուղիղ նրանց ոտքերի տակ էին ընկնում և համբուրում էին հագուստների քղանցքները, և նրանց ձիերին վարսակ էին տալիս. այդքան սիրելի էր նրանց Իսրայելի երկիրը, բոլորին, բացի հայերից, որովհետև հայերը Ամաղեկի սերմից էին, իսկ Ամաղեկն ատում էր Իսրայելը: Իսկ այդ հայերն ապրում են ամենուր և առևտուր են վարում միջօրեական երկրների հետ և այնտեղից բերում են բուրումնավետ խոտեր, բույրեր ու համեմունքներ և ճնշում են Իսրայելի ժողովրդին... բայց Իսրայելին նրանք չեն տիրի, քանզի խորտակեց նրանց ուժը Հիսուս Նավինը»:

Շմուել Ագնոն (1888-1970)

 


«Ողբերգական ճակատագիրը, սակայն, հայերին չբերեց համերաշխության հրեաների հետ: Ե՛վ Արևելյան Եվրոպայում, և՛ Բալկանյան թերակղզում երկու ժողովուրդների միջև կտրուկ հակադրություն գոյություն ուներ: Հակասեմիթականությունը շատ տարածված էր հայերի մեջ, իսկ հրեական աղբյուրները նրանց հիշատակում են որպես «ամաղեկացիների»...
«Ամաղեկ» բառը դարձավ հասարակ անուն, որ ծառայում էր հրեա ժողովրդի ոխերիմ թշնամիներին նշելու համար: Ամաղեկացիներն առաջին թշնամիներն էին, որոնց հետ Իսրայելը բախվեց Կարմիր ծովն անցնելուց հետո...
Ելից գիրքը հաղորդում է, որ Իեհոշուա բին Նունը մարտնչում էր ամաղեկացիների դեմ` ոգեշնչված Մովսեսի կողմից, և հաղթեց նրանց, թեև ամաղեկացիները գլխովին չոչնչացվեցին...
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հրեա փախստականները հայտնվեցին Հայաստանում, հակասեմիթականությունն այնտեղ ավելի խորացավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային կառավարությունը լայն քարոզչություն սկսեց ԽՍՀՄ սահմաններից դուրս ապրող հայերի շրջանում` նրանց կոչ անելով վերադառնալ իրենց պատմական հայրենիքը: Այդ միջոցառումներն ակնհայտորեն ցույց էին տալիս խորհրդային իշխանության` հայերի վերադարձի նկատմամբ դրական և հրեաներին իրենց պատմական հայրենիք վերադարձնել ձգտող սիոնիզմի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքների տարբերությունը»:

Համառոտ Հրեական Հանրագիտարան
 

 


«Հետազոտության մեջ տեղ է գտել նաև այն հայտնի դրվագը, երբ 2004թ. Երուսաղեմի «Եշիվա Խար Ամոր» հոգևոր ճեմարանի ուսանող Ցվի Ռոզենտալը թքել էր Երուսաղեմի հայ արքեպիսկոպոսի դեմքին, որը տանում էր խաչը Հին քաղաքի ավանդական թափորի ժամանակ: Հորովիցը ցույց է տալիս, որ դա առանձին պատահական միջադեպ չէ, այլ մի շարք այլ` որոշակի ավանդություններում արմատավորվածների շարունակությունը: Միջադեպը պատահական չէ նաև այն պատճառով, որ 10-րդ դարից սկսած` հուդայական ավանդույթով ընդունված է, որ հայերը ամաղեկի սերունդներն են»:

Միխայել Դորֆման

 

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am