Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Օգոստոս 2008, N 5

«ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ» ԻՍԼԱՄԱԲԱԴ – ԲԱՔՈՒ ԱՌԱՆՑՔԻ ՎՐԱ

Արիս Ղազինյան, «Ազգային Գաղափար» ամսագրի գլխավոր խմբագիր

Անցած տարեվերջին պակիստանյան Ռավալպինդի քաղաքում սպանվեց իսլամական աշխարհի ամենախարիզմատիկ քաղաքական դեմքերից մեկը` Բենազիր Բհուտոն: Նա սերում էր հայտնի կլանից, որն ասես Ջավահարլալ Ներուի հնդկական քաղաքական գերդաստանի պակիստանյան նմանակը լիներ: Այս առումով հատկանշական է այն փաստը, որ Բհուտո ընտանիքի կյանքի հանկարծական փոփոխությունները հնդկական հակաթեզի (որը նույնպես հարուստ էր միմյանց հաջորդող դավադրություններով, սպանություններով) դրամատիկական ճակատագրի հայելային արտացոլումը դարձան: Բենազիր Բհուտոյի վերադարձը Պակիստան, իր հերթին, ուղեկցվում էր մահափորձերի մի ամբողջ շարքով, որոնցից առաջինը կատարվեց անցած տարվա հոկտեմբերի 18-ին:

Ի տարբերություն Ջավահարլալ Ներուի հնդկական գերդաստանի, որի ներկայացուցիչները փորձում էին իրականացնել առավել ինքնուրույն քաղաքականություն և չմիավորվելու քաղաքականության համոզված կողմնակիցներն էին (1983թ. չմիավորված երկրների Դելիում անցկացվող VII կոնֆերանսում Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին ընտրվեց շարժման նախագահ), Բհուտո ընտանիքի ներկայացուցիչներն ավելի տարամիտված, բայց միանգամայն արմատական ուժ էին ներկայացնում` մանևրելով մի կողմից ամերիկյան Պետդեպարտամենտի տարածաշրջանային նկրտումների, մյուս կողմից` պանիսլամիզմի գերակայությունների միջև:

Բհուտոների կլանի հիմնադիրը` Զուլֆիկար Ալին (Բենազիրի հայրը) սերում է մուսուլմանական հարուստ ընտանիքից. ծնվել է հնդկական Լարկանում, որը հետագայում դարձել է պակիստանյան: Կրթությունն ստացել է Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ավարտել է Կալիֆոռնիայի և Օքսֆորդի համալսարանները: 1957թ. աշխատել է ՄԱԿ պակիստանյան ներկայացուցչությունում, 1963թ. դարձել է Պակիստանի արտգործնախարարը: Հենց այս պաշտոնում փորձել է հասնել Քաշմիրի շուրջ պակիստանա-հնդկական վեճի լուծմանը:

1965թ. օգոստոսին Քաշմիրում, Հնդկաստանի ու Պակիստանի սահմանազատման գծին տեղի ունեցան բախումներ, որոնք վերաճեցին խոշոր ռազմական հակամարտության, որին երկու կողմից մասնակցում էին տանկեր և օդուժ: Իրավիճակը բարդանում էր հակամարտության կարգավորման պատրվակով անգլո-ամերիկյան միջամտության պատճառով, ինչպես նաև մաոականների մանևրներով, որոնք մեծ ուժեր էին կենտրոնացրել անմիջականորեն Հնդկաստանի սահմանին: Խորհրդային կառավարությունը, իր հերթին, ակտիվ խաղացող էր հանդիսանում, ընդ որում` հենց վերջինս էլ նպաստեց ՄԱԿ անվտանգության խորհրդի հանձնարարականների ընդունմանը 1965թ. սեպտեմբերի 22-ից ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:

Լոնդոնը և Վաշինգտոնը, հակամարտության կարգավորման պատրվակով, փորձում էին Հնդկաստանին և Պակիստանին պարտադրել իրենց հսկողությունն ու փաստորեն նպաստում էին հակամարտության սրմանը. հակառակ ՄԱԿ ԱԽ հանձնարարականներին, կողմերը շարունակում էին պահել զավթված տարածքները: Այնուամենայնիվ, Մոսկվային հաջողվեց դիմակայել անգլո-ամերիկյան պլանին` Հնդկաստանի վարչապետ Շաստրիի և Պակիստանի նախագահ Այուբ խանի միջև 1966թ. հունվարի 10-ին Տաշքենդում կազմակերպված հանդիպման միջոցով, որին մասնակցում էր նաև ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ա. Կոսիգինը: Այդ ժամանակ էլ Դելին և Իսլամաբադը ստորագրեցին Տաշքենդի հռչակագիրը, որով պարտավորվում էին դուրս բերել զորքերը մեկնարկային դիրքեր և խստորեն հետևել հրադադարը. «ուժի չդիմել և վեճերը լուծել խաղաղ միջոցներով»` չմիջամտելով միմյանց գործերին: Տաշքենդի հռչակագրի համապատասխան` Հնդկաստանը և Պակիստանն իսկապես հետ քաշեցին զորքերը, ապամոնտաժեցին մի շարք սպառազինություններ, վերադարձրին ռազմագերիներին: Սույն հռչակագրի դեմ միջնորդավորված հանդես եկան Լոնդոնն ու Վաշինգտոնը, ինչն իր արտացոլումը գտավ նրանց փաստացի դրածոյի` Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զուլֆիկար Ալի Բհուտոյի դիրքորոշման մեջ, որը բացահայտ քննադատությամբ հանդես եկավ նախագահ Այուբ խանի դեմ` Տաշքենդի հռչակագիրը ստորագրելու համար:

1966թ. գերդաստանի հիմնադիրը պաշտոնաթող եղավ արտգործնախարարի պաշտոնից` հիմնելու համար Վաշինգտոնի կողմից հովանավորվող ընդդիմադիր Պակիստանի ժողովրդական կուսակցությունը (ՊԺԿ): Ամերիկյան կարգախոսներին համապատասխան` նա կոչ էր անում «վերականգնել ոտնահարված ժողովրդավարությունը». բայց դրա հետ մեկտեղ առաջարկում էր տնտեսական բարեփոխումների ծրագիր «իսլամական սոցիալիզմ» անվամբ: Նրա քաղաքականության երկու բևեռները Բհուտոյի «մանևրման առանցքն» էին և նախանշում էին առաջին խզումը Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ գործընկերության մեջ: 1968թ. Զուլֆիկար Ալին ձերբակալվեց և բանտարկվեց մինչև 1970թ. խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում ՊԺԿ-ն ձայների մեծամասնություն ստացավ երկրի արևմտյան մասում (ժամանակակից Պակիստանը): Հաղթանակեց Ավամի լիգ կուսակցությունը, որը հանդես էր գալիս Արևելյան Պակիստանի (ժամանակակից Բանգլադեշը) ինքնավարության օգտին: Այուբ խանի հաջորդը` նախագահ Աղա Մուհամադ Յահյա Խանը, ընտրությունների արդյունքներն անվավեր հայտարարեց, ինչն առաջ բերեց քաղաքացիական պատերազմ, որը վերջնարդյունքում հանգեցրեց Բանգլադեշի անկախ պետության կազմավորմանը: Յահյա խանը ստիպված էր հրաժարական տալ, իսկ արդեն 1971թ. դեկտեմբերին Զուլֆիկար Ալի Բհուտոն զբաղեցրեց նախագահի պաշտոնը և հանդես եկավ Պակիստանի միասնական իսլամական պետության` միջազգային իրավունքի առանձին սուբյեկտների (արևելյան և արևմտյան) իրավաբանական բաժանման դեմ: Սակայն այն բանից հետո, երբ Բրիտանական համագործակցության անդամները ճանաչեցին Բանգլադեշի անկախությունը, նա հայտարարեց, որ Պակիստանը դուրս է գալիս Համագործակցությունից, ինչով իրեն խիստ խոցելի կացության մեջ դրեց, որը որոշակիորեն հիշեցնում էր Իրանի շահի դրությունն այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր առավել ինքնուրույն քաղաքականություն վարել: Անգլո-ամերիկյան հովանավորությունից Զուլֆիկար Ալիի ընդգծված հրաժարումը դրսևորվեց 1972թ. հուլիսին Ինդիրա Գանդիի հետ ձեռքբերած պայմանավորվածությամբ` հետ քաշել հնդկական զորքերը սահմանից և ամրացնել բանակային միավորումների դիրքերը Քաշմիրում: 1973թ. նոր սահմանադրության ընդունումից հետո, որը նախագահի պաշտոնը զուտ արարողական էր դարձնում, նա զբաղեցրեց վարչապետի պաշտոնը: Ի դեպ, չորս տարի անց Պակիստանի վարչապետը մեղադրվեց մահափորձի կազմակերպման դավադրության մեջ և դատապարտվեց մահապատժի. Զուլֆիկար Ալի Բհուտոն կախաղան բարձրացվեց 1979թ. ապրիլի 4-ին:

Հայտնի կլանի (որը սկզբում հենվում էր պաշտոնական Վաշինգտոնի կողմից պատվիրված լինելու վրա և ապարդյուն փորձում էր խուսանավել վեջինի տարածաշրջանային շահերի ու պանիսլամիզմի գաղափարների միջև) հիմնադրի հակասական ճակատագիրն իր կնիքը դրոշմեց և հանրահայտ տոհմի հետնորդների վրա. կլանի հիմնադրի մահապատժից մեկ տարի անց, 1980թ., Ֆրանսիայում, չպարզված հանգամանքներում սպանվեց նրա որդին` Շենավազ Բհուտոն: Երկրորդ որդին` Միր Մուրթազա Բհուտոն, տարագրությունից վերադարձավ 1993թ. (դա այն ժամանակն էր, երբ Բենազիրը երկրորդ անգամ գլխավորեց Պակիստանի կառավարությունը) և պահանջեց իրեն զիջել ՊԺԿ ղեկավարությունը: Միր Մուրթազան ձերբակալվեց ահաբեկչության մեղադրանքով և սպանվեց 1996թ. ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, ինչն իր ավանդն ունեցավ իրադրության ապակայունացման մեջ Բենազիրի երկրորդ կադենցիայի ժամանակ: Հատկանշական է, որ նրա սպանության մեջ մեղադրվեց Բհուտոյի ամուսինը` Զարդարին:

Ինքը` Բենազիրը, 1977-1984թթ. պարբերաբար բանտարկվում էր կամ տնային կալանքի ենթարկվում: Ազատվելուց անմիջապես հետո մեկնում է Անգլիա, իսկ երկու տարի անց կրկին վերադառնում Պակիստան: 1988թ. ընտրվում է երկրի վարչապետ, բայց ստիպված է լինում 20 ամիս անց, երկրի նախագահի հրամանով, թողնել վարչապետի աթոռը` կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով: 1993թ. Բհուտոն կրկին ղեկավարում է երկրի կառավարությունը և այն թողնում միայն 1996թ.` նույն պատճառով: Բենազիրը վերջին անգամ Պակիստանից հեռանում է կամավոր, քանի որ վախենում էր դատական իշխանությունների հետապնդումներից. նա և ամուսինը` Ասիֆ Ալի Զարդարին մեղադրվում էին կոռուպցիայի մեջ: Ավելի ուշ մեղադրանքները հաստատվեցին այլ երկրների հետաքննական մարմինների կողմից: 2003թ. Շվեյցարիան մեղավոր ճանաչեց Բհուտո ամուսնական զույգին փողերի լվացման մեջ, իսկ 2004թ. Լեհաստանը Պակիստանին տեղեկություններ ներկայացրեց այդ նույն ամուսնական երկյակի տնտեսական հանցագործությունների մասին: Նախանցյալ տարի Ինտերպոլը պահանջեց ձերբակալել Բհուտո ամուսիններին: Ի դեպ, ոչ ոք այդպես էլ չձերբակալեց նրանց:

Բենազիրը սեփական ցանկությամբ ընտանիքի հետ արտաքսվեց Դուբայ և այնտեղ գտնվեց ընդհուպ մինչև 2007թ. հոկտեմբերի 18-ը: Հետագայում քրեական գործերի հետաքննությունը դադարեցվել էր նախագահ Փերվեզ Մուշարաֆի նախաձեռնությամբ, իսկ մեղադրանքները Բհուտոյի դեմ հանվել էին: Բենազիրի վերադարձը սկզբում Պակիստանում գնահատում էին որպես նախագահի և նախկին վարչապետի միջև իշխանության բաժանման ակնկալվող համաձայնության նշան: Մուշարաֆի և Բհուտոյի ներկայացուցիչների բանակցությունների մասին լուրերը հայտնվել էին դեռ 2006թ. աշնանը, և բոլորովին էլ պատահական չէր, որ դրանք համընկան Իսլամաբադի ու Վազիրիստանի ցեղերի միջև խաղաղության կնքման հետ: Պակիստանի հյուսիս-արևմուտքում իրավիճակը կայունացնել թույլ տվող այդ համաձայնությունը տարակուսանքի մեջ գցեց Արևմուտքին ու Աֆղանստանին: Աֆղանստանում ՆԱՏՕ ներկայացուցիչներն այդ ժամանակ խոսում էին Իսլամաբադի թալիբամետ քաղաքականության մասին: Հակաահաբեկչական պայքարի գծով դաշնակիցները Մուշարաֆին դավաճան էին համարում, ով իսկապես փորձ արեց խաղաղություն հաստատել պակիստանյան տարածքում` հասկանալով, որ կայունությունը և տնտեսական զարգացումն ավելի արդյունավետ զենք են ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ, քան բանակը:

Միաժամանակ, ամերիկյան և եվրոպական մի շարք հետազոտական կենտրոններ իրենց երկրների ղեկավարներին խորհուրդ տվեցին օգնել Պակիստանին անհապաղ ապառազմականացում իրականացնել և ժողովրդավարացնել երկրի հասարակական-քաղաքական կյանքը: Տարօրինակ կերպով այդ հանձնարարականները համատեղվում էին այն ըմբռնման հետ, որ իրավիճակը, որում գտնվում է Պակիստանը, խիստ ծանր է: Մասնավորապես, այս մասին խոսվում էր ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեի` 2007թ. սկզբին հրապարակված զեկույցում. «Մենք, իհարկե, ընդունում ենք, որ ռազմական գործողությունները թանկ են նստում Պակիստանի Զինված ուժերի վրա և մտահոգ ենք ցեղերի ապստամբության հրահրման հնարավորության և իսլամական կուսակցությունների բացասական արձագանքի հետ կապված: Այդ կուսակցությունների մեջ մեծ ընդդիմություն կա Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության նկատմամբ: Այս տարեվերջին սպասվող ընտրություններով իրավիճակն էլ ավելի կբարդանա` ևþ նախագահ Մուշարաֆի, ևþ ԱՄՆ-ի համար»:

Մուշարաֆի համար Բհուտոյին քաղաքական ասպարեզ թողնելն արևմտյան երկրներին որոշակի զիջում էր նշանակում: Սակայն Բհուտոն յուրատեսակ տրոյական ձի հանդիսացավ, քանի որ, եթե Մուշարաֆի և նրա կողմնակիցների համար նա դաշնակից էր, որ ի վիճակի էր նրա վաչակարգին լեգիտիմություն հաղորդել, ապա արևմտյան դաշնակիցների համար Բենազիրն ընկալվում էր որպես Մուշարաֆի հնարավոր հետնորդ, որն ի վիճակի կլինի ապագայում անել այնպես, որ Իսլամաբադը չխուսափի հակաահաբեկչական պայքարի իր պարտականություններից: Հատկանշական է, որ Բենազիր Բհուտոն Պակիստան վերադառնալուց առաջ թույլ էր տվել ՆԱՏՕ ուժերի մասնակցությունը Պակիստանի տարածքում տեղի ունեցող մարտական գործողություններին: Այս փաստը, շատ քաղաքագետների կարծիքով` հավաստում էր այն մասին, որ Բենազիրը դրածո էր, ինչը դրսևորվում էր և այլ ձևերով: Մասնավորապես, անցած տարվա ապրիլին նա Կիևում մասնակցել է քրիստոնյաների, հրեաների ու մուսուլմանների Համաշխարհային կոնֆերանսին, որի ժամանակ պաշտպանել է «նարնջագույն հեղափոխությունը» ԱՄՆ պետանվտանգության նախկին քարտուղար Թոմ Ռիջի հետ միասին. «Ես միշտ պաշտպանել եմ Յուշչենկոյին և կարծում եմ, որ նարնջագույն հեղափոխությունը ժողովրդավարության իսկական դրսևորում էր, և դա ակնհայտ էր ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Բենազիրը Կիևում: Իր վարչապետության տարիներին նա մասնակցել է նաև Բալկանների վերաբաժանմանը, մասնավորապես` 1994թ. սկզբին նա Թուրքիայի վարչապետ Թասնսու Չիլերի հետ լայնորեն գովազդված այցելություն է կատարել Սարաևո, որպեսզի ամենադրամատիկ գույներով ներկայացնի բոսնիացի մուսուլմանների դրությունը պաշարված քաղաքում:

Հարկ է նշել, որ անկախ ներպակիստանյան և հենց Բհուտոների կլանի ներսում առկա ներքին ինտրիգներից, պաշտոնական Իսլամաբադը միշտ պանիսլամիզմի կողմնակիցն է եղել (բնականաբար, Վաշինգտոնի թույլատրած մասշտաբներով, որոնք, իրենց հերթին, փոխվում էին նոր մշակումներին համապատասխան) և անգամ իր վրա էր վերցրել Թուրքիայից մինչև Չինաստան հսկայական տարածաշրջանի «լիակատար ու վերջնական իսլամացման» առաքելությունը: Այս կապակցությամբ հատկանշական է Բենազիր Բհուտոյի հետևյալ հայտարարությունը. «Իսլամական երկրների ամբողջ տարածքում իսլամի աշխարհը լիովին պարփակելուն և համախմբելուն խանգարող միայն երկու խոչընդոտ կա` Հայաստանը և Վրաստանը»:

Աֆղանստանի և վերոնշյալ հսկայական տարածաշրջանի երկրների նկատմամբ պակիստանյան ռազմավարությունը գնահատելիս կարևոր է իմանալ դրա հիմնական նպատակները: Նախ, Պակիստանը ձգտում է այն բանին, որ Աֆղանստանում գոյություն ունենա լոյալ և իր կողմից կառավարվող վարչակարգ, հատկապես փուշտունական հիմնախնդրի հետ կապված: Այս առումով Պակիստանի համար ավելի բարեկամական վարչակարգ, քան Թալիբան շարժումն է, դժվար թե գտնվի: Թալիբները գաղափարապես, քաղաքականապես և գործնական առումով անմիջականորեն իրականացնում են պակիստանյան քաղաքականության կարևոր խնդիրները: Թեև փուշտունական հարցի լուծումն օբյեկտիվորեն առավել քան բարդ է: Սակայն այն փաստը, որ Թալիբանը գործնականում կառավարում է ողջ Աֆղանստանը, կանխում է փուշտունական ազգայնականության վերածննդի հնարավորությունը:

Երկրորդ, Պակիստանը ձգտում է ակտիվացնել իր քաղաքական ու տնտեսական դերը Կենտրոնական Ասիայում և տարածաշրջանային առևտրի հուսալի երաշխիքներ է ձեռք բերում: Վերջին խնդրի լուծումն առայժմ գրեթե անիրականանալի է թվում, թեև հազիվ նկատելի փոփոխություններ այդ ոլորտում կատարվում են: Առևտուրը Կենտրոնական Ասիայի հետ արդեն տեղի է ունենում, բայց ոչ ամբողջ ծավալով` տարածաշրջանի անկայուն իրավիճակի պատճառով: Սակայն տարածաշրջանի պետությունների` միասնական տնտեսական շուկայում ինտեգրման խնդիրը` Պակիստանի ակտիվ դերակատարմամբ, դեռ հանված չէ օրակարգից:

Երրորդ, Պակիստանը ձգտում է առաջատար դիրքեր գրավել մուսուլմանական երկրների վերին էշելոնում: Բավական է ասել, որ Կենտրոնական Ասիայի մուսուլման բնակչության թիվը 55 մլն է, և Իսլամաբադը ջանում է նրանց սեփական օրինակով ներքաշել իսլամացման գործընթացի մեջ: Այս խնդրի հետ է կապված նաև տարածաշրջանում իսլամական լայնընդգրկուն ծրագրի իրականացումը, այդ թվում և ջիհադի գաղափարախոսության օգտագործմամբ ու կանոնավոր զինվորական ստորաբաժանումների ներգրավմամբ (պակիստանցի և օտարերկրյա քաղաքացիներից կազմված)` Աֆղանստանում, Քաշմիրում, աշխարհի մուսուլմանական այլ տարածաշրջաններում գործողություններ իրականացնելու համար:

Ուշագրավ է այն փաստը, որ երկրի զինվորական-քաղաքական ղեկավարությունը Պակիստանի ղեկավար, գեներալ Փերվեզ Մուշարաֆին (ով մինչև 1980-ականները ոչնչով աչքի չընկնող կարիերա ուներ) հանձնարարեց գլխավորել զանազան իսլամական ծայրահեղական խմբավորումների հավաքագրած վարձկանների ուսուցումը` Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ ջիհադ վարելու համար: Այդ շրջանում Մուշարաֆը կապ հաստատեց ինժեներ-շինարար Ուսամա բին Լադենի հետ, որը Սաուդյան Արաբիայից էր և հավաքագրվել էր ԿՀՎ-ի կողմից ու Պակիստան էր ուղարկվել աֆղան մոջահեդների գործողությունները համախմբելու համար: Սկզբում Լադենն ուղղակի կապ չուներ մոջահեդների հետ և զանազան ինժեներաշինարարական աշխատանքներ էր կատարում Աֆղանստանում: Օրինակ, նա է մշակել դեպի մեկուսացված խորհրդային ու աֆղանական զինվորական կայազորներ տանող երկար թունելների շինարարության մեթոդիկան: Մոջահեդները հանկարծակի հայտնվում էին թունելներից ու հարձակվում զորքերի վրա: Սակայն կապը, որ այդ օրերին Լադենի հետ հաստատեց գեներալ Մուշարաֆը, հետագայում շատ պետք եկավ:

Նաջիբուլայի վարչակարգի անկումից հետո գրեթե երկու տարի Հեքմաթիարի Հեզբ-ի-իսլամին այն հիմնական գործիքը մնաց, որի միջոցով Պակիստանը հետապնդում էր Քաբուլում խամաճիկային փուշտունական վարչակարգի առաջնայնությունը հաստատելու նպատակը: Սակայն 1994թ. կեսերին վարչապետ Բենազիր Բհուտոյի կառավարությունը շեշտը տեղափոխեց Թալիբան շարժման վրա: Արժե հիշատակել հայտնի պակիստանցի լրագրող Ահմեդ Ռաշիդի Իսլամը, նավթը և նոր մեծ խաղը Միջին Ասիայում» ոչ քիչ թվով վեճերի առիթ տված գրքի հեղինակը) պնդումը, թե Թալիբանը պակիստանյան նախագիծ էր:

Թալիբան իսլամական շարժման մասին առաջին հիշատակումները զանգվածային լրատվամիջոցներում ի հայտ եկան 1993թ.: Սակայն դրա մասին լիաձայն սկսեցին խոսել 1996թ. սեպտեմբերին, երբ Աֆղանստանի հարավային նահանգներով արյունալի-հաղթական արշավանքից հետո թալիբները զավթեցին Քաբուլը: Դրանից հետո նրանց անհրաժեշտ եղավ երկու տարի երկրի տարածքի 9/10-րդն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար` ջարդելով և երկրից արտաքսելով մոջահեդների այնպիսի առաջնորդների, ինչպիսիք էին Գուլբեդին Հեքմաթիարը, Աբդուռաշիդ Դուստումը, Խալիլին և շատ ուրիշներ: Առանց դժվարության գրավելով Քաբուլը` թալիբներն սկսեցին «նոր կարգ» մտցնել: Անմիջապես արգելվեցին «անհավատների» քաղաքակրթության բոլոր ատրիբուտները. հեռուստացույցները, տեսաձայնագրիչները, տեսախցիկները խլվում էին զանգվածային ձևով և ցուցադրաբար ճզմվում տանկերի թրթուրների տակ: Կանանց արգելվեց առանց փարաջայի փողոց դուրս գալ, աշխատել և սովորել: Բոլոր տղամարդկանց պարտադրեցին մորուք պահել թալիբանյան ստանդարտներին համապատասխան (փունջ կապած վիճակում այն պետք է լցնի կերոսինի լամպի ապակե անոթը): Բոլոր մեղավորներին ու հանցագործներին պատժում էին շարիաթի օրենքներով. ծեծում էին մտրակներով, քարկոծում, հատում վերջույթները, իսկ հատուկ դեպքերում` կախաղան բարձրացնում (1996թ. սեպտեմբերին թալիբներն այդ կերպ մահապատժի ենթարկեցին Նաջիբուլային): Պարտադիր հինգանգամյա նամազի մասին խոսելն իսկ ավելորդ է: 1999թ. կեսերին արդեն Թալիբանն էլ ավելի համառորեն էր պահանջում համաշխարհային հանրությունից ճանաչել մոլլա Օմարի կառավարությունը` որպես Աֆղանստանի Իսլամական Էմիրության միակ և օրինական իշխանություն: Հետաքրքիր է, որ այդ պահանջներին անսացին միայն Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում:

Այժմ իսկական ժամանակն է խոսել թալիբների ծագման, արմատների և այն մարդկանց մասին, ովքեր կյանքի ուղեգիր տվեցին Թալիբանի նախապես պահպանական ձեռնարկին, ինչը հետո վերաճեց ահաբեկչության միջազգային կենտրոնի կարգավիճակի: 1981թ. ԱՄՆ-ը և բռնապետ Զիա-ուլ-Հակը համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի` մոջահեդների մարտական գործողությունների կոորդինացումը Աֆղանստանում դրվում էր Միջգերատեսչական հետախուզության (ՄԳՀ) վրա, որն անդրօվկիանոսյան ԿՀՎ-ի պակիստանյան նմանակն էր: ՄԳՀ-ն, որն այն ժամանակ ղեկավարում էր ապագա «պուտչական» Փերվեզ Մուշարաֆը, հովանավորում էր ծայրահեղականորեն տրամադրված այնպիսի մուսուլմանական կազմակերպությունների, որոնցից էր «Ջամահաթ-ի-իսլամին»: 1993թ. իշխանության գալով` վարչապետ Բենազիր Բհուտոն շեշտը դնում էր արդեն նաև մեկ այլ ուլտրաարմատական շարժման` «Ջամահաթ-ուլեմ-ի-իսլամիի» (ՋՈւԻ) վրա` ստեղծելով հակակշիռ ՄԳՀ-ի ազդեցության համար:

Պետք է ասել, որ Իսլամաբադն Աֆղանստանում գաղտնի պատերազմի կամպանիան սկսել էր դեռ 1973թ.` աֆղանական վարչակարգից դժգոհ 30-40 աֆղանստանցիների ոչ մեծ ջոկատի ուսուցումից: Ընդհանուր առմամբ, 1973-1977թթ. Պակիստանն ուսուցանել է 5 հազար աֆղանստանցի այլախոհների, որոնք պատրաստ էին հանդես գալ ընդդեմ այն վարչակարգի, որ քաղաքական ճնշումներ էր իրականացնում և հետապնդում էր երկրի այլախոհ իսլամական ակտիվիստներին: Գրեթե այդ նույն ժամանակ էլ Պակիստանը ձեռնամուխ եղավ նոր կուսակցությունների ստեղծմանը, որոնք պետք է գործեին Աֆղանստանի տարածքում: Այդ ծրագիրը, որ սկսել էր վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտոն, ուղղված էր Փուշտունիստանի ստեղծման մոլի կողմնակից Դաուդի վարչակարգի դեմ: Հետագա տարիներին այդ քաղաքականությունը խթանվում էր ամերիկյան ակտիվ օգնությամբ: Այսպես, եթե 1980թ. տարածաշրջան էր ուղարկվել մոտ 30 մլն դոլար, ապա 1989թ. այդ գումարը, սաուդյան ներարկումների հետ մեկտեղ, կազմեց 1 մլրդ դոլար:

Պակիստանը նման քաղաքականություն է վարում նաև իսլամական այլ երկրների հանդեպ: Մասնավորապես, սպառազինությունների ոլորտում 1994թ. սիրիա-պակիստանյան սերտ համագործակցություն սկսվեց այն բանից հետո, երբ Իսլամաբադն անվարձահատույց վեց մարզական միաշարժիչ պտուտակային ինքնաթիռ հանձնեց առաջիններին: Այդ համագործակցությունն առանձնապես խորացավ այն բանից հետո, երբ 1996թ. Բենազիր Բհուտոն ինքն այցելեց Դամասկոս: Այցի արդյունքը հանդիսացավ ևս 15 նույնատիպ մարզական ինքնաթիռների հանձնումը` Սիրիային շահավետ երկարաժամկետ վարկի տեսքով: Հատուկ տեղ է հատկացվում նաև Իսլամաբադի համագործակցությանն Ադրբեջանի հետ: Վերը մենք նշել էինք Բենազիր Բհուտոյի հայտնի հայտարարությունը տարածաշրջանի լիակատար իսլամացման ճանապարհին ընկած «հայ-վրացական» խոչընդոտի մասին: Դա առանձնապես դրսևորվեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի` 1996թ. ապրիլին Պակիստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Պակիստանի ղեկավարությունն այցի ընթացքում հավաստեց իր «լիակատար և անվերապահ» աջակցությունը Բաքվին Ղարաբաղյան հակամարտությունում: Իսլամաբադում Հեյդար Ալիևն իր կողմից հավաստեց, որ Ադրբեջանը սատարում է Պակիստանին Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ ունեցած վեճում: Իսլամաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն հայտարարեց, որ իր երկիրը «դատապարտում է Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ և հույս ունի, որ այդ ագրեսիայի հետևանքները շուտով կվերացվեն»: Ընդ որում` վարչապետը նաև հույս է հայտնել, որ «օկուպացված ադրբեջանական հողերը կազատագրվեն, և ադրբեջանցի փախստականները կվերադառնան հայրենի օջախներ»: Բացի այդ, նա հայտարարել է, որ Պակիստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵԱՀԿ-ին Ղարաբաղում միջազգային խաղաղարար ուժերի կազմավորման գործում, մասնավորապես, այդ նպատակի համար զինվորական համակազմ տրամադրելով:

Պակիստանա-ադրբեջանական կապերի բարձր մակարդակի մասին է վկայում նաև 2004թ. հուլիսին պաշտոնական Իսլամաբադի ղեկավար Փերվեզ Մուշարաֆի պաշտոնական այցը Բաքու: Պակիստանի նախագահն այն ժամանակ նշել էր, որ «երկու երկրներին միավորում է ընդհանուր մշակույթը և կրոնը, և կան բոլոր հնարավորությունները երկկողմանի կապերի հետագա զարգացման համար»: Քաղաքական կապերի մասին խոսելիս Մուշարաֆը նշել է, որ Բաքուն և Իսլամաբադը սատարում են միմյանց բոլոր հարցերում. «Դա երևում է նրանից, որ Ադրբեջանը պաշտպանում է մեզ քաշմիրյան հիմնախնդրում, իսկ Պակիստանը Ադրբեջանին` Ղարաբաղյան հիմնախնդրում: Ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ու նրան հարակից շրջանների դեմ անհանգստացնում է յուրաքանչյուր պակիստանցու: Խոսք եմ տալիս, որ Պակիստանն այսուհետ ևս հավատարիմ կմնա Ադրբեջանի դիրքորոշմանը»:

Անդրադառնալով համագործակցությանը միջազգային հարցերում` Մուշարաֆն ընդգծեց այդ համագործակցության կարևորությունն այն հիմնախնդիրներում (այդ թվում և պաղեստինյանն ու աֆղանականը), որոնք անհանգստացնում են մուսուլմանական աշխարհին: Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պաշտոնապես հրավիրեց Պակիստան և խոսքն ավարտեց թաթարերեն. «Կեցցե ադրբեջանա-պակիստանյան բարեկամությունը: Մենք բարեկամներ չենք, այլ եղբայրներ: Դրա համար էլ Պակիստանը միշտ եղել է Ադրբեջանի կողքին»:

Այսպիսով, անկախ ներքին հակասություններից, պաշտոնական Իսլամաբադն իրականացրել և շարունակում է իրականացնել արմատականորեն տրամադրված իսլամական կառույցների համախմբմանն ուղղված գիծ «անհավատների» դեմ մղվող պայքարում, ինչպիսին են Հնդկաստանն արևելքում, Հայաստանն ու Վրաստանն արևմուտքում: Անկախ զբաղեցրած պաշտոնից` Բենազիր Բհուտոն այդ քաղաքականության առավել նշանակալի դեմքերից մեկն էր:

 

Ընդարձակ ռեզոնանս առաջացրեց Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը Ղարաբաղյան պատերազմում հզոր կրոնական գործոնի առկայության մասին: Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերի 19-ին «Los Angeles Times» թերթի խմբագրական խորհրդի անդամների հետ իր հանդիպման ժամանակ նա նշել է, որ երկար ժամանակ պաշտոնական Երևանը փորձում էր շրջանցել այդ հարցը, սակայն իրողություններն օբյեկտիվորեն վկայում են ռազմական ակտիվ գործողություններում իսլամական ֆակտորի գոյության օգտին: Ավելորդ չէ նշել, որ նման հայտարարությունը պատաս­խան էր ամերիկացի թղթակցի համապատասխան հարցին, ուստի պետք է քննարկվի հենց այդ համատեքստում: Մինչդեռ այդ լրջագույն հանգամանքը կանխակալ մեկնաբանների կողմից ի սկզբանե անտեսվել է:

Մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության բնույթին վերաբերող հարցերի հետազոտությունը կարևոր օղակ է բուն հիմնախնդիրը համարժեք ընկալելու ճանապարհին: Այնինչ, այդ գործոնը միշտ չէ, որ պատշաճ ուշադրության է արժանանում քաղաքագետների և դիվանագետների կողմից, ինչի արդյունքում ակտիվ մարտական գործողությունների, ինչպես և դիվանագիտական մանևրումների տրամաբանությունը հաճախ ներկայացվում է պատմական համատեքստից դուրս: Նպատակահարմար ենք գտնում նշել, որ թարմ աշխարհաքաղաքական մշակումների փորձարկման ավանդույթը հենց Արևելյան Այսրկովկասում բավական խոր պատմական արմատների վրա է հենվում: 1918թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ)` որպես մուսուլմանական աշխարհում առաջին աշխարհիկ պետության, կայացման տրամաբանությունը բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հողերի վրա բնակվող կովկասյան թաթարների մասնատված ցեղային միավորումները համապատասխան քաղաքական զարգացման մակարդակ ունեին:

Ադրբեջանական էթնոսի կազմավորումը, ըստ էության, իր հերթին մտցվում է նոր ազգերի ինքնորոշման ծրագրի համատեքստի մեջ, այդ պատճառով զարմանալիորեն նման է Մերձավոր Արևելքի քաղաքական յուրացման ժանակակից սկզբունքներին: ԱԴՀ-ի տարածքը ի սկզբանե իրենից ներկայացրել է հեռանկարային նախագծերի փորձարկումների յուրահատուկ պլացդարմ:

Անհրաժեշտ օրինակներից նշենք հետևյալները.

1. Բուն ադրբեջանական էթնոսի ձևավորումը դիտարկելի է «ինքնորոշվող նոր ազգերի» ծրագրի համատեքստում: Այրումների, աֆշարների, բայաթների, կարադաղցիների, կարափափախների, քաշքաների, պադարների, շահսևանների թյուրքական ցեղային միավորումները և ժամանակակից ադրբեջանական ժողովրդի մաս կազմող շատ այլ ցեղերի ներկայացուցիչներ վաղուց արդեն ազգագրական, էլ չենք ասում` քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում: Այս կապակցությամբ մեջբերենք թաթար պատմաբան Վ. Խուդադովի 1923թ. թվագրյալ միտքը («Советский Азербайджан»-«Новый Восток» 1923, номер 3, стр. 171»). «Արևելքում ամենուրեք թյուրքերը տեղի ժողովուրդներին ձուլելու զարմանալի ընդունակություն են ցուցաբերում, որոնց մեջ թյուրքական լեզվի նվաճումը պակաս հաջողություն չունի թյուրքական զենքից: Թյուրքական ասիմիլյացիան տեղի է ունենում մեր աչքերի առջև, և մոտ է օրը, երբ Այսրկովկասյան Ադրբեջանում բնակվող մի շարք ազգություններից միայն հուշ կմնա... Այդ ձուլումը կարող է հաղթել անկախ Ադրբեջանի հանրապետության ստեղծմամբ` թյուրքական պետական լեզվով: Այսպիսով, Արևելյան Այսրկովկասում ստեղծվում է նոր միասնական ազգություն` կազմված զանազան էթնիկական միավորներից, բայց ընդհանուր թյուրքական լեզվով»:

2. 16-րդ դարից ի վեր գերազանցապես թյուրքական ցեղերով բնակեցված Առան և Շիրվան այսրկովկասյան մարզերի վերանվանումը տեղի է ունեցել 1918թ. սեպտեմբերի 15-ին, Նուրի փաշայի գլխավորած թուրքական զորքերի կողմից Բաքուն օկուպացնելուց և քաղաք մուսավաթական կառավարությանը հրավիրելուց հետո: Այս ակտով նախատեսվում էր միավորել նոր կազմավորված հանրապետությունն Իրանի Ադրբեջան նահանգի հետ, որի բնակչությունը խոսում էր նման թյուրքական բարբառներով: Այս մասին ժամանակին գրել է նաև Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը` գեներալ Ա. Դենիկինը. «Ադրբեջանական հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որ փոխարինաբար վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական էր և տարածքը... միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես Կովկասում պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ամրոց» («Очерки русской смуты»):

Ուշադրություն դարձնենք ռուս հայտնի արևելագետ, ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդի երկի այն պարբերությանը (В. В. Бартольд. Сочинения. Том 2/1, с. 703), որտեղ մեջբերվում է նրա պատասխանը Բաքվի համալսարանի ուսանողներից մեկի հարցին` տրված 1924թ. նոյեմբեր-դեկտեմբերին այդ համալսարանի արևելյան ֆակուլտետում նրա կարդացած դասախոսությունների շարքից հետո: Ուսանողի հարցը. «Ադրբեջան ասելով հաճախ հասկանում են պարսկական Ադրբեջանը, Արաքսի այն ափին` Թավրիզ գլխավոր քաղաքով: Իրավունք ունե՞նք արդյոք մեզ Ադրբեջան անվանել այս առումով կամ դա Շիրվանն է»: Ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդի պատասխանը. «Շիրվանը երբեք չի կիրառվել այն իմաստով, որ այն ընդգրկել է ներկայիս Ադրբեջանական հանրապետության տարածքը: Շիրվանը մի փոքր մասն է` Շեմախ գլխավոր քաղաքով, իսկ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Գյանջան և այլն, երբեք Շիրվանի կազմի մեջ չեն մտել, և եթե հարկ լիներ բառեզր մտածել այն բոլոր գավառների համար, որոնք այսօր միավորում է Ադրբեջանական հանրապետությունը, ապա ամենայն հավանականությամբ կարելի կլիներ ընդունել Առան անվանումը, բայց Ադրբեջան եզրն ընտրվել է այն բանի համար, որ երբ կայանում էր Ադրբեջանական հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկականը և այդ Ադրբեջանը մեկ ամբողջություն կկազմեն, քանի որ բնակչության կազմով նրանք շատ մեծ նմանություն ունեն: Այս հիման վրա ընդունվեց Ադրբեջան անվանումը, բայց, իհարկե, այժմ, երբ Ադրբեջան բառն օգտագործվում է երկու իմաստով` որպես պարսկական Ադրբեջան և առանձին հանրապետություն, ստիպված ես լինում խճճվել և հարցնել, թե ո՞ր Ադրբեջանն է նկատի առնվում. Պարսկակա՞ն, թե՞ այս Ադրբեջանը»:

3. Ազգերի լիգան չճանաչեց ԱԴՀ սահմաններն այն տեսքով, ինչպես որ դրանք գծվում էին քարտեզներին մուսավաթականների կողմից: ԱԴՀ թյուրքական խմբագրմամբ` քարտեզի վրա Նախիջևանն ու Արցախը, «վիճելի այլ տարածքների» հետ մեկտեղ, նույնպես թվարկվում էին նրա կազմում: Հիշեցնենք, որ միջազգային ընկերակցության կողմից չճանաչված հենց այս պետության իրավահաջորդն է իրեն հռչակել անկախ Ադրբեջանը: 1991թ. օգոստոսի 28-ին հրաժարվելով խորհրդային քաղաքական ժառանգությունից` Բաքուն կորցրեց իր բոլոր կասկածելի իրավունքները ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի նկատմամբ:

4. 1920թ. ապրիլին Ադրբեջանական ԽՍՀ-ի հռչակումը որպես «մուսուլմանների և հայերի հանրապետություն»հրեաների և արաբների պետության» իսրայելական մոդելի նախակարապետը) հետագա «Ընդհանուր պետության» սխեմաների «առաջնեկն» էր և ընդ որում` վկայում էր նավթագազային տարածաշրջաններում համադաշնային կարգի անկարողունակության մասին:

Նման տարածքների էթնոքաղաքական տարբերակման անհրաժեշտությունն էլ պայմանավորեց մինչ այդ առանձին գոյություն ունեցող ցեղային միավորումների` մի ինչ-որ ազգային հանրության շուրջ համախմբվելու նպատակահարմարությունը, անհրաժեշտ էր նաև առաջին պլան մղել վերջինի շահերը: Հատկանշական է, որ այժմ նման կերպով են վերաձևում նաև Իրաքի էթնոքաղաքական քարտեզը: Հետաքրքիր է, որ հենց Ադրբեջանի տարածքում է առաջին անգամ (1923-1930թթ.) փորձարկվել քրդական վիրտուալ պետական կազմավորման` «Կարմիր Քրդստանի» ստեղծման մոդելը:

5. Որ անգամ Խորհրդային Ադրբեջանը հավերժական չէ, շատ լավ հասկանում էին Թուրքիայում: Հայտնի է, մասնավորապես, այդ երկրում հանրապետական կարգի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի 1920թ. սեպտեմբերի 14-ի նամակը Ալի Ֆուադ Ջեբեսոյին. «Հայերի հետ բարենպաստ պատերազմ սկսել` Ադրբեջանը Թուրքիային միացնելու նպատակով»: Նույն ինքը մի փոքր ավելի ուշ գրում է. «Օրերից մի օր Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունն այն ժողովուրդների հանդեպ, որոնց այսօր ամուր պահում է իր ձեռքում: Հենց այդ պահին էլ Թուրքիան պետք է իմանա, թե ինչ անի: Ռուսաստանի իշխանության տակ են գտնվում մեր արյունակից, հավատակից և լեզվակից եղբայրները: Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու նրանց: Բայց պատրաստ լինել չի նշանակում լուռ սպասել այդ պահին: Պետք է պատրաստվել: Բայց ինչպե՞ս են ժողովուրդները պատրաստվում նման պահի: Ժողովուրդները նման պահի պատրաստվում են` հոգևոր կամուրջները պահելով: Մեր ընդհանուր լեզուն մեր կամուրջն է: Մեր ընդհանուր հավատը մեր կամուրջն է: Մեր ընդհանուր պատմությունը մեր կամուրջն է: Մենք պետք է հիշենք մեր արմատների մասին և միավորենք մեր պատմությունը, որ ճակատագրի բերումով բաժանել է մեզ մեր եղբայրներից: Մենք չպետք է սպասենք, թե երբ նրանք դեպի մեզ կձգվեն, մենք պետք է ինքներս նրանց մոտենանք: Մի գեղեցիկ օր Ռուսաստանը կընկնի: Այդ նույն օրը Թուրքիան մեր եղբայրների համար կդառնա այն երկիրը, որից նրանք օրինակ կվերցնեն»:

Կարելի է էլի շատ օրինակներ բերել, որոնք վկայում են այն մասին, որ Արևելյան Այսրկովկասի տարածքը սկզբից ևեթ ընկալվել է որպես հեռանկարային նախագծերի փորձադաշտ: Այս առնչությամբ հարկ է նշել, որ Ղարաբաղյան պատերազմին հիմնական կազմակերպությունների շահերը ներկայացնող ուժերի ակտիվ մասնակցությունը, որոնք հատկապես 1993-ից սկսեցին բացառիկ դեր խաղալ մարտական գործողությունների մեջ, միմյանց հաջորդող փորձարկումների երկար շղթայի ընդամենը մի օղակն էին:

 Ուշագրավ է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի պայթյուններից անմիջապես հետո «Ասոշեյդետ Պրես» գործակալությունը հրապարակեց մի տեղեկություն, ըստ որի` ԱՄՆ կոնգրեսի Հետազոտական ծառայությունը հրապարակել է զեկույց, որում նշված է, որ Միջազգային ահաբեկիչ Ուսամա բին Լադենի և նրա Ալ-Կաիդա կազմակերպության հետ կապված առանձին անձինք և խմբավորումներ Ադրբեջանն օգտագործել են որպես իրենց ահաբեկչական ցանցի հենակետերից մեկը: Հատկանշական է, որ դեռ 1998թ. Քենիայում և Տանզանիայում տեղակայված ամերիկյան դեսպանատների հանդեպ ահաբեկչական գործողություններից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) արձանագրել է բին Լադենի ավելի քան 60 հեռախոսազանգ Բաքու` «Իսլամական ջիհադի» ադրբեջանական մասնաճյուղ: Կան նաև տեղեկություններ, որ թիվ 1 ահաբեկիչն անձամբ է ղեկավարել երկու գործողություն Լեռնային Ղարաբաղում ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:

Արդեն 1999թ. «Defence and Foreign Affairs» ամսագիրն իր անցկացրած հետազոտության մեջ բերում էր փաստեր Ադրբեջանում արմատական իսլամիստների ենթակառուցվածքի ընդլայնման մասին: Այդ ենթակառուցվածքը նպատակ ուներ (գուցե շարունակում է ունենալ) արագացնել մոջահեդների ժամանումը Չեչնիայի առաջավոր ուսումնական ու օպերատիվ բազաներում, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ վարել Ռուսաստանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ այն դեպքում, եթե Մոսկվան սկսի ռմբակոծել իսլամականների հենակայանները Չեչնիայում կամ ռազմերթ կազմակերպի դրանք ոչնչացնելու համար: Նշվում էր, որ Ադրբեջանում մոջահեդների շարքերում կային մեծ թվով ապագա շեհիդներ, որոնք ուսանել էին Ուսամա բին Լադենի Աֆղանստանում գտնվող ճամբարում: Պատահական չէ, որ 1999թ. օգոստոսին, երբ Իչկերիայի վահաբական կազմավորումները ներխուժեցին Դաղստանի տարածք, պաշտոնական Բաքուն որոշում ընդունեց էլ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Կովկասում իսլամիստական ուժերին: 1999թ. օգոստոսի 20-ին Ադրբեջանի նոր քաղաքականությունը պարզաբանեց այդ երկրի նախագահի` արտաքին քաղաքական հարցերով այն ժամանակվա պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն. «Չեչենա-դաղստանյան կռիվները պետք է դիտարկվեն որպես ազգային-ազատագրական պայքար, այլ ոչ թե ահաբեկչություն, ինչպես փորձում են դրանք ներկայացնել ռուսական իշխանությունները»:

Ադրբեջանը «իսլամական վերածննդի» ալիք ունեցավ 80-ականների վերջին – 90-ականների սկզբին, առաջ եկան բազմաթիվ տեղական իսլամիստական խմբեր, որ դավանում էին բռնության գաղափարախոսություն և ցանկանում էին հարաբերություններ հաստատել օտարերկրյա նման կազմակերպությունների հետ: Ալ-Կաիդա կազմակերպության անդամ Ջամալ Ահմեդ էլ-Ֆադլը, որին ձերբակալել էր ՀԴԲ-ն 1998թ. ԱՄՆ դեսպանատների պայթեցումներին մասնակցելու համար, ցուցմունք էր տվել, որ իր կազմակերպությունն Ադրբեջանում ակտիվացել է դեռ 1989թ.:

«Ալ-ԿաիդանՀուսալի հենարան») ԽՍՀՄ տարածքում սկսել է գործել 1980-ական թթ. վերջից, երբ իր գրասենյակը բացեց Բաքվում և սկսեց աջակցություն ցուցաբերել ադրբեջանական մոջահեդներին քրիստոնյա Հայաստանի դեմ նրանց պատերազմում` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության համար: Մոտավորապես 1,5 հազ. աֆղան վետերաններ եկան Ադրբեջան 1993թ. սեպտեմբերին: Չեչենները նույնպես համագործակցում էին նախկին Խորհրդային Միության այլ մուսուլմանների հետ: Մասնավորապես, չեչեն մոջահեդները հրթիռներ էին գնում ոչ միայն իրենց, այլ նաև Ադրբեջանի իրենց գործընկերների համար, և կարևոր դեր են խաղացել Հորադիզ քաղաքի գրավման գործում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի մարզի մայրաքաղաք Ստեփանակերտից հարավ-արևելք: 1994թ. ամռանը նրանց թիվը հասավ 2,5 հազարի: Հայերի հետ մարտերում կրած ծանր կորուստներից հետո աֆղանական բրիգադը կազմալուծվեց նույն` 1994թ., սակայն նրա մասնակիցներից շատերը գնացին մասնակցելու այլ տարածաշրջանային հակամարտություններին: Երբ Ջոհար Դուդաևը` խորհրդային ՌՕՈւ նախկին գեներալ-մայորը, սկսեց Չեչնիայի անկախության ձեռքբերման կամպանիան, Ալ-Կաիդան արդեն ակտիվ գործողություններ էր սկսել Ռուսաստանի տարածքում: Դուդաևը պաշտպանում էր «Մուսուլման եղբայրների» չեչենական բաժանմունքը: Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո մի շարք աֆղան մարտիկներ միացան չեչեն մոջահեդներին: 1995թ. օգոստոսին Չեչնիայում ռուսական զորքերի դեմ կռվող 6.000 ապստամբներից 300-ը «աֆղանստանցի արաբներ» էին (ծագումով արաբական երկրներից, որ մարտական փորձ էին ձեռք բերել խորհրդային զորքերի դեմ Աֆղանստանի պատերազմում): Բոսնիայի ու Հերցեգովինայի և Ադրբեջանի փորձառու մոջահեդները նույնպես միացան նրանց: Սաուդյան Արաբիայի, Լիբանանի ու Իրանի հետախուզական ծառայություններն ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցում էին չեչեն պարզաններին...» («Washington ProFile», 05.04):

1990-ական թթ. սկզբին ադրբեջանական կառավարությունը դիմեց մոջահեդներին` Ղարաբաղյան պատերազմում իրենց օգնելու խնդրանքով: Առաջիններից մեկը, որ արձագանքեց այդ կոչին, այն ժամանակ քիչ հայտնի արաբ մոջահեդ Խատաբն էր: Աֆղանստանցի և պակիստանցի գրոհայինները հեշտությամբ էին հայտնվում ռազմաճակատում. այդ նպատակի համար Ադրբեջանը Քաբուլ-Բաքու հատուկ ուղիղ ավիաչվերթներ էր ֆինանսավորում (գործում էին նաև Խարթում-Բաքու ավիաչվերթները): Այդ նույն ժամանակ սերտ կապեր հաստատվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ, երկրի ապագա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի և չեչեն գեներալ Ջոհար Դուդաևի միջև:

1990-ական թթ. սկզբից Լեռնային Ղարաբաղում արդեն նաև չեչեններն էլ էին կռվում, ավելին, Ջոհար Դուդաևը ի նշան հատուկ բարեկամության Ադրբեջանի ԺՃ ղեկավարի անձնական թիկնազոր էր ուղարկել հենց չեչենների: 1991թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական դիմակայության գոտում առաջին անգամ հայտնվեց «Բասաևի չեչենական գումարտակը»:

Յալխորոյ թեյփին պատկանող Բասաևը, որ չեչենի ու ավարուհու զավակ էր, միաժամանակ նաև անտաղանդ բիզնեսմեն էր. 1987թ. Մոսկվայում խոշոր պարտքի տակ ընկնելով՝ նա ստիպված էր թաքնվել ավելի «զիլ» արկածախնդիրներից և շուտով ապաստան է գտնում Թուրքիայում: Ստամբուլում նա առաջին անգամ հաղորդակցվեց արմատական գաղափարախոսության հետ, որն իմամությունը դիտարկում էր որպես օղակ պանթուրանական կայսության ստեղծման ճանապարհին:

Տգետ մարդ լինելով՝ նա, իհարկե, չէր կարող հասկանալ, որ իրեն խոստացված «Կովկասյան իմամությունը» ոչ այլ ինչ է, քան քաղաքական մի խթանիչ՝ կողմնորոշված տարածաշրջանում ռուսական ազդեցության հնարավորինս նվազեցմանը: Ժամանակի ընթացքում այդ պետության ստեղծման գաղափարը 24-ամյա անհաջողակի գիտակցության մեջ ձեռք կբերի աներեսության գծեր, և ապագա ահաբեկիչը կխնդրի շրջապատին իրեն դիմել միայն անունով՝ Շամիլ, իմամ Շամիլի անվան համանմանությամբ: Շրջապատն, անշուշտ, անսաց այս համեստ խնդրանքին, մանավանդ, որ բաղձալի արդյունքն, ըստ էության, արդեն պատրաստ էր: Հենց շրջապատն էլ «հաղորդակից կդարձանի» երիտասարդ ու եռանդուն Շամիլին սկսված Ղարաբաղյան պայքարի բոլոր նրբություններին. «Ուժեղ իմամին անհրաժեշտ է ուժեղ Ադրբեջան, ինչի դեմ էլ պայքարում են Լեռնային Ղարաբաղի հայերը»: Այսպիսի կրթություն էր ստանում նա Ստամբուլի հանրահայտ Իսլամական ինստիտուտում, հայտնի ոչ միայն պանթուրանական քարոզչությամբ, այլև այս ուղղությամբ տարվող քաղաքականությամբ:

Իսլամական ինստիտուտի հիմնադիրը բաշկիր և թաթար ժողովուրդների ներկայիս կուռք, ժամանակին հայտնի արմատական Ահմեդ Զաքի Թողան Վալիդովն էր (Վալիդի, 1890-1970թթ.). նա հայտնի մուսուլմանական գործիչ էր, 1917թ. դեկտեմբերին հռչակված Բաշկիրիայի Ինքնավար Հանրապետության փաստացի ղեկավարն ու գաղափարախոսը, 1917-1921թթ. բաշկիրական ազգային շարժման առաջնորդը:

1920-1923թթ. Վալիդին Կենտրոնական Ասիայում բասմաչների շարժման գաղափարախոսներից ու կազմակերպիչներից մեկն էր. այնուհետև հեռացել է Աֆղանստան: Կյանքի մեծ մասն անցկացրել է Թուրքիայում, որտեղ դարձել է խոշոր արևելագետ, որի կարծիքի հետ հաշվի էին նստում համաշխարհային արևելագիտության առաջնորդները: 1953թ. Ստամբուլում հիմնել է Իսլամական հետազոտությունների ինստիտուտը, որի ղեկավարն է եղել մինչև իր մահը:

Խորհրդային գիտական գրականության մեջ Վալիդիի մասին հիշատակվում է որպես մոլի, երդվյալ թշնամի, օտարերկրյա գործակալ: Նրա հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց 1990-ական թթ. ամենասկզբին, նրա 100-ամյա հոբելյանի օրերին, որին հարմարեցվեց Ուֆայում անցկացվող գիտական կոնֆերանսը: Դա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ ազգայնական տրամադրություններն ընդգրկել էին նաև Բաշկիրիան ու Թաթարստանը. ի դեպ, հենց այստեղից էլ Կովկաս էին ուղարկվում պատերազմ վարելուն վարժեցված էշելոնները: Արմատական ընդդիմության (դաշնային իշխանությունների հանդեպ) կենտրոնն այն ժամանակ գտնվում էր Նաբերեժնիե Չելնիում. այն հիմնականում տեղի ու չեչեն ֆունդամենտալիստների վրանաճամբար էր հիշեցնում: Շամիլ Բասաևը Վալիդիի հիմնած Իսլամական ինստիտուտում ուսանել է 1989-1991թթ.:

Այս ինստիտուտն իսկապես կարևոր դեր է խաղացել Շամիլ Բասաևի կայացման գործում, քանի որ կանխորոշել է նրա կյանքի գլխավոր գիծը՝ սեփական իմամության հռչակումը: Իհարկե, նա չէր կարող ոտք մեկնել խորհրդային բանակի սպա Ջոհար Դուդաևի հետ, սակայն անհաջողակի ուղեղը քրքրող նկրտումները, այնուամենայնիվ, ստիպեցին նրան 1991թ. հոկտեմբերին առաջադրել իր թեկնածությունը Չեչնիայի նախագահական ընտրություններին: Ընտրություններում կրած պարտությունը չսասանեց Շամիլի տրամադրվածությունը. նա ստեղծեց դիվերսիոն-հետախուզական խումբ՝ «նպատակ ունենալով Իչկերիայի Չեչենական հանրապետության պաշտպանությունը»: Եվ ավելի համոզված լինելու համար Միներալնիե Վոդիում զավթեց ТУ-54 ինքնաթիռը՝ օդաչուներին ստիպելով թռչել դեպի Թուրքիա:

1991թ. նոյեմբերին Ստամբուլի ուսուցիչները կրկին հասկացրին իրենց գործակալին, որ սեփական իմամություն ստեղծելու համար անհրաժեշտ է սկզբում զորեղացնել Ադրբեջանը. հենց այդ շրջանում էլ «Բասաևի չեչենական գումարտակն» առաջին անգամ հայտնվեց հայ-ադրբեջանական դիմակայության գոտում: Ի դեպ, Աղդամի մատույցներում մղված դաժան մարտերում հրաշքով ողջ մնացած ավազակը որոշ ժամանակ անց պետք է հաստատեր. «Ղարաբաղցի հայերին այսօր անհնար է հաղթել»:

1999թ. ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը հիշում է. «Ինձ մոտ կային Շամիլ Բասաևի՝ ռադիոյով որսված բանակցությունները, որոնցում նա տառացիորեն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել: Հետո Բասաևը խոստովանել է, որ նպատակահարմար չէ Ղարաբաղում կռվելը. ադրբեջանցիները չեն կարողանում, հայերին չես հաղթի: Եթե այն ժամանակ մենք իմանայինք, թե նա ինչ ողբերգական դեր կխաղա Ռուսաստանի պատմության մեջ, կթքեինք այդ բոլոր միջանցքների վրա և վերջ կտայինք նրա խմբին»:

Շատ ավելի ուշ` 2000թ. հուլիսի 14-ին, ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավազակը կխոստովանի. «Անկեղծ ասած, ես ինքս դուրս բերեցի իմ մոջահեդներին Ադրբեջանից: Մենք այնտեղ էինք եկել ոչ թե թալանի, այլ ջիհադի համար»:

2005թ. հուլիսի 10-ի գիշերը, ռուսական հակահետախուզության և մի շարք պետությունների հատուկ ծառայությունների մանրազնին ծրագրված գործողության արդյունքում, զոհվեց Շամիլ Բասաևը. փառամոլ արկածախնդիրը մահկանացուն կնքեց տրոտիլով բեռնված ԿԱՄԱԶ-ի պայթյունից:

Հայտնի է, որ 1993թ. հուլիսին Աֆղանստան է այցելել ԱՀ ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովը (հավաստում են նաև ադրբեջանական աղբյուրները), ով հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ, Հեզբ-ի-իսլամ կուսակցության առաջնորդ Հեքմաթիարի (աֆղանական թմրաբիզնեսը նա է վերահսկում) և գեներալ Ռաշիդ Դուստումի հետ: Արդյունքում՝ Քաբուլի և Բաքվի միջև սկսում է գործել ուղիղ օդային կապ, որն էլ ադրբեջանական բանակին ապահովում էր զինվորական համալրումով: Այսպիսով, սովորական վարձկանների մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ այդ հարցը լուծվում էր պետական մակարդակով (հատկանշական է, որ հենց Աֆղանստանից էր Լեռնային Ղարաբաղ անցել հայտնի արաբ վարձկան Խատաբը, ով այնտեղ «հեռանկարային շփման» մեջ էր մտել ինչպես Շամիլ Բասաևի գրոհայինների, այնպես էլ հետագայում՝ Կովկասի ժողովուրդների համադաշնության (ԿԺՀԴ) ջոկատների հետ:

Փորձագետները նշում են, որ Հեքմաթիարի մարդկանց հավաքագրումը և Բաքվին օգնություն ուղարկելը իրատեսական չէր լինի առանց Պակիստանի հատուկ