Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Օգոստոս 2008, N 5

ԿԻՆԸ ԱՍՏԾՈ ԵՐԿՐՈՐԴ ՍԽԱԼՆ Է

«Կինը Աստծո երկրորդ սխալն է»:  ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

 

«Կինը մարդ արարած է, ով հագնվում է, շաղակրատում և հանվում»: ՎՈԼՏԵՐ

 

«Կանայք պարզապես զարմանալի ինտուիցիա ունեն: Նրանք նկատում են ամեն ինչ, բացի ակնհայտ իրերից»: ՕՍԿԱՐ ՈւԱԼԴ

 

«Կանանց քաղաքական ազդեցությունը երկրում ցերեկը շատ ցածր է»: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

 

«Թեթև վարքը թեթև վարքի տեր կանանց փոքրագույն պակասությունն է

Կարելի է հանդիպել սիրեկան չունեցող կնոջ, բայց դժվար է հանդիպել միայն մեկ սիրեկան ունեցող կնոջ»: ՖՐԱՆՍԻԱ դը ԼԱՌՈՇՖՈՒԿՈ

 

«Նա, ով կարող է կառավարել կնոջը, գլուխ կհանի և պետությունունից

Իրենց խելքի ինչ-որ առանձնահատուկ կերտվածքի պատճառով կանայք սովորաբար տաղանդավոր մարդու մեջ տեսնում են միայն նրա թերությունները, իսկ հիմարի մեջ` միայն արժանիքները»: ՕՆՕՐԵ դը ԲԱԼԶԱԿ

 

 

ԷՐԱԶՄ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ

«ԳՈՎՔ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ» 1509

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է

ԳԼՈՒԽ XVII

 

Տղամարդիկ ստեղծված են կառավարման գործերի համար, ուստի և պետք է մի քանի կաթիլ ավելի բանականություն ստանան. դրանք անհրաժեշտ են տղամարդու արժանապատվությունը պահելու համար: Այս առթիվ տղամարդը դիմեց ինձ հրահանգ ստանալու, ինչպես, ի միջի այլոց, միշտ անում է նա. ես էլ անմիջապես արժանի խորհուրդ տվի նրան` ամուսնանալ կնոջ` անհասկացող ու հիմար, բայց և զվարճալի ու անուշիկ մի անասունի հետ, որպեսզի սա իր անխելքութամբ համեմի ու քաղցրացնի տղամարդու մտքի տաղտկալի գոռոզությունը: Զուր չէ, որ Պլատոնը տատանվում էր, թե կենդանի արարածների որ կարգը դասի կնոջը` բանակա±ն թե անբան, իր տարակուսանքով ցանկանալով նշել, որ հիմարությունը այդ սեռի անկապտելի հատկությունն է: Եթե նույնիսկ կինը ցանկանա խելացի համարվել, ապա որքան էլ ջանա, կրկնակի հիմար կլինի այն եզան նման, որին, հակառակ բանականության, տանում են մրցարան, որովհետև ամեն մի բնածին արատ սաստկացնում է միայն, երբ փորձում են թաքցնել դա առաքինության դիմակի տակ: Ճիշտ է ասում հունական առածը` կապիկը միշտ էլ մնում է կապիկ, եթե նույնիսկ ծիրանի հագնի. այնպես էլ կինը մշտապես կին կլինի, այլ կերպ ասած` հիմար, ինչ դիմակ էլ լինի: Եվ այնուամենայնիվ ես կանանց այնքան հիմար չեմ համարում, որ իմ խոսքերից վիրավորվեն, որովհետև ինքս էլ կին եմ, և իմ անունը Հիմարություն է: Եթե մի լավ մտածենք, ապա չէ± որ կանայք ինձ են պարտական, որ իրենք տղամարդկանցից անհամեմատ ավելի երջանիկ են: Սկսենք արտաքին գեղեցկությունից, որը նրանք իրավացիորեն աշխարհում ամեն ինչից վեր են դասում և որի օգնությամբ բռնակալներին անգամ ենթարկում են իրենց բռնակալությանը: Իսկ մյուս կողմից ինչպե±ս առաջացավ տղամարդկանց վանող ու վայրենի արտաքինը, նրանց  մազոտ մաշկը, խիստ մորուքը, վաղաժամ խարխլության այդ ամբողջ պատկերը, որտեղի±ց է այդ բոլոր, եթե ոչ իմաստության արատից: Մինչդեռ կանանց փամփլիկ թշերը, բարակ ձայնը ու նուրբ մաշկը միշտ էլ երիտասարդության նմանություն են: Այնուհետև, ինչի± են ձգտում կանայք այս կյանքում, եթե ոչ տղամարդկանց ըստ հնարավորին ավելի դուր գալու: Այս նպատակին չե±ն ծառայում արդյոք նրանց բոլոր արդուզարդերը, օծումները, լվացումները, թանկարժեք պաճուճանքները, շպարները, անուշահոտությունները, սնգուրված դեմքերը, սարքված աչքերը, վարպետորեն մեծացված կլորությունները: Ինչո±վ են նրանք տղամարդկանց հրապուրում, եթե ոչ հիմարությամբ: Ինչե¯ր չեն թույլ տալիս տղամարդիկ հանուն հեշտանքի: Կանանց հիմարության մեջ է տղամարդու գերագույն երանությունը: Սրան  իհարկե չի առարկի նա, ով հիշում է, թե սիրային խոսակցություններում տղամարդիկ ինչպիսի¯ ցնդաբանություն են վարժվել դուրս տալ և ի¯նչ գժություն չեն անում նրանք, միայն թե ստիպեն կնոջը զիջելու իրենց ցանկասիրության: Հիմա դուք տեսնում եք, թե ի°նչ աղբյուրից է բխում սերը` կյանքի առաջին ու մեծագույն վայելքը:

 

ԳԵՈՐԳ ՎԻԼՀԵԼՄ ՖՐԻԴՐԻԽ ՀԵԳԵԼ

 

Ուստի, մի սեռը հոգևոր է` որպես իր համար բնորոշ զարգացող անձնական ինքնուրույնություն և ազատ համընդհանրության իմացություն և կամեցողություն վերահաս մտքի ինքնագիտակցություն և օբյեկտիվ վերջնական նպատակի կամեցողություն մյուս սեռը ներկայացնում է միասնության մեջ պահպանվող հոգևորը` որպես սուբստանցիոնալի իմացություն և կամեցողություն կոնկրետ եզակիության և զգացման ձևով: Առաջին սեռն իր հանդեպ չափից ավելի ուժեղ և գործուն սկիզբ է հանդիսանում, երկրորդը` պասիվ և սուբյեկտիվ: Դրա համար էլ տղամարդու իրական սուբստանցիոնալ կյանքն անցնում է պետության մեջ, գիտության բնագավառում և այլն, և ընդհանրապես` պայքարում ու աշխատանքում, արտաքին աշխարհի և հենց իր հետ հարաբերություններում, այնպես որ, նա նվաճում է ինքն իր հետ ինքնուրույն միասնությունը միայն իր սեփական երկվությունից: Իսկ հանգիստ հայեցողության և սուբյեկտիվ բարոյականության զգացման նա տիրապետում է ընտանիքում, որտեղ կինն ունի իր սուբստանցիոնալ կոչումը և այդ պիետետում` իր բարոյական տրամադրվածությունը:

Ծանոթագրություն.- Դրա համար էլ այդ զգացման վսեմագույն պատկերումներից մեկում` Սոփոկլեսի «Անտիգոնեում», պիետետը դիտարկվում է գերազանցապես որպես կնոջ օրենք, որպես զգացող սուբյեկտիվ սուբստանցիոնալություն, ներքին կյանքի օրենք, որը դեռ չի հասել իր լրիվ իրականացմանը, որպես հին աստվածների, ստորերկրյա արքայության օրենք, որպես հավերժական օրենք, որի մասին ոչ ոք չգիտի, թե որտեղից է եկել, և որը հակադիր է պետության ակնհայտ օրենքին: Այս բարձրագույն բարոյական, ուստիև ողբերգական հակադրությունն այդ ստեղծագործության մեջ ստանում է իր անհատականացված մարմնավորումը կնոջ և տղամարդու սկզբի մեջ:

Լրացում. – Կանայք կարող են կրթված լինել, սակայն բարձր գիտությունների, փիլիսոփայության և արվեստի որոշ ստեղծագործությունների համար, որ համընդհանուրն են պահանջում, նրանք ստեղծված չեն: Կանայք կարող են ունենալ երևակայություն, ճաշակ, նրբագեղություն, բայց իդեալականը նրանք չունեն: Տղամարդու և կնոջ միջև տարբերությունը նույնն է, ինչ կենդանու և բույսի միջև. կենդանին ավելի շատ համապատասխանում է տղամարդու բնավորությանը, բույսը` ավելի շատ կնոջ բնավորությանը, քանի որ նա ավելի շատ է հանդես գալիս որպես հանգիստ բացահայտում, որին որպես սկզբունք տրված է զգացման ավելի անորոշ միասնություն: Եթե կանայք ղեկավարում են կառավարությունը, պետությունը գտնվում է վտանգի մեջ, քանի որ նրանք գործում են ոչ թե համընդհանուրի պահանջների համաձայն, այլ ելնելով պատահական հակվածությունից կամ կարծիքից: Կանայք կրթության են հասնում անհայտ ճանապարհներով, ասես պատկերացման մթնոլորտում, ավելի շատ, կյանքից, քան գիտելիքներ ձեռք բերելով, մինչդեռ տղամարդը իր դիրքին է հասնում միայն մտքի ձեռքբերումների և տեխնիկական շատ ջանքերի շնորհիվ:

ՇՈՊԵՆԳԱՈՒԵՐ

 

ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

 

«Sens les femmes le commencement de notre vie serait privռ de secours, li milieu de plaisirs, et la fin de consolation»: Jouy-ի այս սակավաթիվ բառերով, ըստ իս, ավելի լավ է արտահայտվել իսկական գովքն` ուղղված կանանց, քան Շիլլերի հիասքանչ մտածված «Wurde des Frauen» բանաստեղծությունում, որ գրվել է հակաթեզի և կոնտրաստի հաշվարկով: Նույնը, բայց ավելի պաթետիկ ձևով, ասել է Բայրոնը «Սարդանապալում»:

The very first

Of human life must spring from woman’s breast,

Your first small words are taught you from her lips,

Your first tears quench’d by her, and your last sighs

Too often breathed out in a woman’s hearing,

When men have strunk from the ignoble care

Of watching the last hour of him who led them.

Այսինքն,

Մարդկային կյանքը սկիզբ է առնում կնոջ կրծքին:

Ձեր առաջին բառերը դուք սովորել եք նրա շուրթերից:

Ձեր առաջին արցունքները սրբել է նա, և ձեր վերջին հոգոցը

Չափազանց հաճախ ցնցում է նրա լսողությունը,

Երբ տղամարդիկ մի կողմ են քաշվում ցածր աշխատանքից`

Վերջին պահին հոգալ նրա մասին, ով եղել է նրանց առաջնորդը:

Ե°վ այնտեղ, և° այստեղ կնոջ նշանակությունը ներկայացված է իսկական տեսակետից:

 

***

Կնոջ կազմվածքի տեսքն արդեն իսկ ցույց է տալիս, որ նա կոչված է չափից ավելի մեծ աշխատանքի համար` ո°չ հոգևոր, ո°չ մարմնական: Կյանքի պարտավորությունը նա կրում է ոչ թե իսկական, այլ տանջալի ¥կրավորական¤ ձևով. երկունքի ցավերով, երեխաների հոգսը կրելով, ամուսնուն ենթարկվելով, ում համար նա պետք է լինի համբերատար և քաջալերող ընկերուհի: Նա չի ստեղծված վսեմ տառապանքի, ուրախությունների, ուժերի զորեղ դրսևորումների համար. նրա կյանքը պետք է ընթանա ավելի հանգիստ, աննշան և փափուկ, քան տղամարդու կյանքը, ըստ էության, դրանով ավելի երջանիկ կամ դժբախտ չդառնալով:

 

***

 

Կանայք արդեն այնքան հակված են ¥հարմարված են¤ մեր առաջին մանկությունը սնելուն և դաստիարակելուն, որ իրենք էլ երեխայական են, անմիտ և անհեռատես, մի խոսքով, ամբողջ կյանքում մեծ երեխաներ են. երեխայի և տղամարդու միջև միջանկյալ աստիճանի տեսակ, որն էլ հենց մարդն է: Բավական է ընդամենը նայել աղջկան, թե ինչպես է նա օրերով շաղակրատում, երգում ու պարում երեխայի հետ, և պատկերացնել, թե ինչ կարող էր անել նրա փոխարեն, ողջ ցանկությամբ հանդերձ, տղամարդը:

 

***

 

Աղջիկներին արարելիս բնությունն առատաձեռն է եղել այն հարցում, ինչը դրամատուրգիական իմաստով կոչվում է ճղճղան էֆեկտ: Նա նրանց մի քանի տարվա համար լիառատ ապահովել է գեղեցկությամբ, գրավչությամբ և շքեղությամբ նրանց մնացած ողջ կյանքի հաշվով, այն բանի համար, որ այդ տարիների ընթացքում նրանք կարողանան այդ չափով տիրել տղամարդու երևակայությանը, որպեսզի վերջինս, հրապուրվելով, ազնվորեն ստանձնի, այս կամ այն կերպ, նրանց հետագա կյանքի հոգսը, որպիսի քայլի դիմելու համար նրա պարզ առողջ դատողությունը բավական հուսալի երաշխիքներ չի տրամադրում: Դրա համար էլ բնությունը կնոջը, ինչպես և նրա սեռի ցանկացած այլ էակի, տվել է զենք և միջոցներ, որոնք նրան անհրաժեշտ են իր գոյությունն ապահովելու համար, ընդ որում` բնությունը վարվել է իր սովորական խնայողությամբ: Ինչպես մրջնի էգն է բեղմնավորումից հետո զրկվում այլևս ոչ պիտանի ¥իսկ ձվերի խնամքի առումով` նույնիսկ ոչ անվտանգ¤ թևերից, այնպես էլ կինը երկու-երեք ծննդաբերությունից հետո մեծ մասամբ կորցնում է իր գեղեցկությունը, հավանաբար, այդ նույն պատճառով:

Ի հետևանք դրա` երիտասարդ աղջիկները հոգու խորքում իրենց տնային կամ տնայնագործական զբաղմունքները համարում են կողմնակի գործ և անգամ պարզ զվարճանք. նրանք միակ լուրջ կոչում են համարում սերը, հաղթանակները և այն ամենը, ինչ առնչվում է դրանց հետ, այն է` արդուզարդը, պարերը և այլն:

 

***

 

Որքան ավելի ազնիվ ու կատարյալ է որևէ իր, այնքան ավելի ուշ և դանդաղ է այն հասնում իր հասունությանը: Տղամարդը բանականության և հոգևոր ուժերի հասունություն է ձեռք բերում ոչ շուտ, քան 28 տարեկանը, կինը` տասնութ: Դրա համար էլ կանայք ամբողջ կյանքում երեխա են մնում, միշտ միայն ավելի մոտն են տեսնում, կառչում են ներկային, իրերի առերևութականությունն ընդունում են որպես գործի էություն և մանրուքները գերադասում են լրջագույն զբաղմունքներից: Հենց բանականության շնորհիվ է, որ մարդն ապրում է ոչ կենդանու նման` միայն ներկայով, այլ հայացք է նետում և քննարկում է անցյալն ու ապագան, որտեղից էլ բխում են նրա զգուշությունը, հոգատարությունը և հաճախակի մտահոգվածությունը: Դրանից ծագող օգուտներին և վնասներին կինը տղամարդուց պակաս է հաղորդակից` իր ավելի թույլ բանականության արդյունքում: Նա, ավելի շուտ, աչքի է ընկնում հոգևոր կարճատեսությամբ. նրա ինտուիտիվ ¥անմիջականորեն ընկալող¤ միտքը սուր է տեսնում այն, ինչ մոտ է, բայց նեղ մտահորիզոն ունի, որում հեռավորը չի մտնում: Դրա համար այն ամենը, ինչ բացակա է, անցյալ, կանանց վրա անհամեմատ ավելի թույլ է ազդում, քան մեզ վրա, ինչի պատճառով էլ առաջանում է նրանց շրջանում հաճախ հանդիպող և երբեմն խելագարության հասնող շռայլության ¥վատնողության¤ հակվածություն: Կանայք հոգու խորքում համոզված են, որ տղամարդկանց կոչումը փող վաստակելն է, իրենցը` ծախսելը, եթե հնարավոր է` ամուսնու կենդանության օրոք կամ էլ, ծայրահեղ դեպքում, նրա մահվանից հետո: Նրանց այս համոզմունքն ամրապնդում է այն հանգամանքը, որ ամուսինը վաստակածը դնում է նրանց տրամադրության տակ` տնտեսության համար: Որքան էլ այս ամենը վնասների հետ կապված լինի, կա, սակայն, այն լավ կողմը, որ կինը մեզնից ավելի է կլանված ներկայով, և դրա համար էլ, եթե միայն դա տանելի է, ավելի լավ ¥ամբողջական¤ է վայելում այն, որտեղից էլ բխում է կնոջը բնորոշ պարզությունը, որը նրան ծառայում է ցրվելու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հոգսերով ծանրաբեռ ամուսնուն մխիթարելու համար:

Բոլորովին էլ հարկ չկա հաշվի չառնել հին գերմանացիների սովորությունը` դժվարին իրադրություններում խորհրդակցության կանչել նաև կանանց, քանի որ իրերի ընկալման նրանց եղանակը միանգամայն տարբեր է մերից, հատկապես նրանով, որ այն հատկություն ունի նկատելու դեպի նպատակը և ընդհանրապես դեպի մոտ գտնվող ամեն ինչը տանող ամենակարճ ճանապարհը, ինչը մենք` հեռուն նայելով, մեծ մասամբ չենք նկատում հենց այն պատճառով, որ այն մեր քթի տակ է և ինչին մեզ պետք է վերադարձնել մերձավոր ու հասարակ հայացքը յուրացնելու համար: Հենց այս պատճառով էլ կանայք վճռականորեն սթափ են մեզնից` իրերի մեջ տեսնելով միայն այն, ինչն իսկապես դրանցում կա, մինչդեռ մենք, եթե խռովված են մեր կրքերը, հեշտությամբ չափազանցում ենք այն, ինչ կա և հավելում ենք երևակայականը:

Այդ նույն աղբյուրից բխում է և այն, որ կանայք, տղամարդկանցից ավելի, կարեկցանք են ցուցաբերում դժբախտին, այստեղից էլ` ավելի մարդասիրություն և սրտացավություն, փոխարենը` զիջում են նրանց արդար դատելու, արդարամտության և բարեխղճության գործում: Նրանց տկար բանականության արդյունքում այն ամենը, ինչ ներկայանում է, տեսանելի, անմիջականորեն իրական, այնպիսի իշխանություն ունի նրանց վրա, որի դեմ հազվադեպ ինչ-որ բան կարող են անել վերացական գաղափարները, մշտական կանոնները, ամուր ընդունված որոշումները, ընդհանրապես` անցյալի ու ապագայի, բացակայի ու հեռավորի ըմբռնումը: Դրա համար էլ նրանք ունեն առաքինության առաջին և գլխավոր պայմանը, բայց չի բավականացնում երկրորդական, հաճախ` նրա անհրաժեշտ գործիքի պայմանը: Այս առումով նրանց կարելի է հավասարեցնել մի օրգանիզմի, որը թեև լյարդ ունի, բայց լեղապարկ չունի: Սրա համապատասխան` կնոջ բնավորության արմատական թերությունը անարդարությունն է: Այն բխում է հիմնականում ողջամտության ու հնարամատության վերոնշյալ թերությունից, բայց դրանով հանդերձ պաշտպանվում է այն հանգամանքով, որ նրանք, որպես թույլ էակներ, բնությունից օժտված են ոչ թե ուժով, այլ խորամանկությամբ. այստեղից էլ` նրանց բնազդային կեղծավորությունը և ստի հանդեպ անհաղթահարելի հակվածությունը: Քանի որ բնությունը, առյուծին ճիրաններով ու ատամներով, փղին, վարազին` ժանիքներով, ցլին` կոտոշներով, սիպեին ¥սեպիա, կակղամորթ¤` ջուրը պղտորող նյութով զինելով, կնոջը` ինքնապաշտպանության և պաշտպանության համար, օժտել է կեղծավորության արվեստով, և իր ողջ զորությունը, որ տղամարդու մեջ արտահայտվում է մարմնական ուժով և բանականությամբ, տվել է կնոջը այդ շնորհի ձևով: Ուստի կեղծավորությունը նրա մեջ բնածին հատկություն է և գրեթե նույն չափով բնորոշ է ինչպես խելացի, այնպես էլ հիմար կնոջը: Այդ պատճառով այդ հատկությունից օգտվելն ամեն պարագայում նրա համար նույնքան բնական է, որքան վերոնշյալ կենդանիների համար` հարձակման դեպքում իրենց տրված զենքն օգտագործելը, ընդ որում` նա իրեն զգում է ինչ-որ ձևով իր իրավունքից օգտվող: Գուցե սրանից ելնելով էլ անիմաստ է լիովին ճշմարտացի և անկեղծ կինը: Այդ նույն հիմունքով էլ նրանք այնքան դյուրությամբ են կանխատեսում ուրիշի կեղծավորությունը, որ նրանց առջև նույնիսկ վտանգավոր է նման բան անելը: Այս հաստատված արմատական թերությունից ու դրա հավելուկներից բխում են կեղծությունը, անհավատարմությունը, դավաճանությունը, երախտամոռությունը և այլն: Կանայք դատարանի առջև կեղծ երդմամբ անհամեմատ ավելի հաճախ են մեղանչում, քան տղամարդիկ: Եվ ընդհանրապես, դեռ կարելի է վիճել, թե արժե արդյոք թույլ տալ, որ նրանք երդվեն: Ժամանակ առ ժամանակ ամենուրեք կրկնվում են դեպքեր, երբ տիկնայք, ովքեր ոչ մի բանի պակաս չունեն, թաքուն թռցնում են խանութներից:

 

***

 

Բնությամբ մարդկային ցեղի տարածման մասին հոգսերին ¥որպեսզի այն չայլասերվի¤ կոչված են երիտասարդ, առողջ ու գեղեցիկ տղամարդիկ: Սա է բնության հաստատուն կամքը, որի արտահայտությունն են կանանց կրքերը: Այս օրենքն ուժով ու վաղեմությամբ նախորդում է մնացած բոլորին: Ուստի, վայ նրան, ով իր իրավունքներն ու շահերը տնօրինում է այնպես, որ դրանք կանգնում են այդ օրենքի ճանապարհին. առաջին նշանակալի առիթի դեպքում ¥ինչ էլ որ նա ասի ու անի¤ դրանք անխնա ոտնատակ կարվեն: Քանի որ կնոջ գաղտնի, չասվող, նույնիսկ չգիտակցվող, բայց բնածին բարոյախոսությունն ասում է. «Մենք իրավունք ունենք խաբել նրանց, ովքեր խնամքով հոգալով մեր մասին` որպես ինդիվիդումի, կարծում են, թե դրա միջոցով տեսակի ¥species¤ իրավունք են ստանում: Տեսակի հատկությունները, հետևաբար և բարօրությունը, մերձավոր, մեզնից ծագող սերնդի միջոցով, տրվում է մեզ և վստահվում է մեր հոգածությանը, և մենք բարեխղճորեն հոգում ենք այդ բարօրության մասին»: Բայց կանայք այս բարձրագույն սկզբունքը գիտակցում են բոլորովին էլ ոչ in abstracto, այլ միայն in concreto, և այն արտահայտելու համար այլ միջոց չունեն, բացի հարմար դեպքերում իր արարքներից, ընդ որում` նրանց խիղճը մեծ մասամբ անհամեմատ ավելի հանգիստ է լինում, քան մենք ենթադրում ենք, քանի որ իրենց սրտի նվիրական գաղտնարաններում նրանք գիտակցում են, որ խախտելով իրենց պարտավորություններն ինդիվիդումի հանդեպ` նրանք դրանով ավելի լավ են կատարում դրանք տեսակի նկատմամբ, որի իրավունքն անվերջ բարձր է:

Քանի որ կանայք գոյություն ունեն մեն-միայն մարդկային ցեղի տարածման համար և դրանով սպառվում է նրանց կոչումը, նրանք մշտապես ապրում են ավելի շատ ցեղի, քան ինդիվիդումի մեջ, և ցեղի գործերն էլ սրտին ավելի մոտ է ընդունում, քան անհատականները: Սա նրանց ողջ էությանն ու արարքներին հայտնի թեթևամտություն է հաղորդում և ընդհանրապես տղամարդկանցից արմատականորեն տարբեր ուղղություն, որն էլ պայմանավորում է այդքան հաճախակի և գրեթե նորմալ անհամաձայնությունն ամուսնությունների մեջ:

 

***

Տղամարդկանց միջև ի բնե պարզ անտարբերություն կա, կանանց միջև` ի բնե թշնամություն: Դա գուցե առաջանում է նրանից, որ odium figulinum-ը ¥գիլդիական, արհեստավորական ատելություն, կուսակցությունների ատելություն¤, որ տղամարդկանց միջև ամեն անգամ սահմանափակվում է հայտնի կուսակցություններով, կանանց մոտ տարածվում է նրանց ամբողջ սեռի վրա, քանի որ նրանք բոլորն ընդամենը մի արհեստ ունեն: Փողոցներում հանդիպելիս նրանք միմյանց նայում են որպես գվելֆներ և գիբելիններ: Առաջին ծանոթության ժամանակ երկու կին, հավանաբար, միմյանց վերաբերվում են ավելի կաշկանդված ու ծածկամտությամբ, քան երկու տղամարդ նույն դեպքում: Դրա համար էլ փոխադարձ հաճոյախոսությունները երկու կանանց միջև անհամեմատ ավելի ծիծաղելի են ստացվում, քան տղամարդկանց միջև: Այնուհետ, այն ժամանակ, երբ տղամարդը, խոսելով նույնիսկ իրենից բավական ցածր կանգնած մարդու հետ, նրան, այնուամենայնիվ, վերաբերվում է զուսպ և մարդասիրաբար, անտանելի է տեսնել, թե որքան գոռոզ ու արհամարհալից է կոտրտվում ազնվատոհմ կինը ստորին դասին պատկանող կնոջ ¥նրա մոտ սպասավորություն չանող¤ հետ խոսելիս: Դա, հավանաբար, առաջ է գալիս նրանից, որ կանանց մոտ կարգերի տարբերությունն անհամեմատ ավելի շատ է կախված դիպվածից, քան մեզ մոտ, և կարող է զգալիորեն ավելի արագ փոխվել ու վերանալ. քանի որ այն դեպքում, երբ մեզ մոտ դիտարկվում են հազարավոր բաներ, նրանց մոտ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տղամարդու են նրանք դուր եկել: Բացի այդ, այստեղ ազդում է նաև այն, որ նրանք, իրենց միակողմանի կոչման հետևանքով անհամեմատ ավելի մոտ են կանգնած  միմյանց, քան տղամարդիկ, ինչի համար էլ ջանում են առաջ մղել դասերի տարբերությունը:

 

***

Ցածրահասակ, նեղուս, լայնազդր սեռը գեղեցիկ կարող էր անվանել միայն տղամարդու` սեռական հակմամբ մթագնած բանականությունը. նրա ողջ գեղեցկությունն էլ հենց թաքնված է այդ հակման մեջ: Ավելի մեծ հիմնավորությամբ այն կարելի կլիներ անվանել ոչ էսթետիկական կամ ոչ նրբագեղ սեռ: Եվ իրոք, կանայք չունեն ո°չ դյուրըմբռնողություն, ո°չ իսկական հակում թե° երաժշտության, թե° պոեզիայի և թե° կրթական արվեստների նկատմամբ. և եթե նրանք տրվում են դրանց ու զբաղվում են դրանցով, ապա դա ոչ այլ ինչ է, քան պարզ կապկություն կոկետության և դուր գալու ցանկության նպատակներով: Սրանից էլ բխում է այն, որ նրանք ընդունակ չեն զուտ օբյեկտիվ մասնակցություն կամ հետաքրքրություն ունենալ մի ինչ-որ բանի հանդեպ, և դրա պատճառը, ես կարծում են. հետևյալն է: Տղամարդն ամեն ինչում ձգտում  է անմիջական տիրակալության իրերի նկատմամբ` կա°մ դրանք ընկալելու, կա°մ հաղթահարելու և յուրացնելու միջոցով: Բայց կինը միշտ և ամեն ինչում դատապարտված է միջնորդավորված տիրապետության` հենց ամուսնու միջոցով, և հենց այդպես էլ նա կարող է տիրապետել անմիջականորեն: Ուստի, հենց կնոջ բնույթի մեջ է ամեն ինչին նայել որպես միջոց ամուսին ձեռք բերելու համար, և ինչ-որ բանի հանդեպ նրանց հետաքրքրությունը միշտ միայն կեղծավոր է ու թվացյալ, պարզ խարդավանք, այսինքն, հակվում է կոկետության և կապկության: Դեռ Ռուսոն է նկատել, որ «les femmes, en general, n’aiment aucun art, ne se connaissent a aucun et n’ont aucun genie ¥lettre a d’Alembert, note XX¤»: Եվ յուրաքանչյուր ոք, ով իրերի արտաքինից բացի նաև այլ բան է տեսնում, կհասցնի նկատել դա: Հարկավոր է միայն հետևել համերգների, օպերաների և դրամաների ժամանակ նրանց ուշադրության ուղղությանը և նրան, թե ինչն են արժանի համարում ուշադրության, տեսնել, օրինակ, նրանց մանկական պարզամտությունը, որով շարունակում են իրենց շաղակրատանքը արվեստի մեծագույն ստեղծագործությունների լավագույն մասերի կատարման ժամանակ: Եթե հույներն իսկապես կանանց չէին թողնում դրամատիկական ներկայացումներին, ապա նրանք միանգամայն իրավացի էին. նրանց թատրոններում կարելի կլիներ գոնե ինչ-որ բան լսել: Մեր ժամանակներում կվայելեր «Taceat mulier in ecclesia» ասույթը լրացնել կամ փոխարինել հետևյալով` «Taceat mulier in theatro», և այն մեծ տառերով գրել թեկուզև թատերական վարագույրին: Ասենք, կանանցից որևէ այլ բան չես էլ սպասի, եթե նկատի ունենանք, որ ամբողջ սեռի ամենափայլուն ներակայացուցիչները գեղեցիկ արվեստներում երբեք ոչ մի իսկական մեծ ու ինքնատիպ ¥օրիգինալ¤ բան չեն ստեղծել և ընդհանրապես երբեք չեն կարողացել աշխարհին նվիրել կայուն, անանց արժեք ունեցող ստեղծագործություններ: Դա հատկապես ապշեցուցիչ է գեղանկարչության մեջ, որի տեխնիկան գոնե նույնքան հասանելի է նրանց, որքան և մեզ, ինչի համար էլ նրանք այդպես ջանադրաբար զբաղվում են գեղանկարչությամբ, թեև, այնուամենայնիվ, այդպես էլ չեն կարող պարծենալ որևէ մեծ ստեղծագործությամբ, որովհետև նրանց մեջ չկա ոգու ամենափոքր օբյեկտիվություն անգամ, որն էլ հենց ամենից առաջ անհրաժեշտ է գեղանկարչության մեջ. նրանք ամենուրեք նետվում են սուբյեկտիվության մեջ: Դեռ Huarte-ն 300 տարի առաջ իր հայտնի «Examen de ingenios para las sciencias» ստեղծագործության մեջ ժխտում էր կանանց բոլոր բարձր ընդունակությունները: Եզակի և մասնավոր բացառությունները չեն փոխում գործի էությունը, և կանայք, ընդհանուր առմամբ, եղել և մնում են ամենահամառ ու անուղղելի ֆիլիստերները. դրա համար էլ բարձր աստիճանի անհեթեթ հավասարության պարագայում, որի շնորհիվ նրանք բաժանում են ամուսնու դասն ու տիտղոսը, նրանք իրենք են լինում իրենց անազնիվ փառասիրության մշտական դրդիչը: Այնուհետև, գերակշռելու և տոն տալու նրանց այդ նույն հատկության հետևանքն է դառնում ժամանակակից հասարակության փչացումը: Նրանց առնչությամբ լավ կլիներ որպես կանոն ընդունել Նապոլեոն I-ի ասույթը. «Les femmes nþont pas de rang»: Շամֆորը ¥Chamfort¤ նույնպես միանգամայն արդարացիորեն ասում է. «Elles sont faites pour commercer avec nos faiblesses, avec notre folie, mais non avec notre raison. Il existe entre elles et les hommes des sympathis dþռpiderme et trՌs-peu de sympaties dþesprit, dþame et de caraetere»: Նրանք, ըստ էության, sexus sequior են, բոլոր առումներով ավելի ցածր կանգնած երկրորդ սեռ, ինչի համար էլ նրա թուլությունը պետք է խնայել, բայց որին հարգանք, պատկառանք մատուցելը վերին աստիճանի ծիծաղելի է և մեզ նվաստացնում է նրանց իսկ աչքում: Մարդկային ցեղը երկու մասի բաժանելով` բնությունը սահմանազատիչ գիծն ուղիղ մեջտեղով չի անցկացրել: Ողջ բևեռայնացմամբ հանդերձ` դրական և բացասական բևեռների միջև տարբերությունը միայն որակական չէ, այլ նաև, միևնույն ժամանակ, քանակական: Հենց այս տեսակետով էին կանանց նայում հին ու արևելյան ժողովուրդները, նրանք ավելի ճիշտ էին որոշել նրանց պատկանող տեղը, քան մենք մեր հին ֆրանսիական գալանտերեականությամբ և անհեթեթ կնամեծարությամբ` գերմանական հիմարության այդ վերջին ճիչով, որն էլ նպաստեց միայն այն բանին, որ նրանք դառնան այն աստիճանի մեծամիտ ու անամոթխած, որ երբեմն Բենարեսի սուրբ կապիկներին են հիշեցնում, որոնք իրենց սուրբ ու անձեռնմխելի համարելով` իրենց թույլ են տալիս ամեն ինչ:

Արևմուտքի կինը, «դաման», գտնվում է շինծու վիճակում, քանի որ կնոջը, որին իրապես հին ժողովուրդներն անվանում էին sexus sequior, վայել չէ լինել ակնածանքի և երկրպագության առարկա, ավելի բարձր պահել գլուխը, քան տղամարդը, և նրա հետ ունենալ միևնույն իրավունքները: Մենք այդ fausse position-ի բավականաչափ հետևանքներ ենք տեսնում: Ուստի, շատ ցանկալի կլիներ, որ Եվրոպայում ևս մարդկային ցեղի այդ N2-ին կրկին հատկացվեր իր բնական տեղը և սահման դրվեր կանանց անպարկեշտությանը, ինչի վրա ծիծաղում է ոչ միայն ողջ Ասիան, այլև կծիծաղեին նաև և° Հռոմը, և° Հունաստանը: Այս միջոցառման հետևանքները հասարակական, քաղաքացիական և քաղաքական առումներով անհամար կլինեին. պետք է լինեն տանտիրուհիներ և այդպիսին դառնալ հուսացող, ուստիև ոչ թե մեծամտության, այլ տնարարության համար դաստիարակվող աղջիկներ: Հենց այն պատճառով, որ Եվրոպայում կան տիկնայք, ցածր դասի կանայք, այսինքն, իգական սեռի մեծամասնությունը, շատ ավելի ապերջանիկ, քան Արևելքում:

 

***

Հնդկաստանում երբեք չեն լինում անհնազանդ, ոչ մեկից կախում չունեցող կանայք. այնտեղ ամեն մի կին գտնվում է կա°մ հոր, կա°մ ամուսնու, կա°մ եղբոր, կա°մ որդու հսկողության տակ` ըստ Մենուի օրենքի: Այն, որ այրիներն իրենց այրում են ամուսնու դիակի հետ, իհարկե° վրդովեցուցիչ է, բայց երբ նրանք սիրեկանի հետ մսխում են ամուսնու կարողությունը, կարողություն, որ նա կուտակել է համառ աշխատանքով իր ողջ կյանքի ընթացքում` իրեն մխիթարելով նրանով, որ աշխատել է իր երեխաների համար, դա նույնպես վրդովեցուցիչ է: Mediam tenuere beati:

Սկզբնական մայրական սերն ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մեջ զուտ բնազդային է և դրա համար էլ դադարում է երեխաների ֆիզիկական անօգնականության հետ` միաժամանակ: Այդ պահից սկսած` դրա տեղը պետք է զբաղեցնի սովորության և բանականության վրա հիմնված սերը, ինչը հաճախ չի պատահում` հատկապես եթե մայրը չի սիրել հորը: Հոր սերը երեխաների հանդեպ բոլորովին այլ կարգի է և անհամեմատ ավելի ամուր. այն հենվում է նրանցում սեփական ներքին Ես-ի ճանաչման, հետևաբար` մետաֆիզիկական ծագման վրա:

Գրեթե բոլոր հին ու նոր ժողովուրդների, անգամ հոտենտոտների մեջ սեփականությունը ժառանգում է միայն արական սերունդը. միայն Եվրոպան է շեղվել այս սովորույթից, բացառությամբ, սակայն, ազնվականության: Այն, որ տղամարդկանց մեծ ու երկար, անընդմեջ աշխատանքով ձեռք բերված սեփականությունը հետո անցնում է կանանց ձեռքը, որոնք կարճ ժամանակվա ընթացքում այն վատնում, կամ մի այլ ճանապարհով մսխում են, դա նույնքան մեծ, ինչպես և սովորական անարդարություն է, որը հարկ է կանխել կնոջ ժառանգական և գույքային իրավունքների սահմանափակմամբ: Ինձ թվում է` ավելի լավ կլիներ սահմանել, որ կանայք, ինչպես ամուսին-կանայք, այնպես էլ դուստրերը, մշտապես, ցմահ ժառանգեին միայն հիփոթեքային ճանապարհով որոշված ռենտա, բայց ոճ բոլորովին հիմնական ունեցվածքը կամ կապիտալը, բացի միայն այն դեպքերից, երբ արական սերնդի ճառանգորդ չկա: Ունեցվածքը ձեռք են բերում տղամարդիկ, ոչ թե կանայք, ինչի համար նրանք իրավասու չեն ո°չ անվերապահ տիրել և ո°չ էլ տնօրինել ունեցվածքը: Կանայք երբեք չպետք է ազատ տիրեն ու տնօրինեն ունեցվածքը, այսինքն, կապիտալը, տները, կալվածքները: Նրանց մշտապես մի ինչ-որ խնամակալ է պետք. ուստի նրանց հնարավոր ոչ մի դեպքում չպետք է վստահել իրենց երեխաների խնամքը: Կանացի սնափառությունը, եթե այն անգամ տղամարդկայինից ավելին չէ, ունի այն վատ կողմը, որ այն ուղղված է միայն նյութական բաներին, հենց իրենց անձնական գեղեցկությանը, փայլին, ճոխությանն ու խաբուսիկ շքեղությանը: Դրա համար էլ հասարակությունն է նրանց իսկական տարերքը, որը նրանց մեջ, հատկապես երբ խելքն էլ շատ զարգացած չէ, զարգացնում է շռայլության հակումը: Տղամարդկանց սնափառությունը, դրան հակառակ, հաճախ ուղղված է ոչ նյութական առավելություններին, ինչպիսին են խելքը, գիտունությունը, տղամարդկությունը և այլն:

Արիստոտելն իր «Պոլիտիկայի» 2-րդ մասում ¥9¤ բացատրում է, թե ինչ վնասներ է կրել Սպարտան այն հանգամանքից, որ այնտեղ կանանց չափազանց շատ իրավունքներ էին տրված ¥քանի որ նրանք Սպարտայում օգտվում էին ժառանգությունից, օժիտից և մեծ ազատություն ունեին¤ և դա որքան շատ է նպաստել Սպարտայի անկմանը: Չարժե± արդյոք Ֆրանսիայում նույնպես արքունի և կառավարության աստիճանական անկման ու փչացման մեղքը դնել Լյուդովիկոս XIII-ի ժամանակներից ի վեր կանանց աճող ազդեցության վրա, ինչը հանգեցրեց առաջին հեղափոխությանը, որի հետևանքն էին դրան հաջորդող բոլոր հեղաշրջումները: Համենայնդեպս, մեր դամայի մեջ ամենավառ կերպով արտահայտված իգական սեռի դրության կեղծությունը հասարակական կացության օրգանական արատն է, որը, ելնելով նրա սրտից, պետք է իր աննպաստ ազդեցությունը տարածի բոլոր մասերի վրա:

Որ կինն իր բնույթով դատապարտված է հնազանդության, երևում է այն հանգամանքից, որ նրանցից յուրաքանչյուրը, ընկնելով իրեն ոչ հատուկ, լիակատար անկախության հակաբնական դրության մեջ, անմիջապես հարում է մի ինչ-որ տղամարդու, որին էլ նա տրամադրում է ղեկավարել և իշխել իրեն, քանի որ նրան տեր է հարկավոր: Եթե կինը երիտասարդ է, վերջինս սիրեկան կլինի, եթե ծեր է ` խոստովանահայր:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am