Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Սեպտեմբեր 2008, N 6

ՀԵՏԱՀԱՅԱՑ – ՍԵՊՏԵՄԲԵՐ

1991թ.

 

2 սեպտեմբերի - ԼՂԻՄ և Շահումյանի շրջխորհրդի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստի որոշումը, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրն ընդունելու վերաբերյալ:

7 սեպտեմբերի - Զինված ադրբեջանցիների խմբի հարձակումը Թումի-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսի վրա: Գազանաբար սպանվեց չորս հայ:

12 սեպտեմբերի -  ՀՀ ԳԽ դիմումը Հայաստանի քաղաքացիներին. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, 1990թ. օգոստոսի 23-ին ընդունելով Հայաստանի անկախության հռչակագիրը, կանգնեց անկախ պետականության հաստատման ճանապարհին: Ս.թ. սեպտեմբերի 21-ին կանցկացվի Հայաստանի անկախության հանրաքվե, որը կորոշի հայ ժողովրդի ապագան: Գերագույն խորհուրդը դիմում է հանրապետության քաղաքացիներին` կոչ անելով մասնակցել հանրաքվեին և «Այո» ասել մեր դարավոր երազանքի իրականացմանը` Հայաստանի անկախությանը»:

20-23 սեպտեմբերի - Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդական առաքելությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի այցերը Ստեփանակերտ, Բաքու և Երևան:

21 սեպտեմբերի - Հայաստանի անկախության հանրաքվեն: Հանրապետության անկախության օգտին քվեարկել է մասնակիցների 99,31%-ը կամ ցուցակներում ընդգրկված ընտրողների 94,39%-ը: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 95,05%-ը:

23 սեպտեմբերի - Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն հռչակեց:

23 սեպտեմբերի - Ժելեզնովոդսկի կոմյունիկեի ընդունումը («ՌԴ և Ղազախստանի ղեկավարների միջնորդական առաքելության արդյունքների մասին համատեղ կոմյունիկե»):

25 սեպտեմբերի - ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն իր հրաժարականի մասին: ՀՀ ԳԽ նստաշրջանը բավարարում է նրա խնդրանքը միայն հաջորդ օրը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար է նշանակվում Հրանտ Բագրատյանը:

 

1992թ.

 

7 սեպտեմբերի - Բաքու է ժամանում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը` որպես «Բրիթիշ փեթրոլեում» ընկերության ներկայացուցիչ: «Նավթային դիվանագիտության» սկիզբը:

15 սեպտեմբերի - Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը Մոսկվայում:

16 սեպտեմբերի - Վերականգնվեց Թբիլիսի-Երևան երթուղով գնացքների երթևեկությունը: Մինչ այդ պայթեցված երկաթգծի Մառնեուլի տեղամասը լիովին նորոգվեց: Պաշտոնական Թբիլիսիի վարկածով` պայթյունն իրականացարել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները:

17 սեպտեմբերի - Տանկերից, БМП-ներից և հրանոթներից կենտրոնացված հրետակոծություն Նախիջևանի կողմից` հայկական Երասխ և Բարձունի գյուղերի ուղղությամբ:

19 սեպտեմբերի - Սոչիում, պարեկային «Կովկաս» նավի վրա, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությամբ, Հարավային Կովկասի հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր, որով, մասամբ, նախատեսվում էր կրակի դադարեցում Լեռնային Ղարաբաղում:

23 սեպտեմբերի - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանում հայտարարում է. «Չի կարելի սահմանների անխախտելիություն սկզբունքի քողի տակ իրականացնել Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման քաղաքականություն և զրկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքից»:

30 սեպտեմբերի - Երևանում կնքվեց միջպետական պայմանագիր ՀՀ-ի և ՌԴ-ի միջև` Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին:

 

1993թ.

 

9 սեպտեմբերի - «Ռոյթըր» գործակալության հաղորդագրությունը. «Ադրբեջանում կարելի է մեկ գերի սպային փոխանակել 5 կնոջ, 140 լիտր բենզինի և 1 միլիոն ռուբլու հետ»:

14-15 սեպտեմբերի - Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հայկական սահմանապահ ուժերի դիրքերի հրետակոծություն հեռահար հրանոթներից և «Գրադ» հրթիռակայանքներից:

22 սեպտեմբերի - ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Ադրբեջանի հետ անմիջական երկկողմանի բանակցությունները ձգձգվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենակարճ ուղին են»:

23 սեպտեմբերի - Երքաղկոմի տրանսպորտի և կապի միջոցների վարչության հատուկ հաղորդումը վերգետնյա քաղաքային տրանսպորտի` ավտոբուսների, տրոլեյբուսների, տրամվայների գործունեության լրիվ դադարեցման մասին` կապված գազի և էլեկտրաէներգիայի սուր դիֆիցիտի հետ:

24 սեպտեմբերի - Ադրբեջանի Հանրապետությունը մտնում է ԱՊՀ:

 

1994թ.

 

1 սեպտեմբերի - Պաշտոնական իշխանությունների կողմից հրահրված ջարդարարություն «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրությունում:

6 սեպտեմբերի - Նախիջևանի կողմից Երասխավանի և ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղի հայկական դիրքերի կենտրոնացված հրետակոծություն БМП-ներից, գնդացիրներից և ականանետերից:

13 սեպտեմբերի - Ստեփանակերտում բացվեց Պատմա-երկրագիտական պետական թանգարանը:

18-20 սեպտեմբերի - Հրադադարի կոպիտ խախտում Բաքվի կողմից. չդադարող հրետակոծություն զենիթային կայանքներից, ականանետերից և գնդացիրներից Հայաստանի Տավուշի մարզի առանձին բնակավայրերի` Չինարիի, Սևքարի, Սարիգյուղի և Աղաջրի ուղղությամբ:

23 սեպտեմբերի - Դատաքննություն ՀՀ Գերագույն դատարանում Հայաստանի նախագահի` ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի նախկին առաջին տեղակալ Վահան Ավագյանի գործով: Նա մեղադրվում է ՀՀ Քր. օր. երեք հոդվածներով. մաքսանենգություն, ապօրինի զենք, ինչպես նաև պետական գաղտնիքի հրապարակում:

 

1995թ.

 

1 սեպտեմբերի - Զանգվածային կալանումներ և ձերբակալություններ Աբովյան, Արթիկ, Սևան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում` կապված այսպես կոչված «ահաբեկիչների գործի» հետ: 50 կալանվածների մեծ մասը ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության անդամներ էին, ինչը, կուսակցության ղեկավարների կարծիքով, «նշանակում է կուսակցության դեմ հալածանքների շարունակություն»:

11 սեպտեմբերի - ՀՅԴ բյուրոյի դիմումը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «1995թ. հունվարից վեց ամիս ժամկետով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում: ՀՅԴ Բյուրոն դիմում է նախագահին, որպեսզի նա թույլ տա առաջիկա ամիսներին Հայաստանում անցկացնել կուսակցության 26-րդ Ընդհանուր ժողովը և դրան բոլոր պատվիրակների ու հրավիրյալների մասնակցության հնարավորությունների ստեղծումը»:

18 սեպտեմբերի - Երևանում Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները փոխըմբռնման և եռակողմ համագործակցության հուշագիր ստորագրեցին:

20 սեպտեմբերի - Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության V արտահերթ համագումարը` կապված ներկուսակցական հեղաշրջման փորձի հետ, Ռաֆիկ Պետրոսյանի, Մելս (Սամվել) Սահակյանի, Լևոն Բաբայանի «եռյակի» նախաձեռնությամբ: Համագումարը միաձայն ՀՌԱԿ վարչության նախագահ ընտրեց Ռուբեն Միրզախանյանին:

27 սեպտեմբերի - Մամլո ասուլիս «ԳԱ» խմբագրությունում` թերթի աշխատակից, լրագրող Գագիկ Մկրտչյանի վրա հարձակման առիթով: Հաջորդ օրը հայկական ողջ մամուլը, հազվադեպ բացառությամբ, անդրադառնում է տեղի ունեցած վանդալիզմի ակտին:

 

1996թ.

 

9 սեպտեմբերի - Երկարատև ընդմիջումից հետո ՀՅԴ-ն վերականգնեց Սոցիալիստական Ինտերնացիոնալ միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակը:

13 սեպտեմբերի - 14 կուսակցությունների և 69 հասարակական կազմակերպությունների ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին ի պաշտպանություն գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում (ՀՌԱԿ, ՀՀ ԳԱԱ նախագահություն, Փախստական կանանց միություն, Կույրերի միություն և այլն):

22 սեպտեմբերի - Նախագահական ընտրություններ Հայաստանում: ՀՀ ԿԸՀ հրապարակած արդյունքներով՝ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է երկրորդ ժամկետով: Քվեարկության և ձայների հաշվառման գործընթացն ուղեկցվել է ընտրական իրավունքի կոպիտ խախտումներով և վարչական ռեսուրսի դաժան չարաշահմամբ, ինչի մասին հայտարարեցին անկախ դիտորդները:

25 սեպտեմբերի - ՀՀ ԱԺ շենքը գրոհեցին Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր բլոկի կողմնակիցները: Երևան մտցվեցին զորքեր, շրջապատվեցին մայրաքաղաքի հրապարակները, խստագույնս սահմանափակվեց խմբերով քաղաքում շրջելը:

 

1997թ.

 

1 սեպտեմբերի - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. «Ինչ վերաբերում է ընդհանրապես ԱՄՆ ակտիվությանը Կովկասում, դա փաստ է, բայց դա կապված է ամերիկյան նավթային ընկերությունների հետաքրքրությունների հետ: Փաստորեն, նրանք դարձել են ադրբեջանական նավթի տերերը, իսկ տնտեսության, նավթի հետևում քաղաքականությունն է»:

5 սեպտեմբերի - 15 ձեռնարկությունների բաց բաժնետիրացման ժամկետի ավարտը: Նախատեսվում է սեփականաշնորհել ևս 128 ձեռնարկություն՝ աննախադեպ քանակություն Հայաստանում սեփականաշնորհման պատմության մեջ:

15 սեպտեմբերի - ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա հայտարարեց իր հրաժարականի մասին՝ «բացառապես ընտանեկան հանգամանքներով պայմանավորված»: «Եկել է պահը, որ ես պետք է ավելի հաճախ լինեմ ընտանիքում՝ աղջկաս և հիվանդ կնոջս հետ»,- նշել է Ժիրայր Լիպարիտյանը:

23 սեպտեմբերի - ՀՀ խորհրդարանական պատվիրակության մեկնումը Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանի աշխատանքներին և ԵԽԽՎ հանձնաժողովում ԵՄ-ին ՀՀ-ի հնարավոր անդամակցության վերաբերյալ կետի իրավական հարցերի   քննարկումներին:

 

1998թ.

 

2 սեպտեմբերի - ԱՄՆ Սենատը Հայաստանին $90 մլն-ի չափով օգնություն է տրամադրում, որից $4 մլն-ն հատկացվելու է միջուկային ռեակտորների անվտանգության կատարելագործմանը:

9 սեպտեմբերի - ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդումը. «1 հա հողի ականազերծման համար պահանջվում է 85-90 հազ. դրամ: ԼՂՀ Մարդակերտի շրջանում ականապատված են մնում 5290 հա վարելահողեր: Խաղաղ պայմաններում պայթած ականների զոհ է դարձել 380 մարդ»:

16-18 սեպտեմբերի - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երևան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո միջնորդները նշել են ՀՀ և ԱՀ մոտեցումներում շփման առանձին կետերի առկայության մասին: «Մասնավորապես, Երևանը միշտ հայտարարել է, որ չի պնդում Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ նրա միացումը Հայաստանին»,- երկիմաստորեն ընդգծել է ֆրանսիացի համանախագահ Ժորժ Բոժիեն: 

25 սեպտեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում. «Պաշտոնական Անկարան կանխակալ դիրքորոշում է գրավում Ղարաբաղյան հարցում: Իսկ Ադրբեջանը, նախնական պայմաններ առաջադրելով և հրաժարվելով ճանաչել ԼՂՀ-ն՝ որպես բանակցությունների իրավահավասար կողմ, ինքն է հետաձգում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»:

 

1999թ.

 

3 սեպտեմբերի - ՀՀ Արդյունաբերության նախարարության հաղորդումը. «1999թ. հունվար-հունիսին Հայաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը (36,45%) պատկանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին ու ոսկերչական իրերին: Ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռը պատկանել է սննդարդյունաբերական ապրանքներին - 24%»: 

8 սեպտեմբերի - «Արագած» - ՀԱԷԿ, ԱԷՄԳ, Ռուսաստանի ԳԱ ատոմային էներգիայի անվտանգ զարգացման հիմնախնդիրների Ինստիտուտ (ԱԷԱԶՀԻ), Միջուկային և ճառագայթման պաշտպանության ինստիտուտ (IPSN, Ֆրանսիա) ուսուցման մասնակիցների ամփոփագիրը. «Արագած - 99» ուսուցումը ցույց տվեց, որ Հայաստանի համապատասխան ծառայություններն ընդհանուր առմամբ պատրաստ են իրազեկելու և տեղեկատվություն տրամադրելու գործառույթների կատարմանը՝ Հայկական ԱԷԿ-ում միջուկային ու ճառագայթային բնույթի արտակարգ իրավիճակի ստեղծման պարագայում»:

15 սեպտեմբերի - ՀՀ ԱԺ-ը առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության մարդահամարի մասինե օրենքը, որի համաձայն՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ Հայաստանում անցկացվելու է մարդահամար: Բնակչության առաջին մարդահամարը կանցկացվի 2001թ.: ՀՀ Վիճնախի տվյալներով՝ 1999թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվողների թիվը կազմել է 3 մլն 798,2 հազ. մարդ:

22 սեպտեմբերի - Երևանում աշխատանքն սկսեց Հայաստանի պատմության մեջ առաջին «Հայաստան – Սփյուռք» Համահայկական համաժողովը, որին մասնակցում էին պատվիրակություններ աշխարհի 53 երկրներից:

24 սեպտեմբերի - Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդ՝ կաթողիկոս Արամ I-ը պաշտոնապես հայտարարում է իր հրաժարականի մասին Համայն Հայոց կաթողիկոսի աթոռի համար առաջադրվելուց. «Նա պետք է ընտրվի Հայաստանի հոգևորականների միջից, և նա պետք է ընդունված լինի ավելի շատ Հայաստանի, քան Սփյուքի ժողովրդի կողմից»:

 

2000թ.

 

1 սեպտեմբերի - ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հանրապետությունում 13 խոշոր ձեռնարկությունների՝ «Սապֆիր», «Արմավիրապակի», «Մարս», «Հայէլեկտրամեքենաե, «Արարատցեմենտ», «Հրազդանցեմենտ», «Արթիկտուֆ», «Երևանի ոսկերչական գործարան» և այլն, սեփականաշնորհման պատրաստման մասին:

 

7 սեպտեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 55-րդ նստաշրջանում. «...Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության ժխտման շարունակումը Թուրքիայի կողմից միայն խորացնում է պատմական արդարության հասնելու մեր ձգտումը»:

18 սեպտեմբերի - Ստեփանակերտում սկսվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձի մեջ մեղադրյալների դատավարությունը:

21 սեպտեմբերի - Չնայած Թուրքիայի կառավարության և ԱՄՆ Պետդեպարտամենտի ուժեղ ճնշմանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կարևոր ենթակոմիտեներից մեկը հավանություն տվեց Հայերի ցեղասպանության մասին բանաձևին:

26 սեպտեմբերի - ՀՀ և ՌԴ նախագահները Մոսկվայում ստորագրեցին «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 21-րդ դարին կողմնորոշված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը»

 

2001թ.

 

5 սեպտեմբերի - ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

18 սեպտեմբերի - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական այցը Երևան: «Ռուսաստանը նախկինի պես Հայաստանը համարում է իր հուսալի ռազմավարական գործընկերը և շահագրգռված է նրանում, որ լիովին գործադրվի երկկողմանի համագործակցության տնտեսական պոտենցիալը»- ընդգծել է ՌԴ ղեկավարը Հայաստանի մայրաքաղաքում:

22-28 սեպտեմբերի - Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարություններ: Երևանն ընդունում է հոգևորականության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին:

25 սեպտեմբերի - Առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք է ժամանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու և աստվածպետության հովվապետ Հովհաննես Պողոս II պապը:

 

2002թ.

 

7 սեպտեմբերի - ԼՂՀ նախագահ (օգոստոսի 11-ին վերընտրված) Արկադի Ղուկասյանի երդմնակալությունը:

18 սեպտեմբերի - ՄԱԿ կոնֆերանսի հրապարակած «Առևտրի և զարգացման» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 15-րդ տեղը աշխարհի 140 պետությունների շարքում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման վարկանիշով:

27 սեպտեմբերի - Արևելյան Թիմորը պաշտոնապես դառնում է ՄԱԿ անդամ. «Աշխարհն, ինչպես տեսնում եք, փոխվում է»,- այս առիթով հայտարարում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

 

2003թ.

 

5 սեպտեմբերի - «Հայկական երկաթուղին պատրաստ է ցանկացած պահի սկսել գնացքների երթևեկությունը Գյումրի-Կարս տեղամասում: Մնում է Թուրքիան քաղաքական որոշում կայացնի, և երկաթուղին կսկսի աշխատել»,- հաղորդել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

15 սեպտեմբերի - Հայագիտական միջազգային համաժողովի բացումը Երևանում, որին մասնակցում են 25 երկրների 128 պատվիրակներ: «Համաժողովը հնարավորություն կտա միավորել գիտնականների ջանքերը և մշակել հայագիտության զարգացման ծրագիր... Պետությունը կարող է աջակցություն ցուցաբերել նման ծրագրի իրագործման հարցում»,- ողջույնի խոսքում նշել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

22 սեպտեմբերի - ՀՀ և ԼՂՀ նախագահների ներկայությամբ տեղի ունեցավ Համահայկական առաջին տնտեսական համաժողովի բացումը: «Արդեն անցյալում մնաց տնտեսական ռոմանտիզմի շրջանը, երբ շատերն ամենայն լրջությամբ պնդում էին, որ Հայաստանի բարեկեցությունը կարելի է կառուցել միայն ջերմուկի վրա, այն դեպքում, երբ այսօր անգամ Ջերմուկ քաղաքի առնչությամբ դա թեթևամիտ է հնչում»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

23 սեպտեմբերի - Շվեյցարիայի Վո կանտոնը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

 

2004թ.

 

1 սեպտեմբերի - Դպրոցի գրավումը Բեսլանում:

3 սեպտեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցավակցական հեռագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «Հայաստանում մեծ վրդովմունքով ընդունեցին Բեսլանում դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին պատանդ վերցնելու լուրը... Հայաստանի ժողովուրդը կիսում է ռուսաստանցիների ապրումների ցավը»:

6 սեպտեմբերի - «Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում ահաբեկիչների կողմից պատանդ վերցված 33 հայից զոհվել է 9 մարդ, որից հինգը` երեխա»,- հաղորդել է ՌԴ` Հարավային Կովկասում ՀՀ գլխավոր հյուպատոսության ղեկավար Արարատ Գոմցյանը:

13 սեպտեմբերի - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի բողոքի նոտան Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Ռյաբովին` Լեռնային Ղարաբաղում հանդիսություններին Ռուսաստանի արվեստի անվանի մի շարք գործիչների մասնակցության առիթով:

19 սեպտեմբերի - Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին Երևանում խիստ մտահոգություն հայտնեց հայ-թուրքական սահմանի շարունակվող շրջափակման փաստի առիթով: «Ես կանեմ ամեն հնարավորը` Թուրքիայի կողմից շրջափակված հայկական սահմանը բացելու համար»,- հայտարարել է նա:

24 սեպտեմբերի - Թուրքիայի կառավարությունը հանդես է գալիս Քրեական օրենսգրքում այն նախագծի ներմուծման նախաձեռնությամբ, որը պատիժ է սահմանում Հայերի ցեղասպանությունը հիշատակելու համար: Նոր Քր. օր. 127-րդ հոդվածը պատիժ է նախատեսում նաև «Թուրքիայի ազգային շահերի դեմ ոտնձգության» համար` ազատազրկման տեսքով:

 

2005թ.

 

5 սեպտեմբերի - Բացառապես հայերից կազմված ամերիկյան հայտնի «System Of A Down» ռոք-խումբը ակցիա անցկացրեց` ի աջակցություն ԱՄՆ Կոնգրեսի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման:

16 սեպտեմբերի - Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպում ունեցավ Նյու Յորքի հրեական համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի հետ: «Ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարները կաջակցեն Թուրքիային «հայկական հարցում»,- հայտարարել են քաղաքի հրեական համայնքների անդամները:

 

2006թ.

 

6 սեպտեմբերի - Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Doing Business – 2007ե վերջին հաշվետվության համաձայն` Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում 2005-2006թթ. բիզնեսի վարման պայմանների պարզության աստիճանով:

6 սեպտեմբերի - Արգենտինայի Հանրապետության Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց օրինագիծ, համաձայն որի` ամեն տարի ապրիլի 24-ը նահանգում կնշվի որպես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր:

27 սեպտեմբերի - Եվրոպական քաղաքացիական հասարակության հայտարարությունը Եվրախորհրդարանին. «Մենք` եվրոպական քաղաքացիներս, ուշադիր հետևում ենք Եվրամիության ընդլայնման գործընթացին և հատկապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ կապված դեպքերի զարգացմանը: Մենք ուշադրության առանք ս.թ. սեպտեմբերի 4-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած «Թուրքիայի առաջընթացը անդամակցության ճանապարհին» զեկույցը: Մենք գոհունակությամբ ընդունեցինք այն փաստը, որ «Եվրախորհուրդը կրկնել է իր կոչը Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդ ճանաչումը դիտարկում է որպես ԵՄ Անկարայի մտնելու նախապայմանե: Մենք իմացանք նաև եվրախորհրդարանականների վրա թուրքական կողմի ճնշման և ապատեղեկատվության քարոզչության մասին` ուղղված այն բանին, որ զեկույցից հանվեն Հայոց ցեղասպանության մասին լրացումները: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք վրդովված ենք այն փաստով, որ արտասահմանյան պետությունն իր արմատական հակաեվրոպական արժեքներով կարող է ներգործել այս հարցի շուրջ եվրոպական ներկայացուցիչների դիրքորոշման վրա: Հենց սրա համար էլ մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստերի վրա.

1. Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Թուրքիայի` ԵՄ մտնելու նախապայման լրացուցիչ պահանջ չէ: Նման պահանջ մեկ տարուց ոչ ավելի առաջ հստակ ձևակերպվել է Անկարայի հետ բանակցությունները սկսելու բանաձևում: Այս լրացման հանումը կնշանակի, որ Եվրախորհուրդը գտնվում է իր սկզբունքներից հրաժարվելու եզրին:

2. Փաստը, որ նման պայման պաշտոնապես չի առաջադրվել ԵՄ-ին անդամակցել ձգտող այլ թեկնածուներին, առիթ չի տալիս պնդելու բանակցությունների անհնարինության մասին: Իր կատարած հանցանքների ընդունումը երկրի կողմից ԵՄ մտնելու չափանիշներից մեկն է:

3. Եվրախորհրդարանի բազմակի կոչերը սույն հիմնախնդրի վերաբերյալ թեժ քննարկումների պատճառ դարձան Թուրքիայում: Այդ պահանջների թուլացումը կնշանակեր աջակցություն նացիոնալիստներին, ովքեր ցանկանում են Թուրքիան հեռու պահել եվրոպական արժեքներից, ուզում են ճնշել «այլախոհներին» երկրում:

4. Թուրքիան, որ քննարկումներ է պահանջում այս խնդրի շուրջ, առայժմ չի պատասխանել Հայաստանի նախագահի` միջկառավարական հանձնաժողով ստեղծելու առաջարկին` երկու երկրների միջև առկա հիմնախնդիրները լուծելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մյուս կողմից` Թուրքիան շարունակում է ժխտման քաղաքականությունը և հանդես է գալիս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու պահանջով` նպատակ ունենալով հանել Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ մտնելու բանակցությունների քաղաքական համատեքստից:

5. Թուրքիայի մերժողական քաղաքականությունը ոչ միայն վիրավորանք է եվրոպական արժեքների հանդեպ, այլև ուլտրանացիոնալիստական և ռասիստական գաղափարախոսության դրսևորում է, որը սպառնալիք է ներկայացնում մեր հասարակությանը:

Տարբեր հանրություններ ողջ Եվրոպայում, որ հուզմունքով հետևում են Թուրքիայի հետ բանակցություններին, կհիասթափվեն այն փաստից, որ Եվրախորհրդարանը զիջում է դիրքերն այսքան կարևոր հարցում: Մենք կոչ ենք անում ձեզ պահել 49 պարագրաֆի հստակ և համարժեք ձևակերպումը` ընդունված արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից»:

29 սեպտեմբերի - Շիշլիի ստամբուլյան դատարան դատախազության դատական հայցի հարուցում հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի, ինչպես նաև թերթի երկու աշխատակիցների` Հ. Դինքի որդի Արատի և Սարգիս Սերովբյանի դեմ:

 

2007թ.

 

10 սեպտեմբերի - Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից (ԱԶԿ) Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էրոլ Ասլան Չեբեչիի հայտարարությունը. «Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը, դա վնաս կբերի Հայաստանին, որովհետև Թուրքիայի կառավարությունը կարող է 72 ժամվա ընթացքում երկրից արտաքսել ՀՀ մոտ 60 հազար քաղաքացիների»:

14 սեպտեմբերի - Ռուսաստանում և ԱՊՀ-ում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգերե ԲԲԸ-ն հաղորդել է «International Cell Holding Ltd.ե ընկերության սահմանադրական կապիտալի 80%-ի ձեռքբերման մասին, որը Հայաստանի առաջատար օպերատոր «Ղ-Տելեկոմ» (առևտրային մակնիշը` Viva Cell) ընկերության անուղղակի 100 տոկոսանոց սեփականատերն է: Գործարքի գումարը կազմել է 310 մլն եվրո:

29 սեպտեմբերի - Հայաստանը հրաժարվեց 200 մլն եվրո փոխառությունից, որը պետք է տրամադրեր ԵՄ-ը երկրում միակ ԱԷԿ-ը փակելու դիմաց:

Պատրաստեց Հայկ Ղազինյանը

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am