Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Հոկտեմբեր 2008, N 7

ՀԵՏԱՀԱՅԱՑ

Հոկտեմբեր

1991թ.

1 հոկտեմբերի - Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Բ. Ելցինի և Ն. Նազարբաևի նախաձեռնած փաստաթղթի իրականացման շուրջ բանակցությունների սկիզբը:

9 հոկտեմբերի - Ըստ հավաստի աղբյուրների, 1989թ. ընթացքում Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ բանակի զինանոցից Ադր. ԽՍՀ-ին ՆԳՆ-ին անհատույց տրամադրվեցին ավելի քան 100 БТР և БМП, մի քանի հազար միավոր հրձիգ զենք, հրանոթ և զինամթերք:

17 հոկտեմբերի - Հայաստանի պատմության մեջ նախագահական առաջին ընտրությունները. պետության ղեկավար է ընտրվում 46-ամյա Լևոն Տեր-Պետրոսյանը: Փոխնախագահ է դառնում տնտեսագետ, 43-ամյա Գագիկ Հարությունյանը:

18 հոկտեմբերի - «Ադրբեջանական Հանրապետության  պետական անկախության մասին» Սահմանադրական ակտի ընդունումը:

30 հոկտեմբերի - ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ե. Շապոշնիկովի հետ, որի ընթացքում քննարկվեցին ԽՍՀՄ զինված ուժերի բարեփոխման մանրամասները, այդ թվում և` «հայկական հատվածով»:

1992թ.

6 հոկտեմբերի - Վանաձորի գնդի` Արծվաշենի մոտ զոհված 12 զինծառայողի` 2 սպայի և 10 զինվորի հուղարկավորությունը Երևանում:

14 հոկտեմբերի - ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի  որոշումը` հանրապետության ինքնապաշտպանության ուժերում բարձրագույն և միջնակարգ հատուկ հաստատությունների` 18-ից բարձր տարիքի ուսանողների զինակոչի մասին:

16 հոկտեմբերի - «ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով» ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը: «Ես հեռանում եմ կիսատ թողած գործի զգացողությամբ և հավատարիմ եմ մնում սկզբունքներին, որոնք, իմ համոզմամբ, համապատասխանում են Հայաստանի շահերին»,- իր հրաժարականն այսպես է մեկնաբանում Րաֆֆի Հովհաննիսյանը: 

28 հոկտեմբերի - ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչության թվի վերաբերյալ տվյալների հրապարակումը: Քաղաքի 65 հազար բնակիչների մեկ երրորդը` 20 հազար մարդ, փախստականներ էին Ադրբեջանի բանակի կողմից զավթված ԼՂՀ տարածքներից:

1993թ.

6 հոկտեմբերի - «Այսօր մենք բավական մոտ ենք Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծմանը»,- Հայկական հեռուստատեսության հարցազրույցում հայտարարում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վահան Փափազյանը: Երևանի և Ստեփանակերտի տարաձայնությունների առնչությամբ նա նշում է. «Կուզենայի, որ Ղարաբաղի իշխանությունները պատասխանատվություն զգային ոչ միայն ղարաբաղցիների, այլև Հայաստանի ժողովրդի ճակատագրի համար»:

12 հոկտեմբերի - ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աշոտ Սարգսյանի սպանությունը Երևանում: Մինչ այդ սպանվել էին նրա եղբայրը և եղբորորդին: Ինչպես և Հ. Ղանդիլյանի ու Մ. Յուզբաշյանի պարագայում, սպանությունը կատարվել էր առավոտյան, տնից աշխատավայր գնալիս:

18-19 հոկտեմբերի - Ռազմաճակատի Աղդամի և Մարտունու ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի կենտրոնացված հրետակոծություն հրանոթներից և մարտական ծանր տեխնիկայից:

1994թ.

7 հոկտեմբերի - «Եթե Ադրբեջանին վերադարձվեն գրավյալ տարածքները, բացի Լաչինի միջանցքից, նա կհամաձայնի, որ Ղարաբաղն ինքը տնօրինի իր ճակատագիրը,- Երևանում հայտարարում է հայ-բրիտանական տնտեսական խմբի համանախագահ, լորդ Ռիչարդ Շենոնը: Այդ դեպքում նախագծվող Բաքու-Միջերկրական ծով նավթամուղի առավել հեռանկարային երթուղին կարող է անցնել արդեն Հայաստանով և Նախիջևանով»:

10 հոկտեմբերի - ՀՀ ԳԽ պատգամավոր Շավարշ Քոչարյանի հայտարարությունը «Ազգային համաձայնության միություն» քաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին, որի կազմ մտան առավել ազդեցիկ ընդդիմադիր 4 կուսակցություն` ԱԺՄ, ԱԻՄք, ՀՅԴ և Սահմանադրական իրավունք Միություն (ՍԻՄ):

20 հոկտեմբերի - Հարձակում Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արամ Աբրահամյանի վրա: «Իմ ելույթները դիպչում են որոշ կուսակցական, մասնավորապես` կոմունիստական, դաշնակցական, բոսերի շահերին, ինչպես նաև Աշոտ Մանուչարյանի շահերը ներկայացնողներին»:

30 հոկտեմբերի - Հայաստանի Մեղրիի շրջանի Ագարակ ավանի կենտրոնացված գնդակոծություն ադրբեջանական զինված ուժերի կողմից:

1995թ.

1 հոկտեմբերի - Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում. մինչև 1996թ. ապրիլի 1-ը` 1 կվտ/ժ-ն` 12.5 դրամ, ապրիլի 1-ից` 1կվտ/ժ-ն` 13.5 դրամ:

9 հոկտեմբերի - Ալանդյան կղզիներում (Ֆինլանդիա) Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի միջև բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: ԼՂՀ պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը: Երևանը և Բաքուն ներկայացնում են ՀՀ փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը և ԱՀ ԱԳՆ ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը: Քննարկվում են Մեծ քաղաքական համաձայնության կետերը:

27 հոկտեմբերի - Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ատոմային ռեակտորի գործարկումը: Այսպիսով, վեցամյա պարապուրդից հետո ատոմային էլեկտրակայանը վերագործարկվեց:

1996թ.

6 հոկտեմբերի - Սեպտեմբերի 25-ի դեպքերի (Ազգայի ժողովի գրոհումը) կապակցությամբ Երևան մտցված ռազմական տեխնիկան դուրս է բերվում հայոց մայրաքաղաքից:

12-14 հոկտեմբերի - ՀՀ Ազգային ժողովի և ԿԸՀ-ի շենքերի վրա գրոհելու համար սեպտեմբերի 26-ին կալանքի վերցված ՀՀ խորհրդարանի բոլոր պատգամավորների խափանման միջոցի փոխում: Քննչական մեկուսարանից ազատ արձակվեցին պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը (ՀՅԴ), Արամ Հարությունյանը (ԱԻՄք), Դավիթ Վարդանյանը (ԱԺՄ):

18 հոկտեմբերի - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը. «Հարյուր հազարավոր մարդիկ, միանշանակ «ոչ» ասելով Լևոն Տեր-Պետրոսյանի` վաղուց արդեն իրեն սպառած վարչակարգին, հաստատեցին հայ ազգի շահերին Հայրենիքում ՀՅԴ-ի ազատ գործունեության համապատասխանության փաստը»:

28 հոկտեմբերի - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին` «Բաքվի մետրոյում տեղի ունեցած ողբերգական պատահարի տարելիցի կապակցությամբ», ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել:

1997թ.

1 հոկտեմբերի - «Ռոյթր» գործակալության հաղորդագրությամբ` հունական արտաքին առևտրական ОТЕ կազմակերպությունը հայտնեց 105 միլիոն դոլարով «Արմենտել» ՀՁ բաժնետոմսերի 90%-ըձեռք բերելու մտադրության մասին:

10-11 հոկտեմբերի - ԵԽ գագաթաժողովի շրջանակում ՀՀ և ԱՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի հանդիպումը Ստրասբուրգում: «Ղարաբաղյան հիմնախանդրի կարգավորման շուրջ բանակցությունները մտել են վճռական փուլ»,- հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

20 հոկտեմբերի - «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի ելույթը. «Լեռնային Ղարաբաղն արդեն 70 տարի ապրել է Ադրբեջանի կազմում և, ի դեպ, չի հայաթափվել, հետևաբար` Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գիտի ինչպես ապրել Բաքվի հետ: ՀՀ նախագահի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համապատասխանում է նախևառաջ Հայաստանի Հանրապետության շահերին, որի ղեկավարն էլ նա հանդիսանում է»:

30 հոկտեմբերի - Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ, «ԼՂԻՄ Հատուկ կառավարման» նախկին ղեկավար Արկադի Վոլսկու հայտարարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փաթեթային տարբերակի» անհրաժեշտության մասին: Այս դիրքորոշման դեմ հանդես են գալիս պաշտոնական Երևանը և Բաքուն, սակայն Ստեփանակերտը լիովին համաձայն է դրան:

1998թ.

2 հոկտեմբերի - «Մոտ ժամանակներս Հայաստանը կընդունի արտաքին քաղաքական դոկտրինը, որը մինչև օրս չկար: Ինչպես նաև հստակություն չկար այն հարցերում, թե ուր ենք գնում և ինչ ենք ուզում»,- հայտարարում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

9 հոկտեմբերի - «Ֆրանսիական Սահմանադրություն` գումարած ՀՀ նախագահի շատ-շատ լիազորություններ. այսպիսին է Հայաստանի գործող Սահմանադրությունը» - Երևանում նման տեսակետ է հայտնում Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Հերման Շվարցը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

25 հոկտեմբերի - ՀՀ ԶՈւ գնդապետ Հայկ Քոթանջյանը նշանակվում է ԱՄՆ-ում ՀՀ զինվորական կցորդ: Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն է, որ ներկայացվում է ԱՄՆ-ում, այդ թվում և զինվորական կցորդի մակարդակով:

1999թ.

2 հոկտեմբերի - ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՀ տնօրեն Միշել Կամդեսյուի և Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնի հետ Վաշինգտոնում: «Հայաստանն այս տարին կավարտի մակրոտնտեսական լավագույն ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում»,- հայտարարում է ՀՀ վարչապետը:

13 հոկտեմբերի - «Արդեն ամենամոտ ժամանակներս Հայաստան կմտնեն «ՄիԳ-29» ինքնաթիռներ` նախատեսված ՀՀ-ում ռուսական զորախմբի ավիացիոն պարկի թարմացման համար»,- հայտարարում է վարչապետ Վազգեն Սարգսյանը:

20 հոկտեմբերի - Նորանկախ պետությունների հետ հարաբերությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր համակարգող, պետքարտուղարի խորհրդական, դեսպան Սթիվեն Սեստանովիչի այցը Երևան. «20-րդ դարասկզբի հայոց ողբերգության հարցը պետք է դառնա ամերիկացի, թուրք և հայ մասնագետների ուսումնասիրության առարկան»,- հայտարարում է նա:

27 հոկտեմբերի - Նաիրի Հունանյանի խումբը գնդակահարում է ՀՀ պատգամավորների և կառավարության անդամների Ազգային ժողովի դահլիճում: Ահաբեկչության զոհ դարձավ 9 մարդ, այդ թվում` ՀՀ Անվտանգության խորհրդի երկու անդամ` խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը:

2000թ.

3 հոկտեմբերի - Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեն ձայների ճնշող առավելությամբ հավանություն է տալիս Հայոց ցեղասպանության բանաձևին:

11 հոկտեմբերի - ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատում է պատգամավորների խմբի ներկայացրած «Աղետի գոտու վերականգնման մասին» օրինագիծը: Սա տեղի է ունենում 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից 12 տարի անց:

19 հոկտեմբերի - ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ճնշմամբ Կոնգրեսն ընդունում է Հայոց ցեղասպանության մասին 596 բանաձևի քննարկումը չեղյալ հայտարարելու որոշում: «Ես պաշտպանում եմ այդ բանաձևը և օժանդակել եմ օրակարգ ներառելուն  հայտնվելուն,- հայտարարում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենի Հասթերթը:- Սակայն ԱՄՆ նախագահը` զինված ուժերի գլխավոր հրամանատարը, խնդրեց մեզ այն չներկայացնել քննարկման»:

31 հոկտեմբերի - Հռոմում ընդունվում է «Քառյակի հայտարարությունը». ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լամբերտո Դինին, ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտո Ֆերերո-Վալդները, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Յանուս Կուբիսը հայտարարում են «Եվրոպայի խորհրդին ամենամոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա անդամակցության» մասին:

2001թ.

1 հոկտեմբերի - ԼՂՀ-ում տեղի ունեցավ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու առաջին 20 կիլոմետրանոց տեղամասի (Աստղաշեն-Կիչան) բացումը:

8 հոկտեմբերի - Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը սրբերի դասին է կարգում արքեպիսկոպոս Իգնատիոս Մանոյանին: Հրաժարվելով կատարել թուրք ոստիկանների` քրիստոնեական հավատքից հրաժարվելու և իսլամ ընդունելու պահանջները` արքեպիսկոպոսը դարձավ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհը:

22 հոկտեմբերի - Ամասիայի շրջանում, հայ-վրացական սահմանին բացվում է առաջին ուղեկալը: «Մինչ այդ հայ վրացական սահմանը չէր հսկվում, սակայն այժմ հայկական իշխանությունները ծրագրում են բացել սահմանապահ ուղեկալների մի ամբողջ շարք»,- հայտարարում է ՀՀ Ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանը:

26 հոկտեմբերի - ԱՄՆ Սենատը որոշում է ընդունում չեղյալ հայտարարել Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, որով սահմանափակվում էր ամերիկյան օգնության տրամադրումը Ադրբեջանին` մինչև նրա կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը: Որոշումն ընդունվել է ԱՄՆ պետքարտուղարության աննախադեպ ճնշման պայմաններում:

2002թ.

2 հոկտեմբերի - Երևանի Կենտրոն  և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան է հանձնվում հօգուտ Թուրքիայի լրտեսության մեղադրանքով ձերբակալված թուրքագետ Մուրադ Բոջոլյանի քրեական գործը:

12 հոկտեմբերի - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Երևան է ժամանում ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը կնոջ` Նաինա Ելցինայի հետ:

20 հոկտեմբերի - ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների երրորդ ընտրությունները 1996 և 1999թթ. հետո:

28 հոկտեմբերի - Թուրքիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի ուղերձը Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիին, խնդրելով նշել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կոնկրետ ժամկետը: Ուղերձը ձևակերպված էր «Թուրքիայում ապրող հազարավոր հայերի անունից, ովքեր պայքարում են ԵՄ-ին Անկարայի անդամակցության համար»:

6 հոկտեմբերի - Մոսկվայում բացվում է Համաշխարհային հայկական կազմակերպության Հիմնադիր համագումարը` ՀՀ և ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

24 հոկտեմբերի - Շահագործման է հանձնվում Գեղարքունիքի մարզը Վայոց ձորի մարզի հետ կապող Սելիմի լեռնանցքի ճանապարհը:

28 հոկտեմբերի - Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մրցույթ ՀՀ նախագահի աշխատակազմում թափուր տեղի համար` «Քաղծառայության մասին» նոր օրենքի դրույթներին համապատասխան: Մրցույթին մասնակցեց 18 հավակնորդ:

2004թ.

6 հոկտեմբերի - Բացվում է Վերին Լարս (ՌԴ) – Կազբեկ (Վրաստան) ճանապարհի անցակետը, որը փակվել էր սեպտեմբերի 15-ին` Բեսլանի դեպքերի հետ կապված: Վերականգնվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը:

10 հոկտեմբերի - «Սույն պահին Թուրքիան արժանի չէ ԵՄ-ին անդամակցության մասին բանակցությունների իրավունք ստանալ,- հայտարարում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:- Մեզ մտահոգում է այն փաստը, որ ԵՄ-ը փակում է աչքերը Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի փակ լինելու վրա, մանավանդ, որ բանակցությունների մասին որոշում ընդունելուց մի քանի օր առաջ Թուրքիան քրեականացնում է «ցեղասպանություն» բառի օգտագործումը և քարոզչություն իրականացնում Հյուսիսային Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելու օգտին»:

25 հոկտեմբերի - «Աբխազիան Ռուսաստանին կապող երկաթուղին գործում է, և ստատուս քվոյի իրավիճակի պահպանումն այս տեղամասում անիմաստ է: Այս իրավիճակում վրացական կողմն ասես պատժում է իրեն, այնինչ Աբխազիան գործնականում շրջափակման մեջ չի գտնվում: Արդյունքում տուժում է Հայաստանը»,- Թբիլիսիում հայտարարում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

27 հոկտեմբերի - «Ադրբեջանի օկուպացված տարածքների դրության մասին» հարցը ներառվում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի օրակարգ:

2005թ.

5 հոկտեմբերի - «Թուրքիան պետք է «մշակութային մեծ հեղափոխություն» ապրի, որպեսզի համապատասխանի ԵՄ անդամի կարգավիճակին... Եթե Եվրոպան փակի դռներն Անկարայի առջև, ապա դա Թուրքիան կմղի դեպի իսլամական ֆունդամենտալիզմ»,- հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

12 հոկտեմբերի - Ախալքալակում փակցվում է ռուսերեն տպագրված շուրջ 1000 թռուցիկ: Դրանցում նշված էին ոչ հայտնի «Ախալցխայի ազատագրության բրիգադի» անվանումը և Թուրքիայի զինանշանը (կիսալուսնով աստղը): Թռուցիկներում շրջանի հայ բնակչությանը հրամայվում էր անհապաղ մաքրել շրջանը և «գնալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա... Հակառակ դեպքում դուք կոչնչացվեք, ինչպես դա տեղի ունեցավ ձեր նախնիների հետ 1915թ.»:

2006թ.

6 հոկտեմբերի - ՀՀ Քր. օրենսգրքում ի հայտ է գալիս 397 պրիմ հոդվածը, որը քրեական պատիժ է նախատեսում համակարգչային համակարգի միջոցով կամ մեկ այլ եղանակով այնպիսի նյութերի տարածման համար, որոնք ուղղված են «1915թ. Հայոց ցեղասպանության ու խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործությունների ժխտմանը, մեղմելուն, հավանության արժանացնելուն կամ արդարացնելուն»: ՀՀ Քրեական օրենսգրքի լրացումն ընդունվել է առաջին ընթերցմամբ և նախատեսում է պատիժ նվազագույն աշխատավարձի հարյուրից երեքհարյուրապատիկի չափով` տուգանքի տեսքով կամ մինչև 4 տարի ազատազրկում:

6 հոկտեմբերի - ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց սահմանված կարգով, միավորման ճանապարհով վերակազմակերպել «Հայէներգո» ՓԲԸ-ն, «Հրազդան-ՋԷԿ»-ը, «Սևան-Հրազդան կասկադ»-ը և «Պետպոլիմեր» ԲԲԸ-ն` դրանք միավորելով «Հայգազարդ» ընկերությունում:

20 հոկտեմբերի - ՀՀՇ վարչության նախագահ Ա. Զուրաբյանի հայտարարությունը. «ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը դնելու է իր թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններում: Նրա մասնակցությունն արմատապես կփոխի հանրապետությունում տիրող կամայականության իրավիճակը: Եթե Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվի էլ մասնակցել ընտրություններին, ՀՀՇ-ն, միևնույն է, կդնի իր թեկնածուին ընտրություններում, օրինակ, հայոց խորհրդարանի նախկին խոսնակ Բ. Արարքցյանի թեկնածությունը»:

23 հոկտեմբերի - Երկարատև քննարկումների արդյունքում Հայաստանի նոր պետական օրհներգի տեքստը և երաժշտությունն ընտրող մրցութային հանձնաժողովը որոշեց կանգ առնել Արամ Խաչատրյանի գրած Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտության ընտրության վրա:

2007թ.

3 հոկտեմբերի - ՀՀ ԳԱԱ հաղորդումը. «2007թ. հունվար-սեպտեմբերին գիտական աստիճանի շնորհման վկայագիր է հանձնվել 431 գիտնականի (39-ը` գիտության դոկտորների, 392-ը` թեկնածուների): Գիտական կոչում շնորհելու մասին դիպլոմներ են հանձնվել 255 գիտնականի (49-ը` պրոֆեսորների և 206-ը` դոցենտների): Նախորդ տարիների համեմատ` ավելացել է քաղաքագիտության գծով դիսերտանտների թիվը, նվազել է աշխարհագրության, երկրաբանության, անասնաբուժության գծով պաշտպանողների թիվը»:

10 հոկտեմբերի - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունում է (27 կողմ, 21 դեմ ձայներով) թիվ 106 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին`

«ա) Երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հանդես է բերում մարդու իրավունքների, էթնիկ զտումների հարցերի և ցեղասպանության պատշաճ ըմբռնում և ընկալում` ամրագրված Հայոց ցեղասպանությանը վերաբերող ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերում և սույն արդարացի բանաձևը չկատարելու հետևանքները;

բ) Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կամ մոտակա օրերից մեկին ամենամյա նախագահական ուղերձում 1.500.000 հայերի հետևողական և կանխամտածված ոչնչացումը հստակ բնութագրել որպես «ցեղասպանություն» և հիշել Հայերի ցեղասպանությանը ԱՄՆ հակազդեցության` հպարտություն առաջացնող պատմությունը»:

Պատրաստեց Հայկ Ղազինյանը

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am