Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Լրահոս


2012 2013
հուն փետ մար ապր մայ հուն հուլ օգո սեպ հոկ նոյ դեկ


30.03.2012 / 10:32

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻՆ ՄԻՆՉ ՕՐՍ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՏՐՎԵԼ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻՆ ՄԻՆՉ ՕՐՍ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՏՐՎԵԼ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Թեև  Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակապահովության նպատակով 2011թ.  ներկայացրել է պետական բյուջեից 4 մլրդ դրամի ֆինանսական հայտ, սակայն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս դեպքում, հայտը չի բավարարվել, և ՀՀ-ում ապաստանած փախստականների հիմնահարցերից ամենակարևորին՝ նրանց բնակապահովության խնդրին, լուծում չի տրվել:

• Շարունակել է ծանր մնալ հատկապես հեռավոր գյուղերում բնակվող փախստականների վիճակը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած անձանց մեծ մասը դեռևս բնակվել է կիսաքանդ շինություններում, վարձակալությամբ կամ  բարեկամների բնակարաններում:

• ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից չի երկարաձգվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ժամկետը այն փախստականների համար, որոնց նկատմամբ սկսվել է կարգավիճակի դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց, և լիազոր մարմնի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում, չնայած որ նման երաշխիք սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով:

• Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տպագրվում են միայն անգլերենով՝ անտեսելով «Լեզվի մասին»  ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:

•  Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով վերջիններիս հատկացված դոտացիաները բավարար չեն եղել:

• Գյուղական համայնքների ղեկավարները շատ դեպքերում մերժել են անձանց անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու խնդրանքը` հողի կամ այլ տեսակի հարկերի չվճարման պատճառաբանությամբ, խախտվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ապահովման պահանջները:

• Թեև իրականացված վարչական հսկողությանը, արդյունքում համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, մարզպետների կողմից իրականացվող հսկողության գործընթացը դեռևս բավարար արդյունավետ չի գնահատվել հարցված մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

 

Արձանագրված դրական զարգացումները

• 2011թ. հունվարի 13-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որով սահմանված են  միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 14 ուղղություններ, և նախանշված նպատակներին հասնելու մեխանիզմներ:

• 2011թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ միգրացիայի պետական կարգա¬վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվական¬ների գործողությունների ծրագիրը:

• Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

• Ապահովվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը:

 

Share    

 

Վերջին նորություններ

30.03.2012 / 10:32 ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸ

30.03.2012 / 10:32 ԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ

30.03.2012 / 10:32 ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

30.03.2012 / 10:32 ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔ

30.03.2012 / 10:32 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

30.03.2012 / 10:32 Ե՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼԵ՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

30.03.2012 / 10:32 ՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

30.03.2012 / 10:32 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

30.03.2012 / 10:32 ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸ

30.03.2012 / 10:32 ԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆ

30.03.2012 / 10:32 ՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

30.03.2012 / 10:32 ԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

30.03.2012 / 10:32 ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»

30.03.2012 / 10:32 ՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆ

30.03.2012 / 10:32 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փնտրել:



Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am