Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Լրահոս


2012 2013
հուն փետ մար ապր մայ հուն հուլ օգո սեպ հոկ նոյ դեկ


28.06.2012 / 17:04

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱՃԱՇ Է ՈՒՆԵՑԵԼ ԷԼՄԱՐ ԲՐՈՔԻ ԵՎ ԻՈԱՆՆԻՍ ԿԱՍՈՒԼԻԴԵՍԻ ՀԵՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱՃԱՇ Է ՈՒՆԵՑԵԼ ԷԼՄԱՐ ԲՐՈՔԻ ԵՎ ԻՈԱՆՆԻՍ ԿԱՍՈՒԼԻԴԵՍԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի և Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ: 

Զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը և խնդիրները քննարկելու համար:

Հանդիպմանը կարևորվել է ԵՄ-ի հետ խորհրդարանական հարթությունում, նաև երկկողմ՝ ՀՀ ԱԺ-ի և Եվրախորհրդարանի, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի շրջանակներում համագործակցությունը: Կողմերի համոզմամբ, նման հարթակները օրենսդիրների համար լավ հնարավորություն են սերտ կապեր հաստատելու եվրոպացի և արևելյան գործընկերության ձևաչափի երկրների իրենց գործընկերների հետ և քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները: 

Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության և հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին և Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսին ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ներկայում Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Եվրոպական հարևանության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:

Հանրապետության նախագահն այժմ Բրույսելում մասնակցում է ժամեր առաջ մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Share    

 

Վերջին նորություններ

28.06.2012 / 17:04 ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸ

28.06.2012 / 17:04 ԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ

28.06.2012 / 17:04 ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

28.06.2012 / 17:04 ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔ

28.06.2012 / 17:04 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

28.06.2012 / 17:04 Ե՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼԵ՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

28.06.2012 / 17:04 ՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

28.06.2012 / 17:04 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

28.06.2012 / 17:04 ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸ

28.06.2012 / 17:04 ԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆ

28.06.2012 / 17:04 ՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

28.06.2012 / 17:04 ԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

28.06.2012 / 17:04 ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»

28.06.2012 / 17:04 ՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆ

28.06.2012 / 17:04 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փնտրել:



Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am