Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Լրահոս


2012 2013
հուն փետ մար ապր մայ հուն հուլ օգո սեպ հոկ նոյ դեկ


26.09.2012 / 15:51

ԿՆԵՐԴՐՎԵՆ ԽԱՂԱՍՐԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԽԻՍՏ ԿԱՆՈՆՆԵՐ

ԿՆԵՐԴՐՎԵՆ ԽԱՂԱՍՐԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԽԻՍՏ ԿԱՆՈՆՆԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: 

Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում: 

Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին: Տնտեսվարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին և կնպաստի մենաշնորհային դրսևորումներին, մասնավորապես Երևանին մոտ խաղատան մենաշնորհի ձևավորմանը: Նրանք նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի հետևանքով նվազել են ներդրումների ծավալները: Ոլորտի ներկայացուցիչները չեն կարողացել իրականացնել համապատասխան օրենքի պահանջը՝ ճգնաժամի պայմաններում ներդրումների համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները, հաշվի առնելով միջազգային փորձը, հանդես են եկել ոլորտը կանոնակարգող իրենց առաջարկություններով, այդ թվում բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման և խիստ կանոնների ներդրման վերաբերյալ: 

Խորհրդակցության մասնակիցները խնդրել են կառավարությանը գտնել իրենց մտահոգող հարցերի լուծումները՝ հաշվի առնելով առկա մտահոգությունները: 

«Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ ինքը դեմ է մենաշնորհի ձևավորմանը ցանկացած ոլորտում և առաջարկել խաղասրահների ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից և առկա ռիսկերից: 

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի արդեն իսկ ընդունված օրենքի կիրառումը: Իսկ այդ ընթացքում նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին կանդրադառնան այդ հարցին: 

Խաղասրահների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներին հետամուտ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:

Share    

 

Վերջին նորություններ

26.09.2012 / 15:51 ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸ

26.09.2012 / 15:51 ԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ

26.09.2012 / 15:51 ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

26.09.2012 / 15:51 ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔ

26.09.2012 / 15:51 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

26.09.2012 / 15:51 Ե՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼԵ՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

26.09.2012 / 15:51 ՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

26.09.2012 / 15:51 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

26.09.2012 / 15:51 ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸ

26.09.2012 / 15:51 ԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆ

26.09.2012 / 15:51 ՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

26.09.2012 / 15:51 ԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

26.09.2012 / 15:51 ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»

26.09.2012 / 15:51 ՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆ

26.09.2012 / 15:51 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փնտրել:



Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office@nationalidea.am, www.nationalidea.am