Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Լրահոս


2012 2013
հուն փետ մար ապր մայ հուն


29.04.2013 / 11:42

ԲՀԿ-Ն ՀԱԿԱԿՇԻՌ ՈՒ ՄՐՑԱԿԻՑ Է ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ

ԲՀԿ-Ն ՀԱԿԱԿՇԻՌ ՈՒ ՄՐՑԱԿԻՑ Է ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ

ԲՀԿ-ական պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը «Facebook»-ի իր էջում կրկին անդրադարձել է մայարաքաղաքի խնդիրներին։ Նա գրել է.

«Մայիսի 5-ի ընտրությունը կարևորագույն և ճակատագրական ընտրություն է: Եթե ուզում ենք երկրում լրջագույն փոփոխություններ սկսել, որոնք էական դրական տեղաշարժեր կարող են բերել Ձեր կյանքում, ապա պետք է սկսել մայիսի 5-ից: Հաջորդ հնարավորությունը մեզ տրվելու է չորս-հինգ տարի հետո` խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ:

Արդյոք Երևանը և երկիրը կկարողանա՞ն շարունակել մնալ այսպիսի լճացման մեջ հաջորդ չորս-հինգ տարիներին:

Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ թելադրողի: Պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել և, անկախ կառավարության կամքից, լուծել երևանցիների առջև ծառացած կենցաղային խնդիրները:

Մայիսի 5-ին մայրաքաղաքի ղեկը վերցնելու դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ոչ միայն քաղաքական հակակշիռ է լինելու իշխող ուժին, այլև հակակշիռ ու մրցակից է լինելու կառավարությանը, նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այսպիսի իրավիճակից միայն ու միայն կշահի երկիրը, քաղաքը և յուրաքանչյուր քաղաքացի:

Մայիսի 5-ին քաղաքի իշխանությունը վստահելով ոչ իշխանական ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Դուք առնվազն երկրում սկիզբ կդնեք քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը, ինչը երկիրը կդնի ժողովրդավարական զարգացման ճիշտ ճանապարհի վրա:

Ընտրություններին ընդամենը մի քանի օր է մնացել: Այս մեկ ամսվա ընթացքում ես և մեր կուսակցության քարոզչական թիմերը եղել ենք Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում, նրանց կենտրոններից մինչև բակեր ու ծայրամասեր:

Միանշանակ կարող եմ ասել, որ բնակիչները մեծ պահանջներ չեն դնում:

Իմ խորին համոզմամբ՝ չկա ժողովրդի կողմից բարձրացված որևէ խնդիր, որը թեկուզ այսօրվա բյուջեի հնարավորությունների սահմաններում լուծելի չլինի: Այստեղ պետք է քաղաքական կամք, սրտացավություն, հոգատարություն, նոր մտածելակերպ և քրտնաջան աշխատանք՝ առանց նեղ շահերի հետապնդման:

Երևանի բյուջեի ծախսումներում կորուստներն ու մսխումները շատ են: Քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները:

Այն, ինչ այսօր՝ ընտրությունների նախաշեմին, արվում է, աշխատանքի իմիտացիա է: Քաղաքի տեսանելի մասերում միաժամանակյա արհեստական աշխատանքները լավագույն վկայությունն են այն բանի, որ չորս տարի քաղաքային իշխանությունները լուրջ աշխատանք չեն կատարել: Ինչի՞ համար ենք քաղաքի կենտրոնի անփոս ասֆալտները քանդում ու նորը անում: Ո՞ւմ փողերով և ո՞ւմ համար ենք ծաղիկներ դնում գլխավոր փողոցներում, երբ նրանց կողքին աղբակույտեր են գոյանում:

Ի՞նչ է՝ այս ամենն անում ենք զարմացնելո՞ւ կենտրոնի բնակիչներին, թե՞ տարեկան Երևան այցելող մի քանի հազար զբոսաշրջիկներին, երբ մեր երկրից մի քանի տարին մեկ մի քանի հարյուր հազար քաղաքացի է արտագաղթում՝ նվազագույն խնդիրների լուծման հույս չունենալով:

Ձեր որոշումից է կախված, թե ինչպիսի ընթացք կունենա մեր երկրի զարգացումը մոտ ապագայում: Մենք հավատում ենք Ձեր դատողությանը, վստահ ենք մեր ուժերին և նվիրումին: Մենք պարզապես այլընտրանք չունենք՝ փոխելու ենք և այդ փոփոխությունն սկսելու ենք Երևանից»:

Share    

 

Վերջին նորություններ

29.04.2013 / 11:42 ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸ

29.04.2013 / 11:42 ԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄԹՐՔԱԽՈՍ 4 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ

29.04.2013 / 11:42 ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

29.04.2013 / 11:42 ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔ

29.04.2013 / 11:42 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

29.04.2013 / 11:42 Ե՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼԵ՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

29.04.2013 / 11:42 ՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆՈՐ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ ՄՈՏ 367 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

29.04.2013 / 11:42 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

29.04.2013 / 11:42 ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՍԵՔՍԸ

29.04.2013 / 11:42 ԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆԱՊՕՐԻՆԻ ՁԵՎՈՎ ՍԻՐԻԱ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏԱԶՐԿՎԵՆ

29.04.2013 / 11:42 ՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷՍԱՐԿՈԶԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

29.04.2013 / 11:42 ԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԼԻՏՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

29.04.2013 / 11:42 ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»

29.04.2013 / 11:42 ՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆՕՖՇՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԴՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՍԱԴՈՅԱՆ

29.04.2013 / 11:42 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱՆՆԱ ԳՐՈՆԿԵՎԻՉ-ՎԱԼՑԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Փնտրել:



Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am