20.06.2013 / 14:52
ԻՐԱՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, այսօր՝ հունիսի 20-ին, ընդունել է Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելել է, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը: