20.06.2013 / 16:57
ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՎԱԽԵՑՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԵՍԱՅԻՆ ԵՎ ԵՂԲՈՐԸ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով դատական նիստը:
«Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքի և դատարանում տված ցուցմունքների միջև էական հակասություն է տեսել և դատարանին միջնորդել է հրապարակել ամբաստանյալի նախաքննական մարմնին տված ցուցմունքը:
Ըստ այդմ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը պատվիրել է նաև վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: «Ասաց, որ հետևենք նրան, բենզինով լիքը շիշ շպրտենք մեքենայում, էնքան որ վնաս տանք ու էնպես անենք, որ մեքենայի մեջ մարդ չլինի»:
Ըստ նույն ցուցմունքի, Սեդրակյանը մի քանի օր հետո նաև պատվիրել է վախեցնել Սերժ Սարգսյանի եղբորը: Պողոսյանի խոսքերով ինքը չի համաձայնվել, ուստի Սեդրակյանն ասել է, որ պետք է վախեցնել միայն Պարույր Հայրիկյանին: