26.06.2013 / 10:01
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ
Թուրքիայի մայրաքաղաքում այսօր նոր բախումներ են տեղի ունեցել բողոքարարների և ոստիկանության միջև: Ինչպես նախորդ օրերին անկարգությունները գրանցվել են դեպի քաղաքի կենտրոն տանող Դիկմեն պողոտայում: Ոստիկանները հարկադրված են եղել ցուցարարների դեմ արտասվաբեր գազ և ջրցան մեքենաներ օգտագործել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ներկայում իրադրությունն Անկարայում համեմատաբար հանդարտ է, սակայն ցուցարարները ժամանակ առ ժամանակ քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ: Իսկազբանե ցույցը խաղաղ բնույթ էր կրում, քաղաքի հարյուրավոր բնակիչներ դուրս էին եկել փոխոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Մինչդեռ սադրիչների խմբերը կրկին սկսել էին ցույցի վայրում բարիկադներ կառուցել:
Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, սակայն այդտեղ լուրջ միջադեպեր չեն գրանցվել: