26.06.2013 / 16:04
ՎԱՐՇԱՎԱՅԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՒՐԱԿ»
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի պուրակներից մեկն անվանակոչվել է «Հայկական պուրակ»: Անվանակոչման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամները:
Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:
Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին: