27.06.2013 / 11:28
Ե՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Տեխասի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են 18 տարեկանից բարձր տասնյակ կանայք և տղամարդիկ: Նրանց մի մասն ամուսնացածներ են եղել, որոշներն էլ ամուսնալուծվածներ: Համեմատական վերլուծություն անցկացնելու համար նրանց տրվել են հարցեր, որոնց պատասխանները համեմատվել են տվյալ անձանց տարիքի հետ: Արդյունքում պարզ է դարձել, որ այն զույգերի մոտ, ովքեր ընտանիք են կազմել 23-27 տարեկանում, ընտանեկան կյանքն ընթացել է հարթ, գրեթե առանց բաժանությունների: Ամուսնալուծություններ չեն գրանվել նաև 35-40 տարեկանում ամուսնացածների մոտ, սակայն այս տարիքում էլ զույգերը կանգնում են երեխա չունենալու վտանգի առջև: