![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/articles.php?id=77 |
2008, N 5
ՕԳՈՍՏՈՍ1991թ. 7 օգոստոսի Հանրապետական օպերատիվ շտաբի հանձնարարականը. 1. Հանձնարարել ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության կոմիտեին մինչև 1991թ. օգոստոսի 15-ը հանրապետության բոլոր շրջաններում ավարտել զենքի և այն անձանց գրանցումը, ովքեր պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում մասնակցել հայ բնակչության պաշպանության և անվտանգության ապահովմանը: 2. Պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ-ին` մշակել և 1991 թվականի սեպտեմբերի 1-ից, երկշաբաթյա ժամկետում, իրականացնել չգրանցված զենքի առգրավմանն ուղղված միջոցառումներ` գործող օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելով Հանրապետական օպերատիվ շտաբի սույն հանձնարարականի 1-ին կետի պահանջները չկատարող անձանց: 13 օգոստոսի Կին ազատամարտիկների «Փառանձեմ» ջոկատը Հաթերք գյուղում պատանդ է վերցնում «Կոլցո» գործողության մասնակից խորհրդային զինվորների պատժիչ խումբը: 15 օգոստոսի ՀՀ ԳԽ Նախագահության որոշումը «Ս.թ. օգոստոսի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը և պարետային ժամը հանելու մասին»: 18-19 օգոստոսի Պետական հեղաշրջման փորձ Մոսկվայում: 1992թ. 11 օգոստոսի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունում է 907 բանաձևը` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և ԱՄՆ վարչակազմին Ադրբեջանին օգնություն ցուցաբերելն արգելող «Ազատության աջակցության ակտը»: 13 օգոստոսի ԼՂՀ Գերագույն խորհուրդը հայտարարում է 18-45 տարեկան տղամարդկանց համընդհանուր զորահավաք և ռազմական դրություն է մտցնում հանրապետության ողջ տարածքում: 15 օգոստոսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) կազմավորումը: ՊՊԿ նախագահ է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը: 24-27 օգոստոսի Ադրբեջանական СУ-25-ի գրոհայինների օդային հարձակումը Նորագյուղի և Խոջալուի վրա: Արյունալի մարտերից հետո հայկական ինքնապաշտպանական ջոկատներն ազատագրում են Դրմբոն և Մեհմանա գյուղերը: 31 օգոստոսի Տանկերից, հրանոթներից և ականանետերից ինտենսիվ հրետակոծության է ենթարկվում Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղը: Հրետակոծվում են Եղեգնաձորի և Արարատի շրջանների գյուղերը` Նախիջևանի տարածքից: 1993թ. 4 օգոստոսի Ադրբեջանի Ղազախի շրջանի կողմից հրանոթներից, հաուբիցներից և «Գրադ» սարքավորումներից կենտրոնացված հրետակոծության է ենթարկվում հայկական Կոթի գյուղը: 17 օգոստոսի Հեյդար Ալիևը ԼՂՀ ԳԽ հասցեով նամակ է ուղարկում` առաջարկելով երկկողմանի բանակցություններ սկսել: Նման նամակներ են ստացվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիևից և ԱՀ փոխվարչապետ Ռ. Գուլիևից: 23 օգոստոսի Լենքորանում ճնշվում է թալիշների ապստամբությունը Ալիաքրամ Գումբատովի գլխավորությամբ: 22 - 31 օգոստոսի ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակն իր վերահսկողության տակ է վերցնում Կուբաթլուի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջանները: 31 օգոստոսի Լենքորանում ապստամբության ճնշումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը պայմանավորվելու ոչինչ չունի Լեռնային Ղարաբաղից «մի խումբ անջատողականների ու տեռորիստների հետ»: 1994թ. 1 օգոստոսի Իրավիճակը բարդանում է հայ-նախիջևանյան սահմանին: Ադրբեջանական զինված կազմավորումների հարձակումը Վայքի շրջանի Գյուլիստան գյուղի վրա: 18 օգոստոսի 86 տարեկան հասակում վախճանվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: 26 օգոստոսի ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «Այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական հարթությունից քաղաքական տեղափոխելու իրական նախադրյալներ կան: Ինքը` երկարաձգված պատերազմն է դրել Ղարաբաղյան հարցի ուժային լուծման փորձերի անհեռանկարայնության մասին հարցը»: 1995թ. 2-3 օգոստոսի Աշխաբադում ձեռք է բերվում պայմանավորվածություն` ավելացնել թուրքմենական գազի մատակարարումը ՀՀ-ին` 4 մլն-ից հասցնելով 6 մլն խմ-ի: Գազի տարեկան վաճառքի ծավալը` 2,2 մլրդ խմ, մնում է նույնը: 15 օգոստոսի Շվեյցարական «Նոյե Ցյուրիխեր Ցայթունգ» թերթի հաղորդագրությունը. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կրում են հակադաշնակցական բնույթ... ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է Արևմուտքի և առաջին հերթին Թուրքիայի համար ամենացանկալի նախագահը, որ կարողացել է ցրել հակաթուրքական տրամադրությունները հայ ժողովրդի և երկրի պաշտոնական քաղաքականության մեջ»: 27 օգոստոսի ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը. «Ադրբեջանական զինված կազմավորումները մի քանի միավոր տանկերի և БМП–ի ուղեկցությամբ ներխուժել են Հայաստանի տարածք: Հայ սահմանապահների հետ ընդհարման արդյունքում հակառակորդը ջախջախվել և «դուրս է շպրտվել» Հայաստանի Հանրապետության տարածքից` մարտի դաշտում թողնելով երկու տանկ»: 1996թ. 15 օգոստոսի Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի պաշտպանական դիրքերի կենտրոնացված հրետակոծություն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից: 28 օգոստոսի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրությունը. «Օգոստոսին գրանցվել է ընդամենը 320 երիտասարդ զույգ, ինչը գրեթե չորս անգամ պակաս է 1990-1991թթ. Համեմատ»: 30 օգոստոսի Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի որոշումը. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ ավանդը անկախության ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության կայունացման, հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև նրա հեղինակությունը միջազգային հանրությունում, ՀՀ ԳԱԱ-ն որոշում է պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում»: 1997թ. 4 օգոստոսի Համաշխարհային բանկի և ՀՀ Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը` Հայաստանին $10 մլն հատկացնելու մասին, «հանրապետության առողջապահության անվճար սեկտորի աջակցության և առաջնային բուժօգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար»: 20 օգոստոսի ՀՀ նախագահի մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանի ճեպազրույցը. ՙՆերկա փուլում նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանի ուշադրության կենտրոնում դատաիրավական բարեփոխման, բանկային համակարգի հարցերն են, ներդրումների համար առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծումը: Այն ամենն, ինչ կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, «մեծ գաղտնիք է»: 25 օգոստոսի ԼՂՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Արկադի Ղուկասյանի հայտարարությունը. «Այսօր մեր գլխավոր խնդիրն է` ապահովել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի հողում: Բանակի ուժն ու հզորությունը, նրա մարտունակությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն է, խաղաղության պահպանման երաշխիքը»: 1998թ. 5 օգոստոսի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է «Զենքի մասին» օրենքը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրազենի ու զինվորական սառը զենքի շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները: 16 օգոստոսի ՀՀ կառավարությունը հայտարարում է նախամատակարարման ստուգումների համակարգի ներդրման միջազգային մրցույթ` հանրապետություն ներկրվող ապրանքների որակն ու մաքսային արժեքը որոշելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: 26 օգոստոսի Թուրքիայի պետնախարար Հիքմեթ Սամի Թյուրքի հայտարարությունը. «Թուրքիան չի դիտարկում Հայաստանի հետ փոխհարաբերությունների բարելավման և զարգացման հարցը և մտադիր չէ հանել հայ-թուրքական սահմանի շրջափակումը: Անկարան չի փոխի իր դիրքորոշումը այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հանի Ցեղասպանության ճանաչման հարցն իր քաղաքական գծից»: 1999թ. 6 օգոստոսի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Համաշխարհային բանկի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ջուդի Օ’Քոնորի հետ: 28 օգոստոսի Երևանում, պատմության մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: 2000թ. 7 օգոստոսի Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակի հայտարարությունը. «Իր 25-ամյա գործունեության ընթացքում ԱՍԱԼԱ-ն համայն աշխարհի հայությանը հայկական հողերի ազատագրության հնարավորության հավատ ու համոզվածություն է ներշնչել: Օգոստոսի 7-ը պետք է հիշատակվի և գնահատվի որպես Ազատագրական պայքարի Հիշատակի, անմար և հավերժ հիշատակի օր` Արևմտյան Հայաստանի ազատագրության պայքարի գործընթացի հաղթական ավարտի անխախտ ուխտի անընդհատությամբ արտահայտված»: 18 օգոստոսի Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճարի մոտ տեղադրված հայկական խաչքարի օծումը Համայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից: 28 օգոստոսի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի հայտարարությունը. «Հայաստանից հեռանում են 20-40 տարեկան, բարձրագույն կրթությամբ տղամարդիկ` Ռուսաստան – 85, ԱՊՀ երկրներ – 75, ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և Կանադա - 25%»: Փորձագետների գնահատականներով` միգրացիան Հայաստանում 1990-2000թթ. կազմել է 1 մլն 600 հազարից մինչև 2 մլն մարդ: 2001թ. 6 օգոստոսի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունը. «2002 թվականին կմշակվի Հայաստանի և ԼՂՀ համագործակցության նոր ծրագիր: Որոշում է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցության մասին Հուշագրի դրույթների կատարումը վերահսկող խմբի ստեղծման մասին»: 15 օգոստոսի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով` «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի անձնակազմի ծառայությունը խթանելու համար», ստեղծվել է «Արիության համար» շքանշան: 22 օգոստոսի Վախճանվեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի հիմնադիր և առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանը: 29 օգոստոսի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Իշխանության մարմինների ղեկավար աշխատակիցների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը: 2002թ. 5 օգոստոսի Ադրբեջանի մուսուլմանների դիմումը Ադրբեջանի Հանրապետության բնակչությանը. «Ադրբեջանի սահմանադրությունը Ղուրանն է, իսկ արդարադատությունը` Շարիաթը... Մենք սրբազան պատերազմ (ջիհադ) ենք հայտարարում հայերին Լեռնային Ղարաբաղի ազատագրման նպատակով»: 11 օգոստոսի Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում: Հանրապետության բարձրագույն պաշտոնին է ընտրվում Արկադի Ղուկասյանը: 19 օգոստոսի ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի հայտարարությունը. «Այսօրվա դրությամբ ԼՂՀ զորքերն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով: Մենք բավականաչափ մարտական տեխնիկա ունենք` տանկեր, զրահագնացներ, մարտական մեքենաներ... Այժմ Ադրբեջանը հիմնականում սնայպերական պատերազմ է վարում: Սնայպերական պատերազմին դիմակայելու նպատակով ղարաբաղյան բանակը ստեղծել է պաշտպանության բարձրարդյունավետ խոր էշելոնացված համակարգ»: 28 օգոստոսի Գերմանական Էսսեն քաղաքի իշխանությունները մերժում են Գերմանիայի Թուրքական ասամբլեայի բողոքը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման առիթով: Հուշարձանը բացվել էր Boskamp գերեզմանատանը, 2001թ. ապրիլին: 30 օգոստոսի Իսրայելի կառավարության և ՊՆ որոշումը` Իսրայելի և Պաղեստինյան Ինքնավարության միջև սահմանազատիչ պատը Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի տիրույթով անցկացնելու վերաբերյալ մինչ այդ ընդունված որոշումը վերանայելու մասին: 2003թ. 1 օգոստոսի Ստորագրվեց $45 մլն-ով «Սևան-Հրազդան կասկադ» ՓԲԸ-ն «ЕЭС России» ՌԲԸ-ի սեփականությանը (Հայկական ԱԷԿ-ի կողմից միջուկային վառելիքի օգտագործման դիմաց պետական պարտքի մարման հաշվին) հանձնելու մասին պայմանագիրը: 15 օգոստոսի Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրացում է մտցնում «Երաշխավորված բժշկական օգնության մասին» օրենքում, որի համաձայն` մտցվելու է բուժման համավճարման սկզբունքը (բուժման արժեքի մեջ է ներառվում որոշակի գումար, որն ուղղվելու է անապահով հիվանդների առողջապահական կարիքները հոգալուն): 2004թ. 7 օգոստոսի «Եթե միջազգային կազմակերպությունների ինչ-որ հաշվետվություններում հայտնվում են տվյալներ, որ արտացոլում են Ադրբեջանում կատարվածի իրական պատկերը, Ադրբեջանի Հանրապետության իշխանություններն անմիջապես սկսում են օգտագործել «հայկական հետքը»,- հայտարարում է «Մուսավաթ»-ի փոխնախագահ Վուրղուն Էյուբը: Իր հերթին` իրավապաշտպան Էլդար Զեյնալովը հայտարարում է. «Չգիտեմ` ինչ հիմար սովորություն է ամեն ինչում հայկական հետք որոնելը: Հայեր ամենուրեք կան. խոշոր ինֆորմացիոն գործակալություններում, ԱՄՆ Կոնգրեսում, այդ թվում` մեր նախարարների ու իշխանության ներկայացուցիչների մերձավոր ազգականների մեջ...»՚: 20 օգոստոսի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ ցածր է: Խաղաղությունը ԼՂ-ում ուղիղ համամասնական է բանակի հզորությանը, և այդ առումով մենք բավական բարենպաստ վիճակում ենք գտնվում: Այսօրվա իրավիճակը, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը, հիմնախնդրի լուծումն է հանդիսանում: Իսկ հայ դիվանագիտության խնդիրն այդ իրավունքի միջազգային ճանաչումն է»: 23 օգոստոսի «ՀՀ Պաշտպանության նախարարության և 102-րդ ռուսական ռազմակայանի զորքերի համատեղ զորավարժություններն ուղղված են ինչ-որ մեկի դեմ: Զորավարժությունների նպատակը մեկն է` բարձրացնել մարտունակությունը և Հայաստանի սահմանների անվտանգությունը... որպեսզի հայ ժողովուրդը կարողանա զարգանալ առավել բարենպաստ պայմաններում»,- հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը: 2005թ. 15 օգոստոսի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները. «Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը ս.թ. հունվար-հունիսին կազմել է 1210,6 հազ. մարդ (1106,7 հազարը զբաղված է եղել արտադրությունում, 103,9 հազարն աշխատանք չի ունեցել և հաշվառման մեջ է եղել «ՀՀ Զբաղվածության ծառայության» գործակալությունում): 24 օգոստոսի Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «Սահմանադրական փոփոխություններին առաջիկա համաժողովրդական հանրաքվեում հավանություն տալը չպետք է դիտարկել իշխանությունների հաղթանակի և ընդդիմության պարտության հարթությունում: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որն այսօր առաջարկում է իշխող կոալիցիան, բարձրակարգ փաստաթուղթ է, որ մշակվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լավագույն եվրոպական փորձագետների անմիջական մասնակցությամբ»: 2006թ. 14 օգոստոսի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ. «2006 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանում դիտվել է մոր և մանկան մահացության աճ: Եթե 2005 թվականի առաջին կիսամյակում մանուկների մահացության ցուցանիշը կազմել է 11,4 պրոմիլլե, ապա այժմ այն հասել է մինչև 14 պրոմիլլեի: Մայրերի մահացության ցուցանիշն ընթացիկ տարում կազմել է 15,5 պրոմիլլե 2005 թվականի առաջին կիսամյակի 12,6 պրոմիլլեի փոխարեն»: 18 օգոստոսի Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց $40 մլն-ով «Նաիրիտ գործարան» պետական ՓԲԸ արժեթղթերի 90%-ը բրիտանա-իռլանդական «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» ընկերությանն ուղղակի վաճառելու մասին: 23 օգոստոսի Բաքվում Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ, հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը. «Ես պատրաստ եմ ջիհադ հայտարարել Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրության համար: Երբ ժամանակը գա»: 25 օգոստոսի «Հայաստանի Զինված ուժերը զինված են ամենաժամանակակից տեխնիկայով: Եթե համեմատենք վրացական և հայկական բանակները, ապա հայկականի թվաքանակը փոքր է, բայց ինքը` բանակը, ավելի հզոր է, քան վրացականը, և նրա մարտունակությունն էլ շատ ավելի բարձր է: Ի դեպ, դա հաստատվել է բազում դարեր մղված մարտերում. վրացական բանակը երբեք մարտունակ չի եղել, ի տարբերություն հայկականի»,- հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Անդրկովկասի բաժնի վարիչ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: 25 օգոստոսի Վախճանվեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: 2007թ. 1 օգոստոսի «Վրաստանում գործող հայկական եկեղեցիների թիվը նվազել է. առաջ դրանց թիվը հասնում էր 600-ի, իսկ մնացածները գտնվում են ցավալիորեն կիսավեր վիճակում: Թբիլիսիում գոյություն ունի մեկ Հայ Առաքելական եկեղեցի` Սբ. Գևորգը: Վրաստանը մեզ իրավաբանական անձ չի համարում»,- հաղորդել է Տեր-Նարեկ Ղուշչյանը: 1 օգոստոսի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի նոր կառավարության հետ հարաբերությունների ավելի քան 90 տարվա բացակայությունից հետո: Մենք չենք կարող մնալ առանց հաղորդակցությունների և հարաբերությունների մեր հարևանի հետ, իսկ դրան հասնելու ամենահեշտ ճանապարհը երկխոսությունն ու բանակցություններն են: Մենք չենք ընտրել երկրի աշխարհագրական դիրքը, և անկախ այն բանից, թե ինչ կպատահի, մենք և թուրքերը դեռ երկար ժամանակ հարևաններ ենք լինելու: Ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե հայերը և թուրքերն ըմբռնողության գային»: 22 օգոստոսի «Եթե անգամ նախկին ՀՀՇ կուսակցության թեկնածու, նույն ինքը` ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի էլ Հայաստանի 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, իշխանության վերադառնալու ՀՀՇ հեռանկարը հավասար է զրոյի»,- հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը: 31 օգոստոսի «Չնայած ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Թուրքիայի կառավարության հակազդեցությանը, հրեական համայնքին ոչինչ չի սպառնում, սակայն այդ հանգամանքն ամենայն հավանականությամբ էժան չի նստի Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացման գործում»,- Jewish Telegrapfie Agency–ին տված հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը: |