Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=14451
Լրահոս


29.03.2012 / 15:33

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ

Այսօր Կոտայքի մարզում տեղիէ ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարելէ ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը։ Նիստնսկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կ. Շահգալդյանի հաշվետվությամբ։ Նշվել է, որ հաշվետու տարում սահմանված կարգով և ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։ Նախատեսված 1 մլրդ 618 մլն դրամի դիմաց հավաքվել է շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի սեփական եկամուտ, կամ պլանը կատարվել է 102. 4 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկու ամիսների ցուցանիշն ավելի բարձր է` 111.3 տոկոս։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։

Հրատապ խնդիր է աշխատատեղերի ստեղծումը, երկրորդ տեղում ճանապարհաշինարարությունը,երրորդ տեղում` գյուղի աջակցությունը, չորրորդ տեղում` առողջապահությանոլորտը։ Եվ միայն հինգերորդ տեղում է աշխատավարձի բարձրացման խնդիրը։ Մարզի հաջորդ խնդիրը ուսուցիչների պակասն է։

ՎարչապետՏիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունընախորդ տարի 14 միլիարդ դրամ է հատկացրել գյուղատնտեսականոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար։ Դրա տոկոսները սուբսիդավորվել են պետական բյուջեից։ «Այս տարի ևս 7.5 մլրդ դրամ ենք հատկացնում վարկավորման համար, - ասել է Տիգրան Սարգսյանը։


Տպագրել