Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=14458
Լրահոս


29.03.2012 / 17:12

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է

Այսօր` մարտի 29-ին Երևանում կոնյակագործության խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հայտարարեց, որ կոնյակագործության և գինեգործության ոլորտում մրցակցությունը շատ մեծ է:

Կոնյակի արտահանմամբ, Հայաստանում զբաղվում են մոտ 30 կոնյակագործական ձեռնարկություն, մատակարարվում է 25 երկիր: Գինու արտահանմամբ զբաղվում են 15-16 գինեգործական գործարաններ, արտահանում են 20 երկիր:

«ՄԱՊ» ընկերության ներկայացուցիչ Գարուշ Սամվելյանը նշեց, որ հայկական գինու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ու հայկական ընկերություններին հաջողվում է որոշ առաջխաղացում ապահովել այդ շուկայում:

«Արցախ վեդի» ընկերության ներկայացուցիչ Աշխեն Սարգսյանը նշեց, որ զբաղվում են մրգային թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որոնք ավելի շատ հայտնի են Հայաստանից դուրս, քան` Հայաստանում: Դրա պատճառներից մեկը, ըստ Ա. Սարգսյանի, գովազդի մասին օրենքում առկա սահմանափակումներն են:

Վայոց Ձորի «Գետնատուն» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ցանկություն ունեն գինիներ արտահանել նաև եվրոպական շուկա: Սակայն խնդիրներ կան հարկային համակարգի հետ:


Տպագրել