Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=14471
Լրահոս


30.03.2012 / 12:48

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Հանրապետության բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրված 180 թեկնածուներից ինքնաբացարկով հանդես եկած թեկնածուներին, երեկ ավելացել են ևս վեցը։

Թիվ 14-ում ինքնաբացարկ է ներկայացրել ինքնաառաջադրված Ալեքսանդր Հակոբյանը, 20-ում՝ ինքնաառաջադրված, մասնագիտությամբ ուսուցիչ Ատոմ Պետրոսյանը, 32-ում՝ ինքնաառաջադրված Էդվարդ Չատինյանը, 36-ում Սուրի Գրիգորյանը, 37-ում Արտակ Սիսակյանը, իսկ 39-ում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունից առաջադրված Արտակ Սահակյանը:

Թիվ 15 ընտրատարածքում մերժված է ինքնառաջադրված անկուսակցական Աշոտ Ճանճապանյանի գրանցումը:


Տպագրել