Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=18821
Լրահոս


26.12.2012 / 16:11

2012-ԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ. ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի ընթացքում գրանցվել են դրական տեղաշարժեր։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«2012 թվականին գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է 303.6 հազ. հա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 16.9 հազ. հա-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 787.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.3 %-ով: Ոլորտում աճն ապահովվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության արատադրանքի ավելացման հաշվին»,- նշել է նախարարը:

Նա նշել է, թե 2012 թվականին, ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների, գրանցվել է գրեթե բոլոր  մշակաբույսերի համախառն արտադրանքի աճ: Նախարարի խոսքով՝ արտադրության ծավալների ավելացումը, դրականորեն են անդրադարձել հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վրա:


Տպագրել