Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=18823
Լրահոս


26.12.2012 / 16:53

ՍԱՏԿԱԾ ՁԿՆԵՐ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) այսօր՝ ժամը 13:41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել են սատկած ձկներ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

Վերցվել են ջրի և ձկան փորձանմուշներ:


Տպագրել