Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=18824
Լրահոս


26.12.2012 / 17:00

2015 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԱԾ ՄՈՒՏՔԸ ՌԴ ԹՈՒԼԱՏՐՎԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ

2015թ. սկասած արտասահմանցիները Ռուսաստան մուտք կգործեն միայն արտասահմանյան անձնագրով և բժշկական ապահովագրության առկայության դեպքում: Այդ հարցը քննարկվել է ՌԴ պետական սահմանապահ հանձնաժողովի այս տարվա վերջին նիստում, փոխանցում է «Интерфакс»-ը:

Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խոսքով, անհրաժեշտ է ապահովել ՌԴ նախագահի հանձնարարականի կատարումը, որի համաձայն, օտարերկրացիների մուտքը երկրի տարածք պետք է իրականացվի բացառապես արտասահմանյան, ոչ թե ներքին անձնագրով:

Հանձնաժողովում աղբյուրի խոսքով, նիստի ընթացքում նաև հարց է բարձրացվել, որպեսզի պարտադիր բժշկական ապահովագրություն սահմանվի այն անձանց համար, որոնք Ռուսաստան են ժամանում առանց վիզայի: Դա, մասնավորապես, վերաբերում է ԱՊՀ և Միջին Ասիայի երկրների քաղաքացիներին:


Տպագրել