Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20766
Լրահոս


12.06.2013 / 12:47

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՅՐ ՉՈՒՆԵՆ ԿԱՄ ՄԱՅՐ. ՓՈՐՁԱԳԵՏ

Հայաստանում մանկական թրաֆիքինգի 15 դեպք է բացահայտվել: Այս  մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան, ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում տարածված է շահագործման երկու տեսակ` սեռական, որից հիմնականում տուժում են աղջիկները և մուրացկանության, որում ավելի շատ տղաներն են շահագործման ենթարկվում: Փորձագետը նշեց, որ սեռական շահագործման արդյունքում 16-ամյա մի աղջիկ է հղիացել, իսկ մի տղայի շահագործել են ոչ միայն մուրացկանության մեջ, այլև ենթարկել են սեռական շահագործման:

«Մեզ մոտ համացանցի միջոցով սեռական հանցագործությունները եղել են անառակաբարո գործողությունների տեսքով: Մի քանի դեպք էլ բացահայտվել է ծնողների զգոնության արդյունքում, երբ ծնողը պատահական տեսել է, թե ինչպես 8-10 տարեկան երեխայի հետ գտնվում են նամակագրական կապի մեջ»,- ընդգծեց Դավիթ Թումասյանը՝ հավելելով, որ Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված երեխաները կամ հայր չունեն կամ մայր:


Տպագրել