Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20773
Լրահոս


12.06.2013 / 16:38

ԵՐԵՔ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հունիսի 3-7-ն ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանսպորտնիկ» ՓԲԸ-ն  ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ստուգայցների արդյունքում  նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։


Տպագրել