Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20839
Լրահոս


18.06.2013 / 17:00

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Իզմիրի փաստաբանների միության և Եվրոպայի փաստաբանների միության անդամ, փաստաբան Հուսեյին Դուրդուն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով պատժել նրան։

Հուսեյին Դուրդուն իր հայցում նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օսմանյան արխիվների շենքի բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Թաքսիմում 3 նախագիծ կա։ Թաքսիմում նաև մզկիթ ենք կառուցելու։ Դրա թույլտվությունը «Ժողովրդա-հանրապետական։ կուսակցության նախագահից կամ մի քանի թափթփուկներից չենք հարցնելու»։

Թուրք փաստաբանը պնդել է, որ այս արտահայտությանբ Էրդողանը վիրավորել է ժողովրդին և դրդել թշնամության և ատելության։ 


Տպագրել