Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20841
Լրահոս


20.06.2013 / 10:02

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԱՐԱՐԱԾ ԳԵՏԸ ԼՑՎԵԼ Է ՏՆԵՐԸ

Երեկ՝ հունիսի 19-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գետի վարարման պատճառով ջուրը մոտ 90 սմ բարձրությամբ լցվել է թիվ 2, 4, 6, 8, 10, 12 տների նկուղները:

Վնասի չափերը ճշգրտվում են:


Տպագրել